29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօրվա երկրաշարժի հավանականության մասին, թե հոկտեմբերի 17-ին հնարավոր է երկրաշարժ տեղի ունենա, որը կխլի մոտավորապես 40 մլն մարդու կյանք, աստղաբան, ֆիզիկոս Էլյա Հովհաննսիյանը կիսեց նաև իր կարծիքը . «Մոտ ժամանակներս հնարավոր է, որ երկրաշարժ լինի, դա բնական է, բայց պարտադիր չէ, որ հենց այդ նույն օրը լինի»:
Իսկ Հայաստանում, ըստ նրա, մոտակա 70 տարում նմանատիպ կործանիչ երկրաշարժեր չեն գրանցվի.«Հայաստանի համար դեռևս անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ նորմալ է: Մինչև 2086 թվականը մեր երկրի համար բացասական ոչինչ չի լինի, Հայաստանը հիմա բարձրադիր վիճակում է, սրանից լավ չի լինում»:
Էլյա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ Հայաստանի համար վատ ժամանակաշրջանը կսկսվի 2086 թվականից, բայց միանգամից ոչինչ չի լինի, ամեն ինչ աստիճանաբար կլինի:
Թուրքական «Radikal» թերթի ինտերնետային բլոգում հրապարակված սյունակագիր Ֆաթիհ Թունջի հոդվածում հեղինակը նախ խոսում է հայերի կոտորածների մասին, ապա հիմնավորում, թե հայերն ինչու են այդքանից հետո, այնուամենայնիվ, ցանկանում ապրել այդ հողերում: Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Մեկ դար առաջ որոշները փրկվեցին: Ոմանք անզավակ, ոմանք էլ անհայր մնացին: Ամեն ինչից զատ` նրանց հոգիները Անատոլիայում մնացին, իսկ մարմինները այլ հողերում` բանտարկված: Օտար դարձան իրենց հողերին: Հետո դավաճան կոչվեցին: Սադրիչ կոչվեցին ու կոտորվելով թշնամի դարձան:
Տարօրինակ է, չէ՞: Համ կոտորես, համ էլ կոտորվածի դերը խաղաս: Կոտորելը քիչ էր, դեռ մինչև այժմ ատելություն եք տարածում հայերի հանդեպ: «Հայ սպանողը դրախտ է գնում»: Կարծում եմ` դեռևս այս սնահավատությանը հավատացողներ կան: Այդ դեպքում հրեա սպանեք, նրանք ամեն օր հաճույքով մուսուլման են սպանում: Կամ էլ չինացիների դեմ պատերազմ սկսեք, նրանք թուրքեր են կոտորում: Չեմ հասկանում, թե ինչու է դեռ շարունակվում հայերին սևացնելու գործընթացը:
Ամեն պետություն իր պատմությունն ունի: Սակայն Հայաստանի պատմությունն Անատոլիայի հողերում է թաղված: Դրանց մեծ մասը եղբայրական գերեզմանոցներ են: Դեռ կանգուն են մնացել խաղողի այգիներն ու նռնենիները: Սակայն դրանք արդեն կորցրել են իրենց քաղցրությունը:
Դուք կարող եք պետություն ունենալ, սակայն, եթե ձեր պատմությունն այլ հողերում է, ապա մի բան կիսատ է: Ձեր եկեղեցիները, տները և ամենակարևորը` գերեզմանոցները: Պետություն դառնալու համար հողին անցյալ է անհրաժեշտ, հակառակ դեպքում ձեր ինքնությունը կսպառի իրեն, կօտարանա: Իմ կարծքիով հայերը Անատոլիայի հողերի վրա պետություն հիմնելուց ավելի շատ կրկին այդ հողերի վրա ապրել են ուզում: Ինչքան էլ նրանց հայրերի գերեզմանների վրա տներ կառուցված լինեն, միևնույնն է նրանք, ոչ թե այդ սահմանները խորտակելու, այլ այդ հողերում ապրելու ցանկությամբ են լցված:
Նրանք նպատակ չունեն պատառ-պատառ անել այն հողերը, որոնց վրա իրենք որպես հայ իրենց պատմությունն են սկսել: Առանց այդ էլ իրենց են ժամանակին պատառ-պատառ արել, ու նրանք չեն կարող ևս մեկ անգամ դա աչքի առաջ չունենալ: Սակայն մենք վախենում ենք հայերից: Ասում ենք` մեր հողերը պատառ-պատառ կանեն: Բայց չգիտես ինչու պատառոտվողները միշտ հայերն են լինում:
Ինչքան էլ հայերն իրենց անունն ու ազգային պատկանելությունը արտացոլող երկիր ունենան, միևնույնն է նրանց հոգիները Անատոլիայում են ապրում: Այդ պատճառով էլ նրանց նպատակը հողը չէ, նրանց նպատակը,այնտեղ ապրելով,իրենց կարոտը առնելն է»:
Աղբյուրը՝ Ermenihaber
Այստեղ այսօր տեղի է ունենում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվողՎալերի Պերմյակովի առաջին դատական նիստը` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:
Պերմյակովը ձերբակալվել էր հունվարին՝ Գյումրում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների աղմկահարույց սպանությունն իրականացնելու կասկածանքով: Սպանության գործը քննելու է հայկական դատարանը, իսկ ռուսական իրավապահ մարմինները Պերմյակովին դասալքության և զենքի հափշտակման մեղադրանք են առաջադրել:
Քիչ առաջ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամուլի խոսնակ Ալյոնա Կապկալոն ներկայացրեց ընթացակարգը, որով աշխատելու են լրագրողներն ու օպերատորները: Ըստ այդմ՝ նկարահանվել թույլատրվում է 15 րոպե, որից հետո օպերատորները պետք է լքեն դահլիճը և երեք ժամ անց կրկին կթույլատրվի մուտք գործել՝ վճռի հրապարակումը նկարահանելու համար: Լրագրողները ցանկության դեպքում կարող են մնալ դահլիճում: Չի թույլատրվում նկարահանել նիստը նախագահողին:
ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցոմների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ:Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5 տոկոսով և կազմել 74 միլիարդ դրամ:
Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, այլ ընդհանուր կապիտայի շարժի: Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ արտարժույթի ներհոսքի կտրուկ նվազման պայմաններում աճել է դրա արտահոսքը և «արտարժութային քաղց է» առաջացնում ֆինանսական համակարգում: Բանկային համակարգից ստացված տեղեկություններով, այդ միտումները շարունակվել են նաև այս տարի: Սա լուրջ խնդիր է առաջացնում Հայաստանի բանկային համակարգի համար և կարող է նոր ցնցումներ առաջացնել ՀՀ ֆինանսական շուկայում։
Հայկական Ժամանակ
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամների մեջ հարաբերությունները բավական սրվել են, իսկ պատճառը ԵԽԽՎ վերջին նիստում Հերմինե Նաղդալյանի արկածներն են:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, այդ պատմությունից հետո պատվիրակության ՀՀԿ-ական մյուս անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, սկսել են բացահայտ կերպով չենթրկվել ու արհամարհել Հերմինե Նաղդալյանն՝ խուսափելով անգամ նրա հետ հարաբերվել:
Պատահական չէ, որ երեկ Նաղդալյանը եվրոպական իր արկածներին անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության կազմում ասուլիս տալիս, և ձախողումներն արդարացրել է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը՝ այն անվանելով ապտակ ժողովրդին:
Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը, ով ողջունել էր Հովիկ Աբրահամյանի նշանակումը, հիասթափված է նրա քայլերից: Ավելի ճիշտ նրանից, որ Հովիկ Աբրահամյանը չի արել այն տնտեսական փոփոխությունները, որոնց մասին խոսել է իրենց հանդիպման ժամանակ:
Ժամանակ
Երեկ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ոչ իշխանական եռյակի հանրահավաքը վատագույն դեժավյուների մի հսկայական հարուցիչ դարձավ:
Հանրահավաքը մինչև վերջ ընթացավ անորոշության ճնշող մթնոլորտում, երբ այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ առիթով են մարդկանց հավաքել հանրահավաքի կազմակերպիչները:
Այս իրավիճակի կուլմինացիան դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Նա իր խոսքում անդրադառնում էր այն ուժերին, ովքեր Եռյակի պայքարին կմիանան առաջիկա ամիսներին, և սույն ակնարկը, թե հերթական այս պայքարն ամիսներ է տևելու, հավաքվածներին դուր չեկավ. «Հի՛-մա, հի՛-մա» սկսեցին վանկարկել մարդիկ:
2013թ.-ի ապրիլի 9-ին հենց այս վանկարկումներից հետո էր Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց բարձրանալ Բաղրամյան պողոտա, և պողոտայի մուտքին, հանդիպելով ոստիկանական շարքերին, որոշեց Վլադիմիր Գասպարյանի հետ երթով գնալ Ծիծեռնակաբերդ:
Այս անգամ «հիմա»-ներին ի պատասխան, նա ընդհատեց ելույթն ասելով, որ երկու րոպե ընդմիջում է վերցնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելու հետագա անելիքների վերաբերյալ:
Հենց հարթակում նա մոտեցավ Ծառուկյանին և Տեր Պետրոսյանին, ինչից հետո ամբիոնի մոտ եկավ Ծառուկյանն ու ասաց, որ այս հանրահավաքում ելույթ չի ունենա:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կիսատ մնաց, ապա ելույթով հանդես եկավ Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի խոսքը կարծես 2008թ.-ից հետո նրա ունեցած վիճահարույց կտորների հավաքածու լիներ: Տարբեր ժամանակների ելույթներում այդ կտորները հնչել էին և արժանացել ոչ միանշանակ ճակատագրի, երեկվա ելույթում, ահա, մեկտեղվեցին և հավաքվեցին մեկ տեքստում:
Հայկական ժամանակ
Այսօր սպասվող երկու իրադարձություններից մեկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը, ինձ խիստ մտահոգում է: Չգիտեմ, թե ինչ տնտեսական հետևանքների է դա բերելու: Կասկածում եմ, որ այդ միությանն անդամակցելը կամրապնդի մեր անվտանգությունը:
Ինձ մտահոգում է, որ Հայաստանը հայտնվելու է երեք երկրների շարքում, որոնք համաքայլ չեն ժամանակակից աշխարհի հետ, որոնք շատ հարցերում ավելի հետամնաց են, քան իմ երկիրը:
Երբ դու ընկերանում ես քեզնից լավերի հետ, ձգտում ես ընդօրինակել նրանց ուժեղ կողմերը,փորձում ես սովորել, կատարելագործվել, դրսևորվել քո լավագույն հատկանիշներով:
Երբ ընկնում ես վատ շրջապատ, ի հայտ են գալիս քո բնավորության ամենահոռի կողմերը:
Ցավում եմ, որ մեր քաղաքական ուժերից ոչ մեկը քաջություն չունի ասելու, որ ԵՏՄ մտնելը սխալ է: Դե, պարզ է՝ նրանք իրենց հաշվարկներն ունեն:
Առավոտ
Չնայած ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջապես բարեհաճել է ժամանել Հայաստան, սակայն չի շտապում հանդիպել լրագրողների հետ ու մեկնաբանել ԵԽԽՎ վերջին նիստում իր խայտառակ պահվածքի պատճառով ձախողումները:
Այնինչ նկատենք, որ ԱԺ կանոնակարգը պահանջում է, որ պատվիրակությունները պարտավոր են գործուղումից վերադառնալուց հետո 10-օրյա ժամկետում ասուլիս հրավիրել ու հաշվետվություն ներկայացնել:
Նախկինում հայկական պատվիրակության ոչ իշխանական անդամները մշտապես բոյկոտել են այդ ասուլիսները և ամեն անգամ ՀՀԿ-ականներն իրենք իրենցով են ներկայացրել «ձեռքբերումները»:
«ՉԻ» տեղեկություններով, այս անգամ, սակայն, պատվիրակության մյուս երկու ՀՀԿ-ական անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ևս չեն ցանկանում Նաղդալյանի հետ միասին ասուլիսի մասնակցել ու ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի համար պատասխանատվություն ստանձնել:
Իհարկե, չի բացառվում, որ առաջիկա օրերին Նաղդալյանը «բերման ենթարկի երիտհանրապետական աղջիկներին:
Չորրորդ ինքնիշխանություն
Գրեթե ակնհայտ դարձավ, որ Եռյակն իր առաջ իշխանափոխություն իրականացնելու խնդիր է դնում: Այդ մասին մարզային հանդիպումների ընթացքում խոսեցին ինչպես ՀԱԿ և «Ժառանգության», այնպես էլ ԲՀԿ- ի ներկայացուցիչները: Ինչո՞ւ է ուրեմն այս հարցը գրեթե և ոչ հարյուր տոկոսով ակնհայտ:
Որովհետև այդ հայտարարությունները դեռ միս ու արյուն պետք է ստանան Եռյակի լիդերների քաղաքական հայտարարություններով: Նրանք պետք է հստակեցնեն, թե ի՞նչ նկատի ունեն իշխանափոխություն ասելով:
Իշխանության տարբերակներից մեկն այն է, որ Եռյակն առաջադրի Սերժ Սարգսյանի հրաժարականի անհապաղ պահանջ, նրան ներկայացնի ուլիմատում, և եթե Սարգսյանը ինքնակամ հրաժարական չտա, հաջորդ հանրահավաքին ժողովրդի միջոցով նրան հարկադրի հրաժարական տալ:
Մինչ այս, սակայն, Եռյակի առաջնորդներն ակնարկել են բոլորովին ուրիիշ տարբերակի մասին: Ըստ այդմ, ձևավորվում է մեծ կոնսոլիդացիա ընդդեմ Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների, 2016թվականին վիժեցվում է սահմանադրական հանրաքվեն, ինչը նշանակում է՝ կառավարման գործող համակարգը շարունակում է գոյություն ունենալ, ապա Եռյակը փորձում է վերցնել իշխանությունը: Սա նույնպես տարբերակ է:
Կարող է լինել նաև մի բոլորովին ուրիշ, երրորդ տարբերակ, որ մանրամասնորեն պլանավորեն են Եռյակի ներկայացուցիչները և որը կբացվի միայն Ազատության հրապարակում: Չի բացառվում, իհարկե, և սա իմանալու համար պիտի հետևենք այսօրվա հանրահավաքին:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.