23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաև աշխարհով մեկ հայության ներուժը իմի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով:
1) Համոզված, որ և Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունն ու Ռաֆֆի Հովհաննիսյանը կարևորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով համազգային կառույցների միասնական համակարգի ձևավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաև ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոոշակի փոփոխություններ:
2) Գտնելով, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված է Սփյուռքին, այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ:
Քաղաքական համաձայանության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, և որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով` որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը:
Այդ նպատակով սույն թվի մարտի 22-ին , ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցեն` Աբովյան 2) շահագրգիռ բոլոր ուժերի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվում է քննարկում-ասուլիս:
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ`
Արշակ Սադոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին: «Ժողովուրդ»-ի` ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանն ընտրությունների բոլոր պատասխանատուներին ասել է, թե որևէ անլուծելի խնդիր չկա, որևէ խոչընդոտի առաջ պետք չէ կանգնել, և ինչքան գումար որ պետք է, նախընտրական շտաբները կստանան, միայն թե ապահովեն ցանկալի արդյունք: Նույն աղբյուրները «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան շռայլ չի եղել, ինչքան մտադիր է ներդնել Երևանի ավագանու ընտրություններին:
Ժողովուրդ
Այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ «Հրապարակի» աղբյուրները, կարծարծվեն կազմակերպչական հարցեր` Երևանի ավագանու ընտրություններին առնչվող: ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե երբ են առաջնորդի ներկայությամբ կարծիքներ հայտնելու վերջինիս ասուլիսում հնչած «բոց» մտքերի, «անչափ մարդկային, անկեղծ պահվածքի» մասին: ՀՀԿ-ականները չեն ասում, սակայն անհամբեր սպասում են, թե Սերժ Սարգսյանը գոնե հիմա ինչ-որ բան կասի՞ նոր նշանակումների մասին, թե՞ ոչ: Ըստ լավատեղյակների` Սերժ Սարգսյանը շարունակելու է իր լռության ուխտը մինչև ընտրությունների ավարտ: Ում հետ պետք է, նա արդեն խոսել է և ասել, որ իրենց պոստերը կպահեն, եթե կաշվից դուրս գալով աշխատեն ՀՀԿ-ի համար հաղթանակ ապահովելու համար: Դա վերաբերում է և օրենսդիրին, և գործադիրին:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն այսօր Ազատության հրապարակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վաղը կհրապարակվի «Ժառանգության» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համամասնական ցանկը:
Նա հրաժարվել է պատասխանել, թե ով է գլխավորելու «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը:
Հովսեփ Խուրշուդյանը ողջունելի է համարել նախագահական ընտրություններին չմասնակցած, բայց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների քայլը և չի բացառել «Ժառանգության» համագործակցությունը նրանց հետ :
«Նախագահական ընտրություններով նրանք չհամարեցին, որ ինչ-որ մի բան հնարավոր է փոխել, բայց Երևանի ավագանու ընտրությունների դեպքում այդպես համարեցին, ինչը ողջունելի է»,- ընդգծել է Հովսեփ Խուրշուդյանը:
Facebook-ի օգտատեր Ձկան Աչք-ն իր էջում գրել է.
«Արա, դե դուզ են ասել էլի մեր պապերը որ թշնամին տնից կլինի…
Ոչ երնեկ Սերժին։ Մարդը ընգած ասուլիսներով, ոչ-քոչարյանական մեթոդներով, սուս մնալով ու էլի հազար ու մի ձևով փորձում ա մեղմի հանրային դժգոհությունը, որն ունի բազմաթիվ օբյեկտիվ և սուբեյկտիվ պատճառներ, որոնք պայյմանավորված չեն զուտ Սերժ Սարգսյանով, իսկ իրա կուսակիցները նույն պահին մի հարամություն անում են։ Ընդ որում, ինչքան ավելի լուրջ քայլ կմ հայտարարություն է անում Սերժը, էնքան ավելի մեծ ախմախություն են անում ՀՀԿ-ական դմբլդոխները։
Դեռ բոլորը քննարկում են ասուլիսը, իսկ երկու կարկառուն հանրապետական արդեն հասցրել են հարամել այն դրական դիվիիդենտները, որոնք նախագահը կարող էր քաղել ասուլիսից.
