29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:
Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
***
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը եւ չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական եւ տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։
«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ–ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», — ասացԿոպիրկինը։
Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, եւ խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։
Դեսպանը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։
«Խաղաղապահները օկուպացիոն ուժ չեն ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, երբ կար պարետատուն, որտեղ որոշումներ էին կայացվում: Խաղաղապահների գործառույթները բոլորովին այլ են: Ես միանգամայն համոզված եմ, որ ամենակարեւոր հարցում խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց գործառույթը։ Այլ բան է, որ առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծում` եռակողմ հայտարարության ներքո ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այստեղ պետք է համատեղ ջանքեր գործադրվեն։ Այդ հիմքի վրա էլ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աշխատում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հեշտ չէ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծեց ՀՀ–ում ՌԴ դեսպանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից Լաչինի միջանցքի մուտքի մոտ փակել է Հակարի գետի կամուրջը եւ անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանից կտրվել են Լեռնային Ղարաբաղի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Սիրելի հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը:
Բաբկեն Թունյանը նշել է, որ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, հսկիչ անցակետ տեղադրելուն։
«Կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին բնականաբար իրենք բուռն արձագանքեցին»,- ասել է գագաթնաժողովին մասնակցած ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ինքը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:
«Շեշտել եմ, որ Ադրբեջանը ապօրինի բլոկադայի է ենթարկել Արցախը ու արցախահայությանը, ու այդ մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած, դեղորայքի, պարենի պակաս կա, ու ըստ էության ցեղասպանության վտանգ, ու դրա մեղավորն ու պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Իմ ելույթի ժամանակ ադրբեջանցիները տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,- պատմել է Պապոյանը:
Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը:
Մանրամասները՝ տեսանյութում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ՝ կոմունիկացիայի, փախստականների, սահմանների, բնական ռեսուրսների կառավարման և այլ հարցեր։ Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ նրա, մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Նախկին դեսպանի խոսքով՝ այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է: Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար: Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ բազմիցս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք տեր են 29.800 քկմ տարածքին, հետևաբար՝ եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
«Հայաստանի իշխանությունների կողմից խոսվում է «Արցախում բնակվող հայերի իրավունքներից և անվտանգությունից», ի սկզբանե նրանք այս թեզն էին առաջ տանում։ Այսինքն՝ խոսվում է ոչ թե Արցախի Հանրապետության ինքնորոշման գոյությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու, այլ «իրավունքների ու անվտանգության» մասին։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները խոսում են Արցախն Ադրբեջանի կազմ տանելու և այդ իրավունքները ճանաչելու մասին, ինչն անընդունելի է։
Ինչպես իր մի քանի հայտարարություններով արդեն նշել է Արցախի ԱԺ-ն, Արցախի պետականության ու անկախության գոյությունը մեզ համար «կարմիր գծեր» են, և այսօր արցախահայությունը պայքարում է իր իրավունքներն իրացնելու համար։
ՀՀ իշխանություններն ամենաբարձ մակարդակով հայտարարել են, որ իրենք տեր են 29.800 քկմ տարածքին, և այդ խորապատկերի վրա էլ նրանք կճանաչեն նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կարծում եմ՝ սա ակնհայտ է, և որևէ բան քննարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանի իշխանությունն այս մասին բացահայտ ասում է»,- նշեց Վահրամ Բալայանը։
Ինչ վերաբերում է նման իրավիճակում Արցախի անելիքներին, Վահրամ Բալայանն ասաց, որ բարդ է պատասխանել, թե ինչ պետք է անել, քանի որ Արցախը ռեալ կարող է հաջողել, եթե Հայաստանից կարողանան օժանդակություն ունենալ, ինչը, ցավոք, չկա։
«Մեզ մնում է եղած ռեսուրսներով ու հնարավորություններով, ինչո՞ւ չէ՝ փորձելով օգտագործել նաև սփյուռքի հնարավորությունները՝ փորձել մեր ձայնը հասցնել աշխարհին և եղած հնարավորություններով պայքարել»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։
Երբ որ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել։ Այս մասին այսօր Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատերազմի պատրաստ լինելու մասին։
«Եվ երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում, հատակին բերանքսիվայր պառկած։ Սկզբում թվում է, մտածում են, թե վատացել է, մահացել է․ անշարժ վիճակում պառկած»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ պարզվել է, որ Ստալինը ողջ-առողջ է․ «Բայց պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետև նոր պայմանագիր (Նացիսատական Գերմանիայի հետ Չհարձակման պայմանագիրը — Tert.am) էր ստորագրել և իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու»։
Կառավարության ղեկավարը նշեց, որ ըստ վկայությունների՝ 3 օր Ստալինը բերանքսիվայր պառկած է մնացել։ «Մինչև համոզել են՝ «լավ որ դու ես այդ վիճակում, բա հիմա մենք ի՞նչ վիճակում ենք, վե՛ր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»»,- ասաց Փաշինյանը։
***
Անվտանգության միայն մի երաշխիք կա․ դա խաղաղությունն է։ Այս մասին Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխարի 70 տոկոս երկրները, որոնք ինքնուրույն իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։ Ո՞նց են ապահովում իրենց անվտանգությունը, խաղաղության շնորհիվ։ Որ պահին պատերազմ սկսի այդ երկրները չեն կարող դիմակայել»,- նշեց Փաշինյանը։
Ըստ գործադիր իշխանության ղեկավարի՝ կան երկրների ղեկավարներ, որոնք խոստովանում են, որ չեն կարող դիմակայել։
«Ինչո՞ւ չկարողացանք կառավարել պատերազմի հետ կապված իրադրությունը։ Որովհետև պատարազմի հետ կապված իրադրությունը կառավելու համար մենք պետք է անենք մի շարք արձանագրումներ, որոնք որևէ կերպ չէինք կարող անել»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։
«Մենք ինքներս մեզ հետ պետք է առերեսվենք՝ մեր ընկալումների, մեր պատկերացումների, անվտանգային մեր համակարգերի հետ։ Օրինակ՝ մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ»,- ընդգծեց Փաշինյանը։
Միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա: Այս մասին, մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է նաև ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա: Մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացված են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների: Այսինքն՝ այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ», — ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով, մեր ռազմավարական խնդիրն է, այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել, բայց ինչ ձևերով ու միջոցներով է հնարավոր դա անել. «Կկարող է լինել վարկած կամ առաջարկ, մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը։ Դա մոտեցում է, բայց դա փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգությունը կապահովվի»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը. «Հիմա հաջորդ հարցը. արդյո՞ք իրատեսական է կամ հնարավոր է խաղաղությունը։ Այո հնարավոր է, բայց նաեւ պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։
Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ առաջինը խաղաղության հասնելու քաղաքական կամք, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Խնդիրն այն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար:
Որովհետեւ, այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, կարող են լինել տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Հետևաբար մեր խնդիրն է՝ իրատեսությունը, ընդունելիությունն ու հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանասավորել ու բերել մի հարթության վրա։ Ինչքանո՞վ հնարավոր կլինի չեմ կարող ասել, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես կարող եմ միանշանակ ասել»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե մենք քայլում ենք ականապատ դաշտի միջով. «Ինչքան քայլում ենք այն ականապատ դաշտի միջով, այնքան ականներն ավելի խտանում են. սա մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքեր ու ճկունություն», — հավելեց Փաշինյանը:
Շուտով կարող է ստորագրվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման մասին փաստաթուղթ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նա կարծում է, որ Հայաստանն արեւմտյան ուղղության հետ մեկտեղ խաղում է նաեւ թուրքական ուղղությամբ։ Նա հիշեցրեց Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա եւ նրա հանդիպումը Չավուշօղլուի հետ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: «Կարծում եմ, որ դրանում լուրջ դեր է խաղում արեւմտյան սփյուռքը, իսկ թուրքերը խաղարկում են այդ խաղաքարտը։ Ապագայում Հայաստանում երկրորդ պետական լեզուն կարող է դառնալ թուրքերենը»,-հավելեց փորձագետը։
Տարասովը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքում առկա գործընթացները ռուսական խաղ չեն։ «Ռուսաստանն արել է ամեն ինչ․ նոյեմբերի 9-ի հայտարարություն (ընդամենը երեք հայտարարություն), սահմանազատման հարցով բանակցություններ, Պուտինի միջնորդությամբ հանդիպում։ Իսկ Երեւանը գնաց ինքնուրույն գործընթացի՝ Արեւմուտքի առաջարկություններով։ Դրանից հետո Հայաստանը չգնաց Մոսկվա եռակողմ հանդիպման՝ խաղաղության պայմանագրի պայմանները քննարկելու համար։ Այնուհետեւ Երեւանը Բաքվին ուղարկեց խաղաղության համաձայնագրի իր նախագիծը, որը քննարկվում էր Բլինքենի մասնակցությամբ Մյունխենի համաժողովում: Իսկ Ադրբեջանը չի ցանկանում անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը բուն պայմանագրում, առավել եւս, եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Երեւանը պարզապես հանձնում է Լեռնային Ղարաբաղը ինչ-որ պայմանով։ Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց։ Անհայտ է»,-նշեց քաղաքագետը։
Հայաստանը ապրիլի 26-ին ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության մասին բանաձևին, որով պայմանավորվում են ամրապնդել համագործակցությունը՝ խթանելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, խոսքի ու մտքի ազատությունը, պայքարելու ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ և այլն։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 122 պետության ներկայացուցիչ, 18՝ ձեռնպահ, 5՝ դեմ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Բելառուսը։
«Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և մի շարք ինստիտուտներ, որոնք Եվրոպայի խորհրդի կազմում գործում են, շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, և այդ բանաձևը ևս այդպիսի նպատակներ է հետապնդում և այդպիսի շեշտադրումներ ունի, ուստի տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չմիանար այս բանաձևի ընդունմանը», — ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը,- գրել է «Ազատություն» ռադիոկայանը։
Հայկական և ռուսական մամուլում, նաև սոցիալական ցանցերում քվեարկությունից հետո լուրեր տարածվեցին, թե Հայաստանը միացել է մի բանաձևի, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, իսկ բուն բանաձևը կոչ է անում փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը։
Անցյալ շաբաթ ընդունված այս փաստաթղթում ՄԱԿ-ի ու ԵԽ-ի համագործակցության շրջանակում իսկապես կոչ կա «փոխհատուցում տրամադրել ուկրաինական պատերազմի զոհերին և արդարության առջև կանգնեցնել նրանց, ովքեր խախտել են միջազգային իրավունքը»։
Արդյոք այսպիսով Հայաստանը փոխե՞լ է իր դիրքորոշումը և այլևս ձեռնպահ չի քվեարկում Ռուսաստանին ագրեսոր կոչող բանաձևերին, «Ազատությունը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահից, որը խորհուրդ տվեց մանրամասները ճշտել Արտգործնախարարությունից։
«Ըստ էության, Հայաստանը միացել է ամբողջ բանաձևին, և բանաձևը պետք է ամբողջության մեջ դիտարկել և ոչ թե կենտրոնանալ մեկ պարբերության վրա, որը տարբերվող շեշտադրումներ է պարունակում», — հավելեց պատգամավորը։
Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Այս մասին նշված է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հաղորդագրուէթյան մեջ:
«Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում գյուղի հարևանությամբ գտնվող դիրքերից՝ դրանով իսկ փորձելով ահաբեկել մարդկանց։
«Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողոտարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից»,- շեշտեց Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, ինչպես նաև գողություններ են անում՝ այդ թվում գողանալով խոշոր եղջերավոր կենդանիներ։
Հիմնադրամը նաեւ տեսանյութ է հրապարակել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.