29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Եթե Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից, բարձր գնաճից սկսել են բողոքել անգամ պաշտոնատար անձինք, եթե անգամ իշխանություններն ու կառավարությունն են սկսել խոստովանել իրավիճակի բարդությունը, ապա սա նշանակում է, որ վիճակն իրոք լուրջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Ըստ նրա՝ սա ուղիղ գնահատականն է այն բանի, թե ինչպես ենք աշխատել, առաջնորդվե՞լ ենք արդյոք երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարությամբ, թե զուտ իրավիճակային լուծումներ ենք տվել առկա խնդիրներին: «Իմ տպավորությամբ, մենք առաջնորդվել ենք օր գլորելու տրամաբանությամբ, մինչդեռ Հայաստանում կյանքը սեզոնից սեզոն ավելի բարդ հաղթահարելի է դառնում։ Ակնհայտ է դառնում, որ երկրում արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն կա»,- ասաց Սաֆարյանը։
Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կողմերի միջև փոխվստահություն չկա, և ավելացրեց. «Երկխոսելու գործընթացին պետք է մասնակցեն ոչ միայն բացառապես ՀԱԿ-ն ու իշխանությունը, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Երկխոսության հարթակը միայն պատվիրակությունները չեն, երկխոսության հարթակը նաև Ազգային ժողովն է, ինչպես որ՝ ՀԱԿ-ը չէ միակ ընդդիմությունը»։
«Ես պատերազմի բոլոր խոշոր մարտերին եմ մասնակցել։ Բնականաբար, ես մի թիզ հող տալուն դեմ եմ, և ոչ մի կռվող տղա էլ դրան կողմ չի լինի: Ես այսօր ոչ մի դրական բան չեմ տեսնում Ղարաբաղի հարցում, ոչ մի փոխզիջումային տարբերակ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին ԱԺ պատգամավոր և նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով, եթե ազատագրված տարածքներն էլ հանձնեն, Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու. «Դրա համար ես էս հարցում ոչ մի հեռանկար չեմ տեսնում»:
Նախկին ազատամարտիկի խոսքով՝ ինքը ղարաբաղյան կարգավորման հանգուցալուծային տարբերակ չի տեսնում, որովհետև կողմերի միջև համաձայնություն չկա: Նա համոզված է, որ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, չնայած չբացառեց, որ կուլիսային համաձայնություն լինի:
Հարցին՝ իշխանությունները ռեսուրս ունե՞ն ազատագրված տարածքները չհանձնելու, Սասուն Միքայելյանը ապատասխանեց. «Եթե յոթ հազար տղա գլուխ են դրել զոհասեղանին, այստեղ իշխանությունների ռեսուրսի հարց չի կարող լինել»: Նա չբացառեց պատերազմի հավանականությունը՝ միաժամանակ նշելով, որ չնայած հայտարարվում է, թե մենք խնդիրներ չենք ունենա, սակայն այնքան էլ այդպես չէ: «Այդտեղ էլ մենք լուրջ խնդիրներ ունենք… Եթե մենք ուզում ենք պատերազմի վերսկսումից խուսափել, պետք է ներքաղաքական խնդիրները կարգավորենք»,- ասաց Միքայելյանը:
Հարցին, թե տարածքներ հանձնելուն դեմ Միքայելյանի տեսակետները չե՞ն հակասում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ղեկավարի հետ հակասություն չկա, նա ասել է՝ պետք է գնալ փոխզիջման, բայց ես այսօր չեմ տեսնում այդ հնարավորությունը, որ փոխզիջմամբ հնարավոր կլինի լուծել խնդիրը, Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծումը չեմ տեսնում»: Եվ ավելացրեց, որ Արցախյան պատերազմում հայկական կողմը հաղթել է, որովհետև միասնական էր, դրանից բացի՝ Ադրբեջանում վատ էր ներքաղաքական վիճակն այնպես, ինչպես հիմա մեզ մոտ է:
Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ կատարած իր այցելության արդյունքները։
