29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գրեթե ամենօրյա ռեժիմով ԼՂՀ ՊԲ-ից հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ հակառակորդն առաջնագծում ականանետ, նռնականետ կամ խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառել: Բարեբախտաբար, վերջին շրջանում հնարավոր է լինում զերծ մնալ զոհերից, իսկ ծանր վիրավորներ, կարծես թե, չկան: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք առաջին գծում առկա իրավիճակը, մանավանդ, երբ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառում:
-Եթե կարճ ասեմ՝ անհանգստացնող է, առաջին հերթին այն պատճառով, որ վերջին շրջանում կիրառվող զինատեսակները ի զորու են առավել մեծ վնասներ պատճառել, քան նրանք, որոնք ավելի վաղ էին կիրառվում: Իհարկե, այս զինատեսակները ավելի վաղ ևս գործածվել են, սակայն ոչ այս մասշտաբով:
Միգուցե սովորական քաղաքացուն այդքան էլ «բան չի ասում» ականանետ կամ հակատանկային հաստոցավոր նռնականետ անվանումները, սակայն դրանց մարտավարական-տեխնիկական բնութագիրը հուշում է, որ դրանք բավականին վտանգավոր զինատեսակներ են, մանավանդ, երբ դրանք կիրառվում են ոչ լայնամասշտաբ գործողությունների ժամանակ:
-Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր լինում խուսափել մեծաթիվ կորուստներից:
-Զինված ուժերը ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի բոլոր հատվածներում մարտական հենակետերի ամրացման մեծ աշխատանքներ են իրականացնում, որի նպատակը դիրքերում ծառայություն կրող անձնակազմերի անվտանգության ապահովումն է, ինչպես նաև՝ հակառակորդի նկատմամբ այնպիսի գերիշխանության ապահովումը, ինչը թույլ կտա նաև անհրաժեշտ դիտարկումներ իրականացնել՝ արձանագրելու հակառակորդի հնարավոր շարժերը:
Երկրորդ, կանխարգելիչ քայլերը էական դեր են խաղում հակառակորդի գործողությունները ժամանակին կասեցնելու և նվազագույն կորուստներով հետ մղելու համար:
-Առաջին գծում ի՞նչ զարգացումներ կամ նոր միտումներ են տեսանելի Ադրբեջանի գործողություններում:
-Թերևս երկար ժամանակ Ադրբեջանը հիմնականում շեշտը դնում էր դիպուկահարներ-դիվերսիոն խմբերի գործողությունների վրա, սակայն վերջին շրջանում, տարբեր գործոններով պայմանավորված, կտրուկ ակտիվացվել են նաև փոքր տրամաչափի հրետանային միջոցներն ու խոշոր տրամաչափի գնդացիրները:
Ադրբեջանն անընդհատ ընդլայնում է առաջին գծում կիրառվող զինատեսակների թիվը, իսկ կրակահերթերն առավել ինտենսիվ են դառնում, ինչն իսկապես անհանգստացնող է:
Աղբյուրը՝ http://www.aysor.am/
Օրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ:
Վերջիններս իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, ինչը ոչնցացվել է:
Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաև լիարժեք և սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2 բնակիչ հիվանդանոց էին տեղափոխվել սիբիրյան խոցի ախտանիշներով։ Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնից նրանց տեղափոխել էին Երևան քաղաքի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց։
Պարզվել էր, որ տղամարդիկ հուլիսի 24-ին եղել էին Վրաստանի Նինոծմինդայի շրջանում, որտեղից միս էին գնել։ Մեկ շաբաթ անց նրանց ձեռքերին խոցեր էին առաջացել, որից հետո նրանք դիմել էին բժշկի։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում սիբիրյան խոցը հաստատվել էր։
Մսի ամբողջ խմբաքանակը (մոտ 5 կգ), առգրավվել էր։
