29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մարտահրավերներն ու վտանգներն աճում են, ԱՊՀ անդամների միջ նույնպես առաջանում են տարաձայնություններ, բայց դրանք լուծելու պատրաստակամություն կա»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի բացմանը։
«Այն փաստը, որ մենք ևս մեկ անգամ հավաքվել ենք նման բարեկամական միջավայրում, իմ կարծիքով, վառ կերպով վկայում է ԱՊՀ տարածքում համագործակցության հետագա զարգացման մեր ցանկության մասին՝ իրական ռազմավարական գործընկերության, փոխշահավետության և բոլոր երկրների շահերը հաշվի առնելով։
Ուստի այսօր առաջարկում եմ միասին ամփոփել 2022 թվականի ընթացքում Անկախ Պետությունների Համագործակցության աշխատանքը, խոսել ապագայի պլանների մասին և, իհարկե, քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ բոլորիս հուզող հարցերը։ Անցնող տարում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ հաջողությամբ զարգացավ։ Սա հաստատում է ԱՊՀ բոլոր երկրների միջև առևտրի կայուն աճը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էլ եվրասիական տարածաշրջանում անվտանգության ու կայունությանն աջակցելն է։
«Սակայն գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք ու կաջակցենք։ Եվ եթե նույնիսկ ինչ-որ խնդիրներ են առաջանում, մենք ձգտում ենք լուծել ինքներս՝ միասին, միմյանց ցուցաբերեով ընկերական օգնություն ու միջնորդական գործունեություն»,-ասել է ՌԴ նախագահը։
Եզրափակելով խոսքը՝ Պուտինն ասել է՝ վերահաստատում է իր այն համոզմունքը, որ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, օգնում է ավելի արդյունավետ լուծել Համագործակցության պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները և ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Արցախում գոյություն ունեցող իրավիճակը ունի հակակշիռներ և Արցախի երեկվա հանրահավաքից կատարված հայտարարությունները լուրջ ազդեցություն կարող ենք գործել ինչպես համաշխարհային կենտրոնների, այնպես էլ տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի, ՌԴ-ի վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ճանապարհը պարտադրված է փակել՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից:
«Ադրբեջանը այս եղանակով գնացել է ծայրահեղ քայլի, քանի որ չեմ կարծում, թե Ալիևը ցանկանում էր հայտնվել այդ իրավիճակում։ Ամենայն հավանականությամբ Ալիևին ներքաշեցին այս ամենի մեջ և նա վստահ էր, որ Թուրքիան Նախիջևանում գտնվող իր ռազմական հնարավորությունները կօգտագործի՝ «միջանցքը» բացելու և երկկողմանի հարձակման համար, որի արդյունքում հնարավոր կլինի բացել «միջանցքը»՝ անելով թուրանական ծրագրին անցնելու արմատական քայլերից մեկը։
Այս առումով պետք է նշել, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան։ Ալիևը չէր կարող չգնալ այս քայլին, քանի որ աներևակայելի օգնություն էր ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում, հսկայական շինարարություն է կատարվել, ճանապարհներ են կառուցվել, որոնք պետք է դառնան Չինաստանից եկող ապրանքների գլխավոր հանգույցը, ինչը բացահայտորեն ուղղված է ռուսական շահերի դեմ։ Փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմում շատ ադրբեջանցի զինվորականներ կռվում են ուկրաինական ճակատում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ստացվում է, որ Ալիևից պահանջվում է հրկիզել հարավը ևս, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենա Ուկրաինայում ճնշում գործադրել։ Բոլորը վախեցած են նրանից, որ ռուսական ուժերը բազմապատկվում են և ամբողջ աշխարհը ստիպված կլինի ճանաչել Ուկրաինայի պարտությունը։ Այս դեպքում հասկանալի է, որ Ադրբեջանը ուղիղ չի առճակատվի ՌԴ-ի դեմ, ուստի դա անում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վերսկսկելու տարբերակով»,- ասաց Խաչատրյանը։
