23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ որոշ լուրերի` Երևանի ավագանու ընտրությունների «կուրացիան» այս անգամ իրականացնելու է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Թվում էր` այս «սուրբ գործը» դրված էր Գագիկ Բեգլարյանի ուսերին, բայց, ինչպես երևում է, Սեդրակյանը նախագահական և խորհրդարանական ընտրություններում գերազանցել է բոլոր «ընտրակազմակերպչական» ռեկորդները և դարձել առաջամարտիկ: Թերթը զրույցել է Մհեր Սեդրակյանի հետ, որից մի հատված ներկայցնում ենք ստորև.
-Ես ո՞վ եմ, որ իմ վրա նման պատասխանատվություն դրվի: Ստից բաներ են խոսում: Ես, բնականաբար, խառնվելու եմ, բայց իմ վրա պատասխանատվություն դրված չկա:
— Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս եք խառնվում, շտաբնե՞ր եք բացում, ի՞նչ եք անում և, ընդհանրապես, ո՞նց եք դրսևորվելու այս ընտրություններում:
— Դե, մեր նախագահը ՀՀԿ նախագահն է, և Տարոնը` ՀՀԿ կուսակցության անդամ, բնականաբար, ես պետք ա խառնվեմ: Ոչ թե մենակ ես, այլ ՀՀԿ-ում ինչքան մարդ կա, բոլորն էլ խառնվում են, նորմալ ընտրություններ կազմակերպում:
-Պարոն Սեդրակյան, անկեղծ խոստովանեք, հնարավո՞ր է առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ-ի օգտին, Դուք «քաղաքի տղայի», երևանցու համբավ ունեք, մայրաքաղաքի այսօրվա խնդիրների պարագայում ՀՀԿ-ի հաղթանակն իրատեսակա՞ն եք համարում:
— Ինչի՞ չի լինի որ: Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք, նորմալ, է, ի՞նչ է եղել որ: Բա ուրիշ ո՞վ պետք է լինի: …Չէ, Դուք ինձ ասեք` ո՞վ պետք ա լինի, էդ ցուցակներում մյուս կուսակցություններից ո՞վ կա քաղաքապետի թեկնածու, որ… էս բոլորը հաշվի պտի առնվի, չէ՞:
— Ինչո՞ւ եք այդպես ասում, օրինակ, Վարդան Օսկանյանն է ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում…
— Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա:
Հրապարակ
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի ր էջում գրել է.
««Բարգավաճ Հայաստանը» հայտ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում։ Տեղական ինքնակառավարման ԲՀԿ-ական ձեռագրին ծանոթանալու համար բավական է այցելել Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաք։ Երկար տարիներ այս քաղաքը ղեկավարում են ԲՀԿ-ականները։ Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը։ Սակայն Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, շատ հեռու է Երևանի հետ համեմատվելուց։ Քաղաքի ու ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսևորեիք, դրա հնարավորությունը ունեիք։
Երևանը մեծ ծրագրերի քաղաք է, դրանք իրականացնելու ներուժ ԲՀԿ-ում հաստատ չկա։
Հ. Գ.- Չէր խանգարի, որ Տիգրան Ուրիխանյանն ուսումնասիրեր նախևառաջ Աբովյանի բյուջեն ու թվային տվյալներ բերեր այնտեղից»։
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այն օրվանից, երբ հրապարակային դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորելու եմ ես, իմ նեղ և մի քիչ ավելի լայն շրջապատում քաղաքի ընտրությունները ակամա դարձան ամենօրյա թեմա: Նույնիսկ կարող եմ ասել, որ փողոցում երբեմն պատահական մարդիկ մոտենում և իրենց մտքերն ու առաջարկություններն են հայտնում Երևանի վերաբերյալ:
Բոլորն էլ լավ գիտակցում են, որ այս ընտրություններն ունեն և՛ քաղաքական, և՛ քաղաքային նշանակություն: Քաղաքական մասով կարծեք թե տեսակետներն ու մոտեցումներն ընդհանրական են: Բոլորն էլ արձանագրում են, որ ոչ իշխող կուսակցության կողմից քաղաքի ղեկավարումը իրոք թարմություն, մրցակցություն և հակակշիռ կբերի քաղաքական համակարգին և դա կարող է հեռանկարներ բացել առավել խորքային փոփոխությունների համար:
Կարող եմ ասել, որ միասնական է նաև ցանկությունը տեսնելու ոչ իշխանական ուժերի համախմբումը թե՛ ընտրապայքարի ընթացքում, թե՛ առավել ևս դրանից հետո՝ քաղաքի կառավարման հարցում:
Ինչ վերաբերում է քաղաքային հարցերին, ապա և՛ թեմատիկան, և՛ մոտեցումներն ու տեսակետները շատ ընդգրկուն են, հաճախ՝ տարաբնույթ, որոնք վերաբերում են մեր առօրյայի գրեթե բոլոր կողմերին: Դրանցից փորձեմ առանձնացնել մի քանիսը՝ առանց հերթականության առաջնայնության և առանց թերագնահատելու մյուս խնդիրների կարևորությունը:
1. Հասարակությանը իսկապես շատ է մտահոգում քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը: Լուրջ դժգոհություն կա ոչ հարիր շինարարությունից, շենքերի կտուրների անօրինական հավելումներից, ինչպես նաև կանաչ տարածքներում ապօրինի շինարարությունից: Այս պահին, օրինակ, քաղաքի սրտում՝ Օպերային կից կանաչ գոտում բետոնապատում է գնում, կապիտալ պատեր են դնում: Ես կարծում եմ՝ քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի միանգամից այս ամենը կասեցնել և լրջորեն մտածել ժամանակի ընթացքում վերականգնելու կորցրածը:
2. Լուրջ բողոք կա քաղաքապետարանում բյուրոկրատական քաշքշուկներից: Նույնիսկ ամենափոքր կենցաղային խնդիր լուծելու թույլտվության համար առնվազն մի տասնյակ ինստանցիաներ է պետք անցնել: Ակնհայտորեն չի աշխատում մեկ պատուհանի սկզբունքը: Այստեղ մեկ այլ երևույթ է մատնանշվում. տարբեր տրամաչափի չինովնիկներ քաղաքացիների գործերին ընթացք տալիս հորդորում են նվիրատվություններ անել ինչ-որ «Երևան» ֆոնդի: Սա դժգոհության (և ոչ միայն) շատ լուրջ պատճառ է:
3. Լուրջ խնդիրներ կան նաև քաղաքապետարանի կողմից հայտարարվող տենդերներին մասնակցություն ունենալու և հատկապես հաղթելու հնարավորության շուրջ: Համապատասխան կապեր չունենալու դեպքում դրա հնարավորությունը պարզապես հավասար է զրոյի:
4. Բնականաբար չեն կարգավորվել Երևանի տրանսպորտի խնդիրները: Երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելը կամ առնվազն դրանք կենտրոնից հարակից վարչական տարածքներ տեղափոխելը հրամայական է: Այստեղ մի հետաքրքրական առաջարկ կա՝ վերականգնել խորհրդային շրջանից զեղչերով երթևեկության մշտական տոմս ունենալու պրակտիկան, որով հնարավորություն կլինի անսահմանափակ հավասարապես օգտվել և՛ մետրոյից, և՛ հանրային այլ տրանսպորտից:
5. Վարորդների համար լուրջ պատուհաս են դարձել քաղաքում տեղադրված արագաչափիչ սարքերը, հատկապես՝ տեսախցիկները, որոնք արձանագրում են նույնիսկ ամենաաննկատ և վիճահարույց խախտումները: Տուգանքների գումարների գերակշիռ մասը գնում է մասնավորի գրպանը: Պետական բյուջեն, քաղաքը և հանրությունն առհասարակ դրանից օգուտ չի ստանում: Ես այս երևույթի իրավական մանրամասներին չեմ տիրապետում, բայց առաջարկությունը այն է, որ քաղաքի ղեկավարությունը, համենայն դեպս այս հարցում նույնպես կարող է ձեռնոց նետել կառավարությանը և փորձել սահմանափակել այդ տեսախցիկների աշխարհագրությունը:
6. Վերջին շրջանում ընդհանուր տնտեսական վիճակի և հասարակության տրամադրությունների վատացմանը զուգահեռ ավելի են ճոխացել քաղաքում տոնախմբությունները, հրավառությունները, զարդարանքները և այլն: Ակնհայտ է, որ հսկայական գումարներ են ծախսվում այդ՝ շատ հաճախ անճաշակ միջոցառումների վրա: Առաջարկն այն է, որ նման ծախսերը պետք է նվազագույնի հասցնել, ինչու չէ՝ կարելի է մի քանի տարի ընդհանրապես մորատորիում հայտարարել և այդ գումարներն ուղղել քաղաքի բնակիչների համար առավել հրատապ խնդիրների լուծմանը:
7. Երևանում պետք է թափ հաղորդել սոցիալական բնակարանների ծրագրին: Քաղաքապետարանի տրամադրության տակ Երևանի արվարձաններում կան տարածքներ, որտեղ առանց մրցակցային դաշտը խաթարելու՝ կարելի է կառուցել բնակելի շենքեր և մատչելի գներով դրանք հասանելի դարձնել բնակչության խոցելի շերտերին։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է ավելի շատ ուշադրության արժանանա քաղաքային իշխանությունների կողմից։
8. Հրազդանի կիրճը, որը Երևանի ամենագրավիչ հանգստյան վայրերից է, պետք է շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու՝ ստեղծելով համապատասխան անվճար հարմարություններ, բարեկարգելով մերձափնյա տարածքները և կանոնակարգելով մասնավորի գործունեությունն այդ տարածքում:
Նորից կցանկանամ շեշտել, որ քաղաքի խնդիրներն անթիվ-անհամար են՝ վերելակներից մինչև կրթություն, առողջաապահություն և այլն: Եվ ես իրոք կուզենայի, որ առաջիկա շաբաթներին մենք ընտրարշավի ընթացքում կարողանանք և՛ մրցակից ուժերի, և՛ հանրության հետ քաղաքակիրթ բանավեճ ունենալ քաղաքի զարգացման խնդիրների շուրջ: Դրանից կշահենք մենք՝ բոլորս»:
Ձեր նպատակն է ժողովրդի մեջ ներարկել այն միտքը, որ պետք է համակերպվել այս ռեժիմի հետ, որ այս ռեժիմը անպարտելի է: Դուք ապատիա և հիասթափություն եք սերմանում ժողովրդի մեջ»: Մոտավորապես այս խոսքերով են ինձ մշտապես կշտամբում արմատական տրամադրություններ ունեցող ընթերցողները: Բանն այն է, սակայն, որ նման ձևակերպումներում կա երկու բառ, որի իմաստը ինձ համար մինչև վերջ հասկանալի չէ` «ժողովուրդ» և «ռեժիմ»: Եթե ժողովուրդը այն մարդիկ են, հիմնականում տարեց, որոնք 20 տարի է` հավաքվում են Ազատության հրապարակում, ամեն տեսակի ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ, ապա ես չեմ կարող նրանց հիասթափեցնել, նրանք հիացած էին և շարունակում են հիանալ բոլոր ընդդիմադիր հռետորներով` Արշակ Սադոյանից սկսած և Նիկոլ Փաշինյանով վերջացրած: Եթե ժողովուրդը Հայաստանի ամբողջ, ենթադրենք, երկու միլիոնանոց բնակչությունն է, ապա ես նման լսարան չունեմ, իմ ընթերցողների բանակը լավագույն դեպքում մի քանի հազար մարդ է: Պետք է հաշվի առնել նաև, որ կան բազմաթիվ խիզախ և սկզբունքային հեղինակներ, որոնք, ի տարբերություն ինձ, փոքրատառով են գրում ՀՀ նախագահի, նրան շրջապատող պաշտոնյաների և օլիգարխների անունները՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպես է պետք պայքարել ռեժիմի դեմ: Այնպես որ իմ չոգևորելը լիովին փոխհատուցվում է նրանց ոգևորելով: Հիմա դառնանք ռեժիմին: Ռեժիմը, ինչպես հասկանում եմ, վատ բան է, քանի որ մենք չենք ասում` Օբամայի կամ, ասենք, Օլանդի ռեժիմ: Այսինքն՝ եթե ասում ենք «ռեժիմ», հասկանում ենք, հավանաբար, դեմոկրատիայի ցածր և կոոուպցիայի բարձր մակարդակ: Ըստ այդմ, հիմա Սերժ Սարգսյանի ռեժիմն է: Իսկ դրանից առաջ` նախորդ նախագահների ժամանակ ռեժի՞մ էր, թե՞ ռեժիմ չէր: Այն ժամանակվա ընդդիմադիրները, համենայնդեպս, պնդում էին, որ ռեժիմ էր, վարչախումբ: Ընդ որում, այդ բառերը նրանք կիրառում էին նաև Լևոոն Տեր-Պետրոսյանի իշխանության նկատմամբ` չնայած ոչ ոքի մոտ լուրջ կասկած չկար, որ առաջին նախագահը 91 թվականին իր պաշտոնն է զբաղեցրել արդար ընտրությունների արդյունքում: Լավ, իսկ անկախությունից առաջ` կոմունիստական տարիներին նո՞ւյնպես ռեժիմ էր: Կարծես թե, այո: Այդ ռեժիմի դեմ նույնպես պայքարողներ կային` չնայած չեմ հիշում, որ մարդիկ հնարավորություն ունեին հավաքվելու որևէ հրապարակում և վանկարկելու, ասենք, «Բրեժնև, հեռացիր, Պոդգորնի, նախագահ»:
Այդպիսով, ինձ համար հստակություն չկա «ժողովուրդ» և «ռեժիմ» հասկացությունների մեջ: Նրանք, ովքեր հաճախ են օգտագործում այդ բառերը, ըստ երևույթին, նկատի ունեն, որ ռեժիմը մի խումբ չարագործներ են, որոնք զավթել են իշխանությունը, իսկ ժողովուրդը բարի և բարձր բարոյական հատկանիշներով օժտված մի զանգված է, որը ցանկանում է այդ չարագործներից ազատվել: Ենթադրենք, դա այդպես է: Միայն թե պարզ չէ, թե ինչ կապ ունի ոգևորել-չոգևորելը: Եթե դրանք իրար հետ կապ չունեցող, առանձին «բարի» և «չար» սուբստանցիաներ են, ապա մեկին մյուսի դեմ տրամադրելն այնքան էլ իմաստալից չէ: Ինձ թվում է, «ոգևորելու տեսության» կողմնակիցները անում են նույն մեթոդաբանական սխալը, որն անում է նաև Սերժ Սարգսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, գտնում էր, որ երկրում ստեղծված «գաղջ մթնոլորտի» համար պատասխանատու են նաև լրատվամիջոցները: Իսկ այս մարդիկ կարծում են, որ ռեժիմը չի տապալվում, որովհետև որոշ լրագրողներ ժողովրդին չեն ոգևորում:
Առավոտ
Մարտի 22-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացում Իսրայելի անունից ներողություն էր հայցել թուրք ժողովրդից «Մավի Մարմարա»-ի դեմ իսրայելցի զինվորականների գործողության ժամանակ տեղի ունեցած սխալների համար եւ փոխհատուցում խոստացել սպանվածների ընտանիքներին։
Այս լրատվությունը խոշոր չափերով խլեց ինչպես միջազգային, այնպես էլ հայկական լրատվամիջոցների լուսարձակները։ Գուցե ներողություն եւ փոխհատուցում բառակապակցությունները հայ լրագրողների ենթագիտակցության մեջ խնդրի այլ հարթություն տեղափոխման նախադրյալներ էին հուշում։ Այս երեւույթի մասին կանդրադառանանք մի փոքր ավելի ուշ։
Մինչ այդ կենտրոնանանք Թել Ավիվ-Անկարա հայտարարողական եւ հռետորաբանական հարթությունների վրա կայացող փոխասացությունների վրա։ Ի՞նչն էր շարժառիթը, որ «Մավի Մարմարա» նավի միջադեպից այսքան ժամանակ անց, Իսրայելի վարչապետը նման հայտարարություն էր կատարում։
Պարզ է, որ Անկարան հակաիսրայելյան իր հռետորաբանությունը լիարժէք օգտագործում էր արաբական աշխարհի համակրանքը, պաղեստինցի ժողովրդի թուրքամետ պահվածքն ու դիրքորոշումները ապահովելու ուղղությամբ։ Հակաիսրայելյան հայտարարությունները Անկարայի կողմից այնքան էին առաջ գնացել, որ ցեղասպան պետության այսօրվա ժառանգորդը Գազայի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն կիրառելու կամ Գազան շրջափակելու հանցանքներով մեղադրում էր իր …. ռազմավարական հատուկ գործընկերոջը։
Թատերական այս բեմականացումը ավելի քան անհրաժեշտություն էր։ «Մավի Մարմարա»-ի դեպքից հետո արաբական աշխարհում գարնանային հովեր էին փչելու եւ այդ հովերը նման բեմականացումներով պետք է լիարժեք ծառայեին Անկարայում նոր օսմանականություն հայտարարած վարիչների կողմից։
Նախագահ Օբամայի՝ Իսրայել այցի ընթացքում հնչած տեսակետները համարժեք արձագանքում չունեցան Անկարայի իշխանությունների կողմից։ Հատկապես այն, որ նախագահ Օբաման ասել էր, որ անկախ Պաղեստինը պետք է ընդունակ լինի ուրույն ապրելու եւ ունենա իր իսկական սահմանները։
Չնայած որ Օբամայի այս հայտարարությունը անպայման բեկումնային պահ չի ստեղծի իսրայելապաղեստինյան հարաբերություններում, այսուհանդերձ Անկարայի զգուշավորությունը կամ առնվազն ոչ խանդավառ պահվածքը նման հայտարարության դիմաց մտածելու տեղիք է տալիս։ Սա այն Թուրքիան է, որ պաղեստիցիների նկատմամբ ջերմ պաշտպանի դիրքերից է խոսում Թել Ավիվի հետ։
Իհարկե, այս իրադարձությունների բոլոր շարժառիթները պարզ չեն ։ Պարզ է, որ Թել Ավիվ -Անկարա հռետորական հարթության վրա արձանագրվող մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական երկկողմանի խաղերը խորքում քարոզչաքաղաքական խուսանավումներ են։ Չմոռանանք, որ վարչապետ Էրդողանը վերազսպել էր հարբերությունների կտրուկ բարելավման ընթացքը, ասելով, որ իր դեսպանը հետ չի ուղարկի, մինչև որ Թել Ավիվը չապաշրջափակի Գազան։
