23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Գեղարքունիքի մարզի մարզխորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել, ընդ որում՝ այն ոչ սովորականներից է եղել, որովհետև մարզ է այցելել գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու մարզպետից ոսկե մեդալ ստացել, սակայն Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կրկին նիստին չի մասնակցել։
Ի դեպ, լուրեր են պտտվում, թե նա մարզպետական հավակնություններ ունի, և այս պայքարը նաև դրան է միտված:
Հրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ բարեկամ Թուրքմենստան այցելելու հրավերի և, իհարկե, ջերմ հյուրընկալության համար: Գեղեցիկ և հյուրընկալ Աշգաբատը հիանալի քաղաք է, որն իր հորինվածքով, նախագծով, հարմարավետությամբ կարող է ժամանակակից քաղաքաշինության իսկական օրինակ ծառայել: Ես երեկ տեսա նոր շինություններ, տեսա, թե ինչ է Աշգաբատում ավելացել այս մեկ տարում և, իհարկե, հաճույքով եմ վերադառնում ձեր հիասքանչ երկիր:
Մենք բարեկամական և վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկեցինք հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր կողմնորոշիչները: Ես ուրախ եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մեր այցերի կանոնավորությունը հաստատում է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մեր բարեկամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման գործում:
Մենք, իհարկե, հանգամանորեն քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ցավոք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան և ոչ միայն 2014 թվականին, այլ նաև հետագայում մեր հարաբերությունները, ես նկատի ունեմ առևտրատնտեսական, արժանի կլինեն մեր քաղաքական հարաբերություններին: Մենք նաև քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի զարգացումը:
Բանակցությունների արդյունքներով ստորագրվեցին քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթեր, որոնք կլրացնեն ավելի քան 60 փաստաթղթից կազմված մեր իրավապայմանագրային բազան: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել այսօր ստորագրված ավիացիայի հարցերով հուշագիրը, որը նպատակաուղղված է այդ ոլորտում փոխհարաբերությունների ազատականացմանը: Շուտով մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունից: Հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով Աշգաբատ հասնել ընդամենը երկու ժամում: Իսկ դա, վստահ եմ, կբերի փոխադարձ փոխանակումների, զբոսաշրջության աճին, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու համար պայմանների էական թեթևացման:
Մենք պարոն Նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հարցեր և ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման կարևորությունը: Բանակցությունների ընթացքում հաստատվեց Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստել խաղաղության և անվտանգության հաստատմանը Անկախ պետությունների համագործակցության, ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով:
Ես այսօր ևս մեկ անգամ ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը ՝ հարցը կարող է և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար:
Մեր ժողովուրդներին միավորում են վաղեմի պատմությունն ու բարեկամության ավանդույթները: Մենք մանրամասնորեն խոսեցինք մեր հարաբերությունների հումանիտար բաղադրիչի մասին: Ես հույս ունեմ, որ այցի շրջանակներում անցկացվող մեր երկրի մշակույթի օրերը Թուրքմենստանում մեծ հետաքրքրություն կառաջացնեն:
Վերջերս Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր թուրքմեն մեծ պոետ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված գիտական համաժողով: Նրա աշխատանքները թարգմանվել են հայերեն:
Հայաստանում ցանկանում են ավելին իմանալ թուրքմեն հին ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության մասին: Համոզված եմ, որ հաջորդ տարի Երևանում ծրագրված ձեր երկրի մշակույթի օրերը ևս մեծ հաջողությամբ կուղեկցվեն:
Վերջում ցանկանում եմ վստահություն հայտնել, որ կայացած բանակցությունները, իսկ դրանք եղել են բաց և կառուցողական, կծառայեն մեր երկրների միջև բարեկամական կապերի հետագա զարգացման գործին:
Իհարկե, մենք Թուրքմենստանի Նախագահի հետ միաձայն ընդգծեցինք, որ մեր հանդիպումների կանոնավորությունը մեր հարաբերությունների զարգացման շարժիչ ուժն է, և դրա համար էլ ես հաճույքով հրավիրեցի Թուրքմենստանի նախագահին այցելել Հայաստան, որովհետև այդպիսի հանդիպումները մեծ օգուտ են բերում: Մեկ անգամ ևս, պարոն Նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության և այն ուշադրության համար, որը Դուք հատկացնում ենք մեր հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն:
Այսօր Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
***
Հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն
2014 թվականի ապրիլի 8-9-ը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան:
Բանակցությունների ընթացքում, որոնք անցան բարեկամության և փոխվստահության մթնոլորտում, տեղի ունեցավ կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ: Նախագահները նշեցին փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարներն արտահայտեցին միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:
Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական գնահատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատեցին դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստեցին միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատեցին միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծեցին ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատեցին գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:
Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվեցին բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Երկու պետությունների ղեկավարները նշեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվեց Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով: Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն դարձրեցին հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծեցին երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:
Երկու պետությունների ղեկավարները հաստատեցին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրեց Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:
***
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նրանք, ովքեր հայտարարում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր, առնվազն անկեղծ չեն: Չնայած առկա որոշակի ճգնաժամային իրավիճակին, Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի չէր, և ոչ մի քաղաքագետ, քաղաքական գործիչ չէր կարող վերլուծել, որ դա այս պահին տեղի կունենա: Տիգրան Սարգսյանի հրաժարականն, այնուամենայնիվ, անակնկալ էր»,-«Առավոտ»-ի հետ զրույցում նշել է նախկին վարչապետի նախկին օգնական Նարեկ Գալստյանը:
«Ես վստահ եմ, որ «ոչ իշխանական» քառյակի գործողությունների հիմքում ընկած էին անձնավորված դրսևորումներ, որոնք այսօր հանգել են իրենց տրամաբանական ավարտին, և առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպես են իրենք իրենց համար լրջագույն խնդիրներ առաջացնում: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ԲՀԿ-ն առաջիկայում, այնուամենայնիվ, դառնալու է իշխող կոալիցիայի անդամ»,-նշել է Ն. Գալստյանը:
Թե հատկապես ինչն է դա հուշում` հարցին էլ նման պատասխան է տվել. «Ես կարծում եմ, որ այդ քաղաքական կազմակերպությունը, որը սպասարկում է մեծ գործարարի շահերը, վարում էր անձնավորված պայքար և խնդիր ուներ, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարական տա: Եթե հաշվի առնենք այն անունները, որոնք շրջանառվում են վարչապետի հավանական թեկնածուների շարքում, իրենց համար, թերևս, ընդունելի կլինի, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնի: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական անկումը, որը կոչվում է Հայ ազգային կոնգրես, և որը վերջին 3-4 տարիների ընթացքում ընդամենը սպասարկում էր ԲՀԿ նախագահի PR արշավը, կհայտնվի ոչ այնքան հաճելի իրավիճակում: Դեռ մի բան էլ ստիպված կլինեն քաղաքացիներին բացատրություն տալ իրենց կատարած գործողությունների համար:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, ԲՀԿ գործարարներն ուրախությունից մի քանի օր է՝ ուշքի չեն գալիս: Քեֆը քեֆի հետևից են անում: Նրանց մի մասը նախորդ օրը քեֆ անելով, հասել է Դիլիջան, անցել Վրաստան` «Շերատոն» ռեստորանում շարունակել «տոնախմբությունը»` հոտնկայս խմել իրենց ազատագրման, շառից-փորձանքից պրծած լինելու կենացը, ձեռքի հետ էլ «ապագա վարչապետ», «մեր ազիզ ախպեր» Հովիկ Արգամիչի կենացը:
Նույն շաբաթ օրը, ժամը մեկից մենարկել է ՀՅԴ ԳՄ նիստը, որը բավական երկար է տևել, դաշնակցակաները տարբեր մոտեցում ունեն Արգամիչի հարցում, բայց այստեղ էլ նրան «սիրողներ» կան: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ԳՄ-ում 2 թև կա. որոշ հավատավոր ընկերներ պնդել են, որ պետք է մտնել ազգային համաձայնության կառավարություն, ԲՀԿ-ն էլ պետք է ներկայացված լինի այնտեղ, պետք է կոալիցիայի հենքում լինեն իրենց հայտնի 7 կետերը, պորտֆելների մասով նախընտրելի են սփյուռքի, մշակույթի և սոցապնախարարությունները:
Բայց ԳՄ նիստն ավարտվել է առանց համաձայնության գալու: Քննարկումները ՀՅԴ-ում դեռ կշարունակվեն: Բայց էական է, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա: Իսկ ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի քաղաքական կոնսուլտացիան կկայանա, հավանաբար, հինգշաբթի օրը:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը:
Նախագահ Սարգսյանն ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ նրան ևս համարում է վարչապետի հավանական թեկնածու: Սարգսյանը հասկացրել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, քանի որ, ակնարկել է, որ դիտարկում է այլ թեկնածություններ ևս:
Եթե ԲՀԿ-ն չմիանա կառավարող կոալիցիային, ինչը միանգամայն հնարավոր է, ապա Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում կարող է նշանակվել բացառապես ԲՀԿ-ին զսպելու և կաշկանդված պահելու համար:
168 ժամ
Երբ 2011-ի սեպտեմբերին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ազատվեց աշխատանքից, տարբեր ենթադրություններ ու վարկածներ էին հնչում, թե ինչն է անսպասելի հրաժարականի պատճառը։ Բայց քանի որ ոչինչ թաքուն չի մնում, այժմ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը բացահայտում է Կարապետյանի հրաժարականի բուն պատճառը։
Բանն այն է, որ այն ժամանակ արդեն վարչապետի աշխատանքից շատ դժգոհություններ կային, և տարբեր պաշտոնյաներ, բիզնեսմեններ դրանք պարբերաբար բարձրացնում էին նախագահի մոտ, ինչը վերջինիս բոլորովին դուր չէր գալիս։ Պարզվում է՝ այդ մասին բարձրաձայնողներից մեկն էլ եղել է Կարեն Կարապետյանը, ով արտահայտվել է այդ մասին ու հրաժարականի դիմում տվել:
Հրապարակ
Վարչապետի փոփոխությամբ որևէ լուրջ հեղափողություն տեղի չի ունենա. այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, Տիգրան Սարգսյանի հրաժարականը կանխատեսելի էր. դեռևս 2011թ-ից խոսվում էր դրա մասին:
«Ինձ թվում է, որ կառավարությունում երկար չեն մնում. «զոհեր մատուցելն» այստեղ բավականին նորմալ դիրքորոշում է»,-ասաց քաղաքագետը:
Նա կարծիք հայտնեց, որ այն խնդիրները, որոնք ծառացած էին Հայաստանի առջև, այսօր էլ կան:
«Ամենակարևոր խնդիրը Հայաստանի համար ներդրումների քաղցն է, երկար և էժան փողերը, որը ամենամեծ խնդիրն է ամբողջ աշխարհում: Այս խնդիրը լուծում էր Տիգրան Սարգսյանը, և հաջորդ վարչապետը նույնպես պետք է լուծի: Երկրորդ կարևոր խնդիրը` կոլիզիան Մաքսային միության շուրջ, Հայաստանը մի շարք ապրանքների մաքսատուրքերի շուրջ բանակցություններ է տանում, սա պետք է բարեհաջող ավարտին հասցնել: Մյուս խնդիրը` Հայաստանի դիրքորոշումը Եվրամիության և Մաքսային միության վերաբերյալ է, սա նաև տնտեսական դիրքորոշում է: Մի այլ կարևոր խնդիր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շարունակությունը, օլիգարխների, մենաշնորհների դեմ պայքարը»,-թվարկեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ այդ խնդիրները միայն վարչապետի խնդիրները չեն, և հնարավոր չէ լուծել 1-2 տարում:
«Սրանք պետք է լուծվեն նախագահական ապարատի աշխատանքով: Դա երկար ու դժվար գործընթաց է, բայց պետք է անել»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ով կլինի հաջորդ վարչապետը, Ալեքսանդր Իսկանդարյանը հրաժարվեց որևէ անուն նշել:
«Ես չգիտեմ, թե ով կլինի հաջորդը, և տարբեր անունների շահարկումը պարզապես հասարակության ռեակցիան տեսնելու համար է: Այսինքն որևէ հստակ որոշում, թե ով կլինի վարչապետ դեռևս չի կայացվել»,-նշեց քաղաքագետը:
Նա նաև բացառեց, որ վարչապետի փոփոխությունը կապված է Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական ճանաչելու հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրականությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին մայրաքաղաք Աշգաբատից կմեկնի Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կդիտի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:
Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և զարգացման նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանի այցի օրերին Աշգաբատում կկայանա նաև հայ-թուրքմենական գործարար համաժողով:
Ով էլ լինի նախագահի մատնանշած վարչապետը, ժողովրդին հաճելի չի լինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Ըստ նրա, այսօրվա էլիտան միտված է սեփական խնդիրների լուծման համար:
Տիգրան Կարապետյանը գտնում է, որ իշխանությունը՝ փոփոխելով վարչապետին, երկու խնդիր կարող է լուծել. մեկը՝ հանել ժամանակավոր իրավիճակի սրությունը և մյուսը՝ նախապատրաստվել նախագահական ընտրություններին։
Նրա կարծիքով, վարչապետի նոր պաշտոնում կնշանակվի Հովիկ Աբրահամյանը:
«Հովիկ Աբրահամյանը միշտ ձգտել է վարչապետի պաշտոնը ունենալ, դրանով Սերժ Սարգսյանը քառյակի քայլերը կուղղորդի և սրությունը կհանի, իսկ ԱԺ պաշտոնում կունենա հավատարիմ մարդ։ Հովիկ Աբրահամյանը միշտ էլ քողարկված մի քանի քայլ է արել»,-ընդգծել է «Ժողովրդական» կուսակցության նախագահը՝ միաժամանակ նշելով, որ վարչապետի պաշտոնում ինքը կցանկանար տեսնել Գագիկ Ծառուկյանին:
«Գագիկ Ծառուկյանն ինքնին հզոր դեմք է, չնայած կարող է զգուշավոր լինի, չսրի։ Օրինակ` մեկ-մեկ ասում են՝ Օսկանյանը կգա, տո Վարդան Օսկանյանը չկա այդքան, իրեն էլ գիտեն, իրա գործերն էլ, պետք է դեմք լինի»,-նշել է բանախոսը:
Այն հարցին, թե ապագայում որտեղ է տեսնում Տիգրան Սարգսյանին, Կարապետիչը պատասխանել է՝ «Ջհանդամը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.