29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կառավարության գործունեության գնահատման նպատակով իրականացված սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասաիրությունները ցույց են տվել, որ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները որոշակի դրական տեղաշարժեր ապահովել են: Միաժամանակ ակնհայտ է, որ ոչ մի կառավարություն և նախարարություն չի կարող կոռուպցիան արմատախիլ անել, եթե դրանում կրթական գործընթացի մյուս մասնակիցները, հատկապես բուհական համակարգում, շահագրգիռ չեն: Բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների իրականացմամբ մենք նպատակ ենք դնում ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ ուսանողն ինքը հրաժարվի արատավոր հարաբերություններից: Այսօր կոռուպցիայի գաղափարաբանական պատճառներից մեկն այն է, որ ուսանողի համար գիտելիքը դեռևս ապագա բարեկեցության երաշխիք չէ: Հասարակական հարաբերություններում գիտելիքով զինված անհատ լինելը, դեռևս հաջողակ և լավ վարձատրվող մասնագետ լինել չի նշանակում: Գիտելիքի նկատմամբ իրական պահանջ մեր տնտեսության մեջ դեռ չի ձևավորվել, բայց այդ միտումն արդեն կա: Եթե գիտելիքի պահանջարկը մեծանա, ուսանողների մոտ կրթության հանդեպ ձևական մոտեցումը կնվազի և սովորելու նկատմամբ կձևավորվի իրական պահանջարկ»: ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում, բոլոր բուհերը պարտավոր էին մշակել հակակոռուպցիոն ծրագրեր: Նախարարի գնահատմամբ հակակոռուպցիոն ծրագրի իրականցումը որոշ բուհերում ձևական բնույթ է կրել: Հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությունը, ինչպես շեշտել է նախարար Ա. Աշոտյանը, բուհերին պետական ֆինանսներ հատկացնելու հարցում, դիտվելու է կարևոր հանգամանք: Այս առնչությամբ նախարաըը մասնավորապես նշել է. «Հաջորդ տարվանից ներդրվելու է ֆինանսավորման նոր համակարգ: Այն բուհերը, որոնք չեն ապահովի կրթության որակ, իսկ որակը հակադարձ համեմատական է կոռուպցիոն դրսևորումներին, պետության կողմից պատվերներ չեն ստանա»: Դիմելով քննարկմանը ներկա ուսանողական միությունների ներկայացուցիչներին՝ նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ կրթության և գիտության նախարարությունը Բոլոնիայի գործընթացի շրջանակում հանդես կգա ուսանողների շահերի պաշտպանությանն ուղղված երկու կարևոր նախաձեռնությամբ, և հավելել. «Քննություն ստանալ-չստանալը ուսանողի համար չպետք է ճակատագրական լինի: Եթե ուսանողությունը շահագրգիռ լինի, որ կոռուպցիան վերանա, վստահաբար շատ ավելի պահանջկոտ կլինի և բուհի ղեկավարության, և նախարարության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում ուսանողները պետք է մեր լավագույն գործընկերները լինեն»:
Նախարարն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն ավարտվելու: Նպատակն, ըստ նախարար Ա. Աշոտյանի, համակարգի կատարելագործումն է: Առջևում ուսուցիչների ատեստավորման գործընթացն է: Ուսուցիչների 20 տոկոսն այս տարի պարտադիր կերպով պետք է անցնի վերապատրաստում, հետո նաև ատեստավորում: Մոտ 8200 ուսուցիչների համար մրցութային կարգով ընտրված 16 կազմակերպությունների կողմից կկազամերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի բոլոր ուսուցիչներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը շեշտել է . « Մենք պետք է մատնանշենք ու գովաբանենք լավ ուսուցիչներին ու տնօրեններին, ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ :Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտին ուսուցանեք այնպես, ինչպես կուզեիք, որ կրթեին ու դաստիարակեին ձեր երեխաներին։ Համոզված եմ, ձեր ձեռքերում մենք ունեք լավ սերունդ և փայլուն ապագա»:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարը պարգևատրել է 2011 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթողներին: Պատվոգրեր և պարգևներ են հանձնվել նաև վերոնշյալ մրցույթին մասնակից մի խումբ ուսուցիչների և դաստիարակների՝ ՀՀ Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական միությունների ճյուղային հանրապետական միության կողմից:
Ներկայացնելով ծրագիրը` նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը ՀՀ կառավարության գերակայություններից է: Մինչև 2008 թվականը, ինչպես նշել է նախարարը, հանրապետության ավելի քան 170 համայնքներում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների հիմնադրման և վերականգնման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին` Լոռու և Շիրակի մարզերից: 2010 թվականին մեկնարկել է հիմնական ծրագիրը, որի նպատակն է` մինչև 2014 թվականը հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, ստեղծել նախակրթարաններ` դպրոցների հենքի վրա: Զուգահեռաբար նախատեսվում է աջակցել չգործող մանկապարտեզների բացմանը:
Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է.«Հանրապետության 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը`Գեղարքունիքում և 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար: Բոլոր նախակրթարանները վերանորոգվել ու կահավորվել են, համալրվել են համապատասխան գույքով, սարքավորումներով, ուսումնամեթոդական նյութերով: Ծրագրում ներառված է նաև դաստիարակների վերապատրաստում»: Ըստ նախարարի, դատելով միջանկյալ վերլուծությունից, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին հանրապետությունում կունենանք 250 նորաբաց նախակրթարան: Շեշտելով, որ մինչև ծրագրի մեկնարկը նախակրթարաններում ընդգրկված էին նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսն, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 57 տոկոսի, նախարարը նշել է.