23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Եվ այսպես իշխանության և ընդդիմության միջև սկսվում է երկխոսության նման մի բան: Ընդհանուր առմամբ, դա դրական երևույթ է: Հիշեցնեմ, որ ես կողմ էի նաև 2011 թվականի ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը` ոչինչ, որ այն ոչ մի արդյունքի չբերեց: Ես անվերապահորեն կողմ կլինեի նաև 2012 թվականի ՀԱԿ-ԲՀԿ երկխոսությանը, եթե պարզ լիներ դրա օրակարգը: Բայց քանի որ օրակարգը, նույնիսկ ընդհանուր գծերով, չէր բացահայտվում, դա կասկածների տեղիք էր տալիս: Ես, օրինակ, կասկածում էի, որ այդ երկխոսության [կամ համագործակցության] արդյունքում կարող է կրկին իշխանության գալ Ռոբերտ Քոչարյանը, սակայն այդ, ինձ համար ամենատհաճ սցենարը, առայժմ, համենայնդեպս, չիրականացավ:
Ասածս այն է, որ երկխոսության խորհրդապահության հարցում չարժե ընկնել ծայրահեղությունների մեջ: Գուցե տեղին չէ փոխանակվել բաց նամակներով, ինչպես որ դա անում են ներկայիս երկխոսողները` այդ դեպքում երկու կողմից էլ անխուսափելի են PR-ի տարրերը: Բայց պետք չէ նաև այն աստիճանի մշուշապատել բանակցությունները գերգաղտնիության շղարշով, որ «չուզողները» կարողանան դրա վերաբերյալ ինչ ասես` մոգոնել, իսկ «ուզողները» սկսեն կասկածել: Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, անկախ իր ձևական թերություններից, պետք է խրախուսել: Իհարկե, հնարավոր չէ չարձանագրել բանակցողների թերի կողմերը: Իշխանությունը, ՀՀԿ-ն և այդ կուսակցության առաջնորդը խոստացել էին աննախադեպ ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ, սակայն ընտրությունների օրը և մանավանդ երեկոյան «ստացվել է ինչպես միշտ»: Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում ասել է, որ Ազատության հրապարակում չի լինի ոչ մի տառապանք և հացադուլ, իսկ հետո նստել է հացադուլի: Նա սկզբում սպառնացել է նախագահին, որ վերջինս կերդվի իր դիակի վրայով, իսկ այնուհետև մտել է քաղաքական երկխոսության մեջ` չբացառելով, որ Սերժ Սարգսյանը 5 տարի զբաղեցնելու է իր աթոռը:
Բայց հիմա ցանկալի է ոչ թե սրել հակասությունները, ոչ թե կշտամբել կողմերին, այլ հակառակը` չվարկաբեկել, չհեգնել երկխոսությունը և դրանով բացասական իմաստով «թասիբի չգցել» դրա մասնակիցներին: Առայժմ պարզ չէ, թե ինչով կարող են ավարտվել բանակցությունները, փոխարենը կարելի է վստահաբար ասել թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ և իրենց շրջապատող «բազեների» հորդորով ցուցաբերեն «վճռականություն»: Ընդդիմադիր շարժումը կմարի ճիշտ այնպես, ինչպես դա եղավ նախորդ շարժումների հետ, հասարակության մեջ կտիրի ավելի մեծ հուսահատություն, քան կար ընտրություններից առաջ, և որևէ ոլորտում փոփոխությունների հույս մոտակա ժամանակներս չի լինելու: Այդպես կլինի, կրկնեմ, եթե կողմերն անզիջում դիրք զբաղեցնեն, որովհետև այդպես է վերջանում ցանկացած առավելապաշտություն:Որ նման ելքը ձեռնտու չէ Րաֆֆի Հովհաննիսյանին` ակնհայտ է: Բայց դա նույնքան կդժվարացնի նաև Սերժ Սարգսյանի կյանքը, որովհետև նախագահն այդպիսով ամբողջությամբ կախված կլինի «ձայներ բերող տղաներից»:
Այնպես որ` բանակցությունները և դրանց արդյունքում ծնված փոխզիջումը միակ արդյունավետ ելքն են:
Առավոտ
Օրերս Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հավաքել է մանկապարտեզների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրեններին և ասել, որ առաջիկա օրերին, նրանք պետք է Երևանից 50 հոգիանոց ցուցակ ներկայացնեն, որպեսզի կարողանա ՀՀԿ- օգտին ավագանու ընտրություններին ձայներ ապահովել:
Ի դեպ, Սարգիս Սահակյանը ավագանու ընտրություններին 40. 000 ձայն է խոստացել, և, ինչպես տեսնում ենք, մարզպետը փորձում է իրականացնել խոստումը:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իսկ ես կարծում էի` մի քիչ ուշ կպատասխանի:
Հիմա արդեն ոմանց ճակատին պետք է թաց թրջոց դնել:
Զի գործընթացի վրա կորցրին իրենց ազդեցությունը, և այլևս մոդերացիա չեն կարողանալու իրականցնել, որպեսզի հարամեն այն, ինչն իրենց համար իդեա-ֆիքսի էր վերածվել: Ասենք` իրական ինագուրացիան:
Ես կոնկրետ տեղեկություն ունեի, որ պսևդոուժերը, ցանկում էին բանը հասցնել մի քանի հոգու քթից արյուն հոսելուն, որպեսզի արյուն մերժող ժողովրդի մոտ զայրույթը հասնի պիկին: Իսկ պիկը, պսևդոների համար մինչև ավագանու ընտրություններ են, ուր իրենք որոշել են Րաֆֆու ձեռից վերցնել պայքարի դրոշը, ու իրենց «մարդուն» նշանակել, որպես պայքարի նոր փուլ ու ըմբոստության նոր տեր:
Մի խոսքով անվերահսկելի իրավիճակ ստեղծել` նոր տերերով:
Չստացվեց:
Զի Րաֆֆին կառուցողականն է:
Հասկանալի է նաև, ինչպես քիչ առաջ ասաց իմ լավ ընկեր Ստոյպա (Ըստյո~պ, ղաթը ճղի, սամթը գտի` աներձագի պաշտոնն ուզի քեզ համար,)Սաֆարյանն առ այն, որ էս պահիս Րաֆֆին մատիտ ա ման գալիս վրանում, որ գտավ, գնալու է նախագահի մոտ, և ուրեմն, եթե Րաֆֆին ևս մեկ անգամ գնաց, իսկ չգնալու պաճառ նա չունի, ապա «պսևդոների» և մնացյալ «դոների» մոտ սկսված դեպրեսիային կհաջորդի Րաֆֆու, այսպես ասած, «փչացումը», խաղից դուրս հանումը:
Ինչն էլ կպսակվի հերթական անհաջողությամբ, ինչով ավարտվել է մինչ այս ծրագրած նրանց բոլոր պրոեկտները:
Որովհետև իրենք խաղում են` ընդամենը Ջին Շարպի դասագրքով:
Իրենց դիմացինները` կենդանի ֆիգուրներով: Նույիկս գոբալ խաղացողների մասով:
Ու եթե ինչ-որ պահի «պսևդոները»և մնացած «դոները» հանկարծ հայտնաբերեն, որ ոչ թե իրենք, այլ իրենցով են խաղացել, թող չզարմանան»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի էջում գրել է.
