29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Konstantin Ter-Nakalyan (ֆեյսբուք)
Սա Հայաստանն է ու ՎԵՐՋ։ Եթե հարկ, ապա մենակ փոքր բիզնեսի համար, եթե հարկային բեռի թուլացում, ապա միայն խոշոր բիզնեսի և մենաշորհների համար։ Մեր մի այլ կարգի հայրենասեր կառավարության հերթական գլուխգործոց-օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից, կոչվում է «Շրջանառության հարկի մասին» և դեկլարատիվ պետք է իբր նվազեցնի փոքր բիզնեսի հարկերը, մինչդեռ, ըստ «Հայկական ժամանակի» փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր առանց այն էլ ճկռած են հարկայինի ձեռքը, դեռ մի բան էլ ավելի շա պետք է մուծվեն, իսկ մեծածախ առևտուրն՝ ընդհակառակը, ավլեի շատ ստվերի տակ կանցնի ու կավելացնի իր գերշահույթը։
Սա Հայաստանն էի մասով չգիտեմ, բայց մի քիչ էլ մեր կառավարության տնտեսական թևը բարեփոխումներ անի, իրոքից ՎԵՐՋ կլինի։
Գալիք հունվարի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Իշխանությունները պնդում են, թե դա թեթևացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը: Նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի: Բայց դրանից պետբյուջեն չի շահի, քանի որ նոր օրենքը հնարավորություն կընձեռի մեծածախ առևտրի կազմակերպություններին` մեծացնել իրենց ստվերայնությունը, հետևաբար` նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի ԱԺ ընթացող արտահերթ նիստում:
Հայկական ժամանակ
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հաջորդ տարի կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլարի գումար` նախատեսված ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, սակայն, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` դա պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Պարզ ասած՝ այդ ֆինանսավորումը դադարեցվեց՝ պայմանավորված 2008 թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ի իրադարձություններով, դրան հետևած գործընթացներով, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությամբ և այլն:
Իսկ այժմ գոյություն ունեցող ներքաղաքական պայմանները, հավանաբար, ԱՄՆ-ին կամ ՀՄԿ-ին այդ ֆինանսավորումը վերսկսելու նախադրյալներ են տվել: Այս տարի իշխանություններին հաջողվեց հնարավորինս անաղմուկ անցկացնել մայիսյան խորհրդարանական ընտրությունները:
Բացի ներքաղաքական իրավիճակից, ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, թե որդեգրել են եվրոինտեգրման ճանապարհը: Ամեն դեպքում, գործող իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում կարողացել են միանշանակ ռուսամետությունից պոկվել և ինչ-որ առումով համագործակցել նաև Արևմուտքի հետ: Եվ այս երկու հանգամանքները, հավանաբար, հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի ու ՀՄԿ-ի համար, որ վերսկսեն Հայաստանին ֆինանսավորելը:
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ ՀՄԿ-ն որոշել է ոչ թե կիսատ մնացած ֆինանսավորումը շարունակել, այլ այն ավելացնել: Ավելին, տեղեկություններ կան նաեւ, որ եթե ՀՀ իշխանությունները կարողանան դիմակայել ՌԴ-ին ու չմիանան Եվրասիական միությանը, ԱՄՆ-ը Հայաստանին տարբեր ծրագրերով, այդ թվում՝ եւ ՀՄԿ-ով, անհատույց 2 մլրդ դոլար կհատկացնի:
Ժամանակ
