23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանի խորհրդարանական ընտրություններում Գերմանիայի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտություն է կրել:
Կուսակցությունը 2010թ.-ի ընտրություններին ստացել էին 34%, իսկ այս ընտրություններում հավաքել է 26%` այդ դաշնային շրջանում դա կուսակցության ամենավատ ցուցանիշն է` 2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:
Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը և «կանաչներ»-ը միասին հավաքել են այդ շրջանում ավելի քան 50%:
Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության քարտուղար Անդրեա Նալեսը նշել է, որ դա Անգելա Մերկելի և նրա նախարարների ջախջախիչ պարտությունն է:
ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դադարեցնում իր հործունեությունը ՀԱԿ-ում:
Հայտարարությունում ասվում է.
«Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, Հայ ազգային կոնգրեսի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ ազգային կոնգրեսում, միասնակնությունը չխաթարել, միեւնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաեւ հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում` պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:
Վերջին շրջանում ՀԱԿ-ի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլեւ իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդիմադիր ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:
Ամենակարեւոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, եւ ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում:
Ավելին` գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը եւ մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:
Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաեւ ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին:
Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի մի միայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության եւ մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, եւ ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարեւոր դերակատարում:
Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար, եւ հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բաց թողումներ:
Հայ Ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում»:
Այսօր՝ մայիսի 13-ին, ԿԸՀ արտահերթ նիստ էր հրավիրել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, տեղեկացրեց, որ Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 28 մանդատ
«Ժառանգություն» կուսակցություն – 5 մանդատ
Հայ ազգային կոնգրես – 7 մանդատ
Հայ հեղափոխական դաշնակցություն – 5 մանդատ
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 40 մանդատ
«Օրինաց երկիր» կուսակցություն» — 5 մանդատ
Համամասնությունը որոշվել է Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգի համաձայն, որտեղ նշվում է մանդատների բաշխման սկզբունքը:
ԿԸՀ նախագահը նշեց նաև, որ մինչև ԱԺ առաջին նիստի օրը հաղթած թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել և հրաժարվել մանդատներից, ուստի այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ովքեր են պատգամավոր դարձել:
Շուտով ԿԸՀ-ն կհանձնի պատգամավորների մանդատները և կհայտարարի Ազգային ժողովի առաջին նիստի օրը:
Ըստ Մուկուչյանի, այս պահից սկսած ինքնաբացարկները կարող են ներկայացվել ԿԸՀ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հաստատել են տեղեկություններն այն մասին, որ մի քանի ԲՀԿ-ականներ դիմումներ են ներկայացրել՝ խորհրդարանական մանդատներից հրաժարվելու մասին: Ինքնաբացարկ ներկայացնողների շարքում հիշատակվում են նախընտրական շտաբի պետ Վարդան Վարդանյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, Խաչիկ Գալստյանի, Արամ Սաֆարյանի, Ռուբեն Գևորգյանի, Արսեն Ավագյանի, Վահագն Մաքսուդյանի անունները: Ըստ տեղեկությունների, հրաժարվողների ցանկն ավելի ընդարձակ է:
«Առավոտ». Այսօրվա համարում թերթի գլխավոր խմբագիրը գրել է. «Կուսակցությունների դաշինքով ընտրությունների գնալը բազմաթիվ անհարմարություններ ունի: 95-ի «Հանրապետություն» նոմենկլատուրային միավորումն ապրեց մինչև 97-ի վերջը, երբ առաջին նախագահի դիրքերը թուլացան, և ՀՀԿ-ն 1998-ին անցավ ուժեղի կողմը` ցույց տալով առնետավազքի դասական օրինակ: 99-ի «Միասնություն» նոմենկլատուրային դաշինքը գլխատվեց հոկտեմբերի 27-ին, որից հետո այդ դաշինքի շատ անդամներ կրկին անցան ուժեղի կողմը: 2003-ի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը կազմաքանդվեց` որևէ լուրջ դերակատարություն չունենալով ընդդիմադիր դաշտում. այսօր այդ դաշինքի տարբեր անդամներ` Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գասպարիչը, մեղմ ասած, տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեն: Խնդիրը հենց այն է, որ դիրքորոշումներն ի սկզբանե տարբեր են, իսկ այդ միավորումները ստեղծվում են չափից դուրս պրագմատիկ նպատակներով` իշխանություն վերցնելու կամ իշխանություն պահպանելու, ու մի փոքրիկ քամին, որը կասկած է ներշնչում, թե դա իշխանությունը պահպանելու կամ նվաճելու արդյունավետ գործիք չէ, մահացու հիվանդություն է առաջացնում: Հենց այդ է պատճառը, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան, ըստ ամենայնի, կպահպանվի, իսկ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը առնվազն կնոսրանա: Առաջինը շարունակում է մնալ իշխանության և, հետևաբար, փողի աղբյուր, իսկ ՀԱԿ-ը հաստատ դադարել է լինել իշխանափոխության գործիք:
Ի՞նչ է այս պահին ներկայացնում ՀԱԿ-ը: Համաժողովրդական շարժում` հանուն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությա՞ն: Բայց այդպիսի շարժումները չեն կարող պահպանվել 4 տարի և հետո մտնել խորհրդարան: Միևնույն արժեքային համակարգը դավանող կուսակցությունների խո՞ւմբ: Բայց ի՞նչ ընդհանրություն կարող է լինել լիբերալ տնտեսության կողմնակիցների, խորհրդային կարոտախտով տառապողների, Պուտինի երկրպագուների, փողոցային «գավրոշների» և նախկին պաշտոնյաների միջև: Նրանք բոլորն ուզում են «վերականգնել սահմանադրական կա՞րգը»: Եթե նույնիսկ այդպես է, պարզ է, որ այդ ուղղությամբ շատերի խանդավառությունն այս ընտրություններից հետո մարելու է: Այդ համընդհանուր օրինաչափությանը միանում է նաև այն, որ շատերը ՀԱԿ-ում այդպես էլ չհասկացան ԲՀԿ-ի և, ենթադրաբար նաև` Ռոբերտ Քոչարյանի հետ «սիլի-բիլի»-ները: Արդյունքում ՀԱԿ-ում կմնա ՀՀՇ-ն, որտեղ կա մի քանի հարյուր հոգի, ՀԺԿ-ն [մի քանի տասնյակ մարդ] և անհատներ, որոնց միավորում է հիմնականում Տեր-Պետրոսյանի խարիզման: Այդ անհատների մեծ մասն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի, բայց Կոնգրեսը ներկայացնել որպես քաղաքական ուժերի դաշինք, խիստ չափազանցություն կլինի:
Թողնենք, հետևաբար, քաղաքական ուժերի «համախմբման» մասին կեղծ և սնամեջ խոսակցությունները: Ոչ մի իրական համախմբում, կոալիցիա կամ դաշինք գոյություն չունի: Եվ կուսակցությունների կամ անդամների գլխաքանակ ցույց տալը ոչ մի իրական խնդիր չի լուծում»:
Այս օրերին խմորումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսում: ՀԱԿ-ում վիրավորվածների թիվն օրեցօր ավելանում է: Գրում է «Ժողովուրդ»-ը.
«Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է, որ առաջիկայում Կոնգրեսի կազմից հեռանան տարբեր գործիչներ, նաեւ՝ որոշ կուսակցություններ ամբողջությամբ: Ենթադրվում է, որ հիմնականում հեռանալու է Կոնգրեսում եղած արմատական, ուժային թեւը՝ նախկին երկրապահական հատվածը:
Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց համար լինի անառարկելի հեղինակություն, միեւնույն է, ՀԱԿ-ում դժգոհ են այնտեղի «պալիտբյուրոյից». խոսքը վերաբերում է քաղխորհրդին ու շտաբին, ինչպես նաեւ ներկայում ԱԺ պատգամավորի մանդատ ստացածներին:
Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտում մասնավորապես ասվում է, որ Միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման ուղղությամբ:
«Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցեցին ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ-ն, քվերակության նախորդած օրերին, ինչպես նաեւ ամբողջ քվերակության օրը, հետեւեց ընտրությունների ընթացքին եւ կազմակերպեց վերոհիշյալ ուժերի համագործակցությունը ընտրակեղծիքների կանխման եւ բացահայտման նպատակով, այսօր հանդես եկավ համապատասխան հայտարարություններով:
Համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ անկախ դիտորդների եւ լրագրողների դիտարկումները՝ Միասնական շտաբը արձանագրում է, որ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախատումներով: Դրա հետ մեկտեղ ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվերակության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ կասկածելի են նաեւ ընտրացուցակներն ու ընտրություններին մասնկցած ընտրողների պաշտոնապես հրապարակած թվերը:
Հիմնվելով երեք քաղաքական ուժերի, ընտրություններում տարբեր կարագավիճակով ներգրավված անդամների եւ ներկայացուցիչների դիտարկումների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների հրապարակումների վրա՝ Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:
Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»:
«Հայկական ժամանակ». Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը: Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:
Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել: Թերթը հիշեցնում է, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: Աժ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Վաշինգտոնում մայիսի 18-19-ը կայանալիք «Մեծ ությակի» գագաթնաժողովին։
Նրա փոխարեն հյուսիսում գտնվող Դևիդ Քեմփում կայանալիք հավաքին կմասնակցի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Պուտինն այդ մասին անձամբ է տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային`հեռախոսազրույցի ընթացքում: Իր որոշումը Պուտինն պատճառաբանել է այն հանգամանքով, որ զբաղված է լինելու նոր կառավարություն ձևավորելու հարցերով:
«Հայացք» . Մեր երկրի քաղաքական «պրակտիկայում» եզակի դեպք է արձանագրվել: Կուսակցության առաջնորդը կուսակցության անդամների 51,4%-ին հրապարակավ անվանել է ընտրակաշառակերներ: Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում քանիցս հպարտացել է` նշելով, որ «Օրինաց երկիրը» 170000 անդամ ունի: Երբ պարզվեց, որ այս կուսակցությանը ընտրությունների ժամանակ ձայն է տվել 82690 քաղաքացի, ՕԵԿ-ի «տունը կռիվ ընկավ»: Երկու օր առաջ Ա. Բաղդասարյանը հրապարակավ պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես ասում է. «Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ (երևի ուզում էր ասել` անհաղորդ.- խմբ.) մնացին իմ և կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին և տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը»: Փաստորեն 87310 կուսընկերոջ մեղադրեց կաշառակերության մեջ:
Իսկ ի՞նչ հիմքեր ունի առաջնորդը, որ իրենց ձայն տված մարդիկ իր կուսակիցներն են: Գուցե մոլորված սովորական քաղաքացինե՞ր են: Գուցե իր կուսակիցներից ոչ ոք ձայն չի՞ տվել ՕԵԿ-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.