«Մեր վերջնական նպատակն է 2015 թվականին նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ: Սա մեր սոցիալական կարևորություն և հանրային մեծ ընդգրկվածություն ապահովող ամենահաջողված ծրագրերից է»: Նախարարը հավելել է, որ ծրագրի ընթացքը դրական է գնահատվել նաև Համաշխարհային բանկի կողմից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կհրատարակի «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը։ Թերթի հրատարակումը կնպաստի ուսանողական ինքնակառավարման զարգացմանը, ինչպես նաև կլուսաբանվեն ուսանողական հիմնախնդիրներն ու երիտասարդական միջոցառումները։ Պարբերականի հրատարակումը ստեղծագործող ուսանողներին հնարավորություն կտա տպագրել իրենց ստեղծագործություններն ու հոդվածները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Ապագա մանկավարժը» ՀՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների կողմից տպագրվող առաջին պարբերականներից է: Այն հրատարակվել է 2002-2009թթ.: Պարբերականի վերահրատարակումը թերթի շուրջ կհամախմբի բազմաթիվ ակտիվ և ստեղծագործող ուսանողների։ Բացի այդ, համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի շնորհալի ուսանողները կընդգրկվեն ամսաթերթի հրատարակման աշխատանքներում՝ կատարելով իրենց մասնագիտական գործունեության առաջին փորձը:
1000 օրինակ տպաքանակով «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը բաղկացած է 24 էջից, ամբողջությամբ գունավոր է, ունենալու է նաև ռուսերեն և անգլերեն էջեր։ Թերթի հիմնական խորագրերն են` «Մեր մշակույթը», «Մեր հայտնի շրջանավարտները», «Մեր մեծերը», «Մեր ֆակուլտետները», «Ազգային դաստիարակություն», «Ստեղծագործում են ուսանողները»։
ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ԵՊՃՀ ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո, նրա տեղում նոր նշանակում չի սպասվում: Ավետիսյանի գործառույթը`բուհական ոլորտը, այժմ համակարգում է Կարինե Հարությունյանը: Վերջինս եղել է ԿԳՆ ծիգ-ի տնօրեն, և նշանակումից հետո իր աթոռը թողել է տեղակալին` Հայկ Մաղաքյանին: Այժմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ունի երկու փոխնախարար:Մեր ունեցած տեղեկություններով նախարարությունում ուրախ են Ավետիսյանի տեղափոխմամբ, ինչպես ասում են`«օդերը բացվել է»: Նա իր փորձով ու ոլորտի նրբությունների քաջատեղյակությամբ ազդում էր նախարար Աշոտյանի վրա:
Հայ նշանավոր արձակագիր Ստեփան Զորյանի ծննդյան 122-րդ տարեդարձը յուրօրինակ կերպով նշվեց Լոռիում: Նրա տուն-թանգարանում հավաքված հյուրերն ու ընթերցողները ոչ միայն հարգանքի ու գնահատանքի խոսքեր ասացին մեծ արձակագրի մասին, այլև մասնակիցը դարձան այն արարողության, որն արդեն ավանդույթ է դարձել այստեղ: Դա Զորյանի տան բակում տնկված խնձորի այգում ծառերի թափահարումն է: Ներկաները ճաշակեցին սիրված գրողի ձեռքով տնկված ծառերի պտուղները՝ ասես անուղղակիորեն առնչվելով նրա աշխարհի հետ, վերցնելով այն հոգևոր բերքից, որ ժառանգում են մեծ մտավորականները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, ուսուցիչներին հավելավճար սահմանելու գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հավանությունն է ստացել նաև «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կկարգավորվեն ակադեմիայի գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունները, կիրականացվի դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման միասնական պետական քաղաքականություն:
Ավելի արդյունավետ են դարձնում. պաշտոնական
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, ուսուցիչներին հավելավճար սահմանելու գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հավանությունն է ստացել նաև «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կկարգավորվեն ակադեմիայի գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունները, կիրականացվի դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման միասնական պետական քաղաքականություն:
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը հայտարարել է «Հայաստանը ես եմ» խորագրով մրցույթ, որին կարող են մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները:
Հաղթողն, ըստ կազմկոմիտեի, կուղեկցի Սերժ Սարգսյանին, արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Բայց մինչ այդ պետք է մրցույթի խորագրին համապատասխոնող կամ շարադրություն գրեն՝ 500 բառ կամ 1.5 էջ ծավալով, կամ ներկայացնեն լուսանկար, լուսանկարների շարք ) կամ էլ տեսահոլովակ առաջարկեն՝ առավելագույնը 3 րոպե տեւողությամբ։
Բացի այդ, հեղինակները պետք է ապացուցեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքները պատկանում են հենց իրենց, որովհետեւ հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:
Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ եւ որեւէ կերպ չպետք է մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելիությունը, հնարավոր անդամակցությունը քաղաքական կուսակցություններին:
Աշխատանքները կընդունվեն սեպտեմբերի 5-ից մինչեւ 20-ը (ներառյալ):
Մրցույթի հաղթողին կընտրեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի եւ «Մեդիամաքսի» աշխատողներից ձեւավորված համատեղ ժյուրին:
Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին։
Հանրապետության երկու բուհեր արդեն ունեն նոր ռեկտոր։
Գյուրմրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում, 21կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել Վարդևան Գրիգորյանը:
Իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։
ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) ռեկտոր էր ընտրվել ավելի վաղ մեկ դեմ ձայնով ընտրվել էր ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը:
Հայաստանի կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել դպրոցների տնօրենների ընտրության կարգում. Տեղեկացնում է ԿԳ նախարարաությունը:
Մասնավորապես, սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ, տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաեւ azdarar.am կայքում՝ ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետեւյալն է. երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որեւէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում եւ 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.