29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 1-ին կայացածխորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. հայտնում է Новости-Грузия-ն։
Այսպիսով՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»կոալիցիան հավաքել է ձայների 54.97%-ը, նրա օգտին քվեարկել է 1.181. 863 ընտրող։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը երկրորդ տեղում է, որ օգտին քվեարկել է քաղաքացիների 40,34%-ը կամ 867.432 ընտրող։
Մյուս կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 5%-ի արգելքը։
Ընտրություններին մասնակցել են երկու նախընտրական դաշինքներ և 14 կուսակցություննե։ ր: Ընտրությանը մասնակցել է 59%-ը, կամ 2.150.197 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ ընտրացուցակներում եղել են 3.613.851 մարդ։
ԿԸՀ վերջին տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանում կունենա 15 տեղերից 85-ը, իսկ նախագահ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 65 մանդատ։
Վրաստանի 11 ընտրատեղամասերում անց կացված կրկնակի խորհրդարանական ընտրություններում հաղթել են Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուները։
Բոլոր կրկնակի ընտրությունները անց են կացվել «Վրացական երազանք» կոալիցիայի բողոքների հիման վրա։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Խաշուրիում հաղթել է Վալերի Գելաշվիլին, Սիգնախիում՝ Գելա Գելաշվիլին, Գորիում՝ Վախթանգ Վախթանգաշվիլին։
Այսպիսով, «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 42 մանդատ, իսկ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժումը»՝ 32 մանդատ։ Վրացական ընդդիմությունը խորհրդարանում ստացել է 87, իսկ «Միացյալ ազգային շարժումը»՝ 63 տեղ։
Վրաստանի ԿԸՀ-ն ձայների վերջնական հաշվարկը կներկայացնի հոկտեմբերի 20-ին։
«Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են կրկնակի խորհրդարանական ընտրություններում
Վրաստանի 11 ընտրատեղամասերում անց կացված կրկնակի խորհրդարանական ընտրություններում հաղթել են Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուները։
Բոլոր կրկնակի ընտրությունները անց են կացվել «Վրացական երազանք» կոալիցիայի բողոքների հիման վրա։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Խաշուրիում հաղթել է Վալերի Գելաշվիլին, Սիգնախիում՝ Գելա Գելաշվիլին, Գորիում՝ Վախթանգ Վախթանգաշվիլին։
Այսպիսով, «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 42 մանդատ, իսկ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժումը»՝ 32 մանդատ։ Վրացական ընդդիմությունը խորհրդարանում ստացել է 87, իսկ «Միացյալ ազգային շարժումը»՝ 63 տեղ։
Վրաստանի ԿԸՀ-ն ձայների վերջնական հաշվարկը կներկայացնի հոկտեմբերի 20-ին։
Պտտվող լուրերի համաձայն, օրերս Մոսկվայում գտնվող հայտնի «Արարատ Հայաթում» իրար ևն հանդիպնլ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամվելը, և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում երեք տարբեր տրամաչափի մեծահարուստները քննարկել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակը, ինչպես նաև Տավուշի մարգում տեղի ունեցած միջադեպերը: Նրանք նկատել են, որ մինչեւ իրենք էլ մեծ «ոագմախով» չխառնվեն ազգի ու մասնավորապես Արցախի գործերի մեջ, բան դուրս չի գա: Իսկ որ ամենաուշագրավն է եղել այդ զրույցի ընթացքում ՌՄՀ նախագահ Արա Աբրահամյանը ազգի գործերը կարգավորելուց հետո անցել է բիզնես ոլորտին վերաբերող խնդիրներին: ՌՄՀ նախագահը ասել է, որ մտադիր է Մոսկվայում կառուցել «Արարատ Հայաթի» նմանությամբ մի շատ սվելի մեծ շինություն, որն իր գեղեցկությամբ անգամ մեր հակառակորդների աչքը կծակի: Թերթն ավելացնում է նաև, որ ժամանակին Արա Աբրահամյանը մեծ ճիգեր էր գործադրում նախկին ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանից չնչին գումարներով գնելու «Արարատ Հայաթում» ունեցած իր մասնաբաժինը, սակայն այդ փորձերը ապարդյուն էին անցել:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Անկարան մերժել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչը` նկատելով, որ այդ հարցում հիմնական խոչընդոտը եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին Երևանում Թուրքիային կոչ էր արել նորմանալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, նշելով, որ «գնդակը Թուրքիայի խաղադաշտում է»:
Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշման մեջ նշվում էր, որ Արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, սակայն թուրքական կողմին զայրացրել էր այն, որ ՍԴ որոշման մեջ հիշատակվել էր Հայոց Ցեղասպանությունը:
«Թուրքիայի կեցվածքն այս հարցում պարզ է»,- Hürriyet Daily News-ին ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, նշելով, որ Արձանագրությունների տապալման հիմնական պատճառը հուվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ի կայացրած որոշումն է:
Թուրքական կողմին զայրացրել է Արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման 11-րդ պարբերությունը, որտեղ նշված էր, որ Հայաստանի հանրապետությունը շարունակելու է 1915թ-ին Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
«Մենք երբեք այդ արձանագրությունները չենք տարել Սահմանադրական խորհուրդ: Մենք դրանք միանգամից խորհրդարան ենք ներկայացրել` առանց որևէ փոփոխության»,- հայտարարել էր Էրդողանը` պնդելով, թե Հայաստանը փորձում է փոխել տեքստը:
Hürriyet Daily News-ը հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև այժմ չկան դիվանագիտական հարաբերություններ, քանի որ Անկարան փակել է Հայաստանի հետ սահմանը` ԼՂ հակամարտության պատճառով: 2009 թ-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները արձանագրություններ ստորագրեցին` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը վերաբացելու մասին: Արձանագրությունները նաև նախատեսում էին երկու երկրների միջև համատեղ հանձնաժողովների ստեղծում, որը պետք է զբաղվեր պատմությանն առնչվող հարցերով:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Ըստ Զատուլինի ներկայումս ընթանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք պետական այցի նախապատրաստական աշխատանքները: «Դիվանագիտական խողովակներով պատրաստությունները սկսվել են, սպասենք Պուտինի այցին, որի նկատմամբ նախագահը ջերմ զգացմունքներ ունի», ասել է ռուս քաղաքագետը:
Ըստ նրա առաջարկ կա այցը կազմակերպել սեպտեմբերի 7-ին, որը խորհրդանշական` Բորոդինոյի ճակատամարտի օրն է, այդ օրը նաև Հայաստանում ընթանալու են ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունիցհայտնում են, որ Հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է իր ջանքերը սփյուռքի հետ հայ–թուրքական խնդիրների շուրջ անձամբ «երկխոսություն» սկսելու ուղղությամբ։ Այս ամսվա սկզբին Դավութօղլուն դարձյալ հանդիպեց ամերիկահայերի հետ` ի շարունակություն մարտին Վաշինգտոնում ունեցած իր հանդիպումներին։
Մայիսին տեղի ունեցած խոսակցության ժամանակ, նրա հայ զրուցակիցներն անկեղծորեն խորհուրդ տվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, որ Անկարան պետք է հետամուտ լինի ցեղասպանության ճանաչման և հատուցման հայկական պահանջներին, և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ որևէ «հաշտեցման» մասին։ Թուրքական կողմը, ինչպես հայտնում են, արտահայտել է այս փշոտ հարցերը քննարկելու իր ցանկությունը սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Չնայած Դավութօղլուի թվացյալ անկեղծությանը՝ հայերն ունեն իրենց հիմնավոր պատճառները նման նախաձեռնություններին չվստահելու` հաշվի առնելով տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և սփյուռքի, Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը։ Հայերը նաև կասկածում են, որ Թուրքիայի պաշտոնատարները կարող են շահագործել սփյուռքի հետ հանդիպումները որպես քարոզարշավ համաշխարհային հասարակական կարծիքում դիվիդենտներ ստանալու համար։
Այնուամենայնիվ, կարելի է հարց տալ, թե ինչու է Թուրքիայի գերզբաղված արտաքին
գործերի նախարարն իր թանկագին ժամանակը հատկացնում և այդքան ջանքեր գործադրում վերջին շաբաթներին հայերի հետ մի շարք առանձին հանդիպումներ ունենալու համար։
Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ թուրք ղեկավարներին խիստ մտահոգում է Հայոց ցեղասպանության գալիք 100–րդ տարելիցը։ Անկարան հավանաբար գիտակցում է, որ եթե չձեռնարկի պրոակտիվ քայլեր, ապա չի կարող հակազդել 2015 թվականին աշխարհով մեկ հայկական միջոցառումների ստեղծած հակաթուրքական քարոզարշավին։
Երկրորդ հնարավոր պատճառը, թե ինչու է Թուրքիայի կառավարությունը ցանկանում խոսել սփյուռքի հայերի հետ, Եվրոպական Միությանն անդամակցելու իր երկար տարիների շահագրգռվածությունն է։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդը զգուշացրել էր, որ մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կմերժի ԵՄ անդամակցության նրա դիմումը։
Թուրքիայի նախաձեռնությունների երրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանն այժմ ավելի ազատորեն կարող է զբաղվել հայ–թուրքական հարցերով, քանի որ իր իշխող կուսակցությունը վայելում է խորհրդարանի մեծամասնությունը և իրեն հակառակորդ բարձրաստիճան զինվորականներից շատերը նստած են բանտերում։
Անկախ այն հանգամանքից, թե ինչու է Թուրքիան փորձում կապեր հաստատել սփյուռքի հետ այս պահին, հայերը պետք է ընդունեն բացառապես իրենց ազգային շահերից բխող որոշումներ առ այն, թե արդյոք սա այն պատեհ առիթն է փորձարկելու թե Թուրքիան պատրաստ է դիմակայելու Հայոց ցեղասպանության աղետալի հետևանքները։
Այնուամենայնիվ, նախքան սփյուռքի ղեկավարները կարձագանքեն Դավութօղլուի «երկխոսություն» սկսելու համառ ջանքերին, նրանք պետք է խնդրեն թուրք պաշտոնատարներին հստակեցնել իրենց իսկական նպատակները` առնելով որոշ դրական քայլեր. օրինակ` Աղթամար կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին վերադարձնել Թուրքիայի հայոց պատրիարքարանին։ Այս պատմական եկեղեցին ներկայումս պատկանում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը և գործում է որպես թանգարան: Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը պետք է շատ ավելին անի, քան զբոսաշրջության նպատակներով մի քանի եկեղեցիների վերանորոգումը և Ստամբուլում հայկական համայնքին մի շարք կալվածքներ վերադարձնելը։ Կան հազարավոր առգրավված եկեղեցիներ և համայնքին պատկանող կալվածքներ Թուրքիայի ամբողջ տարածքում, որոնք պետք է վերադարձվեն իրենց օրինական հայ տերերին։
Հայերի հետ «հաշտեցման» ցանկության անկեղծությունը փաստելու համար Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի ցեղասպանության ժխտումը, վերացնի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը և վերջ դնի Հայաստանի և Արցախի նկատմամաբ թշնամական վերաբերմունքին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունն ինքնակամ և առանց վերապահության չի բավարարի հայերի պահանջները, և որ բոլոր առկախված հարցերը պետք է լուծվեն մի օր անմիջական բանակցությունների միջոցով՝ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները պետք է պատրաստվեն դրան ի վերջո։ Այս առումով, որպես նախընթաց կարևոր է վերանայել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սաբրի Չաղլայանգիլի և հայկական երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ 1977 թվականի Շվեցարիայի Ցյուրիխի քաղաքում տեղի ունեցած հանդիպման արձանագրությունները:
Ստորև ներկայացնում եմ որոշակի գաղափարներ, որոնք պետք է նկատի առնվեն նախքան Թուրքիայի ղեկավարների սփյուռքի ներկայացուցիչների միջև որևէ հետագա հանդիպումներ կամ քննարկումներ ունենալը՝
1. սփյուռքի ընտրված ներկայացուցչական մարմնի բացակայության դեպքում, գլխավոր հայկական կազմակերպությունները, դիվանագիտության և բանակցություններ վարելու ոլորտում փորձ ունեցող մասնագետների աջակցությամբ, պետք է ձեռնամուխ լինեն միասնական ռազմավարության և Թուրքիայի նկատմամբ պահանջների ցուցակի մշակմանը։ Ոչ մի հայկական կազմակերպություն կամ անհատ չպետք է ներգրավվի Թուրքիայի հետ առանձին բանակցություններում, որպեսզի Անկարան չկարողանա պառակտումներ ստեղծել սփյուռքում,
2. պարտադիր է, որ սփյուռքի ներկայացուցիչները համաձայնեցնեն բանակցություններ վարելու հարցում ունեցած իրենց դիրքորոշումները Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ`Թուրքիայի հարցում միասնական դիրքորոշում ապահովելու համար։
