29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով:
Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Այս տարվա տասն ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից (0.6%) :
2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`108.5%, ոչ պարենային ապրանքներինը`103.9%, ծառայությունների սակագներինը`102.0%, իսկ հունվար-հոկտեմբերին 2010թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 108.3%, 112.3, 103.2 և 103.8%:
2011թ. հոկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3%, ծառայությունների սակագներինը՝ 103.9%:
Հայաստանում ԱՄՆ դոլարն արժևորվել է: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետության արտարժույթի շուկայում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հոկտեմբերի 1-28-ի դրությամբ) 1.1% հավելաճ: 2011թ. հոկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.9% և 4.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 5.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.3% նվազում): 2011թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 376.45 դրամ, ինչը 4.5%-ով գերազանցել է 2010թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը (360.28 դրամ):
Այսօրվա ասուլիսին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ հայ Առաքելական եկեղեցուն շատ հողեր ու հարկային արտոնությունների տրամադրումը «բացարձակ հիմարություն է»,:
Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովում ներկայում շրջանառվող օրինագծով գույքահարկի ու հողահարկի արտոնություններ են սահմանվում Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող գույքի ու հողի նկատմամբ:
Բագրատյանի խոսքերով`պատմությունը կրկնվելու հատկություն ունի. «ինչքան շատ հզորանա եկեղեցին, այնքան պետությունը կթուլանա»: Եվ որպես օրինակ նա նշեց հայ Արշակունիների թագավորությունը, որի կործանման պատճառներից մեկն էլ եկեղեցու անչափ հզորացումն էր:
Ըստ բանախոսի`ինքը եկեղեցու բանադրանքից չի վախենում` բայց անհրաժեշտ է, որ Հայ Առաքելական եկեղեցին հրապարակի իր «բալանսը»:
Անդրադառնալով կառավարության և մասնավորապես` վարչապետի հայտարարությանը` կապված Doing Business-ի ցուցանիշների հետԲագրատյանը նշեց ,որ Տ. Սարգսյանը վատացրել է դեռ 2007-ին, իսկ վերջին տարին մի քիչ լավացել է` «6 ցուցանիշով վատացել է, 4-ով՝ լավացել»:
Նրա համոզմամբ` մրցունակության ինդեքսով Հայաստանը 98-րդ տեղից բարձրացել է 92-րդ տեղը, բայց 3 տարի առաջ 74-րդից էր գնացել 98-րդ: ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 140-րդն է՝ 183 երկրների մեջ. «Այնտեղ, որտեղ վատացում ունենք, ի՞նչ իրավունք ունի ասի՝ լավացում կա: Գոնե լռի»,- ավելացրեց նա:
Խոսելով ԲՀԿ-ՀՀԿ հակասություններին՝ Հ. Բագրատյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գալիս, որովհետև բիզնեսը ձեռքից կվերցնեն. «Հայաստանում բիզնես չկա, դա նաև ցույց է տալիս, որ գործարար չկա: Այդ հարթությունը չի ստեղծված գործարարության հիման վրա: Ստեղծված է պետական իշխանությունը կապիտալի վերածելու մեխանիզմի վրա: Եվ իրենք գիտեն, որ հարկային ստուգման դեպքում՝ ի՞նչ բիզնես, ի՞նչ բան: Ինչպես Սուքիասյաններին արեցին, բիզնեսը ձեռքից առնում են: Հայաստանում չկա իրավական պետություն»:
