23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է նաև երբեմնի ԼԴԿ ղեկավար, Լոռու նախկին մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի տեղակալ Վիգեն Խաչատրյանը, որի անունը կապվում էր ԲՀԿ քաղաքապետացու Գուրգեն Արսենյանի հետ: Վիգեն Խաչատրյանը նրա խորհրդականն էր, երբ ՄԱԿ-ը ԱԺ-ում էր: Արդյո՞ք ինքն այլևս չի սատարում Արսենյանին: ««Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած աշխատանքն ու պայքարը ես կարևորում և համակրանքով եմ վերաբերվում, սակայն խոր ինտեգրում պետք չէ որոնել այդ ամենում: Գուրգեն Արսենյանի մասին ես ունեմ բավականին դրական կարծիք և անհրաժեշտության դեպքում սատարելու եմ իրեն` իմ համեստ կարողությունների շրջանակում»,- ասել է Վ. Խաչատրյանը:
Հրապարակ
Լավ կլինի, որ մինչև ապրիլի 9–ը կողմերը կարողանան գոնե ճանապարհային քարտեզ ձևավորել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծված քաղաքական իրավիճակում փորձում են երկխոսության միջոցով հաղթահարել առկա ճգնաժամը :
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ կարողանան նստել և բանակցություններ վարել։ Ես կողմ չեմ, որ մինչ բանակցությունները սահմանվի ինչ–որ նշաձող, բայց, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնց շուրջ պետք է բանակցել, և դա բխում է Հայաստանի շահերից»,– ընդգծել է նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Արզումանյանն ասել է, ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ:
Նրա խոսքով, իրենք ցանկություն չունեն ավագանու ընտրություններին հանդես գալ: «Մենք չեզոք ենք այս ընտրություններում և չունենք նախընտրած կամ չնախընտրած կուսակցություն «Ազատություն» կուսակցության հետ բանակցություններ էինք վարում, որ ներկայացնենք ազատական թևը, բայց հետո որոշեցինք չմասնակցել»,-տեղեկացրել է Ալեքսանդր Արզումանյանը
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու:
«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,-նշել է ՀՀԿ քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Թերթի տեղեկություններով` այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը`«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին` ուղղված Ս. Սարգսյանին: Նշվում է նաև, որ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ հարցերը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից թերթը փորձել է պարզել իր տեղեկության իսկությունը: «Հավատացեք ինձ, յուրաքանչյուր գործադիր մարմնի նիստի ժամանակ մեր օրակարգում լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական և այլ հարցեր»,- փոխանցել է նա:
Ժողովուրդ
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Րաֆֆու մոտ այսօր հացադուլն զգացնել էր տալիս: Ձայնը մի քիչ էն չէր, քեֆը տեղը չէր:
Կարինն էլ էր անհանգիստ: Սովորաբար, Կարինը չի կորցնում ինքնատիրապետումը, սյուրռեալիստական թեթևությամբ` համ ներկա է, համ` բացակա. նրան նայելիս հասկանում ես` գիտի քայլերի հաջորդականությունը: Այսօր ներքին տագնապով սպասում էր ասուլիսը շուտ պրծնի:
Հիշենք`Րաֆֆին բացառապես լսում է Կարինին, որն էլ իրականցնում է ամբողջական մոդերացիան:
Մինչև ապրիլի իննը դեռ շատ կա,. նրանց ուժերն ու նյարդերը կհերիքե՞ն այս տեմպին, փոքր-ինչ դժվար է ասել:
Րաֆֆին ճար չունի. նա դուրս չի գալու Ազատության հրապարակից, որովհետև դուրս գալը կշանակի, որ ընդդիմության լիդերի այդքան դժվար ստատուսը կորսվում է: Սերժին է հրավիրել Ազատության հրապարակ:
Դժվար է կարծել, որ Սերժ Սարգսյանը կգա այնտեղ, այդ մասին կարծիք է հայտնել անգամ Գալուստ Սահակյանը: Համ էլ` Սերժին Րաֆֆին պետք է առանց հացադուլ` թրաշված ու կերած, կներեք` կազդուրված:
Րաֆֆիի այսօրվա ասուլիսի ամենահետաքրքիր պահը, սակայն, ապրիլի իննի այլընտրանքային ինագուրացիայի «մոմենտն» էր:
Անչափ ուղղակի հնչած հարցին նա չտվեց ուղղակի պատասխան, մանևրեց ու ասաց` դա լինելու է նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը:
Հասկանալի է.
