29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Եթե Արցախը նախկինները տվել էին, ինչպես եղավ որ 30 տարի մերն էր, դու եկար տվեցիր, հիմա էլ վերջնական ուզում ես տալ»,-Փաշինյանին հարց ուղղեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովում նրա ունեցած ելույթին:
Հիշեցնելով, որ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փշաինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս ողջ օրվա ընթացքում Ալիևը փոխել և խստացրել է իր պահանջները՝ Հարությունյանը հարցրեց, թե, ի՞նչ երաշխիքներ կան, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլ Ալիևը նոր պահանջներ չի ներկայացնի:
«2022 թվականի սեպտեմբերի եռօրյա պատերազմից հետո մենք տեսանք, որ իրանական կողմը երեք անգամ զորավարժություններ անցկացրեց Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան սահմանին, եղան հայտարարություններ, Սյունիքում բացվեց հյուպատոսություն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի»,-հիշեցրեց բանախոսը և նկատեց, որ այն բխում էր Իրանի շահերից, դրա համար էլ այդպես արեցին:
Բաբկան Հարությունյանն ասաց, որ հայկական կողմն էլ պետք է հասկանա, որ Իրանի դիրքորոշումն էլ բխում է Հայաստանի շահերից և հարց հնչեցրեց, թե ինչու ԱԺ քննիչ հանձնաժողվում Նիկոլ Փաշինյանը չխոսեց այն մասին, որ երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ իրեն պարտադրվել է միջանց տրամադրել, այդ ժամանակ նա արդյո՞ք խոսել է իրանական իշխանությունների հետ, իրանի կողմից աջակցություն եղել է, թե ոչ:
«Հայրենիք» կուսակցության անդամը հայտարարեց, որ իր մոտ հարց է առաջնում, թե ինչու Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցությունների պրոցեսի մասին իր գնահատականները տվեց, դրվագներ ներկայացրեց, բայց իրանական կողմի հետ եղածը չներկայացրեց:
«Քննիչ հանձնաժողովը կառուցված էր հետևյալ պարզ մեխանիզմի վրա՝ վեր հանել մեղավորներին: Ովքե՞ր են մեղավորները՝ բոլոր նախկին իշխանությունները: Նոր մեղավոր է առաջացել, ո՞վ է՝ ՌԴ-ն»,-հայտարարեց Հարությունյանը և շեշտեց որ նման հայտարարություններ անելիս հիմքեր պետք է ներկայացվի:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։
Նրա մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.
- Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։
- Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ։
Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:
- Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։
- Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները:
31 տարի առաջ այս օրն Արցախի Տոնաշեն գյուղի մոտ զոհվել է «Ազատագրական բանակ»-ի հիմնադիր, բանակաշինության սկիզբը դրած լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը։
Մարտական ընկերների հիշողությունները հրամանատարի անցած ու իրենց փոխանցված հարուստ ռազմական փորձի մասին են հիմնականում։ Հարություն Հակոբյանը հիշում է՝ Ազգալդյանը ոչ մի րոպե չէր նստում․ կա՛մ օպերացիա էր մշակում, կա՛մ ջոկատի հետ պարապում էր, կա՛մ ռազմական գրականություն ուսումնասիրում։
«Հստակ սկզբունքներ ուներ, ու ջոկատից որևէ մեկը չէր կարող դրանք խախտել․ ծխելը, խմելն արգելված էր, քաղաքականության հետ որևէ կապ զինվորը չպետք ունենար․ ասում էր՝ քաղաքականության հետ գործ չունեք, ձերը զենքն է։ Յուրաքանչյուրս պետք է առնվազն երկու — երեք զենքի տիրապետեինք։ Ասում էր՝ շատ կարևոր է, որ զինվորը տիրապետի տարբեր զենքերի, որպեսզի ընկերոջ զոհվելու կամ վիրավորվելու դեպքում կարողանա օգտագործել նրա զենքը։ Պարապ չէր թողում մնանք․ պարապում էինք, մարտավարություն էինք փորձարկում, քանի որ Ազգալդյանի համար զինվորի կյանքը մեծագույն արժեք էր ու անընդհատ ասում էր՝ պետք է այնպես անել, որ մաքսիմալ քիչ կորուստներով կարողանանք հաջողության հասնել։ Ու այդպես էլ լինում էր․ նրա հրամանատարությամբ Արցախի 27 գյուղ ենք ազատագրել ու ընդամենը 6 զոհ ենք ունեցել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Ազգալդյանի մարտական ընկեր Հարություն Հակոբյանը։
Որ հայոց պետության պահպանության միակ երաշխվորը հզոր հայոց բանակը կարող է լինել, Ազգալդյանը շարժման ամենասկզբից էր հասկացել ու ամեն ինչ անում էր բանակի կայացման, այդ գաղափարն իր զինվորներին փոխանցելու համար։
Հակոբյանը հիշում է Ազգալդյանի հայտնի արտահայտությունը՝ սա Հայաստան է և վերջ, որը նա արել է Շահումյանում՝ լրագրողին տված հարցազրույցի ժամանակ, ու հավելել՝ եթե որևէ ուժի հաջողվի կտրել Զանգեզուրի միջանցքը, ապա կկրկնվի 1915 թիվը։
«Մեղրիի ու առհասարակ Սյունիքի դերը շատ լավ գիտակցում էր Ազգալդյանը՝ ինչպես Արցախինը։ Նա պարբերաբար կրկնում էր, որ Քարվաճառը պետք է ազատագրվի ու կպնի Քաշաթաղին, որպեսզի սահմանագիծը կրճատվի։ Ինքը, ցավոք, չհասցրեց տեսնել Քարվաճառի ազատագրումը, բայց գաղափարը, որը ներարկել էր իր ջոկատին՝ 30-40 հոգուս, այնքան ամուր էր, որ հասանք դրան»,-նշում է Հակոբյանը։
Ազգալդյանի խորիմաստ մտքերից շատերն են տպավորվել Հակոբյանի մոտ, իսկ ամենատպավորիչը նրա վերջին՝ թևավոր դարձած խոսքն է․ «Որ մեռնեմ, ինձ կթաղեք Ստամբուլի պատերի տակ»։
«Ինքն այնքան վեհ գաղափարներ ուներ, ու «ազատագրական բանակ» անվանումը պատահական չի ընտրվել․ Ազգալդյանի նպատակը, երազանքը հայոց պատմական հողերն ազատագրելն է եղել։ Դա իր կյանքի նպատակն էր»,-հիշում է մարտական ընկերը։
Հարություն Հակոբյանը շեշտում է՝ Ազգալդյանին բոլորը չէին հասկանում․ նրա մտքերը շատ խորն ու դժվար ընկալելի էին ռազմական գործիչ ոչ այդքան հասկացող մարդու համար։ Որպես գիտնական-զինվորական՝ Ազգալդյանը նաև զինագործության զարգացման մեծ ջատագով էր։ Հակոբյանը ցավով նկատում է՝ հրամանատարը հզոր միտք ուներ ու կարող էր բավականին զարգացնել զինագործությունը, բայց ռեսուրսները շատ քիչ էին։
Ազգալդյանի զոհվելուց հետո ևս նրա հիմնած «Ազատագրական բանակի» զինվորներն ազգալդյանական ոգին տարածել են՝ որքան կարողացել են։ Հակոբյանն ընդգծում է՝ իրենց ջոկատը մի հզոր դպրոց էր, որից դուրս եկած ցանկացածը նոր ջոկատ էր ստեղծում՝ հիմքում դնելով հրամանատարի սահմանած սկզբունքները։ Այդ կերպ են հիմնվել Վարդենիսի, Իվանյանի ու մի շարք այլ զորամասեր։
Հաագայի դատարանի վճիռը, կապված Լաչինի միջանցքը բացելու հետ, պետք է կատարվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
«Գորիսի ճանապարհին ուղեւորվելով դեպի Լաչինի միջացնքի մուտքը մենք ականատես եղանք ռուս խաղաղապահների, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանությունը եւ անձանց ու ապրանքների անցուդարձը։ Առնվազն Լաչինի միջանցքի մուտքի մոտ, ուստի՝ տարակուսելի է, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում։ Ես շարունակում եմ զարմանալ, թե Ռուսաստանն ինչու չի կատարում իր պարտավորությունները։ Ռուսաստանը նույնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ, սակայն նման բան տեղի չի ունենում։ Զարմանալի է նաեւ արտահանվող գազի ծավալը, քանի որ այն գերազանցում է արտադրվող գազի ծավալին։ Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է, որ այդ մասին ասի հրապարակավ։ Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում էինք, Լեռնային Ղարաբաղ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով բարդանում է, ոչ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, եւ այլեւս ոչ մեկը չի կարող ձեւացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է, որովհետեւ ակնհայտ է ադրբեջանցիների անցակետի տեղայնացումը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որը կոչված է իր անդամներին պաշտպանելու ագրեսիայից, այնպես որ հարցեր է պետք ուղղել այդ կազմակերպության անդամներին։
«Ես երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան, երբ հնարավոր էր գնում էի Լեռնային Ղարաբաղ, պատասխանը պետք է որ հստակ լինի՝ Եվրոպան կարեւորում է խնդրի կարգավորումը, թե՝ ոչ։
Եվրոպական խորհրդարանը որոշմամբ հաստատել է հասցեական պատժամիջոցներ որոշ ադրբեջանցիների նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Պատժամիջոցների որոշման լիազորությունը, սակայն խորհրդարանին չի պատկանում, խորհրդրանը կարող է ասել՝ ինչ է մտածում, բայց որոշում կայացնողը խորհրդարանը չէ։ Մեզ հետ զրուցած յուրաքանչյուր զրուցակից բարձր գնահատեց Եվրոպական առաքելությունը։ Մենք պատրաստ ենք նաեւ Ադրբեջան առաքելություն ուղարկել։ Մինչ այս պահն Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկությունը։ Իմ կարծիքով՝ արձանագրված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկա որեւէ ապացույց, որը կհաստատի պնդումը, թե Հայաստանի կողմից է բախումը տեղի ունենում, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանը խաղաղություն է ուզում»,- եզրափակեց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքելն է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի` երեկ արտահայտած մտքերին: Գուցե հասկանալով՝ թե ուր է հասցրել Արցախը և Հայաստանը, փորձում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա: Չնայած բազմիցս փաստերով անդրադարձել ենք այդ մեղադրանքների կեղծ լինելուն՝ ստիպված ենք ևս մեկ անգամ կրկնել.
1․ Նախագահի ընտրությանը մասնակցելու համար 10 տարի քաղաքացի հանդիսանալու մասին
1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, ով կունենար առնվազն վերջին տաս տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն (ՀԽՍՀ կամ խորհրդային այլ հանրապետության առանձին քաղաքացիություն ընդհանրապես գոյություն չուներ): Ավելին, Ռոբերտ Քոչարյանը 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
2․ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին
- 1997 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ֆինլանդիայի համանախագահների զույգի փոխարեն ձևավորվեց ԵԱՀԿ ՄԽ եռյակը, որի կազմի մեջ մտնում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:
- Եռյակի առաջին կոնսուլտացիաները, առանց հակամարտող կողմերի մասնակցության, տեղի ունեցան նույն թվականի փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին՝ Փարիզում: Դրանցում քննարկվում էր բանակցությունների ֆորմատի փոփոխությունը:
- 1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի ունեցավ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվեց «մաքոքային դիվանագիտության» անցման մասին: Ըստ էության, համանախագահողները հրաժարվեցին կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը: Այդ վերջին հանդիպմանը նույնիսկ ավանդական ընթրիքի ժամանակ չհաջողվեց կողմերին նստեցնել ընդհանուր սեղանի շուրջ:
- Այդ ժամանակ, արդեն, ավելի քան մեկուկես տարի ուղիղ բանկցություններ էին վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Լիպարիտյանի և Գուլուզադեի միջև։
- Նախագահ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1999 թվականի ապրիլի 1-ին՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովում, Բորիս Ելցինի նախաձեռնությամբ։
- Այսպիսով, հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր և երկու տարի հետո նոր տեղի էին ունենալու նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը:
- Եվս մեկ փաստ․ 1998-2018 թվականներին ՄԽ համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջան այցերի ժամանակ մեկնել են Արցախ և բանակցել Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ, իսկ 2018-ից հետո՝ ԶՐՈ անգամ:
«Ընդհանուր պետության» գաղափարը եղել է ռուսական կողմի առաջարկության հիման վրա մշակված տարբերակ, որն Ադրբեջանին ներկայացվել է Հայաստանից առաջ, և ներկայացնելու իսկ օրը՝ 1998 թվականի նոյեմբերի 9-ին, կտրուկ մերժվել Ադրբեջանի կողմից: Վաֆա Գուլուզադեն նույն նոյեմբերի 9-ի հարցազրույցում հայտարարել է, որ այդ առաջարկներն անընդունելի են Ադրբեջանի համար, քանի որ դրանք վտանգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ նույն տարբերակը միանգամից մերժելու մասին Հեյդար Ալիևը հայտարարել է 2001 թվականի փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում՝ բացատրելով, որ չէր կարող ընդունել այն, քանի որ, մեջբերում եմ․ «Ադրբեջանում ասացվածք կա՝ սևից էլ սև: «Ընդհանուր պետության» առաջարկը նախկին բոլոր առաջարկներից էլ վատն էր: Ես հենց դրանց հետ ծանոթացա, միանգամից ասացի, որ չեմ ցանկանում դրանք նույնիսկ քննարկել: Դա Ադրբեջանի տարածքում երկրորդ պետության ստեղծում էր…»․ մեջբերման ավարտ:
Արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանից համանախագահները ժամանել են Հայաստան և, փաստորեն, մտքեր են փոխանակվել ընդամենը արդեն իսկ մերժված առաջարկի մասին:
4․ ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթի մեջ ԵԱՀԿ տարածաշրջանում ԼՂ հակամարտությունը միակն էր, որի վերաբերյալ չէր շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, և դա մեծ դիվանագիտական հաղթանակ էր: Սա փաստ է, և ընդունված փաստաթղթին կարող են ծանոթանալ բոլորը:
5․ «Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա/Նիկոլ Փաշինյանը/ մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում: Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում:
Քի Վեսթի 2001 թվականի Փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին։ Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե միջանցք: Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա: Ի միջի այլոց, այդ փաստաթուղթը նույնպես հրապարակված է, և ցանկացողները կարող են կարդալ:
Մադրիդյան փաստաթղթի մասին խոսել ենք բազմիցս․ միայն կրկնենք, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթղթի այդ հատվածի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին հակադրելը բանակցային ամբողջ պատմության ընթացքում չէր անցել նույնիսկ ադրբեջանցիների մտքով: 1991 թվականի հանրաքվեն անց էր կացվել պատերազմի պայմաններում և առանց հեղինակավոր միջազգային կառույցների կողմից մանդատով օժտված դիտորդների: Նոր հանրաքվեն ամրապնդելու էր առաջինի արդյունքները՝ միջազգային կարգավիճակ հաղորդելով դրան:
Վերջում՝ պատմական փաստեր, որոնք անհնար է նենգափոխել.
Նախագահ Քոչարյանը ղեկավարման ընթացքում Հայրենիքից նույնիսկ մեկ սանտիմետր հող չի զիջել թշնամուն, այլ՝ հակառակը:
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ամենից հանգիստ և խաղաղ ժամանակահատվածն էր ՀՀ պատմության մեջ:
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի Հանրապետությունը արագ տեմպերով զարգանում էր:
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է:
«Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը, և հայերը պետք է Բաքվից թույլտվություն ստանան՝ Իրան այցելելու համար։ Pars Today -ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել SCAP տրանսպորտային կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչ Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին։
«Եթե Հայաստանը հարավում ԻԻՀ հետ սահմանին Ադրբեջանին տարածք տրամադրի, կդադարի լինել Իրանի հարևանը»,- մասնավորապես հայտարարել է նա։
Ալիխանին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը (ընդամենը 38 կմ): այդուհանդերձ, նա տեսակետ է հայտնել, որ այն Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և ունի մեծ նշանակություն։
«Այս իրավիճակում, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը»,- հայտարարել է նա:
Թշնամին կրկին գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի Երասխ ավանի մոտակայքում ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղագործական գործարանը։ Այս մասին տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը և դրա աներկբա հովանավոր էրդողանական Թուրքիան ոչ թե ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն, այլ Հայաստանի խաղաղեցում կամ, այլ խոսքերով, մեր հայրենիքի զարգացման և հզորացման բացառում ու դրա գաղութացում հնարավոր բոլոր միջոցներով։
Ըստ այդմ, պետք է կրկին արձանագրել, որ սին են և մանկամիտ այն բոլոր «հավաստիացումները», թե նշված երկու վարչախմբերի հետ հնարավոր է հաստատել «փոխշահավետ գործակցություն»՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման։
Նույնքան պատրանքային է այն մտայնությունը, թե օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությունը Բաքվի բարբարոսսկան վարչախմբի զինված բաշիբոզուկների դիտարկման և հասանելիության գոտում գտնվող սահմանամերձ տարածքներում կարող է ապահովության և անվտանգության երաշխիք լինել։
Մինչդեռ կոնկրետ օրինակներով պարզ է, որ թշնամին հաշվի չի նստում ո՛չ Սոթքում ռուսական կապիտալով գործող և ո՛չ էլ Երասխում ամերիկյան կապիտալով կառուցվող գործարանների գոյության փաստի հետ։
Հայաստանի սահմանամերձ ցանկացած տարածքում անվտանգության ամենակուռ երաշխիք կարող է լինել մեզ թիրախավորող թշնամական յուրաքանչյուր կրակակետի ոչնչացումը և, ընդհանրապես, թշնամու հնարավորին հեռու ետ շպրտումը, ուստի անվտանգային օրակարգերը պետք է ճիշտ ձևակերպվեն՝ վտանգավոր պատրանքներին չտրվելու նկատառումներով»։
«9-րդ պաշտպանական շրջանում հակառակորդը ճեղքել էր պատպանական դիրքերը դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջեբրայիլի մատույցներին։ Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու փորձերը ցույց են տալիս, որ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերն անարդյունք են լինլու կամ էլ պետք է գնանք ցավոտ զիջումների։ Դա էր պատճառը, որ 2020թ-ի հոկտեմբերի 26-ին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին, բայց ինչքան էլ հասկանայի այդ զիջումների պոտենցիալ անհարժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Մյուս կողմից քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարը ուներ կոնկրետ նպատակ ու մոտիվացիա»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակցություներից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը Շուշիի գրավումն էր՝ ընդ որում ոչ միայն խոհրդրանշական իմաստով։
«Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտը արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից՝ գրոհելով 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը։ Շուշիի անկման հետադարձ պատմությունն իմ հայացքով՝ հետևյալն է․ հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունը էլ ավելի է ընդգծվել՝ բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը վերականգնեու վերաբերյալ էին։ Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտը արված է, բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ փակել ճանապարհը։ Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈւ Գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը, սա ի դեպ պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, Գլխավոր շտաբը չէր հաստատում, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ՝ այդ պահից է սկսվել Շուշիի սողացող անկումը։
«Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ ու այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Որքան էլ տեղեկացված էի Շուշիի իրավիճակի բասացական դինամիկայի մասին, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր հրահանգներում ու խոսակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Շուշիի անկման մասին լսելու առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք, այսինքն պահեք Շուշին, Շուշին պահել ու հետ վերցնել։ Ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորգրության պահը, հետո նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, հետո երբ մի քանի օրից վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք», — 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսևորել այս հարցում և այն շարունակվելու է։
«Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվոււմ՝ նաև անվտանգության հետ կապված հարցերը տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,- ասաց պաշտոնյան՝ հստակեցնելով, որ, եթե մինչև այժմ մեզ չի հաջողվել թղթի վրա ամրագրել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական է այս հարցում Ադրբեջանը։
Վահան Կոստանյանը նշեց, որ ապաշրջափակման հարցով դետալները դեռ քննարկման փուլում են։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում ավելի շատ խոսվում է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, այլ ոչ թե վերահսկողության ֆունկցիա»,- հավելեց փոխնախարարը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նա մատնանշեց, թե որ սկզբունքային հարցերի շուրջ է, որ երկրները չեն կարողանում համաձայնության գալ. «Քարտեզի, երաշխավորման ինստիտուտի հետ կապված հարցերում, ԼՂ ժողովրդի անվտանգության, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության հարցերում են տարաձայնությունները, ցավոք, այս պահին համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»,- նշեց նա։
Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել և օրվա ընթացքում հսկայական ծավալի ապատեղեկատվություն դաշտ նետել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատամավոր Տիգրան Աբևրահամյանը:
«Այս տեղեկատվական գործողությունների մեկնարկը տրվեց դեռ 10-12 օր առաջ և աստիճանաբար ինտենսիվությունն աճեցվեց:
Սահմանագծի ադրբեջանական հատվածում նկատվող ակտիվության, կասկածելի ու վտանգավոր շարժերի ֆոնին, Ադրբեջանը ագրեսիվ քարոզչություն է բաց թողնում` Արցախի ու Հայաստանի զինուժին մեղադրելով հրադադարի շարունական խախտումների մասին, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ, խնդիր է առաջ բերել, ինչը Հայաստանին պատի առաջ է կանգնեցնում, իսկ Ադրբեջանի համար գործելու մեծ ու վտանգավոր դաշտ բացում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.