23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայաստանի ժողովուրդ, դու ամենաուժեղն ես, գիտակցիր քո ուժը»,- ընդդիմության այսօրվա հանրահավաքին հայտարարեց Կոնգերսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ «Սկսել ա» գոչյունով բացված հայտարարելով Կոնգրեսի այսօրվա հանրահավաքը:
«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, երկու օր առաջ ես պատիվ ունեի հյուրընկալել եվրոպացի մի լրագրողի և նրա հետ հետաքրքիր զրույց ունենալ»,- պատմեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ ավստրիացի լրագրողն իրեն ասել է, որ եվրոպական դիվանագիտական կորպուսի մի ներկայացուցիչ իրեն ասել է, որ Հայաստանում ժողովրդավարության ապագան մշուշոտ է, որովհետև Հայաստանում հաստատված մաֆիան շատ ուժեղ է: Լրագրողին Փաշինյանն ասել է, որ ինքը ավելի ուժեղ է, քան այդ մաֆիան, ինքն ավելին է, քան սուպերմենը, ինքը ՀՀ հպարտ քաղաքացի է։
«Ես ուզում եմ հավաստիանալ, որ դուք՝ բոլորդ, ձեզանից յուրաքանչյուրն այստեղ է՝ աշխարհին, ինքն իրեն ասելու, որ ինքը, հենց ինքը, ՀՀ քաղաքացին, այդ քաղաքացիների ամբողջությունը ուժեղ է ցանկացած մաֆիայից և ավազակապետությունից»,- հայտարարեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ՀՀ քաղաքացին դուրս է եկել Ազատության հրապարակ՝ սահմանադրությամբ հաստատված իր իշխանությունը հաստատելու համար:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն: Նա այդ մասին հայտարարել է «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն փաստը, որ վերջին շրջանում շատ է խոսվում իր վերադարձի հնարավորությունների մասին, որը կապվում է Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման հետ:
«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից:
Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները.
1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը;
2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;
3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:
Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», — ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, չնշելով իրենց ապագա թեկնածուի անունը, հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին Հայ հեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է իր թեկնածուով:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին խոսելիս Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ՀՅԴ-ում նման քննարկում դեռ չկա. «Նման դիմում, առաջարկ չի եղել ոչ անձնապես Ռոբերտ Քոչարյանի կողմից, ոչ էլ Վարդան Օսկանյանի: Վարդան Օսկանյանն ինքնուրույն քաղաքական անձ է, և չեմ կարծում, թե ինչ-որ մեկի շահերն է ներկայացնում: Քանի որ նման առաջարկ մեզ չի եղել, հարցին պատասխանելու կարիք էլ չկա»,- ասաց Հովհաննիսյանը, չբացառելով որ նման դիմումի դեպքում, ՀՅԴ-ում կքննարկեն, իսկ թե քննարկման արդյունքում ինչ որոշում կկայացվի, ասել չի կարող:
Անցնելով ՌԴ-ում տեղի ունեցող անցուդարձին, նախագահի պաշտոնը Մեդվեդևից Պուտինին փոխանցելու հարցին` ՀՅԴ անդամը նկատեց, որ Ռուսաստանում ընթացող փոփոխությունները կարող են որոշակիորեն ազդել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վրա, սակայն դրանք շրջադարձային բնույթ չեն կրի. «Այն ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում, ռուսական ընդդիմադիր շրջանակները համարում են անթույլատրելի, քանի որ նախագահից նախկին նախագահին իշխանություն է փոխանցվել, և հասարակության կարծիքը մղվում է երկրորդ պլան: Եթե անկեղծ լինենք, Հայաստանում էլ նման բան եղել է,- ասաց նա,- չեմ կարծում, որ Մեդվեդևը կամ Պուտինը, լինելով ՌԴ նախագահ, կարող են էական փոփոխություն առաջացնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Վերջապես մեր ձգտումը սեփական ուժերով սեփական նախագահին ընտրելն է, առանց այլոց միջամտության»:
Ըստ նրա` արտաքին քաղաքականության մեջ որոշ փոփոխություններ կարող են նկատվել. «Բայց ի վերջո չպետք է մոռանալ, որ օգոստոսյան պատերազմը Վրաստանում տեղի ունեցավ Մեդվեդեւի նախագահության ժամանակ: Այն, որ Պուտինն Արեւմուտքում ընկալվում է որպես ավելի կոշտ գործիչ, ակնհայտ է: Դա նկատվում է թե ամերիկյան կոնգրեսականների ելույթներում, թե եվրոպական գործիչների: Չեմ կարծում, որ փոփոխությունները կկրեն դրամատիկ կամ շրջադարձային բնույթ»,- կարծում է Հովհաննիսյանը:
Նա հավանել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանում , բայց շեշտեց, որ դա ընդամենը ելույթ էր:
Ելույթից բխող երկու անհրաժեշտություն է կա. «Առաջինն այն է, որ այդպիսի վճռական ազգային քաղաքականություն վարելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են ուղղակի երկրի ներսում ուժեղ թիկունք ստեղծել: Դա կարող է արվել լուրջ բարեփոխումներով, մոնոպոլիստական տնտեսական համակարգից հրաժարվելով, կարգուկանոն հաստատելով: Ակնհայտ է, որ ժողովրդի կյանքը վատանում է` ինչ թվեր էլ հրապարակվեն: Հավատո՞ւմ ենք, որ ունակ են իշխանությունները արդար երկիր կառուցել: Ոչ, մենք դրան արդեն չենք հավատում»,- նկատեց Հովհաննիսյանը:
Երկրորդը, ըստ նրա, այն է, որ եթե ցանկանում ենք արտաքին քաղաքականությունը համընկնի նախագահի ելույթի դրույթներին, պետք էր հետ կանչել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից. «Հավատո՞ւմ ենք դրան: Ոչ, որովհետև մենք սառած վիճակում հետևում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում: Հայաստանում պարալիզացված վիճակ է, ոչ մի շարժ չկա»,- ավելացրեց նա,- այս երկու պատճառները բավարար են հասկանալու, թե ինչու է դաշնակցությունը համակարգային և ամբողջական իշխանափոխությունն անհրաժեշտություն համարում` անկախ մեր պաշտոնյաների հաջող, կամ ոչ այնքան հաջող ելույթներից»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, խոսելով ներքաղաքական գործընթացների մասին, ասել է. «Ժողովուրդը ապստամբ է, նա խիստ դժգոհ է, բայց ՀԱԿ-ը կորցրեց ժողովրդի վստահությունը, և կորցրեց նաև երկխոսության հնարավորությունը, քանի որ առանց ժողովրդի կամքի չի լինի ոչինչ: Խեղված աշխարհը փորձում է ապստամբ ժողովրդին հարմարեցնել իրեն, բայց այսօր Հայաստանը գնում է հնարավոր ապստամբության ուղով»:
Ըստ Մանուչարյանի՝ Հայաստանում ապստամբություն կլինի, եթե այն կարողանա ղեկավարել այնպիսի ուժ, որը հաղթահարել է սեփական խեղվածությունը. «Այդ դեպքում Հայաստանն ինքն իրեն կվերագտնի՝ իրեն էապես բարելավող տենդենցով: Ներքին կյանքում լարվածությունը մեծանալու է, բայց այն կհասնի ապստամբության, թե ոչ, կախված է մի շարք գործոններից՝ այդ թվում արտաքին»:
Ժողովրդական ապստամբության այս գործընթացի համար գումարներ են ներդրվելու և այդ ներդրումները լինելու են հասարակական կազմակերպությունների կողմից` «Հանկարծ Հայաստանի նկատմամբ սրտացավ դարձած մարդկանց հայտնվելու» դրսևորումներով:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձով առաջին ու երրորդ նախագահները միավորվեն, նա պատասխանեց. «Խեղված Հայաստանն այսօր երեք ուժ ունի, որոնք կապվում են երեք նախագահների հետ, չնայած այդ երեք ուժերից դուրս կա մի հսկայական զանգված, որը այդպես էլ չի ձևավորվում: Ցանկացած խճանկար այս երեքի վերաբերյալ կարող է ստացվել՝ ոչ այնքան իրենց կամքով, որքան՝ պայմանավորված արտաքին գործոններով ու մեր երկրում բռնկվող գործընթացով»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց. «Մենք ոչ մի տեղի համար էլ չենք պայքարում, մենք պայքարում ենք երկրի բարգավաճման համար։ Ժողովուրդը կհասկանա՝ լավ, չի հասկանա՝ իր գործն է: Մենք ցանկացած քանակի ձայների կարող ենք հավակնել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման ջղաձգություններ չունի, մենք գիտենք, որ այդ ձայները շատ են, կարող են քչացվել»:
Լրագրողների խնդրանքով պատգամավորը անդրադարձավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պայքարում են երկրորդ տեղի համար:
Հարցին, թե ու՞մ է ԲՀԿ-ն համարում իրենց մրցակից առաջիկա ընտրություններում, Բոստանջյանը պատասխանեց. «Լուրջ մրցակից է Հանրապետական կուսակցությունը, որն անցած տարիների ընթացքում ցույց է տվել, որ ուժեղ կուսակցություն է, կարողանում է պատասխանատվություն վերցնել և պատվով է դուրս գալիս դրա տակից»: Իսկ ընդդիմադիր ուժերը մրցակից չեն կարող լինել ԲՀԿ-ին:
Պատգամավորը ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին`մասնավորապես նշելով, որ ռուսական երկիրը միշտ հզոր պետություն է եղել և ունի յուրահատուկ քաղաքականություն, որի գործընթացները պետք է քիչ առնչություն ունենան Հայաստանի նման փոքր երկրի հետ:
Ըստ նրա՝ հետաքրքրությունների այն շրջանակը, որը Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, միշտ էլ եղել է, ուստի վերջին փոփոխությունները չեն կարող մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական զարգացումների վրա:
Իսկ ահա այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ փոփոխությունները նպաստեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Բոստանջյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա։ Ես հասկանում եմ, որ մարդիկ, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, հայտնի գործունեություն են ծավալել, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահի, հանգուցյալ Կարեն Սերոբիչի պարագայում, նրանք իրավունք ունեն ցանկության դեպքում վերադառնալ մեծ քաղաքականություն, բայց դա տեղի կունենա, թե ոչ, չեմ կարող ասել»:Եթե Քոչարյանը նույնիսկ վերադառնա էլ, ապա ԲՀԿ-ում ռազմավարական փոփոխություններ չեն լինի:
ԲՀԿ-ը անդամը խոսեց նաև երկրի տնտեսական վիճակի մասին`նշելով, որ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը «դրական» է. «Բոլոր դեպքերում կարողանում ենք իրագործել առկա ծրագրերը, դրանից ավելին, ամենայն հավանականությամբ, հնարավոր էլ չի»,- ասաց նա:
Եթե երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը լավ է, ինչո՞ւ են օլիգարխները վաճառում իրենց ունեցվածքն ու հեռանում, հարցին, Բոստանջյանն ասաց, որ «օլիգարխներ» ասելը սխալ է, «այդ մարդիկ մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ են»: Իսկ ինչ վերաբերում է ունեցվածքը վաճառելուն`գուցե՞ այն շատ է, դրա համար են վաճառում:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան, ֆիզիկոս Մանե Հակոբյանը այսօր ասուլիս էր հրավիրել հավանաբար պատասխանելու երեկ ասուլիսում Զուրաբյանի իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Նա այսօր հրապարակավ մեղադրեց Հայ ազգային կոնգրեսին՝ իր հեղինակած ծրագիրը գողանալու մեջ: Մանե Հակոբյանը 2009թ-ից եղել է ՀԱԿ-ի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, սակայն անցած տարի դուրս է եկել՝ կանխարգելելով՝ իր ծրագրի ՀԱԿ-ի գիտության և կրթության ծրագիր դառնալը. «Այս երկու տարվա մեջ անընդհատ փորձել են իմ ծրագիրը սեփականացնել: Ես ընդամենը երեք ամիս եմ եղել այդ հանձնաժողովում»:
Տիկին Հակոբյանը վրդովված պատում էր. «Ես ներկայացա այդ հանձնաժողովին, կարծեցի, թե լուրջ մարդիկ են, բայց այնտեղ որևէ լուրջ մարդ չկար: Ես 2010թ-ին փետրվարին այնտեղից դուրս եկա՝ հասկանալով, որ այնտեղ ոչնչով չեն զբաղվում: Խմբակային խարդախության դիրիժորը Լևոն Զուրաբյանն է, միայն նա է որ կրթությամբ ֆիզիկոս լինելով ՝ հասկանում էր այդ ծրագրի արժեքը: Լևոն Զուրաբյանը ոչ մի միմիկա չունեցող անդեմ դեմք է, դա ահավոր մի անձնավորություն է, որը իր աթոռին գրեթե պառկած «տասը աստիճան անկյան տակ» ճոճվող աթոռին, ասել է. «ՀԱԿ-ը ես եմ, տիկին Մանե, հասկանո՞ւմ եք…»»:
Հակոբյանն ասաց ,որ Զուրաբյանը երևի կասկածել է, թե Հակոբյանը իշխանությունների կողմից ՀԱԿ-ում ներդրված անձ է ու ասել` թե ինչպե՞ս է, որ իր նման խելացի մարդը հայտնվել է ՀԱԿ-ում:
Ֆիզիկոսը փորձել է իր խնդիրը ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն իրեն դա չի հաջողվել. «Լևոն Տեր-Պետրոսյանի չորս կողմը այնպիսի բազմաշերտ չինական պարիսպ է դրված, որ….»:
Ըստ նրա՝ իր մեղադրանքը ուղղված է Կոնգրեսի հիշյալ հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնց նպատակը ոչ թե ծրագիր քննարկելն էր, այլ ուղղակի իրենից ծրագիրը վերցնելը, որին Կոնգրեսը ավելացրել է ընդամենը` « մի երկու հիմար կետ »: Ինչ վերաբերում է Բագրատյանին, տեսաբանը հայտարարեց. «Հրանտ Բագրատյանն անգամ որևէ ստորակետի ներդրում չունի այդ ծրագրում, ինքը միայն իր ստորագրությունն է դրել ծրագրի տակ»:
Գիտնականների համաշխարհային կազմակերպության անդամ Մանե Հակոբյանը պահանջում է քրեական գործ հարուցել խմբակային հանցագործության համար: Նա պատրաստվում է դիմել ԳՀԿ-ին, նաև` դատախազություն:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ Կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսության գնալը ինքնանպատակ չէր:
Ըստ նրա`այսօր կարելի է երկխոսության ընթացքի մի քանի տարբերակ քննարկել, որոնցից առաջինը հետևյալն է.
ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորոթյամբ, կարող է կոչ անել, որ ամեն գնով գնում է իշխանափոխության՝ հաշվի չառնելով ոչ ղարաբաղյան հարցը, ոչ պետական շահերը։ «Բայց բարեբախտաբար ՀԱԿ-ն այս ամենը ծանրութեթև է անում և գերակայությունը տալիս է երկրի շահին ու Ղարաբաղի հարցին։ Ցավոք սրտի, իշխանություններն այս հարցում այնքան էլ մտահոգ չեն։ Իշխանության հետ երկխոսության ընդդիմությունը գնաց հենց այդ մտահոգությամբ՝ հուսալով, որ նա կհասկանա եւ սահուն կերպով, երկխոսության միջոցով իշխանությունը կփոխանցի ժողովրդին։ Սակայն եկավ այն պահը, երբ մենք համոզվեցինք, որ իշխանությունը երբեք այդ բանը չի անի»,- նշեց Մակեյանը:
Մյուս հնարավոր քայլը հերթական ընտրությունների գնալն է. «Դա նույնքան վտանգավոր է, որքան նախորդ ճանապարհը։ Այդ ժամանակ լճացումը խորանալու է։ Մնում է ամենաբարդ ճանապարհներից մեկը, որ ընտրել է ՀԱԿ-ը, այն է՝ աշխատել ժողովրդի հետ, փորձել հասարակությանը բերել հրապարակ եւ ժողովրդի ճնշման տակ վարչակազմին պարտադրել գնալ արտահերթ ընտրությունների,- շեշտեց Մակեյանը,- իշխանությունները ստեղծված իրավիճակում ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում և փորձում հանգստացնել նրան»։
Այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ համատեղ ասուլիսում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն՝ ասաց, թե այս ապիկար կառավարության և Տիգրան Սարգսյանի պատճառով Սերժ Սարգսյանի դիրքերը շատ են թուլացել. «Սերժ Սարգսյանը այնքան թույլ է, որ չի կարող վերարտադրվել, և նրան անհրաժեշտ են Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսները»:
Հովհաննիսյանի այս հայտարարությանը հակադարձեց պատգամավոր Սահակյանը`ասելով. «Ինչ-որ ժամանակում հենց այդ թիմերը Սերժ Սարգսյանի ռեսուրսներից են օգտվել վերարտադրվելու համար, Սերժ Սարգսյանի ռեսուրսն այնքան է, որ նա կարող է վերընտրվել և վերընտրվել լեգիտիմության ճանապարհով »:
Ըստ Հովհաննիսյանի` ինքը հնաբնակ է քաղաքականության մեջ, ծնված օրվանից քաղաքականության մեջ է,իսկ Սահակյանի պնդումները ճչող հակասության մեջ են իրականության հետ: Նրա խոսքով` «էսօրվա ՀՀԿ հնաբնակները ժամանակին պահանջում էին Սերժ Սարգսյանին: Նրանք պահանջում էին հանձնել Սերժ Սարգսյանին և Տիգրան Նաղդալյանին»:
Քաղաքագետների միության նախագահն էլ նշեց, որ Քոչարյանը Հայաստանում նախագահ նշանակվեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսների շնորհիվ, որովհետև նա էր այդ ժամանակ նախագահ:
«Մենք հայտարարել էինք, որ սեպտեմբերին իշխանությունները պետք է կողնորոշվեին արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։ Տեխնիկապես դեռ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ կա, բայց չեմ կարծում, որ Հայաստանում կա պատրանք ունեցող որեւէ մեկը, թե իշխանությունները պատրաստ են որեւէ զիջման։ Նրանք զիջումների պատրաստ էին գարնանային մեր հզոր հանրահավաքների ազդեցության ներքո։ Եւ գնացին լուրջ զիջումների։ Այժմ իշխանություններն ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին եւ զիջման չեն գնում։ Նրանք համարում են, որ լարվածությունը թուլացել է, եւ հետագա զիջումների կարիք չկա։ Նրանք չեն հասկանում, որ լարվածությունը թուլացել է հետեւյալ պատճառով. ժողովուրդը սպասում է, որ իր պահանջները կկատարվեն երկխոսության միջոցով»,- այսօր` մամուլի ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Ակնհայտ է, որ կոնգրեսն ակնկալում է ժողովրդի ակտիվությունն ու միջամտությունը, (իշխանությունները կանգ են առել կես ճանապարհին եւ գալիս է պահը, երբ խաղի մեջ պետք է մտնի ժողովուրդը։ Լ.Զ.) սակայն նա չասաց, որ հենց իրենք առաջինը սառը ջուր լցրեցին հունից դուրս եկող ժողովրդի ոգևորության վրա:
ՀԱԿ-ի համակարգողը արդարացավ` թե երկխոսության միջոցով իրենք փորձել են ժողովրդի ձայնը հասցնել իշխանություններին, սակայն այսօր ստիպված են եզրակացնել, որ իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը:
Զուրաբյանն ասաց, որ իրենք իշխանություններին մինչև այս ամսվա վերջ էին ժամանակ տվել արտահերթ ընտրությունների հարցում որոշում կայացնելու համար: Իշխանությունները պատրաստ էին զիջման գնալ ՀԱԿ-ի գարնանային հզոր հանրահավաքների ճնշման ներքո, բայց հիմա ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին, և գտնում են, որ այլևս զիջումների կարիք չկա:
Զուրաբյանի կարծիքով գալիք հանրահավաքը կրկին դառնալու է ժողովրդի ինքնակառավարման ֆորում, որը կորոշի ընդդիմության հետագա ծրագրերը: Նա նաև տեղեկացրեց, որ Կոնգրեսում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների մարդաշատության առումով»,- ասաց նա՝ կոչ անելով իրենց համակիրներին առաջարկություններ ներկայացնել զանգվածային միջոցառումների ծրագրերի մշակման առումով:
Ըստ Զուրաբյանի` «Երկխոսությունը այսօր որպես իրավիճակի լուծման գործիք, չի գործում, այն գնացել է երկրորդ պլան»: Սակայն, երկխոսության այժմ չաշխատող գործիքը իրենք չեն կարող դեն նետել, բայց պարտավոր են ավելի հզոր կամ ազդեցիկ գործիքներ կիրառել: Չբացառելով, որ իրենք կշարունակեն երկխոսությունը «Չեմ կարծում, որ մեր իշխանությունները կընտրեն քաղաքացիական պատերազմի և արյունահեղության ճանապարը»,- ասաց բանախոսը:
«Մենք հո չենք ցանկանում այս իշխանությունների հետ վարվել այնպես, ինչպես Լիբիայի ժողովուրդը՝ Քադաֆիի հետ: Մենք նման պլաններ չունենք», — հավաստիացրեց Զուրաբյանը, խոստովանելով, որ ինքը չի կարող նշել, թե կոնկրետ ինչ քայլ են իրենք սպասում իշխանությունից, սակայն. «Դա պետք է լինի մի քայլ, որը ամբողջ հասարակությանն ապացուցում է, որ ռեժիմը գնում է դեպի Հայաստանի ժողովրդավարացում, բայց դա պետք է աներկբա լինի»:
Սա կարծես նահանջ էր, արմատական դիրքերից: Ինչ –ինչ բայց այսօր թե, Զուրաբյանը թե, նրա ներկայացրած Կոնգրեսը շատ ավելի կոմպրոմիսային էին քան ոչ վաղ անցյալում: Անդրադառնալով ռուսական քաղաքականության վերջին զարգացումներին, նա նշեց, որ Կոնգրեսը Պուտինի հետ հանդիպման ծրագրեր չունի, որ իրենք Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ունեն, ինքն էլ պարբերաբար այցելում է Ռուսաստան:
Իսկ «Առավոտ» օրաթերթում այսօր հրապարակված նամակին վերաբերյալ, որի հեղինակ Մանե Հակոբյանը պնդում է, թե Կոնգրեսի Գիտության և բարձրագույն կրթության ծրագրում օգտագործվել են իր մտքերը, Լևոն Զուրաբյանն ասաց. «Որևէ մեկի մտքերը օգտագործելու համար, մենք նման ծրագիր պետք է ունենայինք, մենք նման ծրագիր չունենք: Կոնգրեսը կազմել է «Հարյուր քայլ», կենսաթոշակային, առողջապահության, հանրակրթության ծրագրեր, բայց գիտության ու բարձրագույն կրթության ծրագիր իրենք չունեն: Ես նման պնդումները համարում եմ աբսուրդ, հնարավոր չէ պլագիատ անել, եթե դու ոչ մի բան չես գրել»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության պատագամավոր Արմեն Մարտիրոսյանը, համոզմունք հայտնեց որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտից երբեք էլ դուրս չի եղել.«Որևէ նախագահ քաղաքականությունից երբեք դուրս չի լինում՝ ինչ կարգավիճակով էլ որ լինի, հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնց ժամանակին տիրապետել է՝ հատկապես ֆինանսական ռեսուրսները։ Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականություն վերադառնալուն, ապա դա անձնական որոշելիք խնդիր է»:
Իսկ ինչ վերաբերվում է Քոչարյանի նկատմամբ հավատարմություն, համակրանք ունեցող քաղաքական ուժերին ըստ պատգամավորի. «Դուք վերլուծեք, կտեսնեք՝ որ քաղաքական ուժերն են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ծաղկեցին բնականաբար անցնելու են նրա կողմը»:
ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն էլ գրեթե կրկնեց Մարտիրոսյանի միտքը. «Այս պահին ասել՝ ակտիվ քաղաքականություն կվերադառնա՞ Ռոբերտ Քոչարյանը, թե` ոչ, կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղվի իրեն»։
Իսկ համագործակցության հնարավորություն իրենց հետ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ լինելու է, բայց այս անգամ «Ժառանգությունը» նայելու է ոչ թե ում հետ է համագործակցում, այլ ինչի շուրջ է համագործակցում. «Իսկ միավորում կազմելու մասին պետք է խոսենք այն դեպքում, երբ ռեալ քաղաքական ուժը կունենա «Ժառանգության» կարծիքին համահունչ կարծիք»,- ասաց պատգամավորը,- որ իրենք կհամագործակցեն այն ուժի, հետ, որը կցանկանա սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, կկարևորի Հայաստանի կողմից ԼՂ-ի ճանաչումն ու կցանկանա, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները հանվեն խորհրդարանի օրակարգից»:
Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ կուսակցությունը համագումար կանցկացնի, որի ժամանակ վերջնականապես կհստակեցվեն «նախընտրական ուղղությունները»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.