23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 10-ին, նիստ է գումարել եւ որոշում է կայացրել Երեւանի ավագանու անդամի թափուր մանդատը հանձնել ՀՀԿ համամասնական ցուցակի 76-րդ տեղը զբաղեցնող Գեորգի Գաբրիելյանին:
Ավագանու անդամի տեղը թափուր էր մնացել նոյեմբերի 2-ին, երբ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր նաեւ ավագանու անդամի մանդատից:
Ի դեպ, Գեորգի Գաբրիելյանից առաջ ցուցակում ընդգրկված 12 անձինք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Ավագանու անդամի նշանակմանը կողմ են քվեարկել ԿԸՀ յոթ անդամներից վեցը:
Գեորգի Գաբրիելյանը ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի, 29 տարեկան է, զբաղվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքների համակարգմամբ:
Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարներու հրաժարականներն ու նոր պաշտոններու ստանձնումները իրենց վրա կեդրոնացուցած են ներհայաստանյան խնդիրներուն հետեւողներուն ուշադրության կիզակետը: Տարաբնույթ վերլուծումներ, մեկնաբանություններ եւ անոնց հիման վրա կայացող անվերջ կանխատեսումներու շղթան կերկարի՛ տակավին:
Երեւանի քաղաքապետեն, ոստիկանապետեն, նախագահի աշխատակազմի ղեկավարեն եւ անոր առաջին տեղակալեն զատ պաշտոններու վերաբաշխումի օրինակներուն ամենեն հատկանշականը դարձավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրաժարականը եւ ապա անոր Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական արշավի ղեկավարի պաշտոնի ստանձնումը: Ի վերջո երկրին թիվ 2 անձնավորությունը կստանձներ հառաջիկա ընտրություններու համակարգի պատասխանատվությունը` պարզ դարձնելով, որ ընտրությունները գործող իշխանություններուն համար կներկայացնեն առաջնային կարեւորություն:
Հրաժարականներու շղթայի հիմնական սանձազերծումը տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) նախագահին երկար լռությունը խզած հարցազրույցեն անմիջապես ետք: Մինչ այդ, ԲՀԿ -ի նախագահը երկար ատեն լուռ մնաց զանգվածային լրատուամիջոցներու բարձրացուցած այն աղմուկին դիմաց, ըստ որուն, ՀՀԿ — ԲՀԿ լարվածության մթնոլորտին մեջ խիստ խնդրո առարկա դարձած էր համաձայնական կառավարության գոյությունը եւ անոր կապված հառաջիկա նախագահական ընտրություններուն գործող նախագահի թեկնածության աջակցելու հատուկ հուշագիրով պայմանավորված Բհկ-ի գրավոր հանձնառությունը:
Գագիկ Ծառուկյանի նշանավոր հարցազրույցեն ետք էր միայն, որ վարչապետ Տիգրան Սարգսյան ավելի քան համարձակ հայտարարություն կատարեց ՀՀԿ -ի գերակա ուժ ըլլալուն եւ անոր հետ չգործակցողներուն ափսոսանք հասցնելու առումով:
Ծառուկյանի հանձնառության հրապարակային վերահաստատումին հետեւած ՀՀԿ -ի ցուցադրական այս ինքնավստահության հառաջացուցած անմիջական մթնոլորտին մեջ էր, որ հաջորդեց պետական պաշտոններու վերատեղաբաշխման գործընթացը: ԲՀԿ -ի առաջնորդին հրապարակային հայտարարությունները կանխած էին պաշտոններու վերաբաշխումի գործընթացը ներիշխանական դասավորումներուն կապելու վարկածներու զարգացումը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի հրաժարականն ու մանավանդ ՀՀԿ ընտրական արշավի հառաջիկա ղեկավարին օգնական դառնալու որոշումին հայտարարությունը ավելի պարզ դարձուց այս բոլոր փոփոխություններուն շարժառիթը:
Իշխանությունները կնախապատրաստվին նոր որակ հաղորդելու 2012-ի Ազգային ժողովի ընտրություններուն: Որակական փոփոխությունը հստակ չէ , թե երեւութակա՞ն պիտի ըլլա, թե՞ իրոք բովանդակային, այսուհանդերձ ընտրական համակարգի եւ ընտրական մեքենականություններու նորարար մշակույթի ցուցադրման ականատես ըլլալու նախադրյալները կերեւի՛ն այս հրաժարականներուն ետին կանգնող որոշող կեդրոններուն մոտ: Չմոռնանք, որ ոստիկանապետությունը ներքին գործոց նախարարի լիազորությունները ունեցող պետական հաստատություն է, եւ կարելի է ենթադրել, թե ի՛նչ տարողությամբ կարեւորություն կներկայացնե անիկա որեւէ երկրի մեջ կայացող ընտրություններուն ընթացքին:
Հայաստանի գործադիր իշխանությունները նման հիմնական որոշումներով իրենք զիրենք տեղադրած կըլլա՛ն շատ կարեւոր փորձաքարի եւ քննության դիմաց: Հիմնական խնդիրը, սակայն, սոսկ անձերու փոփոխության վրա հիմնված չէ: Համապետական շահերը կթելադրեն մեր երկրին ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Իսկ նման առաջադրված ընտրակարգ եւ մեքենականություն ձեւավորելու համար պետք է բացառել ինքնավերարտադրանքի առաջնորդող բոլոր ձեւերը, որոնք մեր պետության կընկերանա՛ն իր գոյության օրերեն ի վեր: Մինչեւ 2012 մայիս, այսինքն 6 ամսվան ժամանակամիջոցին կհաջողի՞ն այս որոշումներուն ետին կանգնած ուժերը արմատախիլ ընել 20-ամյայ ընտրական մշակույթ մը ամբողջ եւ ապահովել ընտրություններուն համար հայտարարված որակական հեղափոխությունը: Ի հարկե ոչ երեւութական, այլ բովանդակայի՛ն առումով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Վրացական կողմը վերաբացել է «Վերին Լարս» անցակետի երթևեկությունը։ Այս մասին հայտնում են հյուսիսօսական սահմանապահները։Սակայն մասնակի սահմանափակումներ կլինեն: Այս մասին հաղորդում է ռուսական Regnum լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչությունը հայտարարել էր, որ կլիմայական գործոնի հետ կապված 2011 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ռուս-վրացական սահմանի հյուսիսօսական հատվածում տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ են մտցվելու:
Մասնավորապես ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետը փակվում է կցովի և կիսակցովի բեռնատար ավտոտրանսպորտի և ավելի քան 30 նստատեղ ունեցող ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
Այսօր հերթական ասուլիսին էր հրավիրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ ընտրողների 15 տոկոսը իր որոշումը կայացնում է ընտրություններից մեկ շաբաթ առաջ: «Մենք 4 բևեռ ունենք` ՀՀԿ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ, «Ժառանգություն» և ՕԵԿ: Սակայն հատկանշական է, որ հեղինակության տեսանկյունից, նա առաջին տեղում կարգեց ՀՀԿ-ն է, այնուհետև՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը»: Ըստ սոցիոլոգի ստացվեց որ ` ՀՅԴ-ն ու «Ժառանգություն» ը ավելի քիչ ռեյտինգ ունեն քան ԱԽՔ-ի կուսակցությունը:
«Քանի որ 915 համայնքներից 675-ը գտնվում է Հանրապետական կուսակցության, 100-ը՝ ՕԵԿ-ի, 70-ը՝ ԲՀԿ-ի վերահսկողության ներքո` ստացվում է, որ ընտրողների երկու երրորդը վերահսկվում է: Նրանցից յուրաքանչյուրը ունի սեփական PR կամպանիան, որն էլ ընտրություններից առաջ աշխատեցնում է՝ հաջողությունների հասնելու համար:
Նա ասաց, որ վերջին հրաժարականները՝ մասնավորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի պաշտոնաթողությունները, անպայման կազդեն ՀՀԿ-ի հաջողությունների վրա, սակայն դժվարացավ ասել, թե ինչ չափով:
Նախընտրական շրջանում, ըստ Ադիբեկյանի, սովորաբար կողմնորոշված է լինում ակտիվ ընտրողների միայն մեկ երրորդը, մյուս մեկ երրորդը տատանվում է:
Նշելով, որ հայ-վրացական ավանդական և պատմականորեն արդարացված բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև զարգանում են համագործակցության ոգով, Նախագահն ընդգծել է, որ երկկողմ կապերին հատուկ դինամիկա է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց:
Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում` այս դեպքում ևս այն զգալիորեն կխթանի Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, քննարկել են նաև այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ և ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջև եղած հարաբերություններին հարիր մակարդակով:
Նախապատրաստվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան: Ինչպես այսօր ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այցը ծրագրված է մինչև տարեվերջ, և Սալեհիի այցի ընթացքում քննարկվել են այցի նախապատրաստական հարցեր:
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային երկօրյա այցը Բրյուսել: Այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին, որին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ և այլն:
Քննարկումների առանցքում միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրներն են, քաղաքական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոփոխումները, բանկային կապիտալիզացիայի, հանրային պարտքի և միասնական արժույթի կայունության միջև առկա կապը, մակրոտնտեսական կայունությունն ու այլ խնդիրներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կմեկնարկի Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ աշխատանքային նախաճաշով:
Նոյեմբերի 8-ին վարչապետը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին: Այցի ավարտին վարչապետը կհանդիպի «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք:
ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ին, կմեկնի Բելգիայի թագավորություն:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի հրավերով Արթուր Բաղդասարյանը կմասնակցի կուսակցության Քաղաքական Համաժողովին, որտեղ քննարկման է դրվելու Օրինաց երկիր կուսակցության անդամագրումը Եվրապառլամենտում մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի, Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական Հանձնաժողովի համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մարկուս Կորնարոյի, Եվրոպական Հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանայի եւ ԵՄ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով նոյեմբերի 7-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Նույն օրը նախարար նախարարները հանդիպել և կարճատև զրույց են ունեցել:
Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այսօր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն ` նոյեմբերի 7-ին, այցելել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, և հանդիպել «Ազատ Դեմոկրատների» ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Գառնիկ Գեւորգյանը:
Այս մասին հայտնում են «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.