Կիրակի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, Վրաստանում ծնված ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ մեկնել էր Վրաստան: Մեզ հաջողվեց պարզել, որ մեկօրյա այցը նախապես պլանավորված էր, նրանք Վրաստան էին այցելել կիրակի՝ փորձելով համատեղել հաճելին օգտակարի հետ: Բացի աշխատանքային հարցերից, ձեռքի հետ էլ օգտվել են «վրացական վայելքներից»: Վրաստանում նրանց դիմավորել և ճանապարհել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում հետ Աբրահամյանը անձնական լավ հարաբերություններ ունի: Ասում են, թե Հայաստանի վարչապետին մի լավ պատիվ են տվել այնտեղ, դե, Արգամիչը ևս առատաձեռն է եղել վրաց գործընկերոջ Հայաստան այցի ժամանակ:
Մեր տեղեկություններով, երկու վարչապետերը քննարկել են Բագրատաշենի «Բարեկամություն» կամրջի շինարարական աշխատանքներն արագացնելու, առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու հարցերը:
Որոշել են հաճախակի հանդիպել, իսկ առաջիկայում նախատեսված է երկու վարչապետերի այցը Ջավախք՝ տեղում ծանոթանալու այնտեղ առկա խնդիրներին:
Հրապարակ
Եթե Պուտինը որոշել է գնալ մինչև վերջ, ուրեմն պիտի փորձի Ղրիմի սցենարն իրականացնել նաև Ուկրաինայի արևելյան մարզերում։ Սցենարը կարող է լինել հետևյալը. արևելյան Ուկրաինայում բախումներ են սկսվում ուկրաինացիների և ռուսների միջև և ռուսական զորքերը մտնում են այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Ապա և տեղի են ունենում հանրաքվեներ ղրիմյան սցենարով։
Եվ Ուկրաինայում, և Արևմուտքում հասկանում են նման սցենարի հնարավորությունը, և ուրեմն ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար վճռական պահ է. կարո՞ղ են նրանք ռեալ ազդեցություն ունենալ Ուկրաինայի արևելքում իրավիճակը կայունացնելու հարցում, թե՝ ոչ։
Ռուսաստանն այստեղ պլան «բ» էլ ունի, այն է փորձել առանց Ղրիմի մնացած Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնել։ Սրա նպատակն այն է, որ ֆեդերացիայի արևելյան սուբյեկտները մշտապես մահակի դեր կատարեն Կիևի գլխին և նրան թույլ չտան ինտեգրվել Արևմուտքի հետ՝ պարտադրելով, վատագույն դեպքում, պահպանել չեզոքություն։
Բայց, հատկապես Ղրիմից հետո սա մի պայման է, որին Կիևը որևէ կերպ համաձայնել չի կարող, դա մոտավորապես նման կլինի կապիտուլյացիայի։
Ահա այս հարցի վերջնական որոշումից հետո է, որ հնարավոր կլինի գնահատել հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե պարտվեց։ Եթե ի վերջո Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, եթե ի վերջո դառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա միանշանակ և աներկբա պարտություն կլինի Պուտինի համար, որովհետև ստանալով Ղրիմը՝ նա կկորցնի ռազմավարական կարևորագույն դիրքեր, ինչը Ռուսաստանը կդարձնի առավել խոցելի: Եվ ուրեմն, իրավիճակի ցանկացած գնահատական վաղաժամ է, և դեռ պետք է սպասել հետագա զարգացումներին։
Բայց մոտավորապես նման մի պատմություն մեր տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել. 2008 թվականին Ռուսաստանը Վրաստանից նաև դե յուրե պոկեց Աբխազիան և հարավային Օսիան։ Լա՛վ էր դա Ռուսաստանի համար, թե վատ։ Այստեղ պրոցեսները դեռ վերջնական չեն դարձել, բայց փաստ է, որ նախորդ տարի Վրաստանը նախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը, և եթե Ռուսաստանը ինչ-որ դարակազմիկ բան չմտածի, Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նաև կստորագրվի, նաև կվավերացվի, իսկ դրանից հետո Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ։