ա/.Րաֆֆին լիարժեք պատրաստ չէ դրան և կամ` չի ցանկանում դա անել, որովհետև որքան էլ հետաքրքիր, մի քիչ անսովոր, էլ չասենք` աբսուրդ, եթե` անկեղծ, ապա ծիծաղելի է լինելու, որ նա հրապարակում, չթրաշված, ձեռը դնում է Աստվածաշնչին ու ինքնորոն բարձրաձայն երդվում:
Սա, ի դեպ, ոչ այնքան իր, որքան «անհնազանդեցների» իդեա-ֆիքսն է` Աշոտ Մանուչարյան, Անդրիաս Ղուկասյան, Մանվել Սարգսյան և իհարկե` Սիվիլնեթ, որպեսզի պայքարը հասնի մինչև քաղաքապետի ընտրություններ, Սերժի ապրիլի իննը հարամելուն զուգընթաց` մարշ-բրոսոկը այն փոխանվի պարոն Օսկանյանին: Հասկանալի է, իրականում` ում: Որովհետև սա Քոչարյանի վերջին` ամենավերջին մարտն է: Հակառակը նշանակում է` 2018-ին ինքը չկա:
Րաֆֆիենք սա հասկանում են:
բ/.Հասկանում են, որ Րաֆֆու այլընտրանքային երդմնակալությունը ոչ այնքան իմպորվիզացիա է դառնալու, քննարկվի, ձեռ առնվի իշխանական, որքան նույն` մերձ-ԲՀԿ-ական, մերձ-ՀԱԿ-ական շրջանակների, լրատվամիջոցների կողմից, ու ահավոր` դաժան ձևով:
գ/.Հասկանալի է, որ այդ երդմնակաության ժամանակ «շահագրիգիռները» պատրաստվում են ու կարող են մի թեթև մեկի քթից արյուն հոսեցնել, ինչին, ասել ենք, ինչն էլ կվնասի ոչ միայն սերժին, այլև` Րաֆֆուն, ու որպես հանդուժողականության կենդանի մարմնացում, որպես արյուն բացառող տեսակ:
Ուստի թե օբյեկտիվ մտահոգությունների, թե հացադուլի, թե … եղանակի պատճառով այսօր մեր Րաֆֆին քիչ մը տկար էր:
Առողջություն Րաֆֆուն:
Գարուն, շուտ արի»:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել, ժամանակ առ ժամանակ «նիստեր» ու «խորհրդակցություններ» է անցկացնում, ելույթներ ունենում և մասնակիցներին հանձնարարականներ տալիս:
Ասենք՝ հանձնարարում է ստուգել Գյումրիում աղբահանության, փողոցների և քաղաքային այլ տնտեսությունների վիճակը, ապա վիճակի մասին զեկուցել իրեն: Այնուհետև արդյունքների մասին հայտարարություններ է անում, հեռուստաեթերով ելույթներ ունենում և այլն: Մի խոսքով, լուրջ «վերահսկողության» տակ է պահում Ս. Բալասանյանին:
«Ժամանակը» փորձեց անձամբ Վարդան Ղուկասյանից պարզել՝ ինչո՞ւ է նման գործընթաց սկսել և այդպիսով ի՞նչ նպատակ է հետապնդում՝ անտանելի՞ դարձնել Ս. Բալասանյանի աշխատանքը իրենից հետո Գյումրիում քաղաքապետ դառնալու համար, թե՞ պարզապես ցանկանում է նրա գործունեության վրա հասարակական վերահսկողություն սահմանել: Սակայն նախկին քաղաքապետը չցանկացավ պատասխանել մեր հարցերին:
Ժամանակ
Թերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է վերընտրվելուց հետո Երևանի փոխքաղաքապետ նշանակել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին: Մեր տեղեկություններով՝ Օհանյանին փոխարինելու է Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Դավիթ Օհանյանի հետ՝ ճշտելու, արդյոք նա արդեն ստացել է այդպիսի առաջարկ: «Նման խոսակցություններ չեն եղել: Նման քննարկում չկա: Զարմանում եմ, թե որտեղից եք այդպիսի բան լսել»,- նշեց Օհանյանը՝ հայտարարելով, թե ինքն այժմ զբաղված է համայնքային խնդիրների կարգավորմամբ:
Հավելենք, որ Տ. Մարգարյանը «լավ պաշտոն» է խոստացել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի որդուն, բայց միայն այն դեպքում, եթե պատգամավորը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «լավ» ձայներ հավաքի:
Ժողովուրդ
Մարտի 25-ին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը առաջարկ է փոխանցել «Հայ ազգային կոնգրեսի» խմբակցությանը՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Փոխանցվել է նաև ՀՀԿ նախագիծը:
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ խմբակցության ղեկավարին է փոխանցել հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության՝ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության նախագիծը և տեղեկացրել, որ միայն նման նախագծի շուրջ կարող է կայանալ համաձայնություն: Նախագիծը ներկայացվում է ստորև:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, հանրային և քաղաքական վստահության մթնոլորտն ամրապնդելու, առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը
մտահոգություն հայտնելով երկրում առկա լարված ներքաղաքական իրավիճակի, վտանգավոր հասարակական զարգացումների և ավերիչ ժողովրդագրական գործընթացների կապակցությամբ,
գիտակցելով, որ երկրի զարգացման և այսօր առկա հրատապ խնդիրների լուծմանը կարելի է հասնել քաղաքացիական համերաշխության ապահովման հիման վրա,
հայտարարում է.
Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը և սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է.