««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին ժամանակ գիտեր, որ ինքը իր թեկնածությունն առաջադրելու է ՀՀ Նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Բացի այդ, հատկապես ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի թեկնածու չառաջադրելուց հետո ողջամիտ ժամանակ ուներ, եթե մինչ այդ ինչ-ինչ պատճառներով չէր պլանավորել, ապա ԲՀԿ-ի հետ սիրախաղեր տալու փոխարեն կարող էր մշակել գործողությունների հնարավոր տարբերակներ՝ քաղաքական զարգացումներին արագ արձագանքելու համար:
Թեկնածուներից երևի թե Րաֆֆին միակն էր, որ դրա համար ուներ լիարժեք պայմաններ և հնարավորություններ: Սփյուռքի օժանդակությունը և հատկապես իր ռազմավարական հետազոտությունների կենտրոնը՝ իր փորձագետներով, քաղաքագետներով, հոգեբաններով…
Եվ ինչ, եթե Րաֆֆիի նախընտրական քարոզարշավը քիչ թե շատ հաջողված էր, ապա շատ զարմանալի է, որ ՀՀ Նախագահի պաշտոնին հավակնող անձը, նրա ռազմավարական կենտրոնը՝ իր ինտելեկտուալների խմբով, չէին կանխատեսել հետընտրական զարգացումների տարբերակներ և մշակել համապատասխան գործողությունների ծրագիր: Թե՞ նրանց «ռազմավարական» ծրագիրը աջ ու ձախ բարևելը, գրկել-համբուրելը, հարթակից պաշտոններ բաժանելը, խանութի հատակը մաքրելը և մարզային հանդիպումներն էին միայն: Իմ կարծիքով նրանք ավելի լավ մասնագտական հմտություններ դրսևորեցին Մաշտոցի պուրակի արգելափակոցները քաշքշելիս, և բուտիկների պտուտակները քանդելիս…
Այս ամենի օրինաչափ հետևանքը Րաֆֆիի այս հացադուլի որոշումն էր, որը նման է ձեռքերը փրփուրներին գցելուն… Ծայրահեղ մի քայլ, որը զուգորդվեց հետագա հակասական ու սխալ քայլերով, հայտարարություններով: Բնականաբար օրինաչափ էր նաև հանրահավաքների մասնակիցների սակավաթիվությունը, քաղաքացիների հիասթափությունն այս գործընթացներից: Ժամանակին Մաշտոցի պուրակում ավելի շատ մարդ էր հավաքվում, քան ներկայումս Թատերական հրապարակի հացադուլային ասուլիսների «սերիալներին», որի գերակշիռ մասը լրագրողներն ու օպերատորներն են: Չեն օգնում նաև կազմակերպվող համերգ-շոուներն ու «քյանդրբազները»…
Իսկ իշխանությունների նման պահվածքը, իմ կարծիքով, առայժմ հնարավորություն է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, իր թիմին ու իրեն միացած մի քանի գավառական մակարդակի կուսակցություններին, քաղաքական գործիչներին, սխալ-սխալի հետևից գործել…
Իշխանությունները սակայն, իրենց հերթին, չպետք է հանգստանան և պետք է շատ զգոն լինեն: Ժամանակն է, որպեսզի հատկապես ինաուգուրացիայից, Երևանի ավագանու ընտրություններից հետո լուրջ կադրային «զտում» և տեղաշարժեր իրականացվեն, ստեղծեն այնպիսի իրավիճակ և փոխհամագործակցության մթնոլորտ, որպեսզի աստիճանաբար վերացվեն այն բոլոր արատավոր երևույթները, որոնք հանգեցրին նման իրավիճակի, նման ընտրական գործընթացների…
Իսկ Րաֆֆին արդեն գնացքից ուշացել է, որն արագ մոտենում է Երևանի ավագանու ընտրություններին, ուր նրա դաշինքը հազիվ թե հաջողություն ունենա: «Ժառանգությունը» օգտագործվեց և տապալվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կանի դադարեցնի հացադուլը և անհիմն «վերջնագրերը»: Իսկ վերջին հանրահավաքի նամակի պատասախանը խաչն է կամ իքսը:
Հա, կա նաև երրորդ տարբերակը՝ զեթը, երբ փակում ես էջը…»:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լավ չեմ հասականում. Րաֆֆին նախագահական ընտրություններում չուներ շտաբի պետ:
Ավելին, իմ տեղեկություններով նա Հայաստան էր հրավիրել Հովհաննես Բաղրամյանի զարմիկին` Լևոն Բաղրամյանին, որպեսզի նա ղեկավարի իր շտաբը. Լևոնն և նրա շրջապատը մի քիչ տարկուսաքնի մեջ էին, հո վտանագավոր չէ, հո եսիմ ինչ չի՞ լինի, որ գա Հայաստան:
Գոնե ես պատասխանում էի, որ ոչ` վտանգավոր չէ, պարզապես շատ կհիասթափվի, բայց թող գա,. և ` մեզ հետքրքիր կլինի, և իրեն հետաքրքիր կլինի, փորձառություն ձեռք կբերի, մեր ղադրը կիմանա, նոր մշակույթ կբերի իր հետ Նահանգներից:
Լևոնը մասնակցել էր Օբամային ընտրարշավին, աշխատում էր ԱՄՆ կոնգրեսում:
Րաֆֆին, իրեն հատուկ առաջ-հետ մարտավարությամբ էն ժամանակ հավաքել էր Ժառանգության ժողովրդին, բա` ոնց անենք, բա ով լինի շտաբի պետը, ծամել-ծամծել էր, բան չէր ասել, որովհետև զգացել էր, որ թիմն առանձնապես շահագրգիռ չէ Լևոնի գալով: Հետն էլ, ըստ ամենյանի, կար ոչ հայստանցի շտաբի պետ ունենալու խնդիրը:
Ինչու եմ այսքան երկար-բարակ գրոտում:
Որովհետև այսօր ես աթոռից ընկել եմ ու դեռ չեմ կանգնել:
Հաա~, ընկած տեղից եմ գրում:
Բանն այն է, որ նրա այս անգամվա պետը` համարյա Չուկոտկայից է… շտաբի. ոչ անհայտ, բոլորիս կողմից «շոյված», ադամանդե ՕԵԿ նշան (ա~խ, սիրելի Կոելյո) դոշին խփած-ման եկող, բոլոր լրագրողների «կայֆի» աղբյուր, որովհետև նրա մի միտքը այնքան կապ ունի իր «մույսի» հետ, որ իմ նյութերից մեկն` իրեն նվիրված ուներ հետևյալ վերանգիրը. «Կեսար, լաչառություն մի արա, թե չէ կգամ կեսարյան կանեմ», մի խոսքով` Գագիկ Բաղդասարյանն է:
Սրանով կարծես ասված է ամեն ինչ:
Ուզում եմ հարցնել. Իսկապե՞ս ինքն է շտաբի պետը…
Եթե այո, ապա իշխանություններն ու ԲՀԿ-ն կարող են հանգիստ քնել… իրենք նման վատություն, քան արել է Ժառանգությունն իրեն, երևակայել հնարավոր չէ:
Հ.Գ. Իսկ եթե սույնին շտաբ են «դավերյա» արել, որ փող ծախսի, ապա… փողի օգուտը չի փոխհատուցվի` բոլոր մնացած կարգի վնասների կողքին:
Մարդն ադեկվատ չէ:
Կապրեք`կհամոզվեք»:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Փաստորեն:
Րաֆֆին ներկայացրեց իր առաջարկները:
Եթե կարճ, եթե անտեսենք` արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահը, ապա մնացյալը կարելի է ձևակերպել շատ կարճ` կոալիցիա:
Հինգ մարզպետով, երկու «ուժայինով» /դատախազ. «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանն ինչպե՞ս է իրեն զգում Աղվան Գառնիկիչի հրաժարականին դեմ հանդիման.ճ/ և Ազգային անվտանգության ծառայություն /էս մեկը կտա՞ արևմուտքին Սերժ Սարգսյանը. հաստատ` չէ, չնայած մի շատ նուրբ հարց կա, կարող են պայմանավորվել անձի շուրջ, որը երկու կողմերին է ձեռք կտա/ ԱԳՆ/սա արդեն Րաֆֆին իր համար է ուզում/, ԿԳ նախարարություն /էստեղ արդեն ՀՀԿ-ն անելիք ունի, Արմեն Աշոտյանի մասով. նրան կտան կամ Բրիտանիայի դեսպանի ոսկե աթոռը, և կամ` ԱԺ նախագահի ապագա պորտֆելը/, արդարադատությունն ու վերահսկիչ «ծառայություններն» էլ Րաֆֆին կնվիրաբերի ՀՅԴ-ին:
Ասել է` այսքան մասով մասամբ իրագործելի է առաջաչկներ են` երեսունյոթ տոկոս ստացած թեկնածուի դեպքում:
Մնում է գերան հարցը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ի՞նչ է ասում այս առնչությամբ Սահամադրությունը` մեկ տարվա կտրվածքով:
Չգիտեմ: Մանավանդ որ, խոհրդարանական կառավարումը Սերժ Սարգսյանին նույնպես հետաքրքիր կլինի:
Սակայն իմ մտքի բազարը, կարող է և աշխատող չլինել իշխանության իսկական բազարում:
Սպասենք Սերժի արձագանքին:
Այնուհանդերձ, առաջարկները շատ «ռոմանտիկ» չէին, կարող են և պայմանավորվել»:
Ինչպես տեղեկացնում են «Հրապարակ»-ի աղբյուրները` Ազատության հրապարակում ամենօրյա քաղաքացիական ֆորումի «հռետորների» անհրաժեշտություն կա` տասն օր ձգվող խորհրդաժողովների անընդհատությունն ապահովելու համար: Այդ գործով զբաղվում է Անդրիաս Ղուկասյանը. նա հանդիպում է հայաստանյան քաղաքական գործիչներին, որոնք դեռևս չեն արտահայտել իրենց կողմնորոշումերը, բացատրական աշխատանք է տանում իրենց շարքերում ներառելու, նաև ելույթ ունենալու, սեփական տեսլականներն Ազատության հրապարակին հաղորդելու համար: Սակայն, ըստ նույն լավատեղյակների, իրական «ուղեղային կենտրոնի» միջուկը կազմում են Աշոտ Մանուչարյանը, Մանվել Սարգսյանը, Ստեփան Դանիելյանը, որոնք համագործակցում են և Անդրիաս Ղուկասյանի, և Վարդան Օսկանյանի, և «Սիվիլնեթի», և մի շարք այլ կազմակերպությունների հետ: Այդ խմբի հետ է կապվում նաև Սմբատ Այվազյանի անունը, նրա գրասենյակում է երբեմն-երբեմն հավաքվում Րաֆֆիին աջակցող այս խումբը, որի անդամները նախապատրաստում են ապրիլի 9-ի` Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային ինաուգուրացիայի դետալները, որպեսզի ողջ «Երևանն ու նրա փողոցներն այդ օրը եռան, արթնանան, մասնակցեն քաղաքացիական անհնազանդության մարաթոնին»: Ի դեպ, վերջիններս մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ իրենց համար ոչ միայն արդյունքը, նաև գործընթացն է հետաքրքիր:
Հրապարակ
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց, թե մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուներից ով ինչ հնարավորություններ ունի:
Ըստ նրա, ՀՀԿ-ն հաղթելու հնարավորություն ունի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքական հմայքի և գործունեության շնորհիվ:
«Բարգավաճ Հայաստան»-ից Վարդան Օսկանյանին առաջին համար դնելը, Ադիբեկյանի կարծիքով, շատ անհաջող քայլ է, թեպետ երկրորդ տեղում է Արսենյանը, բայց դա չի փրկի: Ըստ սոցիոլոգի, եթե Գագիկ Ծառուկյանը լիներ առաջին համար, շատ մեծ դիվիդենտներ կբերեր:
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ որպես նախկին քաղաքապետ, կարող է հիշվել որոշ շերտի մոտ. «Երկու տարի քաղաքապետ է եղել, վատ քաղաքապետ չի եղել, բայց նրան թույլ չտվեցին, որ ինքը լրիվ իրեն դրսևորի»,-գտնում է Ահարոն Ադիբեկյանը:
ՀՅԴ-ի ոչ մի ներկայացուցիչ չի ընկալվում որպես քաղաքապետ: Սոցիոլոգի հավաստմամբ, նրանք պետք է այս տարիների ընթացքում ցուցաբերեին կարողություններ, մասնավորապես Արմեն Ռուստամյանը, իրեն դեռ չի ներկայացրել:
Անհաջող թեկնածու է ընտրել նաև «Ժառանգությունը: Ըստ Ադիբեկյանի, Արմեն Մարտիրոսյանը, թեպետ որպես քաղաքական գործիչ ճանաչված է, բայց այդ դերակատարության համար չի ընկալվում:
«Շատ հետաքրքիր քայլ է կատարել ՕԵԿ-ը՝ ԱԻՆ նախարարին առաջին համար դնելով: Արմեն Երիցյանին ոչ ոք կաշառակերության մեջ մեղադրել չի կարող, այդ առումով բավականին լավ է: Հիմա հարց է, կարո՞ղ են նրան անյպես ներկայացնել, որ, եթե չդառնա քաղաքապետ, գոնե օգնի քաղաքին՝ տարբեր վտանգներից խուսափել»-ընդգծեց սոցիոլոգը:
Իսկ ինչ վերաբերում է նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությանը, Ահարոն Ադիբեկյանը չի բացառում, որ հնարավոր է նրանք նոր թարմություն բերեն քաղաքական դաշտ:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այս ընտրաշրջանը յուրահատուկ է երկու առումով՝ երրորդ էլեկրոտատի վերաբաշխում տեղի կունենա՝ մեկը եղավ Աժ ընտրություններից հետո, երկրորդը, երբ հիմնական խաղացողները բոյկոտեցին և նախագահական ընտրություններին չմասնակցեցին:
«Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին կարելի է համարել պարտված, Երևանի ավագանու ընտրություններում պարզ կդառնա, թե իրականում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական ընտրություններում հավաքած մոտ 38% ձայներից որքանն է «Ժառանգությանը»,-նկատեց նա:
Ահարոն Ադիբեկյանը հիշեցրեց, որ դեկտեմբերին հարցումներ են անցկացվել Երևանի բնակիչների շրջանում, թե վերջին 20 տարվա ընթացքում ո՞ր քաղաքապետն է ավելի ներդրում կատարել: Ըստ հարցման, Տարոն Մարգարյանին 63.3-ով տվել են առաջնությունը, նրան հաջորդել է Երվանդ Զախարյանը, ապա Կարեն Կարապետյանը, Բեգլարյանը, և ընդդիմադիր դաշտից Մանվել Բազեյանը, իսկ մյուս քաղաքապետերը՝ ներառյալ Վահագն Խաչատրյանը 1% ձայներ են ստացել:
Ակնհայտ է, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը.
«Իմ դիրքորոշումը միշտ նույնն է եղել, նաև իմ նախարար լինելու ժամանակ, որ այնքան ժամանակ, որ չեն կարողանա իշխանություններն ազատ, արդար ընտրություններ անցկացնել, նրանք մեղավոր են այդ հարցում, այնքան ժամանակ, որ կան խախտումներ, ուրեմն կլինի նաև բողոք»,– ընդգծել է նա։
Ըստ Վարդան Օսկանյանի, Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կարելի է հասնել տարբեր ձևերով:
«Հայաստանում տեղի են ունենում չորս զուգահեռ գործընթացներ, որոնք մեկը մյուսի վրա մեծ ազդեցություն ունեն.
1. Նախագահական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման գործընթացը. կախված նրանից՝ ինչպիսի կառավարություն կձևավորվի, պարզ կդառնա, թե իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն նախագահական ընտրությունների ընթացքում ժողովրդի միանաշանակ պահանջած փոփոխությունների նկատմամբ:
2. Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները. վերջիվերջո դրանք պետք է ինչ-որ հանգուցալուծման հանգեն:
3. Խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները. ոչ իշխանական ուժերի կողմից նոր օրակարգի ձևավորման պահանջ է դրվում, որը ներառում է ընտրական օրենսգրքի փոփոխություն, մեծամասնական ընտրակարգի վերացում, նոր ընթացակարգերով համապետական ընտրությունների անցկացում, ինչպես նաև քննարկումներ սահմանադրական հնարավոր փոփոխությունների շուրջ:
4. Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները»,-նշել է Օսկանյանը:
Ինչպես հայտնում են իշխանական մեր աղբյուրները, Սերժ Սարգսյանի գծած պլանի համաձայն, ՀՀԿ-ն մայիսի 5-ի ընտրություններում պատրաստվում է 50+1 տոկոս վերցնել մեծամասնություն ունենալու և հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Բանն այն է, որ ոչ իշխանական ուժերը կարող են մայիսի 5-ից հետո հետընտրական դաշինք ձևավորել ու հիմա ՀՀԿ-ն որոշել է ի սկզբանե ապահովագրել իրեն: Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում մտադիր է օգնել միայն «Օրինաց երկրին»:
Վերջին օրերին, սակայն, քաղաքական դաշտում կրկին մի ինտրիգ է մտել վերսկսվել է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, կամ ինչպես երեկ կայքերից մեկն էր գրել ՀՀԿ-ԲՀԿ սեզոնային թատրոնը կրկին բացել է դռները: Մի խոսքով, իշխանությունը որոշել է գնալ այն նույն սցենարով, որով գնաց վերջին Աժ ընտրություններին: Այս կերպ փորձ է արվելու փետրվարի 18-ի ընտրություններից հետո հետընտրական զարգացումների առանցքում կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանի դաշինքի ձայները տանել:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.