29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարություններին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։
Նախ՝ ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունները ներքին հարցով չեն զբաղվել։ Նկատի ունեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ, և այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ։
Երկրորդ՝ Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 70 տարուց ավելի, ներքին խնդիր չեն համարվում, քանի որ միջազգային հանրությունը դասեր քաղեց ավերիչ համաշխարհային պատերազմից, և որևէ բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի չի կարելի թույլ տալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առաջ։
Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքերը խաղաղ կարգավորման և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
«3-րդ բանակային կորպուստն, ի շնորհիվ Գրիգորի Խաչատուրովի, ամենամարտունակ ու պատրաստված կորպուսն է եղել»,- Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության հրավիրած ասուլիսում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։ Հայկազ Մկրտչյանը 3-րդ բանակային կորպուսի ժամկետային ծառայող է եղել և 2020 թ. հուլիսյան մարտերին է մասնակցել։
«Տեսնելով 2020 թվականի հուլիսյան մարտերի արդյունքը և ինչ պոտենացիալ ունի այդ կորպուստը, միտումնավոր ձևով 44-օրյա պատերազմի ժամանակ 3-րդ բանակային կորպուստն ամբողջությամբ թույլ չտվեցին մասնակցել կռվին՝ մասնատելով կարպուստը, տղաներին տարան տարբեր տեղեր, ինչը թույլ արդյունք պետք է ցույց տար, ինչին և ականատես եղանք»,- ասաց նա։
Տիկին Աննան հայտարարեց, որ իրավական, ուժային կառույցները ծառայում են կոնկրետ մի հոգու, ով ամեն ինչ անում է, որպեսզի բարոյազրկի բանակը, թուլացնի ուժային կառույցը։
«Ես այս ամենում միտում եմ տեսնում։ Գեներալ Խաչատուրովի նկատմամբ տեղի ունեցողը դրա ուղիղ շարունակությունն է»,- ընդգծեց նա։
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանն ասաց, որ «Որդիներ կանչ» կազմակերպությունն օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որ եթե կալանավորում են Գրիգորի Խաչատուրովին, ուրեմն սպասվում է նոր տարածքների զիջում, նոր զոհեր։
«Համոզվեցինք Տեղ գյուղի հարձակումից հետո։ Իմանալով, որ Խաչատուրովն այն եզակի հրամանատարներից մեկն է, ով հանգիստ չի կարող նայել, թե ինչպես է բզկվում հայրենիքը, զոհվում անմեղ տղաները, Նիկոլը, վախից ելնելով, նրան փակի տակ է պահում, որ հանկարած Խաչատուրովն իր շուրջ չկոնսոլիդացնի այն առողջ ուժերը, որոնք դուրս կգային հայրենքը պաշտպանելու, օրվա իշխանությանը վռնդելու»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Նա խնդրեց իր խոսքը փոխանցել Գրիգորի Խաչատուրովին. «Մենք իր կարիքը շատ զգում ենք։ Ամեն ինչ անելու ենք, օր առաջ դուրս գա»։
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այս քննարկման առանցքում իրական հերոսի, իրական գեներալի ազատության արդար պահանջն է։
«Խաչատուրովն այն գեներալներից է, որը դուրս է եկել անկախ Հայաստանի կրթական, ռազմական ուսումնարաններից։
Խաչատուրովը գիտական ռազմարվեստի գիտակ է։ Նրա դասախոսություններն ուղղակի ստրատեգի ներկայացրած դասախոսություններ են Հայաստանի, անվտանգային խնդիրների հետ կապված։ Խոսքը մի գեներալի մասին է, ով ունի ռազմարվեստի բոլոր հմտությունները, տիրապետում է դրանց գիտական առումով, կիրառել է պրակտիկայում՝ լինելով հաղթած գեներալ»,- ասաց նա։
Ռ.Մելքոնյանը նշեց, որ սիմվոլների պատերազմում, երբ թշնամին ստեղծում է իր համար սիմվոլներ, այս պահի իշխանությունները հեռացնում են մեր իսկ սիմվոլներին՝ նրանց մեղադրելով տարատեսակ, չհիմանավորված մեղքերում։
«Ստեղծվել է այնպիսի մի բարոյական անկման մթնոլորտ, որ հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին։ Սա, իրոք, համազգային աղետ է»,- ասաց նա։
Ռ.Մելքոնյանի խոսքով, իշխանական քարզոչությունը տարվում է այնպես, որ չկա որևէ հերոս, չկա որևէ սիմվոլ, չկա որևէ մաքուր անցյալ ու ներկա ունեցող մարդ, բոլորն ինչ-որ մեղքերում են մեղադրվում իրենց կողմից։
44-օրյա պատերազմի մասնակից, «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը համախմբման կոչ արեց։
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի ազատ արձակման հարցն ընդհանուր՝ Հայաստանի պետականության հետ կապված հարց է, բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ, փաստորեն, իշխանությունները հայամետ, հայակենտրոն գեներալին չեզոքացնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմին հերթական զոհն են մատուցել։
Այս օրհասական պահին, մեկուսացնելով գեներալին, ճանապարհ են բացել ադրբեջանցիների առջև նոր զիջումների համար»,- ասաց նա։
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները բնակեցնում է ագրեսիվ տարրով, որը հետագայում կարող է օգտագործվել թե՛ Արցախի, թե՛ Իրանի դեմ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «Շուշի քաղաքի նախկին հարկադիր վերաբնակների 95 տոկոսը նրա վերականգնումից հետո կվերադառնան իրենց տները։
«Նախ, ազգությամբ ադրբեջանցի Շուշիի բնակիչների մեծ մասը բնիկ շուշեցիներ չէին։ Մինչեւ 1920 թվականը Շուշիում ապրում էր մոտ 50 հազար մարդ, որից ավելի քան 47 հազարը հայեր էին։ Միայն մի փոքր մասն էին կազմում թյուրքերը եւ այլ մուսուլմանական ժողովուրդների ներկայացուցիչներ։ 1920 թվականին Շուշիում հայերի սարսափելի կոտորածից հետո մինչեւ 1970-ականների սկիզբը Շուշիի բնակչությունը չի գերազանցել 5-6 հազարը։ Այնուհետեւ սկսվեց ադրբեջանցիների զանգվածային բնակեցումը Ադրբեջանի տարբեր շրջաններից։ Երկրորդ՝ հայտարարությունները, թե «95 տոկոսը կվերադառնա», պարզապես խոսքեր են։ Անգամ եթե այնտեղ որոշակի թվով մարդ վերաբնակեցվի, ճնշող մեծամասնությունը շուշեցիներ չեն լինի կամ նրանց սերունդները։ Հասկանալի է, որ բնակեցվելու են եկվորներ կա՛մ Ադրբեջանի այլ շրջաններից, կա՛մ այլ երկրներից, օրինակ՝ կան մի շարք տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնում է թուրքմեններին, Մերձավոր Արեւելքից եկած մարդկանց, որոնք Ղարաբաղյան երրորդ պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանի կողմից, որպեսզի հետագայում դրանք վերածեն ագրեսիվ տարրի, որը կօգտագործվի ինչպես մեր, այնպես էլ Իրանի դեմ»,- ընդգծել է Բաբայանը։
Նա արձանագրել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը նաեւ վերաբնակեցման հարցով, քանի որ եռակողմ հայտարարությունը հուշում է, որ գործընթացը պետք է իրականացվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հովանու ներքո։ Իրականում, օկուպացված տարածքները վերաբնակեցնելու Ադրբեջանի գործողությունները տեխնիկապես անհնար է վերահսկել։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մենք ենք ու… «հա՜, Ավստրիան»
Դասականի ստեղծագործության այս խոսքերը՝ հատկապես հանրամատչելի դարձած հայտնի ֆիլմի հռչակավոր դերասանի կատարմամբ, կարող են ինչ-որ առումով բնորոշել «միջազգային հանրության» մեր պատկերավոր ընկալումը, այսինքն «միջազգային հանրությունը» Արևմուտքն է՝ չնայած Ավստրիայի անունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Արևելյան կայսրություն»։
Բայց սա զուտ փոքր-ինչ գեղարվեստական «նախաբանի» փոխարեն, իսկ իրականում մենք հաճախ այնքան ենք տարվում մենք և «միջազգային հանրությունը» արմատավորված կարծրատիպով, որ մոռանում ենք, թե առաջնայինը ոչ թե դա է, այլ՝ մենք ու թշնամին։
Ըստ այդմ, դիցուք, թշնամու խորհրդանիշ լաթի կտորի այրումը նույնպես դիտարկվում է գրեթե միայն մենք-«միջազգային հանրություն» հարացույցի շրջանակներում՝ մոռանալով մենք-թշնամի հարթությունը։
Իսկ սա արդեն շատ ավելի ուշագրավ է։ Բանն այն է, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։
Հիբրիդային պատերազմներին բնորոշ այս ծրագրված գործողության մեկնարկի առաջին նշանները երևացին Բաքվի բռնապետի որոշ քարոզչամիջոցներում՝ Երևանի մարզահամերգային համալիրում բացման արարողության ընթացքում թշնամական լաթի կտորի հայտնվելուց անմիջապես հետո։
Գործողությունը, սակայն, տապալվեց թշնամական խորհրդանիշ լաթի կտորի այրմամբ, որն առնվազն հարցականների մի փունջ ի հայտ բերեց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից միահեծան կառավարվող սեփական հասարակության ուղեղներում, որոնցից ամենակարևորն, ըստ իս, այս մեկն է՝ «իսկ արդյոք չե՞ն խաբում մեզ՝ պնդելով, որ հայերն այլևս հանձնվել են, և Բաքվի բռնապետը կարող է նրանց հետ վարվել, ինչպես կամենա»։
ArmLur.am-ը ադրբեջանցի դիվերսանտների՝ ՀՀ տարածք ներխուժման և Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած սահմանային բախման մասին զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծից: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ է սա իրենից ենթադրում:
-Դա չլինող բան է այս պահին, անհնար է զորքերի հայելային հետ քաշումը:
-Ինչու՞ է անհնար:
-Որովհետև դու գտնվում ես պատրազմական իրավիճակում, դրա համար էլ անհնար է, իսկ թե ի՞նչ հետևանքներ կլինեն, դրա մասին չեմ խոսում, ես գիտեմ, որ դա չլինող գործընթաց է, դրա համար չեմ էլ ուզում բացատրել՝ ինչը-ինչ է: Մեր և Ադրբեջանի միջև իրավիճակն այնպես է, որ անհեթեթություն է անգամ դրա մասին խոսելը:
-Պարո՛ն Հակոբյան, օրեր առաջ՝ ապրիլի 10-ին, ադրբեջանցի երկու դիվերսանտ ներթափանցել էին ՀՀ տարածք: Նրանցից մեկը հաջորդ օրը ձերբակալվել էր, իսկ մյուսը՝ շուրջ երեք օր շրջել էր Սիսիանի գյուղերում, և երեկ միայն նա հայտնաբերվեց, այն էլ ոչ թե իրավապահների , այլ՝ քաղաքացիների կողմից: Ի՞նչ գնահատական կտաք սրան, մեր անվտանգությունն այդքան ցածր մակարդակի՞ է և արդյո՞ք իրավապահներն անգործություն չեն ցուցաբերել:
-Իրավիճակին մանրամասն չեմ տիրապետում, բայց շատ վատ է, որ ներթափանցելուց հետո ոչ թե իրավապահներն են բռնում, այլ՝ քաղաքացիներ են հայտնաբերում, սա նշանակում է, որ որոնողական աշխատանքները վատ են կազմակերպված:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադառնալով Տեղ գյուղի սահմանային վերջին միջադեպին , հայտարարեց, որ ի հանձնարարականներըչեն կատարվել, թերացումներ են եղել: Ի՞նչ թերացումների մասին է խոսքը:
-Առանց թերություն հո չի՞ լինում: Արդեն ասել եմ, որ հնարավոր էր այդ միջադեպը կանխել:
-Հաշվի առնելով այդ միջադեպը՝ սահմանային նոր էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ եք:
-Նոր Էսկալացիայի վտանգ միշտ էլ կա:
-Իսկ Հայաստանն ունի՞ բավարար ռեսուրսներ՝ դիմակայելու համար:
-Չեմ կարող ասել, քանի որ իրավիաճակին չեմ տիրապետում:
-Պարո՛ն Հակոբյան, ի վերջո, Տեղ գյուղի սահմանային միջադեպը զինվորականների՞, թե՞ քաղաքական իշխանության մեղավորությունն է:
-Ամբողջ պետության :
-Կոնկրետ ո՞ւմ:
-Վերից վար, քննությունը կպարզի՝ ով է մեղավոր:
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», — այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ-ան պատգամավորի Արցախի ինքնորոշման վերաբերյալ հարցին։
Քանի որ «Մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք ընդունվել են 2007 թվականին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, News.am-ը մեկնաբանության խնդրանքով դիմեց երկրորդ նախագահի գրասենյակ։
Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն, մեզ հետ զրույցում ասաց․ «Բազմիցս հանգամանալից եւ սպառիչ անդրադարձել ենք այս հարցին: Չկրկնվելու համար, մեջբերեմ նախորդ տարի նոյեմբերի 14-ին գրասենյակի արձագանքից մի հատված․
«2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար եւ չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլեւ առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի եւ երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլեւս հրապարակված են, եւ նույնիսկ Ալիեւի կամ որեւէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս…»։
Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ու 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը, խոսքը հայկական ու ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ ԵՄ հայտարարության մեջ ընդգծվել է՝ այդ սահմանագիծը պետք է հարգվի», — ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե հայտարարությունում ընդգծվում է սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնել ենք 2021 թվականից ու նման գործողությունը բխում է Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների տրամաբանությունց։ Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման ու ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերին Սոչիում։ Այդպես է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցում», — ընդգծեց Փաշինյանը։
Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել, հայկական բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Իրավիճակը հարաբերական կայուն է։ Մարտական գործողություններ չկան։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Մնացած տեղեկատվությունը պաշտպանական գերատեսչությունը ժամանակ առ ժամանակ կտրամադրի»,- ասաց Խաչատրյանը։
Ներկայացնելով ապրիլի 11-ի Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մանրամասները ՝ Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական մեքենան իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել է հայկական դիրքերին բանակցությունների պատրվակով և պահանջել հայ զինծառայողներից դադարեցնել ինժեներական աշխատանքները։
«Մերոնք արժանի պատասխան են տվել, և պատասխանից հետո մարտական գործողություններ են սկսել։ Բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ մարտական գործողությունները դադարացնելու հարցում որևէ երրորդ կողմի միջնորդություն չի եղել, այն դադարեցվել է Հայատանի Հանրապետության ուժային գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների խոսակցությունների արդյունքում։
«Հարցը այսպես է դրվել՝ շարունակում ենք կռվե՞լ, վերածվո՞ւմ է պատերազմի, թե՞ դադարեցնում ենք։ Վստահ եմ, որ դադարեցման հարցում մեծ դեր է ունեցել նաև այն, որ մեր բանակը իր դիրքերում ամուր կանգնել է և պատասխան հարված է տվել»,- ընդգծեց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի ինժեներական աշխատանքներ չիրականացվեն։
«Հայկական կողմն այնտեղ շատ լուրջ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, իսկ դա, իհարկե, ադրբեջանցիների դուրը չի գալիս և փորձում են ամեն կերպ խափանել աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը;
Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
«2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո տևական ժամանակ քննարկվում էր Հայաստանի բաց առաջարկն Ադրբեջանի հետ սահմանագծին դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ»,-ԱԺ հայտարարությունների ժամաին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա հիշեցրեց, որ դրա արդյունքում առաջնագծում տեղակայվել են ԵՄ քաղաքացիական դիտորդները, որոնք ավելի ուշ հայտարարել են, որ իրենց ձեռքի միակ գործիքը լուսանկարչական ապարատն ու հեռադիտակն է:
Նկատելով, որ մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին որ ԵՄ առաքելությունն իր տեղեկատվությամբ կսիվում է նաև Ադրբեջանի հետ՝ Տիգրան Աբրահամյանը ասաց. «Դրա պաշտոնական հաստատումը կնշանակի անվտանգության լրջագույն սպառնալիք Հայաստանի հանրապետության համար:
Առ այս պահը հստակ չէ, թե առաքելության գործունեությունն ինչպիսի քաղաքական հետևանքներ կունենա ԵՄ կառույցներում և վերջնարդյունքում ի՞նչ նպատակի կծատայի: Այն կդառնա Ադրբեջանի վրա՝ ըստ ԵՄ առաջնահերթությունների ճնշելու գործի՞ք, թե՞ որպես հետևանք կծառայի ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու համար»:
Դրա համատեքստում ընդդիմադիր պատգամավորը ուշագրավ համարեց ՌԴ-ից արվող հայտարարությունները և քննարկումները, որ ՀՀ-ից դրական ազդակներ են ստացվել նույն սահմանագծին ՀԱՊԿ դիտորդներ կամ խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ և որի շուրջ քննարկումներ են ընթանում, և ըստ հնչող ռուսական գնահատականների՝ գնդակը Հայաստանի դաշտում է:
«Քննարկման օրակարգ է բերվել ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնության փաթեթի հարցը, որը կարծես նույն առաջարկի շրջանակներում է: Այս տեսանկյունից ևս մեծ թվով հարցեր կան առ այն, թե ինչ առարկայական առումով է ներկայացվում ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցությունը և ինչ գործառույթնրի շրջանակներում է տեղի ունենալու ՀԱՊԿ դիտորդների հնարավոր տեղակայումը»,-կարևորեց Աբրահամյանը:
Նա հայտնեց, որ ՀՀ միջին վիջակագրական քաղաքացու համար առաջնայինը Ադրբեջանի զսպումն է՝ նվազագույն կորուստներով, ինչը նշանակում է որ ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի առաջարկությունների հարցում իշխանությունները պետք է փակագծերը բացեն, թե որն է ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի առաջարկությունների տարբերությունը, ինչ գործոնները հաշվի առնելով են կայացվել այս կամ այն որոշումը և որ համակարգը կարող է առավելագույնս ապահովել ՀՀ-ի անվտանգությունը:
Ընդգծելով, որ այդ հարցում իշխանությունը քչախոս է՝ Աբրահամյանը նկատեց, որ տպավորություն կա, թե իշխանությունները հանրությունից թաքցնում են իրականությունը:
«Ի՞նչ սկզբունքներ են ընկած իշխանությունների որոշումների հիմքում՝ աշխարհաքաղաքական, պրագմատիկ, թե, ինչպես շատ դեպքերում է լինում, կամայական: Համենայն դեպս, ինչ որոշում էլ լինի, իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Հայաստանի և Արցախի առաջնահերթություններով, այլ ոչ թե պահի կամ աշխարհաքաղաքական կենտրոնից եկող որոշումներով, որոնք սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ այս կամ այն կենտրոնի շահերը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես չափազանց լարված է։ Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհը զբաղված է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ոգևորված 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցած ռազմական հաջողություններով, համարում են, որ հիմա թյուրքական պետությունները միմյանց կապելու իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչելու լավ հնարավորություն ունեն։ Անկարան և Բաքուն բավական արդյունավետ դերաբաշխում են իրականացրել՝ Ալիևի վարչակազմը դիմում է ռազմական սադրանքների, որոշակի խնդիրներ լուծում, իսկ հետո Թուրքիան սկսում է արդարացնել ու պաշտպանել Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի և ողջ աշխարհի առջև։ Ցավոք, թուրք-ադրբեջանական այս մարտավարությունը դեռևս աշխատում է և նրանք շարունակում են օր օրի ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։ Այս մասին «Շարղ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Համաթյուրքական շահերից զատ Բաքվի կառավարությունը, իհարկե, հանդես է գալիս սեփական օրակարգերն առաջ տանելու նախաձեռնություններով։ Դրանք, առաջին հերթին, ենթադրում են Արցախի և Սյունիքի հայաթափում ու անեքսիա։ Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ միայն այդ դեպքում իրենց պետությունը կարող է արդյունավետ և կենսունակ լինել։ Եվ քանի դեռ Հայաստանը թուլացած է ու, ըստ էության, գտնվում արտաքին՝ այդ թվում թուրքական շահերի մեծ ազդեցության ներքո, Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը։ Այս ճանապարհին բոլոր տեսակ հակազդեցությունները Բաքվի իշխանությունները հաղթահարում են սպառնալիքների ու ուժի գործադրման միջոցով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները չեն զգաստանում անգամ Իրանից հնչող զգուշացումներից»,- նշել է Վանեցյանը։
Ինչ վերաբերվում է էսկալացիա չլինելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Փաշինյանի հայտարարություններին, ապա Վանեցյանն ասել է, որ նման կանխատեսումների հիմքեր չի տեսնում։ «Այսպես կոչված խաղաղության պայմանագիրն էլ ոչ այլ ինչ է, քան Հայաստանին պարտադրվող հերթական կապիտուլյացիա։ Ես լիահույս եմ, որ կգան ժամանակներ, երբ Հայաստանն իսկապես ի վիճակի կլինի խաղաղության դարաշրջան թևակոխել, բայց դա կլինի արժանապատիվ ու ուժերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղություն»,- նշել է Վանեցյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.