29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՄԱԿ սովորական սպառազինությունների հաշվառման կայքում մեծ ուշացումով տեղեկություններ են հայտնվել 2014թ. Ռուսաստանի Դաշնության պաշտոնական հաշվետվության մասին:
Համաձայն հրապարակված փաստաթղթի՝ Ադրբեջանը մեկ տարում Ռուսաստանից ստացել է 65 տանկ, 78 միավոր այլ զրահատեխնիկա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանի:
2013թ., ՄԱԿ սովորական սպառազինությունների հաշվառման կայքի համաձայն, Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 10 տանկ, 10 միավոր զրահատեխնիկա, 438 միավոր հրետանի, 25 ուղղաթիռ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սամցխե-Ջավախքի Ծղալթբիլա գյուղում տարիներ շարունակ խոսում են գյուղի հոգևորական, վարդապետ Անատոլի Իվանյուկի՝ գյուղի անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին։ Ծղալթբիլան Ախալցխայի շրջանի հայաբնակ կաթոլիկ գյուղ է, որտեղ 25 տարի է՝ ծառայության է ուղարկվել կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, ուկրաինացի Հայր Անատոլին։
Խոսակցությունները շշուկների տեսքով փոխանցվում են տեղացիների շրջանում, սակայն տղաները, որոնք ենթարկվել են սեռական ոտնձգությունների, չեն համարձակվել բարձրաձայնել այդ մասին հանրությանը, դիմել ոստիկանություն կամ Վատիկան։ Ավանդապաշտ և հավատացյալ գյուղում պեդոֆիլիայի և հոմոսեքսուալիզմի մասին պատմություններին նախ չէին էլ հավատա։ Ամոթն ու շրջապատում ծաղրի առարկա դառնալու վախը մյուս կողմից է ճնշել տղաներին, և նրանք ստիպված լռել են։ Լռել են նաև վարդապետից վախենալու պատճառով։
Վարդապետ Անատոլի Իվանյուկին «Հետքի» ընթերցողներն արդեն ծանոթ են այլ դրվագից, երբ վերջինս հրաժարվել էր հուղարկավորել գյուղացիներից մեկին և հրահանգել էր չբացել եկեղեցու դռները հանգուցյալի վերջին հրաժեշտը կազմակերպելու համար։
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է Ստամբուլի երրորդ օդանավակայանի նախագծի ֆինանսավորման ստորագրման արարողակարգին, ինչը նա որակել է որպես առանցքային քայլ։ Իր ելույթում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում, որ այն նոր ժամանակաշրջան և նոր դռներ կբացի Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի ոլորտի համար։
Էրդողանի խոսքով՝ երրորդ օդանավակայանը նոր ժամանակաշրջան կբացի Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի ոլորտում և Ստամբուլը կվերածի գլոբալ կենտրոնի։ «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ խոշորագույն այս նախագծի ֆինանսական արժեքը հասնելու է մինչև 32 միլիարդ 399 միլիոն դոլարի։ Սև ծովի ափին կառուցվող օդանավակայանի նախագիծը կիրագործվի 4 փուլով։ Օդանավակայանի կառուցմամբ կստեղծվի 120.000 նոր աշխատատեղ։
«Սև ծովի ափին օդանավակայանի կառուցումը գնահատվում է ավելի քան 10 միլիարդ եվրո։ Օդանավակայանի նախագիծը կիրագործվի 4 փուլով։ Առաջին փուլը կավարտվի 2018 թվականի առաջին քառորդում։ Առաջին փուլում օդանավակայանը տարեկան կսպասարկի 90 միլիոն ուղևորի։ Չորրորդ փուլը կավարտվի 2028 թվականին, և այդ ցուցանիշը կհասնի 150 միլիոն ուղևորի։ Այստեղ կկարողանան թռիչքներ գործել ու վայրէջքներ կատարել Airbus A 380-ի նման խոշոր օդանավեր»,- հայտնել է Էրդողանը։
Թուրքիայում Özgür Gündem («Ազատ օրակարգ») թերթի սյունակագիր Բաքի Գյուլն ուշագրավ հոդված է հրապարակել՝ բազմիցս կրկնելով, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների հրամանն արձակել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:
«Խոսքը երկարացնելու կարիք չկա: Հատկապես` ԱԶԿ-ն կոկորդիլոսի արցունքներ թող չթափի: Անկարայում զանգվածային կոտորածի հրամանը, հրահանգը Թայիփ Էրդողանն իր պալատում է տվել:
Ահա ապացույցը` Էրդողանն այս տարվա հուլիսի 28-ին՝ նախքան Չինաստան և Ինդոնեզիա մեկնելը, Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հենց այս խոսքերը չէ՞ր ասել. «Թուրքիայի Հանրապետությունն ունի այն ուժը, որ զոհվածների արյան համար հաշիվ պահանջի ահաբեկիչներից, նրանց զորակցող` իբրև թե քաղաքական գործիչներից, մտավորականներից, ՀԿ ներկայացուցիչներից, կարճ ասած՝ բոլորից: Ոչ մի խոսք չի կարող լինել այս ուղղությամբ հետքայլ անելու մասին»:
Լավ, ըստ Էրդողանի, ովքե՞ր են այն իբր քաղաքական գործիչները, ՀԿ ներկայացուցիչներն ու մտավորականները, որոնցից հաշիվ պետք է պահանջեն: Տեսեք` ովքեր են Անկարայում մահացածները, նրանք բոլորն այն մարդիկ են, որոնց Էրդողանն ու նրա հանցախումբը թիրախ էին դարձրել: Այդ քաղաքական կուսակցությունները որո՞նք են` Ժողովուրդների դեմոկրատական, «Ժողովրդավարական մարզեր» և այլ կուսակցություններ: Իսկ որո՞նք են այդ ՀԿ-ները` Մարդու իրավունքների միությունը, «Խաղաղության մայրեր» և այլն: Իսկ ովքե՞ր են այդ մտավորականները: Նրանք էլ Էրդողանին և նրա կուսակցությանը (ԱԶԿ-ին) քննադատողներն են: Էրդողանն էլ նրանց դատի է տալիս, թիրախ դարձնում…
Լավ, իսկ ովքե՞ր են Անկարայում զոհվածները: ԺԴԿ-ի, «Խաղաղության մայրեր»-ի անդամներն ու վերոնշյալ անձինք: Հետևաբար, այդ մարդկանց թիրախ դարձնողն ու նրանց սպանդն իրականացնողը Էրդողանն է, նրա կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, և նրա մեդիան:
Այս սպանդի քաղաքական, հասարակական հիմքը դրել է Էրդողանը: Հենց նա է այդ մարդկանց թիրախ դարձրել: Նա, մասնավորապես, ուզել է նրանց ոչնչացումը: Դե, արդեն կարևոր չէ` վարձու մարդասպա՞ն, թե՞ ազգային հետախուզությունից է իրագործողը: Սակայն ինչպես Սուրուչում, Ամեդում, Ջիզրեում, Սիլոփում, Ֆարքինում, այնպես էլ այստեղ, մարդկանց սպանության պատասխանատուն Էրդողանն է, նրա կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, և նրա մեդիան:
Ահմեդ Դավութօղլուն և ԱԶԿ-ի ԶԼՄ-ներն էլ պնդում են, թե «զարկ է տրվել հաշտությանն ու խաղաղությանը»: Մարդը կարո՞ղ է այսքան ստոր և անբարո լինել: Դուք տեսնում եք Անկարայից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող լեռներում ով կա, ինչ նպատակներ են հետապնդվում, բայց չեք տեսնում Անկարայում ռումբ տեղադրողների՞ն, հա՞…
Մի տոպրակ բռնած, աջուձախ թափահարելով` գնացեք Անկարա, վայրկյանապես կշրջապատվեք ոստիկաններով: Առավել ևս՝ Անկարայի կայարանում կամ մոտակայքում ձեզանից անմիջապես ինքնության քարտ կպահանջեն, այնուհետև ոստիկաններ կհավաքվեն, որոնք զենքերը կպարզեն ձեր ուղղությամբ: Լավ, եթե այդպես է, բայց Անկարայում ՀԿ-ների ցույցից առաջ նորմա՞լ է, որ կայարանում ոստիկան չի եղել, տեսախցիկները չեն տեսագրել, կամ ոստիկանները ոչ ոք չեն ստուգել:
Թայիփ Էրդողանին և նրա աշխատակազմին հիմա խուճապն է պատել: «Մեր ժողովրդին փորձում են իրար դեմ դուրս բերել» ասելով՝ փորձում է իրեն որպես տուժող ներկայացնել, մեղքն էլ մահացածների վրա բարդել: Բոլորս էլ գիտենք, որ Էրդողանն ու նրա հանցախումբը աշխատանքային կազմակերպություններին, ձախակողմյան և դեմոկրատական բոլոր կառույցներին դիտավորյալ «ահաբեկիչ» են անվանում: Մինչդեռ Էրդողանն ու նրա հանցախումբն արագորեն գնում են դեպի աշխարհի ամենաարյունոտ ահաբեկչական կազմակերպությունը և ավազակային պետությունը դառնալու ուղղությամբ: Սարսափում է, որ իշխանությունից զրկվելու է և, դատվելով, պատասխան է տալու: Դրա համար էլ կարծում է, որ նման արյունոտ և քաոսային խաղերով կարողանալու է երկարաձգել իր իշխանությունը: Մինչդեռ օրեցօր ամեն ինչ վատթարանում է Էրդողանի և նրա հանցախմբի համար: Հետհաշվարկն սկսված է…»:
yerkir.am
Ադրբեջանի երիտասարդների մեծամասնությունը խոսում է պատերազմին պատրաստ լինելու մասին, սակայն միևնույն ժամանակ նրանք հայտարարում են, որ չեն ցանկանում կռվել և կուզենային, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվեր, իսկ ավելի տարեցները ընդհանրապես չէին ցանկանա, որ ռազմական գործողությունները հայերի դեմ վերսկսվեին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval.az-ը:
Կայքում տեսահոլովակ է տեղադրվել որտեղ Musavat.com կայքի ներկայացուցիչները հարցում են անցկացնում Բաքվի բնակիչների շրջանում` տեղեկանալու համար հանրության կարծիքին այս հարցի շուրջ:
Բաքվի երիտասարդ բնակիչը թղթակցի այն հարցին, թե հավատում է նա արդյոք, որ Ադրբեջանի ռազմական հզորությունը բավարար է «Ղարաբաղի հողերը վերադարձնելու համար», պատասխանում է. «Մենք պատրաստ չենք պատերազմի, քանի որ մեր հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ դրան»:
Մեկ այլ երիտասարդ հայտարարում է, որ նույնիսկ եթե իրենք պատրաստ լինեին պատերազմի, միևնույն է, ամեն ինչ պետք է խաղաղ ճանապարհով լուծել: Նման տեսակետ է հայտնել հարցման մասնակիցներից ևս մեկը` հավելելով, որ, իր կարծիքով, պատերազմ չի լինի և իրավիճակը չի փոխվի:
Այդպիսով հարցման մասնակից 6 երիտասարդներից միայն մեկն է պատերազմելու պատրաստակամություն հայտնել: Հարցմանը մասնակցած տարեց մարդկանց մեծ մասը նույնպես արտահայտվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին:
«Եթե պատերազմ լինի, մենք կկորցնենք մեր երիտասարդներին: Մեզ պատերազմ հարկավոր չէ: Թող ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծեն»,-ասել է տարեց տղամարդը, հայտնում է Panorama.am-ը:
Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին: Այդ մասին հայտնել է ադրբեջանական «Մոդերատոր.ազ»-ը:
Կայքին տված հարցազրույցում փորձագետն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմին, նշել է, որ ներկայիս պատերազմները ռազմավարական բնույթ են կրում:
«Այստեղ դիմակայող կողմերը առճակատման մեջ են բոլոր ոլորտներում: Այդ պատերազմներն ընթանում են քաղաքական-դիվանագիտական, ֆինանսատնտեսական, սոցիալ-հոգեբանական և այլ ուղղություններով: Այսօր գլխավոր ուղղություններից մեկը տեղեկատվականն է»,-ասել է փորձագետն ու հավելել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները իրական տեղեկություններ չտրամադրեն ժողովրդին, ապա կպարտվեն Հայաստանին նաև տեղեկատվական պատերազմում, հայտնում է Panorama.am-ը:
Ավելի վաղ ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Սուլթանսոյը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ այդ գերատեսչության մամուլի ծառայությունը չի մեկնաբանի ոչինչ այն ԶԼՄ-ներին, որոնք տարածում են հայկական լրատվամիջոցների հրապարակումները, հայտարարեց, որ նման դիրքորոշումը վկայում է Ադրբեջանի ՊՆ թուլության մասին: Նշվում էր, որ լրագրողն ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, արդյունքում մարդիկ կորցնում են վստահությունը նախարարության հանդեպ:
Հարևան Ադրբեջանը, խախտելով ստանձնած պարտավորությունները և հակասելով տարածաշրջանային համագործակցության ոգուն, անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից, այդ թվում՝ սահմանին իրավիճակի վերահսկողության հարցում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Եվրամիության «Արևելյան գործընկերության» անդամ երկրների տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) ժամանակ, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարը նշեց, որ Հայաստանի մյուս սահմանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը։ Նալբանդյանը անդրադարձավ նաև տարբեր ծրագրերի շրջանակներում Վրաստան-Հայաստան համագործակցությանը՝ գնահատելով դա որպես այդ ենթատեքստում դրական փոփոխություն։ CORLEAP-ը ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է որը համախմբում է ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների եւ ռեգիոնների դերակատարումը «Արեւելյան գործընկերության» զարգացման համատեքստում: CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրներին տարածքային եւ տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային եւ տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:
«Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը:
Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցը թույլ է տալիս ենթադրել, որ Կրեմլը կրկին ցանկանում է Բաքվին ներգրավել ԵԱՏՄ-ի մեջ: «Սակայն այսօր, հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացված վիճակը, նավթի գնանկումը և ռուբլու արժեզրկումը, այդպիսի առաջարկը քիչ գրավիչ է թվում, քան առաջ: Չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց հիմա կփոխի հարցի հետ կապված իր դիրքորոշումը: Եվրասիական Միության մեջ մտնելով՝ նավթը չի թանկանա, գլխավոր խնդիրը չի նվազի, ներդրումային մթնոլորտը չի լավանա… Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանի հետ մտերմանալով, ոչ միայն իր վիճակը չի լավանա, այլև Ռուսաստանի խնդիրները կիսելու ռիսկին է գնում»,- նշել է քաղաքագետը:
Քաղաքագետը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծել է նոր պատերազմի սկսման հավանականության մշտական առկայությունը: «Մարդկությունը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Այսօր քարտեզի վրա այնքան շատ թեժ կետեր կան, որ վաղը կարող է մեծ պատերազմ սկսվել… Տեղեկություններ կան, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք նա չի վերադարձրել Մոսկվային, և դրանք Մեծամորի ատոմակայանի միջոցով մշտապես թարմացվում են: Հայ միջուկային ֆիզիկոսները խորհրդային գիտական պոտենցիալի մի մասն էին: Ղարաբաղը ետ վերադարձնելու մասին մտածելիս մենք չենք կարող լուրջ չվերաբերվել այս հանգամանքին»,- նշել է Հ. Ջամալը:
Հ. Ջամալի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունը կեղծ ընտրություն է, քանի որ ԼՂ խնդրում, ինչպես Արևմուտքը աջակցություն չի ցուցաբերի Ադրբեջանին, այնպես էլ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր հայ դաշնակիցներից և չի օգնի Ադրբեջանին:
Հարցին, թե պատերազմի դեպքում Արևմուտքը և Ռուսաստանը իրենց ինչպես կդրսևորեն՝ քաղաքագետը, նշել է, որ կարելի է բերել Ուկրաինայի օրինակը. «Արևմուտքը այնպես է ցույց տալիս, թե աջակցում է Ուկրաինային և Ռուսաստանի դեմ սանկցիաներ է կիրառում: Դա Ռուսաստանի վիճակը վատթարացնում է, սակայն
Ուկրաինային քիչ է օգնում: Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը Հայաստանի կողմն է բռնելու, իսկ Արևմուտքը իրեն այնպես կներկայացնի, թե իբր Բաքվի կողքին է»:
nyut.am
Ըստ «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի, Լեռնային Ղարաբաղի երկարատև, սառեցված հակամարտությունում առաջիկա ամիսներին հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
«Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս քվոն, կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ և փորձել երկարաժամկետ վերահսկողություն սահմանել տարածաշրջանի հանդիեպ», – գրում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները։
Նրանց խոսքով, կարելի է նշաններ տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան երկու տասնամյակ սառեցված հակամարտության հանդեպ Ռուսաստանի ռազմավարությունը սկսում է փոխվել։
«Ամեն դեպքում նախկինի համեմատ Ադրբեջանի և Ռուսաստանի վերջին ամիսների շատ ավելի լավ հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս, թե արդյո՞ք Մոսկվան Ադրբեջանին հրապուրիչ առաջարկ չի արել Լեռնային Ղարաբաղի խիստ ազգայնական թեմայով», – գրում են վերլուծաբանները՝ նշելով, որ Ադրբեջանին հոգնեցրել է ԵԱՀԿ-ի միջնորդությամբ տարվող բանակցությունները և Եվրոպայի հետ համագործակցությունը, և Ադրբեջանը կցանկանար տեսնել, թե արդյոք վերջին տարիների ռազմական պատրաստվածության օգնությամբ չի կարող տարածքները հետ բերել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ աննախադեպ հետապնդումները և կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ այդ թվում լրագրողներին և մարդու իրավունքների հարցերով զբաղվող ակտիվիստներին:
Բանաձևում օրենսդիրները կոչ են արել Եվրամիության իշխանություններին հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների դեմ կոռուպցիոն մեղադրանքները, ինչպես նաև բանտարկված լրագրողի գործը:
ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջազգային իրավապաշտպան խմբերը՝ այդ թվում Amnesty International և Human Rights Watch-ը, գտնում են, որ լրագրողների և ակտիվիստների ազատազրկումը քաղաքական ենթատեքստ ունի:
Բանաձևի հետ կապված ռիսկերը բարդացնում են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, որին դաշինքը տեսնում է որպես Ռուսաստանում բնական գազի այլընտրանքային աղբյուր:
Բանաձևին արձագանքել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդին հրավիրել են ԱԳ նախարարություն՝ բացատրություն պահանջելու:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.