23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եթե փոքր ազգը ցանկանում է դրդել մեծ, ռազմական ներուժ ունեցող ազգին, որ վերջինս այդ փոքր ազգի գեղեցիկ աչքերի համար նվաճի այդ ազգին երբեմնի պատկանող «պատմական հողերը». նա նույնպես մոլորության մեջ է։ Նվաճողը դա անում է ի՛ր, ոչ թե ուրիշի համար, և դա անում է խաղի ի՜ր կանոններով, հետանդում է ի՛ր, ոչ թե ուրիշի Դատը:
«Այո, մեզ օգնել են,– ասել է Վազգեն Սարգսյանը 95 թվականի ամռանը ինձ տված հեռուստատեսային հարցազրույցում,– բայց այն, ինչի մենք հասել ենք, մեր զինվորի, մեր ժողովրդի շնորհքն է»։ Ինչո՞ւ էին մեզ 20 տարի առաջ ավելի լուրջ ընդունում, քան հիմա։ Որովհետև մենք ձեր զինվորների արյան և մնացած հայաստանցիների զրկանքների գնով իրականացրել ենք ձե՛ր, ոչ թե որիշների նպատակները։ Իհարկե, հաշվի առնելով նրանց շահերը, բայց չծառայելով դրանց։
Լուսավոր Եվրոպան, ոչ այնքան լուսավոր, բայց զենքեր ունեցող Ռուսաստանը կաջակցեն ձեզ ուղիղ այնքան. որքան դա իրենց է ձեռնտու։ Վերացական մարդկային կամ պատմական արդարությունը որևէ դեր չի ունեցել և չի ունենա 19. 20. 21 կամ որևէ այլ դարի քաղաքականության մեջ։ Ռազմավարական դաշնակցության կամ արևելյան գործընկերության հավաստիացումները նույն գինն ունեն, որն ունի Էրդողանի «ափսոսանքը»՝ այսօր ընկերություն կանեն, վաղը կթողնեն բախտի քմահաճույքին։ Հնարավոր չէ բացել այն սահմանը, որը դու չես վերահսկում։ Եթե որևէ բան քեզ չի պատկանում, դա հեշտությամբ կարող է հանձնվել քո հակառակորդին։
Այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե 100 կամ 1000 տարի առաջ որքան մեծ էր Հայաստանը և որտեղ էր անցնում մեր սահմանը, ունեն զուտ ակադեմիական նշանակություն։ Սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր՝ հայկական բանակի զինվորը:
Առավոտ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս մի կանխատեսում է արել, որի հետ այս անգամ ես լիովին համաձայն եմ։ Նա կանխատեսել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան, կլինեն զուտ «ընդդիմադիր»։ Այո, շատ հավանական է, որ այդպես էլ լինի՝ դատելով քաղաքական ուժերի այսօրվա հռետորաբանությունից։
«Կորչեն թալանչիները»,- գոռալու են նրանք, ովքեր վերջին 20 տարվա այս կամ այն ժամանակահատվածում զբաղվել են թալանով և միլիոնատեր դարձել։ Մի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հեծնելու են «պոպուլիստական ձիուկները», և ոչ ոք չի ցանկանա բացատրություն տալ՝ եթե ամեն ինչ իրոք այդքան վատ է, ես ի՞նչ եմ արել, որ այս վիճակը չստեղծվի։ Ժողովրդին դար եկող ճառեր արտասանելը բոլորն են սովորել, չնայած միևնույն է՝ ոչ ոք 90-ականների Արշակ Սադոյանին չի գերազանցի։ Թե հիմա և թե, բնականաբար, ընտրությունների ժամանակ, չկան և չեն լինի իրավիճակի սթափ, սառը գնահատականներ, որոնք չեն կարող լինել միայն հասարակական բողոքների արտացոլումը։
Պակասում է նաև առաջնայինի և երկրորդականի հստակ բաժանումը։ Պարզ է, որ կուտակայինի, արագաչափերի և «կարմիր գծերի» թեմաներով ավելի հեշտ է մարդկանց գրգռել։ Ղարաբաղի հարցը, Մաքսային միությունը, արդար ընտրությունները պակաս «ժողովրդահաճո» թեմաներ են:
Առավոտ
Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի համար յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Երբ նրանք պատգամավոր էին, կառավարության եզրակացությունը ստանալու համար գործադիր էին ուղարկել մի շարք օրենքների նախագծեր։ Ուղեկցող նամակը ստորագրել էր Աժ նախագահ Հ.Աբրահամյանը։ Ու հիմա այսօր արդեն վարչապետ Հ.Աբրահամյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանը պետք է դրական եզրակացություն տան ու կառավարությունից Աժ ուղարկեն իրենց իսկ ստորագրած փաստաթղթերը։
Ընդ որում, կառավարությունը Աժ-ին պատասխան նամակներն ուղղել է «ՀՀ Աժ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին» վերտառությամբ:
Ժողովուրդ
Երեկ ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հյուրընկալվել էին նորանշանակ վարչապետի հարկի տակ` քննարկելու կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրահարույց կետերը: Հանդիպման հրավերը մերժել էր միայն ՀԱԿ-ը:
…ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենց դեմ են քվեարկելու (կառավարության ծրագրին), քանի որ այն ոչ լեգիտիմ իշխանության ծրագիր է, և վարչապետի անձը էական չէ:
«Մեր դիրքորոշումը հստակ է, անկախ նրանից, ովքեր են լինելու կառավարության կազմում, մենք չեն համարում, որ դա այն ծրագիրն է լինելու, որ կարող է Սերժ Սարգսյանի հաստատված համակարգը քայքայել, քանի որ կոռուպցիայի մենաշնորհների գլխին Սերժ Սարգսյանն է»,-ասել է Ա. Մանուկյանը»:
Չի բացառվում, որ Հ. Աբրահամյանի նշանակումից հետո քառյակի հակասությունները գերիշխող դառնան:
Հրապարակ
Ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաև Աժ՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգ։ Օրինագծի քննարկման շարունակական ձգձգումները նյարդայնացնում են կոմիտեի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Աղվան Հովսեփյանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս շրջապատի ներկայացուցիչները մտավախություններ ունեն, թե իշխանության ներկայացուցիչները դիտավորյալ են ձգձգում հարցը։
Ի դեպ, Աղվան Հովսեփյանը լարված հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով օրենքի նախագծի տրամաբանությամբ, պետք է առաջադրի Քննչական պետական կոմիտեի նախագահի թեկնածուին:
Հայկական ժամանակ
Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ, ով դեռ 10 օր առաջ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն էր համարվում, սակայն ավելի ուշ պարզվեց, որ չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը։
Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը երեկ փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԺ նախագահի թեկնածության հարցը, սակայն Կարապետյանը ցանկություն չի հայտնել առաջադրվել այդ պաշտոնում:
Հայկական ժամանակ
Հայաստանի Հանրապետության տարեգրության մեջ, թերևս, նոր էջ է սկսվում: Հայաստանում կազմավորվում է ունիտար՝ մեկ կուսակցության իշխանություն:
Իհարկե ՀՀԿ-ն մինչ այդ էլ էր իշխանություն: Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր, իշխանությունը Հայաստանում ձևավորվում էր ՀՀԿ-ի շուրջ: Եվ իշխանությունը Հայաստանում միշտ էլ ունիտար է եղել, անկախ կոալիցիոն դեկորացիաներից: Իսկ որ կոալիցիաները դեկորացիա են եղել, այդ մասին ուղիղ տեքստով հայտարարեց նաև վերջին կոալիցիան վերջինը լքած ՕԵԿ-ը: Իսկ որտեղի՞ց է սկսվում նոր էջը: Առաջին անգամ ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում մաս կազմել կառավարության: ՀՅԴ Գերագույն ժողովը նույնպես նախօրեին որոշեց մաս չկազմել իշխանական կոալիցիային:
Մինչ այդ կոալիցիա մտնելուց հրաժարվել էր նաև ԲՀԿ-ն: Այսպիսով, Հայաստանում քաղաքական ուժերը հրաժարվում են իշխանություն ունենալուց: Ինչո՞ւ. բոյկոտո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում որևէ «անաղուհացի» հետ կիսել իր իշխանությունը: Իսկ միգուցե նոր միայն եկավ ՀՀԿ-ի համար վաղուց սպասված բաղձալի պահը, և իշխանությունն իրենով անելով վերջակետ դրվեց ՀՀԿ առաջնորդի ասած «թիմակիցների տարակուսանքներին ու մտահոգություններին»:
Ժողովուրդ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։
Արդեն 20 տարի է՝ ինչ քաղաքական ուժերն, ընտրություններից առաջ, պայմանավորվում են միմյանց հետ, իրար շանս տալիս. այսօր լրագրողների հետ զրուցելիս նման համոզմունք հայտնեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Վարչապետի թեկնածությունը ոչ թե ժողովուրդն է որոշել, այլ նախագահը: Իրենք իրենց համար են ճանապարհ հարթում, ժողովուրդը նրանցից ոչինչ չի տեսել, այսինքն, ընտրվում են՝ ոչ արդար,կառավարում են՝ ոչ արդար»,-ընդգծեց Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով, Հովիկ Աբրահամյանն, ընտրական շտաբի ղեկավար լինելով, բազմիցս կեղծել է ընտրությունները:
Կարապետիչն, անդրադառնալով նաև կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխություններին, նշեց, որ առաջնահերթ պետք է փոխվի «գլուխը», հետո նոր մտածել կազմի փոփոխության մասին:
Այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը, և Արթուր Բաղդասարյանի քայլերը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց.