Այսինքն Վրաստանը շարժվում է Սահակաշվիլիի կառուցած ռելսերով, որովհետև Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ունեցած երկու հիմնական լծակները՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Ռուսաստանը գոնե այս պահին պարտված է Վրաստանում։
Եվ այս իմաստով, Ղարաբաղի առնչությամբ ծագած ոգևորությունը ամենևին էլ տեղին չէ, որովհետև կարգավորել հարցը Հայաստանին կամ Ադրբեջանին ձեռնտու որևէ տարբերակով՝ Ռուսաստանի համար նշանակում է կորցնել ազդեցության լծակները Հայաստանի, Ղարաբաղի և ի վերջո ամբողջ Հարավային Կովկասի վրա։ Ուկրաինայում Ռուսաստանի վճռական քայլերը ռեակցիա են Մայդանում կրած պարտության։ Ղարաբաղում Ռուսաստանը պարտված չէ, ուրեմն գործելու ոչ մի մոտիվացիա չունի:
Հայկական ժամանակ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ռուսաստանը քանի օր է արգելել է կաթնամթերքի ներկրումը Լիտվայից: Կրկին Ռուսաստանի սանիտարական գլխավոր բժիշկ, «Ռուսպոտրեբնադզոր »-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն ինչ-որ բան է հայտնաբերել…Այս անգամ Լիտվական կաթնամթերքում…
Վիլնյուսում համոզված են, որ լիտվական կաթնամթերքների ներկրումը արգելելու վերաբերյալ որոշումը բացարձակապես քաղաքական ենթատեքստ ունի: Արգելքի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին Լիտվայի արտգործնախարարը զգուշացրել է, թե իրենք կարող են արգելափակել Կալինինգրադի մարզի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, եթե Ռուսաստանը չդադարեցնի ճնշումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի նկատմամբ:
Լավ ինչքա՞ն պետք է «տապորային» լինես, որ անընդհատ նման որոշումներ կայացնես: Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, հիմա էլ Լիտվա…Սա խորհրդային-կոմունիստական աշխատաոճ է, թե հենց ռուսական չինովնիկների, ռուսական մենթալիտետի խնդի՞ր է:
Ամեն դեպքում` տգեղ է, զզվելի, էժանագին և վանող…
Հետո էլ ասում են ինչո՞ւ ռուսներին չեն սիրում…
Պուտինը խոսում է ԱՊՀ-ից չվանելու, այն գրավիչ դարձնելու մասին, որպեսզի պետությունները ցանկություն ունենան միանալ իրենց:
Չեն միանա…Չեն միանա, քանի դեռ ձեզ պահում եք միջնադարյան դահիճի կարգավիճակով, քանի դեռ խեղդվում եք ձեր մեծապետական գոռոզամտության, պատվախնդրության ավելցուկի փրփուրների մեջ, քանի դեռ չեք ուզում ձեզ պահել մյուս քաղաքակիրթ երկրների ու ժողովուրդների նման: Հարկադրաբար կամ այլ ելք չունենալու դեպքում գուցե, բայց հետո՞… »:
Քաղաքական շաբաթւայ տեսութիւն
Ներքաղաքական կրքերը որքան էլ տարօրինակ, բայց բորբոքւեցին Ահմադինեժադի արտասահմանային` վենեզուէլլական այցի շրջանակներում, որտեղ ինքը մասնակցում էր մտերիմ գործընկերոջ` Հուգօ Չաւէզի յուղարկաւորութեանը…
Դեռ նախքան այցը, հանրապետութեան նախագահը մէկօրեայ սուգ էր յայտարարել Իրանում, իսկ այցի ընթացքում` Չաւէզին բնութագրել էր որպէս զոհի ու նահատակի, որը «քրիստոնէական-իսլամական փրկիչների հետ կրկին վերադառնալու է` ուղեկցութեամբ վերջինների…», այնուհետեւ Չաւէզի մօրը ցաւակցելու պահին գրեթէ գրկախառնւել է նրան ու… այդպիսով ըստ ներքին ընդդիմախօսների` թոյլ տւել Իսլ. Իրանի աւելի քան 30-ամեայ դիւանագիտականնորմերի խախտում: Իրանում, սակայն, կրօնական թէ աշխարհական խաւիներկայացուցիչները, ի տես վերոգրեալների, խստօրէն պախարակել են Ահմադինեժադին ու դրանով էլ անուղղակիօրէն հասկացրել նրան, որ նոյնքանովու դեռ աւելիով պախարակելի է իր հովանաւորած թեկնածու, նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավար, խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշային..
