29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Բոլոր մասնագիտությունների թվով այս տարի քիչ ընդունելություն ենք ունեցել, քան նախորդ տարի` ընդամենը`693 ուսանող»,- այսօր հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի ընդունելության մակարդակը համալսարանի հումանիտար թևում նորմալ է եղել, սակայն բնագիտության թևումդիմորդներ գրեթե չեն եղել, ինչի հետևանքով մի շարք մասնագիտությունների`մասնավորապես ֆիզմաթ գծով առաջին կուրսեր այս տարի չեն լինի: Նորընծա ուսանողների հիմնական բաշխվածությունը եղել է բանասիրության, իրավաբանության, պատմության, հայագիտության ֆակուլտետների վրա:
«Այս տարի դպրոցը շրջանավարտներ չի տվել և բուհական ընդունելությունը եղել է սակավ»,- հիշեցրեց ԵՊՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ այս խնդրի հետևանքով ի հայտ եկած դժվարությունները հաղթահարելու համար իրենք նախապես մշակել են մի շարք միջոցառումներ, ձեռնարկել քայլեր: «Սպասվածից շատ ավելի լավ իրավիճակ է՝ շնորհիվ այդ ծրագրերի և կառավարության աջակցության, և կարծում եմ, որ բոլոր բուհերը հաջողությամբ այդ խնդիրները հաղթահարելու են: Այս տարի պահպանվելու է բարձրագույն կրթության պետական վարկավորումը՝ անկախ ընդունված ուսանողության քանակից»,- հայտարարեց ԵՊՀ ռեկտորը:
Խնդիր է առաջացել դասերի ժամաքանակների պակասը լրացնելու հարցում, սակայն Սիմոնյանի խոսքով, իրենց ձեռնարկած քայլերը արդյունք են տվել: Մասնավորապես, հեռակա ուսուցման ծանրաբեռնվածությունն այսօր մտցվել է հիմնական ծանրաբեռնվածության մեջ. «Այսինքն, եթե մի ամբիոնում մեկ դրույքի դեֆիցիտ է առաջացել, մենք փակել ենք այդ ճեղքվածքը հեռակա ծանրաբեռնվածությունը տեղավորելով հիմնական ծանրաբեռնվածության մեջ»: Ուսման վարձերի փոփոխություն, Սիմոնյանի հավաստմամբ, ԵՊՀ-ում չի եղել և առաջիկա տարիներին չի էլ նախատեսվում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին:
Հանրապետության ղեկավարը ողջունել է ՀՀ նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած հանդիպման մասնակիցներին, նշելով, որ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթը մեզանում արդեն մեծ համարում է ձեռք բերել, և հաղթողներն էլ քիչ չեն: Սերժ Սարգսյանը շնորհավորել է առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթողներին, ընդգծելով, որ նրանք ուղեցույց են դառնում իրենց շատ հասակակիցների, այդ թվում նաև՝ «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար:
«Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ: Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարևոր: Ես ցանկանում եմ հնչեղություն հաղորդել ձեր լավ գործերին, որովհետև եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր գործը կատարի այնպես, ինչպես դուք եք կատարում, ապա մենք մի քանի քայլ արդեն առաջ կլինեինք այնտեղից, որտեղ հիմա ենք:
Ցանկանում եմ, որպեսզի ձեր հասակակիցները ձեզ այստեղ տեսնեն, որպեսզի նրանց մոտ ցանկություն առաջանա ձեզնից հետ չմնալու: Ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի հայտնի խոսքերը. «Մարդիկ իրար առողջությամբ թող վարակեն»: Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ, որպեսզի մենք լավ իդեալներ կարողանանք ձևավորել, որովհետև, ցավոք, մեր հասարակության մեջ կան նաև վատ բարքեր, կան ոչ ճիշտ հասկացված իդեալներ, կան կեղծ հերոսներ, իսկ դրանք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար:
Ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության մեջ կարևորվեն կիրթ և մտածող մարդիկ՝ այնպիսին, ինչպիսին մեր շախմատիստներն են: Մենք ձեզ հետ միասին նաև պետք է պայքարենք այդպիսի հասարակության համար: Մենք ունենք շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդներ, որոնց դաստիարակման հիմնական հոգսը ընտանիքների վրա է, բայց մենք պետք է կարողանանք բարձրացնել նաև դպրոցի, արտադպրոցական հաստատությունների դերը: Անշուշտ, դուք ձեր ծնողների հպարտությունն եք, բայց միևնույն ժամանակ՝ նաև մեր հասարակության: Ձեր տաղանդը, ձեր ձիրքը մեր հասարակությանը շատ են անհրաժեշտ: Ապրե՛ք: Շարունակե՛ք նույն ոգով: Վստա՛հ եղեք, որ տքնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալու:
Սա ձեր առաջին հաջողությունն է, բայց լավ աշխատելու, կարգապահ լինելու, բարի լինելու դեպքում արդյունքներն անպայման երևալու են: Համոզված եղե՛ք: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ասել՝ այո՛, Հայաստանը ես եմ: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում և ձեր ապագա հաջողությունների ակնկալիքով ձեզ մաղթում եմ առողջություն, ջանասիրություն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի ողջույնից հետո, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներից մի քանիսը ցանկություն են հայտնել ՀՀ նախագահի համար հատվածներ ընթերցել իրենց շարադրություններից, իսկ 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտները իրենց տպավորություններն են ներկայացրել օլիմպիադայից:
Նախագահ Սերժ Սարգսյանը նվերներ է հանձնել 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին: Հանդիպման բոլոր մյուս մասնակիցները հուշանվերներ են ստացել:
2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի հաղթողներին և Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի մրցանակակիրներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է խրախուսական շնորհակալագրեր: «Կենգուրու-2011» մրցույթի միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի բացարձակ հաղթող Արաքսի Գասպարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և հավաստագրով, իսկ յուրաքանչյուր մարզում և տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները՝ հավաստագրերով:
Սերժ Սարգսյանը երեխաներին հրաժեշտ տալուց հետո, դուրս է եկել ՀՀ նախագահի նստավայրից և շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նստավայրի մոտ հանդիպման մասնակից երեխաներին սպասող ծնողներին և ուսուցիչներին: «Ինձ համար ամենակարևոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արա Ավետիսյանը, 2011թ. հուլիսի 25-ից ազատվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Արա Ավետիսյանը կզբաղեցնի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը, քանի որ լրացել է նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի կենսաթոշակի անցնելու տարիքը: Ավետիսյանը չի թաքցնում իր ցանկությանը, ի դեպ նա արդեն տևական ժամանակ է, հարմար պաշտոն էր փնտրում նախարարությունից հեռանալու համար:
Որպես համակարգի փորձառու կադր Ավետիսյանը և օգնում, և խանգարում էր նախարար Աշոտյանին: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան ԿԳ փոխնախարարի պաշտոնում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը: Հանձնաժողովը ձեւավորվել է հետեւյալ կազմով.
Ա.Աշոտյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարար, նախագահ,
Ա.Ավետիսյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ,
Մ.Մկրտչյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ,
Ա.Սարգսյան — ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
Հ.Կարումյան — ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,
Գ.Խաչատրյան — ՀՀ կառավարության աշխատակազմի “Գնահատման եւ թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն,
Կ.Նասիբյան — ՀՀ կառավարության աշխատակազմի “Գնահատման եւ թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի բաժնի պետ,
Ռ.Սուքիասյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար,
Ա.Բաղդասարյան — ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ,
Ա.Սիմոնյան — Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, Ո.Մարուխյան — Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,
Հ.Թոքմաջյան — Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր,
Կ. Աթոյան — Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,
Ռ.Միրզախանյան — Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,
Ս.Զոլյան -Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, Շ.Շահինյան — Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար,
Ա.Մազմանյան — Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Իսաբեկյան — Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,
Դ.Դումանյան — Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր,
Վ.Առաքելյան — Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Թարվերդյան — Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր,
Վ.Գրիգորյան — Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար,
Գ.Խաչատրյան — Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
Ռ.Հակոբյան — Գավառի պետական համալսարանի ռեկտոր,
Յու.Սաֆարյան — Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,
Բ.Մակիչյան — “Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ” ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր,
Ս. Օհանյան — Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կասեցվել է «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը: Նախարարի այլ հրամաններով նախազգուշացվել և հայտնաբերված խախտումների վերացման համար երկամսյա ժամկետ է սահմանվել հետևյալ ընկերությունների՝
«Վամհեր» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ս.Դավիթ» կրթահամալիր ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Մաշտոց» շուրջօրյա մասնավոր դպրոց ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Կուպալյան» մասնավոր վարժարան ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Իմաստասեր» մասնավոր վարժարան ՍՊԸ /միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր/ կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունների համար:
Նախարարի հրամանների համար հիմք է ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 7-ի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացված որոշումները:
Օտարալեզու դպրոցների դեմ պայքարը արդյունք չտվեց, ավելին` եթե մի շարք որոշումներ տարիներով մնում են դարակներում, ապա այս դեպքում նախանձելի փութաջանություն դրսևորվեց. ըստ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, հուլիսի 1-ից Դիլիջանում մեկնարկել է օտարալեզու դպրոցի շինարարությունը` ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ: Դպրոցի շինարարության համար ծախսվելու է 100 մլն դոլար:
Լրագրողներին քաղաքապետը տեղեկացրեց, որ դպրոցի շինարարությունը կավարտվի 2013 կամ 2014 թվականին: Դպրոցը նախատեսված է 550 աշակերտի համար և շատ նման է Թայլանդի թագավորական դպրոցին: «Քաղաքի մեջ մի փոքրիկ քաղաք է լինելու»,- ասաց Ա. Սանթրոսյանը:
Նախորդ տարվա նույն ամսին Ռուբեն Վարդանյանն ու Դիլիջանի դպրոցի մյուս նախաձեռնողները (Վերոնիկա Զոնաբենդ, Թիմ Ֆլին, Նուբար Աֆեյան) տեղի տվեցին հանրության դժգոհությանը և բաց նամակ հղեցին Հանրային խորհրդին` հայտարարելով, որ հասարակական ճնշումների շարունակվելու դեպքում կհրաժարվեն նախագծից: Սակայն, ինչպես տեսնում ենք, արդեն երկու դպրոցի կառուցում մեկնարկել է. մարզպետի «օրհնությամբ» Սյունիքում ևս կկառուցվի օտարալեզու դպրոց:
Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արամ Հրաչիկի Սիմոնյանի ընտրության արդյունքները: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ` Ա. Սիմոնյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:
Ա. Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է 2006 թվականից, իսկ մինչ այդ եղել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Դոկտոր-պրոֆեսոր է: 1998 թվականից հանրապետական կուսակցության անդամ է:
Այսօր` հունիսի 27-ին Պետական կառավարման ակադեմիայում ընտրվել է նոր ռեկտոր:
Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստը վարել է խորհրդի նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, որի օրակարգում եղել է ակադեմիայի ռեկտորի ընտրության հարցը:
Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթում դարձյալ ռեկտորի թեկնածուն մեկն է եղել` Արսեն Լոքյանը:
Մնացածը ինչպես միշտ նման դեպքերում.Ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ձեւավորվել է հաշվիչ հանձնաժողով, տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի 20 անդամները միաձայն ռեկտորի թափուր պաշտոնում ընտրել են միակ թեկնածուին`Արսեն Լոքյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն են ստանում շուրջ 70 սան Հայաստանից և Սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում, ծանոթացել է սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել սաների և դպրանոցի տնօրինության հետ:
Ողջունելով ճեմարանականներին` նախարարն ասել է. «Դուք ձեր մասնագիտական ընտրությունը կատարել եք ձեր հոգու կանչով, ձեր նախասիրություններով, անկախ այն բանից, թե ինչպիսի դժվար ու փշոտ ճանապարհ բաժին կընկնի ձեզ: Այն արժեհամակարգը, կրթական ծրագրերը, հոգևոր ծառայությունը և առօրյան, որոնք իրականում պարփակված են այսպիսի ազդեցիկ միջավայրում, որտեղ և՛ բնությունը, և՛ճարտարապետությունը, և՛ անտեսանելի եթերը թույլ են տալիս ձեզ կենտրոնանալ այն երկխոսության մեջ, որ սկսել եք դուք` գալով այստեղ»: Նաև հավելել է, որ հոգևոր կրթությունը պահանջում է նվիրում ու առաքելության գիտակցում: Նախարարն իր խոսքում կարևորել է կրթական նոր ծառայությունների` ինտերնետային կապի, ժամանակակից գրադարանի, ուսանողների փոխանակման ծրագրերի ներմուծումը, որոնք նույնպես կնպաստեն, որպեսզի Հայ եկեղեցին ունենա այնպիսի պատրաստված սպասավորներ, որոնք ծառայություններ կիրականացնեն ամենուր, որտեղ հայ ու Հայ եկեղեցի կա:
Մաղթելով ճեմարանականներին հաջողություններ ուսման մեջ` նա նշել է, որ և՛ Վազգենյան դպրանոցը, և՛ Գևորգյան ճեմարանը ոչ միայն կրթական, այլև քաղաքակրթական հարստություններ են, և տարիների ընթացքում ուսանողների թիվը պետք է ավելանա, որովհետև մեր ժողովուրդը կարիք ունի հայ հոգևորականի:
Նախարարը պատասխանել է նաև ճեմարանականների հարցերին, որոնք վերաբերել են «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդմանը դպրոցում:
Հանդիպումը եզրափակվել է ճեմարանականների երգչախմբի ելույթով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար:
Դասընթացներին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի և Ախալցխայի 100 ուսուցիչ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.