29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...vz.ru-ն գրում է, որ հունվարի 27-ին Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը մտել է Ադրբեջանի դեսպանատան տարածք և կրակ բացել։ Ողջ աշխարհը ցավակցում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն իր հերթին պահանջներ է ներկայացնում Թեհրանին։ Բաքուն ուշադրություն չի դարձնում ո՛չ իրանական կողմի ցավակցություններին, ո՛չ էլ այն փաստին, որ իրանցիներն արագ բռնել են ահաբեկչին։ Ադրբեջանը հայտարարել է Թեհրանից իր դեսպանատան տարհանման մասին, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրում են այաթոլաներին Իրանում հակաադրբեջանական տրամադրություններ հրահրելու մեջ։
Իսկապես, հակաադրբեջանական տրամադրություններն այժմ ուժեղ են Իրանում։ Ավելին, Թեհրանը Ադրբեջանին տեսնում է որպես պոտենցիալ հակառակորդ, բայց ոչ այն պատճառով, որ այաթոլաները Ադրբեջանը գրավելու կամ նրա աշխարհիկ համակարգը փոխելու հավակնություններ ունեն, այլ այն պատճառով, որ Իրանը այդ հարևանի գործողություններն ընկալում է որպես իր ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք։ Ինչո՞ւ։ Ընդհանրապես ընդունված է, որ Ռուսաստանն ունի շատ բարդ սահման։ Սակայն, համեմատած իրանականի հետ, դա հանգստության մոդել է։ Արևելքում Իրանը սահմանակից է անկայուն միջուկային Պակիստանին, ինչպես նաև ավելի անկայուն Աֆղանստանին: Պարսից ծոցի հարավ-արևմուտքում Իրանի պատմական թշնամիներն են՝ Պարսից ծոցի միապետությունները: Արևմուտքում Իրաքն է, որտեղ հզորանում են հակաիրանական տարրերը։ Սակայն Իրանի ամենավտանգավոր սահմանը համարվում է հյուսիս-արևմտյանը։ Եվ դրա համար շատ պատճառներ կան:
Նախ՝ դա Թեհրանի մոտ լինելն է սահմանին, մինչև ադրբեջանական տարածք ընդամենը մոտ 400 կմ է, իսկ դա իսրայելական անօդաչու թռչող սարքերի համար բավականին մատչելի հեռավորություն է, որոնք կարող են թռիչք կատարել Ադրբեջանի տարածքից։ Փաստացի նաև պատճառ է այն, որ Ադրբեջանն իր տարածքը տրամադրում է Իրանի թշնամիներին՝ Իսրայելին և Թուրքիային։ Եվ եթե ադրբեջանական տարածքից իսրայելցիները պարզապես հետախուզական գործողություններ են իրականացնում, ապա Անկարայից գալիս են և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքաղաքական ռազմավարական սպառնալիքներ։ Իրանի քաղաքական և ակադեմիական շրջանակներում կա կոնսենսուս, որ Անկարան ակտիվորեն օգտագործում է պանթյուրքիստական տրամադրությունները իրանցի ադրբեջանցիներին հրահրելու համար կա՛մ անկարգությունների ձևով, կա՛մ էլ անջատողական կոչերով: Այսինքն, պարզ ասած, նպատակն իր պատմական աշխարհաքաղաքական մրցակցին թուլացնելն ու նույնիսկ սուբյեկտիվությունից զրկելն է։ Ընդ որում, վերջին տարիներին Իրանի համար այդ բոլոր վտանգները կտրուկ աճել են։ Մինչև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը վերահսկում էր այն տարածքները, որոնք թույլ չէին տալիս Թուրքիային ելք ունենալ դեպի Ադրբեջան։
Բայց իշխանություն ստացավ մի մարդ, որը, ըստ իրանցիների, ուղղված է դեպի Արևմուտք, Հայաստանը Ռուսաստանից անջատելուն և դրանով իսկ հայկական պետականությունը քանդել/թուլացնելուն: 2020 թվականին Թեհրանի կասկածները հաստատվեցին. Փաշինյանի գլխավորած Հայաստանը բավարար ջանքեր չգործադրեց Լեռնային Ղարաբաղը փրկելու համար (ներկայիս մնացածը փրկել է Ռուսաստանը), ինչպես նաև հենց Հայաստանի տարածքային ամբողջականության համար սպառնալիքներ են առաջացել։ Ադրբեջանը Երևանից պահանջում է ցամաքային միջանցք «մայրցամաքային» Ադրբեջանի և ադրբեջանական Նախիջևանի միջև, պարզ ասած՝ ցամաքային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ընդ որում, ոչ թե Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային զարկերակ, այլ ցամաքային միջանցք, որը կլինի Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս։ Այն ժամանակ՝ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, իրանցիները ոչնչով չկարողացան հակադրվել թուրք-ադրբեջանական ակտիվությանը։ Այժմ Իրանի համար իրավիճակը բարդացել է։ Վտանգված են ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության հարցերը, բայց, միևնույն ժամանակ, Իրանը, ինչպես 2020 թվականին, չի կարող «սպիտակներով» խաղալ (նախաձեռնությունը վերցնել): Դա անելու համար նա չունի բավարար ռեսուրսներ և բավարար դաշնակիցներ: Արդյունքում Թեհրանը, ըստ երևույթին, որոշել է խաղալ «սևերով», այսինքն՝ սպասել Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, հետո պատասխանել:
Դատելով իրանցիների տրամադրվածությունից՝ «սպիտակները» երկու տարբերակ ունեն. կա՛մ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ղեկավարությանը ստիպելու են ստեղծել արտատարածքային միջանցք, կա՛մ էլ ուժով են վերցնելու դա։ Երկրորդ տարբերակի միակ խոչընդոտը Հայաստանում ռուսական ռազմակայանն է, սակայն այժմ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ռուս զինվորականներին վարկաբեկելու համար, անգամ հայտարարում է, որ «ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։ Եթե ամեն ինչ ընթանա առաջին տարբերակով, և Փաշինյանն ինքը հայկական տարածքի մի մասը փոխանցի թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա, քանի որ դա կլինի երկու պետությունների ինքնիշխան որոշումը։
Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը չհամաձայնի, և Ադրբեջանը փորձի ուժով վերցնել, ապա Իրանը կունենա տարբերակներ։ Իրանցի փորձագետները անգամ չեն բացառում իրանական բանակի մուտքը Հայաստան՝ այդ երկրի տարածքը պաշտպանելու համար։ Ընդ որում, հայ բնակչության մի զգալի մասը դժգոհ է վարչապետի գործողություններից և դեմ չի լինի դրան։ Իրանցիները վստահ են, որ Մոսկվան էլ չի առարկի, քանի որ, ինչպես կարծում է Թեհրանը, Ռուսաստանը դժվար թե համաձայնի հրաժարվել Հարավային Կովկասում իր ազդեցությունից։ Եվ այդ տեսանկյունից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունն ամենևին էլ իրանական կողմին ձեռնտու չէ։
Դա Ադրբեջանին ներկայացնում է զոհի կարգավիճակով, թույլ է տալիս ուժեղացնել հակաիրանական տրամադրությունները ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ հենց Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում։ Եվ դա, իհարկե, Բաքվին հիմք է տալիս հակաիրանական տարբեր գործողությունների համար։ Այնպես որ, բոլորը հիմա սպասում են, թե ինչպես կխաղան «սպիտակները»:
Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը, «Ազատության»
հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև արձագանքեց իշխանությանն ուղղված քննադատություններին, որ չեն գնում Ադրբեջանի հետ բանակցելու այս հարցի շուրջ։
Ստորև հատված հարցազրույցից.
-Չեք գնում, ուղիղ չեք բանակցում միջանցքը փակողների հետ, առաջին փաստարկը։
Ես համաձայն չեմ այդ փաստարկի հետ, որովհետև իրականում նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասով առնվազն շատ պարզ է, սևով սպիտակի վրա գրված է հետևյալը, որ ա) Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, ընդ որում, ուշադրություն՝ եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն՝ երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում, և այդտեղ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում։
Երկրորդը՝ նախ Ադրբեջանը նույնպես Լաչինի միջանցքում, բնականաբար, որևէ իրավասություն չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ երաշխավորել Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց, մեքենաների և բեռների անվտանգ շարժը, այսինքն՝ այլ կերպ ասած՝ ոչ մի կերպով չանել գործողություններ, որոնք վտանգի կենթարկեն այդ ազատ տեղաշարժը։ Բնականաբար, Ադրբեջանը խախտել է այս կետը, և հիմա հարց է առաջանում՝ լավ, եթե սևով սպիտակին գրված է այն, ինչ պիտի լինի, այսինքն՝ պայմանավորվածությունն արդեն կա, և այն գրված է, բանակցել ինչի՞ շուրջ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է, այդ խախտվածությունը պետք է վերականգնվի։
— Այդ պայմանագիրը խախտված է, և այդ պայմանագրի տակ նաև Հայաստանի ստորագրությունն է դրված։ Այնպես չէ, որ այն մի կետի վրա տարածվում է, մյուսի վրա՝ ոչ։
Այո, բայց բանակցությունը ենթադրում է, որ կողմերը խոսում են այն փոխադարձ քայլերի մասին, որոնք կարող են իրականացվել այս կամ այն իրավիճակը ստանալու համար։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն դա բանակցված է, Լաչինի միջանցքի կարգավիճակը, գործունեության պարամետրերը ֆիքսված են և հաստատված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այսինքն՝ օրինակ, ըստ այդ քննադատների՝ եթե սկսենք վերաբանակցել փաստացի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որովհետև դա է նշանակում բանակցել այս իրավիճակի շուրջ, որտե՞ղ է երաշխիքը, որ նոր վերաբանակցվածը չի խախտվի երկու օր հետո։ Այսինքն՝ մենք նաև գործ ունենք Ադրբեջանի պայմանագրունակության հետ այստեղ։
— Այսինքն՝ Դուք նկատի ունեք՝ մի անգամ բանակցելով Երևանն այդ շանտաժին ենթարկվելու է, և դա կարող է անընդհատ կրկնվել։
Ես հիմա դետալների մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ այն, ինչի մասին պետք էր բանակցել, արդեն բանակցված է, և դրա արդյունքում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդունվել, այսինքն՝ կա ֆիքսված փաստ չէ՞, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի, և այն պետք է լինի բաց։ Հիմա դա այդպես չէ։
— Ադրբեջանն ասում է՝ այնտեղ գրված չէր, որ հայկական կողմը պիտի «զենք, ականներ տեղափոխի, եկեք միջոցներ ձեռնարկենք՝ դա կանխելու»։
Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել, այսինքն՝ եթե նույնիսկ ՀՀ-ն դա աներ, միևնույնն է՝ դրան անդրադարձ չկար նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Եվ եթե խոսում ենք շրջափակման մասին, իսկ ի՞նչ, գազատարով զենք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են և չեն թողնում՝ գազ լինի Ղարաբաղում։
Նոր պատերազմի սպառնալիքը տարածաշրջանում օդում կախված է։ Ադրբեջանը պատրաստվում է այդ պատերազմին՝ չիմանալով, թե ում դեմ է պատերազմելու՝ Հայաստանի, Իրանի թե նույնիսկ Ռուսաստանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի կարող են ռազմական բախումներ լինել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Դրա համար էլ Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստում են Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ դեմ չէ նոր զենքեր, զինատեսակներ ունենալ ՝ հոգու խորքում հուսալով, որ դա ուղղելու է Հայաստանի դեմ»,- ասաց նա։
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումները կապված են նոր աշխարհակարգի ձևավորման հետ։ Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանում ԵՄ նոր դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը, որի նպատակը տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելն է, իսկ վերջնարդյունքում՝ ռուսական զորքերի դուրսբերումը։ Ասել, որ դիտորդների ներկայությունը Հայաստանում կարող է Ռուսաստանի և Արևմուտքի համար բախման նոր օջախ դառնալ՝ հավանական չէ, բայց ԵՄ-ն այդպես սեպ խրելով հայ-ռուսական հարաբերություններում հող է նախապատրաստում Արևմուտք-Ռուսաստան հետագա հակամարտության համար։
Ինչ վերաբերում է Հայաստանը նոր Ուկրաինայի վերածելու մասին խոսակցություններին, Մելիք-Շահնազարյանը դժվարանում է ժամ առ ժամ փոփոխվող աշխարհում որևէ կանխատեսում անել։ Քաղաքագետը զուգահեռներ է՝ անցկացնում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և 44-օրյա պատերազմի միջև։ Ասում է ՝ արդեն պարզ էլ չէ ՝ Հայաստանն է նոր Ուկրաինայի վերածվում, թե հակառակը՝ Ուկրաինան են փորձում նոր Հայաստանի վերածել, բայց մեկ բան ակնհայտ է, որ Հայաստանն արդեն դադարել է տարածաշրջանային գործոն լինել և նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներից դուրս է մնացել, գործընթաց, որտեղ բոլոր պետություններն իրենց ողջ զինանոցն օգտագործում են հնարավորինս բարենպաստ դիրք զբաղեցնելու համար, իսկ Հայաստանին սպառնում է չգոյության վտանգը։
«Հայաստանը կորցնում է տարածքներ, Հայաստանը կորցնում է հարաբերություններ, համաշխարհային տարբեր դերակատարների հետ, մեր երկրի ողջ ռեսուրսը կենտրոնացած է բացառապես մեկ խնդրի վրա՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության պահել այնքան ժամանակ, որքան գոյություն կունենա Հայաստանը։ Ցավոք, այլ ներգրավվածություն, չեմ ասում այդ գործընթացների վրա ազդեցությու Հայաստանն այսօր չունի, այն պարզ պատճառով, որ իշխանությունները դրանով չեն զբաղվում, իշխանություններն այլ առաջնահերթություն ունեն սպասարկում են բացառապես սեփական անձնական շահերը՝ մի կողմ դնելով Հայաստանի պետական և մեր ժողովրդի ազգային պետական շահերը»,- նշեց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ այս խառնաշփոթ զարգացումների պայմաններում Հայաստանն իսկապես կարող է դառնալ մարտական գործողությունների թատերաբեմ, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ թուրքադրբեջանաիսրայելական դաշինքը պատերազմ սկսի Իրանի դեմ, եթե, իհարկե, այդ պատերազմն հասունանա։ Նրա խոսքով՝ այդ պատերազմի հասունացումն այնքան էլ հեշտ գործ չէ, քան առաջին հայացքից կարող է թվալ. ամեն դեպքում Իրանը մի երկիր է, որի դեմ բոլորն են վախենում պատերազմել։
Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական բնույթի դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան։ Երեւանը հայտարարում է, որ Եվրամիության նախորդ՝ 2-ամսյա առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում զսպող դեր է խաղացել եւ որոշակի չափով Ադրբեջանին հետ է պահել Հայաստանի տարածք նորից ներխուժելուց, այդ պատճառով էլ հայկական կողմը դիմել է, որպեսզի Եվրամիությունը նոր եւ ավելի երկարաժամկետ առաքելություն ուղարկի Հայաստան։ Ռուսաստանը, սակայն, կոշտ է արձագանքել՝ հայտարարելով, որ ԵՄ-ի՝ դիտորդներ ուղարկելու նպատակը ոչ թե խաղաղությանը նպաստելն է, այլ Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական պայքարը սրելը:
Հայկ Սահակյանը վերլուծել է, թե ինչ դեր կարող են խաղալ ԵՄ դիտորդներն Ադրբեջանի հնարավոր հարձակումները կանխելու հարցում, ո՞րն է դիտորդներ ուղարկելու՝ Եվրամիության գլխավոր շարժառիթը, ի՞նչ կապ ունի սա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման եւ Ռուսաստանի ազդեցության թուլացման հետ:
Արդյո՞ք ԵՄ դիտորդների ներկայությունն Ադրբեջանին հետ կպահի Հայաստանի վրա հարձակվելուց, ինչու՞ Ադրբեջանի վրա ավելի հզոր ճնշում միջազգային հանրությունը չի գործադրում, որպեսզի դադարեցվի Արցախի շրջափակումը, արդյո՞ք Արևմուտքը կարող է եւ պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին եւ նման երաշխիքներ ապահովել արցախահայության համար, եթե Արցախի հետագա կարգավիճակը Արեւմուտքում դիտարկվում է Ադրբեջանի կազմում: Այս եւ այլ հարցերի շուրջ դիտեք հարցազրույցները գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի եւ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
Թշնամական պետությունները օգտվեցին այն հանգամանքից, որ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո փրկարարական ծառայություններն զբաղված են, և ԱԹՍ-ներով հարվածներ հասցրին Իրանի ռազմավարական օբյեկտներին։ Այս մասին «Փաստինֆո»— ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ մեկնաբանելով նախօրեին Իրանում տեղի ունեցած իրադարձությունները։
Նրա կարծիքով՝ վարկածը, թե երկրաշարժը հետևանք էր այդ հարվածների, այնքան էլ իրատեսական չէ․ կատարվածի շուրջ բարձրացված աղմուկը ԱԹՍ հարվածներին հաջորդած մեդիագրոհի հետևանք է։
«Ոչ այնքան ուժեղ գրոհները բավականին լուրջ ներկայացվեցին՝ ընդհուպ մինչև ռազմական օպերացիայի սկսման փորձ Իրանի դեմ, բայց կարելի է ասել, որ նախկինում էլ ավելի հաջողված հարվածներ են եղել Իրանի դեմ»,- նշեց Միսակյանը՝ հավելելով, որ դատելով ամեն ինչից կարելի է ենթադրել՝ հարվածների հետևում Իսրայելն է կանգնած։
Չնայած լարվածության աճին՝ իրանագետը գրեթե բացառում է երկու երկրների միջև լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ գործնականում նման պատերազմի նախադրյալ չկա և ոչ էլ հնարավորություն, իսկ միմյանց ռազմավարական լուրջ օբյեկտներին լուրջ վնասներ հասցնելու պրակտիկան Իրանի և Իսրայելի պարագայում նոր երևույթ չէ։
«Չեմ կարծում, որ սա կարող է Իրանի դեմ ռազմական լուրջ էսկալացիայի հանգեցնել, դա գրեթե բացառված է։ Համենայնդեպս, այս փուլում չկան պետություններ, որոնք ցանկանան իրենց հողը տրամադրել Իրանին հարվածելու համար, իսկ Իսրայելին պետք է Իրանին սահմանակից որևէ պետություն, որը կհամաձայնի դառնալ հարթակ այդ հարվածների համար։ Հասկանալի է, որ ավելի շուտ պայքարի թեժացման փուլ է գնում․ Իրան-Իսրայել մշտական պայքարի փուլում որոշակի թեժացումներ միշտ էլ եղել են»,- ընդգծեց իրանագետը։
Միսակյանը գրեթե բացառում է նաև այն հանգամանքը, որ հարձակումը կարող է իսրայելաադրբեջանական գործակցության հետևանք լինել՝ հաշվի առնելով Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա հարձակման փաստը։ Թեև, ըստ նրա, Արևելյան Ատրպատականի հատվածներում հարվածներ հասցնելը հնարավոր է ու ավելի հեշտ է հիմնականում Ադրբեջանի տարածքից։
«Իրանի սոցցանցային տիրույթում արդեն կան տեղեկություններ, որ Ադրբեջանը կարող էր այս լարվածության ֆոնին բազաները տրամադրել հարձակումների համար։ Իսրայելը Ադրբեջանին թվացյալ ռազմական օգնություն ցուցաբերելու խոստումներով կարող է և որոշակի հակաիրանական գործողությունների հրահրել։ Ադրբեջանում պետք է հասկանան, որ չեն կարողանա այդ ծրագիրն իրականացնել, իրանակում այն կործանարար կլինի իրենց համար»,- շեշտեց Միսակյանը։
Ով էլ լինի Իրանի վրա հարձակվողը՝ անպատասխան չի մնա, իսկ եթե պաշտոնական Թեհրանում պարզեն, որ հարձակման հարթակ տրամադրողը կամ տրամադրողներից մեկը Ադրբեջանն է, համարժեք գործողությունները չեն ուշանա․ իրանագետը հուշում է՝ Իրանի պարագայում բավականին դժվար է այդ գործողությունների ժամկետներն ու մասշտաբները կանխատեսելը։
Ամերիկան Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու, որովհետեւ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ոչ պակաս կարեւոր երկիր է, քան Հայաստանը, եթե ոչ ավելի կարեւոր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Մի մոռացել պետքարտուղարության այն հայտարարությունը, որ եթե Իրան-Ադրբեջան ռազմական բախում լինի, ապա ԱՄՆ-ն Ադրբեջանի կողքին են կանգնելու: Այսինքն Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու լավագույն միջոցներից մեկը դիտարկվում է Ադրբեջանը: Այնպես որ սա մեծ խաղի ընդամենը մեկ բաղադրիչն է: Այնպես որ Ադրբեջանի դեմ պատժամիջոց չեն կիրառի: Ի դեպ, Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառվել է, 10 տարի գործել է 907-րդ բանաձեւը, որը հենց պատժամիջոց է եղել եւ հենց Լեռնային Ղարաբաղի համար:
ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնություն տրամադրում է բացառապես անվտանգային տեսակի: Այսինքն ոչ թե ռազմական, այլ անվտանգային օգնություն: Դրա նպատակը Իրանի հետ ծովային սահմանի պաշտպանությունն է: վերջին 2-3 տարիներին, որ Ադրբեջանին շուրջ 100 մլն դոլարի օգնություն է տրամադրվել, դա չի տրամադրվել Հայաստանի դեմ, տրամադրվել է Իրանի դեմ»,-ասաց նա:
Սուրեն Սարգսյանը նաեւ նկատեց, որ ԱՄՆ-ն մինչեւ պատժամիջոցներին հասնելը շատ լուրջ դիվանագիտական գործիքներ ունի, որ կարող են կիրառվել. «Դեռեւս այդ գործիքներն ԱՄՆ-ն չի սպառել, եւ համարյա զրոյական հվանականություն կա, որ ինչ-որ ձեւով Ադրբեջանի նկատմամբ կկիրառվեն ինչ-ինչ պատժամիջոցներ»,-համոզմունք հայտնեց միջազգայնագետը:
Կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող:
«Անմիջական հրամանատարն է մեղավոր հրդեհի համար: Կորպուսից մինչև հրամանատար պետք է հետևողական լինեն»,- ասաց նա և բացառեց թշնամու գործոնը:
Միքայելյանը նշեց, որ մոտ 5000 երկրապահ այս պահին գտնվում է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում:
«Մեր բանակն այդքան էլ մարտունակ չէ: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նոր պատերազմ լինել: Ես մեր բանակի կողքին եմ կանգնած: Թերացումների համար բոլորը պետք է պատասխան տան»,- ասաց նա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու Արցախի շրջափակմանը՝ Միքայելյանը նշեց.
«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Ինչի որ նրանք ուզեն, չեն բացի՞: Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»:
Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։
«Արմենպրես»—ը ներկայացնում է «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․
«Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:
Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:
Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում:
1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար:
Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության:
Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով:
Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին:
2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։
Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։
Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», — 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին:
Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին:
Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ:
Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։
ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:
Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալի նկատմամբ այսօր իրականացված զինված գործողության արդյունքում պարզ են դառնում մի քանի ուշագրավ հանգամանքներ։ Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․
«Նախ՝ հարձակումն իրականացրած անձն ատրպատականցի է և պարսկերեն խոսում է ատրպատականյան թյուրքերերենին բնորոշ ակնհայտ առոգանությամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Բաքվի քարոզչամեքենայի այն «պնդումը», որ իբր «30 միլիոն ադրբեջանցիներ Իրանում սպասում են Բաքվի բռնապետի հրամանին այս երկիրը կործանելու համար» հերթական լկտի սուտն է։ Իրականում ատրպատականցիները Իրանի պետականակերտ էթնիկական խմբերից են և իրանցի այլ ազգությունների հետ միասին պատրաստ են կործանելու հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։
Երկրորդը՝ պարզ է, որ Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալն իրականում հակաիրանականության կատարյալ որջ է՝ ընդ որում, այնքան հանդուգն, որ փաստացիորեն առևանգել է հարձակումն իրականացրած իրանի քաղաքացու կնոջը։ Դա է փաստում նաև հենց Ադրբեջանից բերված անվտանգության աշխատակիցների բավական մեծ քանակը, որոնցից մեկը ոչնչացվել, իսկ երկուսը միայն վիրավորվել են գործողության ընթացքում, հակառակ դեպքում՝ միայն դիվանագիտական գործառույթ իրականացմանը միտված որևէ ներկայացուցչություն կարիք չի ունենում նման մեծաթիվ բերովի անվտանգության աշխատակիցների։
Եվ երրորդը՝ Բաքվում, ի վերջո, պետք։ Է հասկանան, որ Իրանի նման, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում և չի մնալու, հետևաբար Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական անզուգաչափ արձագանքի Բաքվի բռնապետական վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում և ժամանակահատվածում»։
Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալի նկատմամբ այսօր իրականացված զինված գործողության արդյունքում պարզ են դառնում մի քանի ուշագրավ հանգամանքներ։ Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․
«Նախ՝ հարձակումն իրականացրած անձն ատրպատականցի է և պարսկերեն խոսում է ատրպատականյան թյուրքերերենին բնորոշ ակնհայտ առոգանությամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Բաքվի քարոզչամեքենայի այն «պնդումը», որ իբր «30 միլիոն ադրբեջանցիներ Իրանում սպասում են Բաքվի բռնապետի հրամանին այս երկիրը կործանելու համար» հերթական լկտի սուտն է։ Իրականում ատրպատականցիները Իրանի պետականակերտ էթնիկական խմբերից են և իրանցի այլ ազգությունների հետ միասին պատրաստ են կործանելու հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։
Երկրորդը՝ պարզ է, որ Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալն իրականում հակաիրանականության կատարյալ որջ է՝ ընդ որում, այնքան հանդուգն, որ փաստացիորեն առևանգել է հարձակումն իրականացրած իրանի քաղաքացու կնոջը։ Դա է փաստում նաև հենց Ադրբեջանից բերված անվտանգության աշխատակիցների բավական մեծ քանակը, որոնցից մեկը ոչնչացվել, իսկ երկուսը միայն վիրավորվել են գործողության ընթացքում, հակառակ դեպքում՝ միայն դիվանագիտական գործառույթ իրականացմանը միտված որևէ ներկայացուցչություն կարիք չի ունենում նման մեծաթիվ բերովի անվտանգության աշխատակիցների։
Եվ երրորդը՝ Բաքվում, ի վերջո, պետք։ Է հասկանան, որ Իրանի նման, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում և չի մնալու, հետևաբար Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական անզուգաչափ արձագանքի Բաքվի բռնապետական վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում և ժամանակահատվածում»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.