29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նիկոլ Փաշինյանը«գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ։ Այս կարծիքն է հայտնել ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում:
«Փաշինյանն էլ ավելի շատ, էլ ավելի ամկեղծ ու էլ ավելի լկտի է խոսում Ռուսաստանի մասին։ Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ժամանակ Փաշինյանն իրեն ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ և բավականաչափ վարկաբեկված է՝ անհիմն կերպով մեղադրվելով անցյալի մեղքերի մեջ։ Փաշինյանը, հաջողության դեպքում, Հայաստանը կվերածի սովորական մերձավորարևելյան երկրի, որտեղ «առնել-ծախելը» գլխավոր իմաստն է, որտեղ անձնական բարգավաճումից բացի այլ, էական ազգային շահեր չկան։ Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, ովքեր բացահայտ խաղադրույք են կատարել թուրքերի, ադրբեջանցիների հետ համատեղ բիզնեսի վրա, ինչը նախկինում կտրականապես անհնար էր»,-ասել է Զատուլինը։
Հայաստանի հակառակորդների համար ձեռնտու է իշխանության ղեկին ունենալ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, համոզված է Զատուլինը։ Արևմուտքը վստահ է, որ ներկայիս ն ի վիճակի է «Ռուսաստանին դուրս մղել» հանրապետությունից, պարզաբանել է խորհրդարանականը։
«Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի, այսինքն՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմար առաջնորդն է։ Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը կրեց նվաստացուցիչ պարտություն՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ ողջ հռետորաբանությամբ հանդերձ, Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են Փաշինյանի իշխանության ղեկին մնալով։ Փաշինյանն, անկասկած, հույս ունի, որ իր վերակողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք, բանակցությունները Բրյուսելում, Վաշինգտոնում, այցերը արևմտյան մայրաքաղաքներ, Արևմուտքին տպավորություն են ներշնչել, որ Փաշինյանն այն մարդն է, ով վաղ թե ուշ կարող է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Դրա վկայությունն է Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը բոլոր մակարդակներում քարոզչության հետևանք է, որը բխում է, այդ թվում՝ Փաշինյանին և նրա կառավարությանը սատարող շրջանակներից։ Նա յուրովի է ներկայացնում իրավիճակը և կարծում է, որ Ռուսաստանն, իրոք, այսօր խրված է Ուկրաինայում։ Դեռևս հատուկ ռազմական գործողության սկզբնական փուլում նա խոսում էր Արևմուտքում, որ Ռուսաստանի հաղթանակը ձեռնտու չէ Հայաստանին, որպեսզի Խորհրդային Միությունը չվերականգնվի»,-շարունակել է Զատուլինը։
Ինչպես հայտնում է EADaily-ն, իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սխալ է անվանել անվտանգության ոլորտում Հայաստանի լիակատար կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Հանրապետության վարչապետի խոսքով, այսօր Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի, և «ցանկության դեպքում էլ չի կարողանա ապահովել Հայաստանի պահանջները»։
Աղբյուրը՝ news.am
