29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

24 | 25 | 26 | 27 | 28 | 01 | 02 |
03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
31 | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 |
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ 19 կուսակցությունների նամակներ է ուղարկել` առաջարկելով խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ճակատով։
Այն, որ մի շարք կուսակցություններ նման մտադրություն ունեն ու ընտրություններին ընդառաջ ձևավորվելու է ինչ որ Դաշինք, տևական ժամանակ է քննարկվում է, իսկ որ նրանց նպատակը մեկն է՝, ինչպես հայտարարել է Հայրիկյանը` «Հայաստանը դարձնել ժողովրդավարական երկիր, միասնական ուժերով փրկել հայրենիքը», խիստ կասկածելի է։
Հայրիկյանն ասել է նաև, որ կատարյալ ժղովրդավարական համակարգի վերաբերյալ իր դիմում — նամակին 6 կուսակցություններ արդեն իսկ սկզբունքային համաձայնություն են տվել:
Պարզվում է, «Դաշինք» կազմելու պատասխանատու գործը վստահվել է հենց Հայրիկյանին:
Այսօր իր ասուլիսում բավականին հետաքրքիր մտքեր հայտնեց «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ամենագլխավորը` որ չնայած իրենց կուսակցության դեմ տարվող դավադրության, ի հեճուկս իշխանություն — ընդդիմություն համագործակցության՝ խորհրդարանական ընտրություններին իրենք Ազգային ժողովում ավելի մեծ թվով տեղեր են ունենալու:
Նրա համոզմամբ իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը «Ժառանգություն» կուսակցության դեմ լայնածավալ եւ ծրագրված արշավ են սկսել, որպեսզի քաղաքական այդ ուժը հաջորդ խորհրդարանում ներկայացված չլինի։
Մարտիրոսյանը դրա վառ ապացույցն է համարում փաստը. «ընտրատարածքային հանձնաժողովներում կան բոլորը, ովքեր նախկինում էլ կային, բացի «Ժառանգությունից»»: Նա դա կապում է իրենց գործունեության հետ, որպես միակ քաղաքական ուժի, որ չեն մասնակցել իշխանության կողմից իրականացվող յուրացումներին, ապօրինի սեփականաշնորումներին ու թալանին. «Հետաքրքիր զուգադիպությամբ այստեղ բավական համահունչ գործեցին ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը, եւ նրանց ծրագիրը, որով հնարավորություն է դառնում «Ժառանգությանը» զրկել այս կարեւորագույն օղակից, կյանքի կոչվեց։ Մեր դեմ լայնածավալ արշավը նպատակ ունի ժողովրդի մեջ արմատավորել այն միտքը, որ «Ժառանգություն» կուսակցությունը հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու։ Հետեւաբար այն քաղաքացիներն, ովքեր ցանկանալու են իրենց ձայնը տալ մեզ, կամ հուսահատվելով չեն գնա ընտրությունների կամ կքվեարկեն քաղաքական այլ ուժերի օգտին։ Խնդիր կա սահմանափակել «Ժառանգության» գործունեությունը, եւ քանի որ մեր կուսակցությունը տնտեսական շահերով, ինչ-ինչ կապերով եւ պայմանավորածություներով կապված չէ ոչ նախկին, ոչ էլ այս իշխանություններին, փորձ է արվում չեզոքացնել նրա պոտենցիալը»:
Մարտիրոսյանի խոսքով, ավելի ազնիվ եւ բարոյական կլիներ, եթե նախապես հայտարարվեր, որ այս ամենը կատարվում է իրենց դեմ եւ հստակ նպատակ կա «Ժառանգությանը» զրկել վերահսկողական կարեւորագույն լծակներից:
Նա նշեց, որ վերջին չորսուկես տարիներին «Ժառանգությանը» չակերտավոր երկխոսություններ շատ են առաջարկվել, սակայն կուսակցությունը հավատարիմ է իր քաղաքական գծին։ «Թե կուսակցությունը, թե դրա առանձին պատգամավորները վերջին տարիներին բազմաթիվ գայթակղությունների են դիմացել, եւ պատվով, գայթակղությունները մերժելով՝ կարող են առաջ շարժվել նաեւ այս կես տարում»,- համոզմունք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ հարցին, թե աշնանը քաղաքական դաշտում ինչ հնարավոր զարգացումներ է տեսնում պատգամավորը, նա ասաց, որ` համակարգային, արմատական փոփոխություններ չի ակնկալում. «Արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի: Թե ի՞նչ ընթացք կունենա երկխոսությունը եւ ով ինչ հանրահավաքներ կանի, իրենց խնդիրն է, բայց քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների, եթե իհարկե, այլ պայմանավորվածություններ չլինեն»:
Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Հիլըրի Քլինթընի Անգարա կատարած վերջին այցելութեան եւ այնտեղ ընթացած բանակցութիւններուն հայկական հարցերուն վերաբերող բաժինը առաւելաբար յատկացուած էր Երեւան-Անգարա յարաբերութիւններուն եւ նուազ չափով արցախեան տագնապին: Թրքական մամուլին կատարած «գաղտնազերծում»ներուն համաձայն, իբրեւ թէ ներթրքական հակասութիւն երեւցած էր Երեւան-Անգարա յարաբերութիւններու այսօրուան արգելակուած իրավիճակի մեկնաբանութիւններուն մէջ:
Թրքական ընդդիմութիւնը զարմացած էր, թէ իշխանութիւնները իրեն վերագրած էին այդ յարաբերութիւններու բնականոնացումը արգելակած ըլլալու պատասխանատուութիւնը` աւելցնելով, որ իշխող կուսակցութիւնը խորհրդարանական մեծամասնութիւն ունի եւ երբ որ ուզէ կրնայ վաւերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները: Այս հակասութիւններու երեւումին շարժառիթները եղած էին նախարար Քլինթընի երկուստեք կատարած հարցապնդումներն ու ցուցաբերած աճապարանքը` բնականոնացնելու յարաբերութիւնները: Թրքական լրատուութիւններուն եւ մեկնաբանութիւններուն մէջ չէր նշուեր, որ արդեօք Քլինթըն ի՞նք եւս անտեղեակ էր, որ իշխող կուսակցութիւնը մեծամասնութիւն է խորհրդարանին մէջ…
Անցնիք: Այժմ ռուսական «Ռեկնում»ն է, որ բացայայտում կը կատարէ պաշտօնական Անգարային հետ նախարար Քլինթընի ունեցած բանակցութիւններու բովանդակութեան մասին: Յստակօրէն կ՛ըսուի, որ Քլինթըն Թուրքիոյ յիշեցուցած է, որ Միացեալ Նահանգներն ու Թուրքիան պարտական են Հայաստանին: Խօսքը ուղղակի Սեւրի դաշնագիրին եւ իրաւարար վճիռին մասին է: «Ռեկնում»ի մեկնաբանութեամբ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումէն եւ յարաբերութիւններու բնականոնացումէն ետք հողային փոխհատուցումներու խնդիրը պիտի դրուէր սեղանին: Տրապիզոնի վրայով դէպի Սեւ ծով ելք` Հայաստանին եւ փոխարէնը «Մեծն Ազրպէյճան»ի նոր սահմանագծում: Միշտ ըստ «Ռեկնում»ի, Հայաստանին կը տրուի կարելիութիւն նաւահանգիստի տարանցիկ միջանք ունենալու դէպի Սեւ ծով: Յստակ չէ, թէ ի՞նչ կը հասկցուի «Մեծն Ազրպէյճան» սահմանումով:
Նախքան յաւելեալ մեկնաբանութիւններու առաջնորդուիլը, յայտնենք, որ թուրք-ամերիկեան բանակցութիւններուն ընթացքին կատարուած այս յուշումներուն մասին բացայայտում կատարողը ռուսական գործակալութիւն մըն է: «Ռեկնում»ը, կարելի է ըսել, որ վաստակած է լուրջ տեղեկատուական-վերլուծական կեդրոնի հռչակ: Նկատելի է նաեւ, որ մինչ այժմ, «Ռեկնում»ի այս տեղեկատուութիւնը չէ հերքուած եթէ ոչ անպայման պաշտօնական Ուաշինկթընի մակարդակով, նոյնիսկ տեղւոյն դեսպանատան բանբերին ճամբով:
Նման տեղեկութեան մը վրայ ռուսական խոշորացոյց գործածելը ինքնին դուռ կը բանայ մեկնաբանութիւններու: Չհերքուիլը` իր կարգին: Հերքումին ուշացումը` կրկին: Պէտք է մտաբերել, որ շրջանին առնչուած նոր սահմանագծումներու եւ նախագիծերու քննարկումներու ծաւալումը կրնայ տեղ մը հիմնաւորիչ եւ համոզիչ գործօնի դեր ունենալ նման յուշումներու համար:
Ամերիկեան յուշումն ու ռուսական բացայայտումը աւելի եւս կը համոզեն նման նախագիծերու առկայութեան մասին: Աւելի եւս հասկնալի կը դառնան նաեւ մեր երկրի նախագահին կատարած այցելութիւնը` Ուիլսընի շիրիմին եւ ապա աննախադէպ յայտարարութիւնը` Սեւրի դաշնագիրին եւ իրաւարար վճիռին իրաւական եւ այժմէական նշանակութեան մասին: Աշխարհաքաղաքական կեդրոններու ուղղակի-անուղղակի յուշումները կարեւոր են այս պարագային եւ համապատասխան յայտարարութիւններուն հիմնական շարժառիթներուն վրայ կրնան լոյս սփռել:
Առաջադրուած նոր սահմանագծումները միայն Հայաստանին, Թուրքիոյ եւ Ազրպէյճանին չեն վերաբերիր անշուշտ: Քլինթընի յուշումն ալ իրաւարար վճիռով հայութեան վերադարձուելիք հողային ամբողջականութեան մասին չէ բնականաբար: Ընդամէնը դէպի Սեւ ծով տարանցիկ միջանք տրամադրուելու մասին է: Կարեւորը այն է, որ յղում կը կատարուի Սեւրին եւ Ուիլսընին: Իսկ Սեւրն ու Ուիլսընը եթէ իրաւական ելակէտ են, ապա միայն տարանցիկ միջանցքներուն մասին չեն:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Սեւրի դաշնագիրին եւ յատկապէս անոր հիման վրայ կայացած նախագահ Ուիլսընի իրաւարար վճիռին 90-ամեակին առիթով Հայաստանի Հանրապետութեան նախագահը կատարեց շատ կարեւոր, նոյնիսկ աննախադէպ յայտարարութիւն: Նախագահ Սարգսեան խօսեցաւ Սեւրի դաշնագիրին եւ ուիլսընեան վճիռին իրաւական եւ այժմէական նշանակութեան մասին: Այս յայտարարութիւնը համապատասխան արձագանգ չգտաւ հայկական լրատուական, քաղաքական եւ առհասարակ հասարակական դաշտերուն մէջ: Այս մէկը փաստօրէն հայոց պահանջատիրութեան պետականացումի համազօր արարք էր:
Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահը, օրին, ի պատասխան «Սի. Էն. Էն. Թուրք»ի իրեն յղած հարցումին, թէ պաշտօնական Երեւանը հողային պահանջ ունի՞ Թուրքիայէն, կը յստակացնէր, որ Երեւանը այսօր (ընդգծումը` մեզմէ) հողային հարց չ՛արծարծեր Թուրքիոյ նկատմամբ: Այս յայտարարութիւնը ի հարկէ հողային պահանջատիրութենէ հրաժարում չէր. այս բնականաբար կ՛ենթադրէր, որ Երեւանը վաղը կրնայ պաշտօնապէս արծարծել այդ հարցը: Աւելորդ է խօսիլ առաջին նախագահին այս ուղղութեամբ կատարած, աւելի ճիշդը` չկատարած յայտարարութեան մասին: Ըսել կ՛ուզուի այստեղ, որ իրօք, նախագահ Սարգսեանի յայտարարութիւնը աննախադէպ էր: Նոյնիսկ ծաղկաձորեան ելոյթը այս առումով համեմատաբար թոյլ էր եւ չէր բովանդակեր այն յստակութիւնը, որ նախագահ Սարգսեան կը բանաձեւէր իրաւարար վճիռի 90-ամեակին առիթով: Կարելի է յիշել նաեւ նախագահին ամերիկեան ուղեւորութեան ընթացքին նախագահ Ուիլսընի շիրիմին տուած այցելութիւնը, որ այս առումով յստակ խորհուրդ ու պատգամ կը փոխանցէր ինչպէս ներազգային, այնպէս ալ արտաքին եւ յատկապէս Թուրքիոյ ուղղութիւններով:
Յստակ չեն այն պատճառները, թէ ինչո՞ւ նման զգայացունց յայտարարութեան մը դիմաց թրքական թէ՛ լրատուադաշտը եւ թէ՛ պետական աւագանին անարձագանգ մնացին, մինչ, ծաղկաձորեան ելոյթին նկատմամբ ցուցաբերեցին հիւանդագին հակազդեցութիւններու շղթայ մը: Յստակը այն է, որ առաջին պարագային մէջբերուած էր աշխարհաքաղաքական կարեւոր ուժի մը օրուան նախագահին տնօրինումը եւ լոյսին բերուած անոր իրաւական այժմէականութիւնը: Նախընտրելի էր հաւանաբար լուռ մնալ իրաւական դաշնագիրի մը վերյիշեցման դիմաց, մինչ աղմկարարութիւն սարքել ելոյթի մը աղաւաղուած լրատուութեան առիթով: Այլապէս, երկու պարագաներն ալ, իրենց բովանդակային տարբերութիւններով հանդերձ, յստակօրէն կը վերաբերէին հայոց համազգային պահանջատիրութեան հիմնախնդիրին:
Երկար ատեն համազգային եւ պետական մակարդակներու վրայ Սեւրի դաշնագիրը աննկատ մնալէ ետք, լոյսին բերուեցաւ միջազգային իրաւագիտութեան փորձագէտներու կողմէ եւ տակաւ վերստին մուտք գործեց հայ քաղաքական մտածողութեան օգտագործած քաղաքական եզրաբանութիւններուն մէջ: Բարձրակէտը այս ընթացքին եղաւ նախագահ Սարգսեանի յայտարարութիւնը: Երեւանը բարձրագոյն մակարդակով կը բարձրաձայնէր դաշնագիրին եւ վճիռին այժմէականութեան ու ներկայացուցած իրաւական նշանակութեան մասին:
Նուաճուած այս բարձրակէտէն ետք սակայն, Երեւան-Անգարա արձանագրութիւններուն տակ հայկական ստորագրութիւն թողելը քաղաքական տրամաբանութեան հետ աղերս չունի: Այդ արձանագրութիւններուն մէջ Սեւրի դաշնագիրին եւ Ուիլսընի վճիռին ոչ միայն հակասող բաժիններ կան, այլ նաեւ այդ նախանիշերն ու սկզբունքները հարուածող, ջրող, չէզոքացնող սկզբունքային կէտեր:
Սեւրի դաշնագիրին եւ իրաւարար վճիռին վերաբերեալ նախագահի յայտարարութեան բովանդակային ուղենիշերուն ընդառաջ` Երեւանը անյապաղ պէտք է վերցնէ իր ստորագրութիւնը Երեւան-Անգարա արձանագրութիւններէն:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Անկարայում ու Բաքվում հավարները գցել են ` ՀՀ նախագահը, պատասխանելով Արևմտյան Հայաստանին և Արարատ լեռանը վերաբերող ուսանողի հարցին, չի բարեհաճել երդվել, որ Արևմտյան Հայաստան երբեք չի եղել, իսկ Արարատը կոչվում է Աթադաղ: Ավելին` նա համարձակվել է ասել, որ եթե մեր սերունդը Արցախն է պաշտպանել, ապա հաջորդ սերունդը նոր գործեր ու անելիքներ ունի: Ու թուրքի աչքի առաջ անմիջապես գծագրվել են հայ զինվորի նոր հաղթական արշավանքները… Եվ սկսվեց` Էրդողանը պահանջեց Սերժ Սարգսյանից ներողություն խնդրել, իսկ Ալիևը դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե ՀՀ նախագահի պատասխանը հարցականի տակ է դնում Արցախի հարցով նախագահների հաջորդ հանդիպումը:
Թե ինչ կապ ունի Արցախը Արևմտյան Հայաստանի հետ` Ալիևն ինքն իրեն մատնեց: Նա հրապարակավ հաստատեց, որ խոսքը գնում է հայոց տարածքները թուրքի պիղծ տեսակի լծից ազատագրելու մասին: Որ և ինքը, և Էրդողանը թուրք տեսակի տարբեր հատվածների առաջնորդներն են…
Վախեցել են ՀՀ նախագահի ասածից: Բա պիտի վախենան` Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ հայությունն այլևս երբեք չի հնազանդվելու թուրք կոչեցյալին ընդհանրապես: Որ հայոց պետականությունը դա բացառում է: Զարմանալի չէ, որ վախեցել են: Զի նաև վախեցել են Ստամբուլում ապրող Սիբիլ անունով հասարակ հայ աղջկանից: Քանի որ այդ աղջիկը իր մեղմ մոգական ձայնով համարձակվել է երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» և «Կիլիկիա»: Եվ տեսահոլովակների վերաբերյալ իրենց հիացմունքը հայտնել են շուրջ կես միլիոն այնպիսիք, որ դեռևս իրենց թուրք են համարում…
Այո, հենց դեռևս… Այդ «դեռևս»-ի պատճառով թուրք կառավարությունը քանիցս փակեց տարատեսակ «յութուբ»-ները: Որովհետև այդ «դեռևս» համարվողները վաղը վերադառնալու են իրենց արմատներին և գիտակցելու են, որ իրենք հայ են, հույն են, լազ են, արաբ են, քուրդ են, բայց ոչ` թուրք: Ու եթե այսօր ենթագիտակցաբար նրանց ձգում է հայոց ծաղկուն մայրաքաղաք Անիի կարոտը, այն էլ` իրենց համար դեռևս (էլի դեռևս) անհասկանալի կարոտը, ապա վաղը իրենք, որպես այդ մայրաքաղաքի օրինական ժառանգորդ, ցանկանալու են սպանել զավթիչին: Եվ 1000 տարվա կարոտի դիմաց արյուն են հեղելու…
Մեր աչքի առաջ կատարվում է մեծն Կոստան Զարյանի կանխատեսումը, որ Թուրքիայում մի օր գենետիկ պայթյուն է տեղի ունենալու: Որ միլիոնավորները հիշելու են իրենց արմատները, և բախվելու են նրանց հետ, ովքեր իրենց դեռևս թուրք են համարում: Արյունալի բախման մեջ իրար են կոտորելու տասնյակ միլիոնավոր` նույն գենետիկ նկարագիր ունեցողները: Արդարության և պատմական հայրենիքի վերանվաճման ճանապարհն ուղեկցվելու է այդ ահեղ քաղաքացիական պատերազմով, որ տանելու է տասնյակ միլիոնավոր կյանքեր… Պատրա՞ստ ենք արդյոք դրան: Մեր 1000 տարվա կարոտը դրանից ավելիի էլ է արժանի, բայց արդյո՞ք կդիմանանք այդ նվազագույն գնին, թե՞…
Թուրքիայից դուրս` Եվրոպայում, նույնպես հակաթուրքական հուժկու շարժում է ձևավորվում: Ինչպես էլ վերաբերվենք նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, նրա սահմռկելի արարքը բողոք էր թուրքերի կողմից Եվրոպայի խաղաղ զավթման դեմ: Նրա` «2083. Եվրոպայի անկախության հռչակագիր» գրքում պարզ ծրագիր է ներկայացրած` Վիեննայի մատույցներում օսմանյան զորքերի ջախջախման 400-ամյակին` 2083թ. սեպտեմբերի 11-ին Եվրոպան վերջնականապես թուրքի խաղաղ կամ ոչ խաղաղ նվաճումից լիովին ազատ տեսնել:
Արդյոք նրա արարքը տմարդի էր, թե արդարացված` վերջնական գնահատականը թող տան նորվեգացիները: Բայց մենք չենք կարող չմատնանշել, որ նա իր ծայրահեղ քայլով եվրոպացիներին հորդորեց մայրցամաքն ազատել թուրքական աղբից և ապրել սպիտակ մարդու քաղաքակրթությանը վայել կյանքով:
Սպիտակ մարդու քաղաքակրթության առաջատար մարտիկն, անշուշտ, մենք ենք, այլ ոչ թե կուշտուկուռ եվրոպացիք և ամերիկացիք: Վերջին երկու տասնամյակին հենց իրենք են բարձիթողի վիճակի հասցրել և թույլ տվել, որ իրենց առաջատար երկրները թուրքական տարրի նվաճման օբյեկտ դառնան: Իսկ այսօր զոհեր տալու գնով դուրս են գալիս այդ վիճակից:
Մեր տված զոհերը հազարապատիկ ավել են: Ու այսօր, երբ ռեալ շանս է առաջացել հագեցնելու Անիի հազարամյա կարոտը, մենք պիտի բնական համարենք համայն մարդկության զոհերը դրան հասնելու ճանապարհին:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի չորրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Համաձայն հաստատված օրակարգի` խորհուրդը քննարկել է 2011 թ. հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած (ուժի մեջ կմտնի 2011թ. օգոստոսի 6-ին) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղեցույցերը և օրինակելի ձևերը: Օրենքի փոփոխությամբ ներդրվում է տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները և ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսվարողներին: Ստուգող մարմինները պետք է մշակեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանություն և ստուգաթերթեր, ինչպես նաև հրապարակեն իրենց տարեկան ստուգումների ծրագրերն ու իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվությունները: Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը ներկայացրել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանության և ստուգաթերթերի մշակման մեթոդական ուղեցույցերը, ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, որոնք կնպաստեն ստուգող մարմինների կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգի արդյունավետ ներդրմանը:
Նիստում ի գիտություն է ընդունվել պիլոտային տեսչություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել աշխատանքի պետական տեսչության հետ համատեղ մշակված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության նախագիծը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարեց, թե ինքը չի բացառում, որ գործող իշխանությանը մի պահ ձեռնտու լինի արտահերթ ընտրություններ անցկացնել:
«Քաղաքական իրավիճակը նոր միտումներ է դրսևորում, և ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնք այսօր ևս կազմում են իշխող կոալիցիայի մասը, գուցե կարիքը չլինի, որ վաղը դրա մասը կազմեն, այսինքն` իշխանության տեսանկյունից դրա անհրաժեշտությունը չլինի: Եվ այդ պարագայում իսկապես արտահերթ ընտրությունները կարող են ձեռնտու լինել իշխանությանը, և որպես հակակշիռ իմ նշած ուժերի՝ այդ ընտրություններում հանդես գա ՀԱԿ-ը,- ասաց նա` հավելելով, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքում արտահերթ ընտրությունների համաձայնության գալու հավանականությունը քսան տոկոս է: «Ութսուն տոկոսով չեն գա համաձայնության»,- եզրափակեց նա:
Հայ Ազգային Կոնգրեսի` օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները տարածող համակիրները հուլիսի 28-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում կրկին հանդիպել են ոստիկանության աշխատողների ու նրանց հետ եղած քաղաքացիական անձանց հարուցած խոչընդոտներին։ Առանց ներկայանալու եւ որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, նրանք հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածել, հասցրել մարմնական վնասվածքներ։ Կատարված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության հերթական այս սադրանքը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունեցել Կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարը։
Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, ոստիկանության եւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր փաստերին։ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր կառույցներին, ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին՝ նմանօրինակ փաստերի մասին անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ (հեռ. 52.09.74)՝ հնարավորինս որոշակիացված տվյալներով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ շեշտադրումներով եւ հավասարակշռված է պատասխանել հայագիտական առարկաների օլիմպիադայի մասնակիցների հարցերին` նրանց հետ ծաղկաձորյան հանդիպման ժամանակ, եւ այդ պատասխաններում Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի կոչ չի եղել: Այս կարծիքը հայտնեց հուլիսի 28-ի ասուլիսում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա, ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացրել ՀՀ նախագահի խոսքը` այնպես, ասես նա անմիջականորեն ագրեսիայի կոչ է արել: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ս.Սարգսյանն իբր ասել է «մենք գրավել ենք մեր տարածքները», սակայն, իրականում ՀՀ նախագահն ասել է, որ «հայերը պաշտպանել են իրենց տարածքները»:
Հ.Մելիք-Շահնազարյանի խոսքերով, «երկու հանցագործ պետությունների ներկայացուցիչներն են իրենց իրավունք վերապահում մեղադրել Հայաստանի իշխանությանը, որը կողմնակից է արդար պահանջատիրության, եւ լավ կլիներ, որ այդ պետությունները հիշեն այն բոլոր հանցագործությունները ոչ միայն հայերի, այլեւ` Կովկասի այլ ժողովուրդների նկատմամբ»:
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր չի հերքել, որ իրենց կուսակցության շարքերն է համալրել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Ավելի վաղ Արթուր Բաղդասարայանի կուսակիցն էր դաձել, ու ՕԵԿ-ում ազդեցիկ դերակատարություն ստանձնել կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):
Փաստորեն ՕԵԿ-ում էլ են գիտակցել, որ կուսակցությունն ապագա խորհրդարանում հայտնվելու շանս գրեթե չունի եւ ակնհայտորեն փորձում են հենվել կրիմինալի վրա:
Սա հին ձեռագիր է, որից տարբեր ժամանակներում օգտվել են իշխանությանը մաս կազմող կուսակցությունները:
Ժամանակները փոխվել են եւ այն, ինչն աշխատում էր երեկ` այսօր կարող է չաշխատել:
Եթե իշխանություն — ՀԱԿ երկխոսությունը դրական արդյունքներ տա` անդրադառնալու է ընտրությունների որակի վրա:
Քիչ թե շատ նորմալ ընտրությունների պարագայում` ադմինիստրատիվ ռեսուրսի եւ «թաղային հեղինակության» գործոնների ազդեցությունը սահմանափակվելու է:
Երկխոսության կայացման պարագայում` ՕԵԿ-ին այլ բան չի մնա, քան` մի քանի մանդատ մուրալ ՀՀԿ համամասնական ցուցակում` վերջնականապես կորցնելով ինքնուրույն կուսակցության դիմագիծը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.