29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:
Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:
Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:
Հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ — վաղվա ուսանողներ»:
Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի անտարբեր հայացքի ներքո, և երկու գերատեսչությունների՝ ԿԳ և սփյուռքի նախարարների հարցին մակերեսային, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում, փակվեց Բեռլինի Ազատ համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ամբիոնը:
Դոկտոր Ժիրայր Քոչարյանն վերը նշված ամբիոնի վերջին վարիչն է, ահա թե ինչ է պատմում նա՝ Ազատ համալսարանում կարևորագույն այդ օջախի փակման հետ կապված:
—Պրն Քոչարյան, ներկայացրե՛ք Ձեզ.
— Մինչև անցյալ տարի սեպտեմբեր Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության սեմինարներում հայկական բաժնի վարիչն էի: Քարտեզագրություն եմ ուսանել Բեռլինում, ապա աշխարհագրություն եմ ուսումնասիրել՝ մարդու և միջավայրի փոխհարաբերությունը: Երկրորդ ճյուղս բանասիրությունն է՝ իրանական ֆիլոլոգի, միջին պարսկերեն, որը գրաբարին մոտ է: Գիտությունների դոկտոր եմ: Եվ այդ ժամանակ, դժբախտաբար, մահացավ Բեռլինի ազատ համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դասախոս դոկտոր Ֆրունջյանը, (նա էր այդ բաժնի պատասխանատուն) որի մոտ ես ուսանել եմ նաև արևմտահայերեն և գրաբար: Նրա մահից հետո, այդ պաշտոնը ստանձնեցի ես, մինչև անցյալ տարվա սեպտեմբեր:
—Մի փոքր պատմեք Բեռլինի Ազատ համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ամբիոնի մասին.
— Բեռլինի համալսարանում, որտեղ հայագիտություն ամբիոն կար, 1921 թ.-ին հիմնադրել էր Ժոզեֆ Մարքուարդթն, հիմնել էր նաև իրանագիտության ամբիոն, նրա մահից հետո՝ հայագիտական ամբիոնը փակվեց, բայց հայոց լեզուն միշտ դասավանդվեց հալասարանում, որովհետև եթե որևէ մեկն ուզում է լրջորեն ուսանել համեմատական լեզվաբանություն, պիտի նաև հայոց լեզվին ծանոթանա, և երբ Ֆրունջյանը ստանձնեց այդ պարտականությունը, չզբաղվեց միայն գրաբարով այլ նաև աշխարհաբարով, ես ավելի ընդարձակեցի՝ Հայաստանի աշխարհագրություն, Հայոց եկեղեցու պատմություն, Արցախյան ազատագրական պայքար, ազգագրական որոշ թեմաներ:
—Քանի՞ ուսանող եք ունեցել.
-Ունեցել ենք 5-11 ուսանող, ամեն սեմեստր՝ 6 ամսյակ, այնտեղ այդպես է հաշվվում, ձմեռային, ամառային վեցամսյակ: Ես հիշում եմ, երբ իրանագիտություն էի ուսանում, մենք երկու հոգի էինք, և եթե մեզանից որևէ մեկը բացակայում էր, պրոֆեսորն ասում էր. «Հիմա, որ ուսանողների 50 տոկոսը չկա, ուրեմն գնանք սրճարան»:
—Ի՞նչպես եղավ, որ ամբիոնը փակվելու որոշում կայացվեց:
-Բեռլինի սենատը որոշեց, որ Ազատ համալսարանը շատ է մեծացել, ունի 63.000 ուսանող և աշխատակազմը 100.000-ի է հասնում, այսինքն՝ էլ տեղ չունի դասավանդումների համար, որոշեցին մի քիչ փոքրացնել, նույն քաղաքում, եթե մյուս համալսարանում նույն առարկաները կային կամ նույն ամբիոնը կար, պետք չկար, որ մյուսում էլ լիներ, այդպես իրենք որոշեցին հավասարակշռություն ստեղծել, ի միջի այլոց Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանություն արդեն Հոլբոլդում էր կար, որոշեցին Ազատ համալսարանը փակեն, որովհետև այնտեղ ի տարբերություն Հայաստանի, տարբերություն չկա, որ համալսարանը գնաս:
Հայաստանում համալսարանները դպրոցի շարունակությունն են, այնտեղի համալսարանները գիտության հետազոտության կենտրոններ են, ասենք՝ ակադեմիայի պարտավորություն են ստանձնում, որովհետև ակադեմիա չկա: Եվ սահմանափակ չի, կարող ես ոչ թե 3, 4 տարում ավարտել, այլ 8 տարում, միայն թե չափանիշները պետք է լրացրած լինես: Այդպիսով հայագիտականը վերացավ, ես գնացի մեր գիտական միավորման գրասենյակ, որովհետև մենք կապվում էինք հին փիլիսփայական գիտությունների մասնաճյուղին, խոսեցի, շատ ուրախացան և ասացին, որ հայոց լեզուն ավանդույթ ունի հատկապես Բեռլինում, (չմոռանաք, որ գերմանացիները մեծ ներդրում ունեն հայագիտության մեջ, Հուբշմանն առաջինն էր, որ փաստեց, թե հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի ուրույն ճյուղն է) և կարելի է բացել լեկտորատ՝ ապագայում ամբիոնի հեռանկարով, կհրավիրեին դասախոսների նաև Հայաստանից, որովհետև մեկ դոցենտով չէինք կարող հայագիտական բացել, դժբախտաբար, այդ առիթն էլ մենք կորցրեցինք: Բաժինը պետք է ունենար 48.000 եվրո տարեկան բյուջե, որից միայն 24,000 պետք է վճարեր հայկական կողմը: Դա իմ սխալն էր, որ գումարի հարցով դիմեցի ՀՀ Սփյոռքի, ԿԳ նախարարություններին:
— Հիմա մի քիչ մանրամասն կպատմեք այդ մասին.
— Դեհ… ձգձգեցին, երկարացրեցին և վերջը պատասխան չտվեցին, թերթերում էլ ոչ ճիշտ տեղեկություններ հրապարակեցին:
Շարունակելի…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հաշվի առնելով տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին շրջանում տեղ գտած որոշ հրապարակումներ առ այն, որ անվճար տեղերի քանակը ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հասցվել է նվազագույնի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը: ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրա¬գույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաև նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:
Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:
Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:
Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաև բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաև կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:
Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաև ՀՀ օրենսդրությամբ («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին » ՀՀ օրենք, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք ) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:
Հարկ ենք համարում նշել նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի փոխհատուցման ճկուն համակարգ:
2013 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին, յուրաքանչյուր տարի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Հիշյալ ծրագրի շրջանակում, պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ստացել 850 ուսանող:
Վերջին ժամանակներս ներառական դասարանների թիվն աճել է, սակայն, մասնագետների կարծիքով, այն չի արդարացնում իրեն, քանի որ կան շատ երեխաներ, որոնց համար ուսուցման նման ձևը դժվարություններ է հարուցում:
Խնդրի հիմնական կողմը հասկանալու համար «Հայկական Վարկածն» այցելեց Երևանի N 12 հատուկ դպրոց: Դպրոցում աշակերտներ չկային, սակայն ուսուցչական կազմն այնտեղ էր: Զրուցեցինք տնօրեն Արծվիկ Արշակյանի հետ:
Վերջինս համարում է, որ ներառական կրթությունը մեզ մոտ դեռևս թերի է:
«Ներառական կրթությունն այդքան էլ ընդունելի չէ իմ կողմից, քանի որ կան երեխաներ, որոնց համար այդ դպրոցներում դժվար է:Այստեղ մենք դասավանդում ենք հայոց լեզու, աշխարհագրություն, մաթեմատիկա, պատմություն, իսկ ներառական դպրոցներում առարկաներն ավելի քիչ են»,-նշեց տնօրենը:
Այն հարցին, թե ինչպիսի չափանիշներով են ընտրում երեխաներին ներառական դասարանում սովորելու համար, տնօրենն ասաց.