Նիկոլ Փաշինյանը վերջնականապես փակեց ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալու եւ միասին մեր հայրենիքի սահմնաները պաշտպանելուառաջարկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Անցյալ տարի ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանին առաջարկվեց ՀԱՊԿ- կողմից ռաազմական օժանդակության փաթեթ, որը Փաշինյանը չստորագրեց, որտեղ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն էր եւ դիտորդների տեղակայում սահմանին հայ-ադրբեջանական: Դրանից հետո 5 անգամ Զախարովան բարձրաձայնել է, որ ՀԱՊԿ-ը որտեղ կա կոնսենսուս, պատրաստ են կրկին անգամ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով տեղակայել ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ: Սա նշանակում է, որ այդ զորախումբը բանակայաին ստորաբաժանումների դեմ բախման ժամանակ պարտություն կկրի, որովհետեւ խաղաղապահ զորակազմի գործառույթը, զինվածությունը եւ մասնագիտական պատրաստվածությունը չափելի չի, բայց էն որ սահմանում կանգնելու են խաղաղապահներ զենքով ՀԱՊԿ անդամ 5 պետությունների դրոշներով, ինքնին դա ցուցիչ է: Երկրորդ՝ երկու անգամ Հայաստանը մերժեց այստեղ ՀԱՊԿ-ի զորավարժություններ անցկացնելը: Այսինքն զրոավարժությունների ժամանակ ասյտեղ կարող էր տասնյակ հազարներով զորք գար, ներառյալ նաեւ այդ զորավարժությունը կարող էր ամիսներ տեւել: Ավելին՝ զորավարժութուններին կարող էին մասնակցել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության զորամիավորումները: Հայկստանը երկու անգամ մերժեց նաեւ ՀՀ զորամիավորումների ՀԱՊԿ այլ երկրներ տարածքներում զորավարժություններին մասնակցելը: Սա նշանակում է, որ մեր երկիրը անպատրաստ է: Ադրբեջանը տարեկան 10-ից ավելի զորավարժություններ է անում»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ եթե ի գիտություն ընդունենք, որ վերջին օրերին Ադրբեջանը վերջին օրերին, նաեւ այսօր զինտեխնիկա եւ անձնակազմ է մոտեցնում սահմանին, ապա դա հենց այնպես չի:
«Նվազագույնը կարող է սեպտեմբերի 13-14-ի սցենարով ինքը գործողություններ անել, ներգարվվելով նաեւ Նախիջեւանի հետ սահմանը, որտեղ մենք շատ տեղերումառավելություններ ունենք, իրենք փորձելու են այդ առավելությունը չեզոքացնել»-ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ ռազմական գործողությունների հավանականությունը գնալով մեծանում է, առավել եւս Փաշինյանի այն կեցվածքով, որը երկու օր առաջ իտալական լրատվամիջոցի հետ հարցազրույցում տվեց:
«սա ուղղակիորեն ռուսներին մեղմ ասած ասեց, որ դուք կարող եք գնալ, դուք խանգարում եք, սխալ անվտանգային ճարտարապետություն է ընտրվել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերյան առաջին օրերին ադրբեջանական հիմնական ագրեսիան Սոթքի ուղղությամբ էր դրսևորվում, սակայն դա չի խանգարում Ադրբեջանին, որոշակի ակտիվություն մտցնել նաև Նախիջևանի ուղղությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Ընդ որում` այդ ակտիվությունը դրսևորվում է միանգամից մի քանի ուղղություններով:
Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի` Թուրքիայի հրահրումից մինչև բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակ, ինչը նշանակում է, որ իրադրային փոփոխությունները կարող են տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:
«Ալիևի համբերություն» ասվածը իրական գործոն է, նոր չափման միավոր, որում հայտնվել ենք մենք մեր սխալների պատճառով։
Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Հինգ հարց, որոնց պատասխանները շատ կարևորն են․
Իրավիճակը լարվում է ծայրաստիճան, և կարևոր է ճիշտ պատկերացնել իրականությունը և դրա հիմա վրա ճիշտ շարժվել առաջ։
Կա մի քանի հարց, որոնց պետք է տրվեն ճիշտ պատասխաններ.
Ու՞ր է տանում այս պրոցեսը
Ինչի՞ մասին է այս իշխանությունը
Ինչի՞ մասին պետք է լինի հաջորդ իշխանությունը
Ի՞նչ պետք է անել
Հնարավոր մեծ թակարդը, որում մեր ձեռքով կարող ենք հայտնվել
Ու՞ր է տանում պրոցեսը.
