29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի միջեւ այսօր` հուլիսի 11-ին հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում գերտերությունների ղեկավարներն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, երկու կողմերն էլ մտադրություն են հայտնել հետայսու եւս համախմբված քայլեր ձեռնարկել` Երեւանին եւ Բաքվին աջակցելու` խնդրի խաղաղ լուծում գտնելու հարցում:
Բարաք Օբաման բարձր է գնահատել ռուսաստանցի գործընկերոջ ջանքերն այդ ուղղությամբ` հատուկ ընդգծելով Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջան
Արդեն հայտնի են Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար իշխանության աշխատանքային խմբում կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները.
Հանրապետական կուսակցությունից աշխատանքային խմբում ներկայացված են Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից աշխատանքային խմբում ընդգրկվել են Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը։
«Օրինաց երկիր» կուսակցությանից ընգրկվել են Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար կոալիցիոն կուսակցությունները կձևավորեն են համապատասխան աշխատանքային խումբ:
Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի դեմ գործողություններն ուղղորդում է անձամբ Պուտինը։ Ըստ Վրաստանի նախագահի` ինքը բազմիցս տեսել ու լսել է, որ Ռուսաստանի վարչապետն անձամբ պլանավորում է Վրաստանի դեմ ուղղված հետախուզական գործողությունները։
«Պուտինը մեծ հաճույք է ստանում այն բանից, որ պլանավորում է այդ ամենը։ Այնպես որ, եթե այժմ որևէ երկիր համարվում է այդ խաղերի հիմնական դաշտ, ապա դա մենք ենք։
Սահակաշվիլին ասել է նաև, որ իր անձնական լուսանկարչից մեծապես հիասթափված է:
Նրա խոսքով` ռուսական հատուկ ծառայություններն իր երկրի համար պատրաստել են «հյուսիսաֆրիկյան սցենարներ»։
Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում իր երկրի կառավարությանը, սահմանները և նույնիսկ` զինադադարի համաձայնագիրը։
Հուլիսի 10-ին Ջոաո Սուարեշը նշանակվել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Նրա իրավասության տակ է գտնվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցը: Այս մասին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների հետ ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիոուն 20-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ:
«Ջոաո Սուարեշը լայն մտահորիզոն ունի և լավ հարաբերությունների մեջ է տարածաշրջանի իշխանությունների հետ, դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հարցին և համապատասխան մարմինների ուշադրությունը կհրավիրի Կովկասում տիրող շարունակական հակամարտությունների վրա»,- ասել է նախագահ Էֆտիմիոուն:
Սուարեշն իր հերթին ասել է. «Ինձ համար պատիվ է ստանձնել այս պարտականությունը և ավելի ամուր կամուրջներ կառուցել Կովկասյան տարածաշրջանում: Մենք մեր ուժերի ներածին չափով կօգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղություն հաստատել տարածաշրջանում»:
Սուարեշը, ով նախկինում եղել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, այցելություն է կատարել տարածաշրջան լինելով Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Մի քանի օր առաջ գրեթե բոլորը երկխոսության գաղափարը մեռած էին համարում: Այս առթիվ հրճվում էին շատերը՝ իշխանության և ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր իրենց կոմֆորտն ապահովում են հակադրության ռեժիմի շնորհիվ, տարբեր համարակալում ունեցող քաղաքական ուժերը, որոնց համար բարիկադների առկայությունը համարժեք է գոնե գոյություն քարշ տալուն:
Սերժ Սարգսյանը պաշտոնականացրեց երկխոսության գործընթացը, կոալիցիոն կուսակցությունները ձևավորեցին աշխատանքային խումբ, որն առաջիկա տասնօրյակում բանակցությունների սեղանի շուրջ կնստի ՀԱԿ-ի ավելի վաղ ձևավորած պատվիրակության հետ:
Թե ինչու իշխանությունը որոշեց ընդունել ընդդիմության առաջարկած ձևաչափը, այս պահին այնքան էլ կարևոր չէ: Մի բան ակնհայտ է, որ հանրապետության գործող և առաջին նախագահների քայլերի տարամաբանությունն անակնկալ է նույնիսկ իրենց թիմակիցների համար: Վերջին տասն օրվա ընթացքում երկու ճամբարների ներկայացուցիչները փոխադարձաբար ծաղրում էին միմյանց՝ հասարակությանը մեսիջներ հասցեագրելով, որ երկխոսության ամբողջովին չբացված դուռն ավելի մոտ է փակվելուն: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն էր հստակ հայտարարում, որ մինչև սեպտեմբեր իրավիճակը կարող է փոխվել, իսկ Սերժ Սարգսյանը չլսելու էր տալիս իր թիմակիցների առաջարկությունները՝ երկխոսության ռեստորանային ձևաչափի մասին:
Իհարկե, զուտ բովանդակության առումով՝ իշխանության ձևավորած աշխատանքային խմբի ձևաչափը փոքր-ինչ տարբեր է ՀԱԿ-ի պատկերացրածից: Տեր-Պետրոսյանի թիմում գերադասում էին գործ ունենալ գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների հետ, ասել կուզի՝ մարդկանց խմբի, որը որոշումներ կայացնելու մանդատ կունենար: Իշխանությունն այլ պատկերացում ունի. նրա համար գործընթացը, բնականաբար, չի կարող նույնանալ սեփական կապիտուլյացիայի հետ, հետևաբար՝ երկխոսության օրակարգում չեն կարող լինել իմպերատիվ բնույթի հարցեր ու պահանջներ:
Երկխոսության սեղանի շուրջ նույնպես տարբեր են լինելու կողմերի տոնայնությունն ու պահանջները:
Եթե ընդդիմության ներկայացուցիչները պահանջելու են արտահերթ ընտրությունների անցկացում, իշխանության պատվիրակներն առաջարկելու են քննարկել օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Նման պայմաններում երկխոսության գործընթացը կարող է տապալվել կամ էլ՝ կողմերը կարող են կոնսենսուսի գալ երկրի զարգացման հեռանկարը կանխորոշող մի քանի հարցերի շուրջ: Ասենք, մեծ ձեռքբերում կլինի, եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը կարողանան համաձայնության գալ խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրությունների որակի, համակարգային բարեփոխումների անցկացման շուրջ:
ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կհանգեցնի՞ արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Գործնականում ես բացառում եմ արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Դա կհակասեր սկսված քաղաքական գործընթացի տրամաբանությանը:
Տեսականորեն նման հեռանկար կա, եթե ֆորսմաժորային վիճակ ստեղծվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Բայց այդ հեռանկարն ընդամենն անուղղակի կապ ունի իշխանություն-ՀԱԿ սպասվելիք բանակցությունների հետ:
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել է,թե ընթացք է տրվելու ՀԱԿ-ի հետ իշխանությունների երկխոսության ուղղությամբ հետագա քայերին:
« Հունիսի 17-ի անդրադարձում Հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին` նշելով. «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ»: Ողջունելով նման արձագանքը` Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, եւ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կազանյան բանակցությունները ձախողվել են Ադրբեջանի մեղքով: Դրա մասին ասվել է շատ անգամներ, ասվեց նաև այսօր: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնն ասել է այսօր` Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Բայց միջազգային հանրությունը զերծ է մնում մեղավորներ և պատասխանատուներ փնտրելուց, և, դատելով վերջին օրերի զարգացումներից, փորձում է ապահովել նախագահների նոր հանդիպում և համաձայնություն կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Էշթոնը երկու օր առաջ հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության կգան հիմնարար սկզբունքների շուրջ: Ընդ որում, տիկին Էշթոնը հասկացրեց, որ դա կհանգեցնի նաև հայ-թուրքական սահմանի բացմանը:
Երեկ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ու դարձյալ քննարկվել է ԼՂ կարգավորման գործընթացը:
Սակայն միջնորդներից ամենաակտիվը դարձյալ Ռուսաստանն է, ինչն էլ ենթադրել է տալիս, որ հակամարտող կողմերի բարձր մակարդակով հերթական հանդիպումը դարձյալ Մոսկվան է կազմակերպելու:
Երեկ և այսօր Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում և Բաքվում է ու հակամարտող կողմերին է ներկայացնում նախագահ Դմիտրի Մեդվեդևի նոր առաջարկները: Երկու մայրաքաղաքում էլ խոստանում են ուշադիր ուսումնասիրել Մոսկվայի առաջարկությունները և սեղմ ժամկետներում պատասխանել դրանց:
Մի խոսքով, միջազգային ակտիվության պակաս չկա, և ակնհայտորեն նախապատրաստվում է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում:
Տեսանելի է նաև միջնորդ երկրների կոնսոլիդացված, համաձայնեցված գործողությունների հանգամանքը: Ենթադրելի է, որ Երևանի և Բաքվի նկատմամբ կկիրառվեն դիվանագիտական նոր ճնշումներ:
Սակայն կարգավորման գործընթացում դժվար է բեկում ակնկալելը:
Կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են մնում: Այսօր Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ բանակցություններում առաջընթաց կլինի, եթե Ադրբեջանը հրաժարվի Կազանում իր առաջ քաշած 10 նոր առաջարկից: Ասել է թե` Հայաստանը չի պատրաստվում բանակցել կարգավորման նոր տարբերակի շուրջ: Բաքուն, իր հերթին, չի ցանկանում լսել որևէ տարբերակի մասին, որը կարող է հանգեցնել Ղարաբաղի անկախությանը:
Եվ վերջապես, Հայաստանում և Ադրբեջանում մոտենում են ընտրությունները, որոնք անբարենպաստ միջավայր են ստեղծում բանակցային գործընթացում:
Ռոստովում այսօր աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան 13-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։
Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև ավելացել է 13 տոկոսով: Մեծ ուշադրության է արժանի հայկական ապրանքների արտահանման տեմպերի աճը ռուսական շուկա, որը 2010 թվականին աճել է ավելի քան 40 տոկոսով. ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է այս ցուցանիշի աճ` 27 տոկոսով»:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ տնտեսական ներուժը մեծ է, և լավ հնարավորություններ կան խորացնելու համագործակցությունը, ինչպես արդյունաբերության մի շարք ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության, տուրիզմի և տնտեսության այլ ոլորտներում. «Մեր երկրների հետագա համագործակցության խորացման նպատակով ներկայում անհրաժեշտ է ամրապնդել փոխադարձ կապերը և կարգավորել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ներդրումային ծրագրերի իրականացումը»: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի հաջող անցկացման փաստը: «Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության շրջանակում առկա է փոխադարձ հետաքրքրվածություն բոլոր ոլորտներում` ինչպես մեր երկրների ղեկավարությունների, հասարակությունների, այնպես էլ բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը խթան է հանդիսանում մեր երկրների միջև բիզնես կապերի զարգացման համար», — նշել է վարչապետ Սարգսյանը:
Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2010 թ. հոկտեմբերի 23-ին կայացած 12-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում ծավալված համագործակցության մասին:
Նիստին հաջորդել է հանձնաժողովի համանախագահների մամուլի համատեղ ասուլիսը, որի ընթացքում հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը նշել է. «Ստորագրման է նախապատրաստվում երկկողմ 10 համաձայնագիր ու հուշագիր: Կուզենայի շնորհակալություն հայտնել հայկական կողմին Ազատ տնտեսական գոտու ստեղծման համար: Կարծում եմ` դա կարագացնի այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք փոխանցվել էին ռուսական կողմին: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտ» ձեռնարկության արդիականացման համար միջոցների տրամադրմանը: Կարող ենք փաստել, որ տնտեսության արդիականացումը, Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը կօժանդակեն մեր հարաբերությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և խորհրդարանական համանուն խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը հուլիսի 8-ին Աշտարակ քաղաքում հանդիպել են Արագածոտնի մարզի քաղաքացիների հետ:
Ըստ «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության, հանդիպման ժամանակ իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, արտաքին քաղաքականության մեջ նկատելի բացթողումներին: Նա հանդիպման մասնակիցներին հորդորել է հանդես գալ առաջարկություններով, պատվիրաններով, հուզող հարցերով, որոնք շարունակաբար կլինեն «Ժառանգություն » կուսակցության գործունեության ուշադրության կենտրոնում: Ր. Հովհաննիսյանը կոչ է արել «բողոքի ճիչերը մեկտեղել և միասնական ձայնով դուրս գալ՚` հաղթահարելու երկրի պետականության հիմքերը սասանող և վտանգավոր չափերի հասնող երևույթները»:
Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները ներկաներին տեղեկացրել են տարածաշրջանից իրենց ուղղված դիմումներին տրված ընթացքի մասին:
ՀՀ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով հուլիսի 8-ին Հայաստան է ժամանել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը փոխանցելու նպատակով:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար եւ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը: Նախագահը նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը: ՙՄենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի եւ լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն եւ կայունություն՚,- ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպմանն ասել է Ս.Սարգսյանը:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի, Ս.Լավրովը նշել է, որ ՌԴ նախագահն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի եւ վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.