23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից սկսված գործընթացը` շուրջօրյա հանրահավաքը, քաղաքական կեղտոտ խաղ է, և որ այսօր ինքը կհանդիպի Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդներին` նրանց իսկ հրավերով, և կբացատրի իր մտահոգությունը, որ նրանք «վնասով դուրս չգան այս գործընթացից և նոր հիասթափություն չապրեն»: Նա նաև պետք է խոսի ապագայում սպասվող հայկական հեղափոխության առանձնահատկությունների մասին:
Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական այս սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, իսկ սցենարն ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` երկխոսություն կոչված գործընթացով էլ Սարգսյանը ձգտում է «վերահսկելի պահել Տեր-Պետրոսյանի միավորը»:
Նա կարծում է, որ մեծամասնությունը փոփոխություն է ուզում և որ վերջ տրվի բռնատիրությանը, և եթե հարթակում չլիներ Տեր-Պետրոսյանը, էլի հավաքվելու էին. դա չպետք է վերագրվի Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհքին. «Մենք դեմ ենք շուրջօրյա հանրահավաքների կազմակերպիչների քաղաքական գործելաոճին, բայց դեմ չենք այն զանգվածին, որը զոհողության է գնում` ցրտին գիշերելով հրապարակում»,- հավելեց Սեֆիլյանը:
Հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանին կոչ անելով բացել զուգարանները` Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես չհեղինակազրկեց իրեն, Սեֆիլյանը հրաժարվեց որևէ պատասխանել. «Իմ նպատակը որևէ մեկին ցեխարձակումը չէ»:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հայտարարեց. «Երբ 1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված էին նվիրյալներ, և երբ կար ժողովրդական զարթոնք, կար ժողովրդի միասնական կամքը և անսահմանափակ վստահություն նրա հանդեպ, նա ուներ իդեալական հնարավորություն ընտրյալների մերիտոկրատական իշխանություն ձևավորելու»: Ըստ պատգամավորի` այժմ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն չունի այդ հնարավորությունները. հենց միայն իր շրջապատը ոչ մի հույս չի ներշնչում, որ նա կարող է ամենապարզ մերիտոկրատական իշխանություն ձևավորել:
«Նա ամբիոնից բարձրացնում է ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, ուզում է քաղաքականության մեջ այլընտրանքային մեթոդ ձևավորել, դա ողջունելի է։ Բայց դա չպետք է արվի Երևանի կենտրոնում վրաններ խփելու ձևով, դա պետք է արվել բազմաթիվ անգամ ընկերական հանդիպումների ժամանակ, կուսակցական և միջկուսակցական ձևաչափով»,- հավելեց պատգամավորը:
Այսօր ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով ՀԱԿ-ի նստացույցի մասին, ասաց. «Ես երբեք չէի մտածի, որ հանրահավաքներ կանեն զուգարանների համար: Անհարմար է մարդկանց հավաքել և դրա համար նստացույց անել,- ՀԱԿ-ը պայքարում է, որ մենք իրենց զուգարան տանք: Երբ լրագրողները ինձ հարցին ՀԱԿ-ի մասին, ես լուրջ չընդունեցի և կատակով ասացի, որ ՀԱԿ-ին գարշոկներ պետք է տալ »:
Իսկ թե ինչի՞ են փակված մարզերից Երևան մտնող ճանապարհները, պատգամավորը նշեց, որ դա բացասական երևույթ է համարում, սակայն ինքն ստույգ տեղեկություններ չունի դրա հետ կապված. «Երբեք չի կարելի ժողովրդին զրկել իր իրավունքից, դա դատապարտելի է»,- հավելեց Սահակյանը:
Խոսելով երեկվա Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ ասուլիսից` ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց. «Երևի ժողովդրից ներողություն է խնդրել` ասելով, որ անիծվիի այն օրը, երբ ինքը քաղաքական դաշտ մտավ»:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն և նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.«Դա կախված է իրենից: Այսօր ես Ռոբերտ Քոչարյանի մոտ ակտիվություն չեմ նկատել, որը թույլ կտա ասել, որ նա կմասնակցի նախագահական ընտրություններին: Եվ հետո, ես հո նրա մոտից չեմ գալիս, որ ասեմ`կառաջադրվի, թե ոչ: Դուք լրագրողներդ, միշտ հարցն այնպես եք տալիս, ասես Քոչարյանը բոբո լինի, մենք նրա ավանդը շատ բարձր ենք գնահատում և չգիտենք, թե վաղը ինչ կլինի»:
Նա բացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ հերթականի ժամանակ, իր կարծիքով խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն’ միևնույն ժամանակ չբացառելով նաև ՀԱԿ-ին:
«Ժառանգության» մասին էլ դժվարացավ որևէ բան ասել:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ «Ժառանգությունը» դեռ չի քննարկել 2012 թ. բյուջեի նախագիծը , սակայն զարգացման միտում և որակական փոփոխություն չեն լինի. ամեն ինչ արվել է, որ բյուջեն իրատեսական լինի և շեղումները լինեն մինիմալ. «Վերցված են համեստագույն միջոցներով պարտավորություններ, քաղաքականացված պարտավորություններ, երևի՝ ընտրությունների հետ կապված։ Սոցիալական է միշտ կոչվում այն բյուջեն, որը անմիջապես անդրադառնում է քաղաքացու կենսամակարդակի վրա, այնտեղ է սոցիալական, երբ տնտեսությունը աշխատում է որակ ապահովելու ուղղությամբ»:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է զարգացման բյուջե ունենալ հարցին պատգամավորը պատասխանել է. «Վարչապետը ժամանակին ասել է, որ չի բացառվում , որ ճգնաժամը օգնի մեզ նոր ելքեր և նոր գաղափարներ գտնել տնտեսության զարգացման համար: Այո, հնարավոր կլիներ, բայց քաղաքական կամքի բացակայությունն է ի հայտ գալիս։ Ոչ երկրորդ նախագահի ժամանակ տեղի ունեցավ դիվերսիֆիկացումը, տնտեսության որակյալ զարգացումը, ոչ՝ հիմա: Մենք ունենք մոնոպոլիզացված տնտեսություն, որը վտանգավոր է փոքր պետությունների համար: Ճնշումը, որ գնում է միջին և փոքր բիզնեսի վրա, ծնում է աղքատություն, որը, ասես, գնում ու հետ է գալիս։ Մի քիչ էլ, որ խորանա այդ ճնշումը, աղքատությունը ավելի կխորանա: Աղքատության մշակույթ կա Հայաստանում, հիմա աղքատ լինելը ձեռնտու է դարձել, այն մարդը, որ չպիտի փարոս ստանա, խաբեությամբ գնում է նպաստ ստանալու։ Դրա հիմքում զարգացում չապահովող բյուջեն է»:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմել է ԵԽԽՎ EPP խմբակցությանը` նրանց ուշադրությունը կենտրոնացնելով Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների եւ իշխանությունների կողմից դրանց անուղղակի խոչընդոտելու փաստերի վրա:
Արամ Մանուկյանը lragir.am-ին տեղեկացրել է, որ Կոնգրեսի անունից նամակները չեն ուղարկել միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակությունների պատգամավորներին, որպեսզի նրանք չօգտվեն ՀՀ ներքաղաքական իրավիճակից ու սեփական խնդիրները չփորձեն լուծել Հայաստանի հաշվին:
ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան կայքերից մեկին, որտեղ պատասխանել է հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի:
— Պարոն Ծառուկյան, Единая Россия -ի համագումարին Ձեր մասնակցությունը և Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների և կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպես կբնութագրեք Դուք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ:
— Ես` որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի Единая Россия–ի համագումարին ռուսական կողմի հրավերով, և այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետև Դուք գիտեք, որ ԲՀԿ-ի հիմնական գործընկեր – կուսակցությունը Ռուսաստանում հենց Единая Россия–ն է: Եվ ես կարծում եմ, որ մեր երկու կուսակցությունների լավ հարաբերությունները միմիայն կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների է’լ ավելի զարգացմանը:
— Իսկ ինչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի վերադարձը, և ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա:
— Ռուսական քաղաքական վերնախավի համար դա անսպասելի իրադարձություն չէր, քանի որ բոլորն են հասկանում, որ հենց նրա ժամանակ էր, որ Ռուսաստանը դուրս եկավ 90-ականներից եկած խորը ճգնաժամից, և կարողացավ կանգնեցնել չեչենական պատերազմը` կայունությունը վերականգնելով այդ երկրում: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կարծում եմ, որ նրա վերադարձը միմիայն դրական ազդեցություն կունենա մեզ համար, թե հայ – ռուսական հարաբերությունների զարգացման, և թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներից:
— Շատերը Պուտինի վերադարձի հետ կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, որը, ի դեպ, չբացառեց նաև 2-րդ նախագահը` իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ մասին:
— Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը այդպիսի պարզունակ հետևություններ է անում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական և քաղաքական իրավունքն ամբողջովին ունի:
— Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող նախագահի հետ:
— Շատ նորմալ և աշխատանքային:
— Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն երկխոսության գործընթացին, որը գնում է ՀԱԿ-ի և իշխանությունների միջև:
— Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ և գործող նախագահին, և 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, և մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները…
— Պարոն Ծառուկյան, երկրում առկա է մի տեսակ հոռետեսական մթնոլորտ, շատերը հեռանում են երկրից, մյուսները նյարդայնացած են, և այս ամենը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ինչպե՞ս կարելի է փոխել այս իրավիճակը:
— Դուք ճիշտ նկատեցիք, մենք դարձել ենք նյարդային և դառնացած ազգ: Բնականաբար, այս վիճակը պետք է փոխել: Պետք է փոխել վիճակը մեր քաղաքական, հասարակական դաշտում: Ատելությունն իրար նկատմամբ պետք է փոխարինվի հանդուրժողականությամբ և հարգանքով միմյանց նկատմամբ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց համախմբման չենք կարող այս վիճակից դուրս գալ: 2012 թվականը պետք է դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմաբ հարգանքի, բարգավաճման տարի:
— Իսկ ի՞նչ է պետք դրա համար:
— Շատ քիչ բան, մեր պրոբլեմների 20-25%-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչու ենք մենք լրացուցիչ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները: Հայ մարդը պետք է կարողանա ընտանիք կազմել, տուն պահել: Հայերը ամբողջ աշխարհին ապացուցել են, որ գործունյա են: Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում հայերը հիմնականում գործարար են, աշխատասեր: Մենք էլ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա Հայաստանում, աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի նեղացած գնա երկրից: Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետև այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաև կրպակի տիրոջը, խանութի առևտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան և իրենց հարկերով հարստացնեն նաև պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլևս ձու էլ չի լինի: Մի՞թե ակնհայտ չէ այս ամենը:
— Ի ՞նչ եք անում Դուք` մարդկանց կյանքը թեթևացնելու համար:
— Նախ ասեմ, որ սա մեկ մարդու խնդիրը չէ, մարդկանց կյանքի որակը կրկին փոխելու համար պետական մոտեցում է պահանջվում: Իսկ իմ կողմից նշեմ, որ ես անընդհատ հանդիպումների և շփման մեջ եմ հասարակության ամենալայն շերտերի հետ: Դրանք չափազանց կարևոր և հեռանկարային հանդիպումներ են: Հաշվի առնելով այսօրվա սոցիալական ծանր իրավիճակը` ես մեծացրել եմ աջակցությունս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, ընդլայնել ենք ծրագրերը, եւ գոնե այդպես փորձում ենք օգնել մարդկանց:
— Ինչպե՞ս եք պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին:
— Ես նշեցի, որ մեր երկրում վիճակը այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, և այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012 թվականին մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը:
— Գալիք ընտրություններին Բարգավաճ Հայաստանը պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով:
— Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ և հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը և շարժվելու եմ հենց այդ սկզբունքով:
— Ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:
— Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին, ամիսներ առաջ կեսկատակ- կեսլուրջ պատասխանել եմ` «այդ մասին հաջորդ դասին». Պատասխանը մնում է ուժի մեջ:
Ազգային ժողովում, այսօր` հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, ՀԱԿ-ի հետ երկխոսության իշխանական կոալիցիայի պատվիրակության ներկայացուցիչները հավաքվելու են եւ քննարկեն երկխոսությունը շարունակելու ՀԱԿ-ի առաջարկը: Այս մասին, ԱԺ-ում, լրագրողնեևրի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը:
Հարցին թե ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, նա դժվարացել է պատասխանել: «Մենք կքննարկենք խնդիրը բոլոր կողմերից, որը կախված է տարբեր գործոններից: Ուստի խնդրին մոտենալու ենք համակողմանիորեն »,-նշել է նա:
Այսօր` լրագորղների հետ հանդիպման ժամանակ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ասաց, որ. «Ես այսօր չեմ տեսնում այն նպատակը, հանուն որի պետք է համախմբվել ՀԱԿ-ի շուրջ ։Շատերն ասում են՝ լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար: Իհարկե, ճանապարհն է որոշում էությունը, բայց մի մոռացեք, որ Հիտլերն էլ օրինական ճանապարհով ընտրվեց»:
Հայրիկյանը կարևորում է, թե ինչ առաջարկով է հանդես գալիս ընդդիմությունը, որի շուրջ էլ կարելի է կամ չի կարելի համախմբվել: «Մի սկզբունքային հարց կա. պայքարում ես իշխանության դեմ, որ վերցնես քե՞զ այդ իշխանությունը, թե՞ որ վերցնես ու տաս իրական տիրոջը` ժողովրդին։ Այստեղ ես տեսնում եմ, որ ՀԱԿ-ը ուզում է վերցնի ու տերը լինի իշխանության»,- հավելեց ԱԻՄ նախագահը,- եթե ընդդիմության մնացած քաղաքական ուժերը չմիավորվեն, ապա պիտի լինեն կամ ՀԱԿ-ի կողքին, կամ իշխանությունների կողքին»:
Ըստ նրա` ՀԱԿ-ը սխալ ուղի է բռնել. «ՀԱԿ-ն ուզում է լավագույն դեպքում դառնալ հիմնական քաղաքական ուժը, որից հետո անպայման կգրկախառնվի իշխող ուժերի հետ։ Մենք դրա նախադեպն ունենք, երբ Ստեփան Դեմիրճյանը գրկախառնվեց Ռոբերտ Քոչարյանի հետ»,- շեշտեց Հայրիկյանը:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ,«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Այսօր ՀԱԿ-ը անհասկանալի որոշումներ ընդունելու գործում ոնց որ մոնստր լինի։ Այդպես չեն որոշումներ ընդունում ու առաջարկություններ անում»:
Ըստ նրա` այդպես չեն համագործակցում, ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ չի միավորվի ՀԱԿ-ի շուրջ այնպիսի հայտարարության պարագայում, թե «թող մեզ միանան այն ուժերը, որոնք անգամ մեզ չեն համակրում»:
Նա համոզված է, որ արտահերթ ընտրություններով միայն կբավարարվի ՀԱԿ-ի քաղաքական ամբիցիաները, իսկ ժողովուրդը դրանից ոչինչ չի շահի. «Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց, որ իր դեմ թշնամաբար տրամադրի ընդդիմության մնացած քաղաքական ուժերին. դա նրա մարդկային տեսակն է,- ավելացրեց Հակոբյանը,- ընդդիմությունը դեռ կարող է միավորվել, քանի որ երբեք չի կարելի ասել` երբեք»:
«Ինչ իմաստ ուներ դադարեցնել երկխոսությունը և հանդես գալ երկխոսության առաջարկով շաբաթներ անց, այլ պայմաններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը` անդրադառնալով երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի երեկվա առաջարկին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ երեկոյան զանգահարել էր կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին` առաջարկը ներկայացնելու համար, սակայն չէր կարողացել կապվել նրա հետ և առաջարկը փոխանցել էր Գագիկ Մինասյանի միջոցով. «Ես դեռ չեմ հասցրել քննարկել իմ գործընկերների հետ, մանավանդ որ Դավիթ Հարությունյանը այստեղ չի եղել։ Երկուշաբթի օրը ես կքննարկեմ այդ հարցերը և կորոշենք` ինչ անել: Ավելի լավ է ճշգրիտ պատասխաններով առաջնորդվել, քան հենց հիմա ենթադրություններ անել»,- ասաց Գագիկ Մինասյանը` ավելացնելով. «Սա տարակուսանքի տեղիք է տալիս։ Ես կուզենայի պարզաբանումներ ստանալ` ինչով է պայմանավորված այդ կասեցումը, ում է դա ձեռնտու և արդյոք ՀԱԿ–ը զգում է իր պատասխանատվությունը այդ կասեցման մեջ»,- ասաց նա:
Նրա խոսքով` երկխոսությունը պետք է հասներ իր տրամաբանական ավարտին, քանի որ նրանց հուզող գլխավոր հարցերի հետ կապված «իրենք արդեն աշխատում էին և պատրաստվում էին ներկայացնել հակափաստարկներ»։
Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ երկխոսությունը ներքաղաքական կայունությունն ապահովելու ամենաճիշտ, ամենաքաղաքակիրթ ձևն է, որն «անհասականալի ու անհիմն» կերպով դադարեցրին ՀԱԿ–ի ներկայացուցիչները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.