Այս ընթացքը տանում է պատերազմի։ Պատերազմի ռիսկը մեծանում է, որովետև Նիկոլի իշխանությունը թույլ է տվել կոպիտ բանակցային սխալներ, կոպիտ բովանդակային սխալներ, և հիմա Ադրբեջանի մոտ կան ահռելի արհեստական սպասումներ՝ Արցախի մասով և 8 անկլավների։ Միջնորդներն այս վիճակը ֆիքսել են։ Ծավալները և ողբերգականությունը նույնիսկ անիմաստ է քննարկել. դա լինելու է ՄԵԾ աղետ։
Ինչի՞ մասին է այս իշխանությունը
Կոպիտ ասած՝ այս իշխանությունը Ալիևի համբերության մասին է։ Նիկոլի կողմից տրված խոստումները պատերազմով ստանալու համար Ալիևին որոշակի ժամանակ է պետք՝ վերջին ճշգրտումները և ապահովագրումներն անելու համար։ Հենց դա է՝ Ալիևի համբերության ժամանակահատվածը։ Եվ Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր հայտարարությունները մեզ դրա մասին են ասում։ «Ալիևի համբերություն» ասվածը իրական գործոն է, նոր չափման միավոր, որում հայտնվել ենք մենք մեր սխալների պատճառով։ Որքա՞ն է դա՝ մեկ ամիս, երկու ամիս… խնդիրը դա հաշվարկելը չէ։ Մեր խնդիրը այդ հաշվարկման միավորից դուրս գալն է։ Եվ մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ այդ գործոնը չեզոքացնելու համար։
Շրջափակման տրամաբանությունը, միջնորդների պահվածքը, Ռուսաստանի հետ մեր՝ դինամիկ սրվող հարաբերություններն ապացուցում են, որ այս ընթացքը տանում է պատերազմի։
Բանակցություններն իրենց սխալ բովանդակության պատճառով, մեծ հաշվով, արդեն ավարտվել են։ Մեր պրոբլեմը դրա մեջ է։ Այսօր ունենք մոտավորապես 2020-ի ամառվա վիճակը։
Նիկոլը սա շատ լավ հասկանում է. շարունակել նույն կերպ, իբր գնում ենք պայմանագրի կնքման՝ Արցախի ֆաշիստական շրջափակման պայմաններում, անհնար է։ Ընդհատել բանակցությունները՝ անմիջապես պատերազմ է։
Այս իշխանությունն այլևս երկու բանի մասին է.
Նոր պատերազմի
Հայրենազրկման
Այնպես չէ, որ իշխանությունը պատերազմ է ուզում կամ նոր զոհեր. իհարկե դա այդպես չէ։ Բայց իշխանության քայլերը բերել են ծանր փակուղային վիճակի։
Իրավիճակը է´լ ավելի վատթարացնող, ծայրահեղ արկածախնդիր ուղղություն է՝ իշխանության կողմից տարվող հակառուսականությունը։ Իշխանության նեղ հաշվարկը պարզ է. տեսականորեն սա Նիկոլին կարող է տալ ինչ-որ անձնական շանսեր, բայց պետությանը բերելու է աղետի։
Շարունակելի»
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, կրակոցները արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։
«Ատլանտիս» ընկերությունից «Ազատությանը» հայտնել են, որ այսօր Կայացել է Երևան-Կապան-Երևան թռիչքը։ Մառախուղ չի եղել: Նախորդ երկու թռիչքները մառախուղի պատճառով չէին կայացել։
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակեց շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Այս դեպքով ևս քրեական գործ է հարուցվել՝ երկու հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։
Ադրբեջանական կողմը օդակայանի ուղղությամբ կրակեց նաև հաջորդ օրը, ընդ որում Հայաստանի պաշտոնյաների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վայրէջքից րոպեներ առաջ։
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է.
«Արցախի խնդիրը զուտ որպես հումանիտար հարց ներկայացնելը թե ռազմավարական, թե մարտավարական առումներով սխալ է ու չափազանց վտանգավոր:
Դրանով իսկ էապես իջեցվում է Խնդրի կարգավիճակը, դրվում աշխարհում առկա բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի շարքում:
Օրինակ, այս պահին Մալիում շուրջ 5 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ մինչև տարեվերջ նրանցից մոտ 200 հազ.-ը կարող են մահանալ սովից:
Համադրելով սա Արցախում առկա հումանիտար խնդրի հետ՝ հասկանում ենք, որ գործ ունենք անհամեմատ ավելի բարդ իրավիճակի հետ:
Հարցը պետք է դիտարկել միջազգային հանրության, միջազգային ինստիտուտների դիտանկյան տակ: Դրանք անխուսափելիորեն գնահատելու են այս կամ այն երկրում առկա հումանիտար ճգնաժամը ըստ ծավալի: Քանակական մեթոդով: Եվ ըստ այդմ էլ սահմանվելու են առաջնահերթությունները:
Երբ Արցախի խնդիրը իջեցվում է հումանիտար ճգնաժամի մակարդակի ՀՀ ՛՛իշխանությունների՛՛ կողմից, ապա դա միանգամակայն հասկանալի է՝ հաշվի առնելով վերջիններիս մոտ Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար քաղաքական կամքի իսպառ բացակայությունը: Երբ դա անում են Արցախի ճակատագրով անհանգստացող փորձագետներն ու ընդդիմության ներկայացուցիչները, ապա կամ չեն հասկանում, որ հայտնվել են պրոպագանդիստական ծուղակի մեջ, կամ էլ ահնասկանալի է՝ որ աստվածներին են ծառայում:
Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական՝ հումանիտար բաղադրիչով»։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը։ Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել ։
Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:
Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։
Քանի որ իսրայելական «Օվդա» ավիաբազայից են թռնում Ադրբեջան վայրԷջք կատարող ինքնաթիռները, ապա վստահորեն կարող ենք ասել, որ տեղափոխվում է զենք-զինամթերք։
Պետք է նշեմ, որ «Օվդա»-ն, որը տեղակայված է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում, Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում ։
Նաև հատկանշական է, որ այս ավիաբազա կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերություններ, որոնց մեջ է նաև ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը․․․»,-գրում է Կարեն Հովհաննիսյանը։
Այսօր Արցախի Հանրապետության օրն է: 90-ականների սկզբին բարդ ժամանակներ էին ու Արցախը պայքարում էր իր ապագայի համար, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն այսօր ավելի ծանր օրեր է ապրում, քանզի խոսքը իր լինելության մասին է: Ու, ցավոք, Արցախի գոյաբանական խնդրի առջև կագնելու հեղինակներից մեկը նաև ՀՀ իշխանությունն է:
Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ զարգացումներ սպասել՝ հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանը պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել, իսկ Ադրբեջանը շարունակում է սեղմել օղակը հայկական երկրորդ պետության շուրջ: Այս մասին MediaHub-ը զրուցեց Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ:
Վերջինիս խոսքով, Արցախում քաղաքական էլիտան բաժանվել է երկու մասի: Մի մասը գործող նախագահ Արայիկ Հարությունյանն է և այդ թևին կարելի է դասել նաև Սամվել Բաբայանին, Տիգրան Պետրոսյանին և մի շարք այլ գործիչների, ովքեր փաստացի հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները և պատրաստ են ցանկացած քայլով կյանքի կոչել և իրագործել նրա ծրագրերը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուն:
«Մենք կարող ենք տեսնել, որ Արայիկ Հարությունյանը վերջին տարիներին ամեն հնարավոր բան անում էր, որպեսզի խնդիր չունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերի և պայմանավորվածությունների մասին։ Այդ թվում նաև Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին է տեղյակ եղել, սակայն թաքցրել է անգամ իր թիմակիցներից և կուսակիցներից, ովքեր վրդովվել են այդ հայտարարությունից»,— ասաց վերլուծաբանը:
Մյուս կողմից, շարունակեց նա, Արցախում ունենք ձևավորված քաղաքական էլիտայի մի թև, որը դեմ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն։ Այս թևին կարելի է դասել թե՛ նախկին նախագահներին, թե՛ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, թե՛ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրանք ամեն կերպ փորձելու են թույլ չտալ այդ վատագույն սցենարի զարգացումը, չնայած այն բարդագույն իրավիճակին, որում հայտնվել է Արցախը Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի քաղաքականության հետևանքով: Բայց, վստահ է Խալաթյանը, այս թևի հետ մարդիկ պայքարելու են։
«Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը հենց ներքին բախումների և ներքին պայքարի արդյունք է։ Մնում է միայն հուսալ, որ երկրորդ թևին կհաջողվի փրկել Արցախը և դուրս բերել այն աղետից ու ճգնաժամից, որի մեջ Արցախը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի քաղաքականության հետևանքով»,- եզրափակեց Հայկ Խալաթյանը:
Հիշեցնենք, նախօրեին Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովին ներկայացրեց հրաժարականի իր դիմումը: Ըստ օրենքի, ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովն է նախագահ ընտրում՝ «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո»։
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության հռչակման 32 -ամյակի առթիվ.
