23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են «բուն գործողությունների». ըստ գրաֆիկի` 2 շաբաթ պետք է տևեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ` փողի ու անհրաժեշտ ապրանքների ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում: Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաև գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ` անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի, ընտրողը «կքցի»` չի քվեարկի: Չնայած փող բաժանողը, ցուցակը ձեռքին, ողջ օրը պետք է սպասի ընտրատեղամասի մոտ` եթե փող վերցրած քաղաքացին չեկավ, պետք է գնա փողի և կամ ընտրողի հետևից: Դավիթաշենում ընտրական գործընթացը «կուրացիա» է անում Ծաղիկ Ռուբոն, Մոնումենտում այդ հարցն անձամբ լուծում և համակարգում է ԲՀԿ առաջնորդի զարմուհի-քույրը` Նոնան: Ընդ որում, Մոնումենտում խիստ վստահ են ԲՀԿ-ի շռայլության վրա եւ սպասում են, որ ընտրությունների օրը ևս «բանբերներն» իրենց այցի կգան: Ի դեպ, որքան էլ հավատացնում են, որ փող բաժանողներին չեն բռնելու, ՀՀԿ-ն որոշել է վերջին երկու օրը չթողնել, որ ԲՀԿ-ն փող բաժանի: Բաժանելու մենաշնորհն իրենցն է: Ըստ ամենայնի, այս լուրը «հասել» է ԲՀԿ-ին, ուստի որոշել են գործը վերջին օրվան չթողնել:
Հրապարակ
Երկու տարի առաջ իմ նախաձեռնությամբ հանդիպեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Մեր մասնավոր զրույցի թեման՝ առաջնահերթ խնդիրների օրակարգի ձևակերպումը և այդ գործընթացում հասարակական ակտիվ խմբերի, փորձագիտական մտքի ներգարվումն էր:
Կարծես թե՝ վարչապետը գիտակցում և կարևորում էր իշխանություն-հսարակություն-փորձագիտական ինստիտուտ փոխադարձ կապը:
Այսօր, երբ «Վարկած» ակումբում հյուրընկալել էի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, հասկացա, որ ոչինչ չի փոխվել, մենք դոփում ենք նույն տեղում. իշխանությունը շարունակում է գործել հանրային վերահսկողությունից դուրս, անտեսում է մասնագիտական եզրակացությունները:
Առհասարակ, հասարակությունն իշխանության քաղաքականության վրա կարող է ազդել մի քանի եղանակով:
Երկրի կուրսը հաստատելու կամ փոփոխելու ամենաարդյունավետ ձևը, գոնե քաղաքակիրթ աշխարհում, ընտրություններն են: Հայաստանում, սակայն, այդ ինստիտուտի նկատմամբ առկա է հասարակության անվստահություն: Մեկ է կեղծելու են՝ սա է, դժբախտաբար, մեր հայրենակիցների գերակշիռ մասի կարծիքը:
Գլոբալ հարցերի վերաբերյալ մեզանում հանրաքվեներ գրեթե չեն անցկացվում, որովհետև հասարակության կամարտահայտման այդ միջոցի իրացումը սահմանադրորեն տրված է պետական մի քանի սուբյեկտների:
Իշխանությունը չի ստեղծել հարթակներ, որոնցում փորձի երկխոսել փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ասել կուզի՝ «վերևների» և «ներքևների» փոխադարձ կապը չի գործում:
Բողոքի զանգվածային կամ լոկալ ակցիաները կարող են լուծել մասնավոր հարցեր, օրինակ՝ Մաշտոցի պուրակի բուտիկների հարցը, բայց գլոբալ խնդիրների վրա ազդեցություն չեն ունենում: Օրինակ, բողոքի որևէ ակցիա չխանգարեց, որ պատմամաշակութային բացառիկ արժեք Փակ շուկայի ճարտարապետական տեսքը «հարմարեցվի» դրա սեփականատիրոջ, մեղմ ասած, ոչ բարձր ճաշակին:
Մկրտիչ Մինասյանին վաղուց եմ ճանաչում. պոֆեսիոնալ, իմ ճանաչած ամենապարկեշտ մտավորականներից մեկը:
Մարդն անընդհատ ահազանգում է, ասում է, որ չի կարելի քանդել Փակ շուկան, փաստարկներ է բերում «Զվարթնոցի» շենքի պահպանման օգտին:
Ասողին՝ լսող է պետք:
«Վերևները» խլացել են կամ նրանց խլացրել են օլիգարխներն՝ իրենց հարուստ դրամապանակներով:
«Զվարթնոցի» շենքը չի քանդվի այսօր, վաղը դրա երաշխիքն ոչ ոք չունի, մանավանդ որ՝ առաջիկա չորս տարիներին Հայաստանում ընտրություններ չկան, ու իշխանությունները, նույնիսկ ձևականորեն, հասարակությանը սիրաշահելու խնդիր չունեն:
Մասնագետները հոգնելու են, հիասթափվելու են ու նույնիսկ խնդիրներ բարձրացնելու ցանկություն չեն ունենալու:
Հասարակության փոքրաթիվ ակտիվիստների պայքարը կապահովի դեմոկրատիայի և քաղացիականության վարագույրը, սակայն գլոբալ խնդիրները կմնան անլուծելի:
…Արդյունքում՝ մենք կորցնում ենք մեր հին Երևանը՝ առանց նորն ունենալու: Այսպես, որ շարունակվի՝ վաղը մի օլիգարխ էլ կարող է որոշել, որ Օպերայի շենքն ամենահարմարն է՝ գիշերային ակումբ, կազինո կամ սուպերմարկետ կառուցելու համար…
Սուրեն Սուրենյանց
Հ.Գ. Ի դեպ, Մոնումենտի բարձրունքում Երիատասարդական պալատը գուցե պատմամաշակութային շինություն չէր, բայց աբողջացնում էր մեր հուշերի գեղեցիկ քաղաքը: Այն քանդվեց՝ խոստումով, որ տեղում կկառուցվի համարժեք, շատ ավելի շքեղ ու ժամանակակից շինություն: «Ավելի շքեղ ու ժամանակակից շինությունը» մնաց թղթի վրա. այդ տեղում հիմա վեր են խոյանում մի քանի դղյակներ, որոնցից մեկը, ըստ հավաստի աղբյուրների, պատկանում է Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային: Այդ մասին ավելի հանգամանալից կխոսենք առաջիկայում:
«Վարկածի տաղավարում» նոր հաղորդաշարը խոստանում է հետաքրքիր հանդիպումներ հայտնի պետական քաղաքական-հասարակական գործիչների, արվեստագետների, մտավորականների հետ. մարդկանց, որոնք ասելիք ունեն.
Այսօր «Վարկածի տաղավարում»-ի առաջին հյուրն է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը.
— Ժիրայր Սեֆիլյանը «Վարկած» ակումբում նշեց, որ «Նախախորհրդարանը» սկսում է ազգային – ազատագրական պայքար, որովհետև, ըստ նրա, ժամանակ չկա սպասելու, արտագաղթի տեմպերը շատ մեծ են, և նախաձեռնությունը պետք է վերցնել իրենց ձեռքը: Դուք շարունակաբար խոսել եք քաղաքացիական անհնազանդության անհրաժեշտության մասին: Արդյո՞ք Ձեր և պարոն Սեֆիլյանի մոտեցումները համընկնում են: Եթե ոչ, ո՞րն է տարբերությունը:
-Միանշանակ այն դրդապատճառները, որոնք ինձ և Ժիրայրին դրդում են ակտիվացնել քաղաքական գործունեությունը, դա մեր երկրում սոցիալական և քաղաքական իրադրությունն է, որ ստեղծվել է 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո, և ողջ հանրությանը պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը վերարտադրվում է վերարտադրվում է իր բոլոր բացասական հատկություններով, և մարդիկ այլևս հեռանկար չեն տեսնում Հայաստանում. սա է արտագաղթի հիմնական պատճառը: Մարդիկ կորցնում են հույսը, որ Հայաստանը երբևիցե կլինի իրավական պետություն, կլինի օրենքի գերակայության սկզբունքի պետություն: Մենք պետք է կարճ ժամանակում կարողանանք հակադրվել այս իրադրությանը:
Ինչ վերաբերում է՝ համընկնո՞ւմ են մեր ճանապարհային քարտեզները, թե՞ ոչ, ապա հիմնականում, բնականաբար, համընկնում են, որովհետև տեսնում ենք, որ անհրաժեշտ են ժողովրդի ուղիղ իշխանության դրսևորումներ: Երբ ներկայացուցչական մարմինները գտնվում են հակասահմանադրական քաղաքական ուժերի կամ հանցավոր կազմակերպված խմբերի վերհսկողության տակ, բնականաբար, ժողովուրդն ունի մի այլընտրանք ՝ դա իշխանության ուղիղ դրսևորման միջոցով փորձել ազատել ներկայացուցչական մարմինները անօրինական տարրերից:
-Ընդդիմության առանցքային ուժերը, կարծես թե, դեմ են քաղաքական պայքարը համակարգի տրամաբանությունից դուրս տանելուն: Իհարկե, այդ մասին, չի հայտարարվում, սակայն գիտենք, որ Հայաստանում կան հաստատված խաղի կանոններ. հանրության կողմից տիտղոսակիր, կամ՝ ընդդմադիր ճանաչված ուժերը գնում են այդ խաղի կանոններով. մասնակցել հերթական ընտրություններին, որոշակի խաղի կանոններ, արդյունքների բողքոքարկում և հետընտրական պրոցեսներ: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում քաղաքացիական անհնազանդությունն այս պարագայում, քանի որ բողոքավոր էլեկտորատը այս կամ այն քաղաքական ուժին է հարում, կամ սպասում է լիդերների խոսքին:
-Մայիսի 5-ին ավարտվելու է Հայաստանում իշխանությունների ձևավորման ցիկլը, այդ էլեկտորատի տարբեր խմբերը կանգնելու են փաստի առաջ, որովհետև կուսակցություններն ավանդական քաղաքական պայքարի ճանապարհով որևէ բան փոխել երկրում չկարողացան: Ինչո՞ւ չկարողացան: Մեր ժողովուրդը կողմնակից է քրեաօլիգարխիկ համակարգի՞ն, ժողովուրդը քվեարկո՞ւմ է այն քաղաքական ուժերին, որոնք ակնհայտորեն հովանավորում են մեր երկրում կոռոպցիոն հանցագործությունները: Հանրությունը տեսնում է այդ ամենը, և հանրությունը չի կարող քվեարկել այդ կուսակցության օգտին, որն այդ բոլոր երևույթների կրողն է: Ակնհայտ է, որ ունենք շինծու ընտրություններ, և ակնհայտ է, որ կուսակցություններն իրենց ավանդական եղանակներով որևէ բան փոխել չեն կարող, որովհետև Հայաստանում գործում է ոչ թե ժողովրդավարության, այլ մեծամասնության իշխանության մոդել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Երեկ կիրակի էր, բայց Երևանի ավագանու ընտրարշավում տեղի են ունեցել ուշագրավ իրադարձություններ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկայնն ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել են իրենց թիմակիցների ընտրարշավին:
Հատկապես տպավորիչ է եղել Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ անդամ հարյուրավոր երիտասարդների հետ:
ԲՀԿ նախագահը քաղաքականությունից և ընտրություններից չի խոսել, երիտասարդներին հորդորել է` չլքել երկիրը: Նա մասնավորապես ասել է. «Դուք եք այն ուժը, որը կարող է մեր երկիրը դարձնել ավելի հզոր ու մրցունակ: Ձեր աչքերի փայլն ու վստահությունը ոգեշնչում է ինձ, պարտավորեցնում ավելի շատ աշխատելու՝ հանուն մեր երկրի ու ձեզանից յուրաքանչյուրի բարօրության»:
Գ. Ծառուկայնի, ըստ էության, ապաքաղաքական ելույթը հուշում է, որ կարևոր է եղել ոչ թե նրա խոսքի բովանդակությունն, այլ` ներկայության փաստը: Սա յուրօրինակ պատասխան է հանրապետականների քննադատությանը, Ծիծեռնակաբերդի միջադեպին. ԲՀԿ նախագահն, իր ներկայությամբ, փաստել է, որ ստանձնում է անձնական քաղաքական պատասխանատվություն և չի պատրաստվում հեշտությամբ զիջել իր դիրքերը:
Ի դեպ, Ծառուկյանի կուսակցական ընկերներն երեկ գերհագեցած օրակարգ են ունեցել:
ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը հանդիպել է Նոր Նորքի իններորդ զանգվածի ընտրողներին, ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն` ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի ուղեկցությամբ, եղել է Ավան համայնքում: Օսկանյանն, իր ելույթում, զուգահեռներ է տարել խորհրդային և մեր իրականությունների միջև և ասել է, որ երկրի զարգացման թիվ մեկ խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է:
Րաֆֆի Հովհաննիսյանի առջև մարզերում փակվում են դահլիճների դռները, երեկ` Քանաքեռ, Զեյթուն համայնքում, հոսանքազրկվել է այն տարածքը, որտեղ Րաֆֆին և իր թիմակիցները հանդիպում էին ընտրողներին: Դա առիթ է դարձել, որպեսզի վեճ և քաշքշուկ առաջանա «Բարև Երևան» դաշինքի անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև:
«Ժառանգություն» կուսակցության նախագահն ասել է, որ սա իշխանության վերջին ջղաձգումն է և հավաստիացրել է, որ մայիսի 5-ին մայրաքաղաքի իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին:
1in.am կայքին տված հարցազրույցում ավելի հավակնոտ հայտարարություն է արել դաշինքի ցուցակի չորրորդ համար Ստյոպա Սաֆարյանը: Նա ասել է, որ իրենք են այս ընտրարաշավի առաջատարը:
Երեկվա մյուս ուշագրավ իրադարձությունը տեղի է ունեցել Ավան համայնքում, որտեղ քայլերթ անող դաշնակցականներն` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, պատահաբար հանդիպել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ձեռքսեղմումներ, ողջագուրումներ, մի խոսքով` ամեն ինչ, որը բնորոշ է քաղաքակիրթ մրցակիցներին և ընտրություններին:
Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մոտ հիսուն ընտրող է մասնակցել ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանի հետ հանդիպմանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ասել է, որ առաջիկա ընտրությունները պետք է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի:
Դաշնակցության ցուցակի երկրորդ համար Աղվան Վարդանյանը գլխավոր խնդիր է համարում` ընդդիմության շատ ձայն հավաքելը: Այս մասին նա ասել է news.am կայքին:
Գարեգին Նժդեհի անվան հրապարակում ՀԱԿ ղեկավարները հանդիպել են իրենց համակիրներին:
Կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ մայիսի հինգը լավ շանս է` ՀՀԿ քաղաքական մենաշնորհից ազատվելու համար:
Սակայն ՀԱԿ գլխավոր զենքը` հակաքարոզչությունն է: Ահավասիկ, Մանուկյանը` դիմելով գործող քաղաքապետին, ասել է. «…այ ջահել ջան, ոնց մի քանի տարվա ընթացքում քո աշխատավարձով հավաքեցիր, մենք էլ ենք ստացել էդ աշխատավարձը, ինչո՞ւ մենք չունենք նման հարստություններ, թե՞ մենք դեպուտատ չէինք, մենք նախարար չէինք, մենք քաղաքապետ չէինք»:
Մանուկյանը նույն ագրեսիվ տոնով անդրադարձել է ՕԵԿ-ի քարոզարշավին: «Հիմա «Օրինացի» առաջին համարը` Արմեն Երիցյանը, մի նենց չքմեղացել է, ընդդիմադիր ելույթներ է ունենում, պատկերացնո՞ւմ եք՝ «Օրինաց երկիրը» ընդդիմադիր է, Հայաստանում մի մարդ գտեք, որ հավատա, որ Արթուրիկը՝ ԱԽՔ—ը, ընդդիմադիր է, մեղա քեզ, տեր, ամեն անգամ էս կապիկությունները մեր գլխին խաղացել են` Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, բայց չեմ կարծում, թե մեր ժողովուրդը չի ջոկում` ով ով է»:
Իսկ ՕԵԿ-ի ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն արաբկիրցիներին խոստացել է միջին բիզնեսի զարգացում, Կիևյան կամրջի հարևանությամբ գործող շենքերի բնակիչներին ասել է, որ կլուծի նրանց հուզող հիմնական հարցը` ձորում գործող ռեստորանների աղմուկն այլևս նրանց չի խանգարի:
Այսօր մեկնարկում է քարոզարշավի վերջին, թերևս` ամենադրամատիկ շաբաթը:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանի իշխանությունն, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, այնքան միատարր չէ՝ ինչքան կարող է թվալ դրսից:
Ավելի շուտ, այդ իշխանությունը դառնում է կուռ բուրգ այն դեպքերում, երբ իշխանափոխության վտանգ է առաջանում, ասենք՝ ընտրությունների կամ բողոքի զանգվածային ակցիայի հետևանքով:
Երբ ընդդիմության բողոքի ակցիաները ճնշվում են, սովորաբար մեծ կշիռ են ստանում ուժայինները: Հայաստանում այդպես է եղել 1996, 2004 և 2008 թթ-ի իրադարձություններից հետո:
Ընտրությունների արդյունքում՝ շատ ավելի «քաղաքակիրթ» տարբերակով է տեղի ունենում իշխանությանը մաս կազմող խմբավորումների, կլանների ուժերի հարաբերակցության բաժանումը:
Օրինակ, բոլորը խոսում էին, որ Տիգրան Սարգայանը պաշտոնանկ է արվելու, բայց նա վարչապետ նշանակվեց, և, ըստ ամենայնի, նրա ձեռքերը հիմա շատ ավելի ազատ են լինելու, որովհետև երկրում ձևավորվել են հակաօլիգարխիկ տրամադրություններ: Այդ տրամադրությունները գործող վարչապետի սրտով են՝ ոչ այնքան այն պատճառով, որ նա լիբերալիզմի ջերմեռանդ երկրպագու է: Հաշվարկը շատ ավելի սառն է՝ զուրկ գաղափարական կամ էմոցիոնալ շղարշից. ուժեղ օլիգարխիկ համակարգի պարագայում՝ երկրում գործում է, այսպես կոչված, ստվերային կառավարություն, որն էլ իրականում ղեկավարում է տնտեսությունը՝ օլիգարխիայի ճաշակով:
Հովիկ Աբրահամյանը կպահպանի իր պաշտոնը, սակայն ավելի սահմանափակ ազդեցություն կունենա «պոլիտբյուրոյում»: Նրա խնամի Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործոնն այլևս ՀՀԿ-ի կողմից առանձնապես չեն կարևորվում: Ըստ այդմ՝ գրեթե կանխատեսելի է, որ Աբրահամյանի մի քանի մերձավորներ, մասնավորապես՝ մեկ-երկու մարզպետ, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:
Նախագահ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն՝ իր երիտասարդների թիմով, նույնպես զիջում է երբեմնի ազդեցիկ դիրքերը, ըստ երևույթին՝ այն պատճառով, որ նախագահական քարոզարշավի ժամանակ չկարողացավ բարձրացնել «պատվիրված քաշը»:
Միշիկը կմնա իշխանության բուրգում, սակայն դա ավելի շատ խորհրդանշական բնույթ կունենա. Վատիկանից դժվար կլինի վերահսկել երևանյան քաղաքական անցուդարձը:
Այս առումով՝ Սերժ Սարգսյանը կիրառեց մի տակտիկա, որը ժամանակին հոգեհարազատ էր Վազգեն Սարգսյանին: Նա համարում էր, որ գեներալներ Մանվելն ու Սեյրանը բանակին պետք են, սակայն ամեն կերպ սահմանափակում էր վերջիններիս ազդեցությունը քաղաքական կյանքում, ըստ այդմ՝ նրանց նշանակում էր կորպուսի հրամանատարներ՝ մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու:
Ի դեպ, Մ. Մինասյանի դիրքերի թուլացումն արդեն առարկայական դրսևորում է ունենում նրա թիմի վրա:
Երեկ աշխատանքից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» տնօրեն Արա Հովսեփյանը՝ Միշիկի կողմից վերահսկվող ՄԻԱԿ-ի առանցքային դեմքերից մեկը:
Ֆորմալ առումով՝ Հովսեփյանի ազատման հրամանը տվել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Եվ հաստատ նախարարն այդ հրամանը ստորագրել է մեծ հաճույքով, որովհետև, մեծ հաշվով, Բեգլարյանը հենց «Մինասյան+ընկերներ» խմբին է «պարտական»՝ քաղաքապետի պաշտոնը կորցնելու հարցում:
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ նման «յուղոտ» պաշտոնի պարագայում՝ նախարարը չէր կարող միանձնյա որոշումներ կայացնել՝ առանց Բաղրամյան 26-ի համաձայնության:
Մինասյանի մեկ այլ թիմակցի՝ Նաիրա Կարապետյանի գործերն ԱԺ էթիկայի հանձնաժողովում են: Գուցե սա էլ պատահական չէ:
Մի խոսքով՝ հայաստանյան ընտրությունները դարձել են ինդիկատոր՝ ոչ այնքան հասարակական տրամադրությունները պարզելու, որքան՝ ներիշխանական նոր դասավորորությունն ուրվագծելու համար:
Սուրեն Սուրենյանց
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:
Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը «Բարև Երևան»-ի կարծիքով հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:
Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:
Քաղաքապետարանի կողմից կատարված այս խախտումը նկարահանվել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից:
http://www.youtube.com/watch?v=wSZTqme3Veo
Դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:
Բացի այդ, Դանիել Իոաննիսյանը ընտրախախտումների մասին տեղեկություններով արդեն 2-րդ դիմումն է ներկայացրել ԿԸՀ: Դիմումով, բացի խախտումները վերացնելուց և մեղավորներին պատժելուց, ԿԸՀ-ից պահանջվում է դիմելով դատարան չեղյալ համարել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, քանի որ վերջինս բազմաթիվ խախտումներ է կատարել:
Այս դիմումի քննարկումը հավանաբար կկայանա հաջորդ շաբաթ, ինչի մասին հավելյալ կտեղեկացնենք՝ ներկայացնելով բոլոր մանրամասները:`
Երեկ, երբ հետևում էի ՀՀԿ քարոզարշավին` հայտնաբերեցի երեք տիպի Տարոն:
Մեկն այն է, որ խելոք, գլուխը կախ լսում է իր վերադասին: Այս կերպարն ամենևին չի համապատասխանում Երևանի քաղաքապետի կարգավիճակին:
Երկրորդը` նախընտրական հանդիպումներում հանդես եկող Տարոնն է: Այդ ելույթներում մի տեսակ արհեստականություն կա, բացակայում է բովանդակությունը:
Այ, ինձ ամենից շատ հարազատ է այն Տարոնը, որը ժողովրդի հետ անմիջական զրույցի է բռնվում` բեմականացված հանդիպումներից հետո: Այդ Տարոնը կարող է օգնել քաղաքին ու ժողովրդին:
Երեկ այնպես էր ստացվել, որ Տարոնի երեք կերպարներն էլ դրսևորվել են:
Երեկ գործող քաղաքապետի ընտրարշավին, ըստ էության, միացել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին:
Շրջայցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ իր տպավորություններն է կիսել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող խոշոր ծրագրերի հետ կապված՝ հաջողություններ մաղթելով քաղաքապետին հիշյալ մեծածավալ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Նախագահը նշել է, որ ժամանակի հետ փոխվում ու ավելանում են պահանջները, և նման խոշոր ծրագրերի իրականացումը Երևանի զարգացման տեսակետից ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է խոշոր ծրագրերին զուգահեռ քաղաքի ամենօրյա խնդիրներով ակտիվ զբաղվելը:
Երեկ Տարոն Մարգարյանը հանդիպել է նաև Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի ընտրողների հետ: Բնակիչներին առավելապես հետաքրքրել է գազիֆիկացման խնդիրը:
Երեկ, սակայն, գործող քաղաքապետին ուղեկցել են նաև տհաճ լուրերը: Ա1+ հեռուստաընկերությունը պատրաստել էր մի տեսանյութ, որում, փաստական տվյալների հիման վրա, ապացուցվում էր, որ Նոր Նորքի դպրոցների տնօրենները ցուցակագրում են մարդկանց, ովքեր մայիսի 5-ին քվեարկելու են Տարոն Մարգարյանի օգտին: ՀՀԿ նախընտրական շտաբն այս փաստն առայժմ չի մեկնաբանել:
ԲՀԿ ներկայացուցիչները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, եղել են Նորք-Մարաշ և Էրեբունի համայնքներում:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսել է ստեղծված վախի մթնոլորտի մասին, ասել է, որ եթե չլինեն փոփոխություններ, Հայաստանն արնաքամ կլինի: Քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է նաև ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը:
Նոր Նորքում «Բարև Երևան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է առևտրի, տրանսպորտի ոլորտի խնդիրներին:
Ա1+ հեռուստաընկերության տարբեր հաղորդումների մասնակցել են այս դաշինքի ներկայացուցիչներ Անահիտ Բախշյանն ու Դավիթ Սանասարյանը: Վերջինս ասել է, որ առաջիկա ընտրություններում իրենք վստահված անձիք կունենան բոլոր տեղամասերում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն երեկ նույնպես հնարավոր է համարել ընդդիմադիր կոալիցիայի ստեղծումը` հետընտրական փուլում:
Երեկ, Դավիթաշեն համայնքում, առաջին անգամ հարազատ կուսակցության քարոզարշավին մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա հաջողության գրավական համարել է ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը:
ՀՅԴ Գերագույն մարմնի շենքում Բուզանդի փողոցի տարածքը գերակա հանրային շահ ճանաչվելու հետևանքով խաբված բնակիչները հանդիպել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:
ՀՅԴ ցուցակի երկրորդ համար Աղվան Վարդանյանն, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում, անամոթություն է համարել` Տարոն Մարգարյանին լավագույն քաղաքապետ համարելը:
Նախօրեին «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը քննադատել էր ՕԵԿ-ին: Այդ կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն երեկ ասել է. «Արդեն հասել ենք նրան, որ Անահիտ Բախշյանն արդեն իր ասուլիսում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա: Մի լավ խոսք կա, ասում է. «տեղ հասանք»: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք բռնած պետք է նկարվի, որ ասեն սիրում ենք նրան: Մենք սիրում ենք մեր կանանց և բալիկների ձեռքը բռնենք նկարվենք, այլ ոչ թե տղամարդկանց ձեռքը բռնած նկարվենք ու Երիցյան Արմենին էլ անուն դնենք»: Արմեն Երիցյանը, հավանաբար, նկատի է ունեցել «Բարև Երևան» դաշինքի ցուցապաստառը, որտեղ ձեռք-ձեռքի տված նկարված են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Ի դեպ, Էրեբունիում բնակվող Երիցյանը կարևորել է, որ հաջորդ քաղաքապետը հենց էրէբունցի լինի:
Սուրեն Սուրենյանց
Այսօր «Վարկած» ակումբում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը խոսեց «Նախախորհրդարանի» սկսած ազգային-ազատագրական պայքարի մասին:
Բանախոսը վերլուծեց երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, չթաքցրեց, որ որոշակի հիասթափություն է ապրել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումից:
Սեֆիլյանը կարծիք հայտնեց, որ երկիրն օկուպացված է, ընդդիմադիր ուժերը գործում են համակարգի տրամաբանության շրջանակներում, ինչը հիսթափեցնում է հասարակությանը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավարն ասաց, որ այլևս չեն կարող սպասել մյուս ուժերի կողմնորոշվելուն և նախաձեռնությունը վերցնում են իրենց ձեռքը:
«Մենք գտնվում ենք գաղութատիրական իրավիճակներում: Բաղրամյան 26-ը երկար ժամանակ է խաղալիք է դարձել տարբեր կայսրությունների ձեռքում: Այս ամբողջը գիտակցելով ՝մենք հորդորել ենք ընդդիմադիր ուժերին դուրս գալ նոր գաղութատիրական կեղեքող համակարգի դաշտից: Դժբախտաբար, վերջին ամիսներին մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ ժողովրդի ընդզվման ալիքը, որ բարձրացել էր, հնարավոր էր փոփոխություններ անել: Մեզ չհաջողվեց նրան համոզել, իսկ մենք ստիպված ենք մեր պայքարը սկսել մեր ձևով: Այժմ եկել է առաջնորդող խմբերի ժամանակը: Ապրիլի 9-ից հետո մենք չէինք կարող մեր ձեռքերը ծալած նստել, տեսնելով թե ինչպիսի գորշություն է իշխում քաղաքական արենայում, որի հետևանքով ժողովուրդը բռնել է արտագաղթի ճանապարհը»,- նշեց Սեֆիլյանը:
Նախախորհրդարանի առաջին հանրահավաքները տեղի կունենան՝ մայիսի 9-ին Գյումրիում, մայիսի 17-ին՝ Երևանում:
Սկսված շարժման նպատակը՝ ժողովրդի կողմից զուգահեռ իշխանության ստեղծումն է, որը պայքարի հետևանքով պետք է փոխարինի, Սեֆիլյանի բնորոշմամբ՝ օկուպացիոն ռեժիմին:
Ապրիլի 23-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնություն էր կիրառվել, ընտրարշավը լուսաբանելու նպատակով, այնտեղ եղած ilur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանի հանդեպ:
Երեկ միջադեպի առթիվ հայտարարություն է տարածել ոստիկանությունը, որում մասնավորապես, ասված է. «Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար` ընդհուպ մինչև ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում: ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:
Անշուշտ, ոստիկանության նման օպերատիվ արձագանքը միայն ողջունելի է: Պատահական չէ, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հյուրընկալվել է Վլադիմիր Գասպարյանին և դրական է գնահատել ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս դատապարտել է լրագրողի հետ կապված միջադեպը, սակայն զարմանալի է, որ նա այդպես էլ չի հստակեցրել` ինչ վերաբերմունքի են արժանանալու Հ. Կարապետյանի նկատմամբ բռնություն իրականացրած իր թիմակիցները:
Գալով երեկվա անցուդարձին` նկատենք, որ զուտ աշխատանքային այցերը Տարոնի մոտ ավելի լավ են ստացվում, քան` բեմականացված նախընտրական հանդիպումները:
Գործող քաղաքապետն երեկ եղել է Ազնավուրի հրապարակում, ծանոթացել է բարեկարգման աշխատանքներին, մասնակցել է ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:
Երեկոյան Մարգարյանը հանդիպել է Նոր խարբերդ այգեգործական տնտեսության ընտրողներին:
ԲՀԿ ավագանու անդամության թեկնածուները Քանաքեռ, Զեյթուն համայնքում են եղել: Այս հանդիպմանը ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դարձյալ խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարությանը: ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն ընտրողներին կոչ է արել չվախենալ ու մայիսի 5-ին իրենց քվեն տալ ԲՀԿ-ին:
Երեկոյան ԱԳ նախկին նախարարը հյուրընկալվել է Ա1+ հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդմանը և խոսել է քաղաքական մենաշնորհի վտանգավորության, հետընտրական փուլում ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, Օսկանյանը մի քանի անգամ խոսել է ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ ձևաչափի մասին` անտեսելով «Բարև Երևան» դաշինքը:
Այդ դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը հյուրընկալվել է «Մեդիա կենտրոնին» և փոխադարձ մեղադրանք հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին: «Երբ դու ասում ես` միասին պայքարենք կեղծիքների դեմ ու նույն պահին քո կայքէջը, քո թերթը, քո հեռուստաընկերությունը ամենավերջին սև փիարն է իրականացնում «Բարև, Երևան» դաշինքի նկատմամբ, կամ լսում ես, որ ցուցակագրում են գումարների համար, այդ դեպքում մասնակցենք այդ աշխատանքին, որ ի՞նչ անենք»— ասել է նա:
Մեկ այլ ասուլիսում` «Բարև Երևանի» ցուցակի երկրորդ համարն` Անահիտ Բախշյանն, ասել է, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն այս ընտրարշավում փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ` ընդդիմադիր ձայներին տիրանալու համար:
Ի դեպ, 1in.am կայքը նշել է, որ, ըստ իր աղբյուրների, «Ժառանգություն»կուսակցությունը տիրապետում է մի թղթապանակի, որում կոմպրոմատներ կան ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների կոնկրետ գործունեության վերաբերյալ: Կայքը չի բացառել, որ այդ նյութերը շուտով կդառնան հանրության սեփականությունը:
ՀԱԿ մամաուլի քարտուղար Արման Մուսինյանն երեկ ասել է, որ իշխանության համար թիվ մեկ թիրախ շարունակում է մնալ իրենց կուսակցությունը: Ավագանու անդամության թեկնածուն դրանով է բացատրել այն հանգամանքը, որ բռնություններ են կիրառվում ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ: Մուսինյանն ահազանգել է նաև, որ մարզերի շուրջ 1000 ընտրողներ արդեն ներառվել են Երևանի ընտրացուցակներում: ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին` Տարոն Մարգարյանի և ՀՀԿ ավագանու անդամության մի շարք այլ թեկնածուների հայտարարագրած սեփականության օրինականությունը պարզելու նպատակով:
ՀՅԴ նախընտրական ցուցակի անդամ Ռուզան Առաքելյանն ասուլիսում հայտարարել է, որ իրենց կուսակցությունն ունի կայուն ընտրազանգված: Նա ասել է նաև, որ իրենց հաղթանակի դեպքում` ընդդիմությունը լուրջ վերահսկողական գորառույթներ է ստանալու Երևանի քաղաքապետարանում:
ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, Մալաթիա- Սեբաստիա հմայանքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, կարևորել է միջին բիզնեսի զարգացումը, բնակարանային շինարարության խնդիրները:
«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներն երեկ Արաբկիր համայնքում են եղել, որտեղ զրուցել են ընտրողների հետ, նրանց են բաժանել իրենց քարոզչական նյութերը:
Սուրեն Սուրենյանց
ՀՀԿ գործադիր մարմինը երեկ ապագա կառավարության կազմի հետ կաված որևէ հարց չի քննարկել, թեև դեռ առավոտյան չէր բացառվում, որ Սերժ Սարգսյանը ևս մի երկու նախարարների գործադիրում կառաջադրի: Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը: Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ճակատագրերը: Այս ընթացքում մամուլում պարբերաբար քննարկվել է նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը: Խոսակցություններ կային, որ նա ապագա կառավարության կազմում չի լինելու, ավելին, մշակույթի ապագա նախարարի տարբեր թեկնածություններ էին քննարկվում: Բայց, որքան էլ տարօրինակ է, գոնե երեկվա տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը շարունակելու է իր հետագա պաշտոնավարումը նույն կարգավիճակում: Թեև դա էլ, մեծ հաշվով կախված է ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների ելքից: Թերթը հիշեցնում է, որ այս երկու ուժերի միջև բանակցությունների թեման նաև «հանձնվելիք» նախարարական պորտֆելների քանակն է:
Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Բարգավաճը կոալիցիա մտնելու համար հինգ պորտֆել է ուզում, իշխանությունը պատրաստ է զիջել միայն չորս պորտֆել: Եվ անկախ այդ բանակցությունների ելքից, մնացած բոլոր պոստերում անձերի փոփոխություն գոնե մինչև աշուն չի նախատեսվում: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հանրապետականները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք բոլորն էլ շատ արագ հեռացել են ապագա կառավարության կազմի մասին որևէ նորություն չհայտնելով, ՀՀԿ խոսնակը անդրադարձել է միայն Երևանի ավագանու ընտրություններին:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.