23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի հարցերին պատասխանել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի փորձագետ Ստեֆան Մեյստերը:
— Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարությունները Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ: Ի՞նչ են դրանք նշանակում:
— Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները շատ թույլ էին և չէին արտահայտում միջազգային իրավունքի սկզբունքային խախտումը Ադրբեջանի կողմից: Դա նաև ցույց է տալիս, որ Մինսկի խումբն ունակ չէ համապատասխան գնահատական տալու այն բռնություններին, որոնք տեղի են ունենում Ղարաբաղյան կոնֆլիկտի ենթատեքստում: Առաջին հերթին այն ցույց է տալիս Մինսկի խմբի թույլ և անօգնական կարգավիճակը և խմբում կողմերի տարբեր հետաքրքրությունները:
— Ինչ եք կարծում՝ Սաֆարովի էքստրադիցիան կփոխի՞ ստատուս քվոն Հարավային Կովկասում, և ի՞նչ փոփոխություններ եք Դուք կանխատեսում:
— Սաֆարովի դեպքը կշիկացնի հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այն նաև չի աջակցի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ-ն իր անդամ պետության՝ Հունգարիայի հետ կորցրեց վստահելիությունն այն ոլորտում, ինչպիսին է օրենքի գերակայությունը, որը հետագայում կթուլացնի Եմ դերը բանակցային գործընթացում:
— Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ինչպե՞ս կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման վրա: Հաշվի առնելով Ռամիլ Սաֆարովի փառաբանումը՝ «Ադրբեջանի ենթակայությամբ Ղարաբաղի ինքնավարություն» ծրագիրը դեռևս ընդունելի՞ է:
— Ես կարգավիճակի փոփոխություններ չեմ տեսնում: Ստեղծված իրավիճակը ցանկացած խաղաղ կարգավորման գործընթաց ավելի կդժվարեցնի և կքաջալերի երկու կողմերից շատերին անել այն, ինչ Սաֆարովն արեց: Սա կհանգեցնի բռնությունների, որը կշիկացնի հակամարտությունը:
Ժամանակ
Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գործուղման է մեկնել, բայց թե ուր և ինչու, հայտնի չէ: Սրա մասին հանրությունը երեկ տեղեկացել է Ս.Սարգսյանի մոտ հրավիրված անվտանգության խորհրդի նիստի մասին տարածված հաղորդագրությունից: Բանն այն է, որ ԱԽ անդամներից, ըստ այդ հաղորդագրության, նիստին մասնակցել են բոլորը, բացի երկու Գագիկներից` Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյան և ԱԴ նախագահ Հարությունյան: Նիստի սկզբում Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նշել նաև, որ ԱԽ այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած` ավելորդ շահարկումներ չլինեն»:
Ակնհայտ է, որ նա ցանկացել է պարզաբանել հատկապես Ծառուկյանի բացակայությունը, քանի որ «շահարկումները» եղել էին ԱԽ նախորդ նիստին նրա չմասնակցելուց հետո: ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուլիխանյանը երեկ հրաժարվել է պատասխանել «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե իր առաջնորդը ուր և ինչ նպատակով է մեկնել: Երևում է, Ծառուկյանի գտնվելու վայրի մասին ամենատեղեկացվածը Սերժ Սարգսյանն է:
Ի դեպ, ԱԽ նիստում երեկ քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը»: Թերևս, միայն ՀՀ-ում է հնարավոր, որ մարդու իրավունքները տոտալ խախտելով իշխանություն պահողները մշակեն ու քննարկեն վերոգրյալ անունով ինչ-որ բան:
Հայկական ժամանակ
Սեպտեմբերի 13-14-ը Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կհանդիպի Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին։
Էդուարդ Շարմազանովի հայտարարությունում ասվում է .
«Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան և միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատում և դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդկային և անբարո քայլը, Թուրքիայի վարչապետը սատար է կանգնում Ադրբեջանին և հրապարակավ հայտարարում դրա մասին:
Դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունն ապացուցում է, որ ի դեմս այս պետության՝ միջազգային հանրությունը գործ ունի բացեիբաց հայատյացություն և ռասիզմ հովանավորող երկրի հետ:
Սրանից պարզ է դառնում, թե ինչու է ոճրագործ Սաֆարովը տարբեր գործիքներով մարդ սպանելու հնարքները սովորել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ռազմաբազաներում:
Թուրքիան և Ադրբեջանը, կարծում եմ, չեն մոռացել, որ չնայած Արցախյան հերոսամարտի տարիներին Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացված ռազմական և ֆինանսական լուրջ օժանդակությանը` արցախահայությունը հաղթանակեց այդ պատերազմում` ապացուցելով ազատ և անկախ ապրելու, սեփական ժողովրդի ճակատագիրը միանձնյա տնօրինելու իր վճռականությունը»:
«ՉԻ»-ն պարբերաբար անդրադարձել է և դեռ անդրադառնալու է ՀՀ մարզերում առկա ՏԻՄ հետընտրական և գալիք նախընտրական տրամադրություններին, որի պատկերը գնալով ավելի զարհուրելի է դառնում: «Նոր բան ասած չենք լինի, եթե փաստենք, որ այս ընտրական կամպանիայի ժամանակ իր գործելաոճով ու համայնքային թեկնածուների նկատմամբ բանեցրած ոչ ճիշտ քաղաքականությամբ աչքի ընավ հատկապես Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որին փաստորեն ամենավերին օղակներից անգամ «դեղին քարտ» ցույց տալու դեպքում ոչինչ էլ չփոխվեց»,- գրել է թերթը:
Ըստ «ՉԻ» աղբյուրների, ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը նույն ոգով շարունակում է իր նախընտրական մարտավարությունը և թույլ չի տալիս, որ սեպտեմբերի 23-ին Աշտարակում սպասվող քաղաքապետի ընտրություններում դրսևորվեն ոչ յուրային թեկնածուները: Մարզպետ Սահակյանը, բացի ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանից, վետո է դրել ԲՀԿ-ական ու անկուսակցական մյուս թեկնածուների վրա, որոնց հանդիպումները քաղաքի դպրոցներում անհասկանալի պատճառներով չեն կայանում, քանի որ շատերի համոզմամբ այդ ամենի հետևում կանգնած է Սարգիս Սահակյանը:
Թերթը հավելում է, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված քադաքապետի թեկնածու Արմեն Անտոնյանը ջերմ շփումների մեջ է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղաներից մեկի հետ, ում հովանու ներքո էլ փաստորեն ուզում է քաղաքապետ «կարգվել»:
Չորրորդ ինքնիշխանություն
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:
Ըստ մարքսիստի` գաղափարական պատրաստվածության առումով իրեն հավասարը չկա, որ կարողանա իր հետ մեկնել դեբատի:
«Իմ գերագույն խնդիրը գաղափարական լուսավորչության առաքելությունն է։ Ինչ մնում է՝ ում հետ կարող եմ արժանի մարաթոն մտնել, կարծում եմ՝ ոչ գործող նախագահի, այլ՝ հավակնորդների շրջանակում»-նշել է նա:
Այսօր` սեպտեմբերի 11-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը և արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:
Ժան Ասելբորնը շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ ընդգծեց, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով և ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստան — ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրեցին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը:
Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մանրամասն ներկայացրեց Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը:
Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:
Սեպտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին է ընդունել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը:
Այս համատեքստում դեսպան Քոչարյանը լիբանանյան կողմին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակներում սերտ համագործակցության և շարունակական աջակցության համար: Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական այցերի և տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:
ՀՀ դեսպանը նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաև մանրամասներ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ:
Դեսպան Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Դեսպանը ընդգծել է, որ շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել և խորը անհանգստություն են արտահայտել հունգարա ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաև Բեյրութում` Հունգարիայի դեսպանության շենքի առջև:
Նախագահ Սլեյմանն ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը` հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:
Նախագահ Սլեյմանը խնդրել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները Համաշխարհային Օլիմպիադայում ՀՀ շախմատի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մասին: Նաբիհ Բըրրիին փոխանցվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության խորացումն ու ընդլայնումը:
Մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, ֆորմալ` «ԱՖԿ-Սիստեմայի» գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի` տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության և ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին` Մոսկվայի հետ ճշտվելու տեսանկյունից:
Հրապարակ
Դե ինչ, Աժ հինգերորդ գումարման աշնանային նստաշրջանի մեկնարկը տրվեց: Ընդ որում բավականին անհետաքրքիր ու անհեթեթ մթնոլորտում, որի ընթացքում միայն մի բան կրկին անգամ ուրվագծվեց. ԱԺ պատգամավորները չեն դադարում իրենց օգտակարության գործակիցը ի ցույց դնել՝ փորձելով լուծել այնքան կարևոր «ռասկռուտկայի» հարցը:
Ի տարբերություն դրա, հետաքրքիր ու ինչ-որ տեղ ինտրիգային իրավիճակ էր տիրում ԱԺ դահլիճի հետնամասում, կրքերը եռում էին ինչպես ասում են «Կուլիսներում», այն էլ՝ ԱԺ օրակարգից դուրս:
Եվ եթե ԱԺ պատգամավորական հատվածի մի զգալի մասի բան ու գործը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի «աթոռի» հետ կապված խոսակցություններն էին, թե՝ իբր Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ին ձեռնտու տարբերակով համաձայնության չգալու դեպքում հնարավոր է նորից պաշտոնանկ արվի, ապա մի որոշակի խմբի համար էլ՝թիվ մեկ թեման` ՀՀ վարչապետն ու նրա շուրջ ընթացող գործընթացներն էին:
Մի առանձնակի ոգևորությամբ ԱԺ նիստի ընթացքում թռվռալով տեղից տեղ էին շտապում վարչապետի թիմակիցները, դրան հակառակ, Արգամիչի կողմնակիցները գերադասում էին շատ չերևալ ԱԺ- տարածքում՝գերադասելով իրենց քաղաքական «խորաթան» անցկացնել ԱԺ-ի հարակից այգում, ուր սիրում են և հաճախակի են զբոսնում ՀՀ բարձրաստիճան չինովնիկները:
Անզեն աչքով անգամ տեսանելի էր, որ Արգամիչի «թևը» իրականում փոքր-ինչ անհանգիստ էր, քանի որ վարչապետի յուրայինները, բարլուսախառը հասցրել էին ձևի մեջ մտնել, ու շեշտադրել, որ իրենց դիրքերը , այնուամենայնիվ, աներեր են: Դե Բարսեղ Բեգլարյան կա, բան կա…
Ի դեպ, Բարսեղ Բեգլարյան — ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան օրերս սկսված, և կարճատև դադարով առայժմ «վերջ տրված» գզվրտոցների ու ներքին հակասությունների մասին. ու՞մ էր պետք փոխադարձ հայտարությունների տեսքով իրար «հաթաթաներ» տալը, ի վերջո, ո՞վ կարող էր եղածից առավել օգուտներ քաղել, կամ դաշտը մաքրել իր օգտի համար:
Իրականում, այն ո’չ Ծառուկյանին, ո’չ էլ Ֆլեշ Բարսեղին պետք չէր, քանի որ դրա պատճառահետևանքային կապը շատ ավելի հեռվում կարելի է տեսնել:
Թեև հաշվի առնելով Ֆլեշ Բարսեղի քաղաքական անխոնջ «սիրո» դրսևորումները, կարող ենք և համարել, որ գործարարի նյարդերը այս անգամ տեղի տվեցին այն բանից հետո, երբ ԲՀԿ-ականամերձ շրջապատը ճակատային քայլերի գնաց ու ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ վարչապետ Սարգսյանը «վարի» է տալիս ՀՀ-ի տնտեսությունը:
Ասել, որ ԲՀԿ-ի քննադատությունների ենթատեքստում իսպառ գոյություն չունեն վարչապետական հավակնությունները… , և որ ԲՀԿ-ն չի ուզում վերցնել վարչապետի «գահը», ճիշտ չի լինի, բայց որ ԲՀԿ-ի կողմից մատնանշված «խեղդող» սոցիալական խնդիրների, մասնավորապես ՀՀ-ում լայն թափով սկսկած արտագաղթի ու աղքատության մակարդակի տեմպերը զգալի աճի դառը իրողության հետ ամեն օր առնչվում են ՀՀ-ի բազում քաղաքացիներ. Այլ հարց է. Ի՞նչքանով կարող է սոցիալական ծանր բեռը թոթափել նույն ԲՀԿ-ն, եթե ֆորս-մաժորի դեպքում, այդուհանդերձ, վարչապետի աթոռը բաժին հասնի հենց նրա թեկնածուին:
Այլ իրավիճակ է, երբ ԲՀԿ-ի հետագա համաձայնությունների ու նրա կողմից տարվող քաղաքականության առումով դե ֆակտո ներքաղաքական ալիքի տակ է ընկնում ԲՀԿ առաջնորդի խնամի Հովիկ Աբրահամյանը, որը գլխավոր կապող օղակն ու ինչ-որ տեղ նաև պատասխանատուն է ՀՀԿ- ԲՀԿ խաղաղ հարաբերությունների ու առաջիկա քաղաքական գործընթացների համար: Բայց թե ինչքա՞ն կարող է ձգվել պարանը՝Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և որոշների միջև, առայժմ պետք չէ շտապել ենթադրելու, քանի որ իրական գործընթացները՝ չնախատեսված հանգուցալուծումներով, դեռ առջևում են:
Ներկա պահին հարաբերական անդորր է, մոտ օրերս կխաղաղվեն բոլոր կողմերն էլ, բայց դա չի նշանակում, որ «տակից» ընթացող խաղերը այլ հարթակ կտեղափոխվեն:
Իսկ այս ամենի արձագանքը կտեսնենք հետագա քաղաքական իրողությունների ու նոր բացահայտումների շրջանակներում:
Անի Սուլթանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.