23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լրագրողներն երևի նկատել են, որ ես, որպես կանոն, չեմ մեկնաբանում Էդուրադ Շարմազանովի կամ Արմեն Աշոտյանի ասածները: Պատճառն` այդ մարդկանց հետ տարիներ շարունակ ձևավորված մարդկային, ընկերական հարաբերություններն են:
Այս անգամ ես շեղվելու եմ այդ կանոնից, որովհետև համարում եմ, որ ավագանու ընտրություններին Աշոտյանի տված ֆեյսբուքյան գնահատականը` միայն մակերեսի վրա է ճիշտ, իրականության մեջ` այդ գրառումը քաղաքական ոչ ադեկվատության դրսևորում է:
«ՀՀԿ—ն հաղթում է ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված ընտրություններում: Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպել և իրականացրել էին 464 ընտրատեղամասային հանձնաժողովներ: ՀՀԿ ներկայացուցիչները նախագահ էին և քարտուղար 206 ընտրատեղամասերում: ԲՀԿ—ն՝ 144-ական, ՀԱԿ—ը՝ 36-ական, ՀՅԴ՝ 26-ական, Ժառանգությունը՝ 26-ական տեղերում: Յուրաքանչյուր կուսակցություն կարող էր ունենալ մինչև 3 վստահված անձ ամեն ընտրատեղամասում: Ընտրական գործընթացին կարող էր մասնակցել 1 վստահված անձ: Այսինքն՝ ՀՀԿ– մինչև 1392 վստահված անձ, ոչ իշխանական ուժերը՝ մինչև 5 568 վստահված անձ: Իմի բերելով այս տվյալները` փաստում ենք, որ ընտրությունները կազմակերպվել և վերահսկվում էին ոչ իշխանական ուժերի կողմից, ինչն էլ ավելի է ընդգծում ՀՀԿ—ի արժանապատիվ հաջողության կարևորությունը»,— գրել է Արմեն Աշոտյանը:
Ֆորմալ առումով` կրթության նախարարը ճիշտ է, նրա բերած թվերն էլ` իրական:
Միանգամից ասեմ, որ Արմենին պատասխանելուս նպատակը` բնավ էլ ընդդիմությանը պաշպանելու մղումը չէ: Ընդդիմությունն, առաջին հերթին, հենց իրեն պետք է մեղադրի երեկվա ձախողման, քարոզարշավի ժամանակ դրսևորած ոչ ադեկվատ պահվածքի ու վերջապես` քվեարկության հանդեպ վերահսկողություն իրականացնելու անկարողության մեջ: Ի վերջո, ընդդիմության առաջնորդները չկարողացան որևէ գաղափարի շուրջ մոտիվացված դարձնել ընտրողի քվեարկությունը` նրան մենակ թողնելով իրեն համարակալված քվե համարող մարդկանց հետ: Սակայն սա խոսակցության այլ թեմա է, որն որևէ կապ չունի Աշոտյանի գրառման հետ:
Նկատեմ, որ անկախ ձևավորման կարգից` այսօրվա հանձնաժողովներն ընտրության կազմակերպման գործում որևէ լուրջ, իրական դերակատարություն չունեն:
Նախ արձանագրենք, որ տեղամասի տարածքում, որտեղ, ինչպես արդարացիորեն նշում է ՀՀԿ փոխնախագահը` ընդդիմությունը պատկառելի ներկայություն ունի, կեղծիքներ չեն լինում` գոնե վերջին ընտրությունների ժամանակ: Էլ չասած այն մասին, որ ընտրացուցակային մանիպուլյացիաներն արվում են պետական մարմինների կողմից:
Անկեղծ լինենք. նույնիսկ Հանրապետականի մասնակցությունն ընտրություների կազմակերպմանը` խիստ կասկածելի է:
Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը պնդի, որ Տարոնը հաղթեց իր անձնական հատկանիշների կամ` Շարմազանով-Աշոտյան զույգի հմուտ քարոզչության արդյունքում:
Իշխանության կամ ընդդիմության ոչ մի գաղափար չաշխատեց, որպեսզի մոտիվացված դարձնի ընտրողի ծրագրային կամ քաղաքական ընտրությունը:
Իրոք, տասնյակ հազարավոր մարդիկ քվե են տվել Տարոնին, իսկ այդ տասնյակ հազարավոր մարդկանց միավորել, նրանց տեղամասեր են տարել ընտրողներին մատուցված ծառայությունները` «քյաշ» փողի կամ այլ տարբերակով:
Հետևաբար, ընտրական գործընթացի գլխավոր դերակատարները` ոչ կուսակցություններն են, ոչ էլ` հանձնաժողովները, որոնք, որպես ինստիտուտ՝ վերացված են:
Ընտրության «հերոսն» օլիգարխն է, նրա քսակը, նրա կողմից ուղղորդվող կրիմինալը: Նրանք ավելի արդյունավետ են կարողանում միավորել ընտրողներին, քան` քաղաքականները, այդ թվում` Աշոտյանն ու ես: Այ սա է, որ լրջորեն պետք է մտահոգի թե ինձ, թե`իմ լավ բարեկամին:
Եթե մի օր Աշոտյանը կհավատա, որ Մարգարյանն ընտրվել է` իր քարոզչության արդյունքում, նույն օրն էլ թող դարձյալ պնդի, որ երեկվա ընտրությունների կազմակերպիչն ընդդիմությունն է:
Սուրեն Սուրենյանց
Նախնական տվյալներով` Երևանի ավագանու 2013թ-ի ընտրություններին մասնակցել է 437021 ընտրող կամ` ընդհանուր թվի 53,53%-ը:
Ի դեպ, չորս տարի առաջ, ավագանու ընտրություններին մասնակցել են ավելի քիչ ընտրողներ` 404634:
Փաստորեն, կործանարար արտագաղթը չի ազդել երևանցիների ակտիվության վրա: Ավելին, մոտ 30000 մարդ համակվել է քաղաքացիական ակտիվությամբ և որոշել է այս անգամ մասնակցել ընտրություններին:
Կարելի է նաև ենթադրել, որ արտագաղթ կոչվող չարիքը շրջանցել է Երևանը` ավեր գործելով միայն Հայսատանի մարզերում:
Ընտրությունների ակտիվություն է նկատվել հատկապես Նորք-Մարաշ, Աջափնայակ, Նուբարաշեն, Շենգավիթ և Ավան համայնքներում:
Դիտորդների հավաստմամբ` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի բնակավայրում եղել է վարչական ռեսուրսի տոտալ կիրառում:
Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում գործի են դրվել ընտրակեղծարարության հին ու նոր մեթոդները:
Պասիվ են եղել Մալաթիա-Սեբաստիա (44,90%) և Կենտրոն (47,79%) համայնքների ընտրողները: Այս համատեքստում` կասկածելի են հնչում ընդդիմության այն պնդումները, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպված կեղծիքներ են եղել: Թեև` հարկ է սպասել ձայների հաշվարկի ավարտին:
Իշխանության ներկայացուցիչները գոհ են և խոսում են ոչ էական խախտումների մասին, ընդդիմությունն ահազանգում է տոտալ ընտրակեղծիքների մասին և հոռետեսական կանխատեսումներ անում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշված ժամեր են մնացել մեր այս արդեն կարելի է ասել խայտառակ ընտրությունների ավարտին, հերթական անգամ իշխող կուսակցությունը ապացուցեց, որ անկարող է Հայաստանում կազմակերպել արդար և ազատ ընտրություններ: Անձամբ եղել եմ բազմաթիվ տեղամասերում և տեսել այն ամենը ինչ ամբողջ համացանցում այս պահին քննարկվում է: 90- ականներ հիշեցնող այս ընտրությունների հետևանքները դեռ առջևում են»:
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. «Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում և մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո: 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները և վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության և ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա—Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը»:
ՀԱԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Զոյա Թադևոսյանն երևանյան մթնոլորտը զզվելի է որակել:
Ոստիկանությունն, իր հերթին, երեք քրեական գործ է հարուցել` կրկնակի քվեարկության փաստերի առթիվ:
Սուրեն Սուրենյանց
ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը Ա. Սպանդարյանի անվան հանրակրթական դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:
Նա տեղամաս է գնացել կնոջ` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, հարսի և թոռների ուղեկցությամբ:
Քվեարկելուց հետո, նա պատասխանել է լրագրողների հարցին: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է խոսել ակնկալիքների մասին, սակայն կոչ է արել բոլորին գնալ ընտրության:
«Ժողովուրդը, վերջապես, պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված: Քաղաքականությանը ժողովուրդը մասնակցում է ընտրություններով, ով չի գալիս, նա դժգոհելու իրավունք չունի: Օգտվելով, ձեր միջոցով կոչ եմ անում բոլորին գալ մեկ մարդու պես քվեարկել՝ ում օգտին ուզում են, ով ում սիրում է»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:
ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրողների մասնակցության տվյալները` ժամը 11-ի դրությամբ:
Քվեարկությանը մասնակցել է 123121 ընտրող կամ` ընդհանուր թվի` 15,08%-ը:
Հատկանշական երկու դիտարկում եմ ուզում անել:
Ընտրություններին առայժմ հատկապես ցածր է մասնակցությունն Արաբկիր և Կենտրոն համայնքներում, համապատասխանաբար` 12,25 և 11,53%: Սա օրինաչափ է, որովհետև այս համանքներն, որպես կանոն, գտնվում են` ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև` հանրապետության քաղաքական գործընթացների կիզակետում: Ըստ այդմ`այս համայնքներում էապես սահմանափակված է վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի ազդեցությունը:
Մասնակցության առումով` «գերազանցիկներ» են Աջափնյակ (19,90%), Ավան (19,49%) և Շենգավիթ (18,08%) համայնքները:
Ի դեպ, հենց այստեղից էլ ամենաշատն է տեղեկատվությունը կեղծիքների, խախտումների, ընտրակաշառքի վերաբերյալ:
Ավելորդ չէ հիշեցնել, որ մի քանի օր առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Արագածոտնի մարզի 8000 ընտրողներ հաշվառվել են Աջափնյակ համայնքում` ընտրություններին մասնակցելու նպատակով:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրում է Ավան համայնքում: Բացի այն հանգամանքը, որ նա այստեղ օբյեկտիվորեն ունի բարձր վարկանիշ, ըստ ամենայնի` առկա է նաև տեղական իշխանությունների «վիզ դնելու» գործոնը:
Սուրեն Սուրենյանց
Այսօր` մայիսի 5-ին, երևանցիներն երկրորդ անգամ կընտրեն ավագանի:
Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից, ընտրություններն անցկացվում են բացառապես համամասնական ընտրակարգով:
Քվեաթերթիկում նշված է վեց կուսակցության և մեկ դաշինքի անուն:
«Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 27 թեկնածու: Առաջին եռյակում են` «ՎՏԲ-Հայաստան» բանկի Փոքր բիզնեսի վարչության պետ, ԵՊՀ ասիստենտ Մեսրոպ Առաքելյանը, քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը և «ՎՏԲ-Հայաստան» բանկի Փոքր բիզնեսի վարչության գլխավոր մենեջեր Հրաչյա Սարգսյանը: Նրանք երեքն էլ «Առաքելության» Քաղաքական խորհրդի անդամներ են:
Կուսակցությունը նորաստեղծ է, հետևաբար` Երևանի ավագանու առաջին ընտրություններին չի մասնակցել:
ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Առաջին եռյակում են` ԲՀԿ խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը և կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Աբրահամ Մանուկյանը:
ԲՀԿ—ն Երևանի ավագնու առաջին ընտրություններում ստացել է 89131 քվե կամ 22,7%:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 64 թեկնածու: Առաջին եռյակում են` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը և «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Դաշինքը կամ նրա կորիզը հանդիսացող «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու 2009թ-ի ընտրություններին չեն մասնակցել:
ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 41 թեկնածու: Առաջին եռյակում են` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ դասախոս Զոյա Թադևոսյանը և ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Երեքն էլ` ՀԱԿ կուսակցության վարչության անդամներ են:
ՀԱԿ—ը, դաշինքի կարգավիճակով, մասնակցել է Երևանի ավագանու 2009թ—ի ընտրություններին և ստացել է 69140 քվե կամ 17,6%: ՀԱԿ—ը չի ճանաչել այդ ընտրությունների օրինականությունը` հրաժարվելով մանդատներից:
ՀՅԴ –ի համամասնական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Առաջին եռյակում են` ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ու փոխներկայացուցիչները` ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը:
ՀՅԴ-ն մասնակցել է Երևանի ավագանու առաջին ընտրություններին, ստացել է 18094 քվե կամ 4,6% և չի հաղթահարել անցողիկ շեմը:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Առաջին եռյակում են`գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը և ՀՊՃՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
ՀՀԿ-ն հաղթել է Երևանի ավագանու 2009թ-ի ընտրություններում` ստանալով 186630 քվե կամ` կամ 47,4%:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված է 103 թեկնածու: Առաջին եռյակում են` կուսակցության փոխնախագահ, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
ՕԵԿ-ը մասնակցել է Երևանի ավագանու 2009 թ-ի ընտրություններին, ստացել է 20106 քվե կամ 5,1% և չի հաղթահարել անցողիկ շեմը:
Երևանի ավագանու ավարտված քարոզարշավը բովանդազուրկ ստացվեց բոլոր առումներով:
Ծրագրային առումով` շատ քիչ նոր բան լսեցինք, կուսակցական առաջնորդները կրկնվում էին` հանդիպումից-հանդիպում ձանձրացնելով ընտրողներին:
Ընտրարշավն իրականացվեց հին ու ծանոթ գործիքների միջոցով. կրեատիվ ոչ մի բան, ոչ մի նորարություն:
Քաղաքական ուժերը տևական մի շրջան վիճում էին անհեթեթ խնդրի շուրջ: Քաղաքական են, թե՞ համայնքային այս ընտրությունները:
Հարցադրումն ինքնին արհեստական է, երկընտրանքը` հորինվածք:
Ցանկացած ընտրություն քաղաքական է, մանավանդ` կուսակցությունների մասնակցությամբ, համամասնական ընտրակարգով:
Բայց, տվյալ դեպքում, ընտրությունը նաև քաղաքային նշանակություն ունի, որովհետև չի կարելի ամեն ինչ այնքան պարզունակացնել, որ Երևանի քաղաքապետարանի նման կարևոր կառույցը համարել բացառապես մի հարթակ, որն որևէ կուսակցության համար ելակետային առավելություն է ապահովելու 2017-2018թթ-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների համատեքստում:
Կարճ ասած` Երևանի քաղաքապետը կարևոր քաղաքական դերակատար է, որը նաև պետք է զբաղվի քաղաքային տնտեսության ամենօրյա ղեկավարմամբ:
Անիմաստ վեճերի փոխարեն` ավելի ցանկալի կլիներ, որպեսզի տեղեկանայինք պոտենցիալ քաղաքապետացուների զարգացման ծրագրերին, կառավարման որակի բարձրացման նրանց նախաձեռնություններին, քաղաքապետարան-հասարակություն արդյունավետ համագործակցության յուրովի պատկերացումներին:
Համապարփակ ծրագրեր չներկայացվեցին, բայց կիսատ-պռատ ինչ-որ բան ասվեց:
Օրնակ, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի թեկնածուները շարունակ խոստանում էին պարբերաբար հաշվետու լինել ընտրոողներին, սակայն այդպես էլ չմատնանշեցին այդ հաշվետվության կոնկրետ մեխանիզմները:
«Բարև Երևան» դաշինքի հնչեցրած երկու առաջարկություններ կարող են քաղաքային իշխանության մոտ ձևավորել պատասխանատվության ինստիտուտը:
Մասնավորապես, առաջարկվում է որևէ հեռուստաընկերության կամ քաղաքապետարանի կայքի միջոցով կազմակերպել ավագանու նիստերի օնլայն հեռարձակում:
Մի փոքր ավելի բարդ է մյուս առաջարկը` ներդնել քաղաքային հանրաքվեի ինստիտուտ:
Սա, անշուշտ, դրական է և կնպաստի նրան, որ ընտրողներն ուղղակիորեն, գոնե պարբերաբար, մասնակից դառնան մայրաքաղաքի կառավարմանը: Բարդությունն այն է, որ այս առաջարկը կենսագործելու համար անհրաժեշտ են օրենսդրական, նույնիսկ` սահմանադրական փոփոխություններ, որոնց հազիվ թե գնա Հայաստանի գործող իշխանությունը:
Միանգամայն ընդունելի է ՀՅԴ-ի առաջարկը, որը ենթադրում է քաղաքային ավագանիում վերստուգիչ լուրջ գործառույթների տրամադրում ընդդիմությանը: Նման մոտեցում օրենսդրորեն ամրագրված է մի շարք եվրոպական քաղաքների կառավարման համակարգում:
Այս ընտրություններում դրական էր նաև այն, որ թեկնածուները մեծ տեղ էին հատկացրել նաև բնապահպանական խնդիրներին: Օրինակ, ՀԱԿ-ի թեկնածու Վահագն Խաչատրյանը քանիցս հայտարարեց, որ իր՝ առաջին որոշումով, կարգելի ծառեր կտրել մայրաքաղաքում:
Մի խոսքով` գլոբալ առումով, տափակ ընտրարշավ էր, սակայն հետաքրքիր գաղափարներ հնչեցրել են գրեթե բոլոր թեկնածուները: Կարևորն այն է, որ դրանք չանտեսվեն հաղթող թիմի կողմից:
Սուրեն Սուրենյանց
Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը պաշտոնանկ արվեց գրեթե նույն սցենարով, ինչ` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Միրզոյանի հրաժարականը նախորդ օրերին չէր քննարկվել քաղաքական, հասարակական շրջանակներում, հավանաբար`իրավապահ համակարգում նույնպես` այդ պաշտոնանկությանը չէին սպասում:
Շշուկները տարածվեցին մայիսի 3-ի առավոտյան: Մինչ հարցի պաշտոնականացումը` Միրզոյանն ու նրա շրջապատը հերքում էին լուրերը:
Փաստորեն, Հայաստանում մի նոր ավանդույթ է ձևավորվում. պաշտոնյան իր պաշտոնանկության, աշխատանքից ազատվելու մասին տեղեկանում է ոչ թե պաշտոնական խողովակներով, այլ լրագրողներից, իր ականջին հասնող ասեկոսեներից:
Մինչդեռ, ժողովրդավարական երկրներում հարկ է հստակ հիմնավերել, թե ինչու այս կամ այն պաշտոնյան ազատվեց աշխատանքից կամ ինչ մոտիվացիայով է նրան փոխարինելու գալիս մեկ ուրիշը:
Քանի որ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պաշտոնական մոտիվների մասին չի խոսվում, մենք փորձենք քննության առնել որոշ վարկածներ:
Եթե տեղի ունեցած կադրային փոփոխությանը նայենք պոզիտիվ հայացքով, կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը շարունակում է բարեփոխումնրն իրավապահ համակարգում և հերթը` ոստիկանությունից հետո, հասել է Դատախազությանն ու Հատուկ քննչական ծառայությանը, մանավանդ որ` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորություններն ավատրվում են աշնանը:
Որևէ մեկը չի վիճի, որ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը, մեղմ ասած, բարի համբավ չունի. հասարակությունը չի վստահում այս ծառայությանը, միջազգային կազմակերպությունները հաճախ և հետևողականորեն քննադատել են նրա գործունեությունը: Միայն մի հանգամանք բավարար է, որպեսզի ամբողջական դառնա այս կառույցի «դեմքը». Միրզոյանի և նրա ենթակաների վարույթում է գտնվել «Մարտի 1»-ի գործը, որի խայտառակ նախաքննության և դատաքննության բազմաթիվ փաստերի մեր ընթերցողը քաջածանոթ է:
Մյուս կողմից` գոնե փաստաբանները գոհունակությամբ չեն արձագանքել ՀՔԾ-ի պետի պաշտոնում Վահրամ Շահինյանի նշանակմանը: Ասել կուզի` նոր պետի անունն ևս չի ասոցացվում բարեփոխումների հետ:
Ենթադրել կարելի է, որ նախագահ Սերժ Սարգսյանն` ոչ թե համակարգային բարեփոխումներ է իրականացնում, այլ փորձում է երկրորդ պաշտոնավարման հենց մեկնարկին ամբողջովին ձերբազատվել իր նախորդի կադրային ռեզերվից, այսինքն` ձևավորել մի իշխանություն, որի բոլոր առանցքային հանգույցներում բացառապես իր մարդիկ են: Եթե հիմք ընդունենք այս տրամաբանությունը, գուցե Սարգսյանին ՀՔԾ-ի պաշտոնում պետք է մեկը, ով` ոչ թե միջնորդավորված, Աղվան Հովսեփյանի միջոցով, այլ՝ ուղղակի, հաշվետու է իրեն, բացառապես իրեն:
Չի բացառվում նաև, որ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը հետևանք լինի ոստիկանություն-դատախազություն ավանդական հակամարտության:
Հիմա ոստիկանությունն ու նրա պետը կարևոր դերակատարություն ունեն իշխանության համակարգում, նաև` իշխանություն-հասարակություն-ոստիկանություն եռանկյունում: Եթե ճիշտ է այս վարկածը, բնականաբար` Վլադիմիր Գասպարյանը պետք է փորձեր ՀՔԾ-ն դուրս բերել գլխավոր դատախազի փաստացի վերահսկողությունից:
Եվ վերջապես` չի բացառվում, որ Միրզոյանի պաշտոնանկությունը կարող է պայմանավորված լինել նրա արդեն նախկին գերատեսչության վարույթում գտնվող մի գործով: Խոսքը` ոստիկանության համակարգում բացահայտված ֆինանսական բուրգի մասին է: Կամ Միրզոյանն որոշակի առնչություններ ունի այս բուրգի դերակատարների հետ, կամ էլ` Նախագահն ու նրա շրջապատը կասկածներ են ունեցել, որ ՀՔԾ-ն` Միրզոյանի գլխավորությամբ, կարող է արդյունավետ քննություն իրականացնել այս գործով:
Այս վարկածներից ո՞րն է ճիշտը` ցույց կտա ժամանակը:
Վերջում հավելեմ. ոստիկանությունում, իսկ հիմա արդեն` իրավապահ այլ մարմիններում սկսված ու շարունակվող կադրային փոփոխությունները կարող են ավելի գլոբալ տեղաշարժերի հիմք դառնալ:
Ավելորդ չէ նշել, օրինակ, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը գտնվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վարույթում:
Սերժ Սարգսյանի ցանկության դեպքում` այդ հանձնաժողովը կարող է եզրակացնել, որ Խաչատրյանը չի համապասխանում իր պաշտոնին` բիզնեսով զբաղվելու կամ այլ մոտիվացիայով:
Շատերն են ասում, որ ընտրություններից հետո` քաղաքական հետաքրքրության անկում է լինելու: Բացարձակապես համաձայն չեմ. Սերժ Սարգսյանը սկսել է նոր իշխանության ձևավորման գործընթաց, որը պակաս ինտրիգային չէ, քան` բոլորիս հոգնեցրած կանխատեսելի ընտրությունները:
Սուրեն Սուրենյանց
Երեկ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքն է հրավիրել ՀՅԴ-ն:
Հրապարակում հավաքվել է մոտ 400 մարդ, հիմնականում` կուսակցության անդամներ` ՀՅԴ-ի դրոշներով, քարոզչանյութերով:
Ծրագրային ելույթով հանդես է եկել ՀՅԴ-ի Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նա ասել է, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ կարող է տանել միայն կեղծիքների միջոցով:
ԱԺ դաշնակցական պատգամավորը նաև ձևակերպել է ընտրությունների քաղաքական նշանակությունը. «Դուք պետք է գիտակցեք, որ գալիս է մի պահ, երբ երկրի մայրաքաղաքը պետք է ստանձնի պարտականությունը և երկիրը տանի առաջ: Այսօր ազատ Հայաստան կերտելու պատասխանատվությունը Երևանի վրա է, այստեղ դուք պետք է սկսեք կերտել ազատ Հայաստանի սկիզբը»:
Վահան Հովհաննիսյանը չարիք է համարել ՀՀԿ-ի հետագա իշխանավարումը:
ՀՅԴ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Աղվան Վարդանյանը Տարոն Մարգարյանին անվանել է պատահական քաղաքապետ:
Իսկ ահա կուսակցական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը պատկերավոր նկարագրել է մայիսի 5-ի ընտրությունների կարևորությունը: «Եկեք 5 րոպե հատկացնենք, գնանք հինգ համարին ընտրենք ու հինգ օր հետո կունենանք մեր երազած լուսաբացը»,- ասել է նա:
Այնուհետև Ռուստամյանն անդրադարձել է մի թեմայի` ընդդիմության հետընտրական կոալիցիային, որն առանց վարանելու բրենդային կարելի է համարել ավանդական այս կուսակցության համար: «Ասել եմ՝ եկեք միասնական ցուցակով գնանք: Մենք էլ այդտեղ ցուցակում լինենք, ամբիացիաները մի կողմ ենք դնում, չենք ուզում գլխավորել: Չստացվեց, նորից եմ ասում, էլի շանս կա, նախընտրական դաշինքը չի ստացվել, անենք հետընտրական դաշինք, որի մասին հայտարություն անենք, որ մարդիկ հստակ իմանան՝ սա իշխանության դաշտն է, մյուսը՝ ընդդիմադիր»,- կարծես հեռակա դիմելով ընդդիմադիր իր գործընկերներին` ասել է ԱԺ ՀՅԴ-ի խմբակցության ղեկավարը:
Այստեղ կանգ առնենք ու փորձենք քննարկել ընդդիմության հետընտրական միավորման հնարավորությունը, դրա էֆեկտիվությունը:
Նախ նկատենք, որ այս դաշտում էլ բազմաթիվ հակասություններ կան, փոխադարձ մեղադրանքներ, նույնիսկ` դատական կարգով միմյանց հետ հարցեր պարզելու պրակտիկա:
Երկրորդ, քիչ հավանական է, որ իրենց ոչ իշխանական համարող բոլոր ուժերը հայտնվեն ապագա ավագնիում, հետևաբար` ընդդիմադիր էլեկտորատի խիստ որոշակի ձայներ փոշիանալու են, ինչը ձեռնտու է իշխանությանը:
Եվ վերջապես` կասկածելի է, որ ընդդիմադիր կուսակցություններին հաջողվել է բեկում մտցնել նախընտրական գործընթացում, հետևաբար` խոչընդոտել իշխանության սցենարների իրականացմանը:
Ինչպես ասում են` կապրենք` կտեսնենք:
Հերթական սկանդալն ընդդիմության ճամբարում
Մինչ ՀՅԴ-ն կարևորում է ընդդիմադիր ուժերի համախմբումը` նոր սկանդալ է հասունանում ոչ իշխանական երկու ուժերի` ԲՀԿ-ի և «Բարև Երևան» դաշինքի միջև:
ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դաշինքին մեղադրել է հանձնաժողովների իր տեղերը ՀՀԿ-ին տալու, այլ խոսքով` վաճառելու մեջ:
Պատասխան հայտարարությունը չի ուշացել. նրանում մասնավորապես ասված է. ««Բարև Երևան» դաշինքը հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:
Բացի այդ, դաշինքը համարում է, որ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար»:
Արդեն իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:
Այս սկանդալի ֆոնին` թույլ տվեք լրջորեն կասկածել ընդդիմության համագործակցության արդյունավետությանը:
Մյուս կողմից` խիստ տրամաբանական է, որ լարված են հատկապես «Ժառանգության» և ԲՀԿ-ի հարաբերությունները. հատկապես այս երկու ուժերն են վիճարկում ընդդիմության լիդերությունը:
Ահազնգեր ընտրակեղծիքների վերաբերյալ
ՀՅԴ-ի և «Բարև Երևան» դաշինքի գրասենյակներից ահազանգել են, որ արդեն իսկ ՀՀԿ-և ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանում: Նույնիսկ խոսում են մեկ մարդուն հասանելիք գումարի չափի մասին, որը տատանվում է 5000-20000 դրամի սահմաններում:
«Բարև Երևանը» դարձյալ դիմել է ԿԸՀ` ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով:
Պաշտոնական հանդիպումներ
ԵԽ դիտորդները երեկ հանդիպումներ են ունեցել ՀՀԿ, ԲՀԿ կուսակցությունների, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակների առաջին համարների հետ:
Երևանի ավագանու ընտրությունների հարցն է քննարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ:
Ամփոփիչ հանդիպումներ, հայտարարություններ, ուղերձներ
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամփոփիչ հանդիպումներ է ունեցել Կենտրոնի ընտրողների հետ, հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Մայիսի 5-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ: Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երևան:
Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լավ արդյունքներ, ապրել ավելի լավ Երևանում՝ արժանապատիվ պայմաններով ու ավելի հարմարավետ կյանքով:Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ»:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի խարհրդարանական խմբակցությունների քարտուղարներ Հովհաննես Սահակայնն ու Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել են յուրաքնաչյուրն իր կուսակցության հաղթանակի հնարավորության մասին:
ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին համարներ Արմեն Ռուստամյանն ու Արմեն Երիցյանը խոսել են ապագա ավագանիում իրենց կուսակցությունների ազդեցիկ ներկայացվածության մասին:
«Առաքելություն» կուսակցության համար հաղթանակ կլինի ավագանիում ներկայացված լինելը:
Սա էր քարոզարշավի վերջին օրվա խճանկարը:
Սուրեն Սուրենյանց
Հ. Գ. Մեր կայքը հանգամանորեն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին` ներկայացնելով բոլոր 27 օրերի առանցքային իրադարձությունները, քաղաքական ուժերի ու գործիչների տեսակետները: Մեր խնդիրն էր` ընթերցողին անաչառ տեղեկատվություն տալը, ինչպես նաև` գործընթացը վերլուծելը: Կարծում ենք` մեր ընտրողը բավարար ինֆորմացված է` ճիշտ ընտրություն կատարելու համար:
Այսօր Ազատության հրապարակում նշանակված ՀՀԿ հանրահավաքը չի կայանալու: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման որոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ կուսակցության ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր, ըստ ժամանակացույցի, հինգ հանդիպում ունի մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, հետևաբար` հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չէ:
Համաձայնեք, որ այս պատճառաբաությունը զուտ տեխնիկական է և ոչ համոզիչ:
Ի վերջո, Տարոն Մարգարյանը կարող էր այդքան էներգիա չվատնել և Կենտրոնում հինգ փոքր հանդիպում ունենալու փոխարեն՝ անցկացներ մեկ մեծը՝ Ազատության հրապարակում:
Ավելի քան համոզված եմ, որ ՀՀԿ ամփոփիչ հանրահավաքը չեղյալ է հայտարարվել ավելի էական, գուցե՝ քաղաքական դրդրապատճառներով:
Օրինակ, ՀՀԿ-ում կարող են կանխատեսած լինել, որ հրապարակի մարդաշատությունը հնարավոր է ապահովել միայն վարչական ռեսուրսի օգնությամբ: Հետևաբար, որոշել են վարչական ռեսուրսն օգտագործել միայն մեկ անգամ և արդյունավետ՝ մայիսի 5-ին: Համ էլ՝ մամուլի գլխացավանքից կպրծնեն. Լրագրողները չեն գրի՝ էս ինչ դպրոցից աշակերտ էին բերել, այնինչ երթուղայինը միտինգավորներ էր բերում և այլն:
Անցած օրերին ՀԱԿ-ի, «Բարև Երևան» դաշինքի և ԲՀԿ-ի հանրահավաքները միօրինակ էին՝ քաղաքական նոր ասելիքի բաղկացուցիչից և զարգացման ռեսուրսից զուրկ: Չի բացառվում, որ Հանրապետականն այս համատեքստում վիճակն իր համար բարենպաստ է գնահատել ու հրաժարվել է հանրահավաքի անցկացումից:
Եվ վերջապես, հրապարակային միջոցառումը, հանրահավաքն արդյունավետ միջոց են, եթե թեկնածուդ օժտված է հրապարակային քաղաքական գործչի խարիզմայով, լիդերի հատկանիշներով: Համաձայնենք, որ Տարոնի մոտ այդ հատկանիշները բացակայում են, ըստ այդմ՝ մեծ հանրահավաքը նրան ոչինչ չէր տա, բայց կարող էր շատերի համար բացահայտ դարձնել գործող քաղաքապետի մոտ քաղաքական խարիզմայի բացակայությունը:
Ամեն դեպքում՝ արձանագրենք, որ ավարտվող ընտրարշավում Տարոն Մարգարյանը խուսափեց բանավեճերից, մեծ լսարան ունեցող միջոցառումնրից՝ շեշտը դնելով բակային հանդիպումների վրա: Այս առումով՝ նրա շտաբը արդյունավետ մարտավարություն էր ընտրել:
Սուրեն Սուրենյանց
Իշխանական շրջանակներում դեռ քննարկում են ՀՀ նախագահի ընտրությունները: Ոմանք «հպարտությամբ» ընդգծում են իրենց «վաստակն» այս գործում և իրարից փորձում են խլել ընտրություններում «հաղթանակ» ապահովելու դափնիները: Զրույցներից մեկի ժամանակ մի խելամիտ անձ նկատել է. «Ոչ մեկդ էլ վաստակ չունեք, այս ընտրությունները կրել է Տիգրան Մուկուչյանը, այնպես որ, բոլորդ լռեք ու գնացեք Մուկուչյանին շնորհակալություն հայտնեք»:
Հետևությունները թողնում ենք ձեզ:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.