Նորմալ հանգամանքներում Թուրքիայի դիվանագետները հայկական հարցերը կբարձրացնեին Հայաստանի հետ անմիջական բանակցությունների ընթացքում։ Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայ–թուրքական արձանագրությունների խափանումը մինչև Արցախի հակամարտության ավարտը, Թուրքիայի ղեկավարներին ոչ մի այլընտրանք չի մնում քան կապ հաստատել սփյուռքի հետ և զբաղվել իր իրավացի պահանջներով։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին ժամանել է Չիկագո՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նույն օրն Էդվարդ Նալբանդյանը և հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով Միացյալ Նահանգներում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը, հանդես գալով ելույթով, Չիկագոյի հայությանը փախանցել է ՀՀ Նախագահի ողջույնները և, մասնավորապես, ասել է. “Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաև հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:
ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձևակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլև վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա:
Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը”:
Նախարար Նալբանդյանն իր խոսքում ներկայացրեց է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, կարևորեց ամերիկահայության դերը հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման, ինչպես նաև սփյուռքահայության ներդրումը Հայաստանի զարգացման գործում:
Սերբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անակնկալի է բերել շատերին: 49,3 տոկոս ձայնով հաղթանակ է տարել 60-ամյա ընդդիմադիր թեկնածու, Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդ Թոմիսլավ Նիկոլիչը: Թեև նախնական տվյալներով հաղթած ազգայնական թեկնածուի առավելությունը մյուս թեկնածուի` նախկին նախագահ Բորիս Տադիչի հանդեպ ընդամենը 1.5-2 % է, այնուամենայնիվ, Տադիչն արդեն ընդունել է իր պարտությունը և անգամ հանդես եկել շնորհավորական ուղերձով` մաղթելով հաջողություն բավական ծանր պաշտոնում:
Տադիչի պարտությունն անակնկալ էր այն պատճառով, որ թե’ նախագահական ընտրությունների առաջին փուլը, թե’ նախընտրական կանխատեսումները վկայում էին այն մասին, որ նա կհաղթի միջինում` 16% առավելությամբ: Վերլուծաբաններն արդեն իսկ որակել են ընտրության արդյունքներn որպես “քաղաքական երկրաշարժ”` հատկապես նոր կառավարություն ձեւավորելու հնարավոր խնդիրներով պայմանավորված:
Նորընտիր նախագահը նախընտրական շրջանում հայտարարել էր, որ զարգացնելու է հարաբերություններն ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ:
Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից: Առաջնորդ հայրը` ի դեմս Թեմական Խորհրդի, ինձ հրավիրել էր ելույթ ունենալու որպես գլխավոր բանախոս Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հուշատոնին: Որոշ մտավախությամբ ընդունեցի Եգիպտոս ուղևորվելու այդ հրավերը` նկատի ունենալով խառնաշփոթ իրավիճակը նախագահ Հոսնի Մուբարաքի 30 տարվա բռնապետական իշխանությունը տապալվելուց հետո:
Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը ինձ վստահեցրեց, որ երկրում խաղաղ մթնոլորտ է և որհամայնքն անհամբեր սպասում է իմ այցին, քանի որ նրանք հետևում են տեղի հայկական թերթերում հրատարակվող իմ հոդվածներին:
Կահիրե ժամանելուն պես այցելեցի Առաջնորդարան և Հայաստանի դեսպանատուն որտեղ հանդիպեցի մի ծանոթ դեմքի՝ դեսպան Արմեն Մելքոնյանին. իմ վաղեմի ընկերը, ով տասնամյակ առաջ Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Լոս Անջելոսում: Նեղոս գետի վրա գտնվող նավ ռեստորանում Առաջնորդի և Դեսպանի հետ հաճելի ճաշից հետո երեկոս անցկացրեցի Կահիրեի մի հսկայական առևտրի կենտրոնում` նոr շորեր գնելով, քանի որ British Airways ավիաուղին կորցրել էր ճամպրուկս: Մերժեցի գնել ինձ առաջարկված այն շորերը, որոնք կրում էին «արտադրված է Թուրքիայում» պիտակը:
Կահիրեն խիտ բնակեցված քաղաք է, որն ունի 17 միլիոն բնակչություն: Փոքր տարածություն ճամպորդելու համար պահանջվում է ավելի քան մեկ ժամ: Ճանապարհային լուսաֆորների մեծ մասը չեն աշխատում և փողոցներում չկան ոստիկաններ: Կահիրեի ամենացնցող վայրը «Մեռյալների քաղաքն է». գերեզմանատուն, որտեղ տասնյակ հազարավոր ողջ մարդիկ ապրում են գերեզմանների միջև: Զարմանալիորեն գերեզմանների վրա տեղադրվել են արբանյակային ափսեներ: Գերեզմանատան այդ թշվառ բնակիչները ի՞նչպես են կարողանում վճարել արբանյակային հեռուստացույցի ծախսը:
Ապրիլի 28-ի երեկոյան ելույթ ունեցա Կահիրեում Հայոց ցեղասպանության հուշատոնին «Ցեղասպանության ճանաչում, թե՞ արդարության հետապնդում» թեմայով: Հաջորդ օրն ուղևորվեցի դեպի պատմական Ալեքսանդրիա քաղաք, որտեղ հայկական համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը հանդես եկա նմանատիպ ելույթով:
Վերադառնալով Կահիրե` մայիսի 2-ին մասնակցեցի «ժողովրդային հանդիպում-զրույցի», որի ընթացքում համայնքի անդամներն ինձ ուղղեցին իրենց հարցերն այժմեական հայկական խնդիրների վերաբերյալ: Զարմանալի չէ, որ այն անխուսափելի հարցը, որը գրեթե միշտ ինձ հարցնում են իմ բոլոր ելույթների ընթացքում, նաև բարձրացվեց Կահիրեում և Ալեքսանդրիայում. «Արդյո՞ք հայերը զրկվում են ցեղասպանության փոխհատուցումը պահանջելու իրենց իրավունքից 100 տարի հետո»: Պատասխանս միանշանակ ՈՉ էր… Համաձայն միջազգային օրենքի՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չի ճանաչում:
Ճանապարհորդությանս ամենահիշարժան պահերից մեկը Կահիրեում շնորհանդեսն էր իմ գրքի արաբերեն տպագրության, որը նախօրոք հրատարակվել էր Բեյրութում` «Հայոց ցեղասպանություն. Աշխարհը բարձրաձայնում է. 1915-2005, Փաստաթղթեր և Հռչակագրեր» վերնագրով: Գրքի հրատարակման կապակցությամբ կազմակերպված հյուրասիրությունը տեղի ունեցավ Հայաստանի դեսպանատանը, այլ դեսպանատների և եգիպտական լրատվամիջոցների ներկայացուցիչների, համալսարանների դասախոսների, հայկական համայնքի ղեկավարների և կղերականների ներկայությամբ: Իրենց հակիրճ խոսքն ասացին դեսպան Մելքոնյանն ու պրոֆեսոր Մոհամմադ Ռիֆաաթ ալ Իմամը , որ գրել էր գրքի նախաբանը, որին հաջորդեց իմ եզրափակող ելույթը: Կահիրեում գտնվելու ժամանակ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, որոնք արաբերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հրատարակվել են տեղական թերթերում: Պատիվ ունեցա այցելել Հուսաբեր և Արև թերթերի իմ գործընկերներին: Ես նաև հուզիչ այց ունեցա Գալուստյան ազգային վարժարան, որն ուսանողների սակավաթվության պատճառով մի քանի օրից պատրաստվում էր փակել իր դռները 150 տարի համայնքի կրթական պահանջներին ծառայելուց հետո: Գալուստյանը կմիավորվի Կահիրեի Նուբարյան վարժարանի հետ:
Հայկական համայնքն ապահով է Եգիպտոսում, սակայն պայքարում է հաղթահարել երկրում տիրող անիշխանությանը, որն աստիճանաբար ձևափոխվում է զինվորականից դեպի քաղաքացիական վարչակարգ: Նորակազմ խորհրդարանը, որտեղ գերակշռում են մուսուլմանական եղբայրությունն ու սալաֆիստները, հնարավոր է ցրվի և փոխարինվի ավելի ներկայացուցչական մարմնով: Այս ամսվա վերջերին եգիպտացիները հնարավորություն ունեն ընտրել երկրի նախագահին, ով կկարողանա համարձակ նախաձեռնություններ ձեռնարկել բուժելու հին և փառավոր երկրի բազմաթիվ ախտերը: Վերջին տասնամյակներին հայերի մի հոծ զանգված լքեց Եգիպտոսը Միացյալ Նահանգների, Կանադայի և Ավստրալիայի ավելի հանգիստ ափերում բնակվելու համար: Մինչդեռ նրանք, ովքեր շարունակում են ապրել երկրում, ամեն ինչ անում են պահպանելու իրենց լեզուն, կրոնը և ազգային ավանդույթները: Բարեբախտաբար տեղի հայկական կազմակերպությունները օգտվում են ընդարձակ հողատարածքների շահույթներից, որոնք տասնամյակներ առաջ իրենց ժառանգություն են թողել հայ հարուստ գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի Կառավարության և սփյուռքահայության պարտականությունն է օգնության ձեռք մեկնել Կահիրեում և Ալեքսանդրիայում բնակվող իրենց հայրենակիցներին և թույլ չտալ, որ այս երբեմնի կենսունակ համայնքները վերածվեն ռեսուրսներով լի, սակայն ամայացած քաղաքների, որոնցից միայն մի քանիսը կօգտվեն:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ.Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.