Ահմադինեժադը, սակայն, թւում է, թէ ինչպէս միշտ` մնում է անդրդւելի եւ ըստ ամենայնի` անկանխատեսելի, երբ պատասխան քայլով, Վենեզուէլլայիցվերադարձի յաջորդ իսկ օրն պարգեւատրեց իր խորհրդականին` մշակոյթի առաջին կարգի շքանշանով:
… Ու այսպէս` խօսակցութիւններ են շրջանառւում, որ իբր Ահմադինեժադը վաղաժամկէտ (նախքան յունիսեան ընտրութիւններ) կը հրաժարւի իր պաշտօնից, եթէ որպէս թեկնածու` Մաշային որակազրկւի Սահմանադրութեան Պահապան խորհրդի կողմից…:
Այն, ինչ պարզ է, յառաջիկայում (շուրջ մէկ ամիս) իրանական նոր տարին է (նոռուզ) եւ երկիրը` գրեթէ ոչ-աշխատանքային: Իսկ նախագահականին նախապատրաստւելու եւ մասնաւորապէս թեկնածուների վերջնական համալրումները կատարւելու բաւականին առիթներ են լինելու տարբեր ճամբարներ ներկայացնող խմբակցութիւնների համար, չնայած` արդէն իսկ մի քանի դէմքեր յստակօրէն յայտարարել են իրենց թեկնածու առաջադրւելու մտադրութեան մասին…
Նաեւ ակներեւ է, որ հիմնական թեկնածուական յայտամրցոյթները այսպէսթէ այնպէս` կայանալու են պահպանողական ճամբարը ներկայացնող դէմքերի-գործիչների միջեւ, անշուշտ նրանց արմատական-չափաւորական կտրւածքով.ինչու ոչ` նոյնպէս կը լինեն պահպանողական թեկնածուներ,որոնք անհատական նախաձեռնութեամբ (անկախ) կը ներկայանան` առանց ճամբարային, կուսակցական կամ խմբակցային նեցուկի:
Այնուամենայնիւ, թւարկենք մի քանի անուններ, որոնք քիչ թէ շատ հաւանականութեամբ մաս են կազմելու թեկնածուական ցանկերին.
— 2+1 ձեւաչափի թեկնածուներ, բաղկացածª Վելայաթի (հոգեւոր առաջնորդի խորհրդական եւ նախկին ԱԳ նախարար), Ղալիբաֆ (Թեհրանի քաղաքապետ) եւ Հադադ Ադէլ (խորհրդարանի նախկին խօսնակ), որոնցից մէկն է միայն, որ կառաջադրւիորպէս թեկնածու, իսկ ըստ որոշ տւեալների` աւելիով բախտ է վիճակւած յօգուտ Ղալիբաֆի, թէպէտ Վելայաթիի շանսերն էլ սահմանափակ չեն: Աւելացնենք, որ այս եռեակը (ալիանսը) պահպանողականներ են ու աւելիով չափաւոր թեքումների տէր, իսկ ամենակարեւորը` վայելում են հոգ. առաջնորդի հովանաւորութիւն- վստահութիւնը:
— Մոհսէն Ռեզայի. պահպանողական, ներկայումս Ռաֆսանջանիի նախագահութեամբ՝Համակարգի
(իշխանութեան) քաղաքական նպատակայարմարութիւնները բնորոշող ժողովի քարտուղար, իսկ նախկինում (Իրան-Իրաք պատերազմի ժամանակ) պահակազօրի հրամանատար:Այստեղ հետաքրքիրը,մասնաւորապէս մեզ համար որպէս իրանա- հայերի, այն է,որ պրն. Ռեզային դեռ պաշտօնապէս չգրանցւած` քաղաքական շուտիկութիւն է թոյլ տւել եւ արդէն քարոզչական ճամբորդութիւնների է ձեռնարկել` սկսելով այսպէս ասած` թուրքախօս շրջաններից…, որոնցից մէկում էլ կատարել է զուտ քարոզարշաւային յայտարարութիւն, երբ -ինչքան էլ զարմանալի- 20 տարի անց յիշել է, որ «Հայ-ադրբեջանական հակամարտութեան տարիներին ինքը, երբ հրամանատար է եղել, իրանցի զինւորականներ է ուղարկել Ղարաբաղ կռւելու, եւ որ դրանցից շատերը վիրաւորւելով` վերադարձել են Իրան, իսկ զոհւածները թաղւել են հէնց Բաքւում». Այսինքն` Իրանի Ատրպատական նահանգի թուրքախօս բնակչութիւնները, որոնք միլիոնաւոր թիւ են կազմում եւ ապագայ նախագահական ընտրութիւններում յուսալի ընտրազանգւածներ են կարող լինել տւեալ թեկնածուի համար, ակնկալո±ւմ են որպէս քարոզչական քայլ վերջիններից հայ-ադրբեջանական հակամարտութիւնն ու Արցախի հարցը շահարկել ու թեմա դարձնե±լ… Այդքան է պրն. Ռեզայիի (ի դէպ, ինքը հռչակւած է որպէս ռազմավարագէտ-ստրատեգ) ռազմավարական կռահումը…: Իսկ, ինչ է, այսպէս թէ այնպէս` 20 տարի անց յիշելով այդ իրադարձութիւնը` ինչո±ւ է իրանցի գեներալ-դոկտորը առհասարակ հայ-ադրբեջանական խնդրին կրօնական կոնֆլիկտի բնոյթ հաղորդել…,«Իրանցի Շեհիդների»հարցը մէջտեղ քաշելով: Հետաքրքիր կը լինի պրն. Ռեզայիի պատասխանը լսել այն հարցի մասին, թէ ինքն այժմ ինչպէս է վերաբերւում Ադրբեջանի ըստ էութեան հակաիրան ամենօրեայ քաղաքական-քարոզչական քայլերի նկատմամբ, որոնք, ինչպէս փաստ է արդէն, ուղեկցւում են իսրայէլական սպառնալիքներով:
Այնպէս որ` թող Ռեզայի թեկնածուն իր երբեմնի զինւորա-քաղաքական սխալ մարտավարութեան արդիւնքում` իրանցի «Շեհիդների» գործօնը չշահարկի նախագահական նախընտրական քարոզարշաւի հաշւին` յատկապէս այն յոյսը
