29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:
Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը.
Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան. Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։
Հարց. Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա՞ այս առումով:
Պատասխան. Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով:
«Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ՝ չնայած այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել», — գրված է հայտարարությանը կից թվիթերյան գրառման մեջ:
Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունքներից մեկն է, և Արցախի ժողովուրդն արժանի է այն բանին, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին:
Հայտարարությունում նաև հակիրճ ներկայացվում է Արցախի կարգավիճակի փոփոխության պատմությունը, Արցախյան երկու պատերազմները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև շեշտում է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետևանքները, որն «Արևմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաև «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»:
«Արևմտյան աշխարհը և հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում, Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում և հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում և վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, այդ թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն: Եվ որ կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանության ներկայիս կարմիր դրոշները, ինչպես նաև այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներևակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել ևս՝ կհանգեցնի «խաղաղության» և «բարեկեցության», — գրված է հայտարարությունում:
Լեմկինի Ինստիտուտը նաև կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրներն արդար արդյունք և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի նկատմամբ ոտնձգության համար «տեղեկատվական բազայի» նախապատրաստումը։ Այդ նպատակով միանգամից երկու գերատեսչություններ՝ պաշտպանության նախարարությունն ու արտգործնախարարությունը, հանդես են եկել հայտարարություններով։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ հայկական կողմին ականների տեղադրման վերաբերյալ հերթական մտացածին մեղադրանքներն են առաջ քաշվում․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրավերով Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի թուրքական զորախմբի ղեկավար, գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփինարը եւ ռուսական զորախմբի ղեկավար, դերծովակալ Օլեգ Սեմյոնովը նոյեմբերի 23-ին զննել են ականապատված հատվածը: Նոյեմբերի 24-ին այդ տարածք են այցելել օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները եւ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա լրագրողները։
Վերոնշյալը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետի, ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերը Ադրբեջանի տարածքից, ինչպես նաեւ կոպտորեն խախտել է հայտարարության 6-րդ կետը, եւ ականներ տեղափոխելով՝ չարաշահել է Լաչինի ճանապարհը ապօրինի ռազմական գործունեության համար՝ սադրանքներ իրականացնելով Ադրբեջանի դեմ։ Հայաստանը խոչընդոտում է կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի այս գործունեությունը ռազմական հանցագործություն է, միջազգային մարդասիրական իրավունքի եւ եռակողմ հայտարարության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում»։
Այսպիսով, ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են համապատասխան նախադրյալներ ստեղծել նոր ագրեսիան արդարացնելու համար։
ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության գոյությունը, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի ճակատագրի վրա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին հռչակագրի նախագիծը չստորագրելու հանգամանքը։
«Ո՛չ, ոչ մի կերպ (չի ազդի), որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը»,- ընդգծել է նա։
Պեսկովի խոսքով՝ ընդհակառակը, ՀԱՊԿ գագաթնաժողովը և դրանում հնչեցված կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև ամբողջ անցած տարին ցույց են տվել մասնակից պետությունների համար նման կազմակերպության աճող անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: Այս մասին նա հայտնել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում ելույթի ժամանակ:
«Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։
Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։
Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է Փաշինյանը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին Բաքվում ընթացող համաժողովում հարկ է համարել հատուկ ուշադրություն հատկացնել Հայաստանի «ռեւանշիստական ուժերին, սպառազինությունների գնումներին եւ «սադրանքներին»։
