23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էկոնոմիկայի նախարարությունում այսօր անցկացվել է Ազգային համագործակցության հիմնադրամի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:Նախարարության կայքը հաղորդում է, որ ԱՀՀ-ի նպատակն է, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակացական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայ մշակութային առանձնահատկությունների պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության անունից ողջունել է Ազգային համագործակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին. «Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային հասարակության ձևավորման համատեքստում ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը ժամանակակից աշխարհում օրեցօր մեծանում է, և մենք իրավունք չունենք հետ մնալու այդ գործընթացից, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելի մեծ առաջընթաց պետք է ունենանք»,- ասել է Դավթյանը` ողջունելով և կարևորելով հիմնադրամի ստեղծումը: Նիստի ընթացքում Ազգային համագործակցության հիմնադրամի հոգեբարձումների խորհրդի նախագահ է ընտրվել Գիտությունների ազգային ակադեմիայի և Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն` Արշակ Սադոյանը:
Նախարարի խոսքով, էլեկտրոնային հասարակություն, ազգային համագործակցության ցանց ստեղծելու առաջարկը եղել է հասարակական կազմակերպությունների կողմից և համահունչ է կառավարության խնդիրներին:Իսկ հոգաբարձուների խորհրդում ներգրավված են բավական հեղինակավոր մարդիկ, որոնց հետ նախարարությունն ունի համագործակցության հարուստ փորձ: Դավթյանը համոզված է, որ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է:
Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը. «Ազգային համագործակցության ցանց» (ԱՀՑ) պորտալի շնորհիվ մեր հայրենակիցները, անկախ բնակության և գործունեության վայրից, կստանան գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման մասին տեղեկատվություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ»:
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ — Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանն ասուլիս էր հրավիրել`ամփոփելու 2006 թվականից մինչ այսօր հիմնադրամի կատարած աշխատանքները, խոսելու դրանց արդյունավետության և ծրագրի ավարտի մասին:
Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 31-ի դրությամբ՝ ծրագրով 146 միլիոն դոլար է ծախսվել, նախատեսվում է ևս 30 միլիոն դոլարի ծախս, և սա շինարարական ծախսերի համար նորմալ կարգ է:
Հովսեփյանը նախ նշեց, որ վերջերս Նոյեբերյանի պոմպակայանի բացմամբ, որին մասնակացեց նաև Սերժ Սարգսյանը,մեկնարկեց ավարտական փուլի բացումների շարքը:
Ըստ Հովսեփյանի իրականացվել է ծրագրի 90 տոկոսից ավելին, մնում է հինգ-վեց տոկոս շինարարական աշխատանքները, որոնք կհասցնեն ավարտին:
Արա Հովսեփյանը նաև ասաց, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի շրջանակներում` վեց մայր-ջրանցքներ են վերանորոգվել, թեև այս պահին ոռոգում չի իրականացվում, բայց ամեն ինչ պատրաստ է դրա համար:
Հաջորդ ծրագիրը, որ իրականացվել է հինգ ինքնահոս ջրանցքների վերականգնումն է և նորերի կառուցումը:
Մյուս ծրագիրը, որի մասին խոսվեց. Արարատյան դաշտավայրի դրենաժային (մաքրման) համակարգի աշխատանքներն են, որոնք դարձյալ իրականացվել են:
Ծրագրերից մեկն էլ , երրորդ կարգի ջրանցքների վերականգնումն է:
Ամամենամեծ ծրագիրը` 17 պոմպակայանների վերականգնումն է՝ հարակից բոլոր պահանջված աշխատանքներով, ինչպես նաև 61 պոմպեր տեղադրումը:
Հարցին, թե` հարևան Վրաստանը երկրորդ գրանտը ստացավ ՀՄՀ-ից, իսկ Հայաստանի ֆինանսավորումը 2009-ին մասնակիորեն կասեցվեց, Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, Արա Հովսեփյանն ասաց. «Հայաստանի ֆինանսավորումը կասեցվել է մասամբ, այլ ոչ թե ամբողջությամբ դադարեցվել, գյուղական ճանապարհների վերականգնման ֆինանսավորման մասին է խոսքը, այսինքն՝ ծրագրի մեկ քառորդը կասեցվեց: Իսկ Վրաստանը, որքանով ես տեղյակ եմ, պաշտոնապես չի ստացել ֆինանսավորում, այլ ներկայացվել է, բայց ֆինանսավորում չի տրամադրվել: Առհասարակ առաջին և երկրորդ ծրագրերի հետ կապ գոյություն չունի, շարունակություն չի լինում, այսինքն, մինչև չավարտվի առաջինի իրականացումը, չի լինի երկրորդը»:
Հովսեփյանը տեղեկացրեց, նաև, որ նոյեմբեր-դեկտեմբերին մեր երկրի ինդիկատորների աղյուսակները կկազմվեն, և, եթե մենք բավարարել ենք մեր ծրագիրի իրականացումը` ապա հնարավորություն կունենանք նաև դիմել արդեն երկրորդ ծրագրի համար:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն մոտ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի իր` քաղաքականություն վերադառնալու մասին: Ըստ մեր աղբյուրի, նա այդ հարտարարությունը պատրաստվում է կատարել Արցախից, ուր նա մեկնել էր մասնակցելու ԼՂՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներին:
Արցախի Հանրապետութեան հռչակման 20-ամեակի նշումը ներազգային առումով ճիշդ է, որ միաժամանակ թէ՛ զգացական եւ թէ՛ բանական հարթութիւններու վրայ խորհուրդներ կը պարփակէ, պատգամներ կը փոխանցէ եւ մանաւանդ յառաջիկայ գործունէութեան նախանիշեր կը թելադրէ` Արցախի պետականութեան ամրակայման, բնակեցման, զարգացման եւ մանաւանդ անկախութեան միջազգային ճանաչման հրամայականներուն նկատառումներով:
Յոբելեանը հերթական առիթ է լոյսին բերելու նաեւ բանակցային գործընթացի պարզած ներկայ պատկերը: Նախքան այդ, սակայն, հարկ է մտաբերել, որ որեւէ հակամարտութեան լուծման համար տարուող բանակցութիւններուն ընթացքին կամ մինչեւ առաջադրուած լուծումի համաձայնութիւնը շատ կարեւոր է բանակցող կողմերուն ցուցաբերած պահուածքը: Այստեղ ակներեւ է ազրպէյճանական կողմի դրսեւորած ամէնէն մեղմ ըսելաձեւով` ապակառուցողականութիւնը: Ռազմատենչ յայտարարութիւնները, հրադադարի անվերջանալի խախտումները եւ պայմանական մօտեցումները կ՛ընդգծեն ազրպէյճանական ժխտական վարքագիծը:
Կարելի է արձանագրել, որ Արցախի Հանրապետութեան հռչակման քսանամեայ այս ժամանակահատուածը յատկանշուեցաւ գոյավիճակի (սթաթիւս քոյի) պահպանումով: Դրական տեղաշարժի նախադրեալներ, բեկումնային պահերու նախօրեակներ, լուծման վերջին կարելիութիւններ եւ նման եզրաբանութիւններ յաճախակի օգտագործուեցան բանակցային իւրաքանչիւր հանգրուանի սեմին` առաւելաբար հանրային կարծիքին վրայ ազդելու մտադրութեամբ: Մատրիտեան հին կամ նորացուած սկզբունքները եւս բանակցային սեղանին վրայ գտնուելով իրենց շուրջ չյաջողեցան գոյացնել համաձայնութիւն: Յստակ էր, որ մերժողական դիրքերէ որեւէ զիջում չկատարելու ազրպէյճանական դիրքորոշումը հիմնական արգելակող պատճառ էր ենթադրեալ համաձայնութեան գոյառման: Փոխզիջումով ձեւաւորուելիք համաձայնութիւնը Ազրպէյճանի համար հայկական կողմէն սպասելի միակողմանի զիջումներով կայանալիք լուծում էր:
Արցախի Հանրապետութեան նախագահի երէկուան յայտարարութիւնը յստակ նախանիշ էր, որ Ստեփանակերտը իբրեւ բանակցային կողմ ուղղակի պիտի բանակցի Պաքուին հետ: Առանց ինքնորոշուած Արցախի իրողական ներկայացուցիչներու մասնակցութեան եւ համաձայնութեան, որեւէ լուծում կարելի չէ պատկերացնել արցախեան հիմնախնդիրին: Թէեւ` բանակցային ընդհանուր գործընթացին Ստեփանակերտը մասնակցած է եւ կը շարունակէ մասնակցիլ: Միջնորդական առաքելութիւն ստանձնած խմբակին համանախագահները իրենց Երեւան-Պաքու կամ Պաքու-Երեւան ուղեւորութիւններուն ընթացքին դժուար թէ շրջանցեն Ստեփանակերտը: Որեւէ ձեւաչափով` ըլլա՛յ միջնախագահական, ըլլա՛յ միջնախարարական, տեղի ունենալիք հանդիպումներէն առաջ Մինսքի խմբակի համանախագահները տեսակցած են Արցախի նախագահին եւ արտաքին գործոց նախարարին հետ: Այս մէկը գրեթէ օրինաչափ երեւոյթի վերածուած է եւ համազօր նկատուած Արցախի իշխանութիւններուն բանակցային գործընթացին ներառումին: Անուղղակի այս եղանակն է հիմա, որ նախագահ Սահակեան կ՛առաջադրէ վերածել ուղիղ բանակցութիւններու ձեւաչափին:
Ուղիղ բանակցութիւններու ձեւաչափը կը ճշդուի անպայման: Պաքուէն կ՛ակնկալուի քաղաքական կամքի ցուցաբերում` ընդունելու համար պատմական, քաղաքական, իրաւական եւ բարոյական բոլոր պայմանները ամբողջացուցած, ժողովրդավար հիմունքներով հանրաքուէ կազմակերպած, ինքնորոշուած եւ պետականութիւն կերտած Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներուն հետ բանակցային սեղանի շուրջ նստիլը: Ուղիղ բանակցութիւններն են, որոնք կրնան լուծման ճամբուն առաջնորդել արցախեան հիմնահարցը: Իսկ ուղիղ բանակցութիւնները անկախ Արցախի ճանաչումի համազօր քայլ է, որ անխուսափելիօրէն պարտին առնել Պաքուի ղեկավարները:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
WikiLeaks սկանդալային կայքն այսօր հրապարակել է Հայաստանին վերաբերող փաստաթղթերի հերթական մասնաբաժինը, որոնց մեջ աչքի է ընկնում հատկապես 2008թ. մարտի 7-ին ԱՄՆ փոխդեսպան Փենինգտոնի կողմից կազմված նամակը:
Ըստ այդ նամակի հեղինակի՝ Մարտի 6-ի ուշ երեկոյան ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը գաղտնի կապ է հաստատել դեսպանատան հետ` հանդիպում խնդրելով իր տանը: Դատավորն ասել է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախապես որոշել է մարտի 8-ին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հայցով դատական վճռի ճակատագիրը: Պողոսյանն ասելէ, որ իրեն անձամբ են ճնշել նախագահական նստավայրից, և որ իր գործընկերները նույնպես ենթարկվել են ճնշումների: Պողոսյանն ասել է, որ «բացարձակ բռնապետություն» է տիրում Հայաստանում, և որ նախապես կայացված որոշումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ պետության համար: Նա զգուշացրել է, որ եթե միջազգային հանրությունը թույլ տա իշխանություններին անվերահսկելի դառնալ, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար և խորտակել երկիրը ժողովրդավար դարձնելու բոլոր հույսերը:
Պողոսյանը ներողություն է խնդրել դեսպանատուն դիմելու համար, սակայն ասել է, որ իր մտահոգություններով այլ տեղ չէր կարող դիմել: Նա ասել է, որ դիմելէ դեսպանատանը, քանի որ գիտի, թե ինչի համար են «նրանք պայքարում»: Պողոսյանը մանրամասնել է, որ մարտի 4-ին՝ Տեր-Պետրոսյանի հայցի լսումների նախօրեին, իրեն զանգել են նախագահական նստավայրից և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից կանչել են նախագահական, սակայն ինքը մերժել է: Նա չի պատասխանաել նաև հետագա օրերի զանգերին:
Նա ասել է, որ, իբր, իր երեք գործընկերները պատասխանել են այդ զանգերին, սակայն ինքը չի կարող հաստատել դա: Պողոսյանն ասել է, որ այս տեղեկությունը ստացել է վստահելի աղբյուրներից: Չպատասխանելու դեպքում նախագահականից սպառնացել են աշխատանքից հեռացնել իր եղբորը, որն աշխատել է այնտեղ: Հայտնի է, որ Վալերի Պողոսյանը հիվանդության պատճառով բացակայել է լսումների վերջին երեք նիստերից և չի կարողացել մասնակցել վերջնական որոշման կայացմանը: Պողոսյանն ասել է, սակայն, որ եթե ինքը նույնիսկ առողջ լիներ, միևնույն է, լսումներին չէր մասնակցելու:
Կիմ Բալայանը, ըստ Պողոսյանի, համագործակցել է իշխանությունների հետ` իր որդուն` Տիգրան Բալայանին հայտնի հայտարարությունն ընդունած՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնանակ արված խոսնակ Վլադիմիր Կարապետյանի տեղը նշանակելու համար: Պողոսյանը նաև մտահոգություն է հայտնել, որ բացակայությունը լսումներից կարող է բացասական հետևանքներ ունենալ իր համար: Նա հավելել է, որ եթե ճնշումները չլինեին, դատավորների մեծ մասը քվեարկելու էր հօգուտ Տեր-Պետրոսյանի:
Պողոսյանը խոսել է բոլոր այն անօրինությունների մասին, որ կատարվել են Մարտի 1-ին և դրանից հետո` արյունալի բախումներից մինչև ընդդիմադիրների ձերբակալություններն ու հարձակումը Հայաստանում մարդու իրավունքների վրա: Այս ամենը, ըստ դատավորի, փորձ է վախի մթնոլորտ սերմանել մարդկանց և ռեժիմի ընդդիմադիրների մեջ: Պողոսյանը նաև ասել է, որ անհիմն չեն այն պնդումները, թեՄարտի 1-ին ցուցարարներին ճնշելու համար զորքեր են բերվել Լեռնային Ղարաբաղից:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ԱՄԷ տարածքում ՀՀ աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Փաստաթուղթն արտացոլում է ԱՄԷ-ում իրականացվող հսկայածավալ ծրագրերին մասնակցելու համար Հայաստանից մասնագետներ հրավիրելու՝ այդ երկրի իշխանության և գործարարների շահագրգռությունը։
Ըստ ՀՀ փոխվարչապետի պարզաբանման` այս որոշմամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացները։ Ըստ Արմեն Գևորգյանի գործընթացն ունի նախապատմություն, քննարկումներն սկսվել են դեռևս 8 — 9 տարի առաջ, և ժամանակին հարցն առաջացավ այն պատճառով, որ Կատարի իշխանությունները ցանկություն հայտնեցին, որպեսզի հայ շինարարական կազմակերպությունները մասնակցեն Կատարում ընթացող աշխատանքներին:
Անցյալ շաբաթ թուրք ղեկավարները դիմեցին մի նոր խորամանկության՝ փորձելով իրենց երկրի՝ բազմիցս ճնշված փոքրամասնությունների նկատմամբ կեղծ վեհանձնությամբ դրական տպավորություն թողնել միջազգային հանրային կարծիքի վրա։
Անցյալ շաբաթ վարչապետ Էրդողանը ստորագրեց մի հրամանագիր, որով իբրթե պետք է վերադարձվեին քրիստոնյա ու հրեական համայնքների հիմնադրամներին կամ բարեգործական կազմակերպություններին պատկանող հարյուրավոր կալվածներ: Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունում գոյություն ունի 162 նմանատիպ հիմնադրամ (vakf):