Ըստ նրա, ամերիկացիներն ուզում են իմանալ Հայաստանի մասին իրական և անկեղծ ճշմարտությունը: «Նրանք խոստովանեցին, որ խիստ պակաս ունեն որակյալ երկխոսության, որակյալ տեղեկատվության և վերլուծության, քանի որ՝ ինչ ստանում են նրանք Հայաստանից՝ տարբեր աղբյուրներից, շատ հաճախ չի համապատասխանում ո՛չ իրականությանը, ո՛չ մարտահրավերների լրջությանը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 11:35-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը անցկացրել է 60-րդ կառավարության ներկայիս կազմով վերջին նիստը։ «Կառավարության ներկայիս կազմն ավարտում է իր աշխատանքը։ Այսօր ես ցանկանում եմ անկեղծ շնորհավորել նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, բոլորին, ովքեր մեզ հետ ջանքեր են գործադրել հանուն մեր երկրի զարգացման ու բարգավաճման։ Ակտիվ աշխատանք է տարվել, բոլորը լավ ջանացել են։ Չեմ ցանկանում որևէ մեկին ընդգծել, թե ում մոտ է լավ ստացվել, իսկ ում մոտ՝ վատ։ Սակայն շատ բան է արվել»,-ասել է Էրդողանը և շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին:
Այսօր տեղական ժամանակով ժամը 16:00-ին Էրդողանին ընդունելու է նախագահ Գյուլը, որն էլ ընդունելու է 60-րդ կառավարության հրաժարականը։ Գյուլը նրան հանձնարարելու է ձևավորել նոր կառավարություն։
Գյուլի հետ հանդիպումից հետո Էրդողանը մեկնում է արձակուրդ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը ոչ միայն ՀՀՇ-ի, այլև ՀԱԿ-ի պառակտում է նշանակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, «Ազատ դեմոկրատներ»-ի ստեղծումը քաղաքական դաշտի նախորդ շրջանի զարգացումների հետևանք է, իսկ քաղաքական գործիչների հավաքվելը մի կուսակցության շրջանակում՝ նշանակում է, որ նրանց համար ընդունելի չի եղել այն, ինչը իրենք տեսել են ՀԱԿ-ում: «Հիմա շատ ավելի ճիշտ կլինի օբյեկտիվ նայել ՀԱԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ հասկանալու համար, թե որն էր այս ամենի պատճառը: Այդ խնդիրների չլուծման պատճառով է ստեղծվել այս կուսակցությունը, և նրանք, ամենայն հավանականությամբ, իրականացնելու են այն քաղաքականությունը, որն իրենց չէր բավականացնում ՀԱԿ շրջանակում»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ նոր կուսակցությունում քաղաքական գործիչների այդ որոշակի շրջանակը կներկայացնի այն այլընտրանքային կարծիքը, ինչի հնարավորությունը չի ունեցել ՀԱԿ-ում:
Հարցին՝ արդյո՞ք «Ժառանգությունը» իրեն մրցակից է համարում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, Մարտիրոսյանը ասաց, որ նման բան չկա. «Ավելին, ես ողջունելի եմ համարում այդ կուսակցության ստեղծումը, և կարծում եմ, որ իրենց հետ կարող ենք համագործակցել»:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի նախաձեռնությամբ: Այս կուսակցության շուրջն են հավաքվել ՀՀՇ-ից հեռացած և հեռացող մի շարք գործիչներ, նրանց թվում՝ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:
Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախկին նախագահ, կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Այդ մասին հայտնել է ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը:
Սակայն խուսափել է մանրամասնել բովանդակույունը նշելով, թե Արարատ Զուրաբյանի դիմումը իրեն չի հասել և ինքը դեռ չի տիրապետում բովանդակությանը:
Որոշ լուրերի համաձայն` Արարատ Զուրաբյանը պատրաստվում է անդամակցել ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցությանը։
2010թ. հունիսի 17-ի ՀՀՇ վարչության նիստի ժամանակ կուսակցությունը ընդունել էր Զուրաբյանի հրաժարականի դիմումը, սակայն նա շարունակում էր մնալ ՀՀՇ վարչության անդամ:
Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անձնական պրոյեկտ «Երիտասարդ խորհրդարանի» ձևավորման ընթացքից: Պարզվում է` սկզբում այս պատգամավորացուներին տվել են այլ տեսակի պատգամավորական վկայականներ: Սակայն նորելուկ պատգամավորացուները բողոքել են՝ իրենց սրտով չեն եղել այդ վկայականները, պահանջել են նոր` ավելի «լուրջ տեսքով» վկայականներ տալ (hայտնի չէ` նախկին վկայականների հատկապես ի՞նչը դուր չի եկել երիտասարդներին` գու՞յնը, չա՞փը…): Ու քանի որ Հովիկ Աբրահամյանի հավեսը դեռ չի փախել իր այս խաղալիքից, ընդառաջ է գնացել և կարգադրել՝ կատարել երիտասարդների ցանկությունը. Արդյունքում` երիտասարդ խորհրդարանականների վկայականներն արտաքնապես նման են իրական պատգամավորների վկայականներին` նույն բորդո գույնի, նույն չափի, ներսում էլ գրված է անուն-ազգանուն և «Երիտասարդ խորհրդարանի» պատգամավոր:
Որ պատգամավորացուները ահագին լուրջ են ընդունել իրենց մասնակցությամբ բեմադրված ներկայացումը և չեն էլ կասկածում, որ ընդամենը խաղալիք են, գուցե այդքան էլ վատ չէ: Հնարավոր է, որ հենց առաջին օրից չափից ավելի մեծ եռանդով պատգամավորի դերի մեջ մտած երիտասարդների նման եռանդից ինչ-որ օգուտ լինի, հնարավոր է, որ իսկապես պետությանն օգնելու, ճշմարիտ օրենսդրական գործունեություն ծավալելու ցանկությունը մղի նրանց` հասարակության կյանքը բարելավելուն միտված օրինագծեր մշակել, առաջարկներ անել, սակայն դատելով երիտասարդ պատգամավորացուների` հենց առաջին օրից իրենց անձեռնմխելի զգալու և պատգամավորի արտաքին ատրիբուտներին տուրք տալու մղումից, դժվար թե որևէ օգուտ լինի: Կարելի է միայն պատկերացնել Ճանապարհային ոստիկանության փառապանծ ոստիկաններին պատած զարմանքն ու սարսափը, երբ ավտոմեքենա կանգնեցնելու դեպքում մի երիտասարդ հանկարծ սկսի պատիվ պահանջել` հայտարարելով, թե ինքը պատգամավոր է, և դեռ քիչ է հայտարարելը, դեռ մի բան էլ ոստիկանի աչքը մտցնի պատգամավորի վկայականից չտարբերվող վկայականը: Ճանապարհային ոստիկաններից շատերն էլ, որոնց «գիտելիքների» մասին լեգենդներ են հյուսվում, հավանաբար դրանից հետո աշխատանքից դուրս գալու դիմում գրեն` հասկանալով, որ ի վիճակի չեն այլևս այդքան թվով պաշտոնյաների մտապահել և կողմնորոշվել` ու՞մ կարելի է տուգանել, ում` ոչ:
Իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ անորոշությունն այնքան մեծ է, որ իրական գործընթացն իր տեղը զիջում է ասեկոսեներին, ենթադրություններին, լավագույն դեպքում` վարկածներին:
ՀԱԿ-ում լավատեսներն ասում են, որ երկխոսությունը դեռ չի սկսվել և անպայման տեղի կունենա, ընդ որում` ՀԱԿ օրակարգով: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստեց, որ` քանի դեռ Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, ժամանակավրեպ է եզրահանգումներ անելը: Այս տեսակետը գուցե ճիշտ է ֆորմալ առումով, բայց իրականության հետ շատ քիչ աղերս ունի, որովհետև նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդը գիտի, վստահ է, որ առանց Սարգսյանի «դաբրոյի»` նրա թիմի որևէ ներկայացուցիչ չի կարող կարծիք հայտնել, այն էլ` այնպիսի սկզբունքային հարցում, ինչպիսին` ընդդիմության հետ հարաբերություններն են:
Հոռետեսներն ասում են, որ իշխանությունը խաբել է ընդդիմությանն ու այլևս երկխոսության անհրաժեշտություն չունի, ըստ այդմ` պահանջում են ՀԱԿ վարքագծի արմատականացում: Իհարկե, մարդկանց այս խումբն էլ չի մանրամասնում կամ չգիտի, թե ինչպես կարելի է իրականացնել հեղափոխություն: Ամենակարևորը` անպատասխան է մնում այն հարցը, թե ի՞նչ է հաջորդելու հեղափոխության փորձի հնարավոր տապալմանը:
Մարդկանց մի խումբ էլ ասում է, որ երկխոսությունը վաղուց սկսված է, ու հարկ չկա դրա ֆորմալացման շուրջ աղմուկ բարձրացնել: Օրինակ, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը սրա մասին հրապարակավ հայտարարեց իր հայտարարության մեջ: Գրեթե նույն կարծիքն ունի նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նա տեսակետ է արտահայտում, որ երկխոսությունը թերևս ձախողվել է: «Ես կարծում եմ, որ որոշակի երկխոսություն արդեն տեղի ունեցել է, և երկխոսության ձախողման մասին միայն շահագրգիռ կողմերը կարող են խոսել: Ըստ երևույթին, հանրությունը, որը թեև ունի շատ ավելի առաջնահերթ խնդիրներ, սպասում է հասկանալու, թե ովքեր են այդ երկխոսության կողմերը` դրանք մարդի՞կ են, նախկին և ներկա իշխանավորնե՞ր են, կուսակցություննե՞ր են: Այդ ընթացակարգն է հիմա, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է»,- ասում է Հովհաննիսյանը:
Ինչպես ասում են` կարծիքների պակաս չկա: Ու այս ամենն այն բանի հետևանք է, որ իշխանության և ՀԱԿ դերակատարները մինչև վերջ անկեղծ չեն իրենց կողմնակիցների, հասարակության հետ:
Մի բան էլ է ակնհայտ` անկախ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հերքումների:
Ըստ ամենայնի, մեր քաղաքական սուբյեկտները գարնան ընթացքում միջնորդավորված բանակցել են` արտաքին և ներքին ուժերի քաղաքական հովանավորությամբ: Դրա մասին է վկայում ընդդիմության առաջ քաշած պահանջների ու իշխանության կողմից դրանց կատարման ներդաշնակությունը:
Ըստ ամենայնի, երեք պահանջների կատարումից հետո` միջնորդն իր առաքելությունը կատարված է համարում, իսկ մեր անտագոնիստական քաղաքական համակարգի սուբյեկտներն ավտոնոմ երկխոսություն վարելու ռեսուրս չունեն ու հիմա ժամանակ են ձգում` իրենց անելիքները որոշակիացնելու համար:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիևը հունիսի 12-ի երեկոյան զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վստահ հաղթանակի համար:
Ալիևը ընդգծել է, որ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան հաջող ճանապարհ է անցել, և կուսակցության հաղթանակը ժողովրդի վստահության արտահայտությունն է:
Ի պատասխան՝ անկեղծ շնորհավորանքների համար Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ալիեւին:
Ի դեպ, Ալիևը Էրդողանին հրավիրել է Ադրբեջան: Հրավերը սիրով ընդունվել է:
ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը, դրան հաջորդած եռանախագահների տարածաշրջանային այցը որոշակի ինտրիգ են հաղորդել Կազանում հունիսի 25-ին նախատեսված Դմիտր Մեդվեդև-Սերժ Սարգսյան-Իհլամ Ալիև եռակողմ հանդիպմանը:
Ի դեպ, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները ևս չեն բացառում, որ Կազանում կարող է բեկում արձանագրվել կարգավորման գործընթացում: Մասնավորապես, անցած շաբաթ օրը Մոսկվայում աշխատանքային հանդիպում են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Հանդիպումից հետո նրանք սահմանափակվել են լակոնիկ հայտարարություններով, որոնց իմաստն այն է, որ կողմերի դիրքորոշումները Հիմնարար սկզբունքների որոշ խնդիրների շուրջ ավելի մոտեցել են: Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևն էլ երեկ լավատեսական նոտայով է խոսել կազանյան հանդիպման մասին:
Ակնահայտ է, որ այս պահին բանակցային սեղանին կոնկրետ փաստաթուղթ է ու կողմերի դատողությունն էլ կարգավորման կոնկրետ տարբերակի շուրջ է:
Մի քանի իրողություն կարող ենք արձանագրել:
Առաջին, իսկապես միջազգային հանրությունը, համանախագահները կողմերի նկատմամբ ճնշումներ են գործադրում` Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով:
Երկրորդ, միջնորդների մոտեցումներն ու քայլերն առավելագույնս համաձայնեցված են:
Երրորդ, հակամարտության կողմերը խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին, սակայն իրականում պատրաստ չեն կարգավորման և յուրաքանչյուրը հույսը դրել է նրա վրա, որ հատկապես դիմացինը կհրաժարվի որևէ փաստաթուղթ ստորագրելուց կամ համաձայնության գալուց:
Չորրորդ, եթե նույնիսկ Կազանում փաստաթուղթ ստորագրվի, դա միայն իրական կարգավորման մեկնարկը կլինի, որովհետև այդ փաստաթուղթն ընդամենն ամրագրելու է սկզբունքները, որոնցից յուրաքանչյուն ավելի ուշ մեկնաբանվելու է կամ պարզաբանվելու է կարգավորման գործընթացի հաջորդ փուլերում:
Հինգերորդ, եթե անգամ Կազանում փաստաթուղթ չստորագրվի, ակնհայտ է, որ ստատուս քվոյի պահպանման ռեսուրսները սպառված են, ու առաջիկա ամիսներին մենք ականատես ենք լինելու զարգացումների:
Այս ամենը հանրագումարի բերելով` Կազանի հանդիպումն իրոք շարքային չէ, սակայն չի կարելի գերագնահատել դրա նշանակությունը ոչ կարգավորման գործընթացում և ոչ էլ` երկու երկրների ներքաղաքական զարգացումների վրա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.