«Ընդդիմությունն էլ է իշխանության կողմից. երբ ձեռնտու է միավորվում են, երբ չէ՝ ընդդիմություն են: Իսկ Արթուր Բաղդասարյանին ես չեմ էլ ուզում մեկանաբանել. նա ոչ մի արժեք չունի»:
Բանախոսն իր կարծիքն հայտնեց նաև Պարտադիր կուտակայինի մասով: Ըստ նրա՝այս խնդրի միջոցով պարզապես շեղում են հասարակությանն ավելի կարևոր խնդիրներից:
«Ոչ թե կուտակայինի մասին պետք է մտածենք, այլ այն, որ թալանում են մեզ, եթե այս միջոցը չլինի,այլ կերպ կթալանեն: Ժողովուրդը ոնց աղքատ կա, տենց էլ մնացել է: Մենք սրան էլ կհարմարվենք, բայց դեպի լավը չի լինի:Պայքարը պետք է լինի ըմբոստ, միանգամից՝ ժողովրդի կողմից: Չպետք է լինեն քառյակներ, եռյակներ, պետք է միավորվենք»,-ասաց Տիգրան Կարապետյանը:
Ինչ վերաբերում է իր գլխավորած կուսակցության գործունեությանը, Տիգրան Կարապետյանը նշեց, որ իրենք ժողովրդի կողմից են և իշխանության հետ չեն պայմանավորվում տուն ստանալ Հյուսիսային պողոտայում, ինչպես, նրա խոսքով, դա արեց Հովիկ Աբրահամյանը:
Մարիանա Պետրոսյան
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը հիասթափություն է պատճառել ՀՀԿ ծերակույտին, ովքեր սպասում էին, որ վերջապես կլսեն՝ պորտֆել ստանալո՞ւ են, թե՞ աստեղային ժամն այս անգամ էլ շրջանցեց իրենց: Ինչպես բնութագրեց ծերերից մեկը, «համարյա կիսամեռ նիստ էր’ ոչ մի կադրային հարց»: Տևել է 15-20 րոպե, հիմնական թեման եղել է ՕԵԿ-ը, ծերերը հարցրել են, թե էս ո՞նց եղավ, չնայած նախորդ ԳՄ-ին «շեֆի» ասածներից արդեն հասկացել էին, որ ՕԵԿ-ի գծով զարգացումներ կլինեն:
Սերժ Սարգսյանն ասել է. իրենց իրավունքն էր’ դուրս են եկել, նորմալ հայտարարություն են արել, խնդիր չեմ տեսնում: Ծերերը շատ արագ նույնպես «խնդիր չեն տեսել» ու չեն շարունակել քննարկումը: Նիստն ավարտելով, Սերժ Սարգսյանն ասել է. ով հարցեր ունի, ով ուզում է, կարող է առանձին մոտենալ: «Մոտեցել» են ԳՄ բոլոր 19 անդամները’ իրենց «խնդիրներով», դրա համար էլ ԳՄ-ն տևել է մոտ 2 ժամ: Ավարտին էլ մի թաս կոնյակ են խմել Տարոն Մարգարյանի ծննդյան «պահով» և գնացել են «տներով»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.