23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Արամ Անանյանն մեկնաբանել է կոալիցիայի ներսում խմորումների մասին խոսակցությունների վերաբերյալ հարցին վարչապետի հնչեցրած պատասխանը, որը ըստ Անանյանի այլ կերպ է մեկնաբանվել մամուլում:
«Այո, շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բան մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»,- ասել է Անանյանը:
Լյուքսեմբուրգում, հոկտեմբերի 27-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ անդամ երկրների ՆԳ նախարարները ստորագրել են Հայաստան-Եվրամիություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հռչակագրի ստորագրման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հռչակագրի ստորագրման կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարեւոր բաղադրիչ է կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների միջեւ շփումների խրախուսումն ու ակտիվացումը:
«Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ եւ հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրեր»,- ասել է նա:
Արտգործնախարար Նալբանդյանն ընդգծել է, որ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է:
Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ ՀՀ քաղաքացիների օրինական մուտքն կանոնակարգելը:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է ՀՌԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը:
ԱՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է մերժման հիմքերը:
«1. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կուսակցության կանոնադրությունում կատարված փոփոխությունների եւ լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով, ուստի Կուսակցության ատենապետ Է. Անտինյանի կողմից նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման համար ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամների կողմից՝ նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների եւ բնակության վայրի նշումով, որն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջն է(ի լրումն տեղեկացվում է, որ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված Ձեր դիմումում նշել եք, որ Կուսակցության Հանրապետական վարչության անդամների լիազորությունները 2011թ. փետրվարի 21-ին դադարել են)։
2. Ներկայացված Կուսակցության 19-րդ արտահերթ համագումարի երկրորդ նիստի արձանագրությունից քաղվածքը չի բովանդակում արձանագրության կազմման օրը, որն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետի պահանջն է։
3. Ներկայացված արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հաստատված չէ Կուսակցության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, որն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ պարբերության պահանջն է։
4. Ներկայացված չէ Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն եւ պարբերական մամուլի օրինակը, որտեղ հրապարակվել է Կուսակցության համագումարի անցկացման տեղի եւ ժամի մասին լրատվություն, որն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ կետերի պահանջներն են։
5. Ներկայացված կանոնադրության օրինակների էջերը ստորագրված չեն Կուսակցության լիազորած անձի կողմից, որն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պահանջն է։
6. Ներկայացված կանոնադրության օրինակների տիտղոսաթերթը չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի 17.03.2011թ. թիվ 31-Ն հրամանով հաստատված ձեւին։
7. Կանոնադրության 51-րդ հոդվածը հակասում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին։
Լրացուցիչ տեղեկացնում եմ, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն պետական գրանցման վկայականը պետք է պարունակի նշում հերթական ներդիրը տալու մասին, սակայն Հարություն Առաքելյանի կողմից ներկայացված դիմումներից պարզ է դառնում, որ Կուսակցության պետական գրանցման վկայականը գտնվում է Կուսակցության հանրապետական ատենադպիր Կ.Կակոյանի մոտ»:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 26-ին, ընդունել է հոկտեմբերի 25-28-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պատվիրակությանը` հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասի գլխավորությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տ. Սարգսյանը կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ այն կնպաստի հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա քննարկել ոլորտի հրատապ նշանակություն ունեցող խնդիրները եւ մարտահրավերները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոդեստաս Կազելիաուսկասը նշել է, որ այցի նպատակը երկու երկրների գերատեսչությունների միջեւ հարկային ոլորտում երկկողմ տեխնիկական գործակցության հարցերի քննարկումն է: Նա անդրադարձել է Լիտվայի հարկային պետական ծառայության գործունեությանը, մանրամասներ ներկայացրել հարկային ոլորտում բարեփոխումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:
Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստանն ու Լիտվան հաջողություններ են արձանագրել հարկային բարեփոխումների մի շարք ուղղություններով եւ կարեւորել փորձի փոխանակումը ռեֆորմների արդյունավետության բարձրացման առումով:
Նշենք, որ վաղը` հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասը կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային ծառայության միջեւ տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր։
Պարույր Հայրիկյանն ինչպես միշտ առաջիններից է: Նրան շատերն են հետևելու ՀՀԿ-ին աջակցելու և հավատարմության դիմաց Աժ մանդատ փախցնելու հարցում։ Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բերանից թռցրել է,թե` «Այդպիսի շատ հայտարություններ դեռ կլինեն»: Իրականում արդեն կա ձևավորված ցուցակ, որտեղ ընդգրկված են մի շարք անուններ:Այնպես որ Գալուստ Գրիգորիչն այս անգամ ռեալ տեղեկություն է փոխանցել:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակում երեկ հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Վեստին», հանդիպմանը կողմերը քննարկել են համատեղ նախագծերն ու տնտեսական համագործակցությունը։
ՌԴ վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Պուտինը խոսել է երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման մասին: Նա ընդգծել է` անցած տարի այն աճել է 19 տոկոսով, այս տարվա առաջին վեց ամիսներին` ևս 14 տոկոսով:
Մյուս կողմից, ըստ նրա, աճում են ներդրումները Հայաստանի տնտեսությունում: Դրանք հասնում են արդեն 3 մլրդ դոլարի, մոտավորապես` 2,8 մլրդ դոլար:
Իր հերթին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը բավարարված է կառավարությունների մակարդակով երկխոսության մակարդակով և այն մթնոլորտով, որը ձևավորվել է, և որը թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց:
Անցած տարի երկու երկրների առևտրաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի, ինչը, ըստ նախագահի, լուրջ թիվ է փոքրիկ Հայաստանի համար: Նա նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը Հայաստանում բաժին է ընկնում ռուսական ներդրումներին, մոտ 1500 ընկերություններ (ռուսական կամ համատեղ): <Իհարկե, կցանկանայինք քննարկել նաև նոր ծրագրերը, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները>,- ասել է Սերժ Սարգսյանը:
Աղետի գոտուց ստացված որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Թուրքիայի իշխանություններն ի զորու չեն միայնակ լուծել առաջացած խնդիրները, կամ գուցե ցանկություն չունեն:
Եվ նրանց կողմից միջազգային հանրության, այդ թվում Հայաստանի օգնությունը չընդունելու համառությունն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։
Քրդական «Ֆըրաթ» գործակալությունն սահմռկեցուցիչ տվյալներ է ներկայացնում աղետի գոտուց։ Ըստ լրատվամիջոցի՝ Վանում, որի փողոցներում է հայտնվել երկրաշարժի պատճառով առանց տանիքի մնացած մոտ 500 հազար մարդ, օգնությունը հասել է 24 ժամ ուշացումով։ Իշխանությունները կարողացել են վրանով և սնունդով ապահովել 0,5 միլիոն քաղաքացիների միայն չնչին մասին. «Մենք օգնության կարիք ունենք։ Չի բավականացնում ոչ սնունդը, ոչ դեղորայքը, ոչ էլ վրանները։ Կարմիր մահիկն ասում է, որ բնակչությանը բաժանվել է 8 հազար վրան։ Սակայն 100 հազարն էլ չի բավականացնի։ Բնակչության մեծ մասը դրսում է։ Վանի 60%-ն ավերված է։ Հողին է հավասարվել 30-40 գյուղ։ Շատ երկրներ կան, որ ցանկանում են օգնել Թուրքիային։ Սակայն մեզ առայժմ օգնություն չի հասել։ Վանում երկրաշարժի հետևանքով փողոցում է հայտնվել առնվազն 500 հազար մարդ»,– ասել է Վանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սաբրի Աբին։
Մինչդեռ թուրքական ATV-ի հաղորդավարուհի Մուղլե Անլըն հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ.Թուրք հաղորդավարուհին եթերով հանդիմանել է Վանի երկրաշարժից տուժվածներին` քրդերին օգնություն ցուցաբերել ցանկացողներին։ «Թող նրանք իրենց տեղն իմանան։ Տեղն եկած ժամանակ քար են նետում ոստիկանների վրա։ Այդ քար նետողների ձեռքը թող ջարդվի»:
Քրդական լրատվամիջոցը ահազանգում է, որ չնայած երկրաշարժից անցել է 2 օր, առայժմ որևէ օգնություն չի տրամադրվել երկրաշարժից տուժած 50 գյուղերի։ Առաջիկայում այդ վայրերում սպասվում է ցուրտ եղանակ և ձյուն, որն ավելի է դժավարացնելու փրկարաների աշխատանքները։
Այդ ընթացքում Վանում ակցիաներ են կազմակերպվում երկրաշարժից տուժած քաղաքացիները՝ ընդդեմ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող անտարբերության։