փայփայելով, որ այդպիսով Իրանի ատրպատականցու ձայներով կը կարողանայ վերջին երկու նախագահական ընտրութիւններում ստացած 2-3 տոկոսանոց քւէն եւս 1-2-ով բարձրացնել: Ի դէպ, չորս տարի առաջ պրն. Ռեզային նախընտրական քարոզարշաւի շրջանակներում չբարեհաճեց անձամբ հանդիպել հայ հասարակայնութեանը եւ իր շտաբի պետ դստեր միջոցով փոխանցեց «Հայասիրական ծրագրային դրոյթները…», սակայն, այս տարի, եթէ բարեհաճեց հանդիպել, անկասկածօրէն պէտք է ծանրակշիռ պարզեցում-արդարացումների զինանոցով ներկայանայ իրանահայ համայնքին, որը մշտապէս սրբութեամբ ու հպարտանքով է յիշում մասնաւորապէս սեփական նահատակներին` Իրան-Իրաք պատերազմի ընթացքում եւ առհասարակ յանուն` երկրի ու հողային ամբողջականութեան պահպանման, բայց եւ երբեք չշահարկելով թանկագին նահատակներին` քաղաքա-քարոզչական անցողիկ հաշւարկներում…
— Միւս կողմից քաղաքական երկխօսութիւնների եւ յայտարարութիւնների ընդմիջից, որոնք գնալով թափ են առնում յատկապէս մամլոյ շրջանակներում, երեւան են գալիս անուններ, որոնք թէեւ պատկանում են այս կամ այն խմբակցութեան կամ ճամբարին, բայցեւայնպէսª մնում են անհատական նախաձեռնութիւն, քանզի ցայժմ խմբակցային-կուսակցական ներկայացուցչական կենտրոնացում չի գոյացել: Սա աւելիով ակներեւ է, ասենք,
բարեկարգչական ճամբարի մաս կազմող դէմքերի պարագայում, որտեղ արդէն մի քանիսը այդպիսիներից (Արէֆը` Խաթամիի օգնական, Էսհաղ Ջահանգիրինª Խաթամիի նախարար, Շարիաթմադարին` Խաթամիի նախարար), լուրջ յայտ են ներկայացրել եւ ի դէպ` համոզւած են յաղթանակի, քանզի.
1- Հաւատացած են, որ բարեկարգչականները 30 միլիոն ընտրազանգւած ունեն…
2- Հասունացած, այլեւ` անհրաժեշտ են համարում Ահմադինեժադի 8-ամեայ նախագահական համակարգի բարեփոխումը եւ որ կարեւոր է` երկիրը ներքին թէ արտաքին ճակատներում ձախողումներից զերծ պահելը, որով թէկուզ հոգեբանական, բայց դէպի դրականը լիցքաթափւելու հեռանկար է ուրւագծւելու… եւ որ այդ հեռանկարը կենսագործելու խնդրում վերստին դերակատարումը վերապահում են բարեկարգչականներին:
— Անհատական թեկնածուներից բացի` բարեկարգչականների մօտ անընդհատ մտքերի փոխանակումներ են կայանում, առ այն, որ կրկին անգամ եւ որպէս նոյն ճամբարի միասնական թեկնածու` յայտ ներկայացնի Մոհամմադ Խաթամին, սակայն այստեղ մի հիմնական արգելակիչ պայման գոյութիւն ունի եւ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ` նոյն Սահմանադրութեան Պահապան խորհրդի վճիռը, որն այժմւանից իսկ պարզ է` Խաթամիի դէպքում` որակազրկում, քանզի վերջինս մինչ օրս այդպէս էլ քաղաքական գնահատական չտւեց արդէն աւելի քան եռամեայ տնային կալանքի ենթարկւած 2009-ի նախագահական ընտրութիւնների ընդդիմադիր թեկնածուներ` Մուսաւիի եւ Քեառուբիի քայլերին ու գործողութիւններին:
Այսպիսով` գործող նախագահի կուրսը շարունակելու կոչւած Մաշային (արմատական պահպանողական) եւ Խաթամին (բարեկարգչական) տարբեր դրդապատճառներով դէմ-յանդիման են լինելու «չարաբաստիկ» որակազրկմանը եւ մրցահարթակը թւում է, թէ բաց է մնալու աւելիով ոչ-ծայրայեղական բեւեռների ներկայացուցիչ-թեկնածուների, նախընտրաբար` չափաւոր պահպանողականների եւ ապա` չափաւոր բարեկարգչական դէմքերի համար:
Իսկ դրանք, ինչպէս սկզբում էլ նշւեց, կը յստակեցւեն գալիք` բաւականին խորհելու ժամանակ ընձեռող` նոռուզեան արձակուրդների ընթացքում, որի աւարտից անմիջապէս յետոյ` մեկնարկելու է Իրանի Իսլ. Հանրապետութեան 11-րդ նախագահական ընտրութիւնների վճռորոշ գործընթացը…
* * *
Իրանը տարին փակում է համեմատական դրական հեռանկարով` արտաքին քաղաքական-դիւանագիտական ասպարէզում: Վերջին երկու տարիները, սակայն, յատկանշւեցին հակառակ ուղղութեամբ` Արեւմուտքի կողմից տնտեսական ծանրագոյն պատժամիջոցների գործարկմամբ ու ատոմական թղթածրարի շրջածիրում` քաղաքական-քարոզչական ճնշումներով ու ինչու ոչ` ռազմական սպառնալիքներով…, թէեւ վերջերս կայացած ու մօտ ապագայում եւս Ալմա Աթայում կայանալիք վեցեակի հետ ատոմային հարցի շուրջ նիստերը, ըստ ԱԳ նախարարի, յուսոյ դրական հեռանկարներ են պարզելու` գէթ տնտեսական պատժամիջոցները մեղմացնելու համար: Միւս կողմից` նոյն Արեւմուտքը հէնց նախօրէին ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց յանձնաժողովի գործօնն օգտագործեց,այս անգամ ոչ թէ ատոմ. տեխնոլոգիայի, այլեւ «Իրանում մարդկային իրաւանց ոտնահարումների» մասին բարձրաձայնելով: Արդիւնքում` իրանական եւս 9-ը պետայրեր ու պատասխանատուներ գրանցւեցին «Պերսոնա նոն գրատա»-ի ցանկում` ենթարկւելով միջազգային քաղաքա-տնտեսական բոյկոտների:
Ճնշումները, սակայն, ցայժմ իրենց զգացնել են տալիս, երբ ԱՄՆ-ն կրկին նախօրէին Պակիստանին սպառնաց նոր շրջափակումներով, Իրանի կողմից «հաշտութիւն» կոչւող գազամուղի գործարկմանը միջամուխ լինելու պատրւակով:
Թէպէտ Իրանին տարբեր պատրւակներով ճզմել-ճնշելու Արեւմուտքի (գլխաւորաբար Իսրայէլի կողմից դրդման պատճառով) յամառութիւնը տեղ-տեղ հանդիպում է ռուս-չինական դիմադրութեան, բայցեւայնպէս` Իրանի Իսլ. Հանրապետութիւնն էլ հակւած չէ այսպէս ասած` Արեւմուտքի ճնշումներին տուրք տալով` միակողմանի զիջումների քաղաքականութիւն որդեգրել:
Վերջապէս` թէ ներքին, եւ թէ արտաքին ճակատներում եթէ ոչ
ռազմավարական,ապաեւ` մարտավարական փոփոխութիւն- ները թւում է, թէ լինելու են անխուսափելի, յատկապէս նոր նախագահի եւ գործադիր նոր ու հաւասարակշիռ իշխանութեան ձեւաւորմամբ ու գործի գլուխ գալով…
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝
Դերենիկ Մելիքեան
Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի քանի ժամ առաջ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողվի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին եւ արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Այն բանից հետո երբ նա մերժում է ստացել, ըստ «Թուրան» գործակալության, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի հնարավորություն չի ընձեռվել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հովհաննիսայնի վրդովմունքի պատճառը փաստաթղթում տեղ գտած Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթն էր: «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, «Արմինֆո» գործակալությանը փոխանցել է, որ իրականում վիճաբանության պատճառն այլ է եղել:
«Հովհաննիսյանի ելույթը օրակարգում նախատեսված էր, սակայն ընթացակարգը խախտվել է, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ», — նշել է կուսակցության ներկայացուցիչը:
Նշենք, որ իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ լարվել էր դեռ առավոտյան, երբ ադրբեջանական պատվիրակության մի շարք անդամներ հանդես եկան կոշտ հայտարարություններով:
Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է․ — «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:
Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության ղեկավար Ասիմ Մոլլազադեն ըստ էության հակադարձելու փոխարեն կրկին խոսել է Խոջալուի դեպքերի մասին:
Իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է․ — «Պատմականորեն Ադրբեջանը բավական մեծ տարածքներ է ունեցել, սակայն եթե այսօր մենք սկսենք դրանք ետ պահանջել, ապա աշխարհում քաոս կսկսվի»:
Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով այսօր ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռևս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, և, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ:
Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին:
Դեսպան Նազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության և ռասիստական քաղաքականության: Նա ավելացրեց նաև, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը և դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը տարածաշրջանում:
Դեսպան Նազարյանը կոչ արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաև տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր :
Ողջունելով ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարեւորեց Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը եւ նշեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց սաֆարովյան հարցում Չեխիայի ԱԳՆ դիրքորոշման եւ խիստ գնահատականի համար: Նա բարձր գնահատեց Կարել Շվարցենբերգի` խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոհնիշի` Սաֆարովի արտահանձման եւ ներում շնորհելու վերաբերյալ հարցին նրա հնչեցրած գնահատականը: /Հիշեցնենք, որ նիստի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Չեխիան տվյալ հարցում Հայաստանի կողմն է եւ այդ քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Դրա