23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միանգամայն բնական է նորանշանակ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի ցանկությունը. լինել ակտիվ և հաշված օրերի ընթացքում դրական տեղաշարժեր ապահովել երկրում: Ի վերջո՝ իր նշանակման իմաստը հենց դա է. եթե անգամ դրական փոփոխություններ չկարողանա իրականացնել, ապա գոնե մի քանի ամսով դրական փոփոխությունների հույսեր ապահովի, մարդկանց մոտ հավատ արթնացնի և գործող իշխանության համար «թայմ-աուտ» ապահովի:
Դժվար է ասել, թե այդ «թայմ-աուտն» ինչքան կտևի, և այդ քայլերն իրական փոփոխության ու շոշափելի արդյունքների կհանգեցնե՞ն, թե՞ ոչ: Ոմանք համոզված են, որ մեզանում զգալի տեղաշարժեր ապահովելու համար մի վարչապետի ու անգամ ամբողջ կառավարության փոփոխությունը շատ քիչ է՝ առնվազն հրաշքներ պետք է տեղի ունենան ու գերմարդկային ճիգեր գործադրվեն: Բայց ես վստահ եմ, որ, ունենալով մի քիչ չափավոր ախորժակ և որոշ ոչ իշխանական ուժերի բարեհաճությունը, անգամ մեկ վարչապետն ու կառավարության մի քանի անդամներն ունակ կլինեն հույսեր արթնացնել մեր ժողովրդի սրտում:
Երեկ, օրինակ, մարդիկ տպավորված էին Հովիկ Աբրահամյանի այցով նախագահականի մոտ ակցիա անող երիտասարդներին, նախօրեին կուտակայինի տույժերի հաշվարկը կասեցնելու մասին է հանձնարարություն տվել, զրուցել ու հուսադրել է Բուզանդի փողոցի բողոքողներին: Եթե այսպես շարունակի և զերծ մնա այնպիսի կոպիտ սխալներից, ինչպիսին էր մուկ և կատու բերած կնոջը տուգանելու քայլը, ապա գուցե ինչ-որ բան ստացվի: Մեր հասարակությունը քչով բավարարվող, փոքրիկ քայլերից ոգևորվող և լավի հույսով ապրող հասարակություն է՝ այնքան քիչ բան է հարկավոր նրան բավարարելու համար: Ուղղակի մեր իշխանավորները այդ քիչն էլ են զլանում նրան տալ, սրանք միայն վերցնելու վարպետ են:
Հրապարակ
Ես ուզում եմ խոսել ՕԵԿ-ի շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին. երբ պետք է պաշտոն ստանալ, նրանք ՕԵԿ-ական են, կուսակցական հավաքներում «Քոչարի» են պարում, բոցավառ կուսակցական ճառեր են արտասանում։
Երբ պետք է աթոռը պահպանել, միանգամից դառնում են անկուսակցական՝ մոռանալով, թե ինչ մեխանիզմով են նախարար դարձել։
Երբ որոշվեց, որ ԲՀԿ-ն չի մտնելու կոալիցիա, այդ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այն ԲՀԿ-ականները, որոնք կորոշեն ստանձնել նախարարական պաշտոն, կհեռացվեն կուսակցությունից։ Ոչ թե իրենք են դիմում գրելու, այլ իրենց պատժելու են։ Ես դրա մեջ, ճիշտն ասած, որոշակի տրամաբանություն տեսնում եմ. մարդը պետք է բարոյական պատասխանատվություն կրի իր եղած կամ չեղած (ձևականորեն հայտարարված քաղաքական հայացքների համար)։
Եվ այստեղից հարց է ծագում՝ ի՞նչ է կուսակցությունը։ Տեսականորեն դա պիտի լինի համախոհների խումբ, որոնք որոշակի գաղափարախոսության վրա հիմնվելով՝ նույն պատկերացումներն ունենան երկրի զարգացման մասին։ Բայց մեր երկրում այդպես չէ. մարդիկ կուսակցություն են մտնում կա՜մ իշխանական կերակրատաշտին մոտ լինելու համար, կա՜մ այդ հույսով ապրելու համար, կա՜մ ինչ-որ կուռքի երկրպագելու, կա՜մ էլ սեփական վատ բնավորության՝ չարության, մաղձի համար կիրառում գտնելու նպատակով:
Առավոտ
Ես շատ սառնասրտորեն եմ վերաբերվում ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությանը. այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
«ՕԵԿ-ն առանձնապես մեծ քաղաքական ուժ չէր: Կոալիցիան գաղափարական հենքի վրա է ստեղծվում, և ըստ երևույթի՝ գաղափարական միասնություն չեն ունեցել ՀՀԿ-ի հետ» ,-ընդգծեց Մանվել Բադեյանը:
Նրա կարծիքով, ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից՝ էմոցիոնալ պոռթկում էր:
Մյուս կողմից, Մանվել Բադեյանը համոզված է՝ ՕԵԿ-ը մասնակցելու է հետագա ընտրություններին:
«Նախագահին էլ են քննադատելու, ՀՀԿ-ին էլ՝ հակառակ դեպքում չէին գնա օպոզիցիա»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:
Անդրադառնալով ՕԵԿ-ական երեք նախարարների՝ կուսակցությունից հեռանալու որոշմանը՝ Մանվել Բադեյանն ասաց. «Նախարարներից պետք է հարցնել՝ ինչու իրենց կուսակցության վեհ գաղափարները անցան երկրորդ պլան: Ո՞վ ասաց, որ նախարարներն են շեղվել գծից, եկել են աշխատելու՝ ըստ պայմանավորվածությունների»:
Նա կարևորագույն խնդիր է համարում այն, որ մեր հասարակությունը համախմբված չէ:
«Մենք ոչ թե քաղաքական ուժերին ենք ուզում համախմբել, այլ հասարակությանը: Հասարակությանը պետք է տրվի նպատակ,ցանկություն և մեխանիզմներ»,-պարզաբանեց Մանվել Բադեյանը:
Մարիանա Պետրոսյան
Պաշտոնավարման առաջին իսկ օրերից Հովիկ Աբրահամյանը մի շարք քաղաքական դեմքերի տվել է լուրջ խոստումներ, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ դրանցից գրեթե ոչ մեկը նա չի կարողանում կատարել, ընդհուպ Դավիթ Հարությունյանին առնչվող:
Ճիշտ է, Դ. Հարությունյանի՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի հարցն արդեն իսկ կարելի է լուծված համարել, սակայն խոստումը, որ վերջինս կդառնա նաև փոխվարչապետ, չի իրականացվի: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում էր կառավարության կազմում ներդնել փոխվարչապետների ինստիտուտը` թվով 4 փոխարինողներ ունենալով: Մեր տեղեկություններով, սակայն, այդ ինստիտուտը չի ներդրվի:
Ի դեպ, Աբրահամյանը խոստումներ է տվել ԱԺ գրեթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահներին. ոչ միայն Վարդան Այվազյանին` էներգետիկայի նախարար, այլև Արտակ Դավթյանին և Թունելի Հակոբին` Հակոբ Հակոբյանին, տարբեր նախարարական պորտֆելներ են խոստացվել: Այդ խոստումները նույնպես չեն կատարվի:
Հրապարակ
Վերջին օրերին համառ լուրեր են պտտվում, թե Ռոբերտ Քոչարյանը, վերջապես, հանդիպել է Վ. Պուտինի հետ և զրուցել նրա հետ: համապատասխանո՞ւմ է արդյոք այդ լուրն իրականությունը` «Հրապարակ»-ը փորձել է պարզել Քոչարյանի գրասենյակից: Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, հերքել է տեղեկությունը` «Ոչ, չի ունեցել»: Իսկ ՀՀ 2-րդ նախագահը Հայաստանո՞ւմ է, Սողոմոնյանն ասել է` ոչ Եվրոպայում է, մասնավոր այցով, սակայն, թե որ երկրում, չի ցանկացել նշել:
Քոչարյանը խոստացել էր մոտ ապագայում հանդես գալ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշմամբ: Այս կապակցությամբ էլ Վ. Սողոմոնյանն ասել է` այո, սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր իր տեսակետը հայտնել և հիմա էլ է պատրաստվում:
«Կարծում եմ` առաջիկայում, չեմ կարծում, որ շատ կուշանա, առաջիկայում այդ տեսակետին կծանոթանաք անպայման, բայց հստակ օր նշել առայժմ չեմ կարող»,-հավելել է Վ. Սողոմոնյանը:
Հրապարակ
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը շատ ճիշտ վարվեցին, որ չմտան կոալիցիա, որն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որևէ ուժ ունի հարաբերական մեծամասնություն. և անհրաժեշտություն է առաջանում այլ կուսակցությունների հետ բանակցելու։ Այնտեղ, որտեղ կա մի ուժի բացարձակ մեծամասնություն, կոալիցիան անիմաստ է։ Թող այդ բոլոր ուժերը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, միասին կամ իրարից անջատ ներկայացնեն երկրի զարգացման իրենց այլընտրանքային ծրագրերը, թող պահանջեն ցանկացած պաշտոնյայի հրաժարականը։ Դրանից միայն կշահի հանրությունը և, որքան էլ զարմանալի թվա, ՀՀԿ-ն, որը իշխանական-նոմենկլատուրային-բյուրոկրատական կառույցից ստիպված կլինի վերածվել քաղաքականի։
Եվ գուցե այդ դեպքում քաղաքականությունն այլևս դադարի լինել «գլադիատորական մրցամարտ», որի ժամանակ «շեֆերը», իրենց թանկարժեք բազկաթոռներում թառած, կռվացնում են իրենց ստորադասներին:
Առավոտ
Ինչպես գիտենք, երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին:
«Հայկական Վարկած»—ը մի շարք քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե ըստ նրանց, որն է ՕԵԿ-ի նման դիրքորոշման պատճառը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, նման որոշումը կապված է մի քանի պատճառների հետ:
«Պատճառներից մեկը այն է, որ ՕԵԿ-ի սպասելիքները չեն արդարացվել: Երկրորդ, այսպես ասած, կոալիցիոն գործընկերություն չի եղել՝ ՀՀԿ-ն միանձնյա է որոշումներ կայացրել: Երրորդ. ՕԵԿ-ի՝ նոր վարչապետի մասին պատկերացումները բոլորովին այլն են եղել, և Հովիկ Աբրահամյանը չի համապատասխանել դրանց: Եվ վերջապես մյուս պատճառը, եթե 6 տարի այդ կարգավիճակում աշխատել են և հիմա են նման որոշում կայացրել, նշանակում է այն խնդիրը կա, որի մասին ես վերջին ժամանակներս բարձրաձայնել եմ՝ ներիշխանական ժգնաժամ է»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որն իշխանությանը շատ է թուլացրել:
Այն հարցին, թե հնարավոր է ՕԵԿ-ին տեսնենք «Հրաշալի քառյակի» կողքին, այսինքն՝ ոչ իշխանական ուժերի հետ համագործակցելիս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Իրենք հայտարարեցին, որ ընդդիմադիր դաշտ են վերադառնում. ոչ իմ մոտ է այդ դաշտի բանալին, ոչ էլ ինչ-որ մեկի, այդ դաշտը բաց է՝ անսահմանափակ տարածություն: Նրանք իրենց գործունեությամբ կամ պիտի ստանան քաղաքացիների աջակցությունը, կամ՝ ոչ: Դա է ամբողջ խնդիրը: Այնպես որ ժամանակի խնդիր է»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե քաղաքական գուշակություններով չի զբաղվում, պարզապես ՕԵԿ-ի որոշումն ընդունում է ի գիտություն:
«Չեմ ցանկանում վերլուծություններ անել, մենք՝ որպես քաղաքական ուժ, ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումն ընդունում ենք ի գիտություն»,-ընդգծեց նա:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, վաղ է ասել, թե կհայտնվի ՕԵԿ-ը ոչ իշխանական չորս ուժերի կողքին, թե՝ ոչ:
«Երբ որ ՕԵԿ-ը կներկայացնի իր օրակարգը, մեզ համար տեսանելի կլինի, թե ինչ քաղաքական օրակարգ է իր համար ձևավորում «Օրինաց երկիր» արդեն ոչ կոալիցիոն քաղաքական ուժը, այդ ժամանակ, կարծում եմ, իմաստ կունենա խոսել բոլոր հարցերի մասին: Այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում խոսել այդ մասին»,-ասած Նաիրա Զոհրաբյանը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ձևավորվում է տեխնիկական կուսակցություն: Այսինքն, ըստ նրա, կոալիցիա որպես այդպիսին չի լինի, կլինեն անհատներ, որոնք կուսակցություն չեն ներկայացնի, բայց կընդգրկվեն կառավարությունում:
«Առաջ մենք ունեինք կոալիցիոն կառավարություն, լավ թե վատ, ճիշտ, թե սխալ, բայց գոնե անուն կար՝ կոալիցիոն կառավարություն, հիմա կառավարության տեսքը շատ հետաքրքիր է: Կուսակցական կոալիցիա չի կազմվում, բայց ինչպես նկատում ենք՝ մարդիկ կուսակցություններից դուրս են գալիս և, ամենայն հավանականությամբ, ընդգրկվում կառավարության կազմում: Եթե Հայատանի իրողություններից նայենք այդ ամեն ինչին՝ սա ախպերություն է, ուրիշ անուն չենք կարող տալ: Այսինքն, կուսակցությունները նրանց համար պատասխանատվություն չեն կրում, ղեկավարը՝ նույնպես»,-նշեց Արամ Կարապետյանը:
Հնարավո՞ր է ՕԵԿ-ը դառնա ընդդիմադիր կուսակցություն՝ հարցին. Արամ Կարապետյանը պատասխանեց. «Իմ անձնական տեսակետից, ՕԵԿ-ը էլ ոչ մի բան չի կարող դառնալ»:
Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե Արթուր Բաղդասարյանի՝ վարչապետ դառնալու սպասելիքները չեն արադարացվել, որն էլ «Օրինաց երկրին» ստիպել է նման որոշում կայացնել, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը նշեց.
«Ինձ ոչ Արթուր Բաղդասարյանն է հետաքրքրում, ոչ նրա սպասելիքնորը, ոչ ՕԵԿ-ը, կարող է չէ՞ ինձ չհետաքրքրել: Ըստ ինձ, մի շրջան կգնա ախպերություն, հետո՝ վիճակը կբարդանա: Քաղաքագիտության մեջ ինչ չէինք լսել, լսեցինք՝ կարելի է ընդդիմադիր չլինել, բայց լինել այլընտրանքային: Քաղաքագիտության կուրս եմ գրել, որ ներկայացրել եմ արտերկրում, նման բան չէինք լսել, իսկ Հայաստանում ինչ ուզենք, կլսենք»,-նկատեց Արամ Կարապետյանը:
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով կարդալ ՕԵԿ-ի հայտարարությունը:
«Հայտարարության մեջ մանրամասն պատասխանները կան, կոռեկտ չեմ համարում ուրիշ կուսակցությունների խոհանոցին միջամտելը»,-ասաց Գեղամյանը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես չցանկացավ խոսել այդ թեմայով:
Ա. Սարգսյան
ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին’ համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար’ հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ:
Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը’ Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի’ անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»:
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ն կանգնած է կադրային լուրջ խնդիրների առաջ: Սկզբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է կառավարությունը ձևավորել խորհրդարանի իր թիմակիցներով, այդ նպատակով նույնիսկ նախնական խոսակցություններ են եղել, թե ՀՀԿ պատգամավորներից ովքեր պետք է գնան կառավարություն:
Սակայն, շատ արագ այդ ծրագիրը չեղյալ է համարվել, քանի որ ՀՀԿ-ում հաշվարկել ու տեսել են՝ եթե Աբրահամյանի նախանշած ՀՀԿ-ականները վայր դնեն մանդատները, ապա խորհրդարանում իրենց վիճակը շատ տխուր կլինի. առանց այն էլ խորհրդարանում «խոսող, աշխատող» մարդ չունեն, իսկ ՀՀԿ ցուցակով հաջորդ եկողներն էլ այդ առումով չեն արդարացնի հույսերը, և կլինեն հերթական կոճակ սեղմողը: Արդյունքում Աբրահամյանին ասվել է, որ ԱԺ-ից շատ մարդ չտանի:
Ժողովուրդ
Եթե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրվեր, ապա վստահ եղեք՝ մենք ուկրաինացիներից պակաս ահաբեկիչներ և ազգայնականներ չէինք ներկայացվի։ «Հրաշալի քառյակն» էլ ավելի հրաշալի կլիներ։ Նույնիսկ կարող է՝ այս օրերին արդեն իշխանության եկած լիներ։
Այս պահին մեր ռազմավարական ընկերները դժգոհելու առիթ չունեն։ Բայց եթե հանկարծ Կրեմլին Հայաստանում նորից ինչ-որ բան դուր չգա, նա բարկանա և, ենթադրենք, որոշի Հայաստանում նոր նախագահ նշանակել, ապա ես կարող եմ որոշում ընդունողներին (Սուրկովն է, թե ով է) խորհուրդ տալ. թե ում վրա պետք է կանգ առնի նրանց ընտրությունը՝ Աշոտ Մանուչարյանի։ Բացատրեմ, թե ինչու։
Մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը Հայաստանը բավականին երկար գործընթաց է անցել՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Ոչ ՀՀԿ-ն, ոչ «քառյակը», ոչ էլ ինձ հայտնի քաղաքական ուժերից որևէ մեկը չէր ասում. որ դա վատ, բացասական, նույնիսկ աղետաբեր գործընթաց է։ Խաղեր էին տալիս։ Այդ հիմա է. որ նրանք բացահայտել են «մեր անվտանգությանը սպառնացող մարտահրավերները», որոնք մեզ համար կստեղծեր այդ գործընթացից նեղացած Ռուսաստանը։ Որ կստեղծեր. դրանում, ինչպես արդեն ասացի. ոչ մի կասկած չկա։ Բայց դրա մասին կուսակցությունները երկուսուկես տարի ոչ մի ծպտուն չէին հանում։
Եվ միայն Աշոտ Մանուչարյանն էր բացատրում, թե ինչ զզվելի բան է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, և ինչպիսի ուղիղ ճանապարհով է այն տանում դեպի LGBT համայնք։ Հետևաբար, պետք չէ մնացածներին բզբզել, սիրելի ընկեր Սուրկով, նրանք կարող են էլի խաղեր տալ։ Իսկ ահա Աշոտ Մանուչարյանի վրա կարող եք վստահ լինել։ Մեկ էլ՝ Խաչիկ Ստամբոլցյանի վրա, որին կարելի է այդ դեպքում վարչապետ նշանակել:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.