29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Դիտարկմանը, թե Կոնգրեսն իր դիրքորոշումը որոշակիորեն փոխել եւ մեղմացրել է, ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզում ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Սա քաղաքականություն է ու պետք է շարժվել խաղի որոշակի կանոններով»: Նա պարզաբանել է, որ իրեն այդ մասին ՀԱԿ-ի համակիրները հարցնում են ամեն օր և հավելել թե`իշխանափոխությունը իրականություն կդառնա 24 ժամվա ընթացքում: Հայաստանում իշխանափոխության պահը լուրջ կհասունանա այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում 700 հազար մարդ կլինի:
Կոնգրեսի առաջադրած 3 պահանջների կատարումն իշխանությունների կողմից, ըստ Փաշինյանի, հիմք է տվել ՀԱԿ-ին ենթադրելու, որ Հայաստանի իշխանություններն այլեւս անկարող են հսկել իրավիճակը եւ որ առանց ցնցումների, առանց քաղաքական լարումների հնարավոր է ազատվել այս վարչախմբից:
Իսկ ամենահարմար տարբերակը հենց իշխանությունների կողմից առաջարկված երկխոսությունն էր, որի շրջանակներում, ըստ Փաշինյանի, ՀԱԿ-ը միայն ու միայն իշխանափոխություն է տեսնում՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների տեսքով. «Երկխոսության գնալով Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին վերջին հնարավորությունն է տալիս՝ գնալու խաղաղ իշխանափոխության տարբերակով: Ներկայումս Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, երկընտրանքի առաջ է կանգնած՝ երկխոսություն սկսել, թե` ոչ: Երկու դեպքում էլ իշխանությունները կպարտվեն, քանի որ երկխոսության գնալ կնշանակի կատարել ՀԱԿ-ի առաջադրած պայմանները, երկխոսության չգնալ կնշանակի նոր պայքարի փուլ Հայաստանում, երկուսն էլ ձեռնտու չէ իշխանություններին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ երկխոսությանը ՀԱԿ-ը ներկայանալու է իր օրակարգով, քանի որ ներկայումս իշխանությունն ուղղակի չի կարողանում հաղթահարել ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, ու ըստ Փաշինյանի ՀԱԿ-ի օգնության կարիքն ունի:
«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում Մենուա Հարությունյանին փոխարինել է Հանրային հեռուստաընկերության մի քանի հաղորդումների հեղինակ Արտակ Ալեքսանյանը:
Կադրային այս փոփոխությունն ուղղակիորեն կապ ունի ներիշխանական վերադասավորումների հետ: Մենուային իշխանության վերնախավում վաղուց չէին վստահում: Նա վայելում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանի միջանցքներում խորհրդարանի խոսնակի գովքն անող Վարդան Այվազյանի անվերապահ աջակցությունը:
Սակայն Մենուան նաեւ սերտ հարաբերությունների մեջ է ընդդիմադիր գործարար Խաչիկ Սուքիասյանի հետ: Մեր ունեցած տեղեկություններով`նրանք կապված են քավոր-սանիկական հարաբերություններով: Լուրեր կան, որ Մարտի 1-ի դեպքերից հետո Մենուան նույնիսկ հանդիպում է ունեցել Սուքիասյանի հետ` վերջինիս արտերկրում գտնվելու ժամանակ:
Ինչ վերաբերվում է Ալեքսանյանին` նա համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմի մերձավորը:
Հուլիսի 3-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են:
Տեղական ընտրությունների պարագայում հետաքրքրությունն առանձնապես մեծ չէ, դրանցում սովորաբար մեկ թեկնածու է մասնակցում` կանխատեսելի հեռանկարով:
Արարատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է երկու թեկնածու` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը և նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: Վերջինն այսօր մեր կայքին կից գործող «Ընտրություն» ակումբի հյուրն էր: Սպասում ենք, որ մոտ օրերս մեր հյուրը կլինի նաև գործող քաղաքապետը:
Ակնհայտ է, որ Արարատում նախընտրական լարվածություն է: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Արարատում իրական մրցակցություն է լինելու:
Հազիվ թե, որովհետև ընտրարաշավն, ըստ էության, քաղաքական չէ, և երկու թեկնածուներն ավելի շատ մեղադրում են միմյանց, քան` ծրագրեր ներկայացնում:
Նրանք երկուսն էլ քաղաքական հայացքներ չունեն և, առիթի դեպքում, ճգնելու են համոզել, թե որքան հավատարիմ են երկրի գործող իշխանությանը:
Նրանք երկուսն էլ, մեծ հաշվով, մոռացել են արարատցուն և նրան հիշում են ընտրությունից ընտրություն:
Այնքան էլ էական չէ, թե երկու թեկնածուներից ով է ընտրվելու քաղաքապետի պաշտոնում: Արարատցիների մեծամասնության համար այդ ընտրությունը որևէ բան չի փոխելու: Շահելու է մեկի կամ մյուսի շրջապատը:
Բայց կոնկրետ այս ընտրարշավում դրական մի բան կա. դա այն է, որ երկու թեկնածուներն էլ կարևորում են ԶԼՄ-ների դերը, կնշանակի, որ նրանցից ոչ մեկի համար վերևի «դաբրոն» միանշանակ չէ: Հայաստանի տիպի երկրներում թեկնածուներից որևէ մեկին միայն դրա համար է պետք գալիս հասարակական կարծիքի անհրաժեշտությունը, թեկուզ` իմիտացիայի մակարդակում:
Իմիտացիան էլ հենց խնդրի բացասական կողմն է, որովհետև կոնկրետ թեկնածուների համար կարևորը ոչ թե արարատցու աչքին դրական երևալն է, այլ` «դաբրոների» փնտրտուքի արանքում դրական իմիջ ձեռք բերելը: Արարատի մարզում բարձրաստիճան, ազդեցիկ պաշտոնյաների պակաս չկա: Ա~յ, նրանց համար են փորձում լավը երևալ թեկնածուները, որովհետև նրանց ցանկությամբ են պարտվում կամ հաղթում ընտրություններում:
Բայց սա ավելի լավ է, քան` ընտրությունները, որոնցում ընդամենը մեկ թեկնածու է, որը ֆեոդալի կարգավիճակով հետևում է ընտրություններում իր «փայլուն» հաղթանակին:
Թե Թովմասյանը և թե Բաբայանն այսօր հավատարմություն են հայտնում գործող իշխանությանը` իրենց հազար կիլիոմետրով հեռու պահելով ընդդիմությունից: Բայց միայն այն հանգամանքը, որ Արարատի քաղաքապետի այս ընտրություններում հաղթողը կանխավ հայտնի չէ` հույս է ծնում, որ գոնե հաջորդ ընտրություններում կլինի նաև թեկնածու, որն իր հայտը կներկայացնի ոչ թե «վերևի» «դաբրոն» ստանալու հույսով, այլ` որովհետև ծրագիր կունենա ու ընտրություններին կմասնակցի` դրանց կանխորոշվածությունը բացառելու, իր ծրագրի ուժը գիտակցելու մոտիվով:
Երբ մենք հարթակ ենք տրամադրում Արարատի քաղաքապետի այսօրվա թեկնածուներին, վաղվա համար նման հույսեր ենք փայփայում: Ամեն ինչ սկսվում է ընտրության հնարավորությունից: Այսօր այդ ընտրությունը քաղաքական չէ, վաղը գուցե այդպիսին լինի:
«Չափազանց պրիմիտիվ էր ՀԱԿ-ի հաշվարկը, որ, ըստ էության, Սերժ Սարգսյանը կազանյան հանդիպման ժամանակ կկանգնի երկու փաստի առաջ՝ կամ ստորագրել և ունենալ խնդիրներ սեփական երկրում, պարտվողական, զիջողական, դավաճանական քայլերի համար: Կամ` ժամանակ շահելու համար հարկադրված կլիներ գալ Հայաստան և ժամանակային նոր միջանցք ստանալու առումով կազմակերպել արտահերթ ընտրություն, և այդ դեպքում ՀԱԿ-ը կհայտարարեր, որ իր ճնշումներն արդյունք են տվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Կազանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
Ըստ նրա, տեղի ունեցավ այն` ինչը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չէր սպասում, սակայն ՀԱԿ-ում պարզապես լավ չէին հաշվարկել, որ կար նաև երրորդ ճանապարհ, համաձայն որի՝ իշխանություններն օգտագործեցին «բանակցային գործընթացի բոլոր վթարային ելքերը», և Ադրբեջանի պատասխանատվության տակ ընկավ փաստաթուղթ չստորագրելու հարցը:
Ինչ վերաբերում է Կազանում կայացած բուն հանդիպմանը, Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ հանդիպումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման ոչ միայն համանախագահների շահերի տարբերության պատճառով, այլ նաև` Ադրբեջանի չափազանց մեծ ախորժակի: «Հայկական կողմը կարող է հայտարարել, որ ԼՂ ինքնավար մարզի դիմաց կարող է զիջել ամեն ինչ, բայց անգամ սրան Ադրբեջանը համաձայն չէ»,- հայտարարեց Սաֆարյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացում առկա էին մի քանի սողանցքեր:
Խմբակցության ղեկավարի կարծիքով, առաջիկայում ԼՂ խնդրով լուրջ փոփոխությունների սպասելն անիմաստ է, իսկ ինչ վերաբերում է պատերազմի սցենարին, դրան էլ չի հավատում: Ըստ նրա` կազանյան հանդիպումից հետո Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան ռազմական շքերթի կազմակերպումը ներքին սպառման համար:
Իսկ ռուսական «Կոմերսանտի» հրապարակմանը, թե` Մեդվեդևը հոգնել է ԼՂ բանակցային գործընթացից, Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Դա ավելի շատ խաղ է, քան իրականություն»:
Այսօր մամուլի ասուլիսին ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը պարզաբանեց, թե որ դեպքում ԲՀԿ-ն կերկխոսի ՀԱԿ-ի հետ. «Երբ որ կոալիցիայի շրջանակներում կդիտարկվի այդ հարցը, Բարգավաճին կասվի՝ Բարգավաճ՝ երկխոսի՛, մենք էլ… ասում եմ իմիտացիա, մենք էլ կերկխոսենք։ Բայց այս պահին էդ վերաբերյալ բան գոյություն չունի»:
ԲՀԿ պատգամավորը հայտարարեց, նաև որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դրական է վերաբերում իշխանություն — ընդդիմություն երկխոսությանը, քանի որ իրենք գտնում են, թե երկխոսությունն առճակատումից լավ է։ Բոստանջյանը կրկնեց նաև նախագահին, իր պրիզմայով անցկացնելով նրա խոսքը. «Երկխոսությունը միջազգային ֆորում չէ, ոչ էլ ընդդիմությունն է թշնամի, հետեւաբար բանակցությունների ձեւաչափը տեղին չէ»:
Չնայած դրան` ԲՀԿ-ն ողջունում է երկխոսությունը եւ իր ուժերի ներածի չափով կմասնակցի դրան: «Այլ խնդիր է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը դեռեւս չի ձեւավորվել։ Երկխոսության գնալուց առաջ կողմերը նախեւառաջ պետք է կողմնորոշվեն դրա բովանդակության հարցում։ ԲՀԿ-ն, չհասկանալով բանակցությունների իմաստը, կարծում է, որ երկխոսությունը պետք է իրականացվի ոչ թե այդ ձեւաչափով, այլ պարզապես քննարկումների ձեւով, որոնց ընթացքում կարող են բարձրացվել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ու կառավարման արդյունավետության բարձրացման հարցեր»,- ասաց պատգամավորը:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումը ձախողվել է: Գոնե` ակնկալիքների այն համատեքստում, որ միջնորդներն ու միջազգային հանրությունը ձևակերպել էին հանդիպմանն ընդառաջ:
Միջազգային մամուլը հանդիպման ձախողման մասին գրում է բավական բաց տեքստով: Միջնորդները շատ ավելի զգույշ են իրենց ձևակերպումներում, և դա բնական է, որովհետև նրանց վարքագիծը պետք է ադեկվատ լինի իրենց ստանձնած ահռելի պատասխանատվությանը:
Պաշտոնական Մոսկվան առայժմ չի արձագանքել կազանյան հանդիպմանը, սակայն «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին, նկատում է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հիասթափությունն այնքան մեծ է, որ նա կարող է անգամ հրաժարվել միջնորդությունից, եթե հաջորդ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հրաժարվեն փաստաթուղթ ստորագրել: Վաշինգտոնը, նույնիսկ պաշտոնական մակարդակում, չի թաքցնում իր հիասթափությունը: «Դուք գիտեք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չկարողացան պայմանավորվել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, երբ հանդիպեցին Կազանում: Սակայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ հայտարարությունում նրանք խոստովանել են, որ բարելավել են փոխըմբռնումը մի շարք հարցերի վերաբերյալ, համաձայնել են շարունակել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը և ապագայում նորից հանդիպել: Սակայն ես կասեի, որ դա հիասթափեցնող է»,- ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ավելի լավատես են Փարիզում, որտեղ անգամ պնդում են, թե առաջիկա շաբաթներին համանախագահներն այցելելու են տարածաշրջան: «Կազանում հանդիպումն ամփոփվեց համատեղ հայտարարությամբ, որով հաստատվեցին փոխըմբռնման մի քանի կետեր, ինչը