Իսկ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարականը միշտ է պահանջել. «Երկխոսությունը ցույց տվեց, որ կոալիցիան ի վիճակի չէ որևէ քայլ քննարկելու: Հոկտեմբերի 28-ին մի քանի առաջարկ կանեմ Սերժ Սարգսյանին, որից ինքը չի կարող հրաժարվել», խոստացավ Բագրատյանը:
Ըստ Համաշխարհային բանկի դասակարգման`տնտեսական առումով Հայաստանը նախորդ տարվա համեմատ 6 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 55–րդ տեղը 183 երկրների շարքում։
Հայաստանը առաջընթաց է արձանագրել դասակարգման 11 չափանիշներից 4–ի, հետընթաց՝ 7–ի գծով. երկիրը 10 տեղով առաջ է գնացել բիզնես սկսելու դյուրինության, 38 տեղով՝ շինարարության թույլտվությունների ստացման, 6 տեղով՝ հարկերի վճարման, 5 տեղով՝ վարկերի հասանելիության ոլորտներում, միաժամանակ, 2 տեղ հետընթաց է արձանագրվել էլեկտրացանցին միացման, 1 տեղով՝ մտավոր սեփականության գրանցման, նույնքան՝ արտաքին առևտրի դյուրինության, 27 տեղով՝ պայմանագրերի պայմաննեերի կատարման պարտադրման, 6 տեղով՝ սնանկացման ընթացակարգերի ոլորտներում։
ԽՍՀՄ երկրներից առաջատարը Վրաստանն է, որը 4 տեղով զիջել է դիրքը և դարձել 16–րդը։ Ադրբեջանն իր ցուցանիշը բարելավել է 3 տեղով և զբաղեցրել 66–րդ տեղը։ Դասակարգման մեջ Լատվիան 21–րդն է, Էստոնիան՝ 24–րդը, Լիտվան՝ 27–րդը, Ղազախստանը՝ 47–րդը, Բելառուսը՝ 69–րդը, Ռուսաստանը՝ 120–րդը, Ուկրաինան՝ 152–րդը, Ուզբեկստանը՝ 166–րդը։
Աղյուսակը կրկին գլխավորում է Սինգապուրը, որին հետևում են Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ–ը և Դանիան, եզրափակում` աֆրիկյան երկրներ Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոն–Աֆրիկյան Հանրապետությունը և Չադը։
Այսօր լրագրողների հետ ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով հաջորդ տարվա ֆինանսական նախագծին ու ԱՊՀ Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրին, ասաց, որ 2012թ. բյուջեն որևէ ամբիցիա չի պարունակում, ցանկություն էլ չեն ունեցել ցույց տալու, թե ինչ-որ բան են ուզում անել. «Պարզապես բյուջե են կազմել: Իրականում, երբ խորանում ենք, տեսնում ենք, որ շատ վտանգավոր նախաձեռնություն է: Կառավարությունն այն ծայրից չի սկսել, որից պետք է սկսեր: Կառավարությունը պետք է գնահատեր տնտեսական պոտենցիալը, արդյո՞ք այն մոտ 10 միլիարդ դոլարանոց տնտեսական պոտենցիալն է»,- ընդգծեց Խաչատրյանը:
Անդրադառնալով բյուջեն 101 միլիարդ դրամով ավելացնելու կառավարության որոշմանը` ՀԱԿ ներկայացուցիչը հավելեց, որ այդ գումարը հավաքելու համար հարկավոր է քաղաքական որոշում, թե ումից պետք է հավաքվեն այդ գումարները. «Իսկ քաղաքական որոշման համար Սերժ Սարգսյանը պետք է հավաքի օլիգարխներին և ասի` վերջ, այսօրվանից աշխատում ենք ինվոյսներով, այսինքն սեւ շուկան պիտի էականորեն կրճատվի: Խաղի կանոնները պիտի փոխվեն: Հիմա կանոնները չեն փոխվում, իսկ գումարները փորձում են ավելացնել: Առաջանում է լուրջ պրոբլեմ, թե ում հաշվին պետք է արվի: Եթե չկա քաղաքական որոշում, հերթական անգամ այդ բեռն ընկնելու է մանր եւ միջին բիզնեսի վրա: Հերթական անգամ այդ մարդիկ ենթարկվելու են ճնշման,- ասաց բանախոսը,- եթե այդ ավելացման բեռը չի ընկնելու բոլորի, այդ թվում խոշոր տնտեսվարողների վրա, բյուջեն կարելի է շատ վատ գնահատել. շուստրիներն էլի մնալու են ստվերային դաշտում: Այս բյուջեն շատ բացասական ազդեցություն կունենա բիզնեսի վրա»:
Ըստ տնտեսագետի`Հայաստանի արտաքին պարտքը ևս անհանգստացնող և ռիսկային փաստ է. «ԱՄՆ-ի համար 100 տոկոսանոց կամ Ֆրանսիայի համար 120 տոկոսանոց արտաքին պարտքը միգուցե վտանգավոր չէ, սակայն Հայաստանի համար 40 տոկոսից ավելի արտաքին պարտքը ռիսկային է»,- նկատեց նա:
Պետական պարտքը 2012թ. կհասնի 4,764 միլիարդ դոլարի: Այս տարի եղել է 4,4 միլիարդ դոլար. «Սրա մոտ 80 տոկոսն արտաքին պարտքն է: Արտաքին պարտքը 2011-ին եղել է 3,8 միլիարդ, հաջորդ տարի կլինի 4,17 միլիարդ դոլար: Հաշվի առնելով, որ անցյալ տարի վերահսկիչ պալատը նշել էր, որ վարկի սպասարկումը 2013-ից դառնում է ռիսկային, կառավարությանը հորդորել էր, վարկեր վերցնելուց հաշվի առնել այդ հանգամանքը»,- ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանի համոզմամբ` եթե կառավարությունը մտածեր Հայաստանի մասին, մի քանի սցենարներով բյուջե կներկայացներ, քանի որ բոլոր քաղաքակիրթ երկրներում այդպես են անում. «Ռուսաստանը, օրինակ, հաշվի առնելով նավթի գինը, երեք բյուջե է հաշվարկել: 2009-ին ես ասում էի, որ լուրջ չեն իրենք, չի կարելի ճոխությամբ բյուջե կազմել: Ընդամենը երկու ամիս անց տնտեսությունը 14 տոկոս անկում ապրեց: Աշխարհի տնտեսական միտումները հստակ չեն»,- հավելեց նա:
Դժվար է ասել կլինե՞ն դրական փոփոխություններ. դրական միտումներ հնարավոր կլինի տեսնել, երբ խաղի կանոնները փոխված լինեն:
Անդրադառնալով ԱՊՀ առևտրային հարաբերություններին`տնտեսագետն այն միտքն հայտնեց, թե ստորագրած Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս. խոսքը վերաբերում է ԱՊՀ Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրին. «1994 թվականից այդ խոսակցությունները գնում են, ըստ էության, մենք գտնվում ենք այդ ռեժիմում: Երբ Հայաստան, Ռուսաստան կամ ԱՊՀ տարածքում ապրանքների տեղաշարժ է գնում, մի շարք ապրանքների գծով մենք հարկեր չենք վճարում: Ի վերջո, Ռուսաստանը` հատկապես Պուտինը, ինտենսիվ փորձում էր ստորագրել այդ համաձայնագիրը, և ի վերջո կարողացել է ստորագրել տալ»:
Համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ ութ պետություններ, իսկ Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը չեն ստորագրել այն, ըստ Խաչատրյանի` սա պատահական չէ. նրանք հրաժարվել են, որովհետև ուզում են հասկանալ, թե ինչ կտա այդ համաձայնագիրն իրենց, իսկ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, այս պահին դժվար է որևէ ստույգ բան ասել:
Տնտեսագետի համար անհանգստացնողն այն է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որի անդամ չէ Ռուսաստանը: Հայաստանը որոշակի սահմանափակումներ ունի. « Գոնե հույս ունեմ, որ այնպիսի որոշումներ կընդունվեն, որ չեն հակասի ԱՀԿ-ին, որոնք կարող են տույժերի հանգեցնել»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրները պայմանավորվել են Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Փաստաթուղթը նախատեսում է մի շարք խմբերի ապրանքների արտահանման և ներմուծման մաքսատուրքի վերացում: Ռուսաստանի վարչապետի համոզմամբ` դրա արդյունքում գները կնվազեն:
Այսօր մենք արդեն անդրադարձել ենք «Նաիրիտի» խնդրին, նշել որ այս պահին ոչինչ էլ չի արվում աշխատավարձերի խնդիրը լուծելու համար:
Նշել ենք նաև, որ Նաիրիտում ճամպրուկային տրամադրություն է:Թե խաղեր են տարվում երբեմնի արդյունաբերական հսկայի ճակատագրի շուրջ այս պահին մշուշով է պատված: Նշենք, որ այսօր լեհական «Սավեքս» ընկերությունը, որ «Նաիրիտի» կառավարման օպերատորի դերը ստանձնելու հայտ էր ներկայացրել
կրկին ակտիվություն է ցուցաբերել: «Սավեքս» ընկերությունը, այս հարցում արդեն փորձ ունի, սակայն ժամանակին բանակցությունները դրական արդյունք չունեցան:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, թե լեհական բոլոր այն ընկերությունները, որոնք մինչ օրս համագործակցել են «Նաիրիտի» հետ, շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել և վերլուծական աշխատանքներ են իրականացնում` հետագայում ներդրումներ կատարելու համար: Միաժամանակ, դեսպանը որևէ ժամկետ չի նշել՝ ասելով, թե արդյունքների մասին կարելի կլինի խոսել 1 տարվա ընթացքում:
Հայաստանի կառավարությունը քննարկում է հարկային փոփոխությունների նոր փաթեթը, որն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին կուղարկվի խորհրդարան: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլյանը: Նրա խոսքով` քննարկվում են ինչպես հարկային բեռի մեծացման, այնպես էլ ստվերի կրճատման հաշվին հարկային հավաքագրումների ավելացման հնարավորությունները:
Մասնավորապես` նախատեսվում է ակցիզային դրույքների վերանայում: Քանի որ որոշ ակցիզներ հաստատագրված վճարների տեսքով են եղել, գների բարձրացումից հետո կարիք կա դրանք վերանայել: «Օրինակ` կան ապրանքներ, որոնց գինը 100 միավոր էր, իսկ ակցիզը` 10 դրամ: Հիմա գինը բարձրացել է 180 դրամ, բայց ակցիզը նույն 10 դրամն է մնացել: Եթե այդ ակցիզը բարձրացնենք, դա հարկի բարձրացում չէ, այլ ճշգրտում»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Բացի այդ, նախարարի խոսքով, ԱԺ-ում շրջանառության մեջ է գտնվում հանքարդյունաբերության մեջ հարկային ռեժիմի փոփոխության վերաբերյալ օրինագիծ, որը նույնպես կարելի է հարկային նոր փաթեթի մաս համարել: Դրանով ճշգրտվում է ռոյալթիների ռեժիմը, որը ոչ միայն բյուջեի համար կապահովի եկամուտների աճ, այլեւ կխրախուսի օտարերկրյա ներդրումների մուտքը:
Այսօր Աժ-ում կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը,խոսելով հարկային բեռի հնարավոր ավելացման մասին, ասաց. «Այդ ծրագիրն իրատեսական է, քանզի մեզ մոտ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացման բավական հնարավորություն կա»:
Ըստ բանախոսի` վարչապետը շատ կարևոր հարցի է անդրադարձել, մասնավորապես` տարիներ շարունակ դոնոր կազմակերպությունները մատնացույց են անում մեր ներքին ռեսուրսների վրա, որոնք կան, և այդ ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտություն կա. «Եվ 0,6 տոկոսով հարկեր — ՀՆԱ հարաբերակցության ավելացումն հենց այդ ուղղությամբ իրականացվող քայլ է: Ինչ վերաբերում է 100 միլիարդին, որի ավելացումը պետք է ապահովի այդ 06 տոկոսը, ապա դրա մի մասը վարձարարության հետևանք է, այնտեղ կան սոցապ վճարներ, և ես կարծում եմ, որ սա գալիք տարվա համար բավական լարված, բայց նաև իրատեսական ծրագիր է»,- ավելացրեց Մինասյանը::
Անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցներում տեղ գտած ՀՀ կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների և իրականացվող ծախսերի թեմային՝ ԿԲ-ն հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ի որևէ ծախս և որևէ կապիտալ ներդրում չի ֆինանսավորվում պետական բյուջեի հաշվին:
«Ավելին, Կենտրոնական բանկում գտնվող կառավարության միջոցների դիմաց, Կենտրոնական բանկը պետական բյուջե է փոխանցում տոկոսագումարներ: Կենտրոնական բանկի ծախսերը և կապիտալ ներդրումները իրականացվում են «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին կետով սահմանված եկամուտների հաշվին:
Այս պահին, օրինակ, երբ դրամն արժեզրկված է հիմնական արժույթների նկատմամբ, ԿԲ ֆինանսական արդյունքներում գրանցվել է մոտ 13 մլրդ ՀՀ դրամ օգուտ: Ինչ վերաբերում է ԿԲ կապիտալ ներդրումներին, ապա դրանց մեջ ներառված են նաև Դիլիջանում կառուցվող ԿԲ աշխատակիցների կացարանները, որոնց արժեքն ամբողջությամբ փոխհատուցվելու է դրանք ձեռք բերող ԿԲ աշխատակիցների կողմից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Երևանում անցկացվող «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները` ենթակառուցվածքներ և կարգավորում» համաժողովի բացման խոսքում հայտարարեց, որ ԱՊՀ բոլոր երկրներն էլ կապիտալի թույլ շուկաներ ունեն:
Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ներկայացուցիչները: Սա ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի (IAEx of CIS) և Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AESD) առաջին համատեղ համաժողովն է:
Ըստ Երիցյանի` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի կապիտալի շուկայում անկում չեղավ, քանի որ շուկա որպես այդպիսին, չկար, «ուղղակի վատ սկիզբ կար»:
Սակայն ԿԲ փոխնախագահը արտասահմանցի հյուրերին վստահեցրեց, որ Հայաստանն ունի ծրագիր կապիտալի շուկան առաջիկա 6-7 տարիների ընթացքում զարգացման բավարար մակարդակի հասցնելու համար, որում կարեւոր դեր պետք է խաղան կենսաթոշակային բարեփոխումները: Իսկ ներկայում գերակայություն է տրվում NASDAQ OMX-ի շուկայի հետ ինտեգրվելու գործընթացին:
Հայաստանը նախորդ տարվա համեմատ 7 տեղով բարելավել է իր ցուցանիշը «Ֆորբս» հանդեսի կողմից ամեն տարի կազմվող «Գործարարության համար լավագույն երկրները» վարկանշային աղյուսակում՝ 96–ից տեղափոխվելով 89–րդ տեղ՝ 130 երկրների շարքում։
Հայաստանը առևտրի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 41–րդ տեղը, դրամավարկային քաղաքականության ազատությամբ՝ 64–րդ տեղը, մտավոր սեփականության օրենսդրության արդյունավետությամբ՝ 106–րդ տեղը, նույն տեղը՝ նորարարությունների կիրառության առումով, տեխնոլոգիաների կիրառման առումով՝ 83–րդ տեղը, բյուրոկրատիայի ազդեցության առումով՝ 19–րդ տեղը, ներդրումների պաշտպանության հարցում՝ 19–րդ տեղը, կոռուպցիայի մակարդակով՝ 103–րդ տեղը, անհատի ազատության առումով՝ 100–րդ տեղը, հարկային բեռի մեծության առումով՝ 117–րդ տեղը։
Այս տարվա աղյուսակը գլխավորում են Կանադան, Նոր Զելանդիան և Հոնգ Կոնգը։ ԱՊՀ և Հայաստանին հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 50–րդ տեղը, Թուրքիան 54–րդը, Ադրբեջանը՝ 78–րդը, Մոլդովան՝ 90–րդը, Ռուսաստանը՝ 102–րդը, Ուկրաինան՝ 105–րդը, Ղրղըզստանը՝ 115–րդը, Տաջիկստանը՝ 120–րդը, Իրանը՝ 125–րդը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.