29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանում փակվել են հինգ-վեց դպրոցներ: «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Փակված դպրոցների թիվը նա «ոչ մեծ» է համարել: Այսօրվա դրությամբ գործում է մինչև հարյուր հոգի համակազմ ունեցող ավելի քան 300 դպրոց: Աշոտյանն ասել է, որ կառավարությունը կփորձի զերծ մնալ դրանք փակելուց, կամ խոշորացնելուց:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ևս մեկ վերաբաշխում է կատարվել ընթացիկ տարվա պետբյուջեում, փոփոխվել և լրացվել է կառավարության նախկին որոշումներից մեկը. նոր փաստաթղթի նպատակն է 2013թ. ավարտել ազատամարտիկների գերեզմանների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև արագ թափ հաղորդել Երևանի ռազմական ինստիտուտի տարածքում ուսումնական ակադեմիայի մասնաշենքի կառուցմանը և Չոբանքարայի և Խաչիկ գյուղի շենքերի նորոգմանը:
Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:
Գործադիրը որոշել է «Գյումրու N 33 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ին: Այժմ ավագ դպրոցն ունի ընդամենը 102 աշակերտ: Ակնկալվում է, որ վերակազմակերպման շնորհիվ կրթօջախը կկարողանա մեծացնել աշակերտների թիվը և կազմակերպել ուսումնական պատշաճ գործընթաց:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, արդեն 10- րդ տարին անընդմեջ, անցկացվում է «Լավագույն ուսուցիչ» մրցույթը:
Այս տարի ևս՝ սահմանված կարգով այն անցկացվել է: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, ստանալու էին պատվոգրեր, մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված էր նաև դրամական պարգևներ:
Հաղթողների անունները պետք է հրապարակվեին սեպտեմբերին, իսկ մրցանակների հանձնումը հոկտեմբերին, սակայն մինչ օրս մրցանակաբաշխությունը տեղի չի ունեցել.Կրթության ազգային ինստիտուտում տեղյակ չէին ուշացման պատճառների մասին. «Որ իմանաք, մեզ էլ ասեք»,-խնդրեցին ինստիտուտից:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ.Վահրամ քահանա Մելիքյանը ի պատասխան «Հայկական Վարկածի» հարցի, թե ինչո՞ւ է մրցանակաբաշխությունը ձգձգվում , ասաց, որ մրցանակաբաշխությունը հետաձգվել է սկզբում ԿԳ նախարարի բացակայության, իսկ այժմ՝ Վեհափառի երկրում չլինելու պատճառով. «Ամենայն հավանականությամբ՝ այն տեղի կունենա, նոյեմբերի մեջ, սակայն օրը դեռ հստակ որոշված չէ»:
Պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու:
Այս մասին «168 ժամ»-ին տեղեկացրել են խմբագրություն զանգահարած ուսուցիչները: Ոլորտի պատասխանատուները փողերը խնայելու ձև են գտել: Այսպես, նախկինում գրավոր աշխատանքներ ստուգելը կամ դասվարությունը համարվում էին լրացուցիչ աշխատանք, և ուսուցիչները դրա համար հավելյալ վարձատրվում Էին: Այժմ որոշվել է, որ դա լրացուցիչ աշխատանք չէ, այլ պարտադիր աշխատանքի մաս, և, հետևաբար, դրա համար հավելյալ վարձատրություն չի լինելու: Դա նշանակում է, որ շատ ուսուցիչների առանց այդ էլ խղճուկ աշխատավարձը՝ ամսական 60-70 հազար դրամ, նվազելու է 10-15 հազար դրամով: Ի դեպ, հանրապետության մի շարք դպրոցներում այդ նորամուծությունը վաղուց է արվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:
Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ
կապերի և լրատվության վարչությունը պարզաբանում է տարածել է ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ.
«Մի շարք պետական բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի կողմից 2013 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման նոր վարձավճարների չափերի սահմանումը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում՝ լայնորեն ներկայացվելով զանգվածային լրատվության միջոցներով և հաճախ առաջ բերելով հարցի շուրջ կողմնակալ մեկնաբանումներ, շահարկումներ, իրականությանը չհամապատասխանող գնահատականներ ու ոչ պրոֆեսիոնալ տեսակետներ: Հաշվի առնելով նոր ուսումնական տարվան ընդառաջ հարցի շահարկման աշխուժացող միտումները, որոնք գերազանցապես բովանդակում են թյուր կարծիքներ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ, ԵՊՀ ռեկտորատը հարկ է համարում նշել հետևյալը.