Վերջինիս կարծիքով՝ այսօր այդ կոնֆլիկտը ունի լուրջ հակակշիռներ, ի տարբերություն 44-օրյա պատերազմի։
«Թուրքական զինուժի գլխին լուրջ վտանգներ են կախված։ Ստացվեց, որ Ադրբեջանը գնաց կոնկրետ քայլերի, բայց թուրքական զինուժի կողմից սպասվելիք հարձակումը տեղի չունեցավ, ինչը պայմանավորված է Իրանի քայլերով։ Կապանում հյուպատոսարան բացելը, ամենամարտունակ զորամիավորումները մեր սահմանին մոտ տեղափոխելը, հստակ ուղերձ էին։ Ընդ որում պետք է ընդգծել, որ միայն Իրանը չէ, որ հանդես է եկել նման ուղերձներով, մոտ մեկ ամիս առաջ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի օրերին, Հնդկաստանը հանդես եկավ հայտարարություններով, որոնց ուղերձն այն էր, որ Հնդկաստանը կանգնած է ՀՀ-ի կողքին՝ զենքի մատակարարման և զինվորական կադրերի վերապատրաստման առումով։ Թուրքիան և Արևմուտքը, ըստ էության, հասկացան, որ գործ ունեն Իրան-Հնդկաստան տանդեմի հետ, ինչը Արևմուտքի համար բավականին լուրջ է, հատկապես հաշվի առելով, որ ներկայիս աշխարհում Հնդկաստանն է կշեռքի այն ծանրաքարը, որը նժարը կարող է ուղղել մեկի կամ մյուսի կողմը։ Ուստի ստեղծված այս իրավիճակում երեկվա հանրահավաքի հայտարարությունները կարող են զգալի արդյունավետություն ունենալ՝ հաշվի առնելով վերը նշված հակակշռող հանգամանքները»,- նշեց Խաչատրյանը։
Հարցին՝ ինչ հանգամանքներ կարող են ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը, քաղաքագետը ընդգծեց․
«Ըստ էության Ադրբեջանի թիկունքում այսօր երաշխավորված բազմություն չկա, ինչպիսին, որ կար 44-օրյա պատերազմի ժամանակ, ուստի Ալիևը ստիպված է լինելու գնալ զիջումների»։
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր TEMPI պարբերականին՝ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայությունը մտադիր չէ հանձնվել և շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրավունքը:
«Մենք ամբողջովին կտրված ենք արտաքին աշխարհից և արդեն բազմաթիվ հումանիտար խնդիրներ ունենք: Նման իրավիճակում շատ կարևոր է դառնում օդային կամուրջի անհրաժեշտությունը», — ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ Արցախի շրջափակման խնդիրը քննարկվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում և ՄԻԵԴ-ում, և միջազգային ընդհանուր գնահատականով իրավիճակն անընդունելի է համարվել:
Խոսելով ադրբեջանական կեղծ բնապահպանական պահանջների մասին, պետնախարարն ասել է. «Նրանք ամենևին էլ բնապահպաններ չեն, նրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Կարևորելով բնապահպանական խնդիրները՝ մենք առաջարկել ենք Ադրբեջանին միջազգային հանձնաժողով ձևավորել և ստուգել, թե արդյոք կա շրջակա միջավայրին հասցված վնաս, որի մասին հաղորդվում է: Բայց նրանք չեն համաձայնվել։ Այն, ինչ տեղի է ունենում, մանրակրկիտ ծրագրված է: Ադրբեջանցիների մտադրությունը քաղաքական է, ոչ թե բնապահպանական. նրանք ցանկանում են ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, որպեսզի վերջիններս լքեն իրենց հողը»:
Արձագանքելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին՝ Վարդանյանը նշել է. «Հայերն ու ադրբեջանցիները տարբեր ազգեր են, տարբեր մշակույթ, տարբեր արժեքներ ունեն, բայց պետք է ելք գտնեն ապրելու որպես հարևաններ նույն տարածաշրջանում, առանց պատերազմելու միմյանց դեմ: Խաղաղության համաձայնագիր ձեռքբերելը դժվար է, բայց հնարավոր: Կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը: Վստահ եմ՝ եթե սկսենք այս կետից, լուծումը կգտնվի»:
Պատասխանելով Ադրբեջանի կողմից իրեն թիրախավորելու մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Ադրբեջանը դա անում է, որովհետև ես կարող եմ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի դարձնել, և սա խնդիր է Բաքվի համար: Մեր կառավարությունը փորձառու առաջնորդների կարիք ունի, Արցախը պետք է ավելի բաց և մրցակցային դառնա: Ես վստահ եմ, որ իմ հմտությունները կարող եմ ծառայեցնել իմ ազգին, և հենց սա է Ադրբեջանի թիրախավորման պատճառը», — ամփոփել է Վարդանյանը:
Արցախի Դատախազությունը որոշ արձանագրումներ է կատարել Արցախի 12-օրյա շրջափակման շուրջ հնչող հայտարարությունների առնչությամբ:
«Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց և անվտանգ լինելու մասին: Այդուհանդերձ որոշակի տվյալների համադրումը, ինչպես նաև իրականացված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ձեռք բերված փաստերը թույլ են տալիս կատարելու որոշակի եզրահանգումներ և արձանագրումներ, որոնք ամբողջապես փոխում են գործողությունների ողջ տրամաբանությունն ու բացահայտում ադրբեջանական կողմի հայտարարությունների իրական նպատակները:
Այսպես.
• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում»: Նշվածից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է պետություններին (ոչ թե զինված ուժերին), ինչից հետևում է, որ Կողմերը ստանձնել էին որոշակի շփման գիծ չխախտելու պարտականություն, որը ադրբեջանական կողմը չի կատարել:
• Բնապահպան ներկայացող անձինք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատված հասել են Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների ուղեկցությամբ, քանզի 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ազատ տեղաշարժն արգելված է:
• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատվածում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների անդամներ:
• Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական հայցին ի պատասխան Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է, որ ճանապարհը փակ է պահվում ռուս խաղաղապահների կողմից, մինչդեռ հրապարակված տեսանյութերը փաստում են հակառակը:
• ՄԻԵԴ-ին ներկայացված գրավոր պարզաբանումներում Ադրբեջանը բացառել է «բնապահպանների կողմից Լաչինի միջանցքում տեղակայվելու» գործընթացին պետության մասնակցությունը կամ կազմակերպումը, իսկ այդ դեպքում տարակուսելի են ճանապարհը երթևեկության համար անվտանգ ու երաշխավորված լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն ու պնդումները:
• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակմանը բացահայտորեն մասնակցել են այնպիսի անձինք, ովքեր նախկինում հրապարակայնորեն հանդես են եկել հակահայ խոսքով ու վարքով, սոցիալական ցանցերում հպարտորեն ներկայացել են ատելություն քարոզող գրառումներով, հայի սպանության համար դատապարտված անձի հետ լուսանկարով: Նման պայմաններում ճանապարհը «բաց և անվտանգ» լինելու մասին հայտարարությունները խաբկանք են և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձեր:
• 2020թ. 44-օրյա պատերազմից հանրությանը հայտնի՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված ամենադաժան վայրագությունների պայմաններում Ադրբեջանը Արցախի նույն բնակչությանն առաջարկում է ճանապարհի շրջափակված հատվածով «անխոչընդոտ ու անվտանգ» կապ Հայաստանի հետ:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։
«Մենք բոլորս պետք է ելնենք նրանից, որ իրավիճակը բազմակողմանի է, բոլոր ներգրավված կողմերի (ադրբեջանական, հայկական, ղարաբաղյան եւ ռուսական) հասարակական կարծիքը նույնպես կարեւոր է։ Առավել եւս, որ տարբեր աղբյուրներից, չեմ կոնկրետացնի՝ որ աղբյուրներից, անընդհատ կշտամբանքներ են հնչում՝ ուղղված ռուս խաղաղապահներին, որոնք աշխատում են շատ բարդ պայմաններում։ Հաշվի առնելով ե՛ւ այս, ե՛ւ մյուս, ե՛ւ երրորդ կողմից մշտապես հնչող պահանջները, պետք է խստորեն առաջնորդվել եռակողմ պայմանավորվածություններում ամրագրված ընթացակարգերով։
