29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հյուրը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էր: Նա անդրադարձավ Կազանի հանդիպումից հետո ԼՂ կարգավորման գործընթացին. «Կազանից սպասումներն արհեստականորեն ուռճացված էին: Խնդիրն այն է, որ համանախագահները միշտ հանդես են գալիս կոնսոլիդացված հայտարարությամբ: Հայկական կողմը երբեք չի պատկերացնում, որ ԼՂՀ-ն կլինի ՀՀ-ից դուրս, Ադրբեջանն էլ երբևիցե չի մտածում, որ հնարավոր է` ԼՂՀ-ն լինի Ադրբեջանից դուրս: Այդ խնդիրը բավականին դժվար խնդիր է, դժվար է այստեղ որոշակի համաձայնությունների հասնել»:
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը փորձելու է ժամանակ ձգձգել և կոշտացնել դիրքորոշումը՝ երկու նպատակի հասնելու համար. կամ` խնդրի կարգավորման ակտիվ միջնորդությունն անցնի Միացյալ Նահանգներին, կամ՝ ԼՂ խնդրի համար առաջարկվի այնպիսի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ նշված չլինեն ԼՂ-ի կարգավիճակի, հանրաքվեի հարցերը, սակայն հստակ նշվեն այն զիջումները, որոնք պետք է անի Հայաստանը: «Կարծում եմ, ՀՀ-ն այստեղ զիջումների կարիք չունի: Գնդակը գտնվում է Բաքվի դաշտում, նրանք պետք է որոշում կայացնեն` պատրա՞ստ են զիջումների, թե` ոչ: Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը չի գնա այնպիսի մի լուծման, մի փաստաթղթի ստորագրման, որով կվտանգվի ԼՂՀ-ի անվտանգությունը»,- ասաց քաղաքագետը: Ըստ Բոզոյանի, Մոսկվան համոզված էր, որ իրեն կհաջողվի ինչ-որ բան ստորագրել տալ Կազանում. «Այստեղ կար նաև որոշակի շահագրգռվածություն, որ եթե այստեղ առաջընթաց չլինի, ապա ԱՄՆ-ն կակտիվանա: Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի իր առաքելությունը բնականոն առաջընթաց ունենա: Եթե Մոսկվայի ջանքերը չպսակվեն հաջողությամբ, ապա ԱՄՆ-ն հույս ունի` եթե ոչ հիմնարար սկզբունքների չընդունումը, ապա` գոնե ինչ-որ բան կորզել: Ադրբեջանցիները հույս ունեն, որ այսպիսի ճնշումներով իրենց կառաջարկվի ճանապարհային մի քարտեզ»:
Ազատագրված տարածքների վերաբնակեցման առնչությամբ «Ժառանգության» երեկվա կոչը Բոզոյանը ողջունում է և վստահ է, որ ազատագրված տարածքների չվերաբնակեցումը Հայաստանի իշխանությունների խոշորագույն բացթողումն է: «Երբ խոսում ենք ԼՂ կարգավորման մասին, և մենք կոնկրետ առարկայական վերաբնակեցման քաղաքականություն չենք վարում, դա անհասկանալի է»,- եզրափակեց քաղաքագետը:
Վրաց ուղղափառ եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի եպիսկոպոսարանների առաջնորդ Մեուփե Զենոնը` վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թեեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վրաստան կատարած այցի ժամանակ չհասավ իր նպատակին, սակայն վերջում հայերն իրենց նպատակն իրագործեցին Վրաստանի ղեկավարության միջոցով:
«Ի վերջո, ղեկավարության շնորհիվ Գարեգին Երկրորդը հաղթեց: Սակայն պետք է ասեմ, որ վրացական եկեղեցին երբեք չի պարտվի ոչ Վրաստանում եւ ոչ էլ այլ տեղ: Ղեկավարությունը թող լավ հիշի, թե ինչպես է ձգտում սփյուռքահայությունը Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլ պետություններում ցածրացնել վրացական մշակույթը»,- հայտարարել է նա, դժգոհելով թե կրոնական միավորումներին կարգավիճակ տալու որոշման հետ կապված ուղղափառ եկեղեցին լիովին չի տեղեկացվել:
Ըստ ուղղափառ առաջնորդի Գարեգին Բ-ի այցելությունից հետո Թբիլիսի ժամանած Հայաստանի Արտգործնախարարը, որի նպատակը հայոց կաթողիկոսի սկսած գործն ավարտելն էր:
Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի և ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի այսօրվա բանավեճը կրում էր եղբայրական, սեքսուալ,սադիստական շատ հետաքրքիր տարրեր:
Նախ խոսվեց այսօրվա ամենաակտուալ թեմայի` արտահերթ ընտրությունների պահանջի մասին:«Արտահերթ ընտրություն են պահանջում, շատ էլ ճիշտ են անում, բա ի՞նչ լոզունգով էդ մարդիկ իրենց գոյությունն ապացուցեն: Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ իրենց քաղաքական կշիռը ապահովեն, դա օբյեկտիվ պահվածք է: Ընդդիմությունն ինքը կամավոր ընտրել է պայքարի քաղաքակիրթ մեթոդը, դու իմ լավագույն ընկերն ես, Գուրգեն ջան, բայց քո հռետորաբանությունը անցյալի շեշտադրումներ է կրում »,- ասաց Համլետ Հարությունյանը:
Իշխանությունը չի ընդառաջում ընդդիմության պահանջին,այս մասով Հարությունյանի արձագանքը հետաքրքիր էր. «Հենց ընդառաջում ենք, ասում են՝ ՀԱԿ-ը իշխանությունների տակ պառկել է», ասել կուզի քաղաքակիրթ մոտեցում միմյանց հանդեպ չի կարող լինել:
Ըստ Հարությունյանի՝ շատ բնական են ՀԱԿ-ի կեցվածքն ու պահանջները: Նա շեշտեց, որ Կոնգրեսի «գործողությունը լավ բեմադրություն է»՝ նկատելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի ելույթ է ունենում, Նիկոլ Փաշինյանը՝ այլ, և տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրար հետ կապ չունեն: «Եթե ծայրահեղ քայլ անի, Նիկոլը պետք է անի, հո Լևոնը չի՞ անի»,- եզրափակեց նա:
«Այնպես մի արեք, Համլետ ջան, որ սեպտեմբերին ծայրահեղ քայլեր անենք, այնպես արեք, որ ժողովուրդը լավ ապրի»,- հակադարձեց Եղիազարյանը:
«Ձեզ մի հատ վատ լուր եմ ուզում հայտնել. երեկ չէ առաջին օրը Մադագասկարի նախագահը լքեց երկիրն անհայտ ուղղությամբ»,- ասաց Եղիազարյանը, չպարզաբանելով, թե ինչու է Մադագասկարի նախագահի փախուստը վատ լուր հայաստանցիներիս համար:Հետո, ինչ որ տարօրինակ մեկնաբանություն տվեց. Մադագասկարի նախագահը պաշտոնը լքեց ոչ թե այն պատճառով, որ իր երկիրը «Ֆորբս» ամսագրի ցուցակում ամենավատ տնտեսությունն էր, այլ որ իշխանության էր եկել «բացարձակ մեծամասնության ձայներով»:
Հետո զուգահեռ անցկացրեց Հայաստանի հետ. «Խնդիրը նա է, որ մենք ամեն օր ավելի վատ ենք ապրում: Համլետ Հարությունյանը, ում հետ ես այստեղ նստած եմ, իշխանության միակ ղարաբաղցիներից է, որը «Բենթլի» չունի և ազնվագույն մարդ է»:
ՀԱԿ ներկայացուցիչը Հայաստանի՝ «Ֆորբսի» վատագույն տնտեսությունների ցուցակի 2-րդ հորիզոնականում հանգրվանելու համար մեղադրեց կառավարությանը. «Առաջարկում եմ, որ մեր վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը գնա-իրան կախի, որ իմ երկիրը 176-րդ տեղում է: Ու եթե նամուս ունենա, էլ ընդհանրապես չի երևա, տնից դուրս չի գա, կթողնի, կգնա, կջհանդամվի չգիտեմ որտեղ… Իսպանիա: Կգնա, կպրծնենք, մենք էլ կպրծնենք, հանրապետականներն էլ կպրծնեն իրանց ապրանքից»:
Հարությունյանը փորձեց մեղմել իրավիճակը`թե ինքը չի հավատում շատ հեղինակավոր կազմակերպությունների, երբ տեսնում է նրանց վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ: «Չենք ժխտում, որ ունենք լրջագույն տնտեսական խնդիրներ, որ ուզում ենք՝ մեր ժողովուրդը լավ ապրի»:
Շուշան Գալստյան
«Մենք շնորհակալ ենք Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին՝ իր ջանքերի համար, որոնք ուղղված են կողմերի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Մենք հենց այդ մտադրությամբ՝ դրական տրամադրվածությամբ, մեկնեցինք Կազան: Իսկ, թե որքան է մոտ ապագայում հնարավոր նման համաձայնեցումը, ես կարծում եմ, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր փոփոխությունները` այն տաս փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում, ապա նման առաջընթացը հնարավոր կլինի»,‑պատասխանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է համարում մոտ ապագայում առաջընթաց` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում:
Վարչապետ Սարգսյանը թերթերից մեկում տված հարցազրույցում ասել էր` «Բա ի՞նչ անենք, չթողնե՞նք, որ կրիտիկական զանգվածը փախչի։ Թողնենք, որ մնան Հայաստանում ու հեղափոխություն անե՞ն»: Հետո էլ, երբ գլխի էր ընկել թե ինչ էր ասել, սկսել էր հերքել, թե կատակ է արել:
Սակայն օրեր առաջ, նա, Սևան կատարած այցի ժամանակ,նկատելով Սփյուռքի նախարարության գովազդային «Արի տուն» պաստառը, շրջվել է դեպի Հրանուշ Հակոբյանն ու գուցե դարձյալ կատակով կշտամբել. «որ տենց կանչում ես տուն, ո՞նց ենք էդքանին պահելու»:
Այսքան կատակասեր վարչապետ միայն մենք`հայերս կարող ենք ունենալ: Բայց կարելի է կասկածել, թե իրեն ուղեկցողների ներկայությամբ նման անպատասխանատու կատակներ անող վարչապետը, եթե նույնիսկ կատակում է`ապա դա շատ լուրջ ու դաժան կատակ է: Զորօրինակ, նրա մարզպետ Լիսկան այդ կատակները շատ լուրջ է ընդունել և արդեն օրենքի խախտումով ռուսական գիմնազիա է բացում Կապանում, որպեսզի Ռուսաստան արտագաղթել պատրաստվողները գլխանց լավ ռուսերեն իմանան: Համ էլ մարդը գլխանց չի թաքցրել իր էությունը. ստեղծելով «պետության վախճանի» տեսությունը, նա բոլորին բացեիբաց հայտնել է, որ հակապետական մտածողության տեր ինտելեկտուալ է: Հո Տիգրան Սարգսյանը չի մեղավոր, որ պետության ազգային անվտանգության պատասխանատուները չգիտեն, որ այդպիսինին նույնիսկ գյուղապետի պաշտոնին մոտիկ թողնելը անթույլատրելի ճոխություն է: Մարդը կամավոր հիմունքներով զգուշացրել է, բայց բանի տեղ չդրին, քանզի մանկապիղծ խորհրդական ունեցող այդ կերպարի նշանակման տակ միլիարդավոր դոլարների վարկ տվող կա: Իսկ թե ով է հետո փակելու այդ «գարու գինը»` բոլորը թքած ունեն: Ապրենք այսօր լավ ու շատ լավ, իսկ մեր թոռների ողբերգությունը չենք էլ տեսնի, զի արդեն ննջելու ենք «թանգանոց» գերեզմանաքարի տակ:
Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում ՀՀ և ԼՂՀ իշխանություններին` համատեղ ձեռնամուխ լինել Արցախի ազատագրված և նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին:
Հայտարարության մեջ ասվում է. «Օրերս ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարում, Իլհամ Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել` ասելով, որ «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում` բանակի գործոնի կիրառմամբ»: Նա նաև հայտարարել է, որ «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա` Իրևանի և Զանգեզուրի», իսկ «Լեռնային Ղարաբաղի հայերը եկել են որպես հյուր»:
Նման ռազմաշունչ և էքսպանսիոնիստական հայտարարությունները մի պետության ղեկավարի կողմից, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել` համաձայնելով արցախյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման, բացի նրանից, որ այլևս ոչ մի պատրանք չեն թողնում ՄԽ հեղինակության, գործունակության և Բաքվի իրական մտադրությունների վերաբերյալ, նաև հայկական կողմին ազատում են կաշկանդող որևէ հանգամանքից` սկսելու համար ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը:
«Ժառանգությունը» կոչ է անում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանություններին` անմիջապես և համագործակցաբար ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ազատագրված և նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին: Հատկապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բազմաթիվ են ընտանիքները, այդ թվում` նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքից մազապուրծ փախստականներ, ովքեր չկարողանալով վաստակել ապրուստի միջոցներ, զանգվածաբար` երբեմն գրեթե ամբողջ գյուղերով, հեռանում են Հայաստանից: Նրանց համար պետք է ապահովել բարենպաստ պայմաններ ազատագրված տարածքներում` ստեղծել ենթակառույցներ, տրամադրել անասուններ, գյուղատնտեսական տեխնիկա և մեծ հողակտորներ, անգամ եթե դրա համար կարիք կա, վերաբաշխել նորաթուխ «լատիֆունդիստների» տնօրինության տակ հայտնված տասնյակ քառակուսի կիլոմետրանոց հողակտորները: Ընդ որում` անհրաժեշտ է իրականացնել տարեկան առնվազն 10 հազար հոգու վերաբնակեցում:
Մենք միաժամանակ հորդորում ենք ադրբեջանական կողմից ստորագրված փաստաթղթերի որևէ դրույթի հերթական խախտման` այդ թվում ռազմատենչ հայտարարությունների (ուժի կիրառման սպառնալիքի) հնչեցման, շփման գծում դիպուկահարների գործողությունների դեպքում` էլ ավելի արագացնել վերաբնակեցման գործընթացը: Այսօրինակ գործողությունները, որոնք չեն խախտում հայկական կողմերի ստանձնած որևէ գրավոր պարտավորություն, լավագույն միջոց են տարածաշրջանում Բաքվի կողմից լարվածության սրմանը միտված քայլերը չեզոքացնելու համար»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` կառավարության նիստի ընթացքում, հրապարակեց 8 գերատեսչություններում մոնիտորինգի արդյունքները, նշելով, որ Կառավարությունը շարունակում է մոնիտորինգը պետական այն հաստատությւոններում, որոնք ծառայություններ են մատուցում բնակչությանն ու տնտեսվարող սուբյեկտներին, և որոնցում վերջին ամիսներին իրականացվել են բարեփոխումներ:
Ըստ Տիգրան Սարգսյանի, դրական տեղաշարժերն արդեն իսկ առկա են, տասնյակ հազարավոր մարդիկ կարողանում են ստանալ որակյալ ծառայություններ` ձերբազատված կոռուպցիոն ռիսկերից, թեև որոշ տեղերում դեռևս առկա են խնդիրներ: Վարչապետը խոստացավ, որ առաջիկա ամիսներին բարեփոխումների արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, իսկ մոնիտորինգը կշարունակվի։
Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կկայանա, թե` ոչ, դեռևս պարզ չէ: Բայց արդեն դրա շուրջ քննարկումները զավեշտի են վերածվում, իսկական զավեշտի:
Այնպիսի տպավորություն է, որ մեր հիմնական քաղաքական դերակատարները պատկերացում չունեն անգամ, թե ի՞նչ է երկխոսությունը, կամ էլ` երկխոսությունը նրանց համար միջոցից նպատակ է դարձել: Ընդ որում, խոսքս վերաբերում է թե իշխանությանը և թե ՀԱԿ-ին:
Օրինակ, ՀԱԿ գործիչներն ասում են, որ մինչև սեպտեմբեր սպասելու են իշխանության դրական պատասխանին, բայց չեն մոռանում երկխոսության գծով իրենց ապագա պարտնյորին «թաթար-մոնղոլի» պիտակ կպցնել: Կամ էլ ասում են, որ երկխոսելու են բացառապես արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ: Ոչ մի իշխանություն, կամ էլ նույնիսկ` «թաթար-մոնղոլ», իր կապիտուլյացիայի շուրջ չի երկխոսի:
Իշխանության ներկայացուցիչներն էլ «ջրիկացնում են» թեման, անլրջացնում, հասցնում` ՀԱԿ գործիչների հետ «Օջախ» ռեստորանում կամ Սևանի ափին հաց ուտելու մակարդակին: Ձեռի հետ էլ` կարող են հետները աղջկերք վերցնել, որ երկխոսությունը գոնե համ ու հոտ ունենա:
Երկխոսությունն ամենառացիոնալ ճանապարհն է, որով հնարավոր է որևէ երկրում հաղթահարել քաղաքական ճգնաժամը, զարգացման հեռանկար ստեղծել: Այս համատեքստում ես բազմիցս անդրադարձել եմ երկխոսության ինստիտուտի կարևորությանը, սակայն` հետևելով գործընթացին, իշխանության և ընդդիմության վարքագծին, ցավով արձանագրում եմ, որ մեզանում առայժմ հեղինակազրկվում, վարկաբեկվում է հերթական գաղափարը:
Իրականության մեջ «երկխոսություն» բառը դարձել է հարմար շղարշ, որի տակ իշխանությունն ու ընդդիմությունը որոշակի մարտավարություն են իրականացնում:
Իշխանությանն անհրաժեշտ է քաղաքակիրթ երևալ սեփական հասարակության և հատկապես` միջազգային հանրության աչքերին: Այս առումով` «երկխոսություն» բառը շատ գրավիչ է:
Ընդդիմությունը կորցրել է հեղափոխություն անելու ռեսուրսը, ու նրան ժամանակ է անհրաժեշտ` նոր մարտավարություն ընտրելու համար: Դրա համար նույնպես «երկխոսություն» բառը շատ հարմար է: Գոնե` մինչև սեպտեմբեր:
Հայաստանում կան մի քանի տաբու թեմաներ, որոնց մասին գրելը չի խրախուսվում: Օրինակ, ընդունված չէ գրել Արցախում առկա պրոբլեմների, մարդկանց կյանքի որակի, իշխանության անարդյունավետ կառավարման, կոմունիստական միջոցառման վերածված ընտրական գործընթացի մասին:
Նույն սկզբունքով չենք խոսում նաև ԼՂՀ իշխանությունների անդեմության մասին, ինչը հանգեցրել է նրան, որ Ղարաբաղը ոչ միայն բանակցային գործընթացի սուբյեկտ չէ, այլ նաև գործոն չէ անգամ Հայաստանի իշխանության համար:
«Մենք բոլոր հանդիպումներից` լինի դա վերջին, լինի նախկին, գրեթե միատեսակ ակնկալիքներ ենք ունենում, որովհետև մենք հուսով ենք, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կգան համաձայնության, որի շնորհիվ Արցախը կշարունակի իր մասնակցություւնը բանակցային գործընթացում»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կազանյան հանդիպումն այսպես է ամփոփել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ուշադրություն դարձրեք` պարոն Սահակյանը ոչ թե պահանջում է, ոչ թե խոսում է իշխանություն ունեցողի դիքերից, այլ ընդամենը հույսով սպասում է կամ կանխատեսում է` իշխանություն չունեցող մի վերլուծաբանի պես:
Իրականում, բոլորն էլ հասկանում են, որ ԼՂՀ-ն այլևս բանակցային գործընթաց չի վերադառնա` դրա լիարժեք մասնակցի մակարդակով: Չի վերադառնա` նույնիսկ այն պարագայում, եթե բանակցությունները հանգեցնեն անգամ ԼՂՀ անկախության ճանաչմանը: Այսինքն, Արցախի իշխանությունը գործոն չէ ու Արցախի ցանկացած կարգավիճակի որոշման հարցում որևէ դերակատարություն չի ունենալու:
Ամեն ինչ սկսվեց դեռ հեռավոր 1997-ին, երբ անկախության ձգտող երկրի նախագահին նշանակեցին մեկ այլ երկրի վարչապետ, նա էլ փառասիրությունից դրդված` համաձայնեց այդ գայթակղիչ առաջարկին: Հենց այդ պահից էլ Արցախը դադարեց գործոն լինել` ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև` հայաստանցիների համար:
Հետո արդեն Ռոբերտ Քոչարյանը բանակցային գործընթացում իրենով փոխարինեց Ղարաբաղը: Ստեփանակերտում լռեցին, որովհետև իրենց Ռոբն էր կամ էլ դուխները չհերիքեց` «վոինին» հակադրվելու համար:
Ու նույն անատամ վարքագիծն է մինչև այսօր: Պատահական չէ, որ երբ լրագրողը Բակո Սահակյանին հարցնում է Մադրիդյան սկզբունքների մասին, լսում է նրա անտեղյակ պատասխանը: «ՀՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ և մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար: Հետևաբար, մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկություն, որը հիմք է բանակցելու համար: Եվ մենք գտնում ենք, որ այսօրվա փաստաթուղթը` եթե հնարավորություն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժվել: Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է մի փաստաթուղթ, այսօր խոսվում է Մադրիդյան փաստաթղթի մասին, որը հնարավորություն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնությունը: Եվ բազմիցս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Եվ վաղը եթե կլինի այդ և մյուս փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նաև բանակցել Արցախին, մենք, իհարկե, ողջունելու ենք: Որովհետև փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր»,- ասում է Սահակյանը`ակամայից բացահայտելով, որ շարքային քաղաքացիներիս և իր միակ տարբերությունն այն է, որ նա մեզանից մի քանի ժամ շուտ է տեղեկանում բանակցային գործընթացի ինչ-որ մանրամասների մասին:
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման և Երևան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմանները և կապալառուի հետ կնքվելիք պայմանագրի հատուկ պայմանները: Հարցի առնչությամբ ներկայացվել են 2011 թ. հունիսին Ասիական զարգացման բանկի և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի միջև կայացած տեսակոնֆերանսի արդյունքները: Կառավարման խորհրդի անդամներն իրենց տեսակետներն ու դիտարկումներն են արտահայտել քննարկվող հարցի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով ներկայացված փաստաթուղթը` խորհուրդը որոշել է հիմք ընդունել այն մրցույթ հայտարարելու համար:
Մեկ այլ հարցով կառավարման խորհրդի քարտուղար է նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը:
Նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.