1. Ուսման վարձերի բարձրացման խնդիրը բազմիցս քննարկվել է համալսարանի կառավարման մարմիններում և մասնավորապես ԵՊՀ գիտական խորհրդում:
Դեռևս 2012 թ. նոյեմբերի 8-ին կայացած նիստի ընթացքում լսելով ԵՊՀ գիտական խորհրդի՝ համալսարանի ֆինանսական մուտքերի ու ելքերի ուսումնասիրման և օպտիմալացման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը՝ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները, ի թիվս այլ միջոցառումների, նախանշում էին ուսման վարձերի բարձրացման անհրաժեշտությունը: Այնուհետև, 2013 թ. ապրիլի 18-ին կայացած նիստում ԵՊՀ գիտական խորհուրդը իրեն վերապահված լիազորությամբ, համաձայն ԵՊՀ կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետի սահմանել է 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման վարձավճարների չափը: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, թե ուսման նոր վարձավճարների սահմանումն անօրինական է, և իբր ԵՊՀ գիտական խորհուրդը չուներ այդ լիազորությունները:
2. Սահմանված ուսման նոր վարձավճարները վերաբերում են բացառապես 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին, իսկ բարձր կուրսերի ուսանողների ուսման վարձավճարները սահմանվել են նախկինում և մնում են անփոփոխ նրանց ուսումնառության ողջ ընթացքում: Նոր ուստարվա ընդունելության մրցույթով անցած դիմորդները (նրանք դեռևս հրամանագրված չեն որպես ուսանող) ընդունելության դիմում-հայտերը ներկայացնելիս տեղեկացված են եղել սահմանված վարձավճարների մասին. նախ՝ այդ օրերին հարցն ակտիվորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, պատշաճ ներկայացված է եղել ԵՊՀ կայքում, համալսարանականները հանդես են եկել պարզաբանումներով, երկրորդ՝ բուհի ընդունող հանձնաժողովը բոլոր դիմորդներին անխտիր ծանոթացրել է ընդունելության պայմաններին, մասնագիտությունների ցանկին և սահմանված ուսման վարձավճարներին. ընդունելության պայմանների մասին իրենց իրազեկվածությունն ու համաձայնությունը դիմորդներն արտահայտել են իրենց ստորագրությամբ: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, որ վարձավճարների չափը և վճարման ժամկետը անակնկալ են եղել դիմորդների կամ նրանց ծնողների համար: Դիմորդները բավարար ժամանակ են ունեցել կողմնորոշվելու բուհի կամ մասնագիտության հարցում: Ավելին՝ ընդունելության մրցութային բարձր ցուցանիշներ արձանագրվել են առավելագույն վարձավճարներ ունեցող մասնագիտություններից:
3. ԵՊՀ-ում սահմանված նվազագույն վարձավճարը 400 հազար դրամ է, իսկ առավելագույնը՝ 800 հազար դրամ: Բակալավրիատի 59 մասնագիտությունների կեսից ավելիի՝ 32 համար, սահմանված է վերոնշյալ նվազագույն վարձավճարը: Այս նվազագույն ուսման վարձավճարը քիչ է պետական պատվերի շրջանակներում մեկ ուսանողի հաշվով ԵՊՀ-ին տրամադրվող ֆինանսավորումից (2013/14 ուսումնական տարում մեկ ուսանողի հաշվով պետպատվերի շրջանակներում հատկացվելու է շուրջ 450 հազար դրամ): Անդրադառնալով մեկ ուսանողի հաշվով ծախսվող գումարի չափին՝ հարկ է նշել, որ եվրոպական զարգացած երկրներում այն նվազագույնը շուրջ 10.000 եվրո է, իսկ ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում՝ հասնում է մինչև 50 հազար դոլարի: Ավելորդ չէ նշել, որ անվճար կրթություն գոյություն չունի, և բարձրագույն կրթության համար վճարում է կամ պետությունը, կամ շահառուն, կամ էլ զանազան բարեգործական հիմնադրամներն ու անհատները: Հաշվի առնելով մեր երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, պետական բյուջեի չափը՝ ակնհայտ է դառնում, որ պետությունը չի կարող վճարել բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ցանկություն ունեն ստանալու բարձրագույն կրթություն: ԵՊՀ-ն, բացի պետական պատվերի շրջանակում իրականացվող կրթությունից, վճարովի հիմունքներով մատուցում է կրթական ծառայություններ, որոնցից օգտվելու համար ուսանողները դիմում են կամովին՝ տեղյակ լինելով ուսման վարձավճարների չափին:
4. Հայաստանի քաղաքացին, այդ թվում դասախոսը, ով իր ողջ կյանքը կապել է կրթության և գիտության հետ, նույնպես իրավունք ունի ապրելու արժանավայել և ունենալու պատշաճ վարձատրություն: Ցավոք, ԵՊՀ անձնակազմի աշխատավարձը, որը միջինը կազմում է 150.000 դրամ չի կարող համարվել բավարար, ուստի ԵՊՀ կոլեկտիվը մշտապես հարց է բարձրացրել՝ կապված դրա վերանայման և բարձրացման հետ: Ցածր աշխատավարձը խոչընդոտում է կադրերի երիտասարդացումը, ինչն արդիական խնդիր է բուհական համակարգի համար: Այն հաճախ նպաստում է նաև երիտասարդ կադրերի արտագաղթին: Հարկ է նշել, որ միջազգային առաջատար պրակտիկան ցույց է տալիս, որ բուհի զարգացման կարևոր ցուցանիշ է այն, որ հաստատության աշխատավարձի և դրան հավասարեցված վճարներին ուղղված ծախսերը չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 60%-ը: Ցավոք, ԵՊՀ բյուջեի 73%-ը արդեն իսկ ուղղվում է աշխատանքի վարձատրությանը, այդուհանդերձ այսօր աշխատավարձի բարձրացման մեծ կարիք է զգացվում: Այսպես, 2013թ. սեպտեմբերից կբարձրանան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները, իսկ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ 2014թ. հունվարից հնարավորություն է ընձեռվում 5%-ով բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը: Միաժամանակ, ավելորդ չէ նշել, որակյալ բարձրագույն կրթությունը ենթադրում է նաև բազմաթիվ այլ ծախսեր՝ գույք, ուսումնագիտական սարքավորումներ, գրականություն, պրակտիկաների կազմակերպում, միջազգային փոխանակումներ և այլն:
5. Առաջին անգամ չէ, որ ուսման վարձերը ԵՊՀ-ում վերանայվում են: Ցանկանում ենք ընդգծել, որ 1995 թվականի համեմատ, 18 տարիների ընթացքում, ԵՊՀ-ում միջին վարձավճարն աճել է ընդամենը մոտ 1.5 անգամ (1995/96 ուստարում այն կազմել է 308.000 դրամ, իսկ 2013/14 ուստարում՝ 460.000 դրամ), այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածի գնաճի ցուցանիշներն ակնհայտորեն անհամեմատելի են: Այդուհանդերձ, ԵՊՀ-ն մեծ դժվարությամբ է գնացել վարձավճարների վերանայմանը: Պետք չէ մոռանալ, որ 2011թ. ընթացքում ԵՊՀ առաջին կուրս ընդունվածների թիվը 2500 հոգով պակաս էր նախորդ տարվանից (12-ամյա համակարգին անցնելու պատճառով դպրոցները չունեին շրջանավարտներ), ինչը, բնականաբար, ֆինանսական մեծ հարված էր ԵՊՀ-ի համար: Սակայն, սույն թվականի ապրիլին գիտական խորհուրդը ընդունել է անխուսափելի որոշում՝ նպատակ ունենալով ապահովել ԵՊՀ բնականոն զարգացումը:
6. ԵՊՀ-ն իրականացնում է սոցիալական պատասխանատվության հետևողական քաղաքականություն: Վերջին ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ն իր միջոցների հաշվին, ընդհանուր հաշվով շուրջ 275 միլիոն դրամի չափով, սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին տրամադրել է կրթաթոշակներ և զեղչել նրանց ուսման վարձավճարները, ինչը կազմում է ընդհանուր մուտքերի մոտ 6%-ը: Այս ուսումնական տարում աջակցության ծավալը զգալիորեն կավելանա: Կցանկանայինք ընդգծել նաև, որ հատկապես վերջին 6-7 տարիների ընթացքում ուսման վարձը չվճարելու պատճառով ԵՊՀ-ից չի հեռացվել բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ոչ մի ուսանող: 2013 թվականից ընտանիքների անապահովության գնահատման «Փարոս» համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին տրամադրվելու են տարբեր չափերի նպաստներ և զեղչեր՝ ընդհուպ մինչև ուսման վարձի 100% չափը:
7. Վերջին ժամանակահատվածում անընդհատ շահարկվող, այսպես կոչված, վարձավճարների բարձրացումը մեկ ուստարվա ընթացքում ԵՊՀ բյուջեին լավագույն դեպքում կավելացնի շուրջ 350 միլիոն դրամ (բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերը միասին վերցված): Այս գումարի չափը թեև առաջին հայացքից պատկառելի է, սակայն գիտակրթական պատշաճ գործունեություն իրականացնելու դիտանկյունից նայելու պարագայում այն կարող է բավարարել ընդամենը մի քանի արժեքավոր գիտական սարքավորումների ձեռքբերման համար, կամ այն կազմում է ԵՊՀ աշխատակիցների շուրջ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը: Այս գումարն ամբողջովին տրամադրվելու է ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձացմանը. ինչպես վերը նշվեց, 2013թ. սեպտեմբերից կբարձրանա ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները (շուրջ 120 միլիոն դրամ) և 2014թ. հունվարից բոլոր աշխատողների աշխատավարձը՝ 5%-ով (շուրջ 230 միլիոն դրամ): Այսպիսով, ակնհայտ է, որ խնդիրը շահարկվում է անհարկի, ծիծաղելի են այն պնդումները, որ առաջին կուրսեցիների համար սահմանված նոր վարձավճարներն ահռելի եկամուտներ են ապահովելու բուհերի համար, այնինչ դրանք ընդամենը նպաստելու են ընթացիկ որոշ խնդիրների լուծմանը:
Առաջին կուրսեցիների նոր վարձավճարները միայն տարիների ընթացքում կունենան կուտակային ազդեցություն, և միայն այդ դեպքում հնարավորություն կընձեռվի ամեն տարի քայլ առ քայլ բարձրացնել աշխատավարձերը և բարելավել կրթական ծրագրերի ռեսուրսային ապահովվածությունը:
Երևանի պետական համալսարանը կանգնած է եղել մեր պետականության կայացման ակունքներում, մեր գիտության ու կրթության ռահվիրաներից է, մեր երկրի Մայր բուհը և մշտապես նվիրված է եղել ազգային խնդիրների լուծմանը: Համալսարանական ցանկացած խնդրի հանդեպ ոչ կառուցողական մոտեցումը, հարցի անհարկի շահարկումը առաջին հերթին հարվածում է Մայր բուհի հեղինակությանը, դրական վարկանիշին: ԵՊՀ-ն մշտապես բաց է հասարակայնության առջև, որդեգրել է թափանցիկ գործելաոճ, իսկ ԵՊՀ ղեկավարությունը պատրաստ է համալսարանական ցանկացած հարցի շուրջ կառուցողական և պրոֆեսիոնալ բանավեճի:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը, այն է` առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը` առավել հասցեական և արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը:
Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաև կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը, այն է` կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ։ Այսօր այդպիսի հնարավորություն մենք չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձևով և չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգել և հստակ ազդակներ հաղորդել նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաև հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ։ Դրա համար կարծում եմ, որ սա արդիական որոշում է»:
Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները:
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահամանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները:
Խորհրդակցությունը վարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը՝ մարզպետը շեշտել է ԿԳՆ-ի ու մարզպետարանի համագործակցված աշխատանքի կարևորությունը, նշելով, որ Սյունիքում կան նաև 300-ից պակաս բնակիչ ունեցող համայնքներ, որտեղ դպրոցների պահպանումը պետական հատուկ մոտեցում է պահանջում: «Մենք նոր ռազամավարություն ենք ընտրելու և հետևողական ենք լինելու, որպեսզի գյուղական համայնքների դպրոցներում կուտակված խնդիրները պահենք ուշադրության կենտրոնում և մշակենք դրանց լուծման ուղղությամբ ստացված առաջարկները»,- նշել է Վ. Հակոբյանը:
Այնուհետև նախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ու անելիքների մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Անցած ուսումնական տարում մարզում գործել է մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1015 դասարաններով, որոնցում սովորել է 14307 աշակերտ: Այս ուստարում նախատեսվում է մարզում կազմավորել 1014 դասարան` 14 460 աշակերտով: Մեկ դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմելու է 14,5, իսկ գյուղական համայնքներում` 5,8 աշակերտ:
Շեշտելով, որ Սյունիքում առաջին անգամ է մասնակցում օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հերթական ուսումնական տարին մեկնարկում է նոր ուսումնական պլաններով ու դասագրքերով և մի շարք առարկաների բեռնաթափված ծրագրերով. «Ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում կատարված քայլերի վերաբերյալ կստանանք նաև ձեր գնահատականը,- դիմելով ուսուցիչներին նշել է Աշոտյանն ու շարունակել,- նախորդ տարվա ընթացքում, ի թիվս հանրապետության 90 դպրոցների, Սյունիքի որոշ դպրոցներ ևս ներառված էին դասագրքերի փորձարկման ծրագրերում: Այսինքն՝ մինչ դասագրքի հրատարակումը դրանք ներկայցվել էին փորձարկման՝ ակնկալելով մասնագիտական գնահատական:
Սակայն ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձևական պատասխաններ է ներկայացրել: Այնպես որ, եթե հետագայում դասագրքերի որակի հետ կապված լինեն դժգոհություններ՝ նկատի ունեցեք, որ մենք մատնացույց ենք անելու դրական կարծիքներ հայտնած դպրոցներին: Ընդհանրապես, մասնագիտական համաձայնության խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Հազվադեպ է պատահում, որ միևնույն հարցի վերաբերյալ մասնագետներն ունենան միասնական կարծիք»:
Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի բարելավման՝ նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
«Թեև վերջին տարիներին ավելի քան 5000 նոր համակարգիչ է հատկացվել հանրապետության դպրոցներին, սակայն համակարգչային վերազինումը մշտական գործընթաց է»,- ուսուցիչներից մեկի հարցին ի պատասխան ասել է նախարար Ա. Աշոտյանն ու առաջարկել մարզպետարանին գնահատել մարզի դպրոցների համակարգչային լաբորատորիաների պահանջարկն ու ներկայացնել ԿԳՆ:
Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի: «Հետևաբար, դասաժամերի սակավությամբ պայմանավորված, կադրերի կրճատումներ իրականացնելիս, տնօրենները պարտավոր են առաջնորդվել բարոյական նորմերով ու խղճով, որպեսզի որևէ լավ մասնագետ դուրս չմնա դպրոցից»,- շեշետել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ 2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում:
Նախարարը տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ: Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝ Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: «Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից», — պարզաբանել է նախարարը:
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում և հաջորդ սեպտեմբերիր 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հրաման է ստորագրել հանրապետության մի շարք ուսուցիչների որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու մասին, տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության կայքը:
Համաձայն վերոնշյալ կարգի՝ որակավորման տարակարգ ստացած ուսուցիչները ՀՀ կառավարության սահմանած չափով կստանան ամենամսյա հավելավճարներ:
Նախարարը հրամանն ստորագրել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 15-ի որոշումը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Ստորև՝ կարկուտից տուժած համայնքների ցանկը:
ՑՈՒՑԱԿ
ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից առավել տուժած 22 համայնքների
Արմավիր, Ալաշկերտ, Արևիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ։
Արդեն հրապարակվել են հունիսի 4-ին մեկնարկած «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննության պատասխանները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.