«Երկու տարին մեկ գալիս են Գնահատման կենտրոնից, բայց տանում են այնպիսի երեխաների, որոնք ունեն շատ լուրջ խնդիրներ, իսկ մի քանի տարի հետո ասում են, որ վիճակն իբր թեթևացել է: Որոշ ժամանակ անց ծնողները գալիս են ու խնդրում, որ նորից ընդունենք իրենց երեխաներին»:
N 12 հատուկ դպրոցում այժմ սովորում է 82 տարբեր աստիճանի մտավոր թերզարգացած երեխաներ, որոնք իրենց օրվա մեծ մասն անց են կացնում դպրոցում, և Արծվիկ Արշակյանի խոսքով, նույնիսկ տխրում են հեռանալուց:
«Կան երեխաներ, որոնք երրորդ դասարան են, բայց նույնիսկ տառաճանաչ չեն, նրանց էլ փորձում ենք ինտեգրել հասարակության մեջ, սովորեցնում ենք օգտվել զուգարաններից, ճաշարանից: Մենք ապահովում ենք նրանց հագուստով, ուտելիքով, գրենական պիտույքներով»,- հավաստիացրեց Արծվիկ Արշակյանը:
Գոհ լինելով պետության աջակցությունից՝ տնօրենը ցավով նշում է, որ շատ հատուկ դպրոցներ փակվում են այժմ և 52 -ից միայն 20-ն է մնացել:
Վերջինս նշեց, որ պետությունը տրամադրում է 100մլն, իսկ բարերարներ այլևս չկան:
Դպրոցի գրադարանը հարուստ էր հատուկ գրքերով, գրադարանավարուհի տիկին Աղավնիի խոսքով, այստեղ երեխաներն ավելի շատ են ձգտում ուսում ստանալ, քան հասարակ դպրոցների երեխաները:
Փոխտնօրեն Արամ Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցինք դպրոցի ննջասենյակներ, կավեգործության, կարպետագործության և տարբեր տեսակի զբաղմունքի դասասենյակներ:
Նա պատմեց, որ երեխաները հաճույքով են սովորում տարբեր արհեստներ, ցույց տվեց շնորհալի երեխաների աշխատանքները:
Ավելացնենք նաև , որ որոշ սենյակներ ոչ բարվոք վիճակում էին, որտեղից խոնավության տհաճ հոտ էր գալիս, սակայն, փոխտնօրենի հավաստիացմամբ, կամաց-կամաց կատարվում են վերանորոգման աշխատանքներ:
Հ.Գ. Արդեն մի քանի տարի է, ինչ ներառական կրթության ծրագիրը ներմուծել են դպրոց, թե ինչքանով է դա իրեն արդարացրել այս ամբողջ տարիների ընթացքում, այլ խոսակցության թեմա է: Սակայն, այն որ փոշիացվող գումարների արդյունքում մենք ոչինչ չենք ունենում, երևում է նույնիսկ անզեն աչքով: Ներառական կրթությունը իր հետ բերել է մի շարք խնդիրներ որոնք ավելի պակաս չեն, քան հատուկ դպրոցներում եղած բազմաթիվ լուծում պահանջող հարցերը, որոնց կանդրադառնանք մեկ ուրիշ հրապարակմամբ:
[nggallery id=168]
Մարիանա Պետրոսյան
Այս տարի ԵՊՀ է դիմել 2200 դիմորդ, ինչը 400-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը:
Նրա խոսքով, բոլոր բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 դիմորդների պակաս կա:
«Դիմորդների թվով դրական կարող ենք համարել վիճակը ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կառավարում, լեզվաբանություն մասնագիտություններում: Բնագիտական ֆակուլտետներում դիմորդների թվով պայմանավորված վիճակը վատ է: Փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստաբանություն, ռուսաց լեզու մասնագիտություններով նույնպես քիչ են դիմորդների թիվը: Ամեն տարի պակասում է նաև հանրակրթական դպրոցներ ավարտողների թիվը»,-նշել է Վաչագան Գալստյանը:
Բանախոսի տեղեկացմամբ, թափուր տեղերի դեպքում՝ դիմորդները կարող են պետական ավարտական քննական գնահատականով մասնակցել մրցույթին, այսինքն՝ մեկ առարկայով կարող են ընդունվել բնագիտական ֆակուլտետներ:
Հայ բանասիրության ֆակուլտետում հանվել է ընդունելության համար պարտադիր համարվող երրորդ առարկաից քննությունը՝ հայ ժողովրդի պատմություն կամ օտար լեզու, փոխարենը՝ հաշվի կառնվի ատեստատի գնահատականը: Ռուս բանասիրականում էլ հանվել է գրավոր քննությունը հայոց լեզվից և գրականությունից:
Վաչագան Գալստյանը հայտնել է նաև, որ այս տարի ոչ մի մասնագիտությունում վարձավճարների փոփոխություն չի եղել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, «Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի» տնօրեն Գայանե Սաֆարյանի, «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի» տնօրեն Մայիս Նիկողոսյանի, «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրենի տեղակալ Հայկ Քուրքչյանի, «Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Վարդգես Կիրակոսյանի, «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի» տնօրեն Արմեն Խաչատրյանի, «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրեն Արիս Թորոսյանի, «Գյումրու մշակույթի վարժարանի» տնօրեն Սուրեն Հովսեփյանի, «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի» տնօրեն Ալբերտ Պետրոսյանի, «Մեղրու պետական քոլեջի» տնօրենի տեղակալ Շուշիկ Բաբայանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը: Նախարարի մեկ այլ հրամանով` «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի» տնօրեն Սամվել Երանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի համար հիմք են ծառայել ՀՀ Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ, վերստուգիչ վարչության հայտնաբերած թերությունների ու խախտումների մասին արձանագրությունները: Վերջինս հիմք է հանդիսացել նաև, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ-առաջարկով դիմի ԿԱԻ տնօրենին` պատասխանատու անձանց և «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդին` տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ:
Հանձնարարվել է նաև «Արմավիրի Տիգրան ՄԵծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի» տնօրենին` հաշվապահի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» :
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ստորագրել է հրաման, որով որոշվել է 2014 թվականի միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների։
Համաձայն այդ հրամանի, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են այս տարվա հունիսի 3-ին։ Բուհ ընդունվել ցանկացող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն կհանձնեն հունիսի 6-ին։ «Ֆիզիկայի» քննությունը հունիսի 10-ին է, «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 17-ին։ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն նույն օրը՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը կլինի 3-օր հետո՝ հունիսի 23-ին։
Նշենք, որ ավարտական դպրոցական քննությունները սովորաբար անցկացվում են յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունից մեկ օր առաջ։
Բացի քննության օրերից, հայտնի են նաև քննական կենտրոնները, որտեղ և կանցկացվեն միասնական ընդունելության քննությունները:
Չորրորդ ինքնիշխանություն
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ այցելեցի Երևանի՝ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, և արձանագրեցի հետևյալ աղաղակող փաստերը.
1. Ս/թ ապրիլի 10-ին դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը ստորագրել է հրաման հետևյալ բովանդակությամբ. «2014թ. ապրիլի 9-ի դրությամբ 6Բ-րդ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6Բ-րդ դասարանը համարել փակված»:
2. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ասվում է. «…պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Գ. Դեմիրյանը չկարողացավ պատասխանել իմ հարցին, թե ո՞ր օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է իրեն վերապահված դասարանը փակված համարելու լիազորություն: Այս հարցի պատասխանը չուներ նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
3. Վերը նշված հրամանի ստորագրման հետևանքով կոպտորեն ոտնահարվել են 6Բ դասարանում մնացած միակ աշակերտ Հարություն Ղազարյանի իրավունքները: Գայանե Դեմիրյանին ուղիղ հարցրի, թե արդյոք այդ հրամանի ստորագրումից հետո Հարություն Ղազարյանը համարվում է թիվ 71 դպրոցի աշակերտ: Նա միանշանակ դրական պատասխան տվեց: Այդ դեպքում ո՞ր դասարանի աշակերտ է Հարությունը. այս հարցին տիկին Դեմիրյանը չուներ պատասխան: Հաջորդ հարցին, որ եթե Հարությունը վաղը առավոտյան ժամը 8.30-ին ներկայանա դպրոց, ո՞ր դասարանում պետք է կրթություն ստանա, Դեմիրյանը նույնպես պատասխան չուներ (վերջին տասն օրերին Հարությունը դպրոց չի հաճախում՝ առողջական խնդրի պատճառով):
