29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման քննությունների հերթական փուլը:
ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դպրոցի տնօրենների այս փուլի հավակնորդներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով գալիք ուսուցչի տոնը և դիմելով քննությանը մասնակից հավակնորդներին, հորդորել է նրանց՝ իրենց տնօրեն դառնալու իրավունքի իրացումը Երևանից տեղափոխել նաև դեպի մարզեր և հատկապես հեռավոր գյուղեր, որտեղ երբեմն տնօրենների մրցույթները չեն կայանում՝ հավակնորդ չլինելու պատճառով:
Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա համար սա հավաստագրման քննությունների վերջին փուլն է:
Մինչ քննությունները հավակնորդները մասնակցել են մրցութային կարգով ընտրված լինցենզավորված 7 կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին:
Նախարարը նշել է, որ մյուս տարվանից հավաստագրման քննությունների պահանջները խստացվելու են: Որպես պահանջ կներառվի նաև համակարգչային գիտելիքների տիրապետման հմտությունը: Այս փուլում գրավոր փուլի հարցաշարն անփոփոխ է, իսկ բանավոր փուլի հարցերում որոշակի փոփոխություն կատարվել է: «Բոլոր դեպքերում, երկու տարվա արդյունքներն ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ այս եղանակն արդարացրել է իրեն՝ նպաստելով դպրոցի տնօրենների պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը»,- գնահատել է նախարարը և հավելել, որ գործընթացի մեկնարկից սկսած մինչ այս պահը մոտ 2000 հավակնորդ մասնակցել է հավաստագրման քննություններին, որոնց մեկ երրորդին չի հաջողվել հավաստագիր ստանալ:
Նախարարի խոսքով՝ գործող տնօրեններից մոտ 200-ին չի հաջողվել հաղաթահարել հավաստագրման քննությունների պատնեշը, նրանցից ոմանք ուժերը փորձել են մի քանի անգամ, իսկ որոշները եկել են այն համոզման, որ իրենք այլևս չեն կարող շարունակել աշխատանքը:
Ընթացիկ փուլում hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների թիվը նվազել է՝ հոկտեմբերի 2-ի քննությանն ընդամենը 20 մասնակից կար:
Ըստ կրթության և գիտության նախարարի՝ պատճառն այն է, որ հանրապետության դպրոցների մեծ մասում տնօրենների մրցույթներն արդեն կայացել են, և թափուր տեղեր և հնարավոր մրցույթներ շատ քիչ կան:
«Բացի այդ, հանրային հետաքրքրությունը մի տեսակ արդեն նվազեց, քանի որ շատերը հասկացան, որ հավաստագրման քննությունների հետ կապված իրենց պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: Մենք այսօր մի կողմից ունենք կադրերի հագեցվածություն մայրաքաղաքում և միաժամանակ կադրային խնդիր մարզերում և հեռավոր գյուղերում, որտեղ հավաստագրված մասնագետներ չլինելու պատճառով տնօրենների մրցույթները երբեմն չեն կայանում: Իսկ գործող տնօրենը հավաստագրման քննություններում մի քանի անգամ անհաջողության է մատնվում և վերջում մի կերպ ստանում է քննությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հորդորել հավաստագրված բոլոր հավակնորդներին իրենց մասնագիտական գործունեության առաջընթացը կապել ոչ միայն Երևանի, այլև մարզերի և հեռավոր գյուղերի հետ և ակտիվորեն մասնակցել նաև մարզային դպրոցների մրցույթներին»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով դպրոցական դրամահավաքի խնդրին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՀՀ ԿԳՆ-ի ենթակայությամբ գործող դպրոցներում արգելվել է աշխատանքային տետրերի և ուսումնաօժանադակ նյութերի վաճառքը: «Դպրոցին աջակցելու նպատակով իրականացվող դրամահավաքների հարցում ծնողական խորհուրդները պետք է առավել աչալուրջ լինեն: Ծնողական խորհրդի որոշումը բոլոր ծնղների համար չի կարող պարտադիր լինել: Եթե ծնողը հրաժարվում է մասնակցել դրամահավաքին, ապա նա կամ նրա երեխան չի կարող դրա համար խարազանվել: Բոլոր տնօրեններն այս հարցում պետք է հետևողական լինեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված բոլոր ահազանգերը ենթարկվելու են տեսչական ստուգման:
Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ «Թեժ գծի» բողոքների ստուգման արդյունքում, եթե դրանք փաստարկված լինեն, ապա ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենները խստագույնս կպատժվեն, իսկ այլ դպրոցների պարագայում համապատասխան առաջարկություն կներկայացվի մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որևէ դեպք, այդ թվում «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» էլեկտրոնային կայքերի միջոցով կատարվող նվիրատվությունների դեպքում, որոնք կատարվում են միայն կամավոր սկզբունքով և պարտադիր բնույթ կրել դրանք չեն կարող:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնարարվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների և նման այլ պարագաների վաճառքը:
«Դպրոցը առևտրի վայր չէ: Նմանատիպ երևույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները և պատասխանատվության կենթարկվեն»,-նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքն ու բնակչության կողմից այդ հեռախոսահամարներին ստացվող ահազանգերին արձագանքման ընթացքը:
«Սպասարկման ոլորտի այն կառույցներում, որտեղ հստակ հայտարարել ենք, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, պետք է ուսումնասիրել, թե ինչ ընթացք է տրվում քաղաքացիների հնչեցրած ահազանգերին: Բացի այդ, քայլեր ձեռնարկեք կարճ ժամանակում աշխատակազմի բոլոր սպասարկման գործառույթ իրականացնող վարչություններին առանձին թեժ գծի հեռախոսահամարներով ապահովելու ուղղությամբ և վերահսկեք, որպեսզի դրանցով ստացված ահազանգերին օպերատիվ լուծումներ տրվեն»,-նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց՝ սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում:
Աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա:
Իտալիայի Միլան քաղաքում սեպտեմբերի 23-ից մեկնարկած Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադային Հայ աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալի։
Ըստ Կրթության և գիտության նախարարության կայքի՝ մեդալակիրներն են Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:
Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադային մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ:
Այսպիսով, 2012 թվականին Հայաստանը ներկայացնող աշակերտները միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ՝ 1 արծաթ և 11 բրոնզ:
Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձևերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաև դրանց համադրելի վարձատրություն»:
Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40 տոկոսով:
Այնուհետ վարչապետն ասել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից մեկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ և հասկանալի է, որ առաջին հատվածում պետք է լինեն ուսուցիչները: Դա նշանակում է, որ մանկավարժական համալսարանը պետք է կարողանա ամբողջ կրթական ոլորտին ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք կկարողանան արմատական փոփոխություններ իրականացնել մեր կրթական համակարգում: Համոզված եմ, որ մեր երկրի առաջընթացը պայմանավորված է լինելու նաև հենց այս բարեփոխումներով: Եթե մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, ապա երկրում որակական նոր փոփոխություն կլինի՝ շնորհիվ այն ուսուցիչների, որոնց դուք եք պատրաստելու»:
Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը հանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային և ժամանակացուցային թիրախավորում և ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը:
Վարչապետի խոսքով՝ այսօր մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի իր միջոցները՝ բարձր չափանիշների որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելու համար:
Նիստի ընթացքում բարձրացվել է մանկավարժական համալսարան երիտասարդ դասախոսների ներգրավելու անհրաժեշտության հարցը, որոնց թիվն այսօր սակավ է:
Ուսանողական հանրակացարանների կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, որն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, այս դրույթը ներառված է: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այժմ աշխատում է հստակ ծրագիր մշակելու ուղղությամբ:
Անդրադառնալով ուսանողներից մեկի այն դիտարկմանը, թե ներկայում շրջանավարտը չի կարողանում գտնել աշխատանք, քանի որ գործատուն պահանջում է աշխատանքային փորձ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականով այժմ իրենք աշխատում են օրենսդրական փաթեթի վրա, որը կկարգավորի խնդիրը: Նախագծով առաջարկվելու է ուսումնառության տարիները դիտարկել որպես աշխատանքային փորձ, ինչը կհեշտացնի երիտասարդների մուտքը քաղաքացիական ծառայության և մասնավոր ոլորտ:
Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Աարգսյանին բուհի զարգացմանը հետամուտ լինելու համար և կարևորել վարչապետի անձնական ներդրումը համալսարանում բուռն բարեփոխումների իրականացման գործում:
Միջպետական համաձայնագիրի շրջանակներում այս տարի արտասահմանյան բուհերում ուսանելու է մեկնել ավելի բան 240 Հայաստանի քաղաքացի: Եվս 77 Հայաստանի քաղաքացիներ հնարավորություն են ստացել սովորելու աշխարհի լավագույն կրթական հաստատություններում` «Լույս» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ: Ընդհանուր առմամբ, առնվազն շուրջ 320 երիտասարդ այս տարի ընդունվել է արտասահմանյան բուհեր:
Հայկական ժամանակ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին:
ԿԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով և շնորհավորելով նորանշանակ ռեկտորին, ՀՀ ԿԳ նախարարը նրան արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս է հայտնել, որ բացի ավանդական համագործակցությունից բուհում նաև կրթական ծրագրերի ընդլայնում և զարգացում կարձանագրվի:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտորին ներկայացրել է աշխատանքային գերակայությունները:
«Ֆրանսիական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ»,– ասել է նա:
Նախարարը կարծիք է հայտնել, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլև արտերկրից ուսանողների ներգրավմանը:
«Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում, Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,– ավելացրել է նա։
Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է նաև, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան:
Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ պատրաստակամ է նկատի առնել և աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը:
Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով միմյանց, երկու երկրների նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` համատեղ աշխատանքներ տանել առկա խնդիրների լուծման ուղղությամբ և զարգացնել հետագա փոխշահավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Արմեն Աշոտյանը բարձրացրել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների մասին նոր պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության հարցը` նշելով, որ նման պայմանագիրը կնպաստի բուհի հետագա զարգացմանը: Նախարարն առաջարկել է համալսարանին շնորհել ազգային հետազոտական համալսարանի կարգավիճակ:
Դմիտրի Լիվանովը պատրաստակամություն է հայտնել քննարկել առաջարկը` տեղեկացնելով, որ վերոնշյալ կարգավիճակ ստանալու նպատակով ՌԴ մի շարք բուհեր արդեն ընդգրկված են համապատասխան ցուցակում և, անցնելով մրցույթ, կստանան նշված կարգավիճակը: Ըստ Դ. Լիվանովի` Ռուսաստանը շահագրգռված է բուհերին տալ հետազոտական ուղղվածություն, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն ուսումնական, այլ նաև գիտահետազոտական կենտրոններ:
Նախարար Ա. Աշոտյանը բարձրացրել է Ռուսաստանի, մասնավորապես, մեծաքանակ հայազգի բնակչություն ունեցող քաղաքների (Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրապոլ, Սոչի) դպրոցներում հայոց լեզվի ուսուցման հարցը: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկել է վերոնշյալ ծրագիրը կիրառել նաև Մոսկվայի 2 դպրոցում` պատրաստակամություն հայտնելով օժանդակել ուսուցման ծրագրի մշակման, մասնագետների վերապատրաստման և դասագրքերի տրամադրման հարցերում:
Դ.Լիվանովը, դրական գնահատելով վերոնշյալ նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում նշված հարցերը լուծվում են` դպրոցների ծնողների կառավարման խորհուրդների համաձայնությամբ: Նա առաջարկել է ընտրել որևէ դպրոց և փորձնական ծրագրի շրջանակում կիրառել հայոց լեզվի ուսուցումը և, ըստ այդմ, ելնելով արդյունքներից, անցնել հաջորդ փուլին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված առկա վիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ավագ դպրոցի կարգավիճակով ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ռուսական գիմնազիա հիմնելու հարցին:
Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող նախաձեռնություններ ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում:
«2013 թվականի բյուջեում գումար է նախատեսված համակարգիչներ ձեռք բերելու ծրագրերի մշակման համար, այլ ոչ թե դրանց ձեռքբերման, սակայն այդ ծրագրի շրջանակում առաջին դասարանցիներն անպայման կստանան իրենց անվճար համակարգիչները», այս մասին այսօր Ազգային ժողովում, հայտնել է վարչապետ Սարգսյանը ` ի պատասխան պատգամավոր Փաշինյանի հարցի, թե որտեղ են առաջին դասարանցիներին կառավարության հնգամյա ծրագրում խոստացված համակարգիչները:
Փաստորեն, Կառավարության ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, հետևաբար, «Գիտություն և կրթություն» կետով նախատեսված անվճար համակարգիչներն առաջին դասարանցիներին տրամադրելու ծրագիրը կիրագործվի հինգ տարվա ընթացքում: Վարչապետի խոսքով` կառավարությունը մշակում է համակարգիչների ձեռքբերման ծրագիրը:
Ըստ ծրագրի` ամեն տարի կառավարությունը պետք է գնի 50 հազար համակարգիչ առաջին դասարանցիների համար: Ներկայումս բանակցություններ են տարվում «Intel» ընկերության հետ, որը մասնագիտանում է կրթական ծրագրերում: Նախատեսվում է, որ Հայաստանում կբացվի տարածաշրջանային կենտրոն, կառավարությունը նաև հուսով է, որ երկրում կբացվի համակարգիչների հավաքման ձեռնարկություն: Վարչապետը նաև նշել է, որ եթե «Intel»-ի հետ բանակցություններն արդյունք չտան, ապա կառավարությունը կսկսի բանակցել այլ ընկերությունների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք կիրականացնեն այդ ծրագրերը:
Հայաստանի Արմավիրի մարզի Արտամետ համայնքի (Բաղրամյանի տարածաշրջան) միջնակարգ դպրոցը կկրի հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունը: Այդ մասին որոշումն ընդունվել է այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ կառավարության կողմից:
Ավելի վաղ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախագահի հետ մասնակցել էր Արմավիրի մարզի Արտամետ համայնքի դպրոցի բացման արարողությանը և, գյուղի բնակիչների հետ խորհրդակցության արդյունքում որոշվել էր նորաբաց դպրոցն անավանակոչել Գուրգեն Մարգարյանի անունով:
«Մենք հերոսացնում ենք նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան»,-նշել էր նախարարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.