Ցուցարարները փողոց են դուրս եկել պահանջելով Վանի նահանգապետի հրաժարականը։ Նրանց ցրելու համար իշխանությունները մեծ թվով իրավապահներ և զինվորներ են ուղարկել աղետի գոտի։ Ակցայի ժամանակ բախում է տեղի ունեցել երկրաշարժից ցուցարարների և ոստիկանների միջև։ Իրավապահները երկրաշարժից տուժածների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ։ Ներկա պահին Վանի փողոցներում դեռևս շարունակվում են բողոքի ակցիները։
Ստեղծված իրավիճակում անելանելի վիճակում հայտնված քաղաքացիները հարձակվում են օգնություն բաժանող բեռնատարների վրա և թալանում դրանք։
Ըստ թուրքական «Ռադիքալ» օրաթերթի`Վանի փողոցներում սկսել են քննադատել իշխանություններին նաև այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իրեն ամենամոտը գտնվող հարևանի՝ Հայաստանի օգնությունից։
Մեկնաբանելով տիրող իրավիճակը՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը քննդատել է իշխանություններին. «Արդյունքում փլատակների տակ դարձյալ պետությունը մնաց»,– նշել է Դեմիրթաշը։
Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը, «զրոյից վերականգնում» է Ազգային միացյալ կուսակցությունը և աջակցում ՀՀԿ-ին: Նա նաև նշեց, որ տրամաբանական է համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու իր որոշումը՝ հաշվի առնելով այն, որ և ՀՀԿ-ն, և ԱԻՄ-ը նույն արմատից են սերում`հավելելով, որ աթոռի կամ պաշտոնի որևէ ակնկալիք չունի. «Ծրագիրս ներկայացրել եմ Հանրապետականին։ Դա մի ծրագիր է, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնելու աշխարհում. դա տեսական ծրագիր է»,- ընդգծեց Հայրիկյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ից իրեն ասել են, թե Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է այդ ծրագրին և պետք է պատասխանի։ Ըստ բանախոսի՝ Սերժ Սարգսյանն այժմ «մտորումների մեջ է» այն պատճառով, որ այդ ծրագիրն առաջին անգամ պետք է կիրառվի. որևէ երկրում նման բան չի եղել։
Ի պատիվ պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի անունից տրվել է պետական ճաշ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս այցը դարձավ խորը պատմական հիմք ունեցող հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն է´լ ավելի ամրապնդելու անկեղծ հետաքրքրվածության եւս մեկ կարեւոր եւ նշանակալից դրսեւորում:
«Անկեղծորեն շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեր բանակցությունների ընթացքում գործնական եւ կառուցողական տրամադրվածության, Հայաստանի եւ մեր ժողովրդի հասցեին բարձր գնահատականի եւ ջերմ խոսքերի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում, չնայած դժվարություններին, զրկանքներին եւ փորձություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունները միշտ եղել են եղբայրության, անկեղծ հարգանքի եւ փոխադարձ աջակցության օրինակ:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդների պատմական հիշողության մեջ կան քաղաքական, ռազմական եւ հումանիտար բարեկամության շատ փառավոր ավանդույթներ: «Մենք պարտավոր ենք ոչ միայն խնամքով պահպանել այդ անգնահատելի ժառանգությունը, այլ նաեւ միասին փնտրել համագործակցության հետագա զարգացման նոր հնարավորություններ: Դրանում եմ ես տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունների հիմքը՝ իրական դաշնակցային եւ կառուցողական գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են կայունության եւ անվտանգության պայմաններում մեր երկրների բարգավաճմանն ու մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Ընդգծելով, որ հավատում է երկու երկրների համագործակցության հեռանկարին ու մեծ ներուժին, Սերժ Սարգսյանը, հույս է հայտնել, որ այս այցն է´լ ավելի կամրապնդի հետագա բեղմնավոր աշխատանքի ընդհանուր տրամադրվածությունը, կբացի փոխգործակցության նոր սահմաններ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք անել ամեն հնարավորը` նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար»,-նշել է Հայաստանի նախագահը:
Պետական ճաշի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւը` Փառքի շքանշանը, որով ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, նախագահ Մեդվեդեւը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
News Georgia-ի տեղեկացմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը պաշտոնական Անկարային կոչ է արել իր երկրին վերադարձնել Թուրքիայի տարածքում գտնվող վրացական տաճարները։ Այս կապակցությամբ Իլյա 2-րդն արդեն իսկ պաշտոնական նամակով դիմել է թուրքական կառավարությանը։
Պատրիարքը նշել է, որ թուրքական իշխանությունները երկրում գտնվող կրոնական ունեցվածքը վերադարձրել են հույներին, հայերին, ռուսներին, ինչը չի կարելի ասել վրացիների պարագայում. «Այժմ վրացիների հերթն է»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Իլյա 2-րդը եռօրյա բարեկամական այցով մեկնել էր Ստամբուլ՝ մասնակցելու համար Պոլսո հունաց 232-րդ պատրիարք Բարդուղիմեոս առաջինի գահակալության 20-ամյակին նվիրված միջոցառումներին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.