Սկզբում աչքի է ընկել իմ շատ սիրելի ու ՀՀԿ-ի մտովոր օրգանի դերում իրեն մատուցող Գալուստ սահակյանը, ով դարակազմի հարցազրույց է տվել, որի ընդհանրացված ասելիքը այն էր, որ իրականում օլիգարխիան էդքան էլ վատ բան չէ ու պեք է իշխանությունն ու բիզնեսը նույնանան։ Ավելին, Գալուստ Մմտքիտիտան Սահակյանը հայատարարել է, որ իրականում Հայաստանում օլիգարխիա չկա, դա պարզապե սմեզ է թվում, կա պարզպես թյուր պատկերացում ու տեսողական խաբկանք, կարճ ասած, մարդկանց ուղղակի թվում է, թե իառանձին փաստերը ընդհանուր օլիգարխիկ դաշտ են, բայց դե դա տենց չի։
Գալուստին… Գալուստին չէ, Սերժ Սարգսյանին պետք է հուշել, որ սույն սուբյեկտը ամեն անգամ երբ սենց բան ա խոսում, Սերժ Սարգսյանի վարկանիշը մի քանի սանդղակով ընկնում է, ուստի, պետք է ամեն ինչ անել, որ Գալուստը բացի «Բարև»… չէ, բարևը հիմա մոմենտ ա… «Ողձույն» և «Առանց մեկնաբանության» արտահայտություններից էլ ոչ մի բան չասի։
Մյուս հերոս հանրապետականը նժդեհի ուսմունքը դաջվածքը դեմքին կրող Նահապետ Գևորգայանն է՝ Նովոն, ում հետ տարօրինակ բաներ են կատարվել այն բանից հետո երբ Շամշյանը մի լա՜վ քֆրտեց դրան։ Էս մեր ազիզ բալեն սկզբում լրագրողներին ասում ա, որ կպատասխանի հարցերին, հետո հերիք չի ինքն ա սկսում էշ-էշ բաներ խոսալ ու լկտի պահել իրան, հետո էլ նեղանում ու գնում ա։
Օրինակ, էսօր հայտարարել է, որ ինքը գործարաններ ունի, բայց թերթերից ա իմացել, որ ինքն օլիգարխ ա, ինչը շատ ցանկալիի կլիներ նրա համար ու ինքն աշխատում է այդ ուղղությամբ…
Ու ամեն անգամ սրանց տխմարությունները տեսնելով ու լսելով, ես հասկանում եմ, որ ոմենադիպուկ որակումը սրանց համար ռուսներն են տվել՝ из грязи в князи, բայց դե ինչպես բոլորս էլ հասկանում ենք, ցեխի մեջ ինքան էլ սիրուն բաներ լցնես, արդյունքում ցեխը մնալու ա նույն ցեխը, էն ա որ սիրուն բաներն են ցեխոտվելու, ինչպես նաև էդ ցեխոտ բաներին ձեռք տվողները։ Մնում ա էս հետևությունները կարողնանան նաև որոշում ընդունողներն էլ անեն»։
Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց: Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձևակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլսից: Խնդիրը միայն այն չէ, որ ասուլսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ, լուսաբանել, թե ոչ: Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, որ այս «ասուլիսին» հրավիրված հեոուստաընկերությունների ներկայացուցիչները օպերատորներ չեն ունեցել իրենց հետ և հեռարձակել են նախագահական նստավայրից իրենց տրամադրված` մոնտաժված նյութը: Ավելի լուրջ խնդիր է «ասուլիսի» տևողությունը և բովանդակությունը: Դրա տևողության մասին պատկերացում կազմելու համար, նշենք որ president.am կայքում տեղադրված, ասուլիսի ամբողջական սղագրությունը տպագրելու դեպքում, այն կզբաղեցներ մեր թերթի բոլոր` 1- 8 ութ էջերը, այն էլ` առանց նկարների: Ընդ որում, բոլոր հարցերը միասին վերցրած կկազմեին կես էջը, մնացած յոթ ու կես էջը` միմիայն Սերժ Սարգսյանի մտքերը: Աշխարհում չեք գտնի նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրորդ մեկին, ով կոնկրետ իրավիճակի առիթով նման տևողությամբ ասուլիս տված լինի մեկ տասնյակ լրագրողների: Նման ասուլիսներ պատմությունը չի արձանագրել համաշխարհային պատերազմների ժամանակ, չի արձանագրում այսօր` նույնիսկ ամենակարևոր միջազգային իրադարձությունների վերաբերյալ: Երկրների առաջին դեմքերը սովորություն ունեն լրագրողների հարցերին պատասխանել` կարճ, կոնկրետ, հստակ, երբեմն` այլաբանորեն, երբեմն` ենթատեքստերով, նայած թե ինչ խնդիր են իրենց առաջ դրել, ում` ինչ մեսիջ են ուղարկում: Երբեք որևէ պետության ղեկավար` այլ քաղաքական գործչի հետ իր հանդիպման մասին ԶԼՄ-ներին չի պատմում «ես իրեն ասացի…, ինքը ասաց…, հետո ես ասացի…, նա պատասխանեց…, այն ժամանակ ասացի…..