23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հյուրընկալվեց «Վարկած» մամուլի ակումբում և խոսեց ընտրարշավի ժամանակ կուսակցությունների որդեգրած մարտավարության, հասարակական տրամադրությունների, նրանց վարկանիշների մասին:
Ադիբեկյանն ասաց, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն առավելագույնս փորձում են քաղաքականացնել ընտրական գործընթացը, «Բարև Երևան» դաշինքը խնդիր է դրել՝ շարունակել «Բարևի հեղափոխության» զարգացումները: ՀԱԿ-ն, ըստ սոցիոլոգի, արմատականացնում է ընտրարշավը, որովհետև կորցրել է չափավոր և կենտրոնամետ ընդդիմադիր էլեկտորատի աջակցությունը:
Սրան ի հակադրություն՝ կառավարող կոալիցիային մաս կազմող ՀՀԿ-ն և ՕԵԿը ձգտում են ընտրարշավը պահել կենցաղային մակարդակի վրա:
Սոցիոլոգն ասաց նաև, որ ընտություններին մասնակցությունը կլինի 55-60%-ի սահմաններում: Նրա պնդմամբ՝ ընտրողների 32%-ն արդեն կողմնորոշվել է իր ընտրության հարցում:
«Եթե ՀՀԿ-ն պահի այսօրվա դիրքը, 45%-ից քիչ չի ստանա»,- ասել է Ադիբեկյանը՝ կանխատեսելով, որ նոր ավագանիում ներկայացված կլինեն նաև ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը: Ավագանիում ներկայացված լինելու հանարավորություններ ունեն նաև ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Բանախոսն ասաց, որ ՀԱԿ «վերադարձը դեպի ՀՀՇ դիրքեր» բացասաբար է ազդել նրա վարկանիշի վրա:
Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանն տեղեկացրեց, որ հենց ինքն է խորհուրդ տվել Հանրապետականին, քարոզչական պաստառներում շեշտը դնել Տարոն Մարգարյանի անձի և ոչ թե՝ կուսակցության վրա: Ըստ անցկացված հարցումների՝ ընտրողների միայն 40%-ն է տեղյակ, որ քվեն է տալու ոչ թե անձի, այլ՝ կուսակցական ցուցակի:
«Վարկած» ակումբի հյուրն ասաց, որ ընտրողների 80%-ը կարևորում է քաղաքապետի թեկնածուի մասնագիտական կարողություններն ու մարդասիրությունը՝ երկրորդական համարելով նրա քաղաքական կամ կուսակցական պատկանելությունը:
Ահարոն Ադիբեկյանը խոստացավ, արդեն հաջորդ շաբաթ ԶԼՄ-ներին ներկայացնել հանրային կարծիքի ուսումնասիրության նոր տվյալներ, որոնք ավելի ամբողջական կդարձնեն ավագանու ընտրությունների նկատմամբ ընտրողների տրամադրությունները:
Բոլոր ընդդիմադիր ուժերը խոսում են միավորման անհրաժեշտության մասին, հատկապես` Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների համատեքստում:
Կարծես թե` բոլոր ընդդիմադիրները խնդիրը հասկանում են, գիտակցում են, որ եթե կարողանան գտնել ընտրությունների օրինականությունն ապահովող մեխանիզմներ, ապա իսկապես հնարավոր կլինի հասնել քաղաքային իշխանության փոփոխության:
Բայց ընդդիմության միավորման կոչերին զուգահեռ` ընդդիմադիր ուժերը փոխադարձաբար հաշիվ են մաքրում, ինչ-որ բան կիսել չեն կարողանում: Ահավասիկ, ՀԱԿ առաջին համագումարը, որում Լևոն Տեր-Պետրոսայնը ուժերի համախմբման կոչ է անում, սակայն երկու րոպե հետո ծաղրում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Երեկ էլ Րաֆֆու թիմակից Ռուբեն Հակոբյանը, իշխանությանը թողած, «խաչակրաց արշավանք» է սկսել առաջին նախագահի դեմ` նրան մեղադրելով ընդդիմությունը պառակտելու մեջ:
Եթե սրան գումարենք այն, որ ոչ իշխանական դաշտի կուսակցություններից միայն ԲՀԿ-ն է ակտիվ ընտրարշավ իրականացնում, իսկ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Բարև Երևան» դաշինքը չեն կարողանում տալ այնքան անհարաժեշտ ստարտը` տխուր հետևություններ են ծնվում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության ճամբարում ոչ ոք լուրջ չի վերաբերում ավագանու ընտրություններում հաղթանակ տոնելու հեռանակարին: Ըստ էության` պայքարը գնում է ընդդիմադիր դաշտի լիդերության համար, ըստ այդմ` չզարմանաք, եթե ընդդիմադիրներից մեկը կամ իրեն այլընտրանք հռչակածը վաղը դաշնակցի կարգավիճակում տեսնի ՀՀԿ-ին, եթե նրա միջոցով կարողանա ստանալ գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակ-տիտղոսը:
Իսկ առայժմ իշխանությունից դուրս գտնվող չորս ուժերից ակտիվ քարոզչություն իրականացնում է նիայն ԲՀԿ-ն:
Երեկ, ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը և այս կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպում են ունեցել Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի ընտրողների հետ: Այս հանդիպման ժամանակ, Զոհրաբյաբը ձևակերպել է, թե ինչու պետք չէ ընտրել հանրապետականին. «Որպեսզի դրոշների վրա չծախսվի 90 միլիոն դրամ, որպեսզի շներին այսպես ասած ոչնչացնելու կամ մեկուսացնելու համար 200 միլիոն դրամ, էն էլ նույն մարդն անընդհատ շահում է նույն տենդերը»։
Ի դեպ, ԲՀԿ-ում մի հարցում, ըստ ամենայնի, որոշել են փոխել իրենց մարտավարությունը: Եթե մինչև վերջերս Գագիկ Ծառուկյանի թիմում նշում էին գործող ավագանիում իրենց խմբակցության սկզբունքային մոտեցումների մասին, ապա հիմա ասում են, թե ավագանու նախորդ ընտրությունների համեմատ` իրենց ընտրացուցակը 90%-վ վերանայվել է: Այս մասին երեկ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն իր նախընտրական առաջին հանդիպումն ունեցել է Դալմայի այգու նախկին սեփականատերերի հետ: Նա կրկին ասել է, որ Դալման տեսնում է քաղաքային այգու կարգավիճակում: Խաչատրյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին և ասել է, որ իշխանությունը մտադիր է կեղծել ընտրությունները և կարևորել է ընդդիմության միասնական շտաբի ստեղծումը: ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը` Զոյա Թադևոսյանը կալվածատեր է անվանել Տարոն Մարգարյանին:
Ի դեպ, վերջինս երեկ Նուբարաշեն համայնքում էր և իրեն տարբեր հարցերով դիմած բոլոր ընտրողներին տվել է միևնույն կարճ պատասխանը` ձեր հարցը անպայման կլուծվի: ՀՀԿ ցուցակի առաջին համարը երեկ հրաժարվել է պատասխանել քաղաքական որևէ հարցի: Չար լեզուներն ասում են` այդպիսի հրահանգ նա ստսցել է ՀՀԿ ղեկավարությունից, որը դժգոհ է մնացել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին Տարոնի արտահայտած բավականին կոշտ գնահատականներից:
ՀՀԿ ընտրացուցակի երրորդ համարը` Ճարտարապետա-շինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննսես Թոքմաջյանն երեկվա ասուլիսում ասել է, որ ավագանու ընտրությունները ոչ թե քաղաքական են, այլ` քաղաքային: Դա նույնն է, որ նախագահական ընտրություններին մասնակցող որևէ թեկնածու լուրջ դեմքով հայտարարի, որ այդ ընտրություններն ոչ թե քաղաքական են, այլ` հանրապետական: Թոքմաջյանի մյուս հայտարարությանը, թե Փակ շուկայի ճարտարապետական տեսքը չի փոխվի` այնքան էլ համոզիչ չէ: Ցավոք այդ հարցում անզոր է նույնիսկ քաղաքապետը և շուկան դարձել է Սամվել Ալեքսանյանի յուրատիպ ճաշակի զոհը:
ՕԵԿ ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընտրողների հետ, նրանց հետ քննարկել սոցիալ-կենցաղային հարցերի լայն շրջանակ:
«Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանն ասուլիսի ժաման հայտարարել է, որ իրենց ձգտումը Երևանն եվրոպական չափանիշի քաղաք դարձնելն է:
ՀՅԴ-ն դեռևս քարոզարշավը չի սկսել, բայց Աղվան Վարդանյանը խոստացել է, որ կուսակցությունը յուրաքանչյուր վարչական շրջանում կանցկացնի 10-12 հանդիպում, ընտրարաշավն էլ կամփոփի համաքաղաքային հանրահավաքով: Դաշնակցական գործիչը կանխատեսել է, որ առաջիկա ընտրություններն անվստահության հանրաքվե են լինելու իշխանության համար:
Քարոզարշավին ամենից անպատրաստը «Բարև Երևան» դաշինքն է, որը միայն ուրբաթ օրն է խոստացել ընտրողին հասցնել իր նախընտրական ծրագիրը: Հետո էլ` Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ Արմեն Մարտիրոսյանը վստահաբար Երևանի հաջորդ քաղաքապետն է…
Սուրեն Սուրենյանց
Նոր կառավարության ձևավորմանը հաշված օրեր են մնացել: Իշխանական կուլիսներում այս օրերին սպասողական դրություն է , չնայած րնդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում էական փոփոխություններ իրականացնել գործադիր մարմնի կազմում: Եվ չնայած սրան` որոշ դեմքեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից: Շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի աշխատանքից: Կառավարության կազմը լքողների շարքում շրանառվում է նաև Նալբաանդյանի անունը: Չի բացառվում, որ այդ պաշտոնին Սերժ Սարգսյանր նշանակի իր աշխատակազմի ղեկավարին` Վիգեն Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի աշխատակագմը հնարավոր է նորից ղեկավարի Կարեն Կարապետյանը` Տաշիրի Կարենը: Կառավարության ձևավորման հիմնական ինտրիգը սովորաբար կապվում է վարչապետի նշանակման հետ: Այդ առումով այս կառավարության ձևավորումը բավականին անհետաքրքիր է այն պարզ պատճառով, որ վարչապետի փոփոխություն առաջիկայում կարծես թե չի սպասվում:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց ՀՅԴ մեր գործընկերները փորձում են իրենց տեղը գտնել քարոզարշավային տեղեկատվական հոսքերում:
Ակնկալում ենք , որ դաշնակցական գործընկերները որպես Երևանի ավագանու թեկնածու կկայանան և լիարժեք քարոզարշավ կկայացնեն՝ հիմնվելով բացառապես սեփական ուժերի և քարոզչական գրավչության վրա:
Հատկապես, որ նման ռեսուրս ՀՅԴ ցուցակում տեսնում ենք:
Մեր խնդիրը չէ այսօր գուշակել, թե արդյոք այնպիսի պատկառելի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, կհրաժարվեն ԱԺ մանդատից ու կմնան Երևանի ավագանու անդամ:
Թեպետ երևանցին իրավունք ունի իմանալու, թե վերջիվերջո ՀՅԴ-ն հնարավոր հաջողության դեպքում իրականում ում է տեսնելու որպես Երևանի ավագանի:
Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա վերահաստատելով մեր հարգանքը բոլոր մրցակիցների հանդեպ, հայտնում ենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չենք տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից , ուստի նպատակահարմար չենք համարում մեր մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին:
Գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած թիմերի ընտրություններ են, իսկ որ Տարոն Մարգարյանը Երևանի ընտրություններին պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է, գուցե խաթարում է որոշ շրջանակների քարոզչական ծրագրերը, բայց դա իրենց խնդիրն է:
Առիթից օգտվելով ցանկանում եմ հաջողություն մաղթել ՀՅԴ-ին գալիք ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելու ծանր, բայց պատվաբեր գործում»:
Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` ՀՀԿ-ում լուրջ դժգոհություն է հարուցելԵրևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետի պաշտոնում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի նշանակումը: ՀՀԿ-ում, գիտակցելով իրենց ունեցած դժվարությունների չափաբաժինը, համարում են, որ դրանց մի մասը գուցե թեթևանար, եթե շտաբի պետի ճիշտ թեկնածու ընտրվեր: Բանն այն է, որ Էդ. Շարմազանովը ոչ երևանցի է, ոչ էլ հայ: Նա ծագումով Ալավերդի քաղաքից է, կիսով չափ հույն: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ փոխխոսնակ Էդ. Շարմազանովի հետ: «Դրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, և ես ժամանակ չունեմ նման խոսակցություններին արձագանքելու: Ու նաև նշեմ, որ դրանք անլուրջ մարդկանց խոսակցություններ են: Լավագույն խոսակցությունները կլինեն մայիսի 5-ին` մեր թիմի լավ արդյունքի ժամանակ»,-ասել է նա:
Տեսնենք:
Ժողովուրդ
Որքան ես հիշում եմ, ամեն ընտրությունից առաջ ընդդիմադիրները հայտարարում են, որ անհրաժեշտ է միավորվել, որ այժմ գնում են բանակցություններ և այլն: Նրանք իրավացի են այն առումով, որ միայն միավորվելով, ուժերը համատեղելով է հնարավոր արդյունավետ հակազդել պետական մեքենային, որն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ իշխանության ձեռքում է: Սովորաբար այդ բարի ցանկությունները մնում են խոսակցությունների մակարդակին, ամբիցիաները և ընդդիմադիր դաշտում ներքին պայքարը, ի վերջո, ավելի հզոր գործոններ են դառնում, քան հաջողություն գրանցելու ցանկությունը: Երևանի ավագանու ընտրություններն այդ համագործակցության մեխանիզմները փորձարկելու լավագույն հնարավորությունն են այն պատճառով, որ այստեղ գաղափարական տարբերությունները որևէ նշանակություն չունեն: Պառլամենտի կամ, առավել ևս, նախագահի պաշտոնի դեպքում մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ասենք, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը տարբեր տեսակետներ ունեն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, կամ` որ «Ժառանգությունն» ուզում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, իսկ մնացածը չեն ուզում: Հիմա խոսքը մայրաքաղաքի արդյունավետ ղեկավարման մասին է, որի դեպքում նշանակություն չունի` դու սոցիալ-լիբերալ ես, թե ազգայնական: Ի դեպ, երբ 1992 թվականին Երևանի քաղաքային խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ անդամ չհանդիսացող Վահագն Խաչատրյանը, դա միայն օգուտ բերեց մայրաքաղաքին: Սակայն այսօրվա բարենպաստ իրավիճակը, կարծես թե, չի օգտագործվում: Նախ` ըստ էության, մերժվեց ՀԱԿ-ի առաջարկը` միասնական ցուցակով հանդես գալու, այնուհետև` անարդյունք ավարտվեցին ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» բանակցությունները: Ավագանու ընտրություններում պայքարող կուսակցությունները թեև խոստանում են իրար վրա «տակառ չգլորել», բայց իրականում լավ էլ գլորում են` հուրախություն իշխանությունների, որոնց դեմ նրանք բոլորը իբր պայքարում են: Այս առիթով երևի թե արժե հիշեցնել հարգարժան կուսակցականներին, որ մինչև Երևանի ավագանու ընտրությունները մնացել է երեք շաբաթից էլ քիչ, և գոնե ընտրությունները վերահսկելու մեխանիզմը պետք է ստեղծել հիմա, ոչ թե քվեարկության օրը: Այսօր, կարծես թե, քաղաքական դաշտում հասունանում է այն միտքը, որ ընտրություններում հնարավոր չէ «հաղթել» հետընտրական գործընթացների` հանրահավաքների, բողոքների միջոցով` դա կռվից հետո բռունցքներով թափահարելն է: Հաղթանակը պետք է գրանցել ընտրական տեղամասերի արձանագրություններով: Իսկ դա հնարավոր է միայն 4 կուսակցությունների համակարգված աշխատանքի միջոցով: Այդ (և ոչ թե բարոյախրատական) լույսի տակ պետք է դիտարկել Տեր-Պետրոսյանի վերջին «մեսիջները» Ծառուկյանին: Եթե դրանք «չլսվեն», ինչպես որ դա եղավ նախագահական ընտրություններից առաջ, ուրեմն դրանք իմաստ չունեին: Եթե «լսվեն», ապա այդ ռևերանսները միանգամայն արդարացված են:
Առավոտ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրավիրված չի եղել իր նախկին համախոհների ստեղծած կուսակցության՝ ՀԱԿ առաջին համագումարին: Չնայած դրան նա ունի իր հստակ գնահատականը՝ թե համագումարի, թե այնտեղ հնչած ելույթների մասով: «Տխուր համագումար էր. մի քանի անգամ համագումարը հետաձգելով՝ չկարողացան դահլիճ ապահովել: Համագումարից առաջ նաև իրենց լիդերները մեսիջ ուղարկեցին, որ այդ համագումարով կսկսվի մի գործընթաց, որը կհանդիսանա Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման վախճանը: Դա աբսուրդ էր: Ես գտնում եմ, որ գործընթացները զարգանալու են», — այսօր հյուրընկալվելով «Վարկած» մամուլի ակումբում, ասաց Պետրոս Մակեյանը:
Ըստ Մակեյանի ՀԱԿ դաշինքը մեկ տարուց ավելի է՝ փաստացի գոյություն չունի: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը հաստատեց այն լուրը, թե նախկին դաշինքի մի քանի կուսակցություններ այս օրերին քննարկումներ են անցկացնում, ինչի արդյունքում՝ մի շարք խնդիրների շուրջ հանդես կգան գնահատականներով:
Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը չի մարել, պարզապես այդ գործընթացին հարկ է կազմակերպչական ձև տալ՝ 88 – 90թթ-ի ղարաբաղյան շարժման օրինակով: Մակեյանն ասաց, որ շարժման ընթացքը պայմանավորված չէ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի և ոչ էլ ՀԱԿ-ի գործոնով: Գլխավոր սուբյեկտը, ըստ բանախոսի, ժողովուրդն է, որը ձգտում է փոփոխությունների:
«Պրոցեսները բերելու են հաղթական ավարտի»,- թեման եզրափակեց պարոն Մակեյանը՝ չկիսելով հասարակության որոշակի զանգվածի հոռետեսությունը:
Եթե Երևանի ավագանու ընտրություններն ազատ և օրինական լինեն, հաղթանակ է տանելու «Բարև Երևան» դաշինքը: Նման հայտարարություն արեց «Վարկած» մամուլի ակումբի այսօրվա հյուրը՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա կանխատեսեց նաև, որ Երևանի ապագա ավագանիում ներկայացված կլինեն նաև ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն՝ բացառապես իրենց վարչական և ֆինանսական ռեսուրսների հաշվին:
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ դաշինքը չի սկսում իր քարոզչությունը, Մակեյանը պատասխանեց, թե՝ իրենք ասելիք ունեն, որը փետրվարի 19-ից սկսած ասում են:
Հիշեցնենք, որ «Բարև Երևան» նախընտրական դաշինքը ձևավորվել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջ: Դաշինքին անդամակցում են «Ժողովրդավարական հայրենիք», «Քրիստոնեա- դեմոկրատական վերածնունդ». ՀԱՍԿ, Պահպանողաղական, ԺՈւԿ կուսակցությունները՝ «Ժառանգություն» կուսակցության գլխավորությամբ: «Բարև Երևանի» քաղաքապետի թեկնածուն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն է:
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկը գլխավորող Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Երևանի տարբեր թաղամասերում տասնյակից ավելի բակային հանդիպումներ եմ ունեցել: Մենք հաճախ ենք ասում, որ երկու Երևան կա՝ Կենտրոնը և մնացածը: Ես կասեի, որ երկուսից շատ ավելի Երևան կա՝ Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Կենտրոն, մյուս վարչական շրջանները և դրանց ծայրամասերը: Սրանք բոլորը միմյանցից տարբերվում են: Տարբերությունը հսկայական է հատկապես Փոքր կենտրոնի և ծայրամասերի միջև:
Երևանի հավասար և ամբողջական զարգացումն իսկապես այսօր քաղաքի առաջնային խնդիրներից մեկն է, և դրա իրականացման քաղաքականությունը ոչ թե պետք է լինի այն, ինչ առ այսօր եղել է՝ Կենտրոնից դեպի ծայրամասեր, այլ արդեն ճիշտ հակառակը՝ ծայրամասերից դեպի Կենտրոն: Կարծում եմ՝ արժե լրջորեն մտածել, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իրեն համազոր փոքր կենտրոնը, իր «Աբովյան ու Թումանյան» փողոցները: Այս մոտեցումը միանգամից կփոխի ժողովրդի ակնկալիքները, կմեծացնի հնարավորությունները և, բեռնաթափելով Կենտրոնը, նոր արժեք կստեղծի քաղաքի այլ հատվածներում:
Ինչ վերաբերում է ծայրամասերում ժողովրդի կենցաղային խնդիրներին, ասեմ, որ պարզապես անընդունելի է, որ մինչ այժմ դրանք չեն լուծվել: Այդ խնդիրների առկայությունը քաղաքային իշխանությունների՝ տարիների անտարբերության, նույնիսկ կասեի՝ անխղճության արդյունքն է:
Պատկերացրե՛ք, որ մարդիկ շատ բան չեն էլ պահանջում։ Պահանջում են այն, ինչ իրենց նվազագույն հասանելիքն է, այն, ինչ նրանց տարիներ շարունակ խոստացել են՝ ջուր, լուսավորություն, նորմալ ճանապարհ, տրանսպորտային նորմալ հաղորդակցություն, նորմալ դպրոց, մանկապարտեզ և այլն:
Դժգոհություններ կան նաև այնպիսի խնդիրների շուրջ, որոնք զուտ բյուրոկրատական են: Օրինակ, Երևանում ամբողջական բնակելի հատվածներ կան, որոնք կարգավիճակ չունեն, և դրանց պատկանելությունը հայտնի չէ: Այդտեղի բնակիչները բախվում են անհաղթահարելի խոչընդոտների և կամայականությունների քաղաքապետարանի և համայնքային իշխանությունների հետ իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում: Բազմաթիվ ընտանիքներ կան, որ արդեն տասը տարուց ավելի է՝ հանրակացարաններում մեկ-մեկուկես սենյականոց բնակտարածքներ ունեն, որոնց համար մինչ այժմ չեն կարողանում սեփականության վկայական ստանալ, որպեսզի կարողանան այդ տարածքների հետ կապված թեկուզ փոքր խնդիրներ լուծել: Եվ բազմաթիվ նման հարցեր:
Մեր ժողովուրդն իրոք շատ բան չի պահանջում: Բայց մարդկանց խիստ զայրացնում է այն, երբ իշխանական շրջանակների ահավոր շռայլությունների պայմաններում մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց նվազագույն հասանելիքը:
Այս մեկ շաբաթվա ընթացքում ես չեմ հանդիպել գոնե մեկ խնդրի, որը թեկուզ մեր այսօրվա ռեսուրսներով լուծելի չլինի»:
Երեկ համացանցում պոպուլյար նյութերից մեկը՝ «Ար» Հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարն էր, որի ընթացքում այնքան շիկացավ Երևանի հանրապետական ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի և ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի բանավեճը, որ վերջինս ջղային լքեց տաղավարը:
Առհասարակ, այս ընտրարշավին ամենամեծ ինտրիգայնությունն ապահովում է հենց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն, իրական կյանքում և վիրտուալ հարթության մեջ նրանց հնչեցրած փոխադարձ մեղադրանքները:
Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանի շտաբի պետ և համատեղության կարգով՝ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին հաջողվել է խաղի ընդհանուր կանոններ հաստատել շեֆի ու խնամու միջև, դա չի տարածվում զույգ կուսակցությունների միջին և ստորին օղակների վրա: Երիտասարդ հանրապետականները քննադատում են Ծառուկյանին ու Օսկանյանին՝ այն հույսով, որ շեֆը կգնահատի իրենց հավատարմությունը: «Աչոկ» հավաքողների մեծ հերթ է գոյացել նաև Գագիկ Ծառուկյանի դռան առաջ:
Երեկ ԲՀԿ առաջին համար Վարդան Օսկանյանը դարձյալ խոսել է ՀՀԿ քաղաքական մենաշնորհը վերացնելու, ընդդիմության համախմբման անհրաժեշտության մասին: Այս անգամ ԱԳ նախկին նախարարն ասուլիս է տվել բավականին լուրջ միջավայրում՝ ԱԺ-ում: Նրան ձայնակցել է Երևանի գործող ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Գասպարյանը: Չորս տարի՝ մենք նրա և նրա կուսակիցների ծպտունն ավագանիում չենք լսել, բայց հիմա Գասպարյանը խոսում է, շատերի համար՝ առաջին անգամ: Իհարկե, նա Օսկանյանի պես փորձառու և կրթված չէ, բայց ասածի իմաստը նույնն է՝ ՀՀԿ-ն փիսն է, մենք՝ պուպուշ:
ԲՀԿ քարոզչական հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը, խոսքի արժեքը լավ գիտի. հազար տարի լրագրող է եղել: Նրա մի ռեպլիկը մի փութ մեղրով չի ուտվի: Երեկ երեկոյան ԲՀԿ պատգամավորները, հարյուրավոր երիտասարդներ աննախադեպ մի ակցիա են իրականացրել. Հյուսիսային պողոտայում մոտեցել են մարդկանց, նրանց ուղղել «Բարև Ձեզ, դուք ցանկանո՞ւմ եք փոխել այսօրվա մեր իրականությունը: Համաձա՞յն եք, որ դա անենք միասին: Եկեք փոխենք այն՝ սկսելով Երևանից» հարցը, ապա բաժանել կուսակցական մայկաներ և կեպիներ: Ռուբեն Հայրապետյանի ինադու՝ նման մի մայկա ու կեպի էլ ստացել է սրճարաններից մեկում նստած գործարար Սարիբեկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: Վերջինս էլ ընդունել է նվերը. նեղ օրերին Ծառուկյան Գագոն էր, որ դատապարտեց «Բջնիի» գործարքը՝ բարոյականության դասեր տալով Հայրապետյանին: Բայց ավելի էականն այն է, որ մի մայկա ու կեպի էլ բաժին հասավ Սուքիասյանի ռուսախոս հյուրին: Վերջինս Նաիրա Զոհրաբյանին հարցրել է ՝ փող չե՞ք բաժանում: Դե, մեր Նառան էլ ասել է, որ երևի իրենց շփոթում են ՀՀԿ-ի հետ:
Տարոն Մարգարյանն էլ՝ մարդ է, նյարդերը չեն դիմացել: Իհարկե, երեկ նա հիմնականում խոսել է մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի սիմետրիկ զարգացման անհրաժեշտության մասին: Դա բնական է. երեկ գործող քաղաքապետը Նոր Նորքում և Ջրվեժում էր, որոնք միայն անվանական են Երևանի մաս՝ իրականում նման են գյուղաքաղաքի, անկանոն զարգացող գյուղաքաղաքի: Բայց սա չէր Տարոնի երեկվա այցերի հիմնական ինտիրգը, նրա գլխավոր ասելիքը: Թերևս առաջին անգամ Մարգարյանն, որն իրեն հեռու է պահում ինտրիգային անցուդարձից, քաղաքական հայտարարություն է արել կամ՝ դրա նման մի բան: Լրագրողն ասել է, որ ԲՀԿ-ն իրեն մեղադրում է քաղաքի անհամաչափ զարգացման համար: Քաղաքապետը հակադարձել է, ի նկատի ունենալով Ծառուկյանին՝ հռետորական հարց հնչեցրել, թե ինչո՞ւ նա չի կառուցապատում Երևանի կենտրոնում գտնվող իր կիսակառույցը:
Քանի որ անդրադարձանք գործող քաղաքապետին, խոսենք մի խնդրի մասին էլ: Որտե՞ղ է գծվում այն սահմանը, որը գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին սահմանազատում է քաղաքապետի թեկանածու Տարոն Մարգարյանից: Այդ սահմանը օրենսդրորեն փոքր-ինչ լղոզված է, ինչը թույլ է տալիս, որ վարչական ռեսուրսն աշխատի իշխանության թեկնածուի համար: Ջրվեժում բոլոր թեկնածուները կարող են հանդիպել ընտրողների հետ: Այս առումով, գոնե ֆորմալ, հավասարություն կա ՀՀԿ-ի և այլ կուսակցությունների թեկնածուների միջև: Բայց դժվար թե՝ ընդդիմության թեկնածուները կարողանան ընտրարշավի շրջանակներում այցելել Գեղարվեստի կոմբինատ: Ընթերցողը կհակադարձի՝ բայց չէ՞ որ Տարոնը նաև քաղաքապետ է: Համաձայն եմ, բայց նրա այցը Գեղարվեստի կոմբինատ լայնորեն լուսաբանվում է՝ դառնալով քարոզչության մաս, ստեղծելով անհավասար պայմաններ: Կամ մեկ ուրիշ օրինակ. «Կենտրոն կանաչապատում» ձեռնարկության աշխատողները վճարվում են հարկատուներիս հաշվին՝ կոնկրետ համայնքային գործառույթներ իրականացնելու, ոչ թե գործող քաղաքապետի քարոզչական նյութերը տարածելու համար:
Ապրանքով ծառայություն մատուցելն էլ է օրենքի խախտում: Երեկ կայքերը գրել են, որ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը փոխշահավետ գործարք է առաջարկել աջափնյակցիներին՝ «Ես Ձեզ կտամ խոզի էժան միս՝ ԲՀԿ-ին տրվելիք քվեի դիմաց» բանաձևով: Բա աջափնյակցի չլինեի՞նք. խորովածային ընտրարաշավ կանեինք:
Ի դեպ, երեկ նույն Վահան Կարապետյանը հայտնվել է մեկ այլ տհաճ պատմության մեջ: Նա Հյուսիսային պողոտայում փորձել է հարցազրույց տալ. մարդը մեկ-երկու բառ չէր խոսել, նրան ու լրագրողին է մոտեցել Նաիրա Զոհրաբյանը և իր գործընկերոջն «փրկել» է լրագրողի «ճիրաններից»: Հետո ասում են՝ ՀՀԿ մենատիրություն, ֆլան-ֆստան…
ԲՀԿ-ում նաև կոկորդ են պատրում, թե ի՞նչ եք ուզում, այ լրագրողներ, մենք հաշտ ու համերաշխ ենք, մեր շարքերում ախպերություն է: Բայց դե՝ հավատս չի գալիս: Մի օր Նաիրան չի բացառում, որ Գուրգեն Արսենյանը կլինի իրենց քաղաքապետացուն, էն մյուս օրն Էլինարը խոսում է Վարդան Օսկանյանի մասին: Էս քոռ աչքերս էլ մի օր չտեսավ, որ նախընտրական հանդիպում լինի, որին Օսկանյանն ու Արսենյանը միասին մասնակցեն: Գոնե անցած վեց օրերին նման բան չի եղել:
Լավ, փակենք ՀՀԿ-և ԲՀԿ-ի թեման ու անցնենք մյուսներին: Այնտեղ էլ արշալույսները խաղաղ չեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր, որ երեկվա հանրահավաքը պետք է նվիրված լինի Երևանի ավագանու ընտրություններին: Խոստումը չպահեց. համազգային հարցերը, Ռուսաստանի «չքնաղ» մայրաքաղաքից ստացած տպավորությունները խանգարեցին:
Փոխարենը՝ «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված երգիչ Արթուր Իսպիրյանն ասուլիսում ցանկություն հայտնեց, որ Երևանի քաղաքապետն ընդդիմությունից լինի: Այս հարցում, սակայն, նա օրիգինալ չէ, որովհետև նույն բանը երեկ ասել է նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանն երեկ հիշել է իրենց քաղաքական ուժի լավ, հեղափոխական ժամանակները և աջ ու ձախ քննադատել է իշխանությանն ու այսօրվա հարթակային ընդդիմությանը: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած ցուցակն անվանել է «Ցտեսություն Երևան», ասել է, որ Տարոն Մարգարյանը խլում է ժողովրդի ունեցվածքը:
ՀԱԿ նրա գործընկերներն որոշել են հանդես գալ կառուցողական դիրքերից: Օրինակ, այս կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը խոսել է կանաչապատման, էկոլոգիական խնդիրների մասին, առաջարկել է Դալման դարձնել քաղաքային, համայնքային այգի, բանավեճի է հրավիրել գործող քաղաքապետին: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը դարձյալ գովել է իրենց ցուցակն՝ ասելով, որ այն կազմված է «անձ+ցուցակ+քաղաքական ուժ+ծրագրեր» բանաձևով:
ՕԵԿ-ում իրենց քաղաքապետացուի՝ Արմեն Երիցյանի համար ստեղծում են իսկական երևանցու և օրինակելի նախարարի իմիջ: Այս առումով պետք է խոստովանել, որ թեկանածուն իսկապես ճիշտ է ընտրված: Ի դեպ, Երիցյանն երեկ Աջափնյակ համայնքում հայտարարել է, որ կարևորը՝ ոչ թե ծրագիրն է, այլ՝ այն իրականացնելը:
«Առաքելություն» կուսակցությունը հանդես է եկել ընտրություններին մասնակից ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական և հետընտրական համագործակցության համալիր առաջարկով: Կուսակցության թիվ մեկ համարը՝ Մեսրոպ Առաքելյանը, «Մեդիա կենտրոնում» բարձրաձայնել է Նորագյուղի անմխիթար վիճակի մասին:
Կարող ենք արձանագրել, որ միայն ընտրությունների քարոզարշավի վեցերորդ օրը մեկնարկեց պայքար՝ դասական իմաստով:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.