Դեռևս 1936 թվականին Թուրքիայի կառավարությունը պահանջեց, որ բոլոր ոչ մուսուլմանական հիմնադրամները հայտարարագրեն իրենց սեփականությունը։ 1974 թվականին Թուրքիայի դատարանները ապօրինաբար խլեցին այս հիմնադրամներից 1936 թվականից հետո ձեռք բերված կալվածները և նույնիսկ մինչ այդ նրանց պատկանող գույքի որոշ մաս։ Անցյալ շաբաթվա որոշման համաձայն հիմնադրամներից պահանջել են 12 ամսվա ընթացքում կառավարություն ներկայացնել նրանցից առգրավված գույքը (այժմ միլիարդավոր դոլար արժողությամբ)` ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, մանկատներ և գերեզմանատներ: Եթե և երբ պառլամենտը ընդունի որոշումը, Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է կամ վերադարձնել առգրավված գույքը կամ վճարել փոխհատուցում այն գույքի դիմաց, որը վաճառվել է երրորդ անձանց։ Հատկանշական է, որ այս որոշումը չի տարածվում Թուրքիայի իշխանությունների կողմից հայերից և այլ փոքրամասնություններից առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո առգրավված հարյուր հազարավոր մասնավոր սեփականության վրա։
Մինչև Թուրքիայի ղեկավարությանը իր փոքրամասնությունների հանդեպ «բարի» կամ «արդար վերաբերմունքի» համար շնորհակալություն հայտնելը, անհրաժեշտ է պրպտել Անկարայի դրդապատճառները և հնարավոր հետագա քայլերը։
Թեև Էրդողանի իշխող կուսակցությունն ունի Պառլամենտում առաջարկված որոշումն անցկացնելու համար անհրաժեշտ ձայները, այնուամենայնիվ չպետք է զարմանալ, եթե այս «առատաձեռն» առաջարկը զգալիորեն թուլանա դրանում ընդգրկված գույքի քանակի և տեսակի, ինչպես նաև ընթացիկ արժեքի առումով՝ մեղարդրելով այդ սահմանափակումների համար ընդդիմադիր կուսակցություններին։ Փոքրամասնությունների հիմնադրամներին առգրավված գույքը վերադարձնելու Էրդողանի նախկին խոստումները, սուզվելով «բյուրոկրատական ճահիճի մեջ», երկարատև ձգձգումներից հետո չեն իրականացվել։
Ամենայն հավանականությամբ թուրք պաշտոնաարները որոշել են արձակել այս որոշումը այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց հայկական և հունական հիմնադրամների կողմից ներկայացված մի քանի խոշոր գույքային հայցերը։ Ակնհայտորեն, Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ կորցնել նմանատիպ հարյուրավոր հայցեր։ Թուրքիայի բարեգործական հիմնադրամների վարչակազմի ղեկավար Ադնան Էրթեմն ասել է «Սաբահ» թերթին, որ ոչ մուսուլմանական հիմնադրամների հետ հարցերը ներքին ձևով լուծելով՝ կառավարությունը կխուսափի ավելի մեծ գումարներ վճարելուց, ներառյալ վնասի հատուցումից և դատական ծախսերից, եթե Եվրոպական դատարանում գործերը տանուլ տա։ Էրթեմը նշեց, որ կան թվով 370 առգրավված գույք, որոնք պետք է վերադարձվեն փոքրամասնությունների հիմնադրամներին։
Գումար խնայելուց բացի, ինչն առավել կարևոր է, Թուրքիան կարող է խույս տալ հարյուրավոր դատական գործեր տանուլ տալու խայտառակությունից, որը վարկաբեկում է նրան աշխարհի աչքերում, հատկապես այն ժամանակ, երբ փորձում է անդամակցել Եվրոպական միությանը։ Ավելին, Թուրքիան արդեն իսկ քարոզչական մեծ հաջողության է հասել՝ կալվածները վերադարձնելու լոկ խոստում տալով։ Միջազգային լրատվամիջոցները Թուրքիայի այս «վեհանձն» արարքը գունեղ ներկայացրեցին նախքան փոքրամասնություններին գույքի որևէ կտոր վերադարձնելը։ Պետք է չէ զարմանալ, եթե Թուրքիան այս նոր որոշումը դարձնի քարոզչության գործիք ընդդեմ ԱՄՆ կոնգրեսականների կողմից վերջերս ներկայացրած՝ եկեղեցական գույքը իրենց օրինական տերերին վերադարձնելու պահանջին:
Նմանապես, չպետք է զարմանալ, եթե թուրք ղեկավարները անամոթաբար պահանջեն, որ Հայաստանի, Հունաստանի և Իսրայելի կառավարությունները փոխադարձ ժեստ անեն Թուրքիայի նկատմամբ։ Պետք է հիշեցնել թուրք պաշտոնյաներին, որ առգրավված գույքը վերադարձնելով, նրանք բարեգործություն չէ, որ անում են կրոնական փոքրամասնությունների համար։ Նման անտեղի շնորհակալությունը նման է այն բանին, որ կողոպտված անձը շնորհակալություն հայտնի գողին, ով, անձնական նկատառումներից ելնելով, որոշում է վերադարձնել նրանից գողացված գույքի մի փոքր մաս։
Թեև թուրքական մամուլը շտապեց բնութագրել Էրդողանի որոշումը որպես «պատմական» և «հեղափոխական», այնուամենայնիվ, գործնականում այն ավելի նվազ կիրառելի է, քան Լոզանի համաձայնագրով ստանձնած Թուրքիայի կառավարության պարտավորությունները, որն ավելի մեծ պաշտպանություն է ապահովում հայ, հույն և հրեա փոքրամասնությունների համար միջազգային իրավունքի ներքո։ Թեև ներքին օրենքները կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ, Թուրքիայի միջազգային պայմանագրի պարտավորությունները չեն կարող սահմանափակվել կառավարության որոշմամբ։ Վախենալով իրենց կյանքը վտանգելուց՝ ոչ մուսուլմանական համայնքներից ոչ մեկը չի համարձակվել բողոք ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպություն կամ միջազգային ատյաններ, չնայած այն փաստին, որ հաջորդական բոլոր թուրքական կառավարությունները խախտել են Լոզանի պայմանագրի դրույթները՝ 1923 թվականին դրա վավերացումից ի վեր։
Իմ խորհուրդը Թուրքիայի փոքրամասնություններին՝ ետ չվերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված իրենց դատական պահանջները մինչև չստանան իրենցից առգրավված գույքը կամ համապատասխան ֆինանսական հատուցում։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
2011թ. հունիսի 12-ին Wikileaks-ը հրապարկել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի նամակը ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ թվագրված 2008թ. սեպտեմբերի 26-ին: Վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է XXXXXXXXXXXX), դեսպանը նշում է, որ իրանական հերոինի մոտ 85 տոկոսը Ադրբեջան է մտնում ցամաքային սահմաններով, մոտավորապես 15 տոկոսը՝ Կասպից ծովով: Ըստ աղբյուրի, այս հաշվարկների մեջ չի մտնում «Իրան-օկուպացված տարածքներ-Հայաստան-Սև ծով» երթուղով շրջանառվող թմրանյութը:
Աղբյուրը նաև վստահեցնում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության աշխատակիցների կարծիքով` գոյություն ունեն մի քանի այդպիսի երթուղիներ, և դրանցով շրջանառվող թմրանյութերի ծավալը գերազանցում է Ադրբեջան մտնող թմրանյութերի մնացած մասը: Աղբյուրը նաև նշում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչությունում, ինչպես նաև Ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ այս առևտրից շահում են հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները և կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Օգոստոսի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսին Կոալիցիա — Հայ ազգային կոնգրես երկխոսության աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե հույս ունի, որ հետդարձի կամուրջներն այրված չեն, եւ ընդդիմության կողմից առկախված երկխոսությունը մոտ ժամանակներս կվերսկսվի։
