29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսված միջոցառումները հաստատված ծրագրին համապատասխան կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ:
Այսօրվա ասուլիսում Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ին հրավիրել է Սևանի հանրային լողափ` բանակցելու. «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսել թեկուզ այս ակումբում, եթե իրենց լավ պահեն՝ «Օջախ» ռեստորանում կամ՝ Սևանում հանրային լողափեր են բացվել, բայց մենք երկխոսելու ենք, ոչ թե բանակցելու»:
Հետաքրքիր է, ՀՀԿ պատգամավորն ինքը եղե՞լ է հանրային լողափում, որ էդպես անվարան այնտեղ հանդիպում է նշանակում.
Ուրեմն` նախ ասենք, որ հանրային երկու լողափերի`Քաղաքայինի և Ֆլամինգոյի համար բյուջեից հատկացվել է 68 միլիոն դրամ, 42 միլիոնն էլ հայթայթել են ու ցույց տվել, թե` 110 միլիոն են ծախսել: Սակայն միայն կույրը կարող է չտեսնել, որ մի քանի «տափչանից» և մի- մի հանրային զուգարանից բացի` հանրային կոչվող լողափում բան չի փոխվել: Հա՛, մեկ էլ ԱԻՆ-ն է մի-մի փրկարարական կետ ու մի քանի աշխատակիցներ հատկացրել: Նրանցից մեկը, որ իր ոսկյա շղթայով թևնոցով ու մատանիով բոլորովին փրկարարի տպավորություն չէր թողնում, մեզ ասաց` հերթափոխով են աշխատում ու վարձատրվում են ԱԻՆ-ի կողմից, ի տարբերություն մասնավոր լողափերի, որտեղ վարձակալներն են վճարում իրենց:
Լողափերում Գրանդ քենդիի ու Վիվասելի «զոնտիկներով» մի երկու նոր` վճարովի սրճարան է ավելացել, որոնցից ոչ հանրայինում էլ կային ու դրանցից էլ լավը, մեկ էլ` ափին մի քիչ ավազ են լցրել: Իսկ քաղաքացիները ոնց որ միշտ պառկում էին ավազափոշու մեջ, այնպես էլ` պառկած էին նաև այսօր: Դա էլ առանձնակի ծախս չի, եթե հաշվի առնենք, թե ինչպես են Սևանի փոքր ու մեծ չինովնիկները ծախում ավազը ու գերշահույթներ ստանում. չէր խանգարի, որ բյուջեից հատկացումներ անելու փոխարեն` նրանց հանձնարարվեր մի քանի մեքենա ավազ էլ «հանրայինի» համար բերել, չէ՞ որ այդ ավազը հանրության սեփականությունն է: Միակ փոփոխությունն այն է, որ հիմա նրանց գիտակցությանը հասել է` իրենք լողափ ունեն: Բայց կարծեմ մինչ այդ էլ ունեին. Սևանի ցանկացած ափում ՀՀ քաղաքացիները կարող են լողալ անվճար, ուղղակի շատերը չգիտեն դրա մասին:
Այնպես որ, Գրիգորիչը լավ կանի` հանրային լողափի մասով լռի. չի՞ մտածում, որ ՀԱԿ-ի բերանը լեզու է դնում:
Միջազգային հանրությունը աստիճանաբար հաղթահարում է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև կազանյան հանդիպմանը հաջորդած հիասթափությունն ու նախապատրաստում բանակցությունների նոր ռաունդը:
Նախաձեռնությունը, կարծես թե, դարձյալ պատկանում է ռուսներին: Անցյալ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նամակներ է հասցեագրել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին` նրանց ներկայացնելով կարգավորման գործընթացի հեռանկարին վերաբերող իր պատկերացումները: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարավկովկասյան իր գործընկերներին առանձին-առանձին հրավիրել է Մոսկվա: Հանդիպումների քննարկման թեման դարձյալ կարգավորման գործընթացն է:
Օրերս Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել էր, որ մոտ ժամանակներս հակամարտության կողմերին կներկայացվեն նոր առաջարկներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Վիեննայում հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Լամբերտո Զանիերի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Հանդիպման վերաբերյալ համանախագահներն այսօր հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. «Համանախագահները Գլխավոր քարտուղարին իրազեկել են հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին և քննարկել հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են հիմնարար սկզբունքների ձևակերպումն ավարտին հասցնելու համար, ինչը համընդհանուր խաղաղ կարգավորման հիմք կծառայի։ Թեև Կազանում կողմերը չհասան հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցմանը, այնուամենայնիվ, հանդիպման ժամանակ առաջընթաց գրանցվեց»։ Դրանում նաև նշված է այն մասին, որ համանախագահները պլանավորում են մոտ ապագայում խորհրդակցել Մոսկվայում և դրանից հետո ժամանել տարածաշրջան։
ԵԱՀԿ համանախագահության նոր ջանքերի ֆոնին վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են խոսակցությունները` միջնորդական առաքելության ձևաչափի փոխոխության մասին:
Մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանի խոսնակ Լարիջանին Բաքվում հայտնեց իր երկրի` կարգավորման միջնորդ դառնալու պատրաստակամության մասին, եթե համապատասխան առաջարկ լինի Ադրբեջանի կողմից: Իհարկե, որևէ մեկը չի վիճարկում, որ Իրանը պատերազմի տարիներին, ապա` կարգավորման գործընթացի ընթացքում, հիմնականում պահպանել է հավասարակշիռ մոտեցում, սակայն միջնորդ դառնալու նրա հեռանկարը իրականություն դառնալու որևէ հնարավորություն չունի: Նախ, մեծ հաշվով, Իրանն այնքան էլ շահագրգիռ չէ խնդրի կարգավորմամբ, որովհետև նման հեռանկարը չի բացառում, որ նրա սահմանների մոտ կհայտնվեն միջազգային խաղաղարար ուժեր: Երկրորդ, Իրանը միայնակ չունի անհրաժեշտ ռեսուրսներ` կարգավորման հովանավոր լինելու համար: Բացի այդ, հաշվի առնելով Թեհրանի բարդ պրոբլեմները միջազգային հանրության հետ` դժվար է պատկերացնել, որ նրա առաջարկած լուծումները բավարար պաշտպանության կարժանանան աշխարհի այլ մայրաքաղաքներում:
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ուկրաինա հիմք տվեց խոսակցությունների, որ ղարաբաղյան ճակատում գուցե ակտիվություն ցուցաբերի պաշտոնական Կիևը: Ուկրաինան կարգավորման պաշտոնական միջնորդ չի լինի, բայց, ի տարբերություն նույն Իրանի, 2013-ին կարող է ֆորմալ առիթ ունենալ զբաղվելու ԼՂ խնդրով. այս երկիրը այդ տարում նախագահելու է ԵԱՀԿ-ում:
Իրականության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա համանախագահությունը ամենաօպտիմալն է` որպես միջնորդական առաքելություն: Դրանում ներկայացված են մեր տարածաշրջանում ռեալ ազդեցություն ունեցող բոլոր կենտրոնները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը: Նրանց առաջարկած լուծումները` միջնորդական առաքելության կազմի բալանսավորված լինելու շնորհիվ, ամենալեգիտիմն ու իրատեսականն են լինելու կարգավորման գործընթացում:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց սուր հարցեր չտալ, քանի որ օրը տոնական է: Հետո ասաց` Սահմանադրությունը և՛ իրավունք է, և՛ պատասխանատվություն, և որ վերջին շրջանում ժողովուրդն իր իրավունքների պաշտպանությունը փնտրում է Սահմանադրության մեջ:
Այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ը մինչև սեպտեմբեր է ժամանակ տվել, իրենք ի՞նչ քայլեր են նախատեսել սեպտեմբերին ընդառաջ, Սահակյանը պատասխանեց. «Վախեցած լռում ենք, տեսնենք՝ ինչ են անելու, երեք տարի է՝ ասում են, մենք էլ վախեցած սպասում ենք, ասում՝ մի փոքր էլ համբերենք»:
Իսկ հարցին` ինչո՞ւ է ՀԱԿ-ը կրկին անցել «թաթար-մոնղոլական» արտահայտություններին, ասաց, թե` զանգվածը նոսրանում է, նոր զանգվածների անհրաժեշտություն կա, սակայն նույնիսկ այդ արտահայտությունները չեն կարող հաջողությունների հասնել, որովհետև ժամկետները քիչ են, ավելին` նույնիսկ ղարաբաղյան հարցում սկսել են նոր խաղեր տալ՝ ասելով, թե իշխանություններն անցել են փուլային տարբերակին:
Ամեն դեպքում երկխոսությունը կկայանա՞, թե՞ ոչ` հարցին էլ պատասխան ուներ. «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսել` թեկուզ այս ակումբում, եթե իրենց լավ պահեն` «Օջախ «ռեստորանում, կամ՝ Սևանում հանրային լողափեր են բացվել… բայց մենք երկխոսելու ենք, ոչ թե բանակցելու»:
Նկատառմանը, թե ՀԱԿ-ը շարունակում է իր օրակարգում պահել արտահերթ ընտրությունների պահանջը, Գալուստ Սահակյանն արձագանքեց այսպես` արտահերթ ընտրությունները ոչ մի երկրի և ժողովրդի լավ արդյունքների չեն հանգեցրել, այդ թվում՝ եթե 90-ական թվականներին հհշականները չպահանջեին, ըստ Սահակյանի, մենք այսօր ավելի լավ վիճակում կլինեինք:
Իր համար անակնկա՞լ էր, որ իր որդուն նշանակեցին պետգույքի ղեկավար` հարցին պատասխանն էլ «ոչ»-ն էր: Պարզվեց` Գալուստ Սահակյանի համար ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ իր որդին ճանապարհ է անցել, և ներկայիս չինովնիկների մեջ նման քչերը կան, իսկ ինքն էլ` Գալուստ Սահակյա՛նը, նպաստավոր ջերմոցային պայմաններ ստեղծելով չի զբաղվում:
Շուշան Գալստյան
«Նովոստի Գրուզիա» գործակալության հաղորդմամբ, Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն՝ Վրաստանում 5 կրոնական միությունների իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվել։
Իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվել Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և բապտիստական եկեղեցուն:
«Վրացական եկեղեցին համանման կարգավիճակ չունի…. Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Ադրեբեջանն ու Հայաստանը պատրաստվում են նման կարգավիճակ շնորհել վրացական եկեղեցուն….»,– ասել է ընդդիմադիր «Քրիստոնեադոմոկրատական» խմբակցության խմբկացության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին, որի խմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծին:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները այսուհետ կարող են ռուս–վրացական սահմանն անցնելու համար վիզա (մուտքի արտոնագիր) ստանալ Կազբեգի–Վերին Լարս անցակետում:
Փոփոխության արդյունքում այսուհետ բոլոր ռուսները կկարողանան առանց որևէ խոչընդոտի վիզա ստանալ և օրինական կերպով մուտք գործել Վրաստան:
Նշենք որ մինչև այժմ գործում էր այլ կարգ Ռուսաստանի Դաշնության բնակիչները, բացառությամբ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչների, սահմանը հատելիս պետք է վիզա ստանային Մոսկվայում` Շվեյցարիայի դեսպանությունից (վրացական շահերի բաժանմունքից), կամ Թբիլիսիի օդակայանում:
Հիշեցնենք որ Ռուսաստանի և Վրաստանի միջև խնդիրները ծագել էին 2008 թ. վրաց–ռուսական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Ռուսաստանի այդ քայլին ի պատասխան՝ պաշտոնական Թբիլիսին խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ըստ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների` Ադրբեջանը Վրաստանին հատկացնելու է 575 մլն դոլարի վարկային միջոցներ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում: Գումարը նախատեսված է երկաթգծի Թբիլիսի-Ախալքալաք հատվածի վերանորոգման համար: Ըստ այսօր կնքված վարկային համաձայնագրի՝ գումարը կհատկացվի 25 տարով` տարեկան 5% տոկոսադրույքով:
Այսօր համատեղ համակարգող կոմիտեն Բաքվում քննարկել է Ախալքալաքից մինչև Քարցախի (Թուրքիայի սահման) երկաթուղային հատվածի կառուցման հարցը։ Նախահաշիվը ներկայացրել է ադրբեջանական «Ազերինշաաթսերվիս» ընկերությունը: Նախատեսվում է նաև քննարկել Բաքու-Թբիլիսի-Ստամբուլ ուղղության շահագործման համար իսպանական բարձրարագ շարժակազմի օգտագործումը:
Երբ ոստիկանները հետապնդում են ընդդիմության ակտիվիստներին, նրանցից ոմանց ձերբակալում կամ խոշտանգում են, շատ վատ է: Դա ցույց է տալիս, որ իշխանությունը չի կարողանում արգումենտավորված հակադարձել իր ընդդիմախոսներին և նրանց դեմ ուժ է կիրառում: Մարտի 1-ը դրա վառ դրսևորումն է: Նույնը կատարվում է նաև այլ ավտորիտար երկրներում: Օրինակ, Բելառուսում զանգվածաբար ձերբակալվում են մարդիկ, ովքեր հանդգնել են մասնակցել անձայն բողոքի ակցիային: Այս ակցիան կազմակերպիչ չուներ և չէր սպառնում իշխանությանը, Բայց Լուկաշենկոյի տիպի մարդկանց համար վտանգավոր է ամեն բան, որը դուրս է իր վերահսկողությունից:
Չարդարացված ուժը ծնում է հակազդեցություն, անվստահություն: Մարդիկ, ովքեր պարբերաբար նվաստացվում են, զրկվում են ընտրելու և կարծիք հայտնելու իրավունքից` դիմում են պայքարի ծայրահեղ միջոցների: Լավագույն դեպքում` տեղի են ունենում իրադարձություններ եգիպտական կամ թունիսյան սցենարներով:
Անհանդուրժողականության հիմնական կրողը իշխանությունն է, որովհետև նա է տիրապետում ավելի մեծ ռեսուրսների, ունի պատժիչ ֆունկցիաներ:
Սակայն միթե՞ ընդդիմությունը մեղք չունի, երբ երկրում ստեղծվում է անհանդուրժողականության միջավայր:
Իհարկե, ունի:
Օրինակ, երբ 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո մարդիկ անվայելուչ էին արտահայտվում իշխանությունների հասցեին, հասկանալի էր: Դեռ թարմ էր կորստի ցավը, հազարավոր ընդդիմադիրներ ծեծվել ու խոշտանգվել էին, նրանցից տասը` զոհվել:
Բայց, օրինակ, երբ երեկվա հանրահավաքում անվայելուչ արտահայտություններ էին հնչում տարբեր իշխանավորների հասցեին` դա դուրս էր բանականության սահմաններից, ոչ ադեկվատ այսօրվա իրականությանը, իշխանություն-ՀԱԿ հնարավոր երկխոսության համատեքստին: Ցավալի է, երբ լուրջ դերակատարման հավակնող ընդդիմադիր գործիչը ոչ թե փաստարկված քննադատում է վարչապետին, այլ` փորձում է ամեն կերպ անվանարկել նրան:
Երբ իշխանությունը գործի է դնում ոստիկանական մահակը, նվաստացնում է քաղաքացուն: Երբ ընդդիմությունը հայհոյանքը դարձնում է պայքարի միջոց, լյումպենացնում է հասարակությանը: Նվաստացած ու լյումպենացած հասարակությամբ արժանապատիվ երկիր չես կառուցի:
Այսօր, երբ «Ընտրություն» ակումբում հյուրընկալել էի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին` ակամա մտածում էի «երրորդ ուժ» կոչվածի պոտենցիալի, հնարավորությունների, մեր քաղաքական համակարգում նրա տեղի ու դերի մասին:
Իրենց «երրորդ ուժ» համարողները անպայմանորեն իրենց դուրս են դնում Սերժ Սարգսյանի իշխանության ու Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի ազդեցությունից և համարում են, որ ունեն առաքելություն, որը չեն իրականացրել առաջին երկու համարի տակ հանդես եկող ուժերը:
Որ Հայաստանում իշխանությունը ավտորիտար է, կոռումպացված, ոչ կրեատիվ, որևէ մեկ համար գաղտիք չէ: Վերջերս նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են դրա մասին բարձրաձայնում: Իհարկե, նրանք այդ արատները բարձրաձայնում են, որ վերջում անպայման խոսեն այն տիտանական բարեփոխումների մասին, որոնք մտադիր է իրականացնել իրենց նախագահը` երկրում վիճակը շտկելու համար: Հասարակության մեծ մասն այդ բարեփոխումներին չի հավատում:
Որ ՀԱԿ-ը նույնպես ամբողջ հայ ժողովուրդը չէ կամ նույնիսկ` ողջ ընդդիմությունը, դա նույնպես ճշմարտություն է, որը որևէ բանական մարդ չի վիճարկում:
Որ Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի ստեղծած համակարգերն իրար նման են` դեմոկրատիայի մեխանիզմների և որոշումների կայացման լեգալ մեխանիզմների անտեսման առումով, դարձյալ ակնհայտ է:
Սակայն նույնիսկ այս համատեքստում «երրորդ ուժ» տերմինը մեզանում մնում է սոսկ խոսակցություն` չդառնալով միս ու արյուն:
Ու խոսակցություն էլ կմնա, որովհետև «երրորդ ուժի» հավակնորդներն` իրենց վարքագծով, արժեհամակարգով չեն տարբերվում առաջին երկու բևեռներից:
Հասարակությանը հայտնի են գործող և առաջին նախագահների թերությունները, և եթե ինչ-որ մեկը դա բարձրաձայնում է` բավարար չէ, որ նա արժանանա հասարակության վստահությանը: Ժողովուրդը գիտի, որ գործող քաղաքական համակարգը չի սպասարկում իր շահերը, սակայն նույն այդ ժողովուրդը նոր հայտ ներկայացնող ուժերից ակնկալում է ոչ թե իրականության մակերեսային քննադատություն, այլ` լուծումների, նոր մոտեցումների ձևակերպում: Մեր «երրորդուժականները» դա չեն անում. նրանց քաղաքական պոտենցիալը, մտավոր ռեսուրսը չեն բավականացնում անգամ գործող իշխանությանը կամ ընդդիմությանը որակյալ քննադատելու համար:
Որ ամենակարևորն է` մեր պոտենցիալ «երրորդուժականների» արժեհամակարգը դարձյալ հիմնված է ավտորիտար մտածողության վրա` մարդու, քաղաքացու մերժումով: Նրանք նորը ստեղծելու խնդիր, հնարավորություն չունեն ու ուզում են ունենալ այն ռեսուրսները, որոնց արդեն տիրապետում են քաղաքական դաշտի հիմնական խաղացողները: Ժողովուրդն էլ գերադասում է գործ ունենալ Սերժի ու Լևոնի հետ, որովհետև նրանք գոնե ինտելեկտ ու փորձառություն ունեն:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր ուսումնական տարում կլուծարի բոլոր ռուսական դպրոցներն ու միասնական դպրոցներում ռուսական սեկտորները։
Իսկ վրացական դպրոցներում, երրորդ դասարանի փոխարեն ռուսերեն կդասավանդվի յոթերորդ դասարանից, շաբաթական ընդամենը 2 դասաժամով։
Սաակաշվիլու նախաձեռնությամբ տևական ժամանակ է վրացական դպրոցներում անգլերենի դասավանդումը իրականացվում է առաջին դասարանից:
Այս մասին հաղորդում է թբիլիսյան մամուլը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.