Հետաքրքիր է, որ մի շրջափակման գործողություն իրականացնողը հորդորում է իր գործընկերոջը ապաշրջափակել մի այլ տարածք։ Բայց սա միակ առնչությունը չէ հայկական հարցերի հետ։
Թուրքական Internethaber.com կայքի փոխանցմամբ՝ թուրք գրող Իսմեթ Օզելը պնդել է, թե Իսրայելի ներողությունը ԿՀՎ-ի օպերացիայի եւ 2015-ի համար արված մեծ պլանի մի մասն էր։
Իսմեթ Օզելը ուշադրություն է դարձել այն հանգամանքի վրա, որ Իսրայելը ուղղակի որեւէ իշխանությունից ներողություն չէր խնդրի։ «Իսրայելը պարզապես ճանապարհ է բացում, որ 2015-ի համար, այսինքն Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Թուրքիան Հայաստանից ներողություն կարողանա խնդրել։ Թուրքիայի կողմից Իսրայելից փոխհատուցում պահանջելը դաժան զարգացումների սկիզբն է»։
Սա իհարկե շատ քաղաքական չի հնչում։ Թել Ավիվը իր գործընկերոջը օրինակ ծառայելու համար ներողություն-հատուցում գործողություն չի կազմակերպի։ Իսրայելի արածը գերակայորեն բխում է հենց Իսրայելի շահերից. եւ քաղաքական տրամաբանությամբ նաեւ իր ռազմավարական հատուկ գործընկերոջ շահերից։ Մանավանդ որ հակառակ դեկլարացիաներին առ այսօր անվավեր չի հայտարարվել Թել Ավիվ-Անկարա ռազմավարական հատուկ գործընկերությունը։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, այսօր չպատասխանելով, Tert.am-ի հարցին, թե ժամադրվելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինչի կոչ երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, վրդովված հայտարարեց. «Սաղդ րաֆֆիամոլությամբ ե՞ք տառապում, արա» ու ցած դրեց հեռախոսափողը:
Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարելով, որ վերսկսելու է «Բարևի արշավը , տեղեկացրեց, որ առաջին կանգառը լինելու է Սյունիքում, որտեղ և Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը ջարդելու մասին հայտարարած «պարոն Լիցկա»-յին ժամադրեց:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի այդօրվա համարում տրված հարցազրույցում Սյունիքի մարզպետը վիրավորել է իր հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին: «Պարոն Խաչատրյանը կարող է իսկապես գնացել է ու Արցախյան ազատամարտում ծառայություններ տվել։ Ու եթե արել է, իր կյանքի այդ հատվածը արժանի է հարգանքի, բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության, և իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին այնպիսի կեղտոտ, սուտ, կեղծավոր բաներ է ասել, որի համար ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետև այդ ստոր արարածը, որը խոսեց Ռիչարդ Հովհաննիսյանի մասին, ոչնչություն է»,- ասաց նա:
Իր հոր գործունեությանը անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նա կյանք է նվիրել հայ դատի պատմության ճշմարտությանը։ «Ես ոչ մի բան եմ նրա նկատմամբ, իսկ դուք զրոյից էլ պակաս: Եթե դուք սպառնում եք ոնց որ օձի գլուխն են ջարդում, որ իմ գլուխը պետք է ջարդեք ժողովրդի առաջ, ես ձեզ ժամադրում եմ Կապան ժամը 10-ին ժողովրդի առաջ»,- ասաց նա:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը բավականին անտրամադիր էր, քանի որ նախքան հարցը լսելը նկատեց. «Հիմա ես ձեզ ինչ ասեմ, բա դուք խիղճ ունե՞ք, արա: Թող լույսը բացվի, ինչ ես ուզում»: Նշենք, որ զանգը կատարվել էր առավոտյան 10։25-ին:
Tert.am
Օրերս հայտնի դարձավ, որ Դաշնակցությունն առաջարկել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միասնական ցուցակը գլխավորի կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ Վարդան Օսկանյանը: Այս մի փոքր տարօրինակ փաստի շուրջ թերթը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Զրույցից մի հատված` ստորև.