«Ի՞նչ մեկնաբանեմ, մեկնաբանելու բան չկա»,- այսպես արձագանքեց երշիկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի վրդովված տնօրենը, երբ «Հժ»-ն նրան առաջարկեց մեկնաբանել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախորդ օրվա որոշումը՝ 21 ընկերությունների տուգանելու մասին:
Ըստ ՏՄՊՊՀ-ի, իրենց արտադրանքում նրանք, մսի փոխարեն, այլ բաղադրիչներ են օգտագործել, բայց դա հաստատված չէր որևէ լաբորատորիայի եզրակացությամբ: Նույն վրդովված տնօրենին թերթը հարցրեց՝ բողոքարկելու՞ է որոշումը: «Ի՞նչը բողոքարկեմ, ո՞ւմ բողոքարկեմ, ինչի՞ համար բողոքարկեմ»,- նույնքան վրդովված ասաց նա:
Երեկ այս նույն տրամադրությունն էր իշխում 21 ընկերությունների մեծ մասի ղեկավարների մոտ: Ըստ նրանց՝ եթե նույնիսկ հիմա բողոքարկեն, միևնույնն է՝ չեն հասցնի վերականգնել իրենց համբավը գնորդների մոտ՝ Ամանորի ակտիվ առևտրի շրջանում: Նրանք վստահ են, որ սա արվել է հանուն մի քանի ընկերության, և այդ դեպքում բողոքարկելն իմաստ չունի: Առայժմ ՏՄՊՊՀ-ի որոշումը բողոքարկելու մասին հայտարարել է միայն տուգանված «Մարիլա» ընկերությունը:
Հայակական ժամանակ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հրապարակել է երշիկեղեն արտադրող 21 ընկերությունների անուններ, որոնց արտադրանքի մեջ մեծ քանակությամբ սոյա, օսլա, ալյուր, սպիտակաձավար և այլ նյութեր կան: Ընկերությունները տուգանվել են անցած տարվա իրենց ընդհանուր հասույթի մեկ տոկոսի չափով: Ամանորից առաջ երշիկեղեն արտադրողների արտադրանքն անորակ կամ վատորակ հայտարարելը արդեն իսկ տարօրինակ է: Աոավել տարօրինակ է, որ դրանց բաղադրությունը ստուգվել է ոչ թե հատուկ լաբորատորիայում, այլ ընկերությունների` հումքի գնման փաստաթղթերի հիման վրա իրականացված տնտեսագիտական հաշվարկներով: Այսինքն, եթե ընկերություններն իրենց փաստաթղթերում չեն նշել գնված մսի ողջ ծավալը, ապա ՏՄՊՊՀ-ն ավտոմատ կերպով ենթադրում է, որ երշիկի մեջ, մսի փոխարեն, սոյա է օգտագործված:
Հայկական ժամանակ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է երշիկեղենի շուկայում ուսումնասիրության արդյունքները:
Երշիկ արտադրող 21 ընկերություն անբարեխիղճ մրցակցություն են իրականացրել, դրանք են՝ «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:
Նշված ընկերությունների նկատմամբ կիրառվել է օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տուգանք տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:
Ըստ հանձնաժողովի եզրակացության ՝ երշիկի արտադրության մեջ օգտագործում են մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа ), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ, սակայն սպառողներին չեն տեղեկացվում այդ մասին: Այսինքն՝ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն:
Բացի այդ՝ ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ համային և գունային հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ «մանկական» անվանումով երշիկների պարագայում:
Նշենք նաև, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ ծավալ եւ զանգված ավելացնելու նպատակով, ինչի հետեւանքով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը:
Եվ սա այն դեպքում երբ , ինչպես ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց. «Բոլոր եզրակացությունները հիմնված են փաստաթղթային ստուգումների վրա, լաբորատոր հետազոտություններ չեն իրականացվել
Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Դա Հանձնաժողովին թույլ է տվել վերլուծելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ նշվում է տեղական խոզի կամ տավարի միս: Իսկ տեղական մսի միջին շուկայական արժեքը վերոնշյալ գնից եռակի բարձր է:
Բացի այդ, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի, երշիկի արտադրության ժամանակ մեծ քանակությամբ ճարպ է օգտագործվում, ինչ մասին ևս սպառողները չեն տեղեկացվում:
Ա.Սարգսյան
Թեթրի խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, և Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը», սա, բնականաբար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դե, քաղաքականության մեջ ընդունված բան է՝ սեփական թիմին, տվյալ դեպքում՝ ազգին «դուխ տալու» համար պարբերաբար հայտարարում ես, որ քո հակառակորդը թույլ է, ճնշված է, մի հատ փչես՝ կընկնի։ Ներքին քաղաքականության մեջ էլ է նույնը, ընդդիմությունը Հայաստանում 20 տարի ասում է՝ «խուճապահար ռեժիմը հոգեվարքի մեջ է», իշխանությունն էլ ասում է՝ «մեր դեմ խաղ չկա»։
Ալիևի հայտարարության մեջ որևէ սենսացիոն բան չկա՝ ցանկալին իրականի տեղ դնող նման գնահատականներով նա հանդես է գալիս առնվազն շաբաթը մեկ։ Բայց քանի որ հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, մեր իշխանության ներկայացուցիչը՝ Գալուստ Սահակյանը, պնդում է, որ հայաստանյան «ընդդիմությունը տեղի՝ անտեղի պրովոկացիոն, անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման (ալիևյան– Ա. Ա.) հայտարարությունների համար»։ Այսինքն՝ Ալիևը ելույթ է ունենում իր սովորական հոխորտանքներով այն պատճառով, որ մեր ընդդիմությունն է հանդես գալիս իր մշտական «ռեպերտուարով»՝ «Հայաստանը կործանվում է», «երկիրը անդունդի եզրին է», «և ուրեմն, պետք է օր առաջ…» և այլն։ Ահա թե ինչի վրա է հիմնվում Ադրբեջանի նախագահը։ Եթե ընդդիմությունն ասեր, որ ամեն ինչ հրաշալի է, որ մենք տարածաշրջանային վագր ենք, ապա Ալիևը կդիմեր իր ժողովրդին մոտավորապես հետևյալ ուղերձով՝ «Հայաստանը շատ ուժեղ է, մենք չենք կարող նրան ծնկի բերել, հետևաբար՝ պետք է ձեռ քաշել Ղարաբաղից»։
Ասածս այն է, որ թե Ադրբեջանի ղեկավարը, թե մեր ընդդիմությունը և թե, հատկապես, Գալուստ Աահակյանը ասում են այն, ինչ ձեռնտու է անձամբ իրենց և իրենց թիմերին։ Ոչ մեկի ասածը պետք չէ դնել հալած յուղի տեղ։ Բայց քաղաքական գործիչներին և նրանց խոսնակներին ես կխնդրեի խուսափել ծայրահեղացված գնահատականներից՝ խոսքը, բնականաբար, մերոնց մասին է. եթե Ալիևը ցանկանում է խաբել իր ժողովրդին, դա նրա գործն է։
«Անդունդի եզրը» նույնքան սուտ է, որքան «նկատելի առաջընթացը», եթե խոսքը տնտեսության մասին է։ «Համազգային լիդերը» նույնքան անթույլատրելի չափազանցություն է, որքան «ռեժիմի պարագլուխը»՝ ում մասին էլ դա ասվի։ Խնդիրն այստեղ մեր քաղաքացիների նկատմամբ փոքր– ինչ ավելի նրբանկատ լինելն է. երբ դու չափից դուրս մեծ հույսեր ես արթնացնում, նույնքան մեծ է լինում հիասթափությունը։ Կանցնի ընդամենը 3 ամիս, և մարդիկ կհասկանան, որ բոլոր կողմերից հնչող բոցաշունչ ճառերը նախընտրական արշավի թեև պարտադիր, բայց ոչ այնքան կարևոր բաղադրիչներն էին։ Մի հիացեք, որ հետո չհիասթափվեք։
«Առավոտ».