«Արցախի Հանրապետության հռչակումից 32 տարի անց Արցախն այսօր գոյաբանական վտանգի առաջ է կանգնած, իսկ արցախահայությունը դիմակայում է անմարդկային զրկանքների՝ արժանապատիվ կյանք ունենալու ու սեփական հայրենիքում ապրելու համար:
Նույնպիսի գոյաբանական վտանգի առաջ է կանգնած Հայաստանը, քանի որ կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու: Ադրբեջանի երեկվա սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի բավարարվելու Արցախը զավթելով, նրանց նպատակները շատ ավելի հեռուն են գնում:
Այն, ինչի միջով հիմա անցնում է հայ ժողովուրը Արցախում, ու նաև Հայաստանում, վստահաբար կարելի է անվանել մեր պատմության ծանրագույն էջերից մեկը: Պատմական այս հանգրվանում մեզ համար ամենակարևորն այս փուլն արժանապատվորեն հաղթահարելն է, իսկ դրա փորձը մենք ունենք:
32 տարի առաջ էլ հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց այն ընդունվեց, քանի որ դա էր Արցախը հայկական պահելու, Արցախի հայերի դեմ հետագա ցեղասպանական գործողությունները կանխելու և արժանապատիվ կյանք ապրելու միակ ճանապարհը: Այսօր նույն խնդրի առաջ ենք կանգնած: Ինձ համար, որպես մի մարդու, որը 20 տարուց ավելի տարբեր ծրագրեր է իրականացնում Արցախում և որն ուղիղ մեկ տարի առաջ Արցախ տեղափոխվելու որոշում կայացրեց, շատ պարզ է, որ Արցախի հայերը իրենց որոշումը չեն փոխել: Նրանց համար ոչ մի սով ու տառապանք, անգամ մահը այնքան սարսափելի չէ, որքան Հայրենիքի, ազատության ու արժանապատվության կորուստը:
Ի՞նչ է այսօր պետք Արցախին ու արցախահայությանը:
Մեզ պետք է, որ Հայաստանը, ողջ հայությունը սատար կանգնի մեր պայքարին ու դիմադրությանը:
Մեզ պետք է, որ ողջ հայությունը գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաև Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է:
Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն: Դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի թեթևացմանը, այլև խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության համար:
Մեզ պետք է, որ պահպանվեն մեր երկու պետությունների հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները: Որքան էլ ժամանակները դժվար լինեն, այդ սկզբունքները փոփոխության ենթակա չեն, քանի որ հենց այդ սկզբունքները պահպանելու կարողությունն է պետությունների կայացման ու հզորացման ցուցիչը:
Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանն առաջին հերթին ստիպված լինի բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը:
Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում պիտի կարողանանք միավորվել և թևութիկունք լինել միմյանց: Այնպես անենք, որ Ադրբեջանն զգա մեր՝ ցանցային ազգ լինելու առավելությունն ու դրա ազդեցությունը: Այնպես անենք, որ 120 հազար մարդու, 30 հազար երեխայի սովի մատնող երկրի ղեկավարությունը քաղաքակիրթ աշխարհում արժանանա արհամարհանքի:
Իսկ մենք ողջ աշխարհին ցույց ենք տալու, որ ոչ մի ադրբեջանական ճնշում, ոչ մի սով չի կարող ստիպել Արցախում ապրող հային հրաժարվել իր հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքից:
Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակը»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարությամբ հայնել է իր հրաժարականի մասին։
Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ՝ հրաժարականի հետևանքով Արցախում քաղաքական ճգնաժամի, հետևանքների ու հնարավոր զարգացումների մասին։
-Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հրաժարական է տվել։ Ի՞նչ եք կարծում՝ սա կարող էր «պարտադրված» հրաժարական լինել։