Նա ասաց, որ ճիշտ է ստեղծված իրավիճակը շատ նուրբ է, եւ ինքը գերադասում է զերծ մնալ կտրուկ գնահատականներ հնչեցնելուց, սակայն հույս ունի՝ ՀԱԿ-ը ողջախոհ կլինի եւ կվերադառնա բանակցային սեղանի շուրջ. «Պետք է ստեղծել բոլոր հնարավորություները, որպեսզի կասեցված գործընթացը վերսկսվի։ Հույս ունեմ, որ ՀԱԿ-ը կվերագնահատի իր գործողությունները եւ կվերսկսի երկխոսությունը:
Ապա Մինասյանը ենթադրություն արեց. եթե ՀԱԿ- ն այնուամենայնիվ որոշի չշարունակել առկախված գործընթացը, ապա ակնհայտ կդառնա, որ քաղաքական այդ ուժը ցանկանում է գնալ ցնցումների եւ ապակառուցողականության ճանապարհով, բացի այդ զգալիորեն կհիասթափեցնի իրեն հավատարիմ մարդկանց:
Նա ասաց, որ ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք շահագրգիռ են, որպեսզի երկխոսությունը չկայանա: Իսկ երկխոսության ընդհատման մտավախություն, անկախ ամեն ինչից, ինքը միշտ էլ ունեցել է:
Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունն առկախում է իր մասնակցությունը կոալիցիայի հետ բանակցություններում. Այսօր երկխոսության չներկայանալուց հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարում է, իր նախապայմանը` կվերսկսի բանակցությունները անմիջապես այն բանից հետո, երբ կփոխվի Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը:
Նշենք, որ այսօր առավոտյան Իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը Կոնգրեսի քայլը «դեմարշ» էր որակել:
«Սա շախմատ է, որում հակառակորդը սեղանի ներքևից ոտքով հարվածում է: Նման շախմատ մենք խաղացող չենք: Իշխանությունները քաղաքական կամք չունեն՝ հաստատելու երկխոսության համար վստահության մթնոլորտ: Մենք դրսևորեցինք լրջագույն քաղաքական կամք` երկու ռաունդ փորձելով փրկել երկխոսությունը: Մենք տվել ենք երաշխիքներ, որ Տիգրան Առաքելյանը մասնակցելու է բոլոր բաց դատաքննություններին, դրսևորելու է պատշաճ վարքագիծ, կատարելու է դատավարական պարտականությունները», — պարզաբանեց Լևոն Զուրաբյանը` նշելով, որ իշխանությունները, հակառակ փոխադարձ պայմանավորվածությունների, Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու քայլին չգնացին, որը միակ ձևն էր՝ ձեռք բերել ճնշման լծակներ ընդդիմության վրա:
Ըստ Լևոն Զուրաբյանի, Խափանման միջոցի փոփոխման մերժումը, վկայում է, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխելն օգտագործում են որպես Կոնգրեսից քաղաքական զիջումներր կորզելու միջոց և այդ հանգամանքը վերածվում է քաղաքական պատանդների առևտրի:
Օգոստոսի 9–ի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել միջադեպի ժամանակ և առայժմ կալանքի տակ է։ Նշենք նաև, որ նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը այսօր բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու դիմումով: Հենց դրանով էլ պայմանավորված է ՀԱԿ-ի քայլը. Սպասենք զարգացումների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.