23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ընտրությունների արդյունքում երկրում ձևավորել է վտանգավոր նախադեպ, երբ ընտրության արդյունքից դժգոհ որևէ թեկնածուն կարող է իրեն հռչակել երկրի նախագահ, թագավոր, ընդունելի չէ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության կրկնեց այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին: Երբ Ազատության հրապարակից իրենց հռչակեցին նախագահ ու սկսեցին նշանակել նախարարներ: Այնուհետև մեկ ամիս անց պարոն Հովհաննիսյանն ասաց՝ պատրաստ եմ ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե ինձ տրամադրեք 8 կարևոր պաշտոններ: Մինչ այդ չէր ճանաչում Սերժ Սարգսյանի նախագահությունը, բայց 8 պաշտոնների դիմաց նա պատրաստակամություն հայտնեց ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահությունը»,- նշել է Արթուր Բաղդասարյանը, և հավելել, որ առողջ տրամաբանությունը հուշում է կատարել ճիշտ վերլուծություններ:
Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն իրավական հիմնավորում չունեն, և չի կարելի Կառավարությունը մասնատել մի քանի մասի, ըստ նրա, չի կարող լինել այնպես, որ հարկ հավաքողները լինեն ընդդիմության ներկայացուցիչները, իսկ թոշակ բաժանողներն՝ իշխանության ներկայացուցիչներ:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահն իրավիճակի երեք հանգուցալուծում է տեսնում.
«Առաջին՝ պարոն Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և շարունակում է իր պայքարը փողոցներում, հրապարակներում՝ չճանաչելով ձևավորված իշխանության լեգիտիմությունը և իր պայքարը տանում է այդ շրջանակներում: Երկրորդ՝ նա ճանաչում է ընտրությունների արդյունքները իրեն հռչակում է ընդդիմադիր առաջնորդ և փորձում է կոնսոլիդացնել քաղաքական դաշտը և երրորդ՝ նա քաղաքական համագործակցության եզրեր է փնտրում իշխանությունների հետ և ձևավորում է համագործակցության ֆորմատ»,– թվարկել է Արթուր Բաղդասարյանը:
Ապրիլի 9-ին մեր ժողովուրդը կարող է նոր խոսք ասել համաշխարհային քաղաքականության մեջ: Դա տեղի կունենա, եթե գործող և, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրված նախագահին զուգահեռ՝ Ազատության հրապարակում երդմնակալության արարողություն անցկացնի նաև նախագահական ընտրություններում երկրորդը ճանաչված, սակայն իրեն դե ֆակտո ընտրված համարող Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դատելով երեկվա հանրահավաքում հնչած ելույթների հռետորաբանությունից՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը տրամադրված է դառնալ քաղաքագիտական նորարարության հերոս: Չնայած՝ ապրիլի 9-ի միջոցառումը նա համարում է ոչ թե իր, այլ Նոր Հայաստանի երդմնակալությունը ու շատերին հասկանալի չէ, թե ընտրության մասնակից չհանդիսացող այս «Նոր Հայաստանը» ինչպես է երդվելու Սահմանադրության և Ավետարանի վրա: Չնայած՝ Րաֆֆու խոսքը միշտ էլ աչքի է ընկել երկիմաստությամբ, վերամբարձությամբ, երբեմն իռացիոնալիզմի հասնող զգացմունքայնությամբ, որի պատճառով չի հասկացվել՝ նրա արածը հացադո՞ւլ է, թե՞ ծոմ, նա Սերժի հրաժարակա՞նն է պահանջում, թե՞ նույն այդ Սերժից պաշտոններ է ուզում:
Նկատենք, հանուն արդարության, որ տվյալ պարագայում Հովհաննիսյանի կերպարում խտացել է մեր ազգայնին մենթալիտետը: Եվ եթե ընդդիմության առաջնորդի արածը արտառոց է օտարների համար և «երկու նախագահ» ֆենոմենը կարող է խթանել Հայաստանում զբոսարջության զարգացմանը, ապա հայերիս համար մի բանից երկուսն ունենալն ոչ միայն նորություն չէ, այլ կասեի՝ բնավորության գիծ է, ազգային ապրելակերպի մաս: Դատեք ինքներդ. մենք ունենք երկու հայկական պետություն՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ (այս առումով համեստորեն զիջում ենք մեկ տասնյակից ավելի պետություն ունեցող արաբներին), երկու լեզու, երկու կաթողիկոս, Արևմտյան և Արևելյան Հայաստաններ, տեղացի և «ախպար» հայեր և այլն: Ի՞նչն է խանգարում, որ ունենանք երկու նախագահ, որոնցից մեկի երդմնակալությունը կարող են օրհնել Էջմիածնի, մյուսինը՝ Կիլիկիո Մայր աթոռի հովվապետերը:
Այսքանը մեր ազգային մենթալիտետի մասին, իսկ հիմա խոսենք քաղաքական անցուդարձից՝ պարզելու համար՝ մենք իներցիայի՞, թե՞ իրապես նոր Հայաստանի գաղափարի կրողներ ենք, որն այնքան տարողունակ և բովանդակալից կլինի, որ իր քաղաքական սահմաններում կարող է տեղավորել և Սերժ Սարգսյանին, և Րաֆի Հովհաննիսյանին, և թե տեսանելի և ստվերում գտնվող մյուս խաղացողներին:
Ինչո՞ւ չստացվեց երկխոսությունը
2013-ի նախագահական ընտրությունները կարող էին քաղաքական նոր մշակույթի հիմքերը դնել, մանավանդ, որ լարվածությունից և փոխադարձ որակումներից զերծ քարոզարշավը, դրան հաջորդած Սարգսյան — Հովհաննիսյան հանդիպումը, նույնիսկ ռոմանտիկ սիրավեպ հիշեցնող, սակայն ռացիոնալիզմ պարունակող նամակագրությունը նման նախադրյալներ պարունակում էին: Քաղաքական նոր մշակույթի հիմքում պետք է լինեին հանդուրժողականությունը, մրցակցությունը, քաղաքական հստակ օրակարգի առկայությունը: Նշած հիմքերի շարքում բացակայում են ջրբաժանը, բարիկադը. բառեր, որոնք այնքան նույնանում են մեր 20-ամյա քաղաքական անտագոնիստական համակարգի հետ: Սակայն եթե ավարտված ընտրական ցիկլի առաջատարները շարունակ խոսում են փոխադարձ հանդուրժողականության մասին, բայց ապրլի 9-ի հիվանդագին շեշտադրումով, ապա այս ամսաթիվն էլ, ըստ էության, դառնում է նախագահական այս ընտրություններով մեկնարկած քաղաքական նոր գործընթացի ջրբաժանը, բարիկադը:
Իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը մեզանում չի կայանում ընդհանրական և կոնկրետ պատճառներով:
Նախ, մենք չունենք երկխոսության մշակույթ. 2011-ին դրա ծիլերը դրվեցին, բայց ինստիտուտը, անձնական գործոններով չպայմանավորվող ինստիտուտը չկայացավ:
Երկրորդ, ժամանակն է, որպեսզի մեր քաղաքական ընտրանին հասկանա, որ երկխոսությունը բացառում է սեփական քաղաքական մաքսիմալիզմի իրացման հնարավորությունը՝ դիմացինի հաշվին: Կարճ ասած՝ երկխոսության ավարտին հաղթողներ և կապիտուլյացիայի ենթարկվողներ չեն լինում:
Կոնկրետ դեպքում, Սարգսյան — Հովհաննիսյան կամ իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը չկայացավ, որովհետև բացակայում էր հստակ քաղաքական օրակարգը: Սարգսյանը փորձում էր և է երկխոսությունը ծառայեցնել իր լեգիտիմության ամրապնդմանը, նպաստավոր պայաններում ինագուրացիայի անցկացմանը, Հովհաննիսյանը ձգտում է առավելագույնս օգուտներ քաղել «փետրվարի 18» կոչվող իր քաղաքական կապիտալից՝ խճճվելով առաջադրվող պահանջների լաբիրինթոսում: Երկու տարբեր օրակարգեր, որոնք չեն կարող երկխոսություն ծնել, մանավանդ որ՝ այդ օրակարգերի հետևում երևում են շատ կոնկրետ մարդկանց, բայց ոչ հանրային շահերը:
Զարգացման ռացիոնալ և իռացիոնալ տարբերակներ
Տարիներ առաջ, երբ ՀԱԿ-ը պահանջում էր խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ, ասել եմ, որ ընտրությունների պարագայում էականը դրանց որակն է, ոչ թե՝ հերթական կամ արտահերթ լինելը: Հիմա էլ նույն կարծիքին եմ ու առավել քան վստահ եմ, որ նախագահական կամ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը նոր որակ չեն հաղորդելու մեր քաղաքական համակարգին: Արտաքուստ նման կարծիք արտահայտում են նաև իշխանության ներկայացուցիչները, սակայն բովանդակային միանգամայն այլ հարթության մեջ. Նրանք կարծում են, որ փետրվարի 18-ին որակով, գրեթե իդեալական ընտրություններ են անցկացրել: Ես բացարձակապես այդ կարծիքին չեմ, պարզապես մտածում եմ, որ ոչ թե առանձին վերցրած կոնկրետ ընտրությունն է ձևավորում նոր քաղաքական մշակույթ, այլ հակառակը՝ նոր որակի մշակույթն է նպաստում լավ ընտրությունների անցկացմանը: Այս թեզի շրջանակում եմ կարևորում նախ քաղաքական նոր մշակույթի ձևավորումը:
Ըստ այդմ, տեսնենք թե քայլերի կամ գործողությունների ինչ հնարավոր զինանոց ունեն քաղաքական գլխավոր սուբյեկտները:
«Ժառանգության» ղեկավարը կարող է մնալ հրապարակում, չընդունել ընտրությունների արդյունքները, ինքզինքն նախագահ կարգել, բայց այդ դեպքում հասկանալի չէ, թե նա ինչ է ասելու օրըստօրե նոսրացող ցուցարարներին. Մանավանդ որ՝ ապրիլի 9-ից հետո նրանցից շատերը հասկանալու են, որ իրենք ապրում են ընդամենը վիրտուալ Հայաստանում, իսկ իրականն այն է, ինչ տեղի ունեցավ Մարզահամերգայինում: Իհարկե, այդ իրականը, տվյալ պարագայում, այնքան էլ գեղեցիկ չէ ու անչափ օտարված է Քաղաքացու Հայաստանից, որը դեռ չի էլ ձևավորվել, սակայն իրապես տարբեր է լինելու Հայաստանի մասին Սերժի կամ Րաֆֆու պատկերացումներից:
Րաֆֆին կարող է հիշել նաև Սարգսյանին հասցեագրված իր կադրային առաջարկների մասին, թուղթ ու գրիչով գնալ նախագահական՝ հանդիպման. Մի բան ինքը կզիջի, մի բան նախագահը: Բայց այդ դեպքում նա պետք է մոռանա Ազատության հրապարակի բարձրագոչ հռետորաբանությունը, ընդդիմադիր կարգավիճակը ու համակերպվի Հանրապետականի կոալիցիոն կրտսեր գործընկերոջ կարգավիճակին: Սա է քաղաքագիտության աքսիոման:
Սակայն «Ժառանգության» առաջնորդն ունի նաև ռացիոնալ լուծումների հնարավորություն: Բայց այդ դեպքում նա պետք է թարգի քաղաքական ջիհադիզմը, ընդունի ընտրությունների արդյունքները (չշփոթել Սերժ Սարգսայանին շնորհավորելու հետ), իշխանությանն առաջարկի բարեփոխումնրի «Ճանապարհային քարտեզ»՝ հետևյալ բովանդակությամբ.
1.քաղաքական բաց համակարգ ստեղծելուն ուղղված բարեփոխումների իրականացում, որը հիմքեր կստեղծի արդյունավետ կառավարման, քաղաքական մրցակցության, ընտրական ինստիտուտների վերականգման համար.
2.տնտեսության բնագավառում հակամենաշնորհային, հակաօլիգարխիկ միջոցառումների իրականացում՝ քրեաօլիգարխիկ կապիտալիզմը լիբերալ-դեմոկրատականի փոխակերպելու համար.
3.դատաիրավական բարեփոխումների իրականացում՝ որպես գրավական քաղաքական, տնտեսական, հանրային բնականոն հարաբերությունների հաստատման
4.օրենսդրորեն ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների տրամադրում: Նման պրակտիկա գոյություն ունի, օրինակ, Գերմանիայում:
Նման «Ճանապարհային քարտեզը» կարող է դառնալ լուրջ հաղթաթուղթ նաև Սերժ Սարգսանի համար, ով հետևողական բարեփոխումներ անցկացնելու դեպքում՝ կարող է ձերբազատվել քրեաօլօգարխիկ համակարգի կապանքներից: Այդ դեպքում 2017-2018թթ-ի ընտրությունների օրինականությունը մեծապես երաշխավորված կլինի:
Սուրեն Սուրենյանց
Ինչպես տեղեկացնում են իշխանական թերթի աղբյուրները` իրենք համաձայն են, որ ապրիլի իննին Րաֆֆին միտինգ անի, երթ անի, սակայն պետք է բանը չհասցնի իշխանության «ուզուրպացմանը», այն է` երդմնակալությանն ու ձեռքը Սուրբ գրքի վրա դնելուն: Ի դեպ, ԲՀԿ «Հրապարակի» աղբյուրներն էլ իրենց հերթին տեղեկացնում են, որ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի իննի երդմնակալության «արարողությանը», երթին և կամ միտինգին: Ըստ ԲՀԿ թերթի զրուցակցի, բացի նրանից, որ «Ժառանգությունն» այսօր իրենց մրցակիցն է, «վերևներում» պայմանավորվել են, թե ինչպես իրենց պահեն ավագանու ընտրությունների «հաշվով»: Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի և մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը: Սրանով է նաև պայմանավորված վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արտաքուստ մեղմացող, իսկ իրականում անտեսանելի, նոր երանգներ ստացող պայքարը ֆեյսբուքյան տիրույթում:
Հրապարակ
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ասուլիսը սկսեց մարտական ընկերոջ՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը հիշատակելով.
«Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, այս անգամ մեր մարտական ընկերոջ՝ Հրաչ Մուրադյանի մահվանը: Հրաչն արդեն երրորդ անգամ էր դարձել գյուղապետ, և ինչպես գիտենք, բոլոր ՏԻՄ ընտրություններն անցել են լարված»,-նշեց նա:
Ժիրայր ՍԵֆիլյանը նկատում է, որ մեր երկրում ընտրությունները ավելի շատ նման են իշխանությունների կողմից պատրաստվող ռազմական օպերացիաների, այդ իսկ պատճառով առանց լարումների հնարավոր չէ:
Ըստ Սեֆիլյանի, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են կանգնած Հրաչ Մուրադյանի սպանության հետևում, հնարավոր չի լինելու կոծկել.
«Չեմ բացառում նաև Հրաչի նկատմամբ կատարվածը ստեղծված իրավիճակին ազդելու, կամ տարբեր ուղղություններով ուղղորդելու փորձ է, բնականաբար, ոչ ի օգուտ հայ ժողովրդի: Մենք նկատում ենք, որ գործող համակարգը կորցնում է իր վերահսկողությունը երկրի ներսում: Նրանք ամեն անգամ քայլեր են ձեռնարկում ուժեղացնելու այն, բայց համապատասխան արդյունք չկա, ուստի մեր երկիրը շատ խոցելի վիճակում է գտնվում՝ արտաքին ազդեցությունների կողմից»-ընդգծես Սեֆիլյանը:
Սեֆիլյանը ներքաղաքական իրավիճակը գնահատեց «Սարդարապատային»: Ըստ նրա` այս վիճակը պետք է գիտակցեն նամանավանդ այն մարդիկ, ովքեր փորձում են տեր կանգնել մեր երկրին:
«Սարդարապետային իրավիճակից մեզ հնարավոր է դուրս գալ, միայն ու միայն համայն հայության մեկտեղումով: Ընդդիմությունն իր ոչ էֆեկտիվ քայլերի արդյունքում, իրավիճակը փակուղի է տանում: Ամեն 5 տարին մեկ, ժողովուրդը մոբիլիզանում է,իսկ բոլոր ընդդիմադիր գործիչները գործում են միանման՝ Սահմանադրական դատարանից բացասական պատասխան ստանալուց հետո, փորձել են ժողովրդին դուրս հանել՝ առանց նախորօք կազմակերպելու»,-ասաց նա:
Սեֆիլյանն անխոհեմություն և անթույլատրելի է համարում, Մարտի 1-ից հետո, նույն ճանապարհով գնալը:
«Պետք է արհամարհել ռեժիմի թելադրած խաղի կանոնները, զուգահեռ իշխանություններ ձևավորել: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդի զգալի մասը պատրաստ է պայքարել, եթե հստակ հեռանկար տեսնի: Մեր պատկերացմամբ` ապրիլի 9-ը պետք է լինի զուգահեռ իշխանություն ձևավորելու սկիզբ, ինքնակազմակերպման սկիզբը, և այդ իմաստով շատ ենք կարևորում այդ օրը»
Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց ժողովրդին՝ չնստել տներում և ներկա լինեն Ազատության հրապարակում:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց, որ իրենք հորդորել են Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ոչ միայն ինքը, այլև իր թիմը չմասնակցի ընտրություններին.
«Մասնակցելով ընտրություններին, դրանով միայն վնաս են բերելու ձևավորված շարժմանը: Այն ուժերը, որոնք դիկտատորի հրահանգով չմասնակցեցին նախագահական ընտրություններին, հիմա նույն հրահանգով մասնակցում են՝մեկ նպատակ հետապնդելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին քաշել իրենց ճահիճ` ապացուցելով, որ փետրվարի 18-ին նրա ստացած ձայները այլ քաղաքական ուժերինն են եղել»,-ընդգծեց Սեֆիլյանը:
Վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները անիմաստ համարեց, քանի որ դիկտատորներին ոչ թե համոզում, այլ պարտադրում են, որ հեռանան: «Որևէ հույս փայփայել այս երկխոսության մեջ ես խորհուրդ չեմ տալիս, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ունի իր պայքարելու ձևը, ինչքան էլ չընդունեմ, ես պարտավոր եմ այն ընդունել: Իմաստ չունի հայտնի քցող Սերժ Սարգսյանի հետ որևէ բանակցությունների մեջ մտնել»:
Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի, տարաբնույթ կանխավարկածների մասին մամուլի հրապարակումներին վերջ դնելու առիթով, տեղեկացնում ենք, որ Զ.Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բ/կ-ում:
Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փասը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք: Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նախապարաստվում են նյութեր:
Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայություն
Մասնակցելո՞ւ է ապրիլի 9-ի Աժ հատուկ նիստին` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, հարցրել է «Հրապարակը» նախագահի նախկին թեկնածու, նախկին վարչապետ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանին: Վերջինս ասել է, որ իրենք այս երկու օրը կհրավիրեն կուսակցության քաղխորհրդի նիստ և այս հարցի առնչությամբ որոշում կկայացնեն: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ որոշում կկայացվի, հարցրել է թերթը: «Ես բարեկիրթ մարդ եմ և պետք է անպայման լսեմ իմ կուսակցության անդամներին»: Իսկ հնարավո՞ր է որոշում կայացնեք, որ մասնակցելու եք Րաֆֆի Հովհաննիսյանի «ինաուգուրացիային»: «Դա ևս չեմ բացառում»,- ասել է Բագրատյանը:
Հրապարակ
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախ` փորձենք հասկանալ, ինչու է փոխվել ԲՀԿ-ի ռետորիկան:
Եվ այն, որ Վահան Բաբայանն ու Ուրիխանյան Տիգրանը, որի առաջին ռեակցիան կրակոցն է, լինի գազային, թե բառային ատրճանակից, սկսել են նրբագեղ, եթե կուզեք` նրբագեղմ առարկել` «դե միթե, և գուցե, կամ թե`չէ, իսկ արդյո՞ք» մոտիվացիներով, արդեն հետաքրքիր է:
Սև գործը թողնելով ԲՀԿ երկրորդ էշելոնին, որն էլ ` էն ո~նց է զզվում Աշոտյանից` սկսելով «Կարգին սերիալի» նոր էպոպեան: Տակից:
Միջանկյալ ասեմ` բացի նիկրոլոգիայից ամեն բան փիար է, և այնքան, որքան իրենք են փիարում Աշոտյանին, պատկերացնել անհնար է (նման դեպքերում մարդուն իր կուսակցությունն ավելի է կարևորւմ ու էլ ավելի կարևոր պաշտոնի տանում, փիարում եք` որ ինչ անե՞ք խելք ունեցեք էլի մի կտոր):
Վերադառնանք փոփոխված ռետորիկային: Այն տրանսֆորմացվել էր, նույնիսկ կարելի է ասել` ալքիմիայի էր ենթարկվել Օսկանյանի մոտ ևս, երեկվա նրա գրառումը «տոչ վ տոչ» նման էր Մատրոսովի` Դյադյա Ֆյոդրին` Պրաստակվաշինայից գրված նամակին. մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից, ու ահավոր` «դոբրիի մեջ»:
Հասականք, չմնանք խավարում:
ա)Ըստ ամենայնի ԲՀԿ-ում կարդացել են Ստանիսլավսկի: Չէ` ոչ թատրոնը սեփական ներսում սիրելու մոմենտով: Դրա համար ԲՀԿ-ն մի տասն անգամ ռեինկարնացիա պիտի ապրի: Այլ` պատից կախված հրացանի:
Զի այնտեղ մեկը-մեկին հերթ չտալով հրացանակիրներ են: Ուրիխանյանի «մուշկիտորությունը» արդեն ասացինք: Աբրահամ Մանուկյանինը գիտեք` իրենց «մաշինայում» զենք է ճամփորդում: Յուվեցի Կարոյին մի հիշեք, ինքն էսօր մեր հետաքրքրությունից դուրս է, մնացածները` նույնպես:
«Երեք հրացանակիրների» ասքն ավարտում եմ Գագիկ Նիկոլայիչով, որի զենքը ոսկյա է, հանց Վերտու, և կախված է ոչ թե պատից, այլ յուր ադամական կողից, ու եթե հավատանք ոչ թե իր թիմին ,այլ` Ստանիսլվսկուն, այն մի օր կրակելու է:
Հա, Օսկանյանիս լվացքն էլ` ձեզ փեշքեշ, որպեսզի ԲՀԿ ձայնը աղվամազային փափկություն ունենա, որպես ռետորիկա:
բ).Ռետորիկան քնքշացել է, որովհետև Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվե՞լ են: Կարող եմ հիմա գրել` ինչի շուրջ: Բայց պահելու եմ թերթերիս համար: Տնտեսական է պատճառը: Ուրիշ բան չմտածեք:
գ).Խելոքացել, ամլի գառ է դառել ԲՀԿ-ն` յուր անհեթեթ ագրեսիվությունը գցելով ձորը, զի էն ղդար լավ էր, երբ ինքը հանդես էր գալիս անտես ձևով, Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքում, ժողովուրդ էր բերում միտինգի, քվեարկում էր Րաֆֆու օգտին, անհնազադներին էր Սվիլիթասով կուրացիայի ենթարկում, ուսանողներին էր զիմզիմովսկի ողջունում:
Հիմա, երբ Րաֆֆին «մաշվեց», ինքը կամ պիտի գա առաջին գիծ, ու պայքարի, երևա, որ ինքն էլ կար, կամ պիտի «բարխատնա», ասի` կապ չունեմ:
Այլապե~ս …. հասկաց`աք»:
«Մեր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք խոսում են Ձեր երկրի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին: Ի դեպ, մենք համաձայնություն ունենք, որ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին: Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաև ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր «հովանավորել» են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում: ՌԴ-ը հետաքրքրված է այդ բացահայտումների և Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները «աշխատեն» Ձեր երկրում` բնակչության սոցիալական խնդիրների լածման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն: Խոսքը նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ» կարճ ժամանակահատվածում կարողացավ միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին:
Թերթը հիշեցնում է, որ 2012-ի դեկտեմբերի 6-ին «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը հիմնադրեց «Հակակրիմինալ» շարժումը, որի նպատակն է բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային:
Արդեն գործի ժամանակը եկել է, և Սևանը ցույց է տվել, թե ինքն ով է, ոչ միայն Սևանը, այլ՝ ողջ Հայաստանը. Այսօր Սևան քաղաքում՝ բարևարշավի շրջանակներում, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կոչ է արել ոստիկաններին, անվտանգության ծառայողներին դուրս գալ թաքստոցներից և չթաքնվել ժողովրդի թիկունքում:
«Ես հինգ ոստիկան եմ այսօր տեսել, ովքեր խանութներում են թաքնվում, բայց նրանք պետք է դուրս գան ու ձեզ պաշտպանեն: Ես որևէ մեկի վատը չեմ ուզում, բայց թող շատ հստակ հնչի, սա իմ տերմինը չէ, բայց նրանց համար, ովքեր միայն այս լեզուն են հասկանում, ես ձեր հարիֆը չեմ, ես ձեր ենթական չեմ, ես ձեր ստրուկը չեմ, հայ ժողովուրդը հաղթել է փետրվարի 18-ին, հարգե՛ք նրա հաղթանակը: Սևանը իր պահանջը պետք է ներկայացնի»,-նշել է նա և շարունակել.
«Պարոն քաղաքապետն ու ոստիկանապետն ուզում են երեխաներից վերցնել հաղթանակը, մեր հաղթանակը խանութում թաքնվե՞լն է: Անցած անգամ պատվով, հարգանքով բարևեցի քաղաքապետին: Կեղծ նժդեհական, ժողովրդի արյունը ծծած, իսկ ես հարգեցի նրան, իսկ այդ հարգանքի փոխարեն ի՞նչ արեց ինքը: Մի կին կար, որ ռիսկ արեց ու ասաց. «Ներողությո՛ւն, ես համաձայն չեմ, դո՛ւք ընտրակեղծարար եք», այդ միլիոնատեր մարդը, ով հրահանգում է ոստիկանապետին, ուզում է դատ բացել այդ կնոջ նկատմամբ: Ինչ վերադարձել եմ Հայաստան, հազար ու մի խոսք են ուղարկել իմ մեյդան, ոչ մի դեպքում չեմ դիմել ոստիկանություն, իսկ այդ ավտարիտետով մարդը գնում է դատախազություն և մի կնոջ դեմ գործ բացում: Գնում եք, դատախա՞զ եք կանչում մի կնոջ նկատմամբ, որը ճշմարտությունն է ասում»:
Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանին են մոտեցել երկու երիտասարդներ, ի դեպ, նրանցից մեկի կոստյումի վրա եղել է ՀՀԿ կրծքանշան, և հարցրել, թե ինչն էր նրա կողմից հայտարարված հացադուլը՝ ծո՞մ, և արդյոք հայտարարված հացադուլը դարադարեցնելուց հետո նա հրաժարվել է իր մտքերից։
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ ինքը չի հրաժարվել իր մտքերից. «Դա կեղծիքա-ստադուլ էր, իսկ վերջին ավագ շաբաթը՝ ծոմ: Ես չգիտեմ՝ դա ձեր հարցն է, թե ուրիշի, բայց ես տեսնում եմ դրա ենթատեքստը։ Ես որոշեցի մինչև ապրիլի 9-ը դուրս գալ անցյալի կաղապարներից և ունենալ այն Հայաստանը, որ մեր ժողովուրդն է ընտրել: Մենք ունենալու ենք այն Հայաստանը, որ կապված չէ ոչ մեկի անվան հետ՝ ո՛չ Սերժի, ո՛չ Րաֆֆի»:
Այս ընտրությունները ցույց տվեցին մի բան, որ հայ ժողովուրդը ոգեղեն ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է, հաղթող ու հաղթած ժողովուրդ է. նման կարծիք է հայտնել Նիկոլ Փաշինյանը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մարզային այցելությունների շրջանակներում գտնվում է Գեղարքունիքի մարզում:
Նրա խոսքով, ՀՀ քաղաքացին արյուն ուրացող չէ, որ գնար՝ ձայն տար Սերժ Սարգսյանին:
«Երբ ժողովուրդը դե յուրե կարձանագրի, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում, այդ ժամանակ դրանք, իրոք, կդառնան լավագույն ընտրությունները: Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել չի կարելի, առհասարակ, ընտրություն անվանել, այլ՝ իշխանության բռնազավթում»,-ընդգծել է Փաշինյանը:
Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չի կարող վախեցնել. այդ քաղաքացին պայքարել և հաղթել է սովետական բռնապետության դեմ պայքարում, պայքարել և հաղթել է թշնամու դեմ, պայքարել և այդ քաղաքացին, պայքարելու ու հաղթելու է բռնապետության դեմ պայքարում:
«Ես Աբովյանում էլ ասացի, որ նախագահական ընտրություններին քաղաքական մակարդակով ես Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չեմ պաշտպանել, բայց երբ ես մյուս օրը տեսա , որ իրողությունը հետևյալն է՝ մի կողմում կեղծիքի, օլիգարխիայի կատարած» ընտրությունն է»՝ ընտրակեղծարարությունը, մյուս կողմում՝ ժողովրդի ընտրությունը: Ինքս ինձ հարց եմ տվել , այսինքն՝ հարց չեմ տվել, արել եմ այն, ինչ պետք է անեի՝ եկել եմ կանգնել, ժողովրդի ընտրության կողքին»- նշել է Նիկոլ Փաշինյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.