-Չեմ կարող ասել՝ պարտադրված է, թե ոչ, բայց ակնհայտորեն ժամանակավրեպ է։ Թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Հայաստանում իր քաղաքական գործընկերը մոտ երեք տարի ավելի շատ են պաշտոնավարել, քան պետք է։ Օբյեկտիվորեն մենք տեսանք Արցախի ժողովրդի ընդվզումը ու ԱԺ դարպասների դիմաց վերջին ինքնաբուխ հավաքը, որը խոսում է այն մասին, որ Արցախում այդ հրաժարականի հանրային պահանջը իսկապես կա։ Այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ Արցախում կազմակերպում էին հանրահավաքներ՝ շեղելով հանրային դժգոհությունը իշխանություններից դեպի ռուս խաղաղապահներ, անգամ իրենք չկարողացան ազդել մարդկանց տրամադրությունների վրա։
-Ինչի՞ կարող է հանգեցնել Արցախի համար այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում նախագահի հրաժարականը, ի՞նչ ապագա կարող է ուրվագծվել։
-Անկախ նրանից, թե Արցախում ինչ խմբավորումներ կան, որոնք պայքարում են միմյանց դեմ, ով ինչ պատկերացում ունի երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, հիմա բոլորը պետք է ունենան մեկ գերնպատակ՝ անել ամեն ինչ, որպեսզի Արցախի պետականության փշրանքները պահպանվի, որպեսզի հանկարծ չստեղծվի այնպիսիսի իրավիճակ, որ Արցախի պետական մարմինները չկարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Այո, Արցախում ճգնաժամանյին իրավիճակ է, բայց պետք է նայենք, թե ինչ է այստեղ ասում օրենքը։ Իսկ օրենքը այս տարվա ապրիլին համապատասխան փոփոխություններ է կրել և ըստ ԱՀ օրենսդրության Ազգային ժողովը նախագահի հրաժարականի ժամանակ ռազմական իրավիճակի պայմաններում հնարավորություն ունի նախագահ ընտրելու։ Եթե Արցախում լինի քաղաքական կոնսենսուս այս հարցի շուրջ, ապա կարծում եմ օրենսդրական որևէ խնդիր չկա։ Կկարողանա՞ն արդյոք քաղաքական ուժերը գտնել կոնսենսուային այդ թեկնածուին և արդյո՞ք կլինի քաղաքական համախմբում, սա է հիմա ողջ խնդիրը։
-Ձեր կարծիքով Արցախի քաղաքական կյանքում նախագահի ի՞նչ թեկնածուներ են ուրվագծվում, ո՞ւմ շուրջ կարող է իրական կոնսոլիդացիա լինել։
-Զերծ կմնամ անձերի մասին խոսելուց, որովհետև դա այս իրավիճակում սխալ կլինի։ Այն ժամանակ, երբ մեր դաշնակցական գործընկեր Դավիթ Իշխանյանը դարձավ Արցախի ԱԺ նախագահ, առաջին միտքը, որ ծագեց, այն էր՝ այդ ինչ կամքի տեր անձ պետք է լինես, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում իշխանական պատասխանատվության բեռը վերցնես քո ուսերին, որովհետև Արցախում իշխանություն ունենալը ոչ թե առավելություն է, այլ պատիժ։ Հետևաբար պետք է սպասել, թե քաղաքական զարգացումները ինչ թեկնածուներ առաջ կբերեն։
-Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ հիմա եղավ Հարությունյանի հրաժարականը։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը հնարավո՞ր է ինչ-որ կերպ կապված լինել Ակնայով (Աղդամ) ճանապարհ բացելու` Ադրբեջանի պահանջի հետ։
-Իհարկե, դա կարող է լինել պատճառներից մեկը, միգուցե Ակնայով ճանապարհ բացելու ծրագիրը մինչև վերջ հնարավոր չի եղել իրագործել, կամ գուցե Հարությունյանը նախագահի իր առաքելությունը արդեն ավարտել է և հիմա այլ դաշտում պետք է աշխատանք փնտրի։ Ամեն ինչ էլ հնարավոր է դիտարկել, բայց մի բան կա, որ շատ կարևոր է․ ցանկացած մեկը, ով կստանձնի իշխանությունը Արցախում, պետք է ընկալելի լինի ռուսական կողմի համար և չունենա այն նույն համբավը, որ ուներ Արայիկ Հարությունյանը, ում հետ ձեռք բերված ոչ մի պայմանավորվածություն կյանքի չի կոչվել։ Այս հանգամանքի կարևորությունը ցավոք Հայաստանում քչերն են գիտացում։ Ես հույս ունեմ, որ Արցախի ցանկացած նոր պաշտոնյա կգիտակցի Արցախի պետականության փշրանքները պաշտպանելու ու պետական մարմինների շարունակակությունն ապահովելու անհրաժեշտությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.