23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր Հայաստանի Եվրոպայի ապագայի դպրոցի սաների հետ դասախոսության ժամանակ շատ հետաքրքիր հայտարարություն է կատարել:
Նա հորդորել է Հայաստանին՝ կողմնորոշվել, թե ո՞ւմ հետ է ցանկանում կապել իր հետագա զարգացման հեռանկարը մեր երկիրը ԵՄ–ի, թե՝ Եվրասիական Միության. «Հայաստանն ունի իր ինքնիշխան իրավունքը՝ որոշելու, թե ինչպես է տեսնում իր հետագա զարգացման ճանապարհը: Նա կա՛մ պետք է համագործակցի ԵՄ հետ, կա՛մ արդեն մասնակցի Եվրասիական ծրագրերին: Չենք կարող միաժամանակ տնտեսական և առևտրային համագործակցություն զարգանել երկու տարբեր կառույցների հետ: Գնդակը հիմա ձեր դաշտում է»,- ասել է ԵՄ –ի ներկայացուցիչը։
«Քաղաքական երկխոսությունն այս տարի բարձրացրեցինք շատ բարձր մակարդակի, փոխադարձ այլայլություններ ունեցանք, մի շարք պայմանագրեր կնքվեցին: Այս բոլոր այցելությունները և պայմանագրերը ցույց տվեցին, որ էական ցուցանիշ է այն նվիրվածությունը, որ ԵՄ-ն ստանում է փոխադարձ»,- ասել է ԵՄ դեսպանը:
Ըստ նրա, Հայաստանի համար 2012թ-ը եվրոպական տարի էր և դա ինքը չէ, որ ասում է, այլ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն, իր կարծիքով, համապատասխանում է իրականությանը:
Տրայան Հրիսթեան համոզված է, որ 2013- ը շատ ավելի կարևոր տարի է լինելու: «Այս տարին կարևոր տարի էր, և առաջիկայում ունենք ծանր աշխատանք ու շատ ավելի կարևոր տարի»:
Իսկ որ ամենահետաքրքիրն է՝ նա մի տեսակ նախազգուշական ակնարկ է հնչեցրել առանձնահատուկ շեշտելով, որ 2014-2020 թթ ԵՄ ֆինանսավորման վեցամյակն է.«Այսինքն՝ պետք է 2013-ին հստակեցնեք, թե առաջիկա 6 տարվա համար ինչ ծախսեր են նախատեսվում: Այս պատճառով կարևոր աշխատանք է սպասվում»:
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական` «ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը», և ընդդիմադիր` «բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը»: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների կարծիքը, որը կապ չունի այս կամ այն քաղաքական թայֆայի շահերի հետ: Երկու օր առաջ «Ա1+»-ի P.S.-ում այդ հարցը տվեցի քազաքագետ Լևոն Շիրինյանին, և նա ասաց, որ ելույթի տեքստը հեղափոխական մոդեռնիզացիայի ծրագիր է, այլ հարց է` իշխանությունը այն կիրականացնի՞, թե՞ ոչ:
Իսկ կա` արդյոք նախագահի շրջապատում այդ մոդեռնիզացիայի գիտակցությունը: Նախ մեջբերում անեմ ելույթից. «Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարևոր սկզբունք է, որի պահպանման և զարգացման համար մենք դեռևս հսկայական անելիքներ ունենք: Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման և այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական և պատասխանատու քննադատությունն է առողջ քաղաքական համակարգի զարգացման գրավականը: Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարևոր բաղադրիչներն են: Նախորդ տարիների ընթացքում մենք կամուրջներ կառուցող քաղաքականություն ենք իրականացրել, և այս սկզբունքը շարունակելու է մնալ մեր օրակարգում: Ազգային և սոցիալական համերաշխության սկզբունքն այլընտրանք չունի»: Նպատակները շարադրված են հստակ, և ցանկացած մտածող մարդ, ում ուղեղը մթագնած չի սևեռուն գաղափարներով, այդ նպատակների հետ կհամաձայնի: Ուրիշ հարց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական թիմի զգալի մասը բացարձակապես պատրաստ չէ այդ նպատակները ոչ միայն իրագործելու, այլև ընկալելու: Այդ «գործիչները» կարող են գոյատևել միմիայն անհանդուրժողականության, անպատժելիության և կամայականությունների մթնոլորտում:
Խնդիրը, հետևաբար, այն չէ` կվերընտրվի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ. այստեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ է: Խնդիրն այն է` կարո՞ղ է նա վերընտրվել առանց Թոխմախի Մհերի և նրա նման մի քանի տասնյակ մարդկանց աջակցության: Հուսով եմ, որ կարող է: Եթե ոչ` մոդեռնիզացիան կհետաձգվի ևս 5 տարով: Դա վտանգավոր տարբերակ է:
Առավոտ
«Հայկական Վարկած»-ի հավաստի աղբյուրների համաձայն, այսօր Վահան Հովհաննիսյանին կանչել են Բաղրամյան 26 և հանձնարարել մոնիթորինգ կազմակերպել՝ կապված Դաշնակցության` նախագահական ընտրություններում առաջադրման հետ: Ասվել է, որ հասարակական արձագանքներից հետո միայն կորոշեն, լինելու է առաջադրում, թե ոչ:
Իշխանությունը զուգահեռ կոնսուլտացիաներ է իրականացնում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որի հետ հաջորդ հանդիպումը սպասվում է երկուշաբթի:
Ստացվում է, որ ընդդիմադիր թևը խելոք ենթարկվում և անում է իրենցից պահանջվածը` չշրջանցելով իր առջև դրված հանձնարարությունները:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին ԱԺ նիստում, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին բացակայում է Հայաստանից) էթիկայի հանձնաժողովի հարցի շուրջ հեռուստատեսային բանավեճի է հրավիրում ընդդիմախոսներին՝ ցանկացած ֆորմատով, ցանկացած ժամանակ և ցանկացած հեռուստատեսությունում:
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի բանավեճի հրավերը:
Ստորև ներկայացնում ենք ՕԵԿ նախագահ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ «Հրապարակի» հարցազրույցից մի հատված.
-Պարոն Բաղդասարյան, ԲՀԿ կուլիսներում պատվաբեր չեն համարում ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելը, պատճառաբանելով, թե հինգ տոկոս հավաքած կուսակցության հետ անարդար է կոալիցիա կազմելը: Խոսում են, որ այս պահանջը ևս դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին:
-Աբսուրդային խոսակցություն է: Դե հիմա կարող են ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ խոսել, մենք քաղաքական որոշումներ կայացնող մարդիկ ենք և գտնվում ենք բուն իշխանության բուրգում, երկրորդը՝ կոալիցիան ձևավորվել է երկու կուսակցությունների քաղաքական համաձայնության արդյունքում, և ոչ մեկ ոչ մեկին չի կարա այդ կոալիցիայից հանի: Դա կլինի մի դեպքում, եթե երկու կուսակցությունները որոշեն, որ իրենք այլևս կոալիցիայում չեն լինելու: Այսօր նման բան չկա:
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ծառուկյանը չառաջադրվեց:
-Երևի դա իրենց պետք է հարցնել… ԲՀԿ-ն իրեն հռչակել է որպես այլընտրանք, ես իմ ելույթներում ասել՝ դասական քաղաքագիտության մեջ լինում են կամ իշխանություն, կամ ընդդիմություն: Իրենք որդեգրել են այլընտրանքային ռազմավարություն, որը նորույթ է քաղաքականության և քաղաքագիտության մեջ: Բայց մենք «Բարգավաճ Հայաստան»-ի հետ երկար տարիների համագործակցության ճանապարհ ենք անցել և գնահատում ենք մեր անցած ճանապարհը և հարգում նրանց որոշումը: Յուրաքանչյուր կուսակցություն ինքը պետք է որոշի իր մարտավարությունը: Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլիներ, որ էդ հարցի պատասխանն իրենք տային:
-Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու հայտարարությունից հետո սկսեցին ԲՀԿ-ին համեմատել ՕԵԿ-ի 2008 թվականի պահվածքի հետ: Ձեզ ցավ չե՞ն պատճառում այդ համեմատությունները:
-ՕԵԿ-ն անկախությունից այս կողմ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է: Մենք ոչ մեկի կողմը չենք անցել: «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցել է ընտրություններին, ես ժամանակին, որպես Ազգային ժողովի նախագահ, կամովին հրաժարական եմ տվել, ՕԵԿ-ի նկատմամբ ժամանակին, շատ լավ գիտեք՝ ինչ ճնշումներ են իրականացվել… «Օրինաց երկիրը» մնացել է կայուն ու անսասան:
-Իշխանության կողքին կանգնելու առումով…
-Իր դիրքորոշումների մեջ… Ոչ, ինչո՞ւ իշխանության, բայց մենք ընտրությունների ենք, չէ՞, մասնակցել:
-Հուսախաբ արեցիք Ձեր ընտրողներին:
—Ոչ, ինչի՞ համար, ես հավաքել եմ երեք հարյուր հազար ձայն, և էդ երեք հարյուր հազար ձայնի արդյունքում եղել է Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային հնչեցված առաջարկ՝ կազմելու կոալիցիա, և կազմեցինք:
-Իսկ չե՞ք վիրավորվում, երբ որևէ քաղաքական գործչի գործունեությունը բացասական գնահատելիս որակում են «Արթուր Բաղդասարյան»’ որպես ժողովրդին խաբող քաղաքական ուժի խորհրդանիշ:
-Արթուր Բաղդասարյանը ոչ մեկին էլ չի խաբել, ես քվեներ ստացել եմ, ու մեր կուսակցությունը մասնակցել է ընտրություններին ու հաղթել, քաղաքականության մեջ դա շատ ազնիվ դասական մոտեցում է: Այսօր Հայաստանում երկու կուսակցություն միասին ունեն անհրաժեշտ քվեները, և մենք մեր քաղաքական գործընկերների հետ ազնիվ ենք, ազնիվ համագործակցության ճանապարհին: Իսկ ժամանակը ամեն ինչ իր տեղը դրեց’ ով ինչ էր, ով ով էր:
Հրապարակ
Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների’ ՀՀԿ-ի համագումարի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը, մոտ 20 րոպե առանձնազրույց է ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի հետ: Համենայնդեպս, Սահակյանները համառորեն տարածում են այդ լուրերը: Թերթը դիմել է մարզպետ Սարգիս Սահակյանին` պարզելու, թե որն է եղել Սերժ Սարգսյանի եղբոր և Նաիրիի զրույցի թեման: «Չկա, տենց զրույց չի եղել, մարդ մարդու հետ զրուցելու իրավունք չունի՞»-ասել է մարզպետը: Նրանից թերթը հետաքրքրվել է, թե հնարավոր է` նման զրույցների արդյունքում է Արագածոտնի մարզում մշտապես իր եղբայրը շահում շինարարական մրցույթները, որն անգամ նկատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վարչապետը ոչ մեկին ոչ մի բան չի զգուշացրել, իմ եղբայրն էլ ՀՀ քաղաքացի է ու դրա իրավունքն ունի»,-եզրափակել է Սահակյանը:
Ժողովուրդ
2005 թվականին, Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին, նշանավոր թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հոդված էր գրել «Hurriyet» թերթում` կոչ անելով թուրք հանրությանը պատրաստ լինել առաջիկա «հայկական ցունամիին»:
Այս ամսվա սկզբին, թուրքական «Gazete Kars» թերթը նման մի խմբագրական հրապարակեց՝ «Հայկական նախապատրաստական աշխատանքները 2015 թվականի համար» խորագրով, նախազգուշացնելով թուրքերին Հայոց ցեղասպանության մոտալուտ հարյուրամյակի մասին, խորհուրդ տալով նրանց ձեռնարկել հակազդեցության արդյունավետ միջոցներ:
Խմբագրականը ցույց է տալիս, թե թուրքերն ինչպիսի ուշադրությամբ են հետևում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ հայկական նախապատրաստական աշխատանքներին և ինչպիսի տագնապով են կշռադատում հայկական առաջիկա միջոցառումների ազդեցությունը Թուրքիայի վրա:
Ծավալուն սյունակը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Սփյուռքը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին ընդլայնում են իրենց համատեղ արշավն ընդդեմ Թուրքիայի: Հոդվածը նախազգուշացնում է, որ «հայերը կարծում են, թե իրենց ստերով ամբողջ աշխարհը ոտքի կհանեն» և առաջարկում է, որ «Թուրքիայի Հանրապետությունն անհապաղ գործի դնի իր բոլոր միջոցները և առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկի այդ խաբեությունն ի չիք դարձնելու համար»:
«Gazete Kars» թերթը դժգոհում է, որ հայերը «ստվեր են գցում Թուրքիայի հեղինակության վրա ուժեղ հարձակումներ գործելով քառասուն ճակատներում: Թուրքիան այդ հարձակումներին հակահարված տալու համար պետք է ավելի մեծ պաշտպանողական և հարձակողական միջոցների դիմի: Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել: Աշխարհը կուլ է գնում նրանց ստերին»:
Խմբագրականում ներկայացվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքներում գլխավոր անձնավորությունների և կազմակերպությունների գործունեությունը: Թերթը հատկապես հիշատակում է պրոֆ. Թաներ Աքչամին, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններին, Բեռլինի համալսարանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, մեջբերելով նրա ասածը. «Ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է միավորել փոխհատուցման ըմբռնումով…. Մենք պետք է հետամուտ լինենք օրինական ուղիների՝ այս ոճրագործության պատասխանատվությունը ճշտելու համար»:
«Gazete Kars» թերթը նաև թվարկում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Հայկական ազգային ինստիտուտը, ինչպես նաև Զորյան և Կոմիտաս ինստիտուտները որպես կազմակերպություններ, որոնց հաջողվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնել աշխարհի գիտական շրջանակների և լրատվամիջոցների ուշադրությանը: Նշանավոր թուրք արձակագիրներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆակը, ովքեր համարձակորեն դատապարտել էին Թուրքիայի խեղաթյուրումները Հայոց ցեղասպանության հարցում, մեղադրվում են «Սփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպությունների» աջակցությունը վայելելու մեջ:
Թուրքական թերթը տեղեկացնում է, որ 2011թ. ապրիլի 23-ին Երևանում, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագիրը նախապատրաստելու համար ձևավորվել է պետական համակարգող հանձնաժողով: Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ, գումարել է իր անդրանիկ նիստը 2011 թվականի մայիսի 30-ին:
Այնուհետև թուրք խմբագիրը կենտրոնանում է իմ հոդվածի վրա, սխալմամբ ինձ ներկայացնելով որպես «Արա» Սասունյան, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ: Իմ հոդվածից մեջբերում է այն հատվածը, որտեղ նշվում է, որ «Ցեղասպանության ճանաչման պահանջն այլևս օգտավետ չէ հայերի համար: Ընդհակառակը՝ վնասակար է: Թուրքերը շատ ուրախ են, որ մենք բավարարվում ենք միայն այս պահանջով: Այն, ինչ մենք պահանջում ենք՝ արդարությունն է: Երբ նրան հարցրել են, թե արդարություն ասելով ինչ նկատի ունի, նա բացատրել է, որ դա նշանակում է բարոյական, ֆինանսական և տարածքային վերականգնում»:
Այնուհետև թուրք գրողը մանրամասն վերլուծում է իմ տեսակետները, նշելով. «Սասունյանը կարծում է, որ Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները այնքան էլ կատարյալ չեն, և որ անհրաժեշտ է գաղափարական միասնականություն ունենալ, հատկապես Հայ Դատին առնչվող հարցերում: Սասունյանը գտնում է նաև, որ ավելի լուրջ արդյունքների կարելի է հասնել 100 երկրներում ապրող հայերին համախմբելով 350 ներկայացուցիչներից բաղկացած Սփյուռքի խորհրդարանի հովանու ներքո»:
«Gazete Kars» թերթն իր խմբագրականը եզրափակում է ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նախատեսված մի շարք հայկական միջոցառումներ.