Նշենք, որ Շադլինսկու հայտարարություններն այն գծի շարունակությունն են, որը տվել են Ադրբեջանի իշխանությունները՝ վարկաբեկել ռուս խաղաղապահներին եւ «տեղեկատվական հող» նախապատրաստել Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի համար։
«Հայաստանի ռեւանշիստական ուժերն ամբողջ ուժով փորձում են խանգարել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքին»,- ասել է ՊԱԾ պետի տեղակալը։ Ինչպես նշել է Շադլինսկին, «մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը միջոցներ է տրամադրում սպառազինությունների եւ բանակաշինության համար՝ գերազանցելով իր ֆինանսական հնարավորությունները, փորձում է գնել արդիական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա տարբեր երկրներից, բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է հետաձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։ Նրա խոսքով՝ «հատուկ ուշադրության են արժանի Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, ռազմական տեխնիկայի ուղարկման եւ այնտեղ տարբեր սադրիչ գործողություններ իրականացնելու պայմանների ստեղծման հարցերը»։
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Նա նշել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է։
«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է և ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նաև համաձայնություններ են գրանցվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, սահմանազատման, ապաշրջափակման առնչությամբ, որոնք ի վերջո կբերեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,–ասաց ՌԴ ղեկավարը։
Հայերն իրենց երկարատև պատմության ընթացքում միշտ ակնկալել են, որ ինչ-որ օտար ուժ իրենց կփրկի թշնամիներից: Դարեր շարունակ նրանք օգնության հույս են ունեցել հռոմեացիներից, բյուզանդացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից, ամերիկացիներից, իսկ այժմ՝ իրանցիներից: Բայց ոչ ոք երբեք չի եկել նրանց փրկելու։ Թվում է, թե հիասթափությունների այսքան երկար շարանից հետո հայերը վերջապես դասեր կքաղեն, որ ոչ ոք իրենց փրկության չի հասնի։ Իրենք պետք է իրենց փրկեն։
Հաշվի առնելով նման անիրատեսական ակնկալիքները, հայերը շարունակում են մի հնարավոր փրկարարից մյուսը գնալ՝ փորձելով գտնել որևէ մեկին, որը կօգնի իրենց: Ոչ ոք չօգնեց փրկել հայերին, երբ Օսմանյան Թուրքիան նրանց դեմ ցեղասպանություն էր իրականացնում. ոչ ոք նրանց չփրկեց, երբ վերապրածները վերադարձան Կիլիկիա և հարձակման ենթարկվեցին ու սպանվեցին Աթաթուրքի զորքերի կողմից. ոչ ոք նրանց չօգնեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, երբ ադրբեջանցիները կոտորում էին հայերին Արցախում. և ոչ ոք չօգնեց հայերին, երբ ադրբեջանցիները Թուրքիայի, Իսրայելի և ջիհադիստ ահաբեկիչների աջակցությամբ նվաճեցին Արցախի մեծ մասը՝ սպանելով ու խեղելով հազարավոր հայ զինվորների ու խաղաղ բնակիչների։
Այս բոլոր հիասթափեցնող փորձառություններից հետո հայերը հույս ունեին, որ Ռուսաստանը կմիջամտի և կփրկի Արցախը: Երբ դա տեղի չունեցավ, նրանք բարձրաձայն բողոքեցին, որ Ռուսաստանը դավաճանել է իրենց։ Հայերը շարունակ պահանջում էին ՀԱՊԿ-ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) պաշտպանել Հայաստանը՝ իր սահմանների նկատմամբ ադրբեջանական կրկնվող ոտնձգություններից։
Հայերը կարծես թե չեն հասկանում, որ յուրաքանչյուր ազգի առաջնահերթությունը սեփական ազգային շահերի, այլ ոչ թե Հայաստանի պաշտպանությունն է: Ոչ ոք պարտավոր չէ օգնել Հայաստանին, նույնիսկ երբ ստորագրված է փոխադարձ պաշտպանության պայմանագիր, որը դիտվում է որպես ընդամենը «թղթի կտոր»։ Իրենց անիրատեսական ակնկալիքներից հրաժարվելու փոխարեն՝ հայերն այժմ դիմել են Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին՝ հուսալով, որ նրանք կգան իրենց օգնության…
Հուսադրող է, որ վերջին ամիսներին Հայաստանը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ՝ մեծ քանակությամբ հրթիռներ և հրետանի գնելու համար։ Վերջապես, Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ պետք է պաշտպանել երկիրը, այլ ոչ թե ապավինել ուրիշների ողորմածությանը:
Անցյալ շաբաթ աշխարհասփյուռ հայությունը ցնծոթւյան մեջ էր, որ Ֆրանսիայի Սենատը հայանպաստ բանաձև է ընդունել։ Սակայն հայերը չպետք է ոչ ուռճացնեն, ոչ էլ թերագնահատեն այս բանաձևի նշանակությունը։ Ֆրանսահայ համայնքը երկար տարիներ գովասանքի արժանի լոբբիստական գործունեություն է ծավալել՝ հայերի և Հայաստանի հանդեպ նման սրտացավ մթնոլորտ ստեղծելու համար։ Դա է հիմնական պատճառը, որ այս բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Սենատի կողմից գրեթե միաձայն 295 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ֆրանսիայի համապարփակ բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և պահանջում.
- ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը Հայաստանից.
- 2020 թվականի պատերազմից ի վեր Բաքվի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը.
- հայկական մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը.
- որ Ֆրանսիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ միասին դիմի Միջազգային քրեական դատարան Ադրբեջանի հարձակումների առնչությամբ.
- որ Ֆրանսիան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, բռնագրավի նրա ղեկավարների ունեցվածքը և բռնարգելք կիրառի ադրբեջանական նավթի ու գազի ներմուծման վրա.
— Արցախում ֆրանսիական մարդասիրական գրասենյակի ստեղծում.
- Հայաստանի պաշտպանունակության ամրապնդում.
- միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում.
- Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչում.
- որ Ֆրանսիան ապահովի Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։
Ադրբեջանը շատ կոշտ արձագանքեց և դատապարտեց Ֆրանսիայի Սենատին այս բանաձևն ընդունելու համար։ Հակադարձ միջոցներ ձեռնարկելով Ադրբեջանը վտանգում է խզել իր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Այնուամենայնիվ, որպեսզի այս ոչ պարտադիր բանաձևը որևէ ազդեցություն ունենա, այն պետք է ընդունվի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից և աջակցություն ստանա Ֆրանսիայի նախագահի ու կառավարության կողմից:
Հայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի բանաձևը։ Նրանք չպետք է ակնկալեն, որ Ֆրանսիան կփրկի Արցախը կամ Հայաստանը։ Նրանք պետք է շարունակեն հզորացնել Հայաստանի զինված ուժերը, որպեսզի կարողանան պաշտպանել երկրի սահմանները՝ միաժամանակ ողջունելով որևէ երկրի օգնությունը՝ առանց որևէ անիրատեսական ակնկալիք ունենալու։ Հիշեք, որ Ֆրանսիայի Սենատն ու խորհրդարանը 2020 թվականի պատերազմից հետո բանաձևեր ընդունեցին՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչը չիրականացավ։ Սա զարմանալի չէ, քանի որ Հայաստանն ինքը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Հետագա հիասթափություններից խուսափելու համար հայերը պետք է Ֆրանսիայի Սենատի բանաձևը դիտարկեն որպես կարևոր բարոյական և դիվանագիտական, բայց ոչ ռազմական աջակցություն:
Այժմ Հայաստանի կառավարության և աշխարհասփյուռ հայության խնդիրն է ապահովել, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը օգտագործվի Հայաստանի և Արցախի հայությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
BBC-ին մեղադրել են ադրբեջանական բռնապետությանն արդարացնելու մեջ՝ երկրի իշխող ընտանիքի աջակցությամբ նկարահանված եւ բրիտանական նավթագազային հսկա BP-ի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ցուցադրությունից հետո, գրում է openDemocracy պորտալը:
Օգոստոսին BBC World News-ի հեռուստադիտողներին խոստացել էին, որ նրանք կիմանան, թե «ինչպես Ադրբեջանի նավթային հարստությունները թույլ տվեցին մայրաքաղաք Բաքվին բարգավաճել եւ նվաճել արեւելյան Փարիզի հեղինակությունը» BP-ի կողմից հովանավորվող «Ադրբեջանի հրաշալիքները» ֆիլմում:
BP-ն 300 000 ֆունտ սթեռլինգ է ծախսել ֆիլմի վրա, որը նկարահանվել է բրիտանական SandStone Global պրոդյուսերական ընկերության կողմից՝ հիմնադրամի եւ մեդիակենտրոնի աջակցությամբ, որը ղեկավարում են Ադրբեջանի իշխող ընտանիքի անդամները։ Ֆիլմը ներկայացրել է հեռուստահաղորդավար եւ պատմաբան Բեթանի Հյուզը՝ SandStone-ի համահիմնադիրը։
2015-ին Ադրբեջանում քաղաքական հետապնդումներից փախած ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովը BBC-ին մեղադրել է «բռնապետությանն աջակցելու» մեջ։
