23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախորդ շաբաթ Հայաստանի պետական կառույցներից մեկի ղեկավարը գաղտնի այցելել է Իսրայել: Այս մասին IzRus պորտալին հայտնել է իսրայելական հավաստի աղբյուրը: Հայաստանից Իսրայել մեկնած պատվիրակության կազմում եղել է երեք մարդ, ովքեր Իսրայելում անցկացրել են մի քանի օր:
Հայ հյուրերը դիտել են մի շարք պրոֆիլային կառույցներ Իսրայելի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում, այցելել Երուսաղեմի հայկական թաղամաս: Ընդոնող կողմը զարմացած է եղել հայ պաշտոնյայի` Իսրայելի պատմության եւ ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ իր հրեա գործընկերների աշխատանքի նրբությունների լավ իմացությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ, այս այցելության նախաձեռնողը եղել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը, ով այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա մարտին: Հենց նա էլ ուղեկցել է հայկական պատվիրակությանն Իսրայելում:
Հայ հյուրերն Իսրայելի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներ չեն ունեցել: Այցելությունը կրել է ճանաչողական բնույթ եւ կոնկրետ գործարքներ ու նախագծեր չեն քննարկվել:
Միաժամանակ, IzRus պորտալի աղբյուրը հավելել է, որ հայկական կողմը կարծիք է հայտնել, որ թուրք-հրեական հարաբերություններում առկա ճգնաժամը լավ նախադրյալներ է ստեղծում Երեւանի եւ Երուսաղեմի միջեւ կապերի զարգացման համար:
Հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեի 37-րդ հանդիպման օրակարգի «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» և «Ռասիզմի, ռասայական խտրականություն ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետերով, որտեղ նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգությունները հանգեցրեցին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, և որ այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով` Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:
Նազարյանը, հղումներ կատարելով ռասիզմի դեմ պայքարի միջազգային ատյանների զեկույցներին, ներկաների ուշադրությունն է հրավիրել Բաքվի կողմից հայատյացությունը որպես պետական քարոզչություն հռչակելու փաստերին:
Ըստ դեսպանի`այդ անընդունելի վարքագիծը քողարկելու համար Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծիքներ, ստեր պարունակող հայտարարություններ, ելույթներ ու նամակներ, և որ ռասայական խտրականության դրսևորումներն ու ձևերը վտանգում են վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը, հետևաբար նաև վնասում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը:
Այսօր երեկոյան ժամը 21-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին նիստ է գումարելու: Չնայած նիստի օրակարգը դեռ հանրապետականները չունեն, սակայն, երեկվա նիստից հետո ոստիկանապետի պաշտոնանկությունը եւ այդ պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումը, առիթ է տալիս ենթադրելու որ այսօր ևս փոխատեղումների նոր ալիք է սպասվում: Նամանավանդ, որ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային Ժողովում հայտնել է, թե պաշտոնանկությունները շարունակվելու են:
Պաշտոնանկությունների ու նշանակումների առատության ֆոնին, հետին պլան են մղվել երկրորդական դեմքերի նշանակումները:
Տարոն Մարգարյանի Քաղաքապետ դառնալուց հետո օրակարգային է նրա թողած թափուր տեղի` փոխքաղաքապետի պաշտոնի հարցը , որը մեր ունեցած տեղեկություններով, վստահվելու է Երևանի ավագանու անդամ, Նաիրա Նահապետյանին`ՀՀԿ-ի Նառային:
Քիչ առաջ, ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ դեռ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցով նորություն չունեն, սակայն հաստատեցին, որ իրոք, վիճակը խառն է:
Լուրերը մյուս պաշտոնանկությունների վերաբերյալ դարձյալ խմորումների մեջ են: Մեր ունեցած Հավաստի տեղեկություններով, սկսված խառնաշփոթի արմատները տանում են Մոսկվա, որտեղ մի քանի աղմկահարույց բացահայտումներ դարձան և դառնալու են, ոչ միայն Երևանի քաղաքապետի, այլև, երեկ մամուլում շրջանառվող մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության պատճառը.
Slag.am ինտերնետային կայքը երեկ ուշ երեկոյան լուրեր էր տարածել, թե հրաժարականի դիմում են ներկայացնելու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը և որին կփոխարինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը` Արզուման Հարությունյանը և Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որի շուրջ օղակը Մոսկվայի ճնշմամբ ավելի ու ավելի է սեղմվում: Քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, վերջինիս գործունեության հետ կապված խնդիրներ են առաջացել նաև Մոսկվայում:
Ասել, որ պրոցեսը ներիշխանական դասավորումներ են այնքան էլ ճիշտ չէ, և միայն այս ֆոնի վրա է հասկանալի, թե ինչու ՀՀԿ-ն շտապեց քաղաքապետ նշանակել Տարոն Մարգարյանին, որը թերևս այս խաղից դուրս ֆիգուր է և այս պահին «ամենաանմեղը»:
Իսկ թե այս ամենի հետ կապված մեծ հաշվով ի՞նչքան տուժեց պետությունը և հերթական խոշոր մեքենայությունների արդյունքում ի՞նչ կորցրեց հասարակությունն ու շարքային քաղաքացին, ոչ ոքի չի հետաքրքրում: Ոչինչ, որ նա չափազանց ծանր վիճակում է և գոյության խնդիր է լուծում:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին՝ Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապինոսին` պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ գործունեության եւ փոխգործակցության համար: Հանրապետության ղեկավարը կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին եւ նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման եւ բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսեւորման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների եւ արժեքների տարածման եւ ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
Այսօր` հոկտեմբերի 31-ի երեկոյան, կկայանա ՀՀԿ խորհրդի նիստը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, սակայն նա չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվելու նիստում:
«Հերթական նիստն է, որեւէ արտառոց հարց չկա»,- ասաց նա, չնշելով նաեւ, թե Երեւանի քաղաքապետի թեկնածության հարցը քննարկվելո՞ւ է այդ նիստում, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով աշխատանքի հրավեր է ստացել Մոսկվայից:
Ըստ մամուլի տեղեկությունները, ամենայն հավանակությամբ քաղաքապետի պաշտոնը բաժին կհասնի Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին:
Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր կրպակների զանգվածային ապամոնտաժման վերաբերյալ քննարկում:
«Կրպակատերերի շահերի պաշտպանության» կազմկոմիտեի նախագահ Արևիկ Ղազարյանը դիմել է Արշակ Սադոյանի ղեկավարած հանձնաժողովին, ներկայացնելով երեք պայման.
