29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հաստատել է ԱՄՆ-ի մտադրությունը` հասնել շրջանակային համաձայնագրի կնքման ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև:
Օբաման նաև շնորհակալություն է հայտնել Լավրովին` ղարաբաղյան կարգավորման ընթացքում ցուցաբերած ջանքերի համար:
Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում Օբաման և Լավրովը քննարկել են նաև Ռուսաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը:
Օբաման իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` Լիբիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման մշակման հարցում` հատուկ ընդգծելով, թե ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել բանակցությունները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարական բարեփոխումների, եթե Մուամար Քադաֆին դուրս գա քաղաքական ասպարեզից:
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Լոնդոնի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում, որին ներկա էին քաղաքագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ եւ Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ:
Իր ելույթում նախարար Նալբանդյանը խոսեց հայ-բրիտանական պատմական առնչություններից, հարաբերությունների ներկայից եւ հեռանկարներից, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Նախարար Նալբանդյանն ասաց, որ Ադրբեջանական ղեկավարները իրենք իրենց դնում են անհարմար դրության մեջ միջազգային հանրության առջեւ, կարելի է ասել՝ ուղղակի իրենք իրենց վարկաբեկում են: Եթե փաստերը խեղաթյուրելով նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միաջզգային հանրության հետ՝ ուղղակի անհնար է:
“Ասել, որ 2004 թ. հայտնվեց “պրահյան գործընթացը”, եւ չասել, թե ինչու այն հայտնվեց:
Իսկ այն հայտնվեց, քանի որ նախորդ՝ փարիզյան գործընթացը, որն եզրափակվել էր քիվեսթյան փաստաթղթով, վերջին պահին մերժվեց, փաստորեն, տապալվեց Ադրբեջանի կողմից: Ասում են, որ մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են կողմերին 2007 թ. նոյեմբերին կազմված էին միայն մի քանի պարբերությունից եւ կրում էին շատ ընդհանրական բնույթ: Ուղղակի կարելի է հիշեցնել, որ 2007 թ. Մադրիդում ներկայացված փաստաթուղթը՝ կարգավորման հիմնարար սկզբունքները, կազմված էր տասնչորս կետից, ինչպես եւ տասնչորս կետից է բաղկացած 2011 թ. հունիսին ներկայացված վերջին տարբերակը: Հիշեցնեմ նաեւ, որ 2007 թ. նոյեմբերից հետո շուրջ մեկ տարի, Բաքուն հրապարակայնորեն պնդում էին, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում:
2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ: Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչեւ վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել՝ այն էլ որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է՝ չես ընդունում:
Դա կրկնվեց նաեւ վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան եւ 2011 թ. հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, եւ նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թ. հունիսին Կազանում:
Շեշտում են, թե 2009 թ. դեկտեմբերյան տարբերակը ներկայացված էր երեք համանախագահների կողմից եւ ձեւացնել, որ բոլոր հաջորդ տարբերակները ներկայացվել են միայն մեկ համանախագահի կողմից: Դա առաջին անգամ չէ, որ նման ակնարկ է արվում: Դժվար է բառեր գտնել՝ բնութագրելու, թե ինչպես է դա կոչվում: Կարելի է հիշեցնել, որ համանախագահները, ինչպես նաեւ համանախագահ երկրների ղեկավարները լիակատար աջակցություն են հայտնել եւ հայտնում ՌԴ ղեկավարության ջանքերին: Բավական է ընթերցել Դովիլայն հայատարարությունը:
Իմիջիայլոց, դովիլյան հայտարարության մասին: Ինչ՞ի մասին է խոսվում: Առաջին հերթին, ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին պատրաստելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս պատասխանեց Ադրբեջանը: Նոր պատերազմի սպառնալիքով` Ռազմական շքերթով, սուր ճոճելով, գլուխ գովալով, որ վերջին 7 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով: Չեմ կարծում, որ նման պատասխանի համար, կարելի է գլուխ շոյել:
Դովիլյան հայտարարության եւս մեկ կարեւոր դրույթ: Այն հասցեագրված է հակամարտույթան բոլոր կողմերին, եւ դրա մասին ասվում է ոչ մեկ անգամ: Ինչո՞ւ: Քանի որ ակնհայտ է, որ առանց ԼՂ կողմից հիմնարար սկզբունքների հավանությանը, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, եւ առանց բանակցություններին ԼՂ ուղղակի մասնակցության, հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը:
Լավ է, որ Բաքուն, ուշադրություն դարձրեց դովիլյան հայտարարության մեջ Հելսինկիի եզրափակիչ ակտին արված հղմանը, ըստ որի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չեն հակասում միմյանց: Իհարկե, նաեւ հենց այդ պատճառով է, որ Եզրափակիչ ակտի ընդունումից հետո, շուրջ երեսուն նոր պետություն է ստեղծվել եւ հիմնականում հենց իրենց ճակատագիրը տնօրինելու, ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացման շնորհիվ:
Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրփակիչ ակտում պարզապես չկա:
Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս եւ չեն բարեհաճում կարդալ մինչեւ վերջ, կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է:
Իհարկե, կարեւոր է նաեւ, որ Դովիլյան հայտարարության մեջ նշվում է, ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար, հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները եւ վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարեւոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա ԼՂ բնակչության իրավունքն է` որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով ” – ասաց ՀՀ արտգործնախարարը:
Արձագանքելով վերջերս Բաքվից հնչեցրած Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ խեղաթյուրմանը` Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնվել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է “status quo plus”, այսինքն այն ամենն, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում:
Ադրբեջանի ղեկավարության կողմից մադրիդյան սկզբունքների մեկնաբանության մեջ ոչ ոք կարիք չի տեսնում: Սկզբունքներն ու տարրերը ներկայացված եւ մեկնաբանված են համանախագահ պետությունների ղեկավարների կողմից: Նույն սկզբունքների, նույն տարրերի վրա են հղում անում եռանախագահող երկրների ղեկավարները 2009թ. հունիսին, 2010 հուլիսին, 2011 մայիսին լ՛Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում արված հայտարարություններում: Այդ պատճառով առնվազն ինքնախաբեւություն է պնդել, որ 2010-2011 թթ.եռանախագահների կողմից արվել են առաջարկություններ, որոնք փոխում էին բանակցությունների էությունը եւ հիմնարար սկզբունքները:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսել հիմնարար սկզբունքների համաձայենցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դա ադրբեջանական հին երգի, հին կնկներգ է. Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագանները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի այս մոտեցումը ակնհայտ ցանկություն է՝ ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից եւ փաստորեն տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:
Ամփոփելով, նախարար Նալբանդյանը նշեց, որ որքան շուտ Ադրբեջանը ձերբազատվի իր պատրանքներից, որ նավթային եկամուտներից ստացված գումարները կարող են գործոն հանդիսանալ Ադրբեջանի օգտին հակամարտության կարգավորման գործում, որքան շուտ Ադրբեջանը դադարեցնի նավթային դոլարների օգտագործումը նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար, այնքան ավելի տեսանելի կլինի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը:
Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է անմիջապես դադարեցնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ իրականացվող «ֆինանսական ահաբեկչությունը»:
ՀԱԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից, վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները։ Դրա վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի։ 2008թ. փետրվարին Հ. Բագրատյանը հրապարակավ քննադատել էր «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը եւ «Ագրոբանկի» օտարումը՝ ի ցույց դնելով այդ գործարքների հիմքում ընկած խարդախությունները եւ դրանում մեղադրելով այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին։ Դատարանն անկարող եղավ շրջանցել Հ. Բագրատյանի՝ այդ գործարքներում տեղ գտած զարհուրելի օրինախախտումների մասին բերած փաստերը։ Սակայն, օրինախախտներին պատժելու փոխարեն, կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից, ոչ միայն նրանից բռնագանձեց 1,2 միլիոն դրամ տուգանք, այլեւ Տ. Սարգսյանի ճնշմամբ, ապօրինի որոշում կայացրեց՝ Հ. Բագրատյանին պարտադրելով համապատասխան տեքստով ներողություն խնդրել Տ. Սարգսյանից։ Դատարանի որոշման ապօրինի մասը նախկին վարչապետը հրաժարվեց կատարել, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրան 400.000-ական դրամ տուգանք է սահմանում։
Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը եւ պահանջում անմիջապես դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը։ Ինչպե՞ս կարող է որեւէ մեկից ներողության ակնկալիք ունենալ բարոյականության բոլոր սահմանները խախտած եւ հանցավորության դաշտ մտած մի մարդ՝
— որը երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել հանրապետության ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ,
— որի պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200,000 մարդ է արտագաղթել, իսկ ինքը բացառիկ ցինիզմով հրապարակավ հրճվում է արտագաղթով՝ դա համարելով Հայաստանում հեղափոխության կանխման միջոց,
— որի օրոք գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը,
— որի օրոք ոչնչացել է հայկական գյուղը,
— որի օրոք Հայաստանը «Աշխարհի վատագույն տնտեսություններ» աղյուսակում հայտնվել է երկրորդ տեղում` Մադագասկարից հետո,
— որի օրոք դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին եւ որի հետեւանքով կործանման եզրին է հասել տեղեկան արտադրությունը։
Մի կողմ դրած Տ. Սարգսյանի գործունեության ընթացքում դեռ բացահայտվելիք տասնյակ խայտառակություններն ու հանցանքները, արդեն իսկ թվարկված բացահայտներն ու հանրահայտները բավարար են նրան ոչ միայն պաշտոնանկ անելու, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստերին սովորաբար մասնակցում է այն դեպքերում, երբ հայտարարություններ պետք է անի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Երեկվա նիստը բացառություն չէր:
Ալիևը որոշել է իր նախարարներին ծանոթացնել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին: «Նախ և առաջ, այնտեղ ենթադրվում էր գրավյալ շրջաններից Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում: Նախատեսվում էր Հայաստանի զորքերի դուրսբերումը 5 շրջաններից, հինգ տարի անց՝ երկու շրջաններից և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ հայրենի հողեր: Այդ առաջարկներում կար նաև Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Հայատանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի գործունեությունը ևս կար այդ սկզբունքներում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ հայկական ու ադրբեջանական բնակչության անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն կար, և որ Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի պարամետրերը ևս այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին:
Ինչքանո՞վ են իրական կամ խեղաթյուրված Ադրբեջանի նախագահի ասածները, այս պահին ասել չենք կարող: Չգիտենք նաև` պարոն Ալիևի նշած տարբերակն այս պահին քննարկվո՞ւմ է որպես բանակցային փաստաթուղթ, թե՞ ոչ: Համենայնդեպս, այն պահին, որ գրվում էր այս հոդվածը` մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը որևէ կերպ չէր արձագանքել հարևան երկրի նախագահի հայտարարությանը: Էմոցիոնալ պատասխան տվել է միայն ՀՀԿ խոսնակը` լույս չսփռելով Ալիևի խոսքերի հավաստի լինել-չլինելու հարցին:
Կազանի վերջին եռակողմ հանդիպումից հետո գրեթե բոլորն արձանագրում էին, որ կարգավորման գործընթացի առաջընթացի հնարավորությունն արգելափակվել է հենց Բաքվի կողմից: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ նշեց, որ վերջին պահին Ադրբեջանը հանդես է եկել 10 նոր առաջարկով` ամբողջովին վերանայելով նախկին պայմանավորվածությունները: Սակայն Իլհամ Ալիևն այլ կարծիքի է. նա ասել է, թե իր երկիրը պատրաստ էր ընդունել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն հայկական կողմը չի ընդունել դա, ինչի հետևանքով բանակցային գործընթացում մինչև 2010-ի կեսերը լճացում էր:
Այս հարցում հեշտ է հակադրվել պարոն Ալիևին: Նախ, նա գնահատական է տվել 2010 թ.-ի գործընթացին` խուսափելով խոսել կազանյան հանդիպման ձախողման պատճառների մասին: Բացի այդ, մադրիդյան սկզբունքներում խոսվում է ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ` ինքնորոշման սկզբունքների մասին: Ասել է թե, մադրիդյան սկզբունքները չեն երաշխավորում, բայց չեն էլ բացառում ԼՂՀ անկախությունը: Մինչդեռ, վերջին տարբերակը Ադրբեջանի նախագահն իսպառ բացառում է: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի խնդիր է, և կողմերի համաձայնության դեպքում կարող է գտնել իր լուծումը: Այսինքն, առանց Ադրբեջանի համաձայնության` Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ որևէ իրավական կարգավիճակ: Այդ իսկ պատճառով ես բազմիցս հայտարարել եմ ու այսօր էլ ուզում եմ ասել, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, ԼՂ-ին անկախության տրամադրումը կամ Հայաստանին նրա միացումը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա: Ոչ Ադրբեջանի ժողովուրդը, ոչ էլ իշխանությունները երբեք չեն ընդունի դա»,-ասել է նա:
Եթե Իլհամ Ալիևը նույն արմատական կեցվածքով է մասնակցում բանակցային գործընթացին, ապա կարգավորման հեռանկարն իրոք մշուշոտ է դառնում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկելԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը և ՀԺԿ-անդամ Ֆելիքս Խաչատրյանը:
Սակայն ասելիքը նույն էր. ոչինչ նոր բան չասվեց. Բոստանջյանը կրկնեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու նպատակով ձեւավորված աշխատանքային խումբը ոչ թե որոշումներ է կայացնելու, այլ փորձելու է բանակցությունների միջոցով հասկանալ ստեղծված խնդիրները:
ՀԱԿ-ի կողմից ձեւավորված պատվիրակության անդամ Խաչատրյանն էլ կրկին պնդեց, թե` երկխոսության օրակարգը պետք է ներառի հատկապես արտահերթ ընտրությունների անցկացումը. «Հանձնաժողովը ստեղծել ենք ընդամենը մեկ հարց քննարկելու համար` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Բոլոր հարցերի լուծումը կապված օրինական իշխանությունների ձեւավորման հետ»:
Այս միտքը հերքելու համար եկած Բոստանջյանը հակադարձեց. «Իհարկե, կարող է արտահերթ ընտրությունների հարցը եւս քննարկվի, բայց կլինեն նաեւ այլ հարցեր, քանի որ երկիրն արտահերթ ընտրություններով չես պահի»: Նա ասաց, որ երկրում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք քննարկվելու են, նշեց արտագաղթի, երկրի զարգացման հետ կապված մի շարք խնդիրներ:
Ինչ վերաբերում է երկխոսության ժամկետին, Բոստանջյանը հայտարարել է, որ դեռեւս այդ ժամկետները հստակեցված չեն, սակայն մոտակա տասը օրվա մեջ կլինի հանդիպումը:
Բանակցությունների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի յուրօրինակ կատակին թե` իշխանությունն ու ՀԱԿ-ը կարող են երկխոսել Սեւանի ափին, կամ «Օջախ» ռեստորանում, Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Հիմա որ գնանք «Օջախ», վերջը լավ չի լինի: «Օջախ» կգնանք, երբ պայմանավորվենք արտահերթ ընտրությունների շուրջ»:
Washington Times թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի առաջադրած Ջոն Հեֆերնի թեկնածության խնդրին։
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ամերիկահայերը թերահավատությամբ են վերաբերվում նախագահ Օբամայի առաջադրած թեկնածուին, քանի որ Ջոն Հեֆերնը ժամանակին աշխատել է մի կոնգրեսականի համար, որը հայտնի էր որպես Կոնգրեսի ամենաթուրքամետ և ամենահայատյաց ներկայացուցիչներից մեկը:
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Հեֆերնի թեկնածության վերաբերյալ որոշում պետք է կայացվի այն բանից հետո, երբ նա «կարողանա մագլցել զառիվեր ժայռը» և բացատրել, թե ինչով է իր դիրքորոշումը տարբերվում կոնգրեսական Դուգլաս Բերյոթերի դիրքորոշումից, որը Կոնգրեսում աշխատել է 1979- 2004 թթ. և աջակցել թուրքամետ լոբբիին։
Ըստ թերթի՝ Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ վարչակազմից ցանկանում է ստանալ ավելի հստակ պատասխան, թե վերջինս ինչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։
Այսօր` հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում` մասնակիորեն վերացնելով օրեր առաջ կրոնական հինգ համայնքի, այդ թվում Հայ առաքելական եկեղեցուն տրված կարգավիճակը: Նոր փոփոխություններով կրոնական համայնքներն իրավունք են ստանում միայն գրանցվել որպես կրոնական կազմակերպություններ:
Անցել է երեք օր, ինչ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց` ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով կոալիցիոն աշխատանքային խմբի ձեւավորման մասին: Արդեն իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այդ խումբ են գործուղել իրենց երկուական ներկայացուցիչներին:
Սակայն ՀԱԿ-ն առայժմ չի շտապում արձագանքել այդ փաստին` ընդամենն արձանագրելով, որ սպասում է իշխանության պաշտոնական քայլերին: Այս պատճառաբանությունը փոքր-ինչ տարօրինակ է, որովհետեւ աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարել են թե նախագահի խոսնակը եւ թե կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանը հաստատ աշխատանքային խմբի ստեղծումը հրամանագրով չի վավերացնի:
Թվում էր` ՀԱԿ-ը ողջունելու է իշխանության աշխատանքային խմբի ստեղծումը, որվհետեւ դա բանակցային այն ձեւաչափն էր, որը պահանջվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կողմից:
Ֆորմալ առումով` ՀԱԿ պահանջն, իհարկե, կատարված է: Սակայն, ըստ ամենայնի, ՀԱԿ-ում չէին ուզենա բանակցություններ վարել նման լիազորություններ ու կարգավիճակ ունեցող խմբի հետ:
Բանն այն է, որ կոալիցիան, նույնիսկ` խորհրդարանն, ոչինչ չեն որոշում Հայաստանի իշխանության համակարգում, որտեղ որոշումները կայացվում են խիստ որոշակի կենտրոնում, հետեւաբար` նույնիսկ մեծ ցանկության դեպքում` իշխանության ձեւավորած խումբն ընդամենը սուրհանդակի դեր է խաղալու: Սա` լավագույն դեպքում:
Իսկ ավելի հավանական է, որ նման մակարդակի խումբ ստեղծելով` իշխանությունը մտադիր է երկխոսությունը տեղափոխել այլ հարթություն, որտեղ, ասենք, կոալիցիային տրված է որոշակի ազատություն: Այդպիսի հարթություն է, օրինակ, օրենսդրական գործունեության ոլորտը:
Սերժ Սարգսյանը, ֆորմալ առումով, բավարարեց պատվիրակություն ձեւավորելու ՀԱԿ պահանջը, սակայն իշխանության բանագնացների խումբը ձեւավորեց այնպիսի կարգավիճակով, որն, ըստ էության, ի չիք է դարձնում արտահերթ ընտրությունների պահանջի քննարկման հնարավորությունը:
Գուցե սա՞է ՀԱԿ լռության պատճատը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես ընդգրկված է ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով ստեղծված կոլիցիայի աշխատանքային խմբում, այսօր հայտարարել է. «Գագիկ Ծառուկյանը դեռեւս 2009թ-ի փետրվարին` ԲՀԿ-ի համագումարում է ասել, որ ժամանակն է քաղաքական նոր մշակույթ ձեւավորել, պետք չէ թշնամանքով վերաբերվել միմյանց, պետք է ստեղծել հնարավորություններ, որ ժողովրդի մի հատվածը մյուսի նկատմամբ թշնամանք չցուցաբերի, դա անընդունելի է»:
Նա անլուրջ է համարել արտահերթ ընտրությունների հարցը և շեշտել, որ երկխոսելու են ողջախոհ խնդիրներից, երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերից:
Այս օրերին Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքն ալեկոծված է. հարևան երկրի հասարակության ուշադրությունը բևեռացված է մի քանի կարևոր խնդրի վրա:
Վրաց ուղղափառ եկեղեցին և նրա պատրիարքը վիրավորված են, որ իշխանությունը, ի հեճուկս իրենց կարծիքի, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհել հինգ այլ եկեղեցիների, այդ թվում` Հայ Առաքելական Եկեղեցուն: Վրաստանի իշխանությունը պնդում է, որ ավելի ժողովրդավարացրել է երկրի օրենսդրությունը` մոտեցնելով եվրոպական չափանիշներին: Վրացական հասարակության շրջանում ավանդաբար մեծ հեղինակություն վայելող ուղղափառ եկեղեցու առաջնորդները պնդում են, որ նման քայլով վտանգվել են Վրաստանի անվտանգությունը, վրացական եկեղեցու հեղինակությունը: Երկու մոտեցման կրողներն էլ ունեն իրենց հետևորդները: Կասկածից վեր է, որ իշխանություն-եկեղեցի հակադրությունը նոր դրսևորումներ կունենա` իր ազդեցությունը թողնելով Վրաստանի ներքաղաքական զարգացումների վրա:
Աղմկահարույց մյուս պատմությունը կապված է լրտեսական հերթական բացահայտման հետ: Հատուկ ծառայությունները կալանավորել են մի քանի ֆոտոլրագրողի, նրանց թվում` երկրի նախագահի անձնական լուսանկարչին: Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ այս ձերբակալությունները կապ չունեն խոսքի ազատության սահմանափակման հետ: Ըստ պաշտոնական վարկածի` կալանավորվածները լրտեսություն են արել այլ երկրի, ավելի կոնկրետ` Ռուսաստանի համար: Այս վարկածն ունի որոշակի տրամաբանություն. եթե Մոսկվան օկուպացրել է վրացական տարածքի մի մասը, չի թաքցնում իր բացահայտ հակակրանքը Սահակաշվիլու ռեժիմի նկատմամբ, կարող է նաև ակտիվ գործունեություն ծավալել` հավաքագրելով Վրաստանի քաղաքացիների:
Բայց մեր հարևան երկրում քիչ չեն մարդիկ, ովքեր հակված չեն հալած յուղի տեղ ընդունել պաշտոնական վարկածը: Այդ մարդիկ ասում են, որ Սահակաշվիլին կեղծ բեմականացնումներ է սարքում` իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար: Նաև խոսում են այն մասին, որ հենց այս կալանավորված ֆոտոլրագրողներն են լուսանկարել մայիսի 26-ի իրադարձությունները, երբ ոստիկանությունը` բռնություն կիրառելով, ցրում էր ընդդիմադիրների հավաքը:
Իրենք` ձերբակալված ֆոտոլրագրողները, իրենց մեղավոր չեն ճանաչել` չնայած այն բանին, որ իշխանությունը հեռուստատեսությամբ ցուցադրել է իր վարկածը հաստատող կադրեր:
Միջազգային հանրությունն առայժմ դիտորդի կարգավիճակով է հետևում վրացական իրադարձություններին:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` անդրադառնալով ֆոտոթղթակիցների խնդրին, ասել է. «Բնականաբար, մենք պետդեպարտամենտում քննարկել ենք այդ հարցի բաց լինելու հանգամանքը։ Այդ խնդիրը վերաբերում է բացառապես Վրաստանին ու Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է այդ մարդկանց հետ վարվելուն, ապա, ինչպես հայտնի է, մենք հանդես ենք գալիս մամուլի ազատության օգտին։ Եթե նրանք (ձերբակալվածները) այնպիսի գործողություններ են թույլ տվել, որոնք անհամատեղելի են եղել իրենց կարգավիճակին, ապա այդ դեպքում մենք կցանկանայինք տեսնել ավելի բաց և հասկանալի դատական գործընթաց»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.