4. Գայանե Դեմիրյանը ավելի հեռուն է գնացել՝ Հարություն Ղազարյանի ծնողներից անուղղակի ձևով պահանջելով նրան հանել թիվ 71 դպրոցից: Վերը նշված հրամանի ստորագրումից հետո տնօրիությունը ծանուցում է ուղարկել Ղազարյաններին, որտեղ նրանց տեղեկացրել է, թե 6Բ դասարանը, որտեղ սովորում էր Հարությունը, փակված է, իսկ 6Ա դասարանը կոմպլեկտավորված է առավելագույն թվով աշակերտներով, այսինքն՝ Հարությունին չեն կարող այդ դասարան տեղափոխել:
Այսպիսով, թիվ 71 դպրոցը, որ Հարությունի ծնողների հետ ունի նրա ուսումնառությունը կազմակերպելու պայմանագիր, հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները 6Բ-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի նկատմամբ: Սա անթույլատրելի, աղաղակող փաստ է, և պետք է արժանանա համապատասխան գնահատականների:
ԱԺ պատգամավոր
Հ.Գ. Այս թեմային չէի անդրադառնում, հույս ունենալով, որ հանրակրթական համակարգն ի զորու կլինի լուծել իր «ներքին» խնդիրը:
Ստեղծված իրավիճակում սակայն, որպես ԱԺ պատգամավոր պարտավորված եմ համարում դիրքորոշում արտահայտել երեխայի նկատմամբ պետական համակարգի հարուցած ապօրինության մասին: Ընդ որում, ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել նախկին համադասարանցի երեխաների ծնողների դիրքորոշումները. այս կամ այն դիրքորոշում ունենալը նրանցից յուրաքանչյուրի անօտարելի իրավունքն է:
Ուղղակիորեն դատապարտում եմ, սակայն, այն փաստը, որ պետական հանրակրթական համակարգը ապօրինության սլաքներն ուղղել է 6-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի դեմ»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին: Նախարարը նշել է, «ներկայացնել» արտահայտությունը գուցե տեղին չէ, քանի որ Դավիթ Մուրադյանը երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձնավորություն է, մարդ, ով ԵԹԿՊԻ հետ կապված է իր կենսագրությամբ, բուհի կոլեկտիվին քաջ ծանոթ մարդ, մտավորական: Այս մասին տեղեկացնում են Կրթության և գիտության նախարարությունից:
«Ուզում եմ տեղեկացնել, որ նշանակման առթիվ ես խոսել եմ նաև բուհի խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանի հետ, ով ևս կիսում է մեր մոտեցումը` կադրային քաղաքականության առումով: Բոլորս էլ գիտենք, որ այսօր բուհի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ` սկսած բուհի ուսումնական գործընթացի կազմակերպումից մինչև ֆինանսական կայունության ապահովում, որը պետք է լուծենք միասին»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինստիտուտի կոլեկտիվին` այս ընթացքում համախմբվածություն ցուցաբերելու, ինչպես նաև բուհի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մինասյանին` ռեկտորի մահից հետո բուհը կայուն վիճակում պահելու համար:«Շնորհակալ եմ, որ ձեր կոլեկտիվն ըմբռնումով է մոտեցել խնդրին, միաժամանակ ցանկանում եմ նաև հայտնել, որ շուտով կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Այն բաց մրցույթ է, և ռեկտորի համար նախատեսված չափանիշներին համապատասխանող բոլոր թեկնածուները կարող են մասնակցել»,-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ մոտակա տարիների համար բուհը կունենա կայուն զարգացման լավ հիմքեր, և այդ հարցում նախարարությունը կաջակցի բուհին` բոլոր խնդիրները միասին լուծելու համար: Նախարարը նաև հերքել է այն մտավախությունը, որ բուհը կարող է միանալ այլ ուսումնական հաստատության` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում նման խնդիր դրված չէ:
Ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար` նշելով. «Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքով կապված են այս բուհի հետ, որովհետև նրանց մեծ մասը ուսանող տարիքից է այս օջախում, և սա իրենց համար պատահական աշխատավայր չէ: Մարդիկ, ովքեր սիրում են այս բուհը` մտահոգ նրա անհաջողություններով և ուրախ` հաջողություններով: Ոչ մի ռեկտոր չի կարող հաջողությամբ աշխատել, եթե չունի կոլեկտիվի և լիազոր մարմնի աջակցությունը»,-նշել է Դ. Մուրադյանը:
Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ևս նշել է, որ Դավիթ Մուրադյանն իրենց համար օտար մարդ չէ. բուհում բոլորը նրան շատ լավ են ճանաչում, և մասնագիտական շրջանակի կողմից վերջինիս նկատմամբ լավ վերաբերմունքն ու հարգանքն ակնհայտ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.