Ղարաբաղ։ Այս ամբողջ խնդիրը ժառանգվել է առաջին հերթին Խորհրդային Միությունից, բայց այսօրվա դրությամբ այդ ժառանգությունը վճռորոշ կերպով որոշվում է Խորհրդային Միության փլուզմամբ։ Հանքերը, որոնց մասին խոսվում է, գործում են խորհրդային տարիներից։
Այլ կերպ ասած, այնտեղ խորհրդային տարիներին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում, ձեռնարկություններ էին աշխատում, բայց հիմա դրանք, ըստ երեւույթին, վերածվել են գործարարների, որոնք, ինչպես հասկանում եմ, մինչեւ հիմա այնտեղ են գտնվում։ Այսինքն՝ սա ժառանգված խնդրի մի մասն է, եւ այն վերջնականապես լուծել, իհարկե, կարելի է միայն խաղաղության պայմանագիր կնքելով եւ իրավական այս հարցում համարձակ կետ դնելով։
Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անգործ մնալ, եւ, ինչպես նշեց Ջեյհուն Ազիզովիչը, մի քանի շաբաթ առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի տարածքում գտնվող հանքերից մեկը բնապահպանների խմբի այցելություն կազմակերպել։ Ցավոք, այդ պայմանավորվածությունը ձախողվել է, բայց ոչ ադրբեջանական կողմի, ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով․․․
Հաղորդվել է, որ ԼՂ ղեկավարությունը չի ցանկանում ներկա պահին ընդունել նման պատվիրակություն։ Ես չգիտեմ՝ ով է ներգրավված դրանում։ Ջեյհուն Ազիզովիչը հիշատակեց պարոն Վարդանյանի անունը։ Նա ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ․․․
Ռուսական իշխանությունը որեւէ կապ չունի պարոն Վարդանյանի հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը, նա այլեւս ՌԴ քաղաքացի չէ։
Եվ մենք ԼՂ մեկնելու եւ այնտեղ որեւէ քաղաքական կյանքի մասնակցելու նրա որոշման հետ որեւէ կապ չունենք եւ չենք պատրաստվում ունենալ։ Բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, որ կարեւորն այն մնացած հարցերի լուծումն է, որոնք գալիս են դեռեւս խորհրդային տարիներից։
Եվ երբ Հայաստանի եւ Ադրբեջանի մեր գործընկերները հանդիպեցին Պրահայում, այնուհետեւ Վաշինգտոնում, նրանք հայտարարություններ ընդունեցին։
Ի դեպ, դա նույնպես տեղի ունեցավ Բաքվի հասցեին Երեւանի պահանջների ֆոնին, սակայն դա չխանգարեց հայ նախարարին մեկնել Պրահա, Բրյուսել եւ Վաշինգտոն եւ զբաղվել կոնկրետ աշխատանքով՝ առանց նախապայմանների․․․
Բայց այդ փաստաթղթերում, ըստ իս՝ առաջին անգամ, Ադրբեջանի եւ Հայաստանի անունից Պրահայում ամրագրվեց, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը կհենվի մի շարք առանցքային սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա։
Այդ մասին եւս այսօր խոսել ենք, եւ ես պարզապես այլ խոչընդոտներ չեմ տեսնում՝ վերջապես խաղաղության պայմանագրին պրոֆեսիոնալ կերպով պատրաստվելու համար»,-ասել է Լավրովը։
Եվրոպական դատարան դիմելուց և Ադրբեջանի դեմ միջանկյալ որոշում ստանալուց հետո Հայաստանը նույնանման որոշում է սպասում նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից, որին դիմել է Լաչինչի միջանցքը շրջափակվելուց հետո:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով, կան բոլոր հիմքերը պնդելու, որ Բաքուն շարունակում է խախտել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան։ Դատարանից խնդրում են միջանկյալ միջոց կիրառել նաև Լաչինի միջանցքի հարցով։ Թե ինչ մանրամասն քայլեր կանեն այս հարցով, առայժմ փակագծեր չեն բացում։