1. Պատրաստել հրապարակություններ յոթ լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:
2. Նկարահանել գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, կազմակերպել համերգներ և ցուցահանդեսներ, հրատարակել գրքեր և գիտական նյութեր:
3. Եռակի ընդարձակել Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում:
4. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:
5. Կազմակերպել լրատվամիջոցների համաժողովներ, կապեր հաստատել 89 երկրների լրատվական գործակալությունների հետ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստան հրավիրել Սփյուռքի հեռուստա և ռադիոլրագրողներին:
6. Ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելով, տարբեր լեզուներով էլեկտրոնային գրքեր թողարկել և կապեր հաստատել ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող գիտական և մշակութային գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել հայտնի հնդիկ ռեժիսոր Շեխար Կապուրի և պուերտոռիկացի սցենարիստ Խոսե Ռիվեյրանի մասնակցությամբ:
Քանի որ թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումների տարափ են ակնկալում, ուստի հայերը հնարավոր ամեն ինչ պետք է անեն նրանց հուսախաբ չանելու համար:
«Gazete Kars» թերթի խմբագիրները չեն գիտակցում, որ հայերն իրականում ողջունում են Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին հակահարված տալու թուրքերի մտադրությունը: Դրանով թուրքական կողմը նպաստում է Հայ Դատի գովազդմանը՝ շատ ավելի, քան այնինչ հայերը կարող են անել ինքնուրույն միջոցներով:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
ՀՀ ներքաղաքական ինտրիգային գաղտնալսումների վերաբերյալ այսօր «Վարկած» մամուլի ակումբում իր տեսակետը հայտնեց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Խորհրդային միությունից դեռ հայտնի մի անեկդոտ հիշեց, որտեղ դատարկ սպիտակ թուղթը համարվում էլ բոլորին ամեն ինչ պարզ մի հայտարարություն. «Ինձ համար Հայաստանում գաղտնալսումների իմաստը պարզ չէ: Բոլոր ուժերն էլ սկզբունքորեն, շատ, թե քիչ նույն բանից են խոսում, նույն իղձերով են տառապում, մեծ տարբերություն չկա»:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ նույն բանը կարող էր լինել ՀՀԿ-ում: Բայց միթե պետք է հարցին միանշանակ նայել, եթե տարբերություն չլիներ, որոշ անձանց կողմից գաղտնալսում էլ չէր կատարվի. «Ընտրությունների նախօրյակին վարկաբեկելու կուլտուրան մնում է որպես հիմնական և այս կուլտուրան աշխատում է, քանի որ ուրիշ խնդիրներ չկան: Քաղաքական խնդիրները քչերին է հետաքրքրում: Դրված է տնտեսական դաշտի վերաբաշխման խնդիր, և քաշքշելն ու իրար վրա ցեղ լցնելը դառնում է մեթոդ»:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ երկու-երեք ամիս առաջ կատարած ձայնագրությունը նոր է դառնում հրապարակային, Մանուչարյանը պատասխանեց, որ այն կարող էր անգամ տասը տարի առաջ կատարված լիներ, սակայն մարդիկ սպասում են համապատասխան պահի:
Առաջիկա ընտրություններում, որպես ՀԱԿ-ի լավագույն թեկնածու, ապագա Հայաստանի համար, Մանուչարյանը առաջարկում է Վարդան Մալխասյանին, որին համարում է հավատարիմ մարդ, և որը խորհրդային միլիցիոներ է. «Նա էլ է հայ ազգի պես ունեցել բարդ ճանապարհ՝ շարժում, ռազմաճակատ, դաշնակցություն, հակադաշնակցություն, ՀԱԿ և այլն»:
ՀԱԿ-ի երիտասարդ քաղբանտարկյալների մասով էլ բանախոսը մտահոգվում ու խորհուրդ է տալիս Նոր տարվա շեմին բաց թողնել նրանց. «Ովքեր գիտեն ինչ է բանտում անցկացրած մեկ օրը, կհասկանան, որ նրանք իրենց տույժը արդեն ստացել են»:
Քաղաքական հնարավոր զարգացումների ու առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, ՀՀԿ 14-րդ համագումարում «Հայկական վարկած»-ին բլից հարցազրույց տվեց գեներալ Սեյրան Սարոյանը:
-Պրն Սարոյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինեն առաջիկա նախագահական ընտրությունները:
-Ընտիր, ընտիր, հավատա ու փոխվի:
-Իսկ դուք հավատացել ու փոխվել ե՞ք, թե դա Ձեզ չի վերաբերում:
— Ես խի նո՞ր եմ հավատացել:
-Ո՞ւմ եք հավատացել, ինչի՞ն:
-Քո խոսքերին:
— Իսկ ՀՀ իշխանությունների խոսքին չե՞ք հավատում:
-Որ չհավատամ, ստեղ ի՞նչ գործ ունեմ: Նորմալ հարց տուր:
-Պրն. Սարոյան, ըստ ձեզ, ինչո՞ւ չառաջադրվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դուք պետք է, որ իրողությունն իմանաք:
— Ինչ դու գիտես, էն էլ ես: Գագիկ Ծառուկյանը, բայց ինչո՞ւ պիտի առաջադրվեր: Ինքը մեր նախագահի, մեր Սերժ Սարգսայնի կողքն ա, ելա՞վ ազիզ ջան: Ամեն ինչ ուզում ես սևի մեջ ներկայացնես: Ավելի լավ ա, լավ բաներ տեսնես ու լավ բաների մասին էլ խոսես:
-Լավ, իսկ Ձեր կարծիքով, էլ ո՞ր ուժերն են կանգնելու Ս. Սարգսայանի ու ՀՀԿ-ի կողքին:
-Սաղ, սաղ, բոլորը, ում գիտես, դու էլ, ես էլ, հըմեն գալու են ուժեղի հետևից:
Անի Սուլթանյան
Խոստացվածի համաձայն, «Հայկական վարկած»-ն իր ընթերցողին է ներկայացնում ՀՀԿ 14-րդ համագումարի խճանկարը, ուր մասնավորապես հետաքրքիր էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ՀՀ մարզային ֆեոդալների պահվածքը, ինչը մեծ հաշվով պայամանավորված էր նաև հենց Արագմիչի հյուսած ինտրիգներով:
Ի սկզբանե նշենք, որ մի քանի օր է, ինչ տարբեր լրատվամիջոցներ գրում էին, որ Արգամիչը, համագումարին ընդհառաջ, հանդիպումներ է ունեցել ՀՀ մարզպետների հետ և փորձել շատերի վախը «գլխից բռնել»: Եվ նա դա արել էր ոչ թե ՀՀ իշխանությունների թանկագին խաթեր, կամ իշխանական ապարատի առաջ հերթական «գալոչկան» ստանալու համար, այլ ավելի շուտ՝ խնամի Գագիկ Նիկոլայիչի ու իր սեփական խաղի համար. վաղվա օր կա ու տեղ պահելու խնդիր:
Այսպես, մեզ հասած լուրերի համաձայն, Արգամիչը, մարզային իշխանիկների հետ ունեցած զրույցի շրջանակներում, փորձել էր իր ելույթը ձևակերպել երկակի ստանդարտներով.
«Մեզ համար և ՀՀԿ-ն է բարեկամ, և ԲՀԿ-ն, և ցանակացած ժամանակ մենք պետք է երկու ուժի կողքին էլ սարի պես կանգնենք ու լուծենք մեր ապագայի հարցերը»:
Այս երկվությունն է պատճառը, որ ՀՀԿ-ական մարզային պարոնները փոքր -ինչ շփոթված ու շվարած էին, և ինչ-որ տեղ նաև խիստ հետաքրքրված ու անհանգստացած, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, ՀՀԿ համագումարին չէր ներկայացել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որին, իրենց խոսքերով իսկ, ՀՀԿ-ն «դաստիարակել» էր:
Ինչև, մարզպետների անհանգստությանը`իր մասով լրացնում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի խորը «մանթրաշային» վիճակն ակներև էր, վերջինս հնարավորինս խույս էր տալիս ՀՀԿ էլիտայի ներկայացուցիչների հետ զրույցի բռնվելուց:
Մի բան էլ՝ ՀՀԿ համագումարի ընթացքում, Արմեն Գևորգյանի թիմակիցներից ոմանք փոձում էին հասկանալ, թե մարզային ու տեղական իշխանիկներից, հատկապես, ովքեր են մինչ օրս մնացել Արգամիչի «ճտերը»:
Այս մասին, իհարկե դեռ առիթ կունենանք առավել հանգամանալից խոսելու, բայց այսօրվա համար, հարկ ենք համարում մի քանի խոսքով կարևորել հատկապես Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի վարքը, որը հրապարակավ գլուխ էր գովում իր մարզում ԲՀԿ-ին ստվերում թողնելու ու ՀՀԿ-ի դիվիդենտները մեծացնելու մասին:
Ի դեպ, մարզպետն ու նրա եղբայր Նաիրի Սահակյանը ողջ համագումարի ընթացքում շողոքորթում էին բարձրաստիճան ՀՀԿ-ականներին, ինչին էլ ՀՀԿ-ի «հնաբնակներից» մեկը չդիմանալով՝ արձագանքեց, թե՝ «Ախր, օճառվելուն էլ տեղ ու ժամանակ կա»…
Որքան էլ սպասելի, նույնքան էլ զարմանալի էր, որ ՀՀԿ համագումարի հիթային թեման մնում էր ԲՀԿ-ի՝ ՀՀԿ համագումարին ներկա չլինելու հարցը:
ՀՀԿ ծերակույտը խորապես համոզված էր, որ Նիկոլայիչը, ինքն է խնդրել Սերժ Սարգսյանին, որպեսզի չմասնակցի ՀՀԿ համագումարին ու հերթական անգամ անհարմար դրության մեջ չընկնի:
Առավել հեռատեսներն այն կարծիքին էին, որ սա նույնպես քաղաքական խոշոր բլեֆ է, ինչի արդյունքները կամփոփվեն 2013-ի փետրվարին:
Անգամ, տեսակետներ հնչեցին, որ չարժե այս ամենին շատ լուրջ վերաբերել, որ ներկա — բացակա ստանալը հեչ էլ հաշիվ չէ, կարևորն այն է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ ղեկավարին «մուժիկի» խոսք է տվել, որ նախագահական ընտրություններում տակից ՀՀԿ-ին է սատարելու, և բոլոր լծակները օգտագործելու է ՀՀԿ-ի ապահով հաղթանակի համար:
Իհարկե, վերջին վարկածը մենք առավել իրատեսական սցենար ենք համարում, միայն թե մեկ հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն ԲՀԿ-ն օրը գալուն պես, նույն հաջողությամբ, տակից խաղեր չի տալու ՀԱԿ –ի ու նրա սպասավոր շրջապատի հետ, թե՞ դա էլ է այլևս պայմանավորվածության արդյունք, որ ՀԱԿ-ի ձայները խժռվելու և ինչ-որ տեղ էլ փոշիացվելու են ԲՀԿ-ի թեթև ձեռքերով:
Անի Սուլթանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.