23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգը տապաալելուց հետո անհրաժեշտ է քննարկել Սիրիայում ռազմական միջամտության հարցը:
«Այժմ, երբ Լիբիայում ռազմական գործողություններն ավարտին են մոտենում, ուշադրությունը դարձյալ պետք է կենտրոնացնել այն հարցի վրա, թե գործնականում ինչ ռազմական գործողություններ պետք է ձեռնարկել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- հայտարարել է նա` ելույթ ունենալով Հորդանանում ընթացող՝ Մերձավոր Արևելքին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումում:
Մաքքյենը հայտարարել է, որ նախագահ Ասադի վարչակարգը չպետք է մտածի, թե կարող է հեշտությամբ «մարսել» զանգվածային սպանությունները: «Ընդդիմության շրջանում լսվում են ռազմական միջամտության այս կամ այն ձևի՝ գնալով ուժգնացող կոչեր: Մենք լսում ենք այդ օգնության կանչերը… և համագործակցում ենք (ընդդիմադիր) Ազգային խորհրդի հետ»,- ասել է սենատորը:
Սիրիայում երկրի նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը սկսվել են մարտի կեսերից: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` մինչ այժմ երկրում զոհվել է ավելի քան 3000 մարդ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին ելույթ է ունեցել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում:
Հայաստանի նախագահին շնորհվել է Մոսկվայի պետհամալսարանաի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում կունենա հայ ուսանողների հետ:
Հայաստանի նախագահը պետական այցով Ռուսաստանում է հոկտեմբերի 23-ից: Նախատեսվում են Հայաստանի նախագահի հանդիպումները Ռուսաստանի նախագահի, վարչապետի, Խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, Մոսկվայի քաղաքապետի հետ: Այցը կավարտվի հոկտեմբերի 25-ին:
Այսօր Ջավախքում տեղի է ունեցել Ախալքալակի գարեջրի գործարանի բացման արարողությունը, որին մասնակցել են Վրաստանի հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաչավարիանին, Հայաստանի Աժ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը և ուրիշներ:
Սամվել Բալասանյանը, որպես սեփականատեր, կարևորել է Ջավախքում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը, խոսել ապագա պլանների մասին: Խոսելով սկզբնական շրջանում շուրջ 100 աշխատատեղ ապահովող գործարանի մասին` Սամվել Բալասանյանը խոստացել է իր հնարավորությունների չափով օժանդակել նորաբաց «ԲԱԼԼԻ» գարեջրի գործարանի արտադրաքի սպառմանը, մասնավորապես ցուցաբերել խորհրդատվական և այլ բնույթի աջակցություն գործարանի աշխատակազմին:
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սամվել Բալասանյանը պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, որը Սամվել Բալասանյանին հանձնել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն:
Հայաստանում ավելանում է ևս մեկ քաղբանտարկյալ՝ Վարդգես Գասպարին։ Այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազատության հրապարակում նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ բանավեճի ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վարդգես Գասպարիին կալանավորելու միջնորդությունը։ Հանդիպման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ գնացին դատարան՝ պայքարելու Գասպարիի ազատման համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կարևոր է մի քանի հանգամանքնեռրից ելնելով. «Կարծում եմ՝ սա կարևոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձևավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերը՝ մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար: Այդ առումով, կարևոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձևավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ: Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցության համար, քանի որ այսօր գործադիրի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ»:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռևս պատրաստ չեն հստակ ձևակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձևավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները, Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները լուծելու համար: «Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հերթական գորաները շաղ տվեց ներկա քաղաքական իրավիճակի, գալիք ընտրությունների և իրենց հետագա անելիքների մասին. «Մեր կուսակցությունը կգնա հերթական պառլամենտական ընտրություներին միայնակ՝ առանց որևէ կուսակցության հետ դաշինք ստեղծելու: Չունենք հրավեր որևէ կուսակցությունից, չենք հրավիրի ոչ մեկին: Մեր խնդիրն է հայոց պառլամենտարիզմի ինստիտուտը լցնել մարքսիզմը որպես տիեզերական վարդապետություն»:
Հանրությունը «կարոտել էր» մարքսիստին.նա այս անգամ էլ ինքնատիպ, մարդ կուսակցության ղեկավարը ասաց որ ինքնակառաջադրվի. Ասաց որ իրենց կուսակցությունը չի սատարի ոչ մի նախագահի թեկնածուի, այլ կմասնակցի իր թեկնածուով, որը չի բացառվում, որ լինի կուսակցության ղեկավարը: Ըստ նրա գաղափարական տեսակետից մրցակից չկա, իսկ ֆինանսական կապիտալի հարցը կլուծվի ժամանակի ընթացքում: Իր մասնակցությունը նախագահական ընտրություններին մարքսիստը համարում է պատմական անհրաժեշտություն:
Անդրադառնալով կուսակցության նախընտրական կարգախոսներին՝ Հակոբյանը նշեց, որ դրանք երեքն են` նոր տնտեսական քաղաքականություն, նոր ագրարային քաղաքականություն և նոր ազգային դիվանագիտական դոկտրինա. «Սրանք կլուծեն երեք գլխավոր խնդիրները, որոնք ծառացել են մեր ազգի առջև, իսկ ավելի բաց տեքստով հանդես կգամ ընտրարշավի ժամանակ»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ երեք խնդիրներից մեկը քաղաքական պառակտվածությունն է. «Այսօր մեզ մոտ գաղափարական միասնություն չկա: Հարկավոր է նոր տնտեսական քաղաքականություն, առաջարկել եմ նոր լուծում շարադրել և առաջարկել վարչապետին»,- հավելեց Հակոբյանը:
Անդրադառնալով ընդդիմությանը`նա նշեց, որ նրանց նոր առաջնորդ է հարկավոր. «Ես վերջին նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարել էի, որ ընդդիմությանը նոր առաջնորդ է հարկավոր, իմ ասածը կատարվեց: Մենք այսօր լուրջ ընդդիմություն չունենք: Սակայն սա ևս ընդդիմությանը չի փրկի, քանի որ այդպես էլ համազգային շարժում չձևավորվեց»:
Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին` Հակոբյանն ասաց, որ այսօր այն պահն է, որ կապիտալով պառլամենտ գնել հնարավոր չէ. «Պառլամենտը ազգի ուղեղն է և միտքը: Եթե այսօրվա բթամիտ, գաղափարապես սնանկ խորհրդարանի տեղը չձևավորենք լավ մտքի տեր պառլամենտ, հետագայում կործանարար հետևանքներ կարող են լինել»:
Նա կարծում է, որ այս տեսակետից նախագահը լուրջ մտածելու խնդիր ունի և պետք է հետևի Վլադիմիր Պուտինի օրինակին` լուրջ մարդկանց հրավիրի, նվաճի ժողովրդի սիրտը. «Ժողովուրդը կորցրել է հավատը հանրապետականների նկատմամբ, եթե նրան փորձեն կապիտալի ուժով, տեռորիզմով պառլամենտ ունենալ, ապա կտապալվեն, քանի որ համաժողովրդական պոռթկում կսկսվի: Այսպես ժողովուրդ չեն պահում. ժողովուրդը կանգնած է կենսաբանական գենոցիդի առջև»:
Նրա կարծիքով` շատերն են սխալվում, երբ մտածում են, թե կոալիցիան ամուր կառույց է գաղափարական և շահերի համընկնման առումով. «ԲՀԿ-ն կսատարի նախագահին միայն այն դեպքում, երբ ստանա երկրի իշխանության երեք տեղերից մեկը, իմ կարծիքով՝ վարչապետի պաշտոնը»,- հավելեց Մարքսիստական կուսակցության ղեկավարը:
«Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երևույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել: Ինքներդ էլ լավ գիտեք, որ Վրաստանը մեզ հարևան ու բարեկամ երկիր է, իսկ Վրաստանի նախագահը շատ լավ տեղեկացված է վտանգներին հակազդելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին»,- ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` ի պատասխան Վրաստանի նախագահ Միխեիլ Սաաաշվիլիի դիտարկմանը, թե սողանքի գոտում հնարավոր էր աշխատանքները կազմակերպել շատ ավելի արագ և արդյունավետ: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նախարարը հիշեցրել է, որ իր չափերով սա աննախադեպ սողանք էր, միջազգային փորձագետներն էլ վկայում են, որ ակտիվ գործող սողանքի և առատ տեղումների պայմաններում ընդհանրապես արգելվում է ծանր տեխնիկայի մուտքը սողանքի մարմին, իսկ հայ փրկարարների իրականացրած որոնողափրկարարական աշխատանքներն արդյունավետ էին ավելի, քան թույլատրում էր իրենց անվտանգությունը։