— ապամոնտաժման գործողությունների անհապաղ դադարեցում,
— հողի վարձակալության երկարաժամկետ պայմանագրերի կնքում՝ նոտարական վավերացմամբ,
— օրինականացում՝ պետական գրանցում,
— արդիական տեսքի բերելու համապատասխան թույլտվություն:
«Հիվանդագին հարց է, մի կողմից խնդիր ունենք քաղաքի տեսքի հետ կապված, մյուս կողմից զանգվածային ապամոնտաժումը սպառնում է մարդկանց, որոնք գործազուրկ կմնան: Հույս ունենք՝ մեր հնարավորության շրջանակներում, որոնք ի դեպ շատ աղքատիկ են, ինչ-որ պայմաններ ստեղծել` բանակցային գործընթաց ապահովելու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որ լուծվի սոցիալական կարևոր հարց, քանի որ երեք-չորս հազար մարդու և նրանց ընտանիքների ապրելու մասին է խոսքը»,- ասաց Արշակ Սադոյանը` չդավաճանելով իր «4 –րդ խոսափողին».
Նրա համոզմամբ որոշ քաղաքական ուժեր նախընտրական շրջանում փորձում են շահարկել այս հարցը.«Եթե այս հարցը մնա չլուծված, կնվազի մարդկանց՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկությունը, կաճի գործազրկությունը և մարդկանց մի զգալի հատվածի սոցիալական վիճակը կվատանա: Հույս ունեմ, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները գիտակցում են հարցի կարևորությունը և համատեղ ուժերով կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ կրպակատերերը չտուժեն, մյուս կողմից էլ քաղաքի արտաքին տեսքը չտուժի»: Արդյո՞ք քաղաքի տեսքը չի տուժում Աբովյան փողոցի խայտառակ կրպակաշարի պատճառով, որի վերացումը, խոստացավ, բայց չհասցրեց իրականացնել քաղաքապետը: Նամանավանդ, որ այս կրպակների ապամոնտաժումից, որևէ ընտանիք նյութական վատթար վիճակում չի հայտնվի:
Հիշեցնենք, որ 2011 –ի օգոստոսի 11-ի կառավարության նիստում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նախ ապամոնտաժվելու են չաշխատող, լքյալ և այն կրպակները, որոնք քաղաքային տնտեսության համար խնդիրների են առաջացնում:
«Կրպակատերերի շահերի պաշտպանության» կազմկոմիտեի նախագահ Արևիկ Ղազարյանն ասաց, որ դա հապճեպ և անարդար որոշում էր, որը կրպակատերերին կանգնեցրեց փաստի առաջ.«Այդ կրպակներում իրականացվում են բնակչության համար անհրաժեշտ ծառայություններ` կոշկակարություն, կենցաղային տեխնիկայի վերանորոգում, ծաղիկների վաճառք, սրճաղաց և այլն: Եվ հետո ինչո՞վ է բացատրվում ապամոնտաժված կրպակների տեղում մեկ այլ` հայմամուլի նոր կրպակների տեղադրումը: Ստացվում է, որ հասարակ մարդու կրպակը խանգարում է, իսկ մենաշնորհ ունեցող հայմամուլի կրպակների ցանցի մենատնտեսին ոչ մի բան չի խանգարում: Եվ այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է գործազրկության դեմ, և ոչ հարմար տեղում լինելու համար կրպակը վերցնել ու մարդուն գործազուրկ դարձնել, դա ուղղակի հանցագործություն է»:
Նա նշեց նաև, որ կրպակատերերից շատերն այսօր ունեն վերցրած վարկեր, ուսանող երեխաներ, խնամքի կարիք ունեցող թոշակառու ծնողներ: Նրանք բոլորը հարկատուներ են, որոնց տարիների ընթացքում ստեղծված բիզնեսը ոչնչանում է:
«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: Կարապետյանն ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: Նա որպես հրաժարականի պատճառ նշել է անձնական դրդապատճառները:
Կարեն Կարապետյանի այդ մտադրության մասին խոսվում էր դեռևս նրա Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո, երբ շրջանառվեցին հավաստի խոսակցություններ նրա` Մոսկվայում այլ աշխատանքի անցնելու հետ կապված: Նա այժմ հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մոտ ապագայում տեղափոխվելու է Ռուսաստան:
Աշխատանքի հրապուրիչ առաջարկն, ամենայն հավանականությամբ, կապված է ռուսաստանյան գազային համակարգի հետ. Լրատվամիջոցները գրում են, որ նա նշանակվելու է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալ:
Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարապետյանին ժամանակավորապես կփոխարինի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.