23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նաև չենք ընդունում նրանց, ովքեր լինելով գործող իշխանության մեջ, թաքուն, որպես քաղաքացի ձևացնելով, մեր արյան վրայով քաղաքական կարիերա սարքեն: Իրենք գործ չունեն ՀՀ-ում»:
Րաֆֆի Հովհաննիսյան, 12 ապրիլի, 2013թ.
Ովքեր են նրանք, որ
1. գործող իշխանության մեջ են (համակարգի մաս են կազմում),
2. ձևացնում են, թե քաղաքացի են (ենթադրաբար Րաֆֆուն են ասել, որ առաջին հերթին ժողովրդի կամ քաղաքացիների հետ են),
3. ուզեցել են, որ արյուն թափվի (այսինքն, ամեն ինչ նախապատրաստել կամ փորձել են անել դրա համար),
4. նպատակը արյան վրա պաշտոնական առաջխաղացումն է (իբրև իշխանությանը մեծ ծառայություն մատուցած ու պահանջված մարդ):
Հ.Գ. Ապրիլի 9-ի իրադարձություններին նվիրված տեսանյութի վերաբերյալ ստատուսներիցս մեկում տարակուսանք էի հայտնել Ներսիկ Նազարյանի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Չեմ կարող վստահաբար ասել, թե այս տողերը վերաբերում են նրան, բայց ակնհայտ է, որ մեկ մարդու չէ, որ վերաբերում է: Միգուցե նաև Կրակեմ Հրա՞չ: Միգուցե այլոք ևս…»:
Ընդամենը 5 օր անց, համաձայն ՀՀ Սահմանադրության, Սերժ Սարգսյանը պետք է ՀՀ վարչապետ նշանակի: Մինչ այդ վարչապետի պաշտոնակատար կմնա Տիգրան Սարգսյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել`արդյոք այժմ Տ. Սարգսյանը նույն ռեժիմով է աշխատանքի հաճախում և ինչ տրամադրություն ունի ընդհանրապես: «Պարոն վարչապետն աշխատում է նույն բնականոն ռեժիմով ու աշխատանքի է հաճախում շատ բարձր տրամադրությամբ»,-նշել է մամլո խոսնակը: «Ժողովուրդ»-ի` կառավարության աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը գրեթե 100 տոկոսով վստահ է, որ վերանշանակվելու է, դրա համար էլ ամեն շաբաթ ՀՀԿ-ականների հետ կառավարության ծրագրի մասով «թրեյնինգներ» է անցկացնում, որի մասին «Ժողովուրդ»ը նախօրեին գրել էր: Ի դեպ, այսօր ևս նման մի նիստ է նշանակված ՀՀԿ-ում:
Ժողովուրդ
Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայից վերադարձից հետո Ազատության հրապարակի հանրահավաքում որևէ անդրադարձ չկատարեց Մոսկվա կատարած այցելությանը:
Այցը հայտարարվել էր մասնավոր, ու թեև Րաֆֆի Հովհաննիսյանն էլ օդանավակայանում շեշտել էր, որ այն կապ չուներ հետընտրական զարգացումների հետ, այնուամենայնիվ նա Մոսկվա գնալուց առաջ հայտարարել էր, որ գնում է հայ ժողովրդի հաղթանակը բերելու: Եվ բացի դա էլ, Րաֆֆի Հովհաննիսյանը հասուն և փորձառու քաղաքական գործիչ է ու հասկանում է, որ անգամ զբոսաշրջային այցը այս իրավիճակում ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ, և այն առնվազն պետք է համոզիչ կերպով փարատել:
Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանդիպումներ ունեցել է «համապատասխան պաշտոնյաների» հետ, ուրեմն ակնհայտ է, որ այստեղ արդեն այցելությունը ստանում է հստակ քաղաքական երանգ: Հետևաբար, այն պահանջում է հաշվետվողականություն սեփական համակիրների առաջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի լռությունն այստեղ կարող է մի քանի պատճառ ունենալ: Կա՛մ նա մոսկովյան հանդիպումների արդյունքում որևէ ասելիք չունի, այսինքն՝ հանդիպումները որևէ խոստումնալից կամ էական նշանակություն չեն ունեցել Հովհաննիսյանի և նրա հետագա գործունեության համար, կա՛մ այդ հանդիպումները եղել են այնքան ցածր աստիճանակարգով, որ պարզապես անհարմար է դրանց մասին բարձրաձայն հնչեցնել: Չի բացառվում մեկ այլ պատճառ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումների մասին հաշվետվություն չի ներկայացրել հանրահավաքին, որովհետև նախ՝ դեռևս չի ամփոփել արդյունքները և չի ցանկացել հախուռն, ցաքուցրիվ կերպով դրանք ներկայացնել, թեև կարծես թե մինչև այսօր նա չի խուսափել նման ելույթներից՝ կարևոր հարցերի վերաբերյալ, կամ էլ նա հանրահավաքի մասնակիցների թիվը և ընդհանրապես աուրան բավարար չի համարել մոսկովյան այցելության մասին խոսելու համար՝ որոշելով սպասել առավել հարմար և ազդեցիկ ֆորմատի: Ի վերջո, «Ժառանգության» ապրիլի 12-ի հանրահավաքը բավական սակավամարդ էր:
Այսպես, թե այնպես, պետք է փաստել, որ եթե Հայաստանի ներսում ունեցած իր հանդիպումների վերաբերյալ «Ժառանգության» առաջնորդը տալիս էր տեղեկություններ հանրությանը, ապա Մոսկվայի դեպքում նա խուսափում է թափանցիկությունից: Իսկ դա հիմք է տալիս ենթադրել, որ ի թիվս այլ պատճառների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լռել նաև պարզապես Մոսկվայի ցուցումով, ինչն ամենևին հօգուտ նրա չի խոսում:
Ժամանակ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին, ինձ համար միանգամայն կանխատեսելի էր: Ավաղ, իմ նախազգուշացումները, որոնք ես ներկայացրել եմ բազմաթիվ հրապարակումներում, Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա մերձավորների կողմից անտեսվեցին: Դրանում համոզվելու համար առաջարկում եմ ուշադիր կարդալ facebook–յան էջում տեղադրված ելույթներս: Բացի դրանից հատուկ հանդիպել եմ «Ժառանգության» ղեկավարներին՝ նախազգուշացնելով, որ Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ քաղաքացիական անհնազանդության շարժում ծավալելու և առաջիկայում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակները անահամատեղելի են:
Քաղաքագիտական իմաստով անհեթեթություն է զուգակցել վարչախմբի օրինականության վիճարկումը, քաղաքացիներին անհնազանդության ճանապարհով ուղղորդումը՝ այդ նույն վարչախմբի կողմից կազմակերպված ընտրություններին մասնակցության հետ: Դրանք անհամատեղելի, հակասական նպատակներ են, որոնց միջև անխուսափելի կոնֆլիկտը իշխանություններին հնարավորություն է տալու վերջնականպես հեղինակազրկել Րաֆֆուն: Իսկ որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչներին «փչացնելու» հարցում ունի գրոսմայստերական հմտություններ, անվիճելի փաստ է: Ուրեմն պետք էր ի սկզբանե «անջատել ճանճերին կոտլետից», ինչը ենթադրում էր «Ժառանգության» անդամների կենտրոնացումը քաղաքացիական անհնազանդության շարժման կազմակերպման և ուղղորդման խնդիրների վրա:
Ես բարձր եմ գնահատում Արմեն Մարտիրոսյանին, նրա խիզախությունն ու սկզբունքայնությունը: Հենց այդ պատճառով կգերադասեի տեսնել նրան Րաֆֆու կողքին՝ քաղաքացիական անհնազանդության կարևորագույն կազմակերպիչներից մեկի, այլ ոչ թե ընտրացուցակի առաջին համարի դերում: Ստեղծված պայմաններում ընտրացուցակի առաջնորդի դերը նրա համար ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից լարած որոգայթ: Քիթ ջարդելը պատահականություն չէր, այլ խորհրդանշական արարք, որին հետևեցին Ահարոն Ադիբեկյանի և մեկ այլ պալատական «քաղաքագետի»՝ Ալեքսանդր Մակարովի «կռկռոցները». Րաֆֆու ընտրացուցակը քաղաքապետի ընտրություններին վեց տոկոսից ավել չի ստանա…
Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը հատուկ՝ իշխանությունների հետ համաձայնեցված քվոտայով մասնակցած ԲՀԿ-ի ձեռքերով առաջիկայում կայանալիք ընտրություններին իշխանությունները մտադիր են «Ժառանգության» համար նախատեսված «չորս տախտակների» վերջին մեխը խբել: Չարության ու վրեժխնդրության պարանոյայից տառապող Սերժ Սարգսյանին այս անգամ այդ «խբելը» հաջողվելու է, քանզի Րաֆֆին և նրա մերձավորներն ամեն ինչ արեցին Սերժի սցենարում տեղավորվելու համար:
Այդուհանդերձ, ես խստիվ դատապարտում եմ այն ստահակներին, ովքեր նախագահական ընտրություններից հետո Րաֆֆուն քսմսվելու, նրա կողքին երևալու, նրա հանրահավաքներին հարթակից ճամարտակելու առիթները բաց չեն թողել, իսկ այսօր նույն էնտուզիազմով Րաֆֆուն պախարակում են, կուրծք են ծեծում, իբր, ամաչում են, որ կանգնել են նրա կողքին: Մարդկային այդ տեսակն իսկապես նողկալի է:
Աչքերիս առջև են գետնին ընկած Րաֆֆու, արյունոտված դեմքով Արմենի՝ կայքերում տեղադրված լուսանկարները… Խիղճս հրամայում է՝ ընկածին պետք է օգնել, ծեծվածին, խոցվածին պետք է սատարել: Ուրեմն գնալու եմ, մասնակցելու եմ այսօրվա հանրահավաքին, գնալու եմ ի հեճուկս այն բորենիներին, ովքեր քծնում են ուժեղին և առիթը բաց չեն թողնում ոտնակոխ անել ընկածին…»:
Երևանի ավագանու ընտրություների քարոզարշավի հիգերորդ օրը կարելի է արձանագրել, որ մարդաշատ հանդիպումներ առայժմ ունենում են միայն կառավարող ՀՀԿ-ն և իրեն այլընտրանքային հռչակած ԲՀԿ-ն:
Սովորություն է դարձել, որ որևէ փողոց ասֆալտապատվում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանումից ընդամենը ժամեր առաջ: Երեկ այդ «պատվին» արժանացել էր Արաբկիր համայնքի Ավետիսյան փողոցը: Արաբկիրում Մարգարյանը հիմնականում խոսել է քաղաքաշինական խնդիրների մասին:
Մարգարյանի քաղաքական մրցակիցները` ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից, առաջիկա ընտրությունները շարունակում են կարևորել ՀՀԿ քաղաքական մենաշնորհը չեզոքացնելու համատեքստում: Երեկ այդ խնդիրն էր նվիրված ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի ասուլիսը, ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հարցազրույցը:
ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Աջափնյակի ընտրողների հետ ու առավելապես կենտրոնացել է մայրաքաղաքային խնդիրների վրա` հատկապես քննադատելով համատիրությունների աշխատանքը:
Ի դեպ, լավատեղյակ աղբյուրերը հաղորդում են, որ վերջին օրերին սրվել են հարաբերությունները ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին և երկրորդ համարների` Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի միջև: Հարցը միայն այն չէ, որ նրանք երկուսն էլ քաղաքապետական հավակնություններ ունեն: Տարբեր են նաև նրանց մոտեցումներն իշխանությունների նկատմամբ: Եթե Օսկանյանը ցուցադրաբար բոյկոտեց նախագահի ինագուրացիայի արարողությունը, ապա Արսենյանն ոչ միայն մասնակցեց դրան, այլ նաև հայտարարեց, որ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է: Ի դեպ, երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ ավագանու ընտրություներում իրենց կուսակցության հաղթանակի դեպքում` հենց Արսենյանը կզբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:
«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչն երեկ վերջապես խոսել է քաղաքային խնդիրների մասին: Նախընտրական ցուցակի չորրորդ համարը` Ստեփան Սաֆարյանը, ասել է, որ իրենց հաղթանակի դեպքում` Երևանը կդառնա Թամանյանի երազած քաղաքը: Քաղաքաշինական այսքան էական աղճատումներից հետո` քչերն են հավատում նման հեռանկարին, ինչպես որ` ապրիլի 9-ից հետո` «Բարև Երևան» դաշինքի հաղթանակին:
Ի դեպ, Երևանի կենտրոնի քաղաքաշինական անմխիթար վիճակի մասին երեկ խոսել է նաև «Առաքելություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը:
ՕԵԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանն Ա1+ հեռուտսընկերության եթերում խոսել է քաղաքային տնտեսության մասին, ասել է, որ պետք է կատարվեն տնտեսումներ, որի հաշվին էլ կմեծանա Երևանի բյուջեն: Նա Երևանի ավագանու ընտրությունները համարել է քաղաքական` քաղաքային նշանակությամբ:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն իրենց նախընտրական ցուցակը լավագույնն է համարել, իսկ ահա կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն ասել է, որ ապրիլի 9-ի իրադարձությունները հիասթափեցրել են մեր քաղաքացիներին, ինչը բացասաբար կանդրադառնա ավագանու ընտրություններին նրանց մասնակցության վրա:
Իսկ այսօր Ազատության հրապարակում կայանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքն` առավելապես նվիրված ավագանու ընտրություններին:
Սուրեն Սուրենյանց
Մոսկվա մեկնելու նախօրյակին «Բարև, Երևան» դաշինքը հերթական շտաբի նիստ է հրավիրել, սակայն Րաֆֆին ներկաներին տեղյակ չի պահել, որ առավոտյան մեկնում է: Նիստին չի մասնակցել նաև Ռուբեն Հակոբյանը: Սանկտ Պետերբուրգում երբեմնի հյուպատոսը մեկնած է եղել Պետերբուրգ` Աժ «գծով», սակայն «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ նրա այցը կապ ունի Րաֆֆու` Մոսկվա այցի նախապատրաստման հետ: Նիստի ժամանակ բավականին կոշտ խոսակցություն է եղել Րաֆֆու և Ժիրայր Սեֆիլյանի միջև: Րաֆֆին դժգոհել է, որ իր կողքը մարդ կանգնած չի եղել ապրիլի 9-ի երեկոյան: Ժիրայրն ասել է` դու հայտարարել էիր, որ չպետք է գնայիր Բաղրամյան, ինչո՞ւ գնացիր: Րաֆֆին պատասխանել է` ժողովուրդը պահանջում էր: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ սրանից հետո պետք է նախօրոք ասել, թե ինչ է արվելու, որպեսզի յուրաքանչյուրն իր համար որոշի` կողմնակի՞ց է դրան, թե՞ ոչ: Նրանք նաև հարկ են համարել տեղեկացնել Րաֆֆուն, որ եթե ինքը գնում է Վովա Գասպարյանի հետ, ուրեմն իրենք ճամփա չունեն իր հետ անցնելու: Շտաբի նիստի ընթացքում խոսվել է նաև այսօրվա միտինգի մասին: Մտահոգություն է հնչել, որ հնարավոր է քիչ մարդ մասնակցի միտինգին: Չնայած Րաֆֆու մոսկովյան այցի ինտրիգը կկոմպենսացնի այդ բացը` եզրակացրել են ներկաները:
Հրապարակ
Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև երեկ երեկոյան կնքվել է փոխգործակցության հուշագիր: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Շատերը սա համարում են Մաքսային միությանն անդամակցելու առումով Հայաստանի կատարած առաջին առարկայական քայլը և ահազանգում են, որ այս հանգամանքը կարող է լրջորեն վնասել Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը: Հիշեցնենք, որ այս տարվա վերջին նախատեսվում է «Ասոցացման պայմանագրի» կնքումը Հայաստանի և Եվրամիության միջև: Անցած ամիսների ընթացքում մի շարք եվրոպացի պաշտոնյաներ անհամատեղելի են համարել «Ասոցացման պայմանագրի» ստորագրումը և Հայաստանի ներկայությունը Մաքսային միությունում, որն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերով՝ խորհրդային կայսրությունը վերականգնելու փորձ է:
Երեկ կնքված հուշագիրն իրավաբանորեն պարտավորություններ չի ենթադրում և, կարծում եմ, մի փոքր չափազանցված է բարձրացված աղմուկը: Սակայն հարկ է, որպեսզի կառավարությունը հստակեցնի մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ քաղաքական, տնտեսական հստակ հաշվարկների, հնարավոր մարտահրավերների, ռիսկերի գնահատման առումով: Ի վերջո, այնքան էլ համոզիչ չեն հնչում Սերժ Սարգսյանի և մյուս պաշտոնյաների «ե՛վ, ե՛վ» պատասխանները, երբ լրագրողները հարցադրումներ են անում «Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն» երկընտրանքի շրջանակում:
Ուշագրավ է նաև, որ հայ-ռուսական նմանատիպ հուշագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են Հայաստանի անկախության սահմանափակաման ռիսկեր, կնքվում են մեր երկրում անցկացվող ընտրություններից հետո: 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդեց հայ-ռուսական «համաձայնությունը»՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին:
Ասել է թե՝ յուրաքանչյուր կեղծված կամ վիճահարույց ընտրություն ավելի է թուլացնում մեր երկրի դիմադրողականությունը՝ ճանապարհ բացելով, տվյալ դեպքում, ռուսական ճնշումների առաջ: Հավասարակշռված, երկրի ինքնիշխանությունը չվտանգող արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ: Իզուր չէ ասված՝ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:
Սուրեն Սուրենյանց
ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հիմա, երբ արդեն տեղի է ունեցել նախագահի երդման արարողությունը, ինչ-որ տեղ հանդարտվել է փողոցը, և հաշվի առնելով, որ շուտով կնշանակվի վարչապետ և կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը, պահն է, որ սթափ և սառը, առանց ձևականությունների և բաց աչքերով նայենք իրականությանը: Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ: Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք կարող ենք ասել, որ լավագույն դեպքում տեղում դոփել ենք: Քաղաքական մթնոլորտը անառողջ է, քաղաքական կոնֆիգուրացիան չի արտահայտում ժողովրդի կամքը:
Տնտեսական ոլորտում պատկերը էապես չի փոխվել. 2012թ. մեր ՀՆԱ-ն իր բացարձակ արժեքով մոտավորապես նույնն է, ինչ 2008թ., բայց զուգահեռաբար մեծացել է աղքատությունը, արտաքին պետական պարտքը, և նվազել են օտարերկրյա ներդրումները:
Այս գրառումն անելուն ինձ դրդել է երկու հանգամանք:
Առաջինը, որ նախագահն իր երդմնակալության ելույթում հատկանշական մի ակնարկ արեց՝ ասելով. «Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»: Այս արտահայտությունը հանրության մոտ բնական հարց է առաջացնում, թե նախագահն ինչպես է պատրաստվում գործել ժողովրդի պահանջները բավարարելու համար:
Երկրորդը, որ նախագահական ընտրությունների արդյունքում պաշտոնապես մոտ 600 հազար դեմ ձայների առկայությունը համընկավ իսկական Gallup-ի հարցման արդյունքների հրապարակմանը, ըստ որոնց՝ Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը 40% է, որն ամենաբարձր ցուցանիշն է նախկին խորհրդային 12 հանրապետությունների շարքում, այն դեպքում, երբ մեր երկու անմիջական հարևան երկրներում այդ թիվն ընդամենը 14% է: Սա բոլորովին այլ սրություն է հաղորդում շուրջ 600 հազար քաղաքացիների բողոքին և առավել հրատապ է դարձնում իշխանությունների կողմից կադրային և բովանդակային քաղաքականության փոփոխությունը՝ ամենակարճ ժամանակում շոշափելի արդյունքների հասնելու համար:
Ես՝ որպես ՀՀ սովորական քաղաքացի՝ առանց հավակնելու նախագահին խորհուրդներ տալու, կուզենայի ներկայացնել, թե ինչպես եմ պատկերացնում այդ պահանջների բավարարումը: Իհարկե, այս ցուցակը կարող է շատ երկար լինել և վերաբերել թե՛ ներքին ու արտաքին, թե՛ տնտեսական քաղաքականությանը: Ես կբավարարվեմ՝ ներկայացնելով ընդամենը մի քանի ներքաղաքական նկատառումներ, որոնք կարծում եմ՝ հիմնական գրավականն են այլ ոլորտներում որևէ առաջընթաց արձանագրելու համար:
Առաջին, չխրախուսել այն, ինչ կեղծ է և իմիտացիա: Այսօր այս երկուսը քաղաքական վիճակի և գաղջ մթնոլորտի հիմնական պատճառներն են: Դա արվում է թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական այլ ուժերի կողմից: Ֆեյսբուքյան կեղծ գրառումներից, սոցիալական սուտ հարցումներից, իրավիճակի աղճատված ներկայացումից սկսած՝ մինչև ընդդիմադիր քողի տակ իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցների գործունեություն. ժողովուրդն այլևս ոչնչի չի հավատում: Այս երևույթն իր բացասական հետևանքներն է ունենում և փչացնում է մի ամբողջ սերնդի, որի զարգացման և տեղեկատության աղբյուրը հենց դրանք են:
Երկրորդ, հնարավորինս արագ առողջացնել քաղաքական մթնոլորտը՝ իշխանական առավել հանդուրժողականություն ցուցաբերելով քաղաքական այլ ուժերի, անհատների գործունեությանը: Վերջիվերջո ընդունել, որ քաղաքական մենաշնորհը կառավարման արդյունավետ միջոց չի եղել, և այսօր մրցակցության, հակաշիռների առկայության և պատասխանատվությունը կիսելու ճանապարհով միայն հնարավոր կլինի երկրում առաջընթաց ապահովել և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:
Երրորդ, առաջնորդող դեր վերցնել երկրում ձևավորելու այն օրակարգը, որ տարիներ շարունակ առաջարկվում է ոչ իշխանական ուժերի կողմից: Այդ օրակարգի ձևավորման գործընթացը և արդյունքները էական փոփոխություն կբերեն կառավարման համակարգում՝ հասարակությանը վստահություն և հույս հաղորդելով երկրի ապագայի նկատմամբ:
«Վարկած» ակումբի այսօրվա բանախոսը՝ խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրություններով սկսվող փոփոխությունների առաջատարը լինելու է իր կուսակցությունը:
«Երևանի քաղաքապետի ընտրությունները զուտ կենցաղային, կոմունալ և մունիցիպալ ընտրություններ չեն: Երեանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ են»,- ասում է պատգամավորը և հավելում, որ այդ ընտրությունները կամ կխորացնեն կամ կվերացնեն քաղաքական մենաշնորհը: ԲՀԿ-ն, բնականաբար, ձգտում է հաղթանակի և իր շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի:
Ի դեպ, Բաբայանն այս պահին հնարավոր չի համարում իր կուսակցության մասնակցությունը կառավարող կոալիցիային, որովհետև արմատապես տարբեր են իրենց ու կառավարության ծրագրերը:
Էլ ինչ ընտրություն՝ առանց սոցիոլոգիայի, նամանավանդ, երբ այդ գիտությունը մատուցում է տաղանդավոր Ահարոն Ադիբեկյանը: Տվյալ դեպքում՝ տաղանդավոր բառն օգտագործեցի առանց հեգնանքի ու չակերտների: Այս մարդուն փաստորեն հաջողվում է ներդաշնակության բերել գիտական ճշմարտություններն ու իշխանության ցանկությունները:
Երեկ սոցիոլոգը խոսել է Երևանի ավագանու ընտրությունների մասին, ասել, որ երևանցիների 31, 6% տոկոսն արդեն կողմնորոշվել է իր ընտրության հարցում: Ըստ այդմ, կողմնորոշվածների 77%-ն իր քվեն տալու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարայանին, 8%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքապետ «նշանակված» Արմեն Մարտիրոսյանին, մի փոքր ավելի քիչ վարկանիշ, ըստ Ադիբեկյանի, ունի ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Օսկանյանը:
Ուշադրություն դարձնենք, Ահարոնը շրջանցում է շատ կարևոր մի հանգամանք. երևանցիները մայիսի 5-ին ոչ թե կոնկրետ անձի են ընտրելու, այլ՝ կուսակցության: Բայց այս փուլում իշխանությանը պետք է առաջին պլան բերել ոչ թե ՀՀԿ-ին, այլ՝ Տարոնին. Այդ նրա անվան հետ պետք է կապվի կուսակցության անունը և ոչ՝ հակառակը: Այս մարտավարությունն էլ հմտորեն կիրառում է հայտնի սոցիոլոգը:
Փաստորեն նա անվերապահ առավելություն է արձանագրում գործող քաղաքապետի համար, ստեղծում է քարոզչական էֆեկտ, բայց շտապում է հայտարարել, որ բնակչության 60-70%-ը տակավին կողմնորոշված չէ, արդ՝ մյուսների համար ամեն ինչ չէ, որ կորսված է:
Իրականում, բոլորի համար պարզ է, որ Ադիբեկյանը, այս թվերով, ներկայացնում է մեր համաքաղաքացիների ոչ թե քաղաքական համակրությունները, այլ՝ նրանց կանխատեսումներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Կայքերը նույնպես հարցումներ են անցկացնում և, ինչքան էլ ցավալի է, իրենց վերաբերմունքն արտահայտող օգտատերերի գերակշիռ մասը Տարոնի հաղթանակը համարում է կանխորոշված: Ցավալին՝ ոչ թե Մարգարյանի հնարավոր վերընտրությունն է, այլ՝ մարդկանց անվստահությունն ընտրությունների հանդեպ, դրանց արդյունքների կանխատեսելիությունը:
Հիմա անդրադառնանք ընտրական գործընթացի գլխավոր հերոսներին:
ՀՀԿ-ն քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրարշավը կազմակերպում է մոտավորապես այսպիսի սցենարով. լավ կազմակերպված հանդիպմանը ներկայանում է Տարոնը՝ մի քանի ավագանու անդամի ներկայությամբ, հակիրճ խոսում է մայրաքաղաքի խնդիրների մասին, ապա ավագանու անդամները գովում կամ փառաբանում են՝ նայած ճաշակի, իրենց թեկնածուին: Օրինակ, երեկ հանդիպումը Սարի թաղում էր և հանրապետական ավագանի Աննա Ասատրյանն ընտրել է փառաբանման քաղաքական լեքսիկոնը. Նա ասել է, որ Տարոն Մարգարյանն այլընտրանք չունի: Իսկ Հայաստանում կա՞ որևէ ընտրություն, որին մասնակից հանրապետականն այլընտրանք է ունենում:
ԲՀԿ-ն երեկ գրոհում էր մի քանի շարասյունով: Վարդան Օսկանյանը գնացել էր Նոր Նորք՝ Նանսենի այգի. ոչ մի միտինգ, ոչ մի բան: Մոտենում էր քաղաքացիներին, բարևում էր, ասում էր, որ ինքը Վարդան Օսկանյանն է և րաֆֆիաբար փնտրում էր հաջորդ բարևողին: Արանքում էլ անպայման ասում էր, որ քաղաքի խնդիրները կլուծվեն, եթե հաջողվի վերացնել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը: Կուսակցության ցուցակի երկրորդ համարը՝ Գուրգեն Արսենյանը, ավելի էլիտար հանդիպումների կողմնակից է. նա ընտրողների հետ շփվել է Մոսկվայի տանը: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ հյուրընկալվել էր «7 օր» կայքի տաղավարում և սպառնում էր քաղաքային ավագանու մանդատներից հրաժարում, եթե իշխանություններն այս անգամ ևս դիմեն տոտալ կեղծիքների:
Սակայն ամենահետաքրքիրը ԲՀԿ տեսահոլովակն է, որտեղ միակ և գլխավոր հերոսը Գագիկ Ծառուկայանն է, ով ոչ միայն երևանյան ընտրություններում ընտրվող, այլ նաև՝ ընտրող չէ: Բայց նա է խոսում պատասխանատվության ստանձման մասին՝ կարծես հասկացնելով, որ իր կուսակցության ներսում երկրորդ դիրքորոշում, կարծիք լինել չի կարող:
Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում չեն հաղթահարել ապրիլի 9-ի շոկը: Հեղափոխության ձախողումը որևէ տրամադրություն չի թողնում մայրաքաղաքային ընտրությունների վրա կենտրոնանալու համար, մանավանդ որ՝ «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի դեմ վարչական վարույթ է հարուցվել: Նա էլ հարցազրույցներ է տալիս այս թեմայով ու բացառապես հեղափոխական շեշտադրումներով՝ մոռանալով մայրաքաղաքի հոգսերն ու առաջիկա ընտրությունները: Ի դեպ, երեկ լրագրողները հայտնաբերել են, որ արդեն ժամը 19:30-ին փակ է «Բարևի հեղափոխության» գլխավոր գրասենյակը: Սա խորհրդանշական է և ճշգրտորեն գուժում է Րաֆֆի նախաձեռնած շարժաման վախճանը՝ գոնե այս փուլում:
ՀԱԿ-ում էլ չեն կողմնորոշվում՝ ինչին տան առաջնահերթություն. նոր կուսակցության համագումարի՞ն, թե՞ ավագանու ընտրարշավին: Երկար-բարակ մտածել ու որոշել են՝ ընտրարշավի մեկնարկը տալ ապրիլի 15-ին՝ ՀԱԿ առաջին համագումարից հետո: ՀԱԿ-ը նախագահական վերջին ընտրությունները բոյկոտել էր ու Տեր-Պետրոսյանի շրջապատում մտավախություն ունեն, որ ընտրողը նոր քաղաքական իրականության մեջ իրենց կարող է մոռացած լինել: Ու հիմա գլուխ են կոտրում, թե ինչե՞ս նորովի ներկայանան հանրությանը:
ՀՅԴ-ն դռնեդուռ ընկած իր ծածուկ քարոզն է անում, «Առաքելության» ջահելները քաղաքի պատերը «զարդարում» են իրենց պլակատներով, իսկ ՕԵԿ-ից ձեն ձուն չկա:
Այս թատրոնն առայժմ շատ է անհետաքրքիր, նույնիսկ՝ ձանձրացնող: Իսկ շարքային երևանցին առայժմ գերադասում է հետևել տեղական և բրազիլական սերալներին, ինչը նրա համար մեկը մեկից հետո առանց ուշացնելու ապահովում է իշխանական մեդիառեսուրսը:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.