ինքը, թե…ես էլ ասացի` դե որ տենց ա…ինքն էլ ասաց…, դրանից հետո….» ոճով, և այսպես մեր թերթի ուղիղ մեկ էջի չափով: Նման պատմություններ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներում իրենց թույլ չեն տալիս անգամ նորաթուխ, և 10-րդական նշանակության պաշտոնյաները: Ինչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանն իր այս միջոցաոմամբ, արդյոք ցանկանում էր ներկայանալ որպես բաց, բարդույթներից զերծ, գաղտնիքներ չունեցող, բոլոր հարցերին մանրամասն պատասխանող գործիչ, եթե` այո, ապա դա իսկապես չհաջողվեց: Իսկ եթե նրա նպատակը երկրում ստեղծված լարվածությունը մեղմելն էր, ներքաղաքական իրավիճակը վերահսկելի դարձնելը, որևէ կերպ լուծում առաջարկելը, ապա դա առավելևս չհաջողվեց: Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը լրատվամիջոցներին ավետել էր, որ Սերժ Սարգսյանը սկսում է ասուլիսների շարք և եթե այս անգամ հրավիրվել էին միայն հիմնականում հեռուստաընկերությունները, ապա հաջորդներին կհրավիրվեն էլեկտրոնային կայքերի և տպագիր մամուլի ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, եթե պլանները չփոխվեն և նման երկրորդ ասուլիս էլ կայանա, ինչից է խոսելու Սարգսյանը, հնարավո՞ր է` նույն ոճով պատմի իր և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման մասին, թե ինչպես օրինակ Պուտինը շնորհավորեց իրեն, ինչպես ժպտաց, որ բառի վրա ծիծաղեց, որ մտքից հետո դեմքը խոժոռեց, որ պահին ուսին թփթփացրեց: Միգուցե պետք է փորձե՞լ. դա իսկապես նոր խոսք կլինի միջազգային քաղաքական պրակտիկայում: Տպագիր մամուլի և կայքերի լրագրողների հետ նմանատիպ միջոցառում կազմակերպելու դեպքում` մեկ այլ հարց էլ է առաջանում, ինչպես է վերահսկվելու դրա հրապարակումը, այս անգամ էլ ձայնագրիչներ չեն լինելու և նախագահի աշխատակազմը բոլորին նույն տեքստն է տրամադրելո՞ւ` տպագրելու համար:
Հայկական ժամանակ
Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ՝ լիազորված հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության զորակցությամբ և վստահությամբ, այս մասին այսօր Ազատության հրապարկում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մտնելով թվաբանական կեղծությունների մեջ, թե քանի հոգի կա հրապարակում, պարոն Սարգսյանն ասում է՝ 3.000, բայց մի՞թե այդքան մարդ է այստեղ եղել: Մենք այս հրապարակում բազմիցս 3.000-ից շատ մարդ ենք հավաքում: Ես ևս ունեմ տեսողական խնդիրներ, բայց կարծում եմ՝ չարժե այդքան իջնել»,- ընդգծել է «Ժառանգության» առաջնորդը, և հավելել. «Մենք անպայման չէ, որ հրապարակում պիտի փաստենք մեր մեծաքանակ հաղթանակը։ Մենք ամեն տեղ ենք, փողոցներում, զբոսնելիս, ավտոբուս նստելիս, համերգ վայելելիս, շրջաններում լինելով, համալսարաններում։ Ամենուր է հաղթանակը»։
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակել է սուտ նախադասություն, նշելով, որ ինքը չի ասել, թե չի հաղթել ընտրություններում. «Ես ասել եմ, որ կեղծված են ընտրությունները, պարոն Սարգսյան, և ամենալավը Դուք գիտեք այդ մասին։ Ձեր թվաբանությունն իրականությանը չի համապատասխանում և դրա համար առաջարկում եմ, որ Ձեր լիազորությամբ բացեք բոլոր ընտրատուփերը և կտեսենեք, որ լցոնումներով հանդերձ որն է իրական արդյունքը»:
Ապա նա առաջարկել է, որ Սերժ Սարգսյանը նշանակի երկրորդ փուլ, որպեսզի երկուսով, դեմ առ դեմ բանավեճ անեն՝ իրական կյանքում, թե հեռուստատեսությունում, և ոչ մեկն էլ իրեն չվերագրի վերջնական ճշմարտություն, սակայն առաջարկը մերժվել է։ Մերժվել է նրա մյուս առաջարկը, որ Սերժ Սարգսյանը մնա դե ֆակտո նախագահ, բայց մեկ տարվա ընթացքում ցրվի խորհրդարանը և անցկացվեն հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ:
Երևանի ավագանու ընտրությունները հատկապես թեժ են լինելու թաղային հեղինակությունների մակարդակով, որտեղ արդեն իսկ թշնամի բանակներ են ձևավորվում` ՀՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերն ընդդեմ ԲՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերի: Եվ քանի որ ԲՀԿ-ն որոշել է «վերցնել մայրաքաղաքը», ուստի որոշել է ոչ ֆինանսներ խնայել, ոչ ուժեր և ամեն ինչ անելու է, որ ավագանիում մեծամասնություն կազմի: «Հրապարակի» տեղեկություններով, արդեն իսկ համայնքներում հայտնի ընտրակեղծարարևերին, որոնք մինչ օրս աշխատել են իշխանությունների համար, ԲՀԿ-ն հրավիրում է և առաջարկում առնվազն պասիվ լինել այս ընտրություններին: Բնականաբար, «առաջարկներն» այնքան գայթակղիչ են, որ քչերը կհրաժարվեն:
Հրապարակ
Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու րնտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «ՉԻ»-ն հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Երևանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի 11-րդ քաղաքապետն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները՝ նախօրոք նշելով, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը և թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված, հաղորդում է Aravot.am-ը:
Ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում և ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքերով, ավելացրել է, որ իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաև գործող նախագահը: «Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռևս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները:
Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:
Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ չի այցելի Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:
———
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի և խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Ինչպես հայտնում է Aravot.am-ը, Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:
Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ և փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:
Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երևանի քաղաքապետ և ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:
Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ և պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:
Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը և ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:
————
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խնդիրը հեռացնում է քաղաքական դաշտից: Եվ դա է գլխավոր պատճառը, թե ինչու նա չի գնում և չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ, հայտնում է Aravot.am-ը:
Ըստ նախագահի՝ «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ»: Միակ պատճառը, թե ինչի համար նա կարող էր գնալ Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ անելն է: Բայց նման բան նա կարող է անել՝ ֆիզիկապես «Ժառանգության» առաջնորդի կողքին չլինելով. Սերժ Սարգսյանը այդպես էլ վարվեց՝ տեսախցիկների առաջ հացադուլը դադարեցնելու կոչ անելով. «Ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել»:
Անդրադառալով խնդիրները հացադուլով լուծելու մեթոդին, ՀՀ նախագահն ասաց. «Ենթադրենք, նախագահական նստավայրի մոտ մեկը հացադուլ է անում, պահանջելով, որ իր աշխատավարձը լինի 10 կամ 100 հազար դոլար: Ես պարտավո՞ր եմ այդ պահանջը կատարել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.