«Բնականաբար, Լաչինի միջանցքի փակումը հասկանում ենք՝ ինչ նպատակ ունի, հասկանում ենք, որ Արցախի հայաթափմանը միտված նաև քայլ է, հասկանում ենք, որ այստեղ կա ռասիստական ատելության էլեմենտը և դա, հասկանում ենք, որ ուղղված է էթնիկ հայերի դեմ, և հատուկ ծառայության մարդկանց այնտեղ ներկայությունը, կամ զինվորա-ոստիկանական ուժերի ներկայությունը, գնալ-գալը, կամ կապ ունեցող մարդկանց՝ հատուկ մարդկանց, ընտրված մարդկանց առկայությունն այնտեղ նաև խոսում են դրա մասին», — ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, որն առաջին միջանկյալ դիմումը չէ ուղարկում ՄԱԿ-ի արդարադատության դատարան, պնդում է՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, տարբեր առիթներով, Բաքուն ապացուցում է պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը։
«Ադրբեջանում վաղուց արդեն ձևավորված, ինստիտուցիոնալ ամենաբարձր մակարդակից սկսած, կա հայատյացության շատ լուրջ քաղաքականություն, որը դրսևորվում է ատելության խոսքով՝ թե՛ կրթական համակարգում, թե՛ հասարակական կյանքում, բոլորի կողմից, այսինքն՝ ինքը շատ ներծծված է բոլոր շերտերում հասարակական կյանքի», — ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Նման մի դիմում էլ Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակն ուղարկել էր սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո։ Այս բոլոր դիմումները ներառվում են Խտրականության դեմ կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում։
44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դիմել են ՄԱԿ-ի դատարան՝ միմյանց մեղադրելով խտրականության համար։ Նախնական լսումներ էին անցկացվել, դատարանը կողմերից պահանջել էր կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը։
Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ հաջորդ ամիս դատարանում սպասվում են հիմնական լսումները։
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Իշխանությունը, մեր հասարակությունը չեն գիտակցում, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, արցախցիների համար:
Նրանք չենք գիտակցում, որ ծայրահեղ ծանր է հենց Հայաստանի համար: Արդբեջանն ամեն պահի կարող է հարձակվել, և հարձակման ուղղություններն էլ շատ կանխատեսելի են: Աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, թե որ ուղղությունը կընտրեն. նայեք նրանց կառուցած ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները: Ճանապարհը փակած «բնապահպանները» այնտեղ են, ոչ միայն այս հարձակման համար ֆոն սարքելու, այլ նաև ալիևյան կլանի և նրա՝ արտերկրի տարբեր հովանավորողների հանքային բիզնեսների համար: Ալիևի և նրա կնոջ կլանները տասնյակ տարիներ մսխում են Ադրբեջանը:
Նրանց միլիարդները ոչ միայն Ադրբեջանում են, այլ նաև Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պանամայի, Վիրջինյան կղզիների և բազմաթիվ այլ երկրների օֆշորային ընկերություններում: Արևմուտքը, եթե ինչ-որ բան ցանկանում է պարտադրել Արդբեջանին, կարող է սանկցիաներ կիրառել: Բոլոր հիմքերն ունի:
Արևմուտքը գիտի, որ Ալիևը բռնապետ է, նա Արդբեջանի կուռուպցիայի «հայրն է», նրա միջոցով են կաշառվում տարբեր երկրների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ: Բնական պաշարների հիմնական մասը, բանկերը, տնտեսության տարբեր ոլորտներ գտնվում են Ալիևի և նրա կնոջ ձեռքերում, նույնիսկ պետական ընկերությունների փողերը տարբեր սխեմաներով հոսում են նրանց բանկային հաշիվներ:
Միջազգային կառույցների հայտարարությունները որևէ բան չեն փոխելու, մինչև սանկցիաներ չկիրառվեն Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևայի և նրանց մերձավորների՝ աշխարհի տարբեր բանկերում ունեցած հաշիվների, անշարժ գույքերի վրա: Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից:
Ադրբեջանը՝ Ամերիկայի պոտենցիալ գաղտնի զենքը. Աշխարհիկ մահմեդական երկիրը կարող է արժեքավոր դաշնակից լինել Իրանի, Ռուսաստանի ու ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին «Jewish News Syndicate»-ում գրել է Էրիկ Լեւին:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.
«Արտերկրում իր իշխանությունը նախագծելու ձևերից մեկը Ամերիկայի համար իր դաշնակիցների և ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններն են: ՆԱՏՕ-ի, Իսրայելի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և այլ երկրների հետ դաշինքները հիմնված են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման մեր ընդհանուր արժեքների վրա: Դրանք նաև անհրաժեշտ են մեր ազգային անվտանգության համար:
Սակայն, կարևոր է նաև ռազմավարական գործընկերությունը աշխարհի այլ երկրների հետ, որոնք ունեն ընդհանուր շահեր և Միացյալ Նահանգների հետ ընդհանուր գործ ունենալու պատրաստակամություն: Արաբական աշխարհի, Լատինական և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի ընկերների և ռազմավարական գործընկերների հետ ամուր հարաբերությունները որոշիչ նշանակություն ունեն հայրենիքը պաշտպանելու համար:
Նման հարաբերությունների առաջին թեկնածուն Ադրբեջանն է։
Գտնվելով Կենտրոնական Ասիայում՝ Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որը սահմանակից է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Իրանին: Աֆղանստանից մեր աղետալի եղանակով դուրս գալուց հետո, մասնավորապես Բագրամի ռազմաօդային բազայի տարհանումից հետո, Ամերիկան խուլ ու կույր է մնացել Կենտրոնական Ասիայում: Այնտեղ չունի որևէ հենակետ, որտեղից կարողանա վերահսկել ահաբեկչական գործողությունները, կամ իրականացնել ռազմական ու հետախուզական գործողություններ։ Դա պետք է փոխվի։
Ապրիլին հրապարակված Արտաքին Հարաբերությունների Խորհրդի հոդվածի համաձայն, հետախուզական համայնքը կարծում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ինչպես «Ալ-Քաիդան», այնպես էլ «Խորասանի Իսլամական պետությունը» (ISIS-K) հզորանում են և կարող են նշանակալից սպառնալիք լինել նաև Աֆղանստանից դուրս»։
Հոդվածը նաև մեջբերել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գնահատականը, որտեղ ասվում է. «Ահաբեկչական խմբավորումները Աֆղանստանում ավելի մեծ ազատություն են վայելում, քան նորագույն պատմության ցանկացած ժամանակաշրջանում»:
Ամենաանհանգստացնողն այն է, որ հոդվածը հայտնում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ «Ալ-Քաիդայի օպերատորների թիվն Աֆղանստանում աճել է 2021 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի զորքերի դուրս գալուց հետո: Ինչպես եզրակացրեց ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան. «Հետախուզական համայնքը [գնահատեց], որ երկուսն էլ. ISIS-K-ն և Ալ-Քաիդան մտադիր են արտաքին գործողություններ իրականացնել, ընդ որում ISIS-K-ն կարող է 2022 թվականին արտաքին հարձակումներ իրականացնել »:
Ռիսկի այս գնահատումները ժամանակի ընթացքում միայն ավելի սարսափելի են դարձել:
Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայում ամերիկյան ավելի ուժեղ ներկայությունը չափազանց կարևոր է մեր ազգային անվտանգության համար: Ադրբեջանը կարող է մեզ տալ այդ ռազմավարական աշխարհաքաղաքական ներկայությունը։ Լավ նորությունն այն է, որ նրա նախագահ Իլհամ Ալիևի հետ հարաբերությունները հասունացել են նման ընտրության համար:
Ադրբեջանը կարող է 99%-ով շիա մահմեդական է, բայց այն աշխարհիկ է և իսրայելամետ: Քանի որ այն աշխարհիկ երկիր է, քաղաքական իսլամն, ինչպիսին իր հարևան Իրանի կողմից է կիրառվող, դիտարկում է որպես գոյաբանական սպառնալիք: Այդ աշխարհայացքը մեծապես բացատրում է, թե ինչու է Իսրայելի հրեական պետությունը Ադրբեջանի բնական դաշնակիցը: Բաքուն դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ 1992 թվականին անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Այդ ժամանակվանից Ադրբեջանը Երուսաղեմից գնել է ավելի քան 1,6 միլիարդ դոլարի ռազմական սպառազինության համակարգեր:
Որպես Իսրայելի ռազմավարական կարևորության ևս մեկ ցուցադրում և որպես Իսրայելի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման քայլ՝ նախագահ Ալիևը երկու շաբաթ առաջ հրաման է ստորագրել Թել Ավիվում դեսպանություն հիմնել։ Կենտրոնական Ասիայում գտնվող այդ ազգն առաջին շիա երկիրն է, որը դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի հրեական պետությունում:
Ի տարբերություն Իսրայելի հետ ջերմ հարաբերությունների, Ադրբեջանը էական վտանգ է ներկայացնում Իրանի համար։ Իրանում ապրում են մոտ 20 միլիոն էթնիկ «ազերիներ» (իրանական տերմինը ադրբեջանցիների համար), որոնք ներկայացնում են բնակչության ավելի քան 15%-ը: Շատ ադրբեջանցիներ ավելի հավատարիմ են Բաքվին, քան Թեհրանին և պատրաստ են գաղտնի աշխատել «Հայրենիքի» հետ՝ այաթոլլաներին խարխլելու համար: Իրականում, անհիմն չէ հավատալը նրան, որ Իրանի ներսում գտնվող ադրբեջանական բնակչությունը հանդիսանում է Իրանի և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի անհավանական հետախուզական տեղեկությունների մեծ մասի աղբյուրը:
Թեհրանի և Բաքվի անհամատեղելիությունը և Ադրբեջանի ու Իսրայելի միջև եղած սերտ հարաբերությունների ավելի լավ օրինակ դժվար է գտնել, քան Հայաստանի հետ Ադրբեջանի միջև վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար: Ընդդեմ Հայաստանի Ադրբեջանին աջակցում էին Իսրայելն ու Թուրքիան, իսկ Հայաստանին աջակցում էին Ռուսաստանը և Իրանը։ Բաքվի վճռական հաղթանակը Ռուսաստան-Իրան առանցքի պարտություն էր, և Իսրայելի ու Թուրքիայի դաշնակիցների հաղթանակ ։ Ավելին, Բաքուն չէր վարանում աշխարհին ասել, թե ումից է ձեռք բերել պատերազմում օգտագործած ռազմական տեխնիկայի մեծ մասը՝ Իսրայելից:
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ունեն ընդհանուր շահեր: Մենք երկուսս էլ Իրանի թշնամիներն ենք: Մենք երկուսս էլ մտահոգված ենք Իրանի և Աֆղանստանի նման վայրերում գործող արմատական իսլամական ահաբեկչությամբ: Մենք երկուսս էլ Իսրայելը դիտարկում ենք որպես հզոր ռազմավարական դաշնակից: Մենք երկուսս էլ մտահոգված ենք Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի չարամիտ պահվածքով:
Մեզ թույլ տալով իր տարածքն օգտագործել որպես հենակետ, որտեղից կարող ենք հետևել Ռուսաստանին, Իրանին և տարածաշրջանում ահաբեկչական գործողություններին, մենք կարող ենք Ադրբեջանին տրամադրել քաղաքական աջակցություն և ռազմական տեխնիկա, որն անհրաժեշտ է իր շատ վտանգավոր հարևանությարից խուսանավելու համար:
Իրոք, անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է մեկնարկային կետ հանդիսանալ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար:
Ժամանակն է սկսել նախագահական և Կոնգրեսի պատվիրակություններ ուղարկել Ադրբեջան՝ խոսելու մեր ընդհանուր շահերի և ռազմավարական գործընկերության հաստատման մասին։
Էրիկ Ռ. Լևինը Նյու Յորքի Eiseman, Levine Lehrhaupt & Kakoiannis PC իրավաբանական ընկերության հիմնադիր անդամ է: Նա էսսեիստ է, քաղաքական մեկնաբան և կազմակերպող Հանրապետական կուսակցությանթեկնածուների դրամահավաքի համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով Միացյալ Նահանգների Սենատի վրա:
Օրեր առաջ ինֆորմնացիա տարածվեց, թե Իրանը փակել է Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ, կապված վերջին իրադարձությունների հետ Լաչինի միջանցքի շուրջ: Իրականում, Իրանը դեռ չի փակել այդ կապը, բայց այդ մասին քննարկումներն Իրանում շարունակվում են: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ գտնվող թելեգրամյան ալիքներն ու կայքերը դրանք հնչեցրել են Ադրբեջանի և Թուրքիայի բանակների՝ Իրանին սահմանակից շրջաններում «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժություններից հետո:
Օրինակ, իրանական հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Bultan News» կայքը, որը պարբերաբար հակաադրբեջանական քարոզչություն է իրականացնում, կոչ է արել դադարեցնել Բիլասուվարից Նախիջևան ուղևորությունները: Կայքը նշում է, որ «այս ճանապարհը վերանորոգման լուրջ կարիք ունի և չի կարող օգտագործվել»։ Կոչի հեղինակները նաև ընդգծում են, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ վարժանքներ է անցկացրել «թալիշներով բնակեցված հարավային շրջաններում»։
Ըստ կայքի, «…ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Բիլասուվարում՝ Իրանի սահմաններից ոչ հեռու, վտանգում է Նախիջևան տանող ճանապարհի անվտանգությունը…»։
Դիտորդների կարծիքով Իրանում ընթացող այս քննարկումները լրջորեն մտահոգել են Բաքվին, քանզի եթե այդ ճանապարհը փակվի, ապա Նախիջևանի կախվածությունը Իրանից էլ ավելի կմեծանա: Ահա, թե ինչու են այս օրերին Նախիջևանում անցկացվում կադրային «մաքրումներ«։ Ի դեպ հենց այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի զգուշանալով Իրանի հնարավոր ազդեցության մեծացումից, փորձում է Ադրբեջանի այս տարածքում այնպիսի կադրերով ապահովել, որպեսզի այդ «վտանգը» չեզոքացվի: Հասկանալի է, եթե Իրանը մի օր որոշի փակել Նախիջևանը և Ադրբեջանը կապող ճանապարհը, ապա այդ տարածաշրջանն օբյեկտիվորեն կարեող է մեծ կախվածության մեջ հայտնվել Իրանից:
Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքի հետ կապված խնդրին, ապա իրանական լրատվամիջոցները նույնպես անդրադարձան այդ խնդրին, այն էլ ընդգծված հայամետ ձևակերպումներով:
Լաչինի միջանցքը փակելու Ադրեբջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Համաձայն եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման անհրաժեշտությունը։ Այս դրույթը, փաստորեն, չի իրագործվում։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստացի ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Ճիշտ է՝ նման բան տեղի է ունեցել Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետարևնքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, քանի որ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության իմաստը հենց նման ապօրինություններ թույլ չտալն է»,-ասաց Փաշինյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.