29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լեռնային Ղարաբաղում Sputnik ռադիոյի հեռարձակման դադարեցումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամրագրել Հայաստանի տարածքը 1991 թվականի սահմաններում, ասել է Россия сегодня մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն՝ ի պատասխան Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի նամակին։
Զատուլինը նախկինում նամակ էր հրապարակել, որում հղում անելով մեկ այլ ռադիոկայանից՝ Сити-ФМ-ից (որի հաճախականությամբ հեռարձակվում է Sputnik-ը Ղարաբաղում) ստացած տվյալները, նա «Россия Сегодня» մեդիա խմբին կոչ էր անում վերանայել այս տարածքում «հեռարձակումը դադարեցնելու որոշումը»։
Ինչպես հետևում է Կիսելյովի պատասխանից, խոսքը ոչ թե դադարեցման մասին է, ինչպես պնդում է Զատուլինը, այլ ռադիոհեռարձակման կանգնեցման, մինչդեռ գործակալությունը գործողությունները ելնում են Հայաստանի ղեկավարության նոր դիրքորոշումից։
«Որոշ ժամանակ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության հասնելու համար Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամրագրել Հայաստանի տարածքը 1991թ.-ի սահմաններով։ Մենք ելնում ենք այս հայտարարության փաստից և կարծում ենք, որ, առանց Ադրբեջանի կարգավորող մարմինների հավանության, Լեռնային Ղարաբաղի տարածքում մեր եթերի վերահեռարձակման շարունակումը կասկածի տակ է դնում Մոսկվայի կողմից հարաբերությունների անկեղծությունը և հղի է մեր երկրների միջպետական հարաբերությունների բարդացմամբ»,- ասվում է Կիսելյովի՝ Զատուլինին ուղղված նամակում։
Նրա խոսքով՝ հեռարձակումը շարունակելու համար անհրաժեշտ է պաշտոնական Բաքվի թույլտվությունը։
«Եթե պաշտոնական Բաքուն թույլտվություն տա շարունակելու հեռարձակումը՝ բոլոր համապատասխան իրավական նորմերին համապատասխան, մենք պատրաստ ենք երկարաձգել հեռարձակումը տարածաշրջանում։ Այստեղ կարևոր դեր կարող է խաղալ խորհրդարանական դիվանագիտությունը»,- նշել է Կիսելյովը։
Մեդիա խմբի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է ավանդական գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկար տարիների ջանքեր գործադրելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։
Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։
Այլ կերպ ասած, առանց այդ մասին հայտարարելու Ռուսաստանը պատասխանատու էր Հայաստանի և Արցախի ֆիզիկական լինելիության, իսկ Արևմուտքը՝ ինչպիսին լինելու համար։ Եվ այս բանաձևը մեծ հաջողությամբ աշխատում էր այն պայմաններում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը չունեին անլուծելի կոնֆլիկտներ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չէր խառնվում եղած կոնֆլիկտներին՝ պահելով դիվանագիտական բալանսները։ Հայաստանը միշտ վարել է զգուշավոր քաղաքականություն և ոչ մի կերպ չի խառնվել Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան-Սիրիա, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտներին։ Նույնիսկ ամենաթեժ պահերին Ռուսաստանը և Արևմուտքը Հայկական հարցի շուրջ միշտ գտել են կոնսենսուս, իսկ ասվածի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ու անխափան աշխատանքն էր մինչև 2020թ.։ Այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի համագործակցությունն այնքան սինխրոն ու փոխլրացնող էր, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի չէր կարողանում ճեղքել այդ պատը։
Հայկական հարցի լուծման ընթացքը հայանպաստ էր, որովհետև օդում կախված չէր հարցը՝ լուծումը պետք է լինի արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենարով. այն լուծվում էր՝ հաշվի առնելով պատմությունը և գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Հայաստանը, վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն կարողանում էր ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին Հայկական հարցի պատմական ու արդի դրսևորումները, այլև ձեռք էր բերել միջազգային հանրության համակարանքը և վերահսկողության տակ էր պահում Ղարաբաղն ու անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները։ Այս իրողությունը հունից հանում էր Ադրբեջանին ու Թուրքիային։ Հայաստանն իր գերակտիվ արտաքին քաղաքականությամբ Հայկական հարցի թուրքական լուծումից՝ Հայոց ցեղասպանությունից, հարյուր տարի անց ոչ միայն թույլ չէր տալիս Թուրքիային փակել Ցեղասպանության հարցը, այլև տարեց տարի է՛լ ավելի էր ընդգծում վերջինիս մեղսագործությունը՝ ստիպելով անընդմեջ հայտնվել արդարացողի դերում։ Այս գործընթացի երկու կուլմինացիաններն էին «Ֆուլտբոլային դիվանագիտությունից» Թուրքիայի՝ բարոյապես պարտված դուրս գալը և 2015-2016թթ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական դիվանագիտության գրանցած հաջողությունները։
2018թ.-ին Հայաստանի հեղափոխական իշխանությունը խախտեց այս բալանսը՝ սկզբում լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետև՝ առաջին փուլում հնարավորինս զրոյացնելով բանակցային ժառանգությունը, երկրորդ փուլում՝ շատ հաճախ միջնորդներին շրջանցող և գաղտնի շփումներով խճճելով բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ Զուհագեռաբար, մեծ խանդավառությամբ և դիլետանտ նայիվությամբ ընկան թուրքական դիվանագիտության թակարդը՝ էլ ավելի շատացնելով Հայկական հարցի հարյուրամյա խութերը։ Հայաստանի գործող իշխանությունը Հայկական հարցի ամենաարյուանալի էջի պատասխանատվության մասով զրոյացրեց 1950-ական թվականներից Սովետական Հայաստանի, Սփյուռքի, այնուհետև Երրորդ Հանրապետության մեծածավալ աշխատանքն ու ջանքերը։ Հետևողական քայլերով և բոլորի աչքի առջև զրոյացվեցին դիվանագիտական ու պատմական աշխատանքները Հայկական հարցի շուրջ չորս հիմնական ուղղություններով.