մասին է վկայում միջազգային հանրության արձագանքը: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Դրականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու իր ցանկությունը: Այժմ կարեւոր է կանխել իրավիճակի հետագա սրացումը: Չեխիայի Հանրապետությունը սատարում է կողմերի միջեւ բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը? միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»/:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Նա կարեւորեց Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որոնց մասն է կազմում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծումը: Ավարտվել են Ասոցացման եւ վիզային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունները:
Հայ-չեխական փոխգործակցության խթանման եւ ակտիվացման առումով` Աժ նախագահը կարեւորեց ՀՀ քաղաքացիներին Չեխիա մուտքի արտոնագրի տրամադրումը Հայաստանում գործող ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությունում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց առեւտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում կապերի զարգացումը, ինչի համար լավ նախադրյալներ կան:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական հարցերին, առաջիկա նախագահական ընտրություններին, արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի հետ էր : Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը եւ արձանագրելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` տիկին Նեմցովան բարձր գնահատեց խորհրդարանի նախագահի այցը Չեխիա` հայ-չեխական կապերը խորացնելու եւ միջխորհրդարանական գործակցությունը ակտիվացնելու առումով: Ներկայացուցիչների պալատի նախագահը անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը նաեւ տնտեսության, մշակույթի, գիտության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրա պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ համագործակցությանը եվրոպական կառույցներում: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հատուկ կարեւորություն են տալիս ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին եւ ակտիվորեն մասնակցում են դրա իրականացմանը: Պարոն Աբրահամյանը նույնպես կարեւորեց տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջեւ` նշելով, որ նոյեմբերին Երեւանում անցկացվելու է հայ-չեխական գործարար ֆորում, որը, նրա համոզմամբ, կխթանի տնտեսական փոխգործակցությունը: Կարեւորելով տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տիկին Նեմցովայի առաջարկը` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված ներդրումների համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, սաֆարովյան գործին, Սիրիայում ստեղծված իրավիճակին եւ տարածաշրջային խնդիրներին առնչվող այլ հարցերի: Կողմերը կարեւորեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձեւաչափում` ընգծելով պատերազմի վերսկսման եւ զենքի կիրառման անթույլատրելիությունը: Պարոն Աբրահամյանը վերստին նշեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանի համար կարեւոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը:
Տիկին Նեմցովան պատրաստակամություն հայտնեց միջպետական հարաբերությունները զարգացնել նաեւ Եվրամիության շրջանակներում, ինչը պետք է բխի Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության ձեւաչափերից: Նա նշեց, որ Չեխիան եւ Եվրամիության երկրները հարեւանների հետ կոնֆլիկտների խաղաղ, քաղաքական բանակցությունների ճանապարհով լուծման կողմնակից են եւ այս առումով ողջունում են Հայաստանի դիրքորոշումը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, նախանշվեցին հետագա համագործակցության ուղղությունները:
Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի գրքում:
Նույն օրը Պրահայի առաջնորդարանում ԱԺ նախագահը հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորեց Հայ առաքելական եկեղեցու եւ չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը` ուրախությամբ փաստելով արդյունավետ համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովվության եւ Չեխ կաթոլիկ եկեղեցու միջեւ? Նա շնորհակալությամբ ընդգծեց, որ 7 տարի շարունակ Չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների եւ պատարագների անցկացման համար: Իր խոսքում ԱԺ նախագահը անդրադարձավ նաեւ սաֆարովյան գործին, տարածաշրջանային խնդիրներին:
Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը` Կարդինալ Դուկան կարեւորեց ԱԺ նախագահի այցը Չեխիայի Հանրապետություն: Որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ, նա ընդգծեց հայ-չեխական բարեկամության ամրապնդման եւ խորացման անհրաժեշտությունը: Կարդինալ Դուկան անգնահատելի համարեց հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգեւոր եւ մշակութային ժառանգության մեջ, մասնավորապես բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Աստվածաշնչի առաջին թարգմանությունը եղել է հայերեն: Պրահայի արքեպիսկոպոսը պատրաստակամություն հայտնեց աջակցել Չեխիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ նպաստել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգտակար կարող են լինել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Պրահայի առաջնորդարանում, եղան ներկայացուցչությունների սրահում:
Նույն օրը ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելեցին Վիտկովի Ազգային հուշահամալիր, ծաղիկների դրեցին Անհայտ զինվորի շիրիմին եւ շրջայց կատարեցին Վիտկովի Ազգային հուշահամալիրում:
Իտալական Quotidiano Nazionale պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցում երկակի ստանդարտներ է դրսևորում:
Լրագրողի դիտարկմանը, թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լավատեսության տեղիք չի տալիս, հատկապես որ այստեղ կա Ադրբեջանի նավթի գործոնը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Սա երկակի չափանիշների ևս մի օրինակ է: Կոսովոյի հարցը, որը նախկին Յուգոսլավիայում ինքնորոշմանը ձգտող ալբանական մի անկլավ էր, լուծվեց անգամ միջազգային ռազմական միջամտությամբ, մինչդեռ Ղարաբաղի դեպքում կարծես տիրում է գրեթե կատարյալ մի մոռացություն»:
Ըստ նախագահի, ճիշտ է, նավթը կարող է շահավետ լինել ադրբեջանական դիրքորոշումներին, «բայց արդյոք վստահ ենք, որ այս տնտեսական հիպոտեկը կգերակայի հավերժ մյուս հարցերի նկատմամբ»: «Վերջին օրերի նորություն է, որ ադրբեջանցիները հակադրում են BP-ի ներկայությանը իրենց երկրում չնայած նրան, որ անգլիական ընկերությունը միշտ ունեցել է կարևոր դեր այդ երկրում: Ակնհայտորեն Բաքուն կարծում է, որ կարող է ձերբազատվել անգլիացիներից. հետևաբար բոլոր հավասարակշռությունները կարող են փոփոխական լինել»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը:
Վերջինս նշել է, որ լավատես է, այն պայմանով, որ Ադրբեջանը չպնդի ֆանատիզմի, անհանդուրժողականության և այլատյածության դիրքորոշումներով. «Ֆանատիզմ, որ ադրբեջանցիներին դրդեց հերոսի պես ընդունել Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված իրենց ազգակցին, որը կացնահարելով սպանել էր մի հայ սպայի սոսկ նրա հայ լինելու համար»,- նշել է նախագահն ու հավելել. «Մեր դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ –ի դիրքորոշման հետ, որը պահանջում է դիվանագիտական լուծում` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի վերջնական ակտի վրա, այն է` ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»:
Անդրադռնալով Հայոց ցեղասպանությունը, նախագահը նշել է, որ այն շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք.«Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն երկու տարբեր ձևեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: Արդեն 1939-ին, երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թէ ինչպիսին կլինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրեական Հոլոկոստն իրագործելուց հետո, նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր հիշում հայոց բնաջնջման մասին»»:
Ըստ նախագահի, լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար.«Հատկապես, քանի որ Եվրոպան հաղթել է խաղաղության Նոբելյան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախություն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանավորեց անընդունելի պայմաններով: Այսօր ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.