Հրանտ Բագրատյանը կոռուպցիայի դեմ պայքարի թեսթ է ներկայացրել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այս մի օրենքն էլ, որի նախագիծն այսօր ներկայացրել եմ կառավարությանը, իսկական թեսթ է կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Գոնե սա կընդունե՞ք։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում թափոնների հետագա տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները:
Հոդված 2. Սահմանել, որ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունները վերամշակման ընթացքում ստացվող թափոնները պարտավոր են պահպանել դրանց համար նախատեսված ձեռնարկության տարածքում գտնվող հատուկ սենյակներում կամ բացօթյա ցանկապատված միջավայրում:
Հոդված 3. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում մթերքների գնման սեզոնի ընթացքում վարել հատուկ գրանցամատյան’ օրական գնումների ծավալների նշագրումով: Այդ մատյանները պարտադիր կարգով պետք է կնքվեն կառավարության կողմից նշանակված լիազորված մարմնի կողմից:
Հոդված 4. Թափոնների համար նախատեսված նշված տարածքների մուտքի իրավունք ունեն վերամշակող գործարանի աշխատակիցները՝ լիազորված մարմնի կողմից նշանակված պատասխանատուի կողմից թույլտվություն ստանալուց հետո (Թափոնների պահեստավորման համար հատկացված տարածքների համատեղ կապարակնքում):
Հոդված 5. ՀՀ կառավարության լիազոր մարմնին՝ յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը կատարել վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերումների ծավալի վերաբերյալ հայտարարված տվյալների եւ թափոնների ծավալների համեմատություն եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից»:
Եկամուտներից հանելով գնաճը, տնտեսական աճը և մյուս ցուցանիշները, նկատում ենք, որ չնայած ներկայացված թվերին՝ 2013-ի բյուջեն պակասել է 2012-ի համեմատ, նման կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ :
«Եթե կա աճ, որտե՞ղ է երևում այդ աճը, եթե 150 մլրդ դրամի աճ կա արտաքուստ, ի՞նչ է ուրեմն լինում, եթե ոչ մի տեղ աշխատավարձ չի բարձրացվում», -նկատել է նա:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ վարչապետն իրավունք չունի նման հայտարարություններ անել. «Ի՞նչ իրավունք ունի վարչապետը նման հայտարարություն անել: Բնականոն աճը մի կողմ դնելով, կառավարման ոլորտում թեկուզ մի դրամի իրական աշխատավարձի աճ կա՞, թե՝ ոչ: Ո՞ւմ վրա է գնում այդ աճը»,-ընդգծել է Բագրատյանը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 24-ին 27 ընկերության նկատմամբ պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշում է ընդունել:
Հանրապետության 575 մանկապարտեզներում սննդամթերքի գնումների ուսումնասիրությունները բացահայտել են մրցութային կանոնների խախտման, մատակարար ընկերությունների անբարխիղճ վարքագծի (խաբեության) տասնյակ դեպքեր:
ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե որակական և թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: ՏՄՊՊՀ նիստին առկա տնտեսվարողների ներկայացուցիչներն արդարացան, որ չեն հասկացել սփրեդի ու կարագի տարբերությունը, ու ընդհանրապես՝ սփրեդը դիտարկում են որպես էժան կարագ: «Լուսաշխարհ» ընկերության ներկայացուցիչ Մհեր Գևորգյանն ասաց, որ իրենց պատվիրել են «էժան կարագ», և որ «ազգի կեսն այսօր սփրեդ է օգտագործում»:
Որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպղեղ և այլն:
Մարզերում բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների հետ փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել՝ առանց մրցույթների անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը;
Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի:
ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են. «Լուսաշխարհ», «ԱԲԱՖ», «Սեար գրուփ», «Երեքնուկ», «Այգաբեր», «Կրիստալ», «Աբովյան Սիթի», «Արմեն ԱՔԷ», «Արարտ», «Էթյունի», «Ոսկե խարիսխ», Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ:
ՏՄՊՊՀ դիտարկումներով՝ ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են: Խոսքը մասնավորապես վերաբերում է մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները: Օրինակ՝ Ռուսաստանի դաշնությունում գործում է նորմատիվային իրավական ակտ, որը հստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը:
Օրինախախտ ընկերությունները տուգանվեցին անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափով` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն, ինչպես նաև բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնվում են վերոնշյալ խնդիրները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.