▪ խախտեցին արտաքին քաղաքական բալանսները,
▪ փոխեցին ղարաբաղյան բանակցությունների ճարտարապետությունը,
▪ դադարեցրեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը՝ Թուրքիային տալով մանևրելու հնարավորություն,
▪ մոռացության մատնեցին Սումգայիթի, Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը:
Արդյունքում, մի կողմից Հայաստանի սխալ և իմպուլսիվ արտաքին քաղաքականության, մյուս կողմից՝ վերջին մեկուկես տարում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատացման հետևանքով Հայաստանը հայտնվեց արդեն անխուսափելի ընտրության առջև՝ Հայկական հարցը պետք է լուծվի արևմտյա՞ն, թե՞ ռուսական տարբերակով։ Իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը, իրենց շահերից և խնդիրներից ելնելով, բոլորիս աչքի առջև սկսեցին աչքաթող անել իրենց դավանած արժեքներն ու ստանձնած պարտավորությունները։
Արևմուտքը սկսեց բացահայտ աչք փակել Հայաստանում ժողովրդավարության ստանդարտների աղաղակող ոտնահարումների վրա՝ ընտրված համայնքապետներին կալանավորելով իշխանազրկելուց մինչև դատարանների շրջափակում, դատավորների նկատմամբ իրականացվող տեռոր, այլախոհների բանտարկությունից մինչև քաղբանտարկյալների մահվան դեպքեր։ Տասնյակ հասարակական կազմակերպություններ ու գործիչներ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել էին մարդու իրավունքների, բանակում տիրող բարքերի, մամուլի ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտներում, արդեն հինգ տարի է հեռակառավարման վահանակով անջատված են՝ տալով Հայաստանի իշխանություններին ռեպրեսիաների քարտ-բլանշ՝ իշխանությունը պահելու և Հայկական հարցի Արևմտյան լուծումն առաջ տանելու համար։ Միացյալ նահանգներն ու Արևմուտքն ակնհայտորեն անտեսում են ժողովրդավարության մասին իրենց քարոզած արժեքները՝ նպաստելով Հայաստանում բռնատիրական ռեժիմի հաստատմանը։
Ռուսաստանն էլ իր հերթին արտաքին մարտահրավերների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների պատճառով սկսեց աչքաթող անել անվտանգային իր պարտավորությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր օկուպացված են ու չնայած բազմաթիվ պարտավորություններին՝ ՀԱՊԿ-ից մինչև միջպետական, երկկողմ պայմանագրեր, Ռուսաստանն անընդմեջ ձգձգում է ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բերելով հիմնավոր ու անհիմն բազում արդարացումներ։
Հայաստանն այսօր դարձել է օկուպացված դիկտատուրա, որը չունի ինքնիշխանություն, չունի դաշնակիցներ։ Հայաստանը դարձել է երկիր, որի ամեն ինչը միայն թղթի վրա է։ Թղթի վրա մենք սերտ, դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, դարձյալ միայն թղթի վրա մենք ժողովրդավար ենք։ Դիկտատուրան ամենուր է, Ջերմուկի մի մասն օկուպացված է, Սոթքի մեծ մասն օկուպացված է, Իշխանասարը օկուպացված է, Սև լճի մի հատվածն օկուպացված է, Ղարաբաղն արնահոսում է, լրագրողներին ու այլախոներին հետապնդում են, բայց թղթի վրա ամեն ինչ նորմալ է։
Հետևաբար, որքան երկար «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» հարցը չի ստանում լուծում, այնքան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախման արանքում տուժում են Հայաստանն ու Արցախը։
Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը Հայկական հարցի լուծման թնջուկում ունի իր շահն ու պատկերացումները։ Այսօրվա Հայաստանն ինքն իրեն զրկել է կոմպլեմենտարիզմի ռեսուրսից և ստիպված է ընտրություն կատարել։ Հայաստանի այսօրվա իշխանությունը օտար է Ռուսաստանի համար, այս մարդկանց չեն վստահում՝ իրենց ասածների ու արածների համար։ Չեն մոռացվել և չեմ մոռացվելու վերջին հինգ տարվա հակառուսական բացահայտ ու անդադար քարոզը և պայմանավորվածությունները չպահելը։ Իսկ Արևմուտքի համար նրանք արդեն օգտագործված են, որովհետև Հայաստանի իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը, պարտված իշխանություն է, և ինչ-որ պահից այս իշխանությանը դարձնելու են քավորության նոխազ։ Արևմուտքը չի ընդունելու, որ Հայաստանի տապալված ժողովրդավարությունը արևմտյան ինստիտուտների լռության արդյունքն էր, իսկ Արցախի հանձնումը՝ արևտյան պլանի մաս, այլ մեղավոր է դարձնելու ժողովրդավարությունը տապալողներին ու Արցախը հանձնողներին։