հնարավորություն է տալիս բանակցությունները շարունակել ներկայիս հիմքով՝ միջնորդների առաջարկած կարգավորման սկզբունքները հետագայում ընդունելու համար: Արդյունքներն աննշան չեն, և Ֆրանսիան Մինսկի խմբի՝ ԱՄՆ և Ռուսաստանի իր միջնորդ գործընկերների հետ ջանք չի խնայի՝ աջակցելու, որպեսզի բոլոր կողմերը գնան բանակցային ճանապարհով: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Կազանում ակտիվ հանդիպումներ ունեցած միջնորդները առաջիկա շաբաթների ընթացքում կայցելեն Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ՝ կողմերին ապագա բանակցություններին նախապատրաստելու նպատակով»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Անկախ գնահատականներից՝ մի բան ակնհայտ է. եթե մինչև տարեվերջ միջնորդներին չհաջողվի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ ստանալ հակամարտության կողմերի համաձայնությունը, գործընթացը մեկ-երկու տարով դանդաղելու է. Հայաստանում և Ադրբեջանում մեկնարկող ընտրական մարաթոնը չի կարող նպաստել կարգավորման գործընթացին:
Ըստ էության, հիմա գլխավոր խնդիրը պատերազմի ռիսկերի չեզոքացումն է ու գոնե դրա վերսկսման նախադրյալների վերացումը: Սա էլ հիմնականն է լինելու միջնորդների համար:
Հունիսի 25-ին Մոսկվայում կայացավ Արևմտահայերի ներկայացուցիչների համագումարը, որին ներկա էին մոտ 100 պատվիրակներ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Ռոստովից, Վլադիկավկազից, Սոչիից, Ադլերից, Կրասնոդարից, Օմսկից, Պետրոզավոդսկից, ինչպես նաև Ղրիմից և Աբխազիայից: Համագումարը վարում էր կազմկոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Ինչպես հաղորդում է մոսկովյան «Հյուսիսափայլը» համագումարի հիմնական խնդիրը Երրորդ համագումարում Ռուսաստանից պատվիրակների ընտրությունն էր:
Համագումարը 39 պատվիրակ ընտրեց Արևմտահայերի ներկայացուցիչների երրորդ համագումարի համար, որը կկայանա 2011թ. դեկտեմբերին Փարիզում:
Ընդունվեց նաև հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. ՙԱրևմտահայերի ազգային խորհուրդը հնարավորություն կունենա միջազգային կազմակերպություններում անմիջականորեն պաշտպանել արևմտյան հայերի ժառանգների օրինական իրավունքները, բանակցություններ վարել թուրքական իշխանությունների և այլ շահագրգռված կողմերի հետ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը, հասցված բարոյական, նյութական, տարածքային վնասի հատուցմանը հասնելու նպատակով՚:
Արևմտահայերը Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայերի ցեղասպանությունն ու փոխհատուցել տարածքային վնասը:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը և ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան երկխոսությանը:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Սերժ Սարգսյանի անդրադարձն իրենց ուղղված պատասխանի ընդամենը առաջին նախադասությունն է, դրան կհաջորդեն երկրորդը, երրորդը, և քիչ-քիչ իշխանության պատասխաններն ավելի ստույգ կլինեն: «Մոտ ապագայում, իմ կարծիքով, այդ պատվիրակությունները կնստեն սեղանի շուրջ ու կխոսեն»,- ասաց Եղիազարյանը` ավելացնելով, որ այս դեպքում պետք է խրախուսեն և ոչ թե քարկոծեն. «Մենք գտնում ենք, որ պետք չէ կռիվը շարունակել, հազիվհազ երկխոսությունը գնում է»:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հակադարձեց Եղիազարյանին. «Պատվիրակությունների բանակցություններ երբեք տեղի չեն ունենա»: Ըստ նրա` այնպիսի բանակցություններ, ինչպիսիք լինում են պետությունների միջև, չի կարող տեղի ունենալ: Ըստ իշխող կուսակցության պատգամավորի՝ ՀԱԿ-ի երկխոսությունը կարող է կայանալ իշխանության տարբեր մարմինների հետ, ինչի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով կազանյան հանդիպմանը` ՀԱԿ-ի ներկայացուցիչը ասաց. «Կազանը մեզ ոչ մի բան չտվեց: Խնդիրը ժամանակավորապես երկարաձգվեց: Սպասենք նոր ալիքի: Ալիևի լռությունը տարօրինակ է: Ինքը միշտ ռազմատենչ հայտարարություններ էր անում: Ապագայում մի նոր հանդիպում կլինի, և մի փաստաթուղթ կստորագրվի»: Նաև հավելեց, որ իրենք այսօր իշխանություններին տվել են հնարավորություն, որպեսզի մեր ներքին խնդիրները չազդեն փոքրիկ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:
Շուշան Գալստյան
Ադրբեջանում ստեղծված Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը Կազանյան հանդիպումից հետո Գերագույն խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել: Ինչպես հաղորդում է Մուսավաթը, նիստի ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցում ստեղծված անորոշ և վտանգավոր դրությունը: Նիստի մասնակիցները քննադատել են համանախագահող երկրների հայանպաստ դիրքորոշումը, նշելով.«Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված չեն Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմամբ, նրանք ցանկանում են պահպանել «status-quo»-ն, ուստի և բանակցությունները շարունակելն այլևս անիմաստ է»:
Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը պահանջել է իշխանություններից անմիջապես պատերազմ սկսել: Ավելին, կազմակերպությունը որոշել է ակցիաներ կազմակերպել ՄԱԿ-ի դեմ` պահանջելով «պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ»: Ըստ Մուսավաթի, նիստին մասնակից հասարակական-քաղաքական այլ կազմակերպությունները ևս արտահայտվել են այդ որոշման օգտին£ Այդպիսով, պատերազմի միջոցով հարցի լուծումը Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում դիտվում է որպես լավագույն տարբերակ:
Կազանյան հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանում անցկացված հարցումների արդյուքում պարզվել է, որ ադրբեջանցիները Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը տեսնում են պատերազմական գործողությունների վերսկսման մեջ: Հանդիպման նախօրեին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակորեն արձանագրել է պատերազմի վերսկսման հավանականությունը` ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը, որն, Ալիևի համոզմամբ, խորանալու միտումներ ունի:
Կազանյան հանդիպման անարդյունք ավարտը հերթական անգամ պայմանավորված էր ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշմամբ` չնայած հանդիպմանը նախորդած միջազգային ճնշմանն ու հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ արված կոչերին: Ավելին, հունիսի 26-ին ադրբեջանական բանակի օրվա կապակցության Բաքվում անկացվեց ռազմաշքերթ, որի ընթացքում ելույթ ունենալիս Ադրբեջանի նախագահը հերթական անգամ շեշտեց այսպես կոչված ՙԱդրբեջանի օկուպացված տարածքները՚ ամեն գնով վերադարձնելու անհրաժեշտությունը, ասելով. ՙՄենք պատերազմական դրության մեջ ենք: Պատերազմը դեռ չի ավարտվել, սա դեռ պատերազմի առաջին փուլն էր, իսկ պատերազմական դրության մեջ գտնվող երկրի բանակը շատ հզոր պետք է լինի: Այսօր Ադրբեջանի պետական բյուջեն առաջնային տեղը հատկացրել է ռազմական ծախսերին, և դա ուղղված է մեր տարածքների ազատագրման գործին…՚:
Նման հայտարարություններով հանդես եկող նախագահը ակնհայտորեն տրամադրված չէ հարցի խաղաղ կարգավորմանը, քանզի սպառնալիքների և ռազմական թվացյալ հզորության պրոպագանդումը ավելի է սրում լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մյուս կողմից, եթե ադրբեջանական կողմը իսկապես հարցի լուծումը տեսներ պատերազմական գործողությունների վերսկսման մեջ, ապա չէր ձգձգի գործընթացը, ավելինª կդիմեր գործնական քայլերի: Սակայն ադրբեջանական կողմն, ըստ էության, հաշվի առնելով անցյալի դասերը և հասկանալով միջազգային հանրության դիրքորոշումը իր` նախահարձակ լինելու դեպքում, խուսափում է վերսկսել պատերազմը` բնականաբար վստահ չլինելով նաև դրա հետևանքների հարցում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.