«Այդ իմաստով աննախադեպ էր փրկարարական ստորաբաժանումների մուտքն ակտիվ սողանքային գոտի: Մենք նախ գնահատեցինք իրավիճակը և ձեռնարկելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարանային փոխօգնություն ապահովելուց հետո, սկսեցինք որոնողափրկարարական աշխատանքները: Առաջին երեք օրն աշխատանքները կատարվեցին բահերի, քլունգների, պարանների կիրառմամբ, ձեռքի աշխատանքի միջոցով` օգտագործելով փնտրող շներ և որոնողական հատուկ տեխնիկա: Հենց առաջին իսկ ժամերից դեպքի վայրին էր մոտեցել ծանր տեխնիկան, սակայն, ինչպես նշեցի, այն միայն հետագայում օգտագործվեց ամբողջ ծավալով»,- նշել է նախարարը:
Նա կրկնել է, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ հաշվի առնելով փորձագետների, ինժեներների, սեյսմաբանների և երկրաբանների ուսումնասիրություններն ու եզրակացությունները: ԱԻՆ-ի հետ միասին աշխատել է հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը, և նաև միջազգային փորձագետների կարծիքով` այդ թիմը գործել է օպերատիվ ու պրոֆեսիոնալ:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների տպավորություններից, ասել է. «Երկու նախագահների շրջապատներն իրար հետ վատ չեն լեզու գտնում և հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի և հակառակը, դա գաղտնի է պահվում։ Նախագահներն էլ միմյանց հետ վատ չեն լեզու գտնում. երբ միասին նստած ենք լինում սեղանի շուրջ, նրանք շատ լավ շփվում են»։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»` ավելացնելով, որ նախագահ Դմիտրի Մեդվեդև նշելով, թե ղարաբաղյան հակամարտությունում առկա են իրական բարդություններ, ընդգծել է. «Ռուսաստանը, անկասկած, կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ի վերջո, այդ բարդ, սակայն լուծելի խնդրի կարգավորումը կախված է երկու ժողովուրդների և նախագահների բարի կամքից. եթե նրանք լսեն միմյանց, մի քիչ ընդառաջեն միմյանց և փոխզիջումներ գտնեն: Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայում այն եզակի սառեցված հակամարտություններից է, որը կարելի է լուծել»։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Իրանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Լևան Ջագարյանը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքը: Մինչ այդ նշված պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսանդր Սադովնիկովը:
Իսկ Ջագարյանը զբաղեցնում էր Տաջիկստանում ՌԴ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:
Կայքը հաղորդում է որ հայազգի դիվանագետին 2006 թ. օգոստոսին շնորհվել է երկրորդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանի կոչում:
ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Ազնավուրը, որն աշխարհի հինգ երգիչներից մեկն է ու նաև ՀՀ դեսպանը Շվեցարիայում, ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ պատճառը մաֆիան է։ Այն հանցագործ խմբերը, որ սերտաճեցին իշխանության հետ, կոչվեցին մաֆիա, դրա մասին ասում է ՀՀ դեսպանը ։ Ես սպասում եմ, թե ինչպես այս հայտարարությանը կարձագանքի իշխանությունը»:
Ըստ Եղիազարյանի` Հայաստանում մեծ անջրպետ կա փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների միջև. «Օրեցօր թանկացումներ և արտագաղթ… դա մեր համար օրհասական է։ Ստե՞լ է շանսոնյեն։ Ի՞նչ է հայաթափությունը, դա այն է, որ արևմուտքում թուրքերն են, արևելքում ոչ բարով ադրբեջանցիները, այսօր սահմանամերձ գյուղերը դատարկ են, այդ գյուղապետերին պահում են, որ կրկին խայտառակ ընտրություններ անցկացնեն։ Որովհետև այն մարդը, որ ինչ–որ մարդկանց անօրինական ջանքերով է եկել իշխանության, պետք է ստիպված գոհացնի այդ մարդկանց, պետք է թույլ տա, որ նրանք թալանեն»,- ավելացրեց բանախոսը:
ՍԴՀԿ ներկայացուցիչը համամիտ է շանսոնյեի հետ. «Ճիշտ է շանսոնյեն, մեզ իշխում է մաֆիան, որից շուտ պետք է ազատվել, թե չէ այդ վիճակը գնալով կխորանա» Եղիազարյանը համոզված է, որ «մեր գենետիկ հիշողության մեջ ստրուկն է նստած, հակառակ դեպքում այսքան երկար չէինք հանդուժի տիրող անպատկառությունը»։
ԱԱԾ նախկին աշխատակիցը, անդրադարձավ նաև իրավապահ ոլորտին. Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Մարգար Օհանյանը ուրիշի փոխարեն է հայտնվել կալանավայրում. «Երբ նա մեր երկրի պես աղքատ երկրից միլիոններ էր թալանում, նախագահը չգիտե՞ր, ոստիկանապետը չգիտե՞ր… Եթե չես իմացել, ուրեմն ինչո՞ւ ես ոստիկանապետ, եթե հասկացել ես, ուրեմն մեղսակից ես, ուրեմն տեղերով փոխվեք Մարգար Օհանյանի հետ, դու գնա նստի, թող Մարգարը դուրս գա»,- ասաց Եղիազարյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.