Հայկական հարցի արևմտյան պլանը հետևյալն է. «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ», Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է բացառվի, ռազմաբազան դուրս բերվի, Թուրքիայի հետ պետք է հաստատվեն հարաբերություններ՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու նախապայմանով ու նաև Հայոց ցեղասպանության հարցը արտաքին օրկարգից հանելով։ Ենթակառուցվածքներն ու տնտեսական համակարգերը պետք է ապառուսականացվեն։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվի ադրբեջանական սցենարով, որը թույլ կտա Ադրբեջանին ստանալ այն, ինչ ուզում է, որին կհաջորդի կոմունիկացիաների բացումը։ Արևմուտքն ապագայում ցանկանում է ձևավորել հարավկովկասյան երեք երկների՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոարևմտյան և հնարավորինս՝ հակառուսական։
Հայկական հարցի ռուսական պլանը հետևյալն է. Ղարաբաղից մնացած մասը դառնում է հայ-ռուսական ազդեցության գոտի՝ հայ բնակչությամբ, խաղաղապահների հսկողության ներքո, տարածաշրջանային կոմունիկացները պետք է բացվեն՝ ՌԴ հսկողության ներքո, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացին պետք է իրականացվի Խոհրդային քարտեզների հիման վրա։ Սյունիքում պետք է ընդլայնվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ռուսաստանը լուծելով Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը՝ է՛լ ավելի է սերտացնելու տնտեսական և ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ փորձելով լրացնել վերջին քսան տարվա բացը։ Հայաստանն էլ պետք է դառնա Ռուսաստանի համար հասկանալի և իրապես դաշնակցային։ Ռուսաստանը ևս ցանկանում է ունենալ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոռուսական և հնարավորինս՝ հակաարևմտյան։ Սա հեռավոր ապագայի հարց է, դեռ ցանկությունների դաշտից։
Հայկական հարցի լուծման ռուսական և արևմտյան տարբերակներն ահա սրանք են։ Եվ սա գաղտնիք չէ, սա հրապարակային փաստ է, որի մասին կողմերի ուղղակի և անուղղակի ներկայացուցիչները խոսում են տևական ժամանակ։
Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև։ Ընտրություն չկատարելու արդյունքում այսօր կորսվում է Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը և այսպես շարունակ։ Պետք է հաշվել ցանկացած դետալ, տեսանելի և անտեսանելի ռիսկ և պատասխանել հարցին՝ տարբերակներից մեկի ընտրության դեպքում ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան։ Եվ ամենակարևորը, այդ լուծումը տալո՞ւ է Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն, թե՞ ծնելու է նոր կոնֆլիկտ՝ Հայաստանը ներքաշելով տնտեսական ու տարածաշարջանային կործանարար դիմակայության ու քաոսի մեջ։
Ընտրությունը շատ դժվար է և աներևակայելի ռիսկային, քանզի չընտրված կողմը ստիպված է լինելու ձեռնարկել հակաքայլեր, որոնք առաջին հերթին ուղղված են լինելու որոշումը կայացնողների դեմ։ Եվ դա է պատճառը, որ որոշվել է որոշում չկայացնել կամ առնվազն ձևացնել, թե որոշումը կայացված չէ։ Հետևաբար, Հայաստանն անընդմեջ քաղում է որոշում չկայացնելու բացասական հետևանքները, իսկ դրականները՝ կամ չկան, կամ բարոյական հաղթանակի ժանրից են։
Հայաստանը մի կողմից շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ հսկողության գոտում տեղակայում է ռուսական կողմին նյարդայնացնող եվրոպացի դիտորդների ու 21-րդ դարում դեռ սպասում է կանադացի հեծյալների։ Մենք ուրախանում ենք միջազգային դատարանների վճիռներով ու միջազգային հանրության կոչերով, բայց չենք ստանում իրավական գնահատական ու գործնական ճնշում Ադբերջանի դեմ՝ Ղարաբաղի ժողովրդին սովամահության հասցնելու ու խոշտանգելու համար։
Միջազգային հանրությունը լռում է Ջերմուկի մի մասի օկուպացված լինելու մասին, բայց ողջունում է Ջերմուկում արևմտյան սեփականությամբ ու նաև ռուսական կապիտալով բացվող հանքի աշխատանքը։
Մինչդեռ որոշման բացակայության պատճառով Հայաստանն ու հայ ժողովուրդը աներևակայելի բարձր գին են վճարում: Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ ո՞ր ճանապարահով է առաջ գնում, որպեսզի միջոցից դառնա նպատակ, օբյեկտից վերածվի սուբյեկտի»։
Արցախին պետք է աջակցել, ոչ թե՝ օգտագործել որպես վահան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Արցախին պետք է աջակցել, ոչ թե՝ օգտագործել որպես վահան։ Ստացվում է, որ հայ ժողովրդի, նրա էլիտաների միակ հույսը արցախահայության վճռականությունն է. թե´ Հայաստանը, թե´ հայկական աշխարհը պասիվ դիտորդի դերում են։
Ավելին, նույնիսկ գերտերությունները, որոնք ունեն հստակ շահեր, իրենց հույսը դրել են տոտալ շրջափակման և ադրբեջանական գնդակոծության տակ ապրող արցախահայության վրա։ Մենք մոռանում ենք, որ 120 հազար հայությունը սովորական մարդիկ են և, ինչպես ցանկացած մարդ, մի պահի կարող են այլևս չունենալ «պատմական վճռականությունը»՝ ողջ ժողովրդի, պետության և գերտերությունների փոխարեն դիմադրելու։ Ինչո՞ւ ենք բացառում այդ սցենարը։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի դրանից հետո։ Դառնալու ենք մարդկության առաջ ստորացված, անարժանապատիվ ժողովուրդ և հավիտյանս ապրելու ենք այնպես, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընկած շրջանում, երբ աշխարհով մեկ հարգված հայերը ամաչում էին (կամ վախենում) փողոց ու մարդամեջ դուրս գալ։ Հայաստանը փլվելու է դոմինոյի պես. դա լինելու է պետականության անկառավարելի փլուզում։ Էլ չեմ խոսում իշխանության մասին։