Հուսեյնովը оpenDemocracy-ին ասել է, որ BBC-ն ենթարկվել է «խայտառակ վերափոխման եւ աջակցում է աշխարհի ամենակոռումպացված ռեժիմին»։ Նա նաեւ BBC-ին մեղադրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը լուսաբանելու հարցում «պասիվության» մեջ եւ կասկածի տակ է դրել Ալիեւի ռեժիմի հետ BP-ի կապերի նկատմամբ անբավարար ուշադրությունը:
BBC-ն openDemocracy-ին հայտնել է, որ «Ադրբեջանի հրաշալիքները» ֆիլմը «ընթացիկ իրադարձությունների ծրագիր չէ»: «Տարածաշրջանի աշխարհաքաղաքական մեծ պատմությունը լայնորեն լուսաբանվել է BBC News-ի ծառայությունների կողմից»,-ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչը:
Culture Unstained մշակութային արշավի խմբի Քրիս Հարարդը openDemocracy-ին ասել է, որ BP-ի նման լրատվամիջոցների հովանավորչական մեխանիզմները «օրինականացնում են» հանածո վառելիքի ընկերությունները, քանի որ նրանք շարունակում են ներդրումներ կատարել նոր նավթագազային ենթակառուցվածքներում, այլ ոչ թե փորձում են հասնել զրոյական նպատակների:
Ֆիլմը նաեւ անուղղակիորեն առաջ է մղում Ադրբեջանի հավակնությունները Շուշիի նկատմամբ՝ քաղաք Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը Ադրբեջանը գրավել է 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այժմ Ադրբեջանը ցանկանում է այդ տարածաշրջանը վերածել «կանաչ էներգետիկ գոտու» BP-ի օգնությամբ։
Այսպես կոչված «դարի պայմանագրի» համաձայն՝ BP-ն Ադրբեջանի բնական ռեսուրսներով հարուստ խոշորագույն օտարերկրյա կորպորատիվ ներդրողն է:
BP-ն openDemocracy-ին հայտնել է, որ ձգտում է աշխատել Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների «արդյունավետ» զարգացման ուղղությամբ։
«Մենք ոչ մի երկրում չենք աջակցում անհատներին կամ քաղաքական խմբերին»,-հավաստիացրել են BP-ում։
BBC-ի ֆիլմում մի հատված կար, որտեղ Բեթանի Հյուզը մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք։ Ադրբեջանը գրավել է քաղաքը 2020 թվականի նոյեմբերին՝ իր դաժան ռազմական հարձակման ժամանակ։
2022 թվականի հունիսին ելույթ ունենալով Շուշիում՝ BP-ի տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսն ասել է, որ Լեռնային Ղարաբաղն ունի «երկրի լավագույն արեւային եւ երկրաջերմային ռեսուրսները»։ BP-ն նախատեսում է արեւային էլեկտրակայան կառուցել Ջեբրայիլ քաղաքում։
«Ադրբեջանի հրաշալիքները», որտեղ չեն հիշատակվել Հայաստանի կապերը Շուշիի հետ կամ Լեռնային Ղարաբաղի վիճարկվող պատմությունը, հեռարձակվել է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում։
Երկու շաբաթ անց ադրբեջանական ուժերը նոր հարձակում են իրականացրել ՀՀ տարածքում, ինչը դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության ամենալուրջ էսկալացիան 2020 թվականի պատերազմից ի վեր։
BP-ից Ջոնսը բեմ է բարձրացել սեպտեմբերի վերջին Բաքվում կայացած պրեմիերայի ժամանակ՝ գովաբանելու իր ընկերության եւ նրա գործընկերների անսասան աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը։ Ջոնսը խոսել է նաեւ համատեղ ջանքերի մասին, որոնք կիրառվել են վավերագրական ֆիլմի ստեղծման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Հեյդար Ալիեւի հիմնադրամին աջակցության համար եւ անձնական վերաբերմունք հայտնել նախագահի դստեր՝ Արզու Ալիեւայի եւ նրա գլխավորած մեդիա կենտրոնի նկատմամբ՝ տեխնիկական աջակցության համար:
Radar Armenia-ի զրուցակիցը «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։
-Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ են խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ՝ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի պես մարդկանց հետ։ Այս հայտարարության հասցեատերը Արցա՞խն է, թե՞ Մոսկվան։ Ի՞նչ է փորձում հասկացնել Ալիևը։
-Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունը պետք է հիշել առ այն, որ Բաքուն ինքը կորոշի, թե երբ և ոնց կխոսի «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի» ժողովրդի հետ։ Բնականաբար, դա ենթադրում է, որ Ալիևը հրաժարվելու է Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ բանակցել։ Բայց այստեղ ճիշտ մատնանշեցիք՝ կա ուղերձ նաև Մոսկվային։ Բաքվին անհանգստացնում են Մոսկվայի մոտեցումները՝ խաղաղապահ առաքելության ժամկետի հետաձգման, կարգավիճակի ճշտման համար բանակցությունների շարունակման առումներով։
-Ալիևին ինչո՞ւ է անհանգստացնում Արցախում Ռուբեն Վարդանյանի ներկայությունը՝ հաշվի առնելով այս հայտարարությունը։
-Բաքուն փորձում է գործընթացը տանել «Ղարաբաղի հարցն անցյալ է» տրամաբանությամբ։ Անհանգիստ է Մոսկվայի միջնորդությամբ և շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային իրավիճակի չի փոխվել, լուծել խնդիրը իր մոտեցմամբ։ Բաքուն Մոսկվային ընկալում է իբրև իր շտապողականության արգելք։ Ռուբեն Վարդանյանին Մոսկվայի ներկայացուցիչ համարելով՝ Բաքուն իր այս անհանգստությունն է բացահայտում։
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ ստորագրել շրջանակային պայմանագիր՝ չխորանալով դետալների մեջ։ Ձեր կարծիքով՝ ո՞ր տարբերական է ավելի նպաստավոր Հայաստանի ու Արցախի համար։
-Կարծում եմ՝ հայկական կողմի ռազմավարական նպատակը ներկա պահին պիտի լինի գործընթացի ձգումը։ Եվ դրա համար կան միջազգային նախադրյալներ։ Իրանը վճռակամ է իր սահմանամերձ գոտու կարգավիճակը չփոխելու հարցում։ Մոսկվան ուզում է իր խաղաղապահ առաքելության ժամկետը երկարաձգել, իսկ Վաշինգտոնը պարզ դարձրեց, որ հայ-ադրբեջանական տարաձայնությունները թազմաթիվ են, ինչը ենթադրում է ժամանակ։ Անգամ որպես օրինակ ցույց տվեց ԱՄՆ միջնորդությամբ կայացած Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման համաձայնությունը։ Գործընթացից տեղեկացվածները լավ գիտեն, թե դա ժամանակի և ելևեջների իմաստով ինչ է նշանակում։ Ուրեմն կան աշխարհաքաղաքական նախադրյալներ, որ թուրք-ադրբեջանական շտապողականությունը չի աշխատելու։
ԱՄՆ-ին պետք է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի տարածքում, որովհետեւ այդ դեպքում հաջորդ փուլում ռուսական խաղաղապահներն են լքում տարածաշրջանը, հետո ռուսական ռազմաբազայի ներկայությունն է անիմաստ դառնում այստեղ: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ արեւմտյան եւ ռուսական մոդելներին:
«Հետեւաբար, տարածաշրջանը դուրս է գալիս Ռուսաստանի ու Իրանի վերահսկողությունից: Ռուսական տարբերակն ասում է՝ Արցախի հարցը մնա ապագային, որ խաղաղապահները մնան Արցախում»,-ասաց նա:
Քննարկման մասնակիցներից քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն էլ անդրադարձավ նրան, որ օրեր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել պահպանել բանակցությունների տեմպը, ասաց. «Առաջին հերթին դա կոչ է, որ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ըստ արեւմտյան տարբերակի, ոչ թե ռուսական: Երկրորդը, մի քանի օր առաջ ՀՀ ներկայացուցիչը փոխելով իր տոնը բավականին կոշտ արձագանքեց Ալիեւի սպառնալիքներին եւ խոսեց Արցախում ցեղասպանության հեռանկարի եւ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման մասին: Այսինքն Հայաստանի դիրքը ավելի համարձակ դարձավ: Բլինքենի խոսքը ուղերձ էր, որ այդ հարցերով պետք չէ զբաղվել, պետք է ստորագրել խաղաղության պայմանագիրը: Եվ որեւէ կերպ արձագանք չեղավ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգին, այսինքն դա չի նկատվում Արեւմուտքի կողմից»:
Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն էլ հավելեց. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ռեվերսներ էր անում սեղանին դրված մոդելներից դեպի ռուսական մոդելը, եւ այստեղ իրեն հստակ բացատրում են, որ դու պետք է այլ ուղղությամբ շարունակես»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.