1 Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները։
2 Անցկացնել լսումներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է բոլոր քաղաքական ուժերն, քաղաքացական կառույցներին և ողջ հասարակությանը՝ նպաստելու համար այն անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը, որում հնարավոր կլինի իրականացնել կենսական դարձած այս խնդրի լուծումը։
Ֆեյսբուքի օգտատեր Վարուժան Բաբաջանյանն իր էջում գրել է . «Երևի այդքան էլ թերացած չեմ լինի իմ կանխատեսումներում, եթե ասեմ, որ վաղը, հավանաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը…»:
Այս մասին «Հայկական Վարկած»-ը զրուցեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Վերջինիս խոսքով, դա այնպիսի հարց է, որին չի կարող պատասխանել: Քաղաքական տեսանկյունից, ինքը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը այն ժամանակ, երբ բավարարվեն իր պահանջները:
«Իմ կարծիքով վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը չի դադարեցնի հացադուլը, բայց ինչպես մեր կարգախոսն է՝ ամեն ինչ հնարավոր է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ ֆեսբուքյան օգտատերը՝ Վարուժան Բաբաջանյանը մինչ հացադուլի դադարեցման մասին եզրահանգման պահը գրել է. «Երբ քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարում՝ անկախ նրանից, թե այդ քայլը որքանով է ընդունելի կամ անընդունելի վերլուծաբանների կամ հասարակության այս կամ այն հատվածի համար, անտրամաբանական կլիներ, որ արդյունքը լիներ տվյալ գործչի ֆիզիկական գոյության իրական վտանգումը: Միշտ մի որևէ կետում հացադուլը կամ պետք է ունենա կոնկրետ արդյունք՝ ազդարարելով ակցիայի ավարտը, կամ էլ անարդյունավետության դեպքում պետք է ընտրել պայքարի այլ, այդ պահին առավել կիրառելի տարբերակը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն, անշուշտ, արդեն մոտենում է ֆիզիոլոգիական այնպիսի հետևանքների նախաշեմին, երբ հացադուլի հետևանքները ավելի շատ ֆիզիկական, քան քաղաքական կարող են լինել: Որքան էլ Րաֆֆիի քայլը անձնազոհության գեղեցիկ օրինակ է, անհրաժեշտ է ընտրել մարտավարական նոր ոճ. ի վերջո պետք է հաշվի առնել, որ առաջնորդի ֆիզիկական տկարությունը կարող է ազդել նրա շուրջ հավաքված ընդդիմադիր հասարակական սեկտորի կառավարելիության վրա…
Թերևս հացադուլի դադարեցման քաղաքական դրդապատճառ ստեղծելու համար Սերժ Սարգսյանը հրապարակավ պատրաստակամություն է հայտնել բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ հիմք ընդունելով Րաֆֆիի կողմից առաջարկված առաջարկությունները…
Չնայած հստակ է, որ Րաֆֆին իր պահանջած լծակները, այնուամենայնիվ, չի ստանա, բայց սպասվելիք բանակցությունները ներկայումս թե ընդդիմության, թե իշխանության համար փակուղուց դուրս գալու միակ ելքն են… Ընդդիմության համար սա նոր քաղաքական օրակարգ է, իսկ իշխանության համար՝ ներքաղաքական ընդդիմադիր էներգիան լիցքաթափելու հնարավորություն…
Երևի այդքան էլ թերացած չեմ լինի իմ կանխատեսումներում, եթե ասեմ, որ վաղը, հավանաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը…»:
«Ժողովուրդն արդեն ճշտով ուզում է ապրի Սահմանադրությամբ ու օրենքներով: Ժառանգությունն էլ, Րաֆֆին էլ սխալ բան թույլ չեն տալիս, «պրոմոխ» թույլ չեն տալիս, նստել են, երգում են, պարում են, հաց չեն ուտում, սխալ չեն թույլ տալիս, որ գան սրբեն հրապարակը»,- այսօր լրագրողների հետ հանդպմանը ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա դժվարացավ կարծիք հայտնել հետընտրական զարգացումների և երկխոսությունի մասին, բայց ասաց, որ իր համար ակնհայտ է, որ դիրքային պայքար է գնում:
Ըստ ԲՀԿ պատգամավորի ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ էլ իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը սխալներ թույլ չեն տալիս, որոնք կարող են բերել ուժի կիրառման.«Միայն կարող եմ խոսել այն բանի մասին, որ աչքս է տեսնում, հիմա պարզապես դիրքային պայքար է գնում, որի ելքը կորոշվի մոտակա օրերին»:
Դիտարկմանը, թե ռեալ քայլեր, ռեալ պահանջներ կա՞ն, Լյովա Խաչատրյանը նշեց, թե խոսքը պահանջի մասին չէ: «Մեկը մի բան է ասում, մյուսը մի բան կասի, կոնկրետ կլինի, երբ համաձայնություն լինի»,- ասաց պատգամավորը, նշելով, որ ինչ տեղի է ունենում, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ժողովրդի ուղղորդմամբ չէ, այլ, պարզապես ժողովուրդը չի ուզում այլևս այսպես ապրել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.