29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողների ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Նշենք, որ գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, իրականում, շատ կարևոր որոշում ենք ընդունում: Որոշում, որի շնորհիվ տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենա իր բարձրագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս որոշումը մեր ընդհանուր քաղաքականության մասն է, որի վերջնանպատակը մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք օրենքով ամրագրել ենք ուսման զեղչերի համակարգ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների ուսանողների համար: Օրենքով սահմանվել է նաև բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները ուղղվում են ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն: Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը: Մենք ներդրել ենք «Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրորդ կուրսից: Այս որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար առաջին կուրսից, ինչը շատ կարևոր հարց է և շուրջ 350 ուսանող կօգտվի այս արտոնությունից»:
Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գիտական և գիտատեխնիկական փորձաքննության բնագավառում սահմանվել է որպես լիազոր մարմին՝ քաղաքականության իրականացման, իրավական ակտերի նախագծերի մշակման, փորձաքննության կազմակերպման ու գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում գիտական ծրագրերի և թեմաների ընտրության մրցակցային պայմանների ներդրման նպատակով: Որոշումը կնպաստի գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխան գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի գիտական ծրագրերի և թեմաների ընտրությանը, ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Գիտության ոլորտին առնչվող մեկ այլ որոշմամբ գործադիրը նախատեսում է կանոնակարգել ծրագրերում գիտական աստիճան ունեցող կատարողների ներգրավման գործընթացները: Համապատասխան որոշումը կնպաստի գիտական գործունեության համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճար հատկացնել մեկ ծրագրից՝ դրանից առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ծաղկաձորի «Ռոսիա» համալիրում տրվեց «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ չնայած վարկային ծրագրի վերաբերյալ օրակարգին՝ կարելի է խոսել ցանկացած կրթական խնդրի մասին: Նախարարը շեշտեց, որ իրենց համար առաջինը թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելն է, ընդ որում՝ ոչ այնքան ֆինանսական, որքան բովանդակային տեսանկյունից:
Ըստ նրա՝ ԿԳ նախարարության այս հավաքի նպատակն է՝ աջակցել լրատվական դաշտին, որպեսզի ձևավորվեն կրթության ոլորտի պրոֆեսիոնալ և նպատակային լուսաբանումներ: Արմեն Աշոտյանը, խոսելով վարկային ծրագրի մասին, շեշտեց, որ 2009-ից մեկնարկած «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի մեկնարկը համընկել էր իր պաշտոնավարման հետ. «Այժմ անցել է վեց տարի, ու այն գերակայությունները, որ կային, վերանայվել են, ծրագիրն ավելի է հարմարեցվել կրթության ոլորտի ներկայիս վիճակին: Այսինքն՝ մենք չենք գտնվում դոգմատիկ տիրույթում, չենք իրականացրել այն, ինչ զուտ թղթին է գրված, Համաշխարհային բանկի հետ փոխել ենք կրթության որակի և համապատասխանության ծրագիրը: Վարկային ծրագրերը թույլ են տալիս զարգացման հեռանկարներ բացել, անել այն, ինչ բյուջեի ընթացիկ հատկացումներով հնարավոր չէ անել: Ընդ որում, վարկային ծրագրի իրականացումը ֆինանսական տեսանկյունից ուղեկցվել է բացարձակ թափանցիկությամբ»: Նախարարը փաստեց, որ միայն վերջին գնումների ընթացքում (դպրոցական գույք և այլն) այնպիսի խնայողություն են ունեցել, որ կարողացել են 20%-ով ընդլայնել վերազինվող դպրոցների ցանկը:
Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտի մասին՝ ասաց. «Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը նույնպես կարևոր է, սա կրթության համակարգի ամենաթույլ օղակն է, անկախությունից հետո նախադպրոցական ցանցը վերացավ, փաստորեն, 650 համայնք չուներ նախադպրոցական կրթության և ոչ մի հաստատություն: Հատկապես մարզերում դպրոցների համակարգում նախակրթարանների ստեղծումը հնարավորություն է՝ ազատել ծնողների ձեռքերը աշխատանքի համար, շուրջ 280 նախակրթարաններ ենք հիմնադրել ՀՀ մարզերում և մայրաքաղաքում, 20 000 երեխայի համար ստեղծվել է կրթության հնարավորություն…Եվ պատահական չէ, որ նոր վարկային ծրագրում նույնպես ներառել ենք նախադպրոցական կրթության բաղադրիչ: Ինքս եղել եմ շուրջ երեսուն համայնքների նախակրթարաններում և անձամբ եմ տեսել, թե ծրագիրն ինչպես է գործում: Իմիջիայլոց, վարկային ծրագրի ավարտից հետո նախակրթարանի ծրագիրը չի ավարտվում»:
Նախարարը խոսեց վարկային միջոցներով ավագ դպրոցների զարգացման մասին, ասաց, որ ավագ դպրոցները համալրվել են տեխնիկայով, լաբորատորիաներով, գրադարաններով, ու առանց վարկային ծրագրի՝ դժվար կլիներ ավագ դպրոցների ստեղծման եւ առաջխաղացման գաղափարին տեր կանգնել:
Նաև չբացառեց, որ լավագույն օրինակների կողքին կան ավագ դպրոցներ, որոնց կայացումը չի իրականացել, ու գուցե հետագայում քննարկվի՝ արժի, որ դրանք մնան ավագ դպրոց: Ըստ Արմեն Աշոտյանի՝107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում՝ Հրազդանում, Գորիսում: Նա այս անգամ էլ անդրադարձավ ավագ դպրոցների որոշ տնօրեններին։ Ապա ավելացրեց, որ եթե որևէ տնօրեն ասի, որ չի ստացվում աշխատելը, դա համապատասխան հետևանք կունենա. «Ուրեմն չեն հավատում իրենց գործին ու նվիրվածության պակաս են ցուցաբերում»: Նախարարն առանձնացրեց նաև որակի ապահովման գաղափարի ու մշակույթի՝ աստիճանաբար բուհեր ներմուծվելը, ասաց, որ որոշները հավակնում են եվրոպական հավատարմագրերի: Խոսք գնաց նորարարությունների մրցակցային հիմնադրամի ստեղծմանը և տասը բուհերում նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը:
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ֆեյսբուքյան ասուլիս ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Թեման՝ կրթության որակը, ոլորտում կիրառվող նորագույն մեթոդներն ու առկա խնդիրները:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ կրթական ոլորտի ընդհանուր և մասնավոր շատ հարցերի՝ մասնավորապես կանդրադառնանք էական հարցերի, որոնք այսօր ավելի մեծ հնչեղություն ունեն:
Ըստ Բլեյանի՝ ընդհանրապես ցանկացած ուսումնական հաստատություն առաջին հերթին բաց պիտի լինի, պիտի երեխային հնարավորություն տրվի ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, որի արդյունքում նա կկարողանա կյանքում շատ ու շատ հարցերում ճիշտ կողմնորոշվել, ինքնուրույն գործել, ինչը այսօր, իրոք, անհրաժեշտ է ոչ միայն դեռահասին, այլև՝ երիտասարդությանը:
Հարցին՝ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ,որպեսզի դպրոցներում օտար լեզուներին նույնքան կարևորություն տրվի, որքան մաթեմատիկային՝մասնավորապես գերմաներենին, ֆրանսերենին, իսպաներենին և այլն լեզուներին, բանախոսն ասաց, որ, բացի այն, որ դպրոցն ինքն է տալիս հնարավորություն, աշակերտը պիտի գիտակցի՝ օտար լեզու իմանալ պարտավոր է. նա պիտի չվախենա օտար լեզուն սովորելուց, իր կարիքների համար գործածելուց, թեկուզև նախնական փուլում սխալներով, բայց դրանով հանդերձ չմոռանա, որ կարևորը մայրենին է. դրանից է նա իր ուժը ստանում՝ առաջ գնալու ու կատարելագործվելու: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, բացի անգլերենից և ռուսերենից, դասավանդվում է նաև ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն: Օտար լեզու սովորելու համար երեխան պիտի հնարավորություն ունենա ազատորեն օգտվել ինտերնետի ու մեդիայի ընձեռած հնարավորությունից, որովհետև դրանք իրականում գործիքներ են, և պետք չէ ավանդական վատ վերաբերմունք դրսևորել:
Արդյոք անհրաժեշտ չէ՞ ավագ դպրոցներում աշակերտների հետ աշխատանքներ տանել՝ ապագա մասնագիտությունը ընրտելու հարցում, քանի որ շատերը այդ հարցին մատների արանքով են նայում և որոշում են կայացնում ավարտական քննություններից 5-6 ամիս առաջ, արդյունքում՝ շատերը զղջում են իրենց ընտրության հարցում և սկսում են անիմաստ ժամանակ վատնել:Վերջում ստացվում է ,որ մենք ամենատարբեր ոլորտներում մասնագետների պակաս ենք ունենում:
«Նախ ավագ դպրոցը պիտի աշխատի, որ աշակերտը մասնագիտություն ընտրելիս ճիշտ կողմնորոշվի, որ հետագայում խնդիրներ չլինեն: Ավագ դպրոցը մինչ այդ մասնագիտական փոձառության հմտություններ պիտի տա, որ երեխան տեսնի, թե շուկայում ինչ աշխատատեղեր կան, կարևորը թողնի, որ երեխան կենտրոնանա և դրսևորվի, ոչ թե սովորեցնի անգիրի արվեստը»,-ընդգծեց նա:
Օգտատերերից մեկի հարցին՝ արդյոք բարձր դասարաններում կուսուցանվի՞ սահմանադրական «բարեփոխումների» անընդունելի խութերի մասին և թե ինչ կարծիք ունի ինքն անձամբ, բանախոսը պատասխանեց. «Ոչ ոքի այսօր պետք չէ կյանքից կտրված իրավագիտություն դասավանդել կամ առավելևս սովորել, աշակերտին պետք է հմտություններ տաս, որ նա զարգանա ու լինի հասարակության լիարժեք անդամ, այսօր շատ դժվար է դա, պատկերացրեք քչերը՝ նույնիսկ ուսուցիչները, չեն կարողանում կարդալ Սահմանադրությունն ու վերլուծել և օգնել երեխային, որ նա ևս ընկալի այդ հոդվածներն ըստ էության և դասատիարակվի որպես իր իրավունքներն իմացող քաղաքացի: Եվ հարցն այստեղ կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն, որ ես անձամբ շատ կուզենայի քաղաքապետ, թաղապետ, պատգամավոր ընտրեի, նրանց հետ անմիջական շփման հնարավորություն ունենայի, իսկ այսօր դրա հնարավորությունը չկա»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանի հարցերն էլ հետևյալն էին. իրենց կրթահամալիրը, բացի տարեկան վճարի չափից, էլ ինչո՞վ է զիջում «Այբ»-ին: «Այբ»-ի և Մեր կրթահամալիրի հետ զուգահեռներ տանել պետք չէ, նախ նրա համար, որ մենք արդեն 25-26 տարի կրթական ոլորտում կշիռ ունեցող կառույց ենք և հեղինակային ծրագիր իրականացնող կրթօջախ, բայց այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնողները մեր կողմից միշտ էլ խրախուսվել են։
Բազմաթիվ հարցեր կային, որոնք վերաբերում էին բացառապես Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցի տնօրենի վերընտրման հետ կապված՝ մասնավորապես՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի թույլ չտրվի տարբեր հանցագործությունների համար դատապարտված մարդկանց մուտքը դպրոց: Արդյո՞ք պետք է սահմանվի, թե որ հանցագործությունների համար դատապարտվածները չեն կարող աշխատել դպրոցում: Ես ինքս նախկին կալանավոր եմ եղել, բայց այժմ այս ոլորտում եմ: Ես անձամբ գործին ծանոթ չեմ, բայց եթե դատվածությունը մարված է, ապա իրավունք կա աշխատելու այս ոլորտում, այս դպրոցի պարագայում էական նշանակություն ունի ծնողական խորհուրդի առողջ մտածելակերպը, արդյոք նա վստահում է իր երեխային այսքանից հետո, ես ինքս կհանեի իմ երեխային:
Աննա Ալեքսանյան
Սեպտեմբերի 23 — 25-ը Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ խորագրով միջազգային գիտաժողով էր կազմակերպել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը: Այդ միջոցառմանը մասնակցում էին մասնագետներ Պետերբուրգի և Երևանի պետական համասարաններից, Լեզվաբանական ուսումնասիրությունների Մոսկվայի համալսարանից և Մատենադարանից: Գիտաժողովին մասնկացել էր նաև ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանը, ով մեզ հետ կիսեց իր տպավորությունները:
Այս վերջին տարիներին մի հետաքրքիր առարկա ունենք գործառական ոճագիտություն, տարբեր տեսակի տեքստեր ենք անցնում՝ կախված նրանց գործառական նպատակներից: Այդ առարկան ես ինքս շատ եմ սիրում և իմ ատենախոսությունն էլ է դրա հետ առնչվել, իմ ուսումնասիրած տեքստերը շատ բազմազան են, ատենախոսությանս նյութը՝ կիսահաղորդչային ֆիզիկայի համար տրված ամերիկյան արտոնագրերի լեզուն և ոճն է: Վերջին շրջանում շատ հետաքրքրված եմ Լոռենս Արաբացու աշխատություններով, որոնք պատահական եմ հայտնաբերել և դա ինձ տարավ շատ հետաքրքիր տեղեր:
Երբ ես Պետերբուրգի համալսարանից հրավեր ստացա անկեղծ ասած չէի սպասում. որովհետև, երբ առաջին անգամ ես այդ թեմայով դիմեցի, որ մասնակցեմ Իջևանում կայանալիք գիտաժողովին, շատ տարօրինակ ձևով երկու թեմա մերժել էին և պատճառաբանել, որ երկու թեման էլ անգլերեն տեքստի վրա էր ուսումնասիրված, ընդ որում մյուս թեման ինձ շատ հետաքրքրեց. այս թեմայում կատարվել էր հետազոտություն ամերիկյան ֆոնդերում գտնվող ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի վրա և մտածեցի, որ, եթե այդպիսի թեմա մերժում են,ապա բնական է, որ իմը հաստատ կմերժվեր և ես անմիջապես դիմեցի այլ գիտաժողովի, որը ամերիկացիներն էին կազմակերպել Երևանում և նրանք ընդունեցին թեման: Ելույթ ունեցա, նյութը իսկապես շատ հետաքրքիր էր, մոտավորապես երեք-չորս ամիս զբաղվեցի դրանով և հանկարծակի հայտնաբերեցի, որ դա կոդ է, որը կարծես թե հայերի ոչնչացման ծրագրին է վերաբերում:Բայց այստեղ պետք էր շատ զգույշ լինել, որովհետև շատ ժողովուրդների կարող ես տրամադրել հայերի դեմ: Սկսեցի ուսումնասիրել և այդ ուսումնասիրությունները ինձ տարան այնպիսի տեղ, որը ավելի հետաքրքիր էր, քան այդ ծրագիրը. բացահայտեցի մի շատ հետաքրքիր բան ու պարզվեց, որ ինձանից առաջ շատ մարդիկ են դրան անդրադարձել, բայց չի մասայականացվել:
Այն, որ մենք աշխարհի հնագույն ազգերից ենք, դա ես գիտեի,բայց հանկարծ հայտնաբերում եմ ակադեմիկոս Բարթիկյանի աշխատությունը, որից հենց ռուսներն էին գիտաժողովի ժամանակ հղումներ կատարել: Գտա մի շարք աշխատություններ, որտեղ նշվում էր, որ, եթե մեկին մի փաստաթղթում ասում են արմենին, իսկ մյուսում՝ ամալեկս, դա, ըստ էության նույն բանն է նշանակում: Փորձեցի նաև կրոնական կայքերում գտնել այդ հարցի պատասխանը: Գտա շումերական փաստաթղթեր, ընդ որում, հենց Գիլգամեշի մեջ իրենք նկարագրում են իրենց սուրբ Մասիս սարը, որին անվանում են Մաշու: Դա ինձ տարավ դեպի հիքսոսներ, որոնք նույն ինքը ամալեկն է, շումերը և հին եգիպտական իրականությանն առնչվող շատ ուրիշ բաներ:Համացանցում փորձեցի տեղեկություններ հայտնաբերել «Շասու յահվե» աշխատության մասին, որը գտնվում է Անգլիայում. կարողացա իմանալ, որ այն , 1860-ականների աշխատություն է, ընդ որում, հեղինակը ազգությամբ հայ չէ, բայց անունը Հայկ է:Այս աշխատության մեջ նշվում էր, որ առաջին հայերը եղել են նույն աստվածաշնչյան ամալեկը, հիքսոսը: Ալեքսանդր Վասիլևը ևս իր աշխատություններում նույն տեղեկությունն է հաստատում:
Այդ ամենի մասին այլ նյութերը համացանցում փակ էին և շատ դժվարությամբ կարողացա բացել և պարզեցի, որ հիքսոսը, ամալեկը, ամունակին, շասուն նույն մարդն է, ընդ որում , նկարագրվում է, որ մինչև ջրհեղեղը, դրանք եղել են հսկաներ, որոնք կապված են եղել հին եգիպտական տիեզերական գաղտնիքների հետ: Ու այժմ շատ պատմաբաններ,այդ թվում և Ադոնցը, հաստատում են, որ փարավոններից շատերը ունեցել են հայկական ծագում: Փորփրելով համացանցը՝ ես հանդիպեցի նաև մի հետաքրքիր նյութի, որը պարզապես հարց ու պատասխան էր. մի հրեա իրենց ռաբիին հարցնում է «Արդյո՞ք, հայ սպանելը լավ է թե վատ և թե այդ աստվածաշնչյան ամալեկը որտեղ է և գոյություն ունի արդյոք» և ռաբին շատ հետաքրքիր պատասխան է տալիս, նշելով, որ այդ ամալեկը գոյություն չունի, որովհետև դա եղել է նախապատմական շրջանի իրենց թշնամին, որին իրենք ոչնչացրել են և ամբողջ աշխարհով մեկ մնացել է հատուկենտ: Եվ ես փորձեցի պարզել, թե ովքեր են դրանք: Պարզվում է, որ Կենտրանական Ամերիկայում հայկական ցեղախումբ կա, կա նաև այնե կոչվող ցեղը, որը Կուրիլյան կղզիների տերն է իրեն հայտարարել. նրանք մեծ աչքերով, սև մազերով, փարթամ մորուքներով են, ընդ որում, հագուստը Սասունի տարազին շատ նման է: Գիտաժողովի իմ զեկուցման թեմայի վերնագիրը այսպսին էր. «Հայը օրհնյալ ազգ է, նա բնաջնջման չի ենթարկվի,քանի որ նրանք, ովքեր փորձել են մեզ բնաջնջել, վերջում եկել են այն համոզմանը, որ հային հնարավոր չէ բնաջնջել: Իզուր չէ, որ Անատոլ Ֆրանսը, ճանաչելով հայի տեսակը, ասել է.«Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա»:
Իհարկե, այստեղ նախապատմական շրջանի հետ կապված շատ վարկածներ կան, բայց էականն դա չէ, այլ այն, որ մենք պետք է ձգտենք պահպանել մեր մշակույթը, լեզուն և ազգային դիմագիծը և փորձենք առաջ գնալ ու ավելի զարգանալ:
Զրուցեց Սեդա Ավետիսյանը
շարունակելի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի հետ այսօր մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համալիրի՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցմանն ու գործարկմանը բերած ակնառու ավանդի, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի, Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ներդրած անձնական մեծ ավանդի համար դպրոցի ծրագիրը կյանքի կոչած մի խումբ մարդիկ ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական պարգևները:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ, հյուրեր,
Այսօր բոլորիս համար տոնական և ուրախալի օր է: Այս արարողությամբ պաշտոնապես բացվում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջը, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես «Դիլիջանի միջազգային դպրոց»:
Ես շուրջբոլորս նայելով՝ ասում եմ՝ երանի այն երեխաներին, որ սովորելու են այստեղ: Եվ սա իսկապես ինձ համար շատ մեծ և կարևոր միջոցառում է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ սա Հայաստանում վերջին տարիներին իրականացված ծավալուն միջազգային ներդրումային ծրագրերից մեկն է: Երբ Ռուբենն առաջին անգամ ինձ հետ խոսեց այս ծրագրի մասին, նա ինձ անմիջապես վարակեց այս ծրագրի խիստ անհրաժեշտ լինելու իր համոզման ուժով: Կարծում եմ, այստեղ հավաքվածներից շատ քչերը գիտեն, որ ծրագրի սկիզբն այնքան էլ բարենպաստ չէր: Ավելի ճիշտ՝ կարող էր թվալ, որ բարենպաստ չէր, բայց մենք թիմ ունեինք, ովքեր համոզված էին այս դպրոցի անհրաժեշտության մեջ և կարողացան այնպես անել, որ Ռուբենը և իր ընկերները կասկած չունենան մեր ցանկության հետ կապված:
Սա մի ծրագիր էր, որ այլ դեպքերում կարող էր անհասկանալի թվալ. մեծ ներդրում է, բայց շահույթ չի հետապնդում: Մեր, ցավոք սրտի, շահերով առաջնորդվող դարում մարդկանց աչքերը հաճախ սևանում են մեծ գումարներից ու շահույթ ստանալու մոլուցքից:
Բայց հուրախություն բոլորիս ո՛չ Ռուբենը, ո՛չ Վերոնիկան, ո՛չ այս ծրագիրը հովանավորած մարդիկ այդպիսիք չեն: Եվ չափազանց կարևոր է, որ այս ծրագիրն իրականացնելու առաջարկը համընկավ Հայաստանի ապագայի շուրջ մեր ռազմավարական նպատակադրման հետ:
Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից: Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները միշտ և ամենուր հիացմունք են առաջացրել: Եվ եթե որևէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում:
Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ ավելի վստահ ենք զգալու:
Եվ այս դպրոցի մեկ կարևորագույն հատկանիշն էլ միջազգային լինելն է: Մեր պատմությունը և ներկան ապացուցում են, որ հայկական տաղանդի լավագույն բացահայտման համար անհրաժեշտ է ամենալայն համաշխարհային համատեքստ: Հայաստանը փոքր է հայերի համար: Մենք երբեք չենք պարփակվել մեր սեփական սահմանների մեջ և չենք պարփակվելու: Մենք պետք է բաց լինենք աշխարհի հանդեպ, մշտապես ընդօրինակենք, տեղայնացնենք և զարգացնենք ամեն մի առաջադեմ նորույթ:
Իհարկե, ուրախալի է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ աշխարհի տարբեր երկրներից և դա հարստացնելու է ոչ միայն այս դպրոցի աշակերտներին, այլև նոր հնարավորությունների դուռ է բացելու մեր երկրի համար: Դպրոցն իր գաղափարախոսությամբ քարոզում է հավիտենական ու բարի արժեքներ՝ իր հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանող ուսանողների: Եվ այդ փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտը շատ թանկ է մեզ համար:
Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականալի թվալ կամ շատ տարօրինակ թվալ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ:
Սիրելի՛ բարեկամներ,
Այս դպրոցն իրականություն դարձնելու գործում միավորվել էին մասնավորի և պետության ջանքերը: Եվ սա ամենալավ առիթն է, որպեսզի ես խորին շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են այս դպրոցի կայացման գործում: Իհարկե, առաջին հերթին Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդն են, Գագիկ Ադիբեկյանը, Օլեգ Մկրտչյանը, Վլադիմիր Ավետիսյանը և շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որպեսզի իրենց անունը հնչի: Ես խնդրում եմ նրանց էլ ծափահարեք:
Ռուբե՛ն և Վերոնիկա՛, մենք, իրոք, երախտապարտ ենք ձեզ: Մենք երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կա՛մ ֆինանսական միջոցներով, կա՛մ իրենց բարի խոսքով, կա՛մ ձեզ ոգևորելու առումով մասնակցել են այս, չեմ վախենում այդ բառից, պատմական կառույցի կայացմանը: Եվ մենք ձեզնով հպարտ ենք:
Ես շնորհավորում եմ բոլորիս մեկ անգամ ևս այս հոյակապ օրվա՝ դպրոցի բացման առիթով, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցին մաղթում եմ բարի երթ:
Եվ ուզում եմ դպրոցին երկու գիրք նվիրել, որ շատ խորհրդանշական են: Սրանք այն գրքերն են, որտեղ ամփոփված են մեր պատմական հուշարձանների մեծ մասի մասին տեղեկություններ. Լուվրում և Վենետիկում կայացած ցուցահանդեսների գրքերն են:
Շնորհակալություն:
Շարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների «Ֆիզիկա» առարկայի թիմը ղեկավարել են «Այբ» ավագ դպրոցի ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:
Ինչպես տեղեկացնում են Կրթության և գիտության նախարարությունից, «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, Արսեն Վասիլյանը / ՀՊՃՀ վարժարան/, բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և Հրանտ Թոփչյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/:
«Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը /«Քվանտ» վարժարան/ և Մուշեղ Շահինյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց և Սպարիկ Հայրապետյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ:
Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի, Դավիթ Մուրադյանը զբաղեցնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը:
Դավիթ Մուրադյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:
Հիշեցնենք, որ բուհում ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից՝ Արմեն Մազմանյանի վաղաժամ մահից հետո:
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թ. Երևանում: Նա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր: Առաջին գիրքը լույս է տեսել 1976 թ., հետագայում հեղինակել է ևս 8 գիրք:
1994-1996 և2001-2008թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010թթ-ին’ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:
«Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է, արժանացել է նաև «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի դիմորդներ և ծնողներ:
Ձեր ուշադրության եմ ներկայացնում բուհական ընդունելության առաջին փուլի ամփոփման արդյունքում բուհերում թափուր մնացած տեղերը:
Այս տեղերին կարող են դիմել բացառապես համապատասխան քննություններից դրական միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած դիմորդները:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում,
ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի ( 2 բժշկական և 4 մանկավարժական) մրցույթի անցկացում և հաստատում, ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում և ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստում, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկում և այլ ընթացիկ հարցեր:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն` 290 դիմորդ դրական միավորներ են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել: 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: Հանձնաժողովը քննարկել է բուհերի ռեկտորների դիմումները` հավելյալ տեղեր տրամադրելու հետ կապված: Որոշ բուհերի դիմումները բավարարվել են, մասնավորապես, լրացուցիչ 120 տեղ է տրամադրվել ԵՊԲՀ-ին, 53 տեղ` Տնտեսագիտական համալսարանին, ևս 20 տեղ` արվեստի բուհերին: Ագրարային ակադեմիան այս տարի գրանցել է աննախադեպ թվով` մոտ 1000 ուսանող` նախորդ տարիների համեմատությամբ: Ընդ որում` 650 դիմորդ ընդունվել է ատեստատի գնահատականով: Նախարարը հանձնարարել է վերլուծել վերոնշյալ մեխանիզմի ներդրման արդյունավետությունը` հետագայում կիրառելու այն մասնագիտությունների գծով, որոնք լրացուցիչ խթանի կարիք ունեն:
Անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 24, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 7 մրցանակակիրներ:
Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր: Դրական պատասխան է տրվել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` անվճար հիմունքներով սովորելու մասին դիմումներին:
Անդրադառնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերել է այս կամ այն կարգից բացառություն անելու խնդրանքներին, օրինակ, հայտ փոխել, նոր մասնագիտություն հայտավորել: Նախարարի խոսքով` այդ բոլորը դիմումները բնականաբար մերժվել են, քանի որ հակասում են գործող օրենսդրությանը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին վերաբերող այլ հարցեր:
Նշենք, որ ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ այսպես, ինչպես խոստացել էի, որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերի մասին:
Հիշեք, որ մրցույթն անցկացվում է ըստ դիմորդների հայտերի առաջնայնությունների
ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն անվ. 39.25, վճ. 24
ԵՊԲՀ ստոմատոլոգիա անվ. 38, վճ. 21.50
ԵՊԲՀ դեղագործություն անվ. 37.75, վճ .18
ԵՊՀ միջ. հարաբերություններ վճ. 49
ԵՊՀ իրավագիտություն վճ. 53
ԵՊՀ լրագրություն անվ. 56.75, վճ. 35.25
ՀՊՃՀ ռադիոտեխնիկա և կապ անվ. 29.75, վճ. 18
ՀՊՃՀ կիբեռնետիկա անվ. 31, վճ. 15.50
ՀՊՃՀ կիրառական մաթ. և ֆիզ. անվ. 25.50, վճ. 18.50
ՀՊՏՀ կառավարում անվ. 55.25, վճ. 45
ՀՊՏՀ ֆինանսներ անվ. 58.75, վճ. 49
ՀՊՏՀ վիճակագրություն անվ. 55.50, վճ. 35.50
Հ.Գ. Խնդրում եմ, այլ մասնագիտությունների մասին հարցեր չուղղել: Մնացածը կիմանաք հուլիսի 15-ին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.