— Պարոն Ոուստամյան, ՀՅԴ-ն առաջարկել էր, որ միասնական ցուցակի 1-ին համարը լինի Րաֆֆին կամ Վարդան Օսկանյանը: Ինչո՞ւ:
— Տեսեք, անկախ նրանից, թե ով ինչպիսի մոտեցումներ ունի երկրի հետ կապված, դա չդարձնենք գլխավոր տարաձայնության առարկա, այլ ոչ իշխանական դաշտը համախմբենք լիարժեքորեն և միասնական ցուցակով հասնենք` Երևանում ընդդիմության իշխանության հաստատմանը: Սա էր գաղափարը: Եվ, բնականաբար, մենք էդ բանակցությունները սկսեցինք բոլոր նրանց հետ, ովքեր Էսօր ոչ իշխանական դաշտում են: Եվ որպեսզի դա տեղի ունենար, Դաշնակցության հավակնությունները մենք գրեթե զրոյացրել ենք, չենք պահանջել` ցուցակը գլխավորել: Մեր խնդիրը միասնական ցանկ առաջացնելն էր: Բայց դժբախտաբար, չեմ էլ ուզում ոչ մեկին մեղադրել, երկուսով էին, որ չկարողացան որոշել, թե ով կլինի առաջին տեղում: Դրանից հետո էլի պայքարը մնում է, բայց` պակաս արդյունավետ: Այն տարբերակը ամենալիարժեքը կապահովեր և գրեթե հարյուր տոկոսանոց հաջողություն կունենար: Ուղղակի, ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցման մեջ միանշանակություն չկար, և նա ասում էր, որ ինքն ընդհանրապես ցուցակում չլինի, համարելով, որ դա նսեմացնելու է իր` նախագահական ընտրությունների հաջողությունը: Ես այդպես չեմ կարծում, որովհետև ունենք բազմաթիվ փաստեր, որ տեղի է ունեցել այլ թեկնածուների հետ, և դա երբեք նրանց կողմից չի դիտվել որպես իրենց հաղթանակի նսեմացում: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը կա, նույն Սերժ Սարգսյանը գլխավորում է Աժ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը:
— Շարժման ընդդիմախոսները հենց սկզբից ժողովրդի մեջ տարածում էին, թե` կտեսնեք, Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆին կգլխավորի ցուցակն ու իշխանություններից կստանա Երևանի քաղաքապետի պաշտոնը: ՀՅԴ-ն Րաֆֆուն առաջարկեց այն, ինչը ժողովրդի կողմից դիտվում է իշխանական պրոյեկտ:
— Եթե այդ ասողը հասավ նրան, որ դա տեղի չունեցավ, ուրեմն իր նպատակին հասավ: Դա ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարը կլիներ իշխանության համար, եթե Րաֆֆին գլխավորեր ցուցակը:
— Իսկ Վարդան Օսկանյանին բերել ցուցակ այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ինքը չեղավ Ազատության հրապարակում և էս պրոցեսներում կարծես թե դիտորդի կարգավիճակում է…
— Եթե այդ եռամիասնությունը ձևավորվեր, ԲՀԿ-ն ուզեր, թե չուզեր, շարժման մաս էր կազմելու: Պետք չէր ընկնել նորից փորփրել, թե ով ինչ է, ինչոց է և այլն: Իզուր տեղը սև ու սպիտակ ման գալու խնդիր էստեղ պետք չէր դնել: Դա շարժմանը նոր թափ էր հաղորդելու, որովհետև իրենք պիտի բացատրեին, թե ինչի են միանում Ր .Հովհաննիսյանին: Եթե էդպիսի բան լիներ, սա անխուսափելի պարտություն էր ենթադրում իշխանությունների համար: Եվ վերջիններս ամեն ինչ արել են, որ դա չստացվի:
ՀՀԿ-ԲՀԿ «ձեռնամարտը» Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ թափ է հավաքում: Սերժ Սարգսյանը նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կրկնել է իր «ապրիլյան թեզիսները», այս ընտրությունները, ճիշտ է, մասամբ տնտեսական-կենցաղային են, սակայն, միևնույն է, քաղաքականացվելու են ու հեշտ չեն լինելու, ուստի մեզ համար ավելի կարևոր են, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունները: Հիմա ՀՀԿ-ում եռուզեռ է` «մի ուրիշ ձև». աշխատում են «թուղթ ու գրիչով», քարոզչագետ Արմեն Աշոտյանն անձամբ է գրում «ռոլիկների սցենարները»` ոչ մեկին չի վստահում: Օրը մի քանի անգամ ՀՀԿ մարզային, երևանյան կառույցներում ժողովներ են անում: Որ պատգամավորը օրը երկու անգամ չի մտնում շտաբ, չի արտաբերում «ինչով կարամ օգտակար ըլնեմ» բառակապակցությունը, արժանանում է բանադրանքի: Եթե ԲՀԿ-ն ունի 160 շտաբ, ապա ՀՀԿ-ն արդեն ստեղծել է 400-ը: Օրենքով թույլատրվում է 440-450 շտաբ, որոշել են հասնել և անցնել 450-ը: Մոբիլ խմբերով անակնկալ այցեր են կազմակերպվում այդ շտաբներ, որ տեսնեն, թե ինչով են այնտեղ զբաղված իրենց յուրայինները, հո գլուխ չե՞ն պահում: Եվ այս ամենը, ինչպես տեղեկացրել է այդ «զորավարժությունների» մասնակիցներից մեկը, «նրա համար է, որ հանկարծ նախագահականի ժամանակ թույլ տրված սխալները չկրկնվեն»:
Հրապարակ
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պրն. Օսկանյանի այսօրվա նորամուտը` քաղաքապետի «պաշտոնում» դասական ձևակերպմամբ կհնչի այսպես. եկա ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք:
Նա ասելիք չունի:
Այլ կերպ ասած` «գծի» մեջ չէ:
Չնայած` կարող էր: Երեկ էր արևմտյան դիպկորպուսը «ֆիդայի» գրվել նրա Սիվիլիթասում` կորպուսելով հայրենյայց ԱԱԾ-ին` Օսկանյանիի մոմենտով:
Օ.գ.գ չկա:
Մի խոսքով, Օսկանյանի «դուխը» էլի տեղը չէր:
Նշանակում է` արևմտյան խաղարարական միսիան նպատակին չի ծառայել, և Օսկանյանը մտածում է, որ քաղաքապետի «աթոռակն» իրեն «զաժիվո» մատաղացուի է վերածելու:
Սա` «դուխովնի» պլանում:
Օսկանյանի ասելիքը քաղաքական պլանում ևս ոչ մի մեսջ չուներ:
Ինչու, որովհետև սա իրենը չէ. ինքը հարմարեցված չէ այս տիպի` քաղաքապետական պայքարի, ու սա ԲՀԿ ամենամեծ այիբն ու բացթողումն լինելու այս ընտրություններում:
Գումարած` անչափ տրիվյալ մի հանգամանք. Օսկանյանը չէ իրական քաղաքապետացուն, և որքան էլ ցանկանա բարձր գոռալ իր թեկնածության մասին, քարերը աղաղակելու են, դու նա չես, Մինասիչ, որի ոտքերի քուղերը պետք է կապվեն… նա Գուգոն է` մակիստ: Իմա` Արսենյան:
Սա էլ շատ խանգարելու Օսկանյանին ու ԲՀԿ-ին:
Այ, եթե նախագահական ընտրություններ լինեին, Օսկանյանի պասաժն այլ կլիներ, նա կկարողանար իր մտքերին «բայևիկություն» հաղորդել:
Բայց դե կարևոր է, որ Օսկանյանը «մատնել» է իրենց իրական ծրագիրը, որը ոչ մի կապ չունի Երևանի հետ: Նա ասել է` նախագահականի հաշվով առկա ըմբոստությունը կշարունակվի, հետընտրականում կմիասնան «մույս» ուժերի հետ. (հեքիաթ է, բայց կապ չունի, զի ոչ մի միավորում էլ չի լինելու) … այ էստեղ արդեն ուշադիր. եթե տեղի ունենա դա, ապա գործընթացներն իրենք կտանեն Ազգային ժողով, այնտեղ կձևավորեն համապետական օրակարգ:
Հասկացա՞ք: Չէ՞:
Այ-այ-այ. սա ուղիղ «գծով» նշանակում է, որ «ս լեգկա» խոսք է գնում իմպինչմենտի մասին: Այլապես` քաղաքապետարանում հաղթած ուժերը ինչ կապ ունեն ԱԺ-ի հետ: Ասել է` հոգեբանական «ճեղքում» կապահովեն, պատգամավորներին իրենց կողմը կքաշեն:
Առաջին հերթին վարչապետ ունենալու համար, հետո էլ` կերևա:
Մի անգամ էդպես` իննսութին եղավ:
Հեղաշրջում: Թավշյա: «Իրենցինի» կողմից:
և այնուհանդերձ, երկու հուշում իմ կողմից անչափ հարգելի Օսկանյանին.
Նույն գետը երկու անգամ չի անցվում:
Սիրելի Մինասիչ. այլևս երբեք մի խոսեք Երևանի ճարտարապետական տեսքի մասին. քարե քաղաք Երևանը գիտեք, թե ով դարձրեց:
Վկա Հյուսիսային` շատ հյուսիսային պողոտան»:
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Ես գլխավորելու եմ ԲՀԿ ցուցակը: Ասեմ, որ կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները և կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու:
Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով՝ այո, սա քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին և այն անպայմանորեն դիտարկեր և՛ քաղաքական, և՛ քաղաքային հարթություններում:
Սա քաղաքական ընտրություն է․
Նախ, որովհետև քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարևորագույն դերակատարը:
Երկրորդ, որովհետև ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ միասին քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից մինաշանակորեն կշահի երկիրը, ժողովրդավարությունը և քաղաքացին:
Երրրոդ, որովհետև այս ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ թերևս նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը և պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաև այս ընտրությունների ընթացքում:
Վերջապես, որովհետև այս ընտրությունների ընթացքում ոչ իշխանական ուժերի համագործակցությունը և միասնական հաղթանակը առավել լայն հնարավորություն կստեղծեն այդ համագործակցությունը տեղափոխելու Ազգային ժողով՝ այնտեղ ձևավորվող համապետական օրակարգի իրականացման շուրջ:
Ինչ վերաբերում է ընտրությունների քաղաքային բնույթին, ապա քաղաքի վիճակը մոտավորապես այն է, ինչ ընդհանուր հանրապետությանը: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բացթողումներ, չարաշահումներ, ոչ թափանցիկ գործարքներ և ընթացակարգեր, որոնք բացասական էական ազդեցություն ունեն Երևանի բնակիչների վրա:
Նախքան այդ խնդիրների մասին խոսելը՝ կուզենայի ընդհանրական մի դիտարկում անել քաղաքի մասին. Երևանի նկատմամբ կարծեք գյուղապետական մոտեցում կա: Դա արտահայտվում է ամեն ինչում՝ հրապարակային միջոցառումներում, շինարարության որակում և քաղաքի զարդարանքներում: Երևանի նկատմամբ մեր փիլիսոփայական մոտեցումը պետք է փոխենք և քաղաքին վերաբերվենք որպես ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության մայրաքաղաքի և օտարազգի այցելուների համակրելի վայրի: Նման փիլիսոփայությամբ մենք էապես նպաստած կլինենք ոչ միայն քաղաքի տեսքի և որակի փոփոխությանը, այլ նաև բնակչության նույնիսկ ամենատարրական առօրյային վերաբերող խնդիրների արդյունավետ լուծմանը:
Քաղաքի խնդիրները ես դիտարկում եմ չորս հարթություններում.
Առաջինը Երևանի բնակիչների առօրյային վերաբերող հարցերն են՝ ջրամատակարարում, աղբահանություն, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հնարավորությունների ստեղծում, կանաչ գոտիներ, ապահով շենքեր և վերելակներ և այլն: Այս բոլոր ոլորտներում էլ լրջագույն խնդիրներ կան, և հաճախ ոչ միայն առաջընթաց չկա, այլև նույնիսկ վատթարացում կա: Սակայն խնդիրն այն է, որ ճիշտ և արդյունավետ կառավարման դեպքում բոլոր խնդիրները լուծելի են:
Երկրորդը քաղաքի ճարտարապետական տեսքն է: Այստեղ միանշանակորեն մենք հետընթաց ունենք: Ապօրինի շինարարություն, շենքերի կտուրների անճաշակ և վտանգավոր ավելացումներ ու կցակառույցներ, ազգայինին անհարիր ճարտարապետական կառույցներ և այլն: Քաղաքապետի առաջին խնդիրը պետք է լինի նախ կասեցնել Երևանի դիմագծի աղճատումն ու աղավաղումը և հետո լրջորեն մտածել վերականգնելու այն, ինչ այս տարիների ընթացքում կորցրել ենք:
Երրորդը քաղապետարանում և թաղապետարաններում բյուրոկրատական քաշքշուկներն են: Այստեղ քաղաքացիների շփումը քաղաքային իշխանությունների հետ պետք է հնարավորինս հեշտացնել, դարձնել թափանցիկ, կրճատել թույլտվություններ ստանալու ընթացակարգերը և այլն:
Վերջապես, Երևան քաղաքում փոխել գործարար մթնոլորտը, բոլոր բիզնեսների համար հավասար պայմաններ ստեղծել մասնակցելու և շահելու քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Նոր մթնոլորտում մեծացնել քաղաքի ֆինանսական եկամուտների հնարավորությունները և խնդիր դնել Երևանը դարձնել ֆինանսապես լիովին ինքնաբավ:
Այս ամենը հնարավոր կլինի միայն ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Սա իսկապես հերթական հնարավորություն է երկրում իրավիճակ փոխելու համար: Պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստանն» իր ընտրարշավի երկու կարգախոս է ընտրել՝ «Փոխելու ենք» և «Սկսենք Երևանից»»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.