29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Թուրքիան կարեւոր դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջացների, ասել է Կովկասի մուսուլմանների Վարչության նախագահ, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն լրագրողներին, Թուրքիա կատարած այցի ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ղարաբաղյան խնդրի լուծումից հետո»,- ասել է նա:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակությանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նախարարը հյուրերին է ներկայացրել Արդբեջանի զարգացման վիճակը եւ տարածաշրջանային խնդիրները: Քննարկվել է նաեւ ղարաբաղյան հարցը:
Մամեդյարովը նշել է, որ ներկայիս ստատուս-քվոն ընդունելի չէ, եւ դա տեղ է գտել նաեւ ՄԽ անդամների արված հայտարարությունում: Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքներից հայկական զորքերի հեռանալուց հետո եւ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանը էներգետիկ ոլորտում կարեւոր դեր է կատարում Եվրոպայի համար:
Այսօրվա ասուլիսում ՀՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հիշեցրել է Մարտի 1-ը և ընդգծել, որ եթե այդ օրերին մենք ունենայինք երկխոսելու այս հարթակը, չէինք կանգնի ծանր հետևանքների առջև՝ որ ունեցանք:
Միանգամայն ճիշտ դիտարկում է, սակայն երեք տարվա հեռվից հեշտ է գնահատականներ տալ իրադարձություններին:
Մարտի 1-ը հետևանք էր կոնկրետ հանգամանքների, որոնցից կառանձնացնեի հատկապես երկուսը:
Առաջին, այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում ստեղծել էր անտագոնիստական համակարգ, որը երաշխավորում էր նրա իշխանության պահպանումն ու վերարտադրությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս քաղաքականություն վերադարձավ արմատական կարգախոսներով: Երբ ողջ ընտրարշավն ուղեկցվում է «ավազակապետություն» և «քիրվայություն» փոխադարձ որակումներով, դժվար է ռացիոնալ արդյունք ակնկալել:
Երկրորդ` կարևոր է ընտրությունների որակը. երբ տեղի են ունենում բռնություններ, լցոնումներ, քաղաքացու քվեի կեղծում, հասարակությանն այլ բան չի մնում, քան` իր իրավունքին տեր կանգնել հրապարակներում, փողոցներում: Իշխանությունն էլ այս պարագայում կանգնում է երկընտրանքի առաջ` տեղի տալ հասարակական ճնշմանը կամ կրակել:
Իշխանություն-ՀԱԿ այսօրվա երկխոսությունը չի կարող սրբագրել պատմությունը, չենք կարող հետ բերել 10 անմեղ զոհերին, վերացնել այլ հազարների ապրած տառապանքը:
Բայց երկխոսությունը կարող է կանխել նոր Մարտի 1-եր, եթե.
— ստեղծվի նոր քաղաքական մշակույթ, որի բնութագրիչը ոչ թե հակադրությունն ու առճակատումն են, այլ` մրցակցությունն ու կոմպրոմիսը,
— հիմք դնի համակարգային բարեփոխումների` ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության իրական պաշտպանվածության մեխանիզմների ստեղծման,
— ընտրական ինստիտուտները հասցվեն այն որակին, որ քաղաքացու քվեն արժեվորված լինի, ընտրական գործընթացի ավարտին ունենանք փոքրամասնությանը հարգող մեծամասնություն և մեծամասնությանը շնորհավորող ընդդիմություն, և որ ամենակարևորն է` ընտրության արդյունքներն ընդունող հասարակություն:
Եթե ընթացիկ երկխոսությունն այս խնդիրները լուծի, ուրեմն` միանշանակ հաջողել ենք: Ու այս համատեքստում` բացարձակապես անկարևոր է, թե երբ կանցկացվեն ընտրությունները` ժամկետից շո՞ւտ, թե՞ իրենց ժամկետին:
Ռացիոնալ երկխոսությունը Մարտի 1-երից խուսափելու միջոց է:
Այն որ Հանրապետական կուսակցության պատագամավոր, ձեռնարկատեր Մանվել Բադեյանը գոհ չէ Հայաստանում գործող կրթական համակարգից եւ մակարդակից՝ դա համարելով երկրում առկա խնդիրների հիմնական պատճառներից մեկը, կարելի է հասկանալ, բայց որ նա դրա ելքը տեսնում է իր դստերը օտար երկրում կրթություն տալով հարցը լուծելու մեջ,և մեր դպրոցները հեգնանքով «ծխական »անվանելով, ու իր կուսակցության չարած աշխատանքը ծաղրելով, արդեն իսկ վատ է. (Բադեյանը հպարտացավ, որ իր դուստրն ընդունվել է Թաիլանդի միջազգային դպրոց: Ըստ նրա, աշխարհում կան կրթական հաստատություններ, որտեղ կրթության որակն ավելի լավն է, քան Հայաստանի «ծխական» դպրոցներում):
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Բադեյանը հայտարարեց, որ եթե անգամ նախագահի աթոռին նստեցնես անձամբ Էնշտեյնին դժվար է ինչ-որ բան ուղղել մի երկրում, որտեղ կրթության այս մակարդակն է.«Հայաստանում կրթական ցածր ցենզը խանգարում է առողջ ազգի եւ ամուր պետականության ձեւավորմանը։ Բոլոր խնդիրները գալիս են հենց այդտեղից»։ Նա համոզված է, որ հանդիպումների ժամանակ հենց այս թեման պետք է քննարկեն իշխանությունն ու ընդդիմությունը։
Trend գործակալությունը տեղեկացմամբ` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաներն ասել է, որ Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ն պատրաստ է լուրջ աջակցություն ցուցաբերել`ի դեմս համաձայնեցված ձևաչափերի: Դրանցից են ԵԱՀԿ Մինսկի խումբը` նախագահությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի, և Ժնևյան քննարկումը` ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի նախագահությամբ: Ըստ գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասը կարևոր դերակատարում ունի ԵԱՀԿ-ի ողջ տարածքի անվտանգության և կայունության հարցում: «Կազմակերպության քաղաքական ղեկավարությունը նպաստում է մեր ղեկավարության ռազմավարական մակարդակի բարձրացմանը, որը տարին մեկ անգամ փոփոխվում է, սակայն նկատել եք, որ ԵԱՀԿ-ն իր քաղաքականությունն իրականացնում է մշտապես և հետևողական»,- հայտարարել է Զաները:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Ադրբեջանում և Հայաստանում կազմակերպությունն աշխատում է ի դեմս տեղական կառույցների` ներքին բարեփոխումներին աջակցելու համար: Նա ընդգծել է, որ վերջերս հանդիպել է ՄԽ համանախագահների հետ և համամիտ է նրանց այն տեսակետին, որ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները պետք է համաձայնեցվեն այնպես, որ կողմերը կարողանան անցնել խաղաղ կարգավորման շրջանակային փաստաթղթի մշակմանը:
Պետք է ամեն ինչ անել ՀԱԿ-իշխանություն երկխոսության հաջող ավարտի համար£ Հայտարարելով այս մասին հուլիսի 21-ի ասուլիսում, ՀՀ Ազգային Ժողովի ՙՀՀԿ՚ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ երկխոսող կողմերը պատրաստակամ են քայլեր անելու ի նպաստ ժողովրդի և այդ ճանապարհով գնալու առաջ, այլ ոչ` հակամարտության£ ՙԵրկխոսության նպատակը ժողովրդի և պետության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումն է՚,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը, ով ընդգրկված է ՀԱԿ-ի հետ բանակցող կոալիցիոն ուժերը ներկայացնող պատվիրակության կազմում:
Անդրադառնալով երկխոսության շուրջ ծավալված քննարկումներին, Գ. Մինասյանը նշեց, որ ցանկացած ՙլավ գործի՚ իրականացման ժամանակ հասարակությունը բաժանվում է 2 խմբի` լավատեսների և վատատեսների, և անհրաժեշտ է այնպես անել, որ հասարակության վատատես հատվածը փոխի իր դիրքորոշումը£
Գ.Մինասյանը հայտնեց, որ իրենք նպատակ ունեն վեր հանել կարևոր հարցերը: ՙՄենք միայն երկխոսելու ենք, իսկ հարցերը կլուծվեն համապատասխան լիազորություն ունեցող պետական կառույցներում՚- պարզաբանեց նա: Ըստ նրա, երկխոսության ընթացքում բոլոր հրատապ խնդիրներն էլ քննարկվելու են: ՙԵթե դու վստահ ես քո դիրքորոշման և տեսակետի մեջ և քեզ այդտեղ ամուր ես զգում, ապա պատճառ չեմ տեսնում այդ խնդիրները չքննարկելու՚,- ասաց նա:
Խոսելով երկխոսության ընթացքի մասին, Գ.Մինասյանը նշեց, որ երկխոսության ավարտի կոնկրետ ժամկետ նախանշված չէ: ՙԴա կախված է հարցին մոտեցման լրջությունից և վերջնական արդյունքից: Գերակա խնդիր է լավ արդյունքը՚,- ասաց նա£
Հուլիսի 20-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ալեքս Ֆիշերին, Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին:
Հանդիպման ընթացքում Առաջին նախագահի խնդրանքով համազեկուցողը ներկայացրեց ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանի` Հայաստանին վերաբերող քննարկվելիք խնդիրները և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականները:
Առաջին նախագահը շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին` մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված նրանց ջանքերի համար և կարևորեց միջազգային հանրության հետևողական ուշադրությունը` սպանությունների բացահայտման հարցում:
Պատվիրակության խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց նաև ներքաղաքական գործընթացները Հայաստանում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարության հաստատման նպատակով իշխանության և ընդդիմության միջև սկսված երկխոսության ընթացքը: Ներկայացվեցին նաև արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջը, ազատ, արդար և օրինական ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման մեխանիզմները, դրա հետ կապված` ընտրական մեխանիզմների բարելավումը: Քննարկվեց նաև կեղծիքների մեխանիզմի և Հայաստանում հաստատված քրեապետական համակարգի փոխկապակցվածությունը:
Զրույցի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրացրեցին նաև միջազգային դիտորդական առաքելության` ընտրությունների դիտարկման ներկա ձևերի անարդյունավետությունը և 2000 հոգանոց առաքելության ուղարկման ինչպես նաև մոնիտորինգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կարևորվեց նաև Հայաստանում հեռուստատեթերի նկատմամբ իշխանության տոտալ վերահսկողության բացառման անհրաժեշտությունը և հեռուստատեսության անկախության ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
ԱԺ «Ժառնագություն» խմբակցության պատգամավորները ԵԽԽՎ Հայաստանի հարոցով համազեկուցող Ակսել Ֆիշերի հետ այսօր` հուլիսի 20-ին տեղի ունեցած հանդիպման մասին խոսել է հանդիպման մասնակից Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա համազեկուցողին են ներկայացրել հարցերի լայն շրջանակ` սկսած լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերից, խոսքի ազատությունից մինչեւ «Մարտի 1» :
«Ժառանգության» պատգամավորները խոսելով մարտի 1-ի բացահայտման մասին նշել են, որ այդ ողբերգության կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը Հաագայի դատարանին դիմելու հնարավորություն ունենա:
«Նշեցինք, որ նախկին կեղծարարի համբավ ունեցողներից ձեւավորված ԿԸՀ-ն լավ մեկնարկ չէ արդար ընտրությունների համար: Նշեցինք նաեւ, որ գործող դատախազը, որը գործ սարքելու համբավ ունի, դեռեւս շարունակում է պաշտոնավարել, իսկ Հատուկ քննչական ծառայության ղեկավարը, ով տարիներ շարունակ զբաղված է եղել կեղծիքներ կոծկելով` ի վիճակի չի լինի բացահայտել նաեւ «մարտի 1-ը»:
Հետեւաբար`այս տեսակ պաշտոնյաների առկայության եւ խոսքի ազատության առկա սահմանափակումների պայմաններում մենք չենք կարող ակնկալել արդար, թափանցիկ, հավասար պայմաններով ընտրությունների անցկացում, անկախ այն բանից, թե ինչպիսի Ընտրական օրենսգիրք է ընդունվել»,-հայտարարեց Փոստանջյանը` հավելելով, որ նոր օրենսգրքում չեն ներառվել ընդդիմության կողմից արված հիմնական առաջարկները:
Հուլիսի 20-ին Հայաստան ժամանած ԵԽԽՎ հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին հանդիպել են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Զ. Փոստանջյանն ասաց նաեւ, որ բարձրացված հարցերի վերաբերյալ համազեկուցողներն իրենց կարծիքը կարտահայտեն սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցում: Այդ զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ կընդունի հերթական բանաձեւը:
Այսօր Երեւան է ժամանել ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցող Ակսել Ֆիշերը: Մյուս համազեկուցողը` բրիտանացի Ջոն Պրեսկոտը, բացակայում է տեխնիկական պատճառներով:
Ֆիշերն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել կոալիցիայի եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ, նախատեսված են այլ հանդիպումներ եւս, այդ թվում` հանրապետության նախագահի հետ:
Այս հանդիպումների արդյունքում կազմվելու է զեկույց, որը ներկայացվելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լավատես է եւ կարծում է, որ այդ զեկույցը դրական շեշտադրումներ է ունենալու: «Բոլոր նախադրյալները կան` գրեթե վստահաբար պնդելու, որ բավականին պոզիտիվ, դրական շեշտադրումներով զեկույց է լինելու: Կարծում եմ, այս երկխոսությունը բավականին դրական տպավորություն կթողնի համազեկուցողների վրա եւ շատ կարեւոր ազդակ կլինի նաեւ Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է նա:
Թերեւ հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ իշխանությունը հատկապես հուլիսի 18-ին նշանակեց առաջին հանդիպումը ՀԱԿ պատվիրակության հետ: Անհրաժեշտ էր դրական ֆոն ստեղծել համազեկուցողների այցի նախօրեին:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե համզեկուցողների հետ քննարկելու են արտահերթ ընտրություններին եւ Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն առնչվող հարցեր:
Քիչ հավանական է, որ արտահերթ ընտրությունների պահանջը դրական ընկալման արժանանա համազեկուցողների կողմից, հատկապես` սկսված երկխոսության եւ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ֆոնին:
Այլ է Մատի 1-ի գործի բացահայտաման եւ հատկապես` 10 սպանությունների մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու հանգամանքը: ԵԽԽՎ համազեկուցողները միշտ կարեւորել են այս թեման եւ այս հարցում նրանց մոտեցումներն ավելի մոտ են ՀԱԿ դիրքորոշմանը:
Անշուշտ, Մարտի 1-ի գործը կներառվի նրանց աշնանային զեկույցում` բացասկան շեշտադրումներով. Այս հարցում իշխանությունը, միտումնավոր կամ այլ պատճառներով, թերացել է:
Մնացած առումներով` համազեկուցողների զեկույցն, ըստ էության, դրական է լինելու` հանրահավաքների արտոնման, քաղկալանավորների ազատ արձակման եւ մեկնարկած երկխոսության ֆոնին:
Հուլիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Տեր-տեր քաղաքի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/: Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մամլո հաղորդագրության, դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.