Ռուսները տարածաշրջանից վտարվելու են հաշվված ամիսների ընթացքում, որովհետև չեն ունենալու որևէ լեգիտիմ բարոյական հիմնավորում, թե ինչո´ւ են իրենք Հայաստանում։ Իրենց տունը պահող 4 արցախցիների սպանությունը մնաց փոքր Արցախի թեման ու ողբերգությունը։ Զախարովան կողմերին կոչ արեց զսպվածության, իսկ Երևանը շարունակեց իր զվարթ կենցաղը։ Հետևաբար, չունենալու համար անդառնալի պատմական ողբերգություն, կտրուկ պետք է փոխել հարցի շեշտադրումները, մթնոլորտը։ Մենք այդ բեկման ռեսուրսը ունենք։ Մնում է ճիշտ բովանդակություն և ճիշտ մենեջմենթ։
Ճիշտ մենեջմենթը ենթադրում է կիրառական հնարավորությունների ստեղծում՝ Արցախին օգնելու համար։ Այն պետք է լուծի երկու հարց. ա/ սրել Արցախին օգնելու ցանկությունը մարդկանց մեջ, բ/ ցույց տալ մարդկանց իրենց հստակ անելիքը՝ Արցախին օգնելու համար, որպեսզի օգնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք իմանա, թե ինչ կարող է անել ինքը՝ աշխարհի որ ծայրում էլ լինի»։
Հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկայում Տիգրանաշենը կհանձնվի։ Դրա մասին են վկայում Փաշինյանի հայտարարությունները՝ Ալմա Աթայի հռչակագրի, ինչպես նաև՝ 1975 թվականի քարտեզների վերաբերյալ։ Վկայակոչված այս երկու աղբյուրներով էլ, Տիգրանաշենը Նախիջևանի տարածք է եղել, իհարկե, շատ ավելի վաղուց դա Հայաստան էր, ինչևէ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով այլընտրանքային երկու նոր ճանապարհների շինարարության մասին Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ նման հայտարարությամբ Փաշինյանը հանդես է եկել Կառավարության այսօրվա նիստում. ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հայտարարել է, որ Սյունիքից Երևան տանող 2 այլընտրանքային ճանապարհ է կառուցվել, որից մեկը՝ Տաթև — Լծեն նոր մայրուղին արդեն պատրաստ է շահագործման և, իբր, նկատելի կրճատելու է Կապանից ու Մեղրիից դեպի Երևան եկող ճանապարհը, երկրորդը՝ Նորավան – Որոտան – Շամբը, դեռևս, կառուցապատման փուլում է։
Որ փաշինյանական օրակարգը վտանգի տակ է դրել ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև՝ միջպետական մի քանի կարևորագույն ճանապարհներ, ըստ ռազմական փորձագետի, վաղուց արդեն տխուր իրողություն է.«Հանձնելով Տավուշի հայտնի յոթը գյուղերը, այդ թվում ադրբեջանական կողմին է անցնում նաև Հայաստան – Վրաստան միջպետական երկու ճանապարհներից մեկը»,- ասում է ռազմական փորձագետը։
Երբ Փաշինյանը հայտարարում է այլընտրանքային նոր ճանապարհների շինարարության մասին և հիշատակում՝ Տաթև — Լծեն և Նորավան – Որոտան – Շամբ ճանապարհահատվածները, հասկանալի է, որ առաջինը կառուցվում է Գորիս -Կապան 21 կմ-անոց ճանապարհահատվածը շրջանցելու նպատակով, իսկ թե՞ ինչի համար է երկրորդ ճանապարահատվածը՝ Նորավան – Որոտան – Շամբը, սա, ըստ ռազմական փորձագետի, հարցերի տեղիք է տալիս.«Կարծում եմ, այդ հատվածում ևս ինչ – որ ճանապարհատված կա, որ նույնպես պետք է հանձնվի Ադրբեջանին։ Պետք է հասկանալ՝ 1988 – 91 – ակններին, նշված տարածքներում արդյո՞ք ադրբեջանական փոքր կամ մեծ բնակավայրեր կամ անասնապահական տարածքներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած, եթե խոսվում է Նորավան – Որոտան – Շամբ ճանապարհահատվածի մասին, ապա չեմ բացառում, որ Որոտանի մերձակայքում ևս նոր տարածքներ են պատրաստվում հանձնեն Ադրբեջանին»։
Նահապետյանը նկատում է՝ առնվազն կասկածելի է՝ ինչո՞ւ են գաղտնի պահվում այն քարտեզները, որոնց հիման վրա, փաստացի, դեմարկացիայի պրոցես է տեղի ունենում.«Քարտեզների վրա աշխատանք, այսինքն՝ դելիմիտացիա չկա, բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում ՀՀ տարածքում, այլ բան չէ, քան դելիմիտացիան, որովհետև, եթե ինչ – որ տարածքներ են հանձնվում, ապա դրանք, անպայման, քարտեզների հիման վրա է հստակցվում»։
Քանի որ ներկայիս Ադրբեջանը 1918 – 20 թթ.-ի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, ապա, ըստ Հայկ Նահապետյանի, եթե Ադրբեջանն, իրականում, առաջնորդվում է այդ քարտեզներով, ապա ՀՀ-ն հայտնվելու է Ալեքսանդրապոլի պայմանագրով նախանշված տարածքների տիրույթում, ըստ Ադրբեջանի՝ մնալով ընդամենը մոտ 10.000 քկմ տարածքով։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ օգոստոսի 14-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի հունիսի 28-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին:
«Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղարը:
— ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի պատասխան ԱԺ Քննիչ հանձնաժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունների հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնք առնչվում են ԱԽ նիստերում, մասնավորապես 2020 թվականի օգոստոսի 14-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: Ի՞նչպես կմեկնաբանեք դրանք:
— Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը:
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, Գեներալ-Գնդապետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում արած հայտարարություններին:
Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ`
Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները:
Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:
Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:
3.Պարզաբանելով պատերազմից առաջ վարչապետին` հակառակորդի կազմի և գործողությունների հավանական բնույթի ու նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ ոչ իրատեսական վերլուծությունների ներկայացման հանգամանքները, պետք է նշեմ որ այս թեմային ես որոշակիորեն անդրադարձել եմ 2020 թվականի նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունում, բայց հիմա պահպանելով գաղտնիության ռեժիմի պահանջները, կներկայացնեմ որոշ հատվածներ պատերազմից առաջ տարբեր խորհրդակցություններին և նիստերին իմ կողմից տրված զեկույցներից.
-2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.
ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպես նաև, օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն … ։
-2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար … :
-2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:
Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները:
ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ:
Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում:Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ:
Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես … :
Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն … :
Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ … :
Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ … :
Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները …:
Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների:
2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չեր կարող լուծվել:
Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք:
4. Ինչ վերաբերվում է պատերազմից առաջ անվտանգության խորհրդի նիստում իմ կողմից զեկուզված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է հաշվի առնենք որ անվտանգության խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով … : Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:
Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք:
Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը:
Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել:
5. 2020թ. նախապատերազմական եռամսյա ժամանակաշրջանում`(Սկսած 2020 թվականի հունիսի 8-ից` իմ պաշտոնավարման օրվանից) իրականացվել են բազմաթիվ պլանային և արտապլանային միջոցառումներ զորքերի կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման կետերի պաշտպանվածության աստիճանի բարձրացման, կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման, տարբեր օղակներում տեղեկատվության փոխանակման ժամանակացույցերի կրճատման, ստեղծված իրավիճակներում ուժերի և միջոցների կիրառմամբ՝ արագ արձագանքման ու զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Բոլոր միջոցառումների վերաբերյալ սահմանված ժամկետներում զեկույցներ եմ ներկայացրել վարչապետին:
Պետք է նաև նշեմ, որ պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի վերաբերյալ փաստարկված վերլուծությունը մանրամասն ներկայացրել եմ և քննչական մարմիններում և ԱԺ քննիչ հանձնաժողովում:
6. Քննիչ հանձնաժողովին ներկայացրել եմ պաշտպանության հետ կապված համակարգային թվով 11 հիմնախնդիրներ, որոնք պատճառ դարձան 2020թ.-ի 44-օրյա պատերազմում գրանցած անհաջողությունների համար, այդ թվում՝ Շուշիի ուղղությամբ վարած մարտական գործողությունների մասով և մի քանի առանցքային գործոն: Ներկայացնեմ միայն պատերազմի ելքի վրա ազդած հիմնական գործոնները.
1) աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չեզոքությունը և անտարբերությունը, ու ըստ էության ագրեսիայի արդարացումը և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը քաղաքական աջակցության և ռազմական օգնության ցուցաբերման ձևական մոտեցումները,
2) հակառակորդի քանակական և որակական բացարձակ գերակայությունը, այդ թվում՝ օդային տարածքում, հակառակորդի սպառազինությունում գերճշգրիտ միջոցների մեծաքանակ լինելը,
3) մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում:
7. Պետք է նշեմ,որ ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, և նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից: (Չմոռանանք,որ զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը):
Պաշտպանության ոլորտում իրականացված գործունեության ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից թույլ տրվեցին մի շարք բացթողումներ,որոնք զգալիորեն ազդեցին ռազմական գործողությունների արդյունավետության վրա,մասնավորապես.
-Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումները ոչ պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հետևանքով մեր ազգաբնակչությունը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները և արգելափակում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը դեպի մարտական գործողությունների շրջաններ.
-Ռազմական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում գործուն միջոցներ չձեռնարկելու պատճառով ձևավորվեց անպատժելիության մթնոլոլտ, որի հետևանքով մարտական գործողությունների շրջաններից զանգվածային փախուստի դեպքեր արձանագրվեցին, ինչը զգալիորեն ազդեց պաշտպանական համակարգի կայունության վրա.
-Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում , ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար.
— Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա և ազդել ՀՀ և Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա` թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը.
— Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը:
Ընդ որում, սկզբնական շրջանում խոչնդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ,,Վարձկանների հավաքագրման,օգտագործման,ֆինանսավորման և ուսուցման դեմ,, միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը.
-Քաղաքական և դիվանագիտական բավավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար:
8.Պարզաբանելով հրամանատարական կազմի կողմից թուլլ տրված թերությունների ու բացթողումների վերաբերյալ մեղադրանքների հանգամանքները, պետք է նշեմ.
Պատերազմների պատմությունում գոյություն չունի որևէ արձանագրված փաստ, որի համաձայն այս կամ այն զորահրամանատարները և հրամանատարները զորքերի կառավարումն իրականացրած լինեն անթերի: Պատերազմի ընթացքում բարդագույն իրավիճակում, ըստ իմ գնահատման, հրամանատարները կատարել են առավելագույն հնարավորը՝ հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար:
Գտնում եմ, որ պատերազմի ընթացքում յուրաքանչյուր օղակի հրամանատարի գործունեությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի և ելքի վրա հստակ ազդեցություն ունեցած գործոնները, մասնավորապես՝ հակամարտող կողմերի ուժերի և միջոցների քանակական և որակական հարաբերակցությունը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարավորությունները, սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութական միջոցների ծախսի և կորուստների վերականգնման հնարավորությունները, նորմատիվ-իրավական բազայի համապատասխանությունը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զորքերի գործողություններին աջակցելու և խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանությունը պատերազմի վարման ընթացքում իրադրության փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու առումով և այլն:
Վերջիվերջո պետք է հասկանալ՝ կարող էր հրամանատարը տվյալ պայմաններում խնդիրը կատարել, թե ոչ: ՈՒ շատ կարևոր է օբյեկտիվորեն պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր զինված ուժերի թէ գործող և թէ ապագա հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախված լինելու վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենանք թէ ոչ:
9. Պարզաբանելով Արցախի նախագահի և իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկություններ ներկայացնելու հանգամանքները պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր. Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը: Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար: Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում: Դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն ցանկացած տեղեկատվություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվում էինք հակասական տվյալների ստացման երևույթին:
10. Ամեն դեպքում զինված ուժերը իրենց թերություններով ու բացթողումներով հանդերձ 44 օր մարտնչեցին բազմակի անգամ գերազանցող թշնամու դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ, ընձեռում էին իշխանություններին հնարավորություն` քաղաքական որոշումներ կայացնելու համար:
11. Ինչ վերաբերվում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ`գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել:Կարևորում եմ նաև այն հանգամանքը,որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել:
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, եւ ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որեւէ հիմնավորում նրա մոտ որեւէ արժեք չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է, թե բանակի համար արվել է այն, ինչ ուզել են։ Մասնավորապես նա ասել է.«Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։
«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին ասել է Տիրան Խաչատրյանը։
Տիրան Խաչատրյանը նկատում է՝ այս իշխանությունը բանակի համար ինչ ցանկացել կամ ինչը նպատակահարմար է գտել, դա էլ արել է, ոչ ավելին.«Հիմնավորելն ընդհանրապես և առաջնահերթ խնդիր է եղել, կոնկրետ իմ մասով՝ ՊՆ-ում պաշտոնավարելու ընթացքում։ Սակայն, նորից եմ կրկնում, որևէ տեսակի հիմնավորում այդ մարդու մոտ որևէ արժեք չի ունեցել, ընդհանարապես առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից։ Ինչի՞ մասին է նա խոսում…»։
Անդրադառնալով փաշինյանական իշխանության կողմից անօգտագործելի ՍՈՒ-երի գնման որոշմանը, Տիրան Խաչատրյանը նկատում է՝ այն ժամանակ, երբ այս իշխանությունը ՍՈՒ-երի ձեռքբերման որոշում ընդունեց, դրա համար խնդրողներ եղել են.«Թե ովքե՞ր էին այդ խնդրողները և ի՞նչ հիմնավորումներով էին խնդրում, որպեսզի բանակը ՍՈՒ-եր ձեռք բերի, այս խնդրի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, վարույթ է ընթանում, ինքս էլ այդ վարույթի շրջանակներում անցնում եմ որպես վկա, հետևաբար, այս պահի դրությամբ, այդ հարցի վերաբերյալ մանրամասներ հայտնել չեմ կարող։ Քրեական գործը հարուցվել է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսից հետո»։
Անդրադառնալով Փաշինյանից մեդալներ և կոչումներ խնդրող զինվորականների թեմային, Տիրան Խաչատրյանն ասում է՝ միգուցե նրանք, ում հետ Փաշինյանն առանձնահատուկ, ջերմ և մտերիմ հարաբերությունների մեջ է եղել բանակում, նրանից մեդալներ և կոչումներ են խնդրել, նա էլ չի մերժել, տվել է։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 2020 թ. հոկտեմբերի 22-ին՝ 44- օրյա պատերազմի ամենաթեժ օրերին, վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված ՀՀ Ազգային հերոսի կոչումն այդպես էլ ռազմական գործչին չի հանձնվել։
«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, Տիրան Խաչատրյանը մանրամասնել էր՝ իրեն որևէ մեկն «Ազգային Հերոս» մեդալը չի հանձնել, այն մինչ այս պահը գտնվում է Պաշտպանության նախարարությունում.«Ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ի՞նչ – որ մեկը դա ինձ տվե՞լ է, որ ես իմանայի, թե ո՞ւմ պետք է դա հետ տամ»,- պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ վերջինս հետ չի վերադարձնում կապիտուլյանտ իշխանությունների կողմից իրեն շնորհված կոչումն ու մեդալն, ասել էր ռազմական գործիչը։
Բացի այդ, Փաշինյանն այսօր հայտարարել է, թե պատերազմից խուսափելու հնարավորությունը թերեւս Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու ազգային տեսլականից հրաժարվելն է եղել։ Նման պահանջ, ըստ Փաշինյանի, եղել է Ադրբեջանի կողմից։ Փաստորեն, վարչապետ աշխատող անձն, ըստ էության, ընդունել է, որ պատերազմն իրեն պետք էր, որպեսզի լեգիտիմ իրավունք ստանա՝ հրաժարվելու Արցախի ինքնորոշուման իրավունքից, Տիրան Խաչատրյանը պատասխանում է՝ Փաշինյանն արել է այն, ինչ իրեն պետք է եղել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում է: Ընդդիմությունն այս քննարկմանը հրաժարվել է մասնակցել: Քննարկումն անցկացվում է հարցուպատասխանի ձևաչափով: Ըստ անհրաժեշտության` հարցերը քննարկվելու են փակ ռեժիմով:about:blank about:blank
Բանակցային գործընթացում մեր դիրքերի թուլացմանը նպաստող գործոններին անդրադառնալով, այդ թվում` միջազգային դրությանը, ժողովրդագրությանն ու ներքին իրադարձություններին, ՀՀ վարչապետը նշեց` կա վարկած, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ` տարածքների փոխանակման հայեցակարգի հետ: Այն, ըստ վարչապետի, դեռ քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց կարող է նաև քննության առարկա դառնալ:
«1994 թ. երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է, ադրբեջանականը` պարտվել, դրանից հետո 20 տարում Ադրբեջանի բնակչությունը կրկնապատկվեց, Հայաստանինը` նվազեց: Ո՞ւմ համար էր հաղթանակը, և ինչու ՀՀ բնակչությունը նվազեց, ոչ թե ավելացավ»,- հարց ուղղեց վարչապետը:
Արցախահայության մասով այդ հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին են վնաս տալիս, որովհետև իրենք չեն լուծի տասնամյակների ընթացքում խնդիր դարձած հարցը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այդ առումով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրուն Բայրամովի հայտարարությանը, թե ԼՂ ժողովրդին լրացուցիչ միջոցներ ստեղծելու ուղղությամբ քայլեր չեն պատրաստվում իրականացնել։ Նա հավելել էր, որ առավելագույնը, որ կարող են անել իրենց կազմում արցախցիներին թույլ տալն է խոսել ու կրթվել իրենց լեզվով։
ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը, ինչին ընդառաջ Ադրբեջանը բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին:
Ալեն Սիմոնյանն Ադրբեջանական կողմի այսպիսի հայտարարությունները գնահատեց որպես փախուստ իրականությունից, ինչն ըստ նրա, խնդրի որևէ լուծման չի հանգեցնելու։
«Իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ, որ ինչ-որ փուլում իրենք կգան դրան։ Իսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի, այսպես ասած, բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլում այդպիսի քայլերի համար է անում»,- ասաց նա։
Սիմանյանը հայտարարեց, որ արցախցիների իրավունքները կարևորագույն հարց է ու չի կարող մոռացության մատնվել։ Այս պարագայում, ըստ նրա, եթե Ադրբեջանը պատրաստ է զբաղվել ինքնախաբեությամբ, ապա դրա պատրաստ չէ Հայաստանը։ Իր խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու հայկական կողմի արած հայտարարության կատարմանը։ Ալեն Սիմեյնանն անդարդարձավ լրագրողի հարցին՝ արդյո՞ք արցախցիների լիարժեք անվտանգության չապահովման դեպքում հայկական կողմը չի ստորագրի «խաղաղության պայմանագիրը»։
«Խաղաղության պայմանագրի մեջ չգիտեմ՝ այդ մասը կներառվի, թե ոչ, թե դա առանձին փաստաթուղթ կլինի։ Որովհետև, մենք խոսել ենք դրա մասին, մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք։ Մենք ունենք օրինակ՝ նոյեմբերի 9-ի պարագայում, երբ չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածություններն ու երկիրը գործողությունների չի անում կամ չի կարողանում անել երաշխիքների մասով։ Ես հիմա վստահ չեմ, որ մենք դա պետք է ամրագրենք խաղաղության պայմանագրում և գուցե երաշխավոր կհանդիսանան մի քանի կամ որևէ մեկ երկիր»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։
Նա հայտարարեց, որ այդ հարցի վերջնական երաշխավորության բացակայության դեպքում բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություն կդառնա։
Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» «Կաշենի» հանքը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունները և դրանց պատճառները հստակորեն ցույց են տալիս Ադրբեջանում առկա բնապահպանական, քաղաքական ու սոցիալական խնդիրների սրությունն ու խորությունը: Մի քանի դիտարկում դրանց վերաբերյալ.
Այդպիսի սուր ու երկարաժամկետ բնապահպանական հիմնախնդիրների պայմաններում որտե՞ղ են այն «բնապահպան» կոչեցյալ ահաբեկիչները, որոնք մեկնարկեցին Արցախի հանցավոր շրջափակումը՝ «աղավնիների» բնապահպանական դիմակներով:
Սեփական շահագործված քաղաքացիներին ջարդող ոստիկանները Շուշիում համերաշխ կերպով ապրիլի 28-ից փոխարինել են 120,000 մարդու մեծ տառապանքների պատճառ դարձած ահաբեկիչներին՝ շարունակելով պետական ահաբեկչության շղթան:
Հստակ է, որ ալիևյան բռնապետական ռեժիմի համար մարդը արժեք չէ՝ առանց մեծ տարբերության, թե արդյոք դիմացինը հայ է, թե՝ ադրբեջանցի, կարևորը մարդկանց ստրկացումն է, իշխանության պահպանումն ու դիզվող ոսկիները:
Կարևոր է հաշվի առնել, որ Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին անցած տարի ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» Արցախի «Կաշենի» պղնձի հանքը, և հենց այդ կազմակերպությունն էլ Արցախի շրջափակման մեկնարկի գլխավոր մեղավորներից ու աջակիցներից է:
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարգի բնապահպանական աղետ է ստեղծել այս ընկերությունն այնտեղ, որ նույնիսկ բռնապետական նման երկրում այդպիսի բողոքի ակցիա է իրականացվում: Իսկ ահա իրենց կողմից «վիճարկվող» «Կաշենի» հանքի գործող բնապահպանական բարձր ստանդարտները պարզապես երազանք կարող են թվալ ադրբեջանցի այդ հալածյալ բնակչության համար:
Եվ այդպիսի հանցագործ ռեժիմն ու ընկերությունը ցանկանում են ուժով տիրանալ Արցախի ժողովրդի հայրենիքին ու բնական պաշարներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ նույն Գետաբեկը ժամանակին լրիվ հայկական ու հայաբնակ տարածք էր, որն աստիճանաբար էթնիկ զտման ենթարկվեց ու յուրացվեց ադրբեջանցիների կողմից:
Վստահ եմ, որ ուրիշի հողի ու սեփականության վրա աչք դրած այս հանցագործներին դեռ նոր անակնկալներ են սպասվում: Կարծում եմ՝ մեկ օր լրիվությամբ կբացահայտվի Anglo-Asian-ում ալիևյան կլանի հանցավոր մասնակցությունը: Սրա վերաբերյալ արդեն որոշ բացահայտումներ է արել աշխարհում հանրաճանաչ OCCRP հետաքննող կազմակերպությունը, նույն այն հայտնի «Պանամական փաստաթղթերում»՝ հետաքննության համաձայն բացահայտելով, որ Ալիևի դուստրերը այդ ընկերության